Definitions containing the research խ : 10000 results

Նոյնքանի

adv.

as much.

· Calfa

NBHL (1)

Նոյնքանեօք ճրագարանօք խորանին աշտանակն. (Սարգ.։)


Նոյնօրինակ

adj. adv.

like, the same;
—, զ—, cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (3)

Եւ ընդ քանանացիսն նոյնօրինակ խնամօք վարեցաւ աստուած. (Նախ. իմ.։)

Ամենայն մարդիկ նոյն օրինակ մոլեգնէին։ Նոյն օրինակ կատարեաց զուխտն՝ զոր եդ ընդ հարսն։ Նոյն օրինակ բնակեսցէ ի ջուրս. (Ագաթ.։)

Յամենայնսն միօրինակ հուպ գոլով։ Իսկ կայք՝ միշտ նոյնօրինակ ունելն, եւ անփոխաբնապէս գոլն յինքենա. (Դիոն.։ եւ Մաքս.։)


Նովանք

s.

new-married couple;
cf. Նու.

· Calfa

NBHL (1)

Նովանս ի տունս ի մովաբացւոցն եւ յամովնացւոց աշխարհէն ածէին. (Ոսկ. ես.։)


Նորաբոյս

adj.

newborn, just brought forth, new, young, tender.

· Calfa


Նորագին

adj.

recently bought.

· Calfa

NBHL (1)

Տանուտէրք զծառայս նորագինս եթէ ոչ նախ փորձեն, չառնեն իմիք հաւատարիմ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Նորագիւտ

adj.

new-fangled, newly invented or discovered, new, recent, modern.

· Calfa

NBHL (2)

Զաշակերտութիւն նորագիւտ վարդապետութեան խմբէին ուսուցանել. (Ագաթ.։ Կորիւն.։)

Զնորագիւտ դաստակերտս քո (զհաւատացեալ մոգպետն) բարեխօս առնեմք վասն անձանց մերոց. (Եղիշ. ՟Ը։)


Նորագործ

adj.

newly made, new, novel, fresh;
strange, surprising, curious, paradoxical.

· Calfa

NBHL (2)

Նորագործ իրք, կամ նշանք, սքանչելիք. (Եղիշ. խաչել.։ Կորիւն.։ Պիտ.։ Ոսկ. մտթ.։)

Իսկ (Նար. խչ.։)


Նորագործեմ, եցի

va.

to renovate, to renew;
to restore;
to do something new, extraordinary, miraculous.

· Calfa

NBHL (2)

Զառ ի մեղացն ապականեալն ապաշխարութեամբն վերստին նորագործէ։ Զհնացեալ բնութիւնս նորագործեալ ծննդեամբ։ Զտուն խարխարեալ՝ վերստին ուղղել եւ նորագործել. (Բրս. ապաշխ.։ Ճ. ՟Գ. եւ ՟Ժ։)

Արտատեղի տարակոյսք աղետից եւ նորագործեալքն վասն մեծին ջրհեղեղի։ Զնզովեցին զնորագործեալսն այլափոխեաց յառ ընդ. դէմսն շարժումն (հուր տեղալով). (Փիլ.։)


Նորագործութիւն, ութեան

s.

renewing;
a miracle, an extraordinary or marvelous thing, deed or act.

· Calfa

NBHL (1)

Մին աստուածային նորագործութեամբ, եւ միւսն՝ հաղորդութեամբ ընտանեգունի բնութեան։ Նա զայսոսիկ եւ կանխաւ սքանչելագործեաց, որպէս զի դիւրին մեզ յեղելոցն լինիցի հաւատալ այսմիկ նորագործութեան. (Սարկ. աղ. եւ Սարկ. մարդեղ.։)


Նորազուարճ

adj.

new and merry;
pleasant, grown green or flowering anew.

· Calfa

NBHL (3)

Զուարճացեալ կամ ուռճացեալ նորօրինակ. նորափթիթ. նորաբողբոջ. առոյգ. եւ Ուրախարար.

Նորազուարճ տունկք, այգի, դրախտ. (Ճ. ՟Ը.։ Գանձ.։ Շար.։)

Նոր արեւ հարաւ ի նորազուարճ առաւօտի։ Նորազուարճ խնդութեամբ բերկրեա՛ ցնծալով սուրբ եկեղեցի։ Նոր իմն աւետեաց բարբառ՝ նորազուարճ ձայնիւ այսօր գոչէր Գաբրիէլ իւղաբեր կանանցն. (Շ. տաղ.։)


Նորածին

adj.

new-born;
regenerate;
springing up afresh, budding anew;
—ծնեալ յաւազանէ, just christened;
կին —ծին, recently delivered woman.

· Calfa

NBHL (3)

Ըստ Սիոնի նորածին համբակաց հօտից խայտացեալ. (Նար. խչ.։)

Մշտաբուղխ աղբերց եւ գետոց նորածնաց եւ ուղխից. (Փիլ. իմաստն.։)

νεογενής, νεογέννητος, νεογηλής nuper, recens natus, novellus եւ այլն. Նոր ծնեալ. նորածնեալ. նորաբոյս. մատաղ. նորատունկ եւ նորաբուղխ. նոր ծնած, նոր ելած.


Նորածնանիմ, ծնեալ

vn.

to be regenerated.

· Calfa

NBHL (2)

Զբիծ մեղաց լուծանէ զնորա ծնելոցս աւազանաւ ի հոգւոյն. (Յճխ. ՟Բ։)

Վերակոչէ զամենեսեան, որք ջրով եւ հոգւով նորածնանին (կամ հոգւով նորա ծնանին) յաշխարհակեցոյց մահ նորա. (Զքր. կթ. համբարձ.։)


Նորակերպ

adj.

prodigious, portentous, monstrous.

· Calfa


Նորակերտ, աց

adj.

newly built or constructed;
strange, stupendous;
newly ordained.

· Calfa

NBHL (3)

Եկեղեցիս անկողոպտելի խաղաղութեան նորակերտ (այսինքն տաճար). (Մաքս. եկեղ.։)

Կարի նորակերտ նորանշան մեծապայծառ եւ չնաշխարհիկ գործ էր։ Զի նորակերտ սքանչելիքն երեւեսցին։ Ոչ ըստ բնութեան մարմնաւորաց եղեն իրիքն նորակերտք, այլ ի վեր քան զբնութիւն զարմանական սքանչելիք։ Խաչն կանգնեցաւ ի վերայ նորակերտ Գողգոթայի. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 7։ Ճ. ՟Գ.։ Կիւրղ. խչ.։)

Առ ի խրատ նորակերտ հայրապետին։ Նորակերտքն զձեռսն ի միմեանս յար դնելով, եւ եպիսկոպոսն սուրբ մեռոնաւն օծանէ խաաչնման. (Մաշտ.։)


Նորակերտեմ, եցի

va.

cf. Նորագործեմ.

· Calfa

NBHL (1)

Զերկինս ինձ լուսաւորօքդ հրաշագործ խորան նորակերտեր։ Երկնից երկինք յերկիր նորակերտեալ (զեկեղեցի). (Պիտ.։ Անան. ի պետր.։)


Նորակտուտ

adj.

ferociously tormented.

· Calfa

NBHL (1)

Նորակտուտ ծանակեցաք յաշխարհիս յայսմ. (Խոր. ՟Բ. 23։)


Նորակրօն, ից

s. adj.

innovator;
superstitious.

· Calfa

NBHL (1)

(Առաքեալք իբր) խռովիչք եւ նորակրօնք ամենայն ուրեք բամբասէին. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)


Նորակրօնութիւն, ութեան

s.

innovation or novelty in religious matters;
superstition.

· Calfa

NBHL (1)

Հնարագիտութիւն կռոց ... նորակրօնութեամբ մարդկան եմուտ յաշխարհս. (Իմ. ՟Ժ՟Դ. 14.) (ա՛յլ ձ. նորակրօնաւորութեամբ, կամ նորակրօնաւորութեամբ)։


Նորահաս, ից

adj.

arrived lately;
precocious, early, premature;
unexpected, sudden;
young, fresh.

· Calfa

NBHL (3)

Նոր հասեալ. նորեկ. եւ Նորոգ հասունացեալ. կանխահաս. նորատունկ. առոյգ. եւ Վաղահաս. յանկարծահաս. եւ Նորահասակ.

Եթէ՛ նախ բնակեալ իցէ, եւ եթէ եկ իցէ նորահաս. (Պղատ. օրին. ՟Թ։)

Մի՛ ուտել ի նորահաս տնկոց. (Նախ. ղեւտ.։)


Նորահասակ

adj.

young, tender.

· Calfa

NBHL (1)

Նորահասակ մանկանցն խօսել ետ, եւ ծերք եւ տղայք ի միասին երգեցին։ Նորահասակ աղջկունք։ Ընտրեալ զգեղեցիկսն եւ զնորահասակսն։ Պարտ եւ արժան է նորահասակացն խնդրելով եւ բարւոք յօժարութեամբ զառաքինութեան զկրօնս յինքն բերել. (Տօնակ.։ Ճ. ՟Ա.։ Ասող. ՟Բ. 2։)


Նորահաւատ, ից

adj. s.

newly converted;
neophyte, proselyte.

· Calfa

NBHL (2)

Մատաղատունկ աստ ո՛չ զմանկութենէ ասէ, այլ զնորահաւատէն. մի՛ ասէ զնորահաւատսն յաւագ ինչ իշխանութիւն ածիցէք. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զարհուրեցուցին զնորահաւատս մարդկանն։ Զնորահաւատիցն ասէ։ Դուք նորահաւատք էք։ Զնորահաւատն Դաւիթ ըմբռնեալ խոշտանկէր. (Ագաթ.։ Սահակ. արմաւ։ Ճ. ՟Գ.։ Յհ. կթ.։)


Նորահրաշ, ի, ից

adj.

cf. Նորանշան.

· Calfa

NBHL (2)

παράδοξος inopinatus, admirabilus, mirus, excellens, egregius. Նորութեամբ հրաշալի. նորանշան. անակնունելի. հիանալի. հրաշափառ. խելքէ դուրս՝ վեր.

Ի նորահրաշ հիւրոցն ընդունելութիւն (Աբրահամու)։ Նորահրաշ ճոխութեամբ։ Ի նորահրաշ հանգստարանին. (Պիտ.։)


Նորաձայն

adj.

strange, unheard of, innovated, invented or published lately;
false, erroneous.

· Calfa


Նորաձեւեմ, եցի

va.

to innovate, to introduce any novelty or innovation, fashion or mode.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ նորաձեւել, եւ ո՛չ խորհել. (Պղատ. օրին. ՟Բ.)

Ընկալեալ զհոգի եւ զմարմին, եւ նորաձեւեալ զխառնուած բնութեանցն անճառապէս կատարեալ աստուածութեամբն. (Զքր. կթ.։)

καινοτομέω novi aliquid in medium profero, innovo. Նորաձեւս առնել. նորանոր իրս գործել. նորակերտել. այլափոխել.


Նորաձեւիչ

s.

innovator;
milliner.

· Calfa

NBHL (1)

Որ նորաձեւէ, այլափոխէ.


Նորաձեւութիւն, ութեան

s.

innovation;
mode, fashion;
—ք, fancy articles.

· Calfa

NBHL (2)

Առաքեա՛ զյաղթական զօրութիւնս սուրբ խաչին ի տպաւորումն նորաձեւութեանս այսորիկ. (Մաշտ. խաչօրհնէք.։)

καινοτομία, καινοτομήμα, τὸ καινότερον innovatio, novitas, rerum novarum molitio. Նորաձեւելն. նոր ինչ անսովոր կամ օտար. այլափոխութիւն, նորութիւն.


Նորամուտ

adj. s.

newly entered, young;
novice;
—ք, innovation;
—ս նորոգել, to introduce innovations or novelties.

· Calfa

NBHL (1)

Յուսայ յաղթել նորամտիցն։ Նորամուտ միանձունք բուռն հարցեն զհնազանդութենէ։ Նորամուտք ի կրօնաւորաց. (Յճխ. ՟Ի՟Գ։ Նեղոս.։ Մխ. առակ.։)


Նորամսութիւն, ութեան

s.

the fir st day of a month.

· Calfa

NBHL (1)

νουμηνία, ἰερομηνία novilunium calendae, supplicationes menstruae. Նոր ամիս. նորիլն լուսնի. ամսագլուխ. տօն ի գլուխս ամսոց. կաղանդ.


Նորայ, ոց

cf. Նորային.

· Calfa

NBHL (2)

Որ նորայն հայր է, նոյն եւ մեր։ Նորայն լոյս միայն է անփոփոխ։ Ձեր անուանքդ, եւ ոչ նորայն։ Իմ բառս քաղցր է, եւ ոչ նորայն։ Որոյ անուն՝ նորայն եւ սորայն մի է։ Որ ոք ունիցի յինքն զՔրիստոս, ունի եւ զնորայն զամենայն. (Խոսր.։ Ճ. ՟Գ.։ Վրք. հց.։)

Ըստ իւրոյն բնութեան անհաղորդ է նորայոցն ախտից. (Պրպմ. ՟Ը։)


Նորային, յնոյ, յնոց

pron.

one's own, his or her own.

· Calfa

NBHL (2)

Որ նորայն հայր է, նոյն եւ մեր։ Նորայն լոյս միայն է անփոփոխ։ Ձեր անուանքդ, եւ ոչ նորայն։ Իմ բառս քաղցր է, եւ ոչ նորայն։ Որոյ անուն՝ նորայն եւ սորայն մի է։ Որ ոք ունիցի յինքն զՔրիստոս, ունի եւ զնորայն զամենայն. (Խոսր.։ Ճ. ՟Գ.։ Վրք. հց.։)

Ըստ իւրոյն բնութեան անհաղորդ է նորայոցն ախտից. (Պարապմ. Ը։)


Նորանամ, ացայ

vn.

to become new, to be renewed;
—նայ լուսին, it is new moon.

· Calfa

NBHL (2)

Դառնալն յուղղութիւն է նոր մկրտիլ, եւ նորանալ. (Միխ. ասոր.։)

Արեգակն ի լուսնին նորանալն խաւարի։ Խաւարումն արեգական լինի ի նորանալ լուսնի. զի ընդդէմ անցանէ. (Վանակ. հց. եւ Վանակ. տարեմտ.։)


Նորանկար

adj.

newly painted.

· Calfa

NBHL (1)

Նորանկար խորոց խորհրդոյ՝ տաղաւարին հօրն հաւատոյ. (Գանձ.։)


Նորանշան

adj.

prodigious, marvelous, astonishing, surprising, wonderful;
unheard of, extraordinary, incredible, paradoxical, phenomenal, monstrous;
— ինչ, phenomenon, prodigy, paradox.

· Calfa

NBHL (1)

Զարմանալի եւ նորանշան։ Նորանշան է բանս։ Նորակերտ նորանշան չնաշխարհիկ գործ։ Ծնունդ նորանշան. (Ոսկ. մտթ.։ Եւս. քր. ՟Ա։ Ճ. ՟Գ.։)


Նորանշոյլ

adj.

furnished with new light or glory, shining anew;
ընդ այգն —, at early dawn, at the first dawning of aurora.

· Calfa

NBHL (1)

Ծագեաց նորանշոյլ փայլումն սրբոյ նշանիս. (Նար. խչ.։)


Նորասէր

adj. s.

fond of novelty or news, modish, fashionable;
fashionist.

· Calfa

NBHL (2)

Որ արդ եւս նորոգ ամուսնութիւնք ի միմեանս հասեալ թերալից ուրախութեամբ նորասէր առագաստիցն. (՟Գ. Մակ. ՟Դ. 5։)

Հայր ուրախ առնէ զոչ յուղացեալսն ագարակօք, կամ լծօք եզանց, եւ կամ նորասէր կնաւ. (Արշ.։)


Նորասնունդ

adj.

newly fed, young, tender.

· Calfa

NBHL (1)

Հալածելով ի փարախէ նորասնունդ քո բանաւոր ոչխարաց. (Ոսկ. լս.։)


Նորաստեղծ, ից

adj.

newly created, produced or invented.

· Calfa

NBHL (1)

Լրմամբ ձըկանցն ի յուռկանին, եւ նորաստեղծ ձուկն ի կրակին։ Ոչ ի յերկրէ յօգնեալ մարդկան, այլ նորաստեղծ, այլ նորաստեղծ աստուածական։ Եւ նորաստեղծ հաց առնելով, ձուկն ի կրակին խորովելով. (Յիսուս որդի.։)


Նորասքանչ

cf. Նորանշան.

· Calfa

NBHL (1)

Նորասքանչ յապառնիսն յաշխարհի թողուլ յիշատակ։ Ո՞ ոչ զարմանայցէ ընդ նորասքանչ լուսաւոր պայծառութիւն։ Նորասքանչ տեսութեամբ ցուցաւ աղաւնին (ի) Յորդանան ի վերայ աստուածն բանի։ Նորասքանչ նշանագործութեանցն գիտութիւն. (Պիտ.։)


Նորատիք

adj.

of tender age, young.

· Calfa


Նորատունկ, տնկոց

adj. s. fig.

newly planted;
young, small plant;
neophyte.

· Calfa

NBHL (1)

Ողկոյզն ճմլեալ ի խաչանիշ փայտին՝ գինի նորատունկ (այգւոյ) այսօր ի սուրբ Սիոն. (Տաղ.։)


Նորացոյց

cf. Նորանշան.

· Calfa

NBHL (1)

Այս (կործանումն աշտարակի) նոցա նորացոյց ամբարշտութեանցն խափան լինէր. (Ագաթ.։)


Նորացուցանեմ, ուցի

va.

to make new, to renew, to renovate.

· Calfa

NBHL (1)

Մովսէսիւ արեամբ ուխտէ, զոր աստ նորացուցանել ասէ. (Տօնակ.։)


Նորափառ, աց

adj. s.

vain, vain-glorious, vaunting;
heterodox, heretic.

· Calfa

NBHL (3)

Որպէս թէ խնդրօղ նորանոր փառաց, այլ ուղիղ եւս թարգմանելի՛ Սնափառ, զրափառ. յն. որ գրեալ է վրիպակաւ.

Նորափառ ամբարհաւաճ խորհուրդք։ Նորափառ հպարտութիւն, կամ իմաստ, կամ ամբարհաւաճութիւն։ Նորափառ ակօս ձգել. (Եւագր. ստէպ. յորմէ եւ Մաշկ.։)

Ի նորափառսն նկրտի խորհուրդն. իմա՛, ի սնափառութիւն։


Նորափառութիւն, ութեան

s.

vain-glory, vanity;
heterodoxy, heresy.

· Calfa

NBHL (1)

Մի՛ տգեղութիւն անմաքրութեան նորափառութեան խաւարեցուսցէ զպայծառ մարգարիտն աստուածխօսութեան. կամ է սնափառութիւն, եւ կամ այլափառութիւն ի վարդապետութեան։


Նորափետուր

adj. fig.

moulted, new-feathered;
made young again, renewed, revived;
— զարդարիլ, to moult, to get new-feathers, to put on new plumage;
to grow young again, to be revived.

· Calfa


Նորափթիթ

adj.

new-budded, new-blossomed, freshblown;
— ծաղիկ, a tender or new-budding flower;
— գեղ գարնայնոյ, budding graces of spring;
— ստինք, budding breasts.

· Calfa

NBHL (1)

Չնաշխարհիկ եւ նորափթիթ ծաղիկ ծիրանի. (Գանձ.։)


Նորեկ, աց

adj. fig.

new-come, newly arrived;
newly converted;
— հարսն, bride, new-married;
— եղբայր, novice;
— ի հաւատս, neophyte.

· Calfa


Նորեմ, եցի

va.

cf. Նորոգեմ.

· Calfa

NBHL (1)

Յամէն կիրակի պատարագ մատուցանել, եւ զհաղորդն փոխել, զի նորեսցի. (Ոսկիփոր.։)


Նորընծայ, ից

adj. s.

newly offered, dedicated, ordained or consecrated;
starting in life, entering in a profession or career, making one's outset;
novice, probationer.

· Calfa

NBHL (3)

Որպէս առ նորընծայս աստուածապաշտութեանն գրեալ. (Նախ. հռ.։)

Նորընծայ հրամանք, կամ վարդապետութիւն, կամ կրօնք, կամ տուրեւառիկ փոփոխմունք, կամ անուն թագաւորութեան. (Ոսկ. ես. Ոսկ. մտթ. Ոսկ. գաղ. եւ այլն։)

Նորընծայ տառ, կամ խրատ, քարոզութիւն, հիւրամեծարութիւն. (Նար. հա։ Նախ. գծ.։ Լծ. կոչ.։ Յհ. կթ.։)


Նորընծայութիւն, ութեան

s.

outset, first steps, starting, setting out;
novitiate, probationership, time of probation.

· Calfa

NBHL (1)

Վասն Քրիստոսիւ ընտրութեանն մերոյ, եւ նորընծայութեանն, եւ կատարմանն. (Նախ. եփես.։)