Definitions containing the research ծ : 10000 results

Միմեանսզրկութիւն, ութեան

s.

mutual damage.

· Calfa

NBHL (3)

Զմիմեանս սպանութեանցն, շնութեանցն, երդմնահարութեանցն. (Ածաբ. ի ծն.։)

Ընդմիմեանս հարութեամբք շնչաբեր երակաց ի ներքս մուծանէ. (Նիւս. բն.։)

զՄԻՄԵԱՆՍ ՍՊԱՆՈՒԹԻՒՆ. ἁλληλοφονία mutuae caedes Սպանութիւն իրերաց. կոտորած երկուստէք.


Մինչ

adv.

till, until, up to;
to, as far as;
when, at the time that;
while, whilst;
— or — զի, so that, in such a manner that;
այնպէս — զի, so that;
— այս — այն, mean time, meanwhile, in the mean time, whilst these things were doing, during that time, in the interim.

· Calfa

NBHL (6)

Յովսէփ եօթնուտասնամեայ էր, մինչ արածէր (յն. յարածել անդ) եղբարբքն հանդերձ խաշինս։ Մինչ (յն. որպէս) ելանէի յեգիպտոսէ։ Մինչ յուդա կենդանի է, անհնար է։ Մինչ փեսայն ընդ նոսա իցէ։ Ասէր՝ մինչ կենդանին էր։ Մինչ աւուր (կամ աւր) կայ, եւ այլն։

Մինչ զայս ամենայն լսէին, ոչ պակչէին։ Ոչ կարէ նենգել քրիստոնէին՝ ո՛չ մարդ ոք, եւ ոչ սատանայ, մինչ ինքն զինքն ոչ նենգիցէ։ Մինչ փութալն էր՝ չփութայիր, եւ արդ զի՞նչ օգուտ է փութալդ. (Ոսկ. մտթ. Ոսկ. գծ. եւ Ոսկ. ես.։)

Մինչդ բազում անգամ ժամանակի իմն թուի սահման գուշակել, բայց ըստ ճշմարտութեանն զանորիշ իրս ցուցանէ. (Բրս. ծն.։)

Մինչս բան (բառ՝) ոչ եթէ ժամանակ ինչ է սահմանարկու։ Մինչն ոչ եթէ կատարած ինչ էր, այլ էր իմն՝ որ զկնի (եւս) երթայր. (Կոչ. ՟Ժ՟Ե։ եւ Եփր. համաբ.։)

Շարժումն մեծ եղեւ ի ծովուն, մինչ (կամ մինչեւ) նաւին ծածկել յալեաց անտի։ Մինչ ոչ եւս կարօղ լինել։ Մինչ գալ խռնել։ Մինչ գրեթէ լի իսկ լինել։ Մինչ (կամ մինչեւ) առաւել ուրախ լինել ինձ։ Մինչ զի եւ հաց եւս ոչ ժամանել ուտել նոցա։ Մինչ զի եւ (կամ մինչեւ) ի հիւանդս տանել ի քրտանէ թաշկինակս։ Մինչ (կամ մինչ զի) ի գիշերի եւս խրատէին զիս երիկամունք իմ։ Շուրջ զայրացուցին զթագաւորն, մինչ անդէն վաղվաղակի հրամայեաց կոչել զփղապետն։ Եւ էր ախտ նորա սաստիկ յոյ, մինչ ոչ մնաց ի նմա շունչ.եւ այլն։

Մի՛ տեսանել զմահ, մինչեւ տեսցէ զօծեալն տեառն. ի յն. գրի, մինչ չեւ, կամ նախ քան զտեսանելն զքրիստոս. (զի եւ ռմկ. անխտիր ասի, չմեռի՝ ինչուան տեսնայ, կամ ինչուան որ չի տեսնայ զքրիստոս։)


Մինչեւ

prep. adv. until, till, as far as, to;
even to;
that;
— ցայժմ, till now, up to the present, up to this time, hitherto;
— ցայդ վայր, so far, as far as, to that place;
— ցայդր, so far, as far as that, to there;
— ցայս վայր, thus far, as far as this, to here;
— ուրանօ՞ր, how far?
— ցամպս, even to the clouds;
գայ ընդ իս — ի կարս, he goes with me as far as Kars;
կաց or մնա — եկեսցէ, wait till he comes;
— ցե՞րբ, how long?
ոչ ելից — դարձցիս, I will not go out until you return;
— ցբազում ամս, during many years;
— զի, so that, insomuch that;
այնպէս or այնչափ՝ զի, so that;
as well as;
— բազմաց իսկ ասել, so that several people said.

· Calfa

NBHL (6)

Մինչեւ ի գաղա, կամ ի քաղաքն, ի տուն։ Մինչեւ ցանդր։ Ի ծովէ մինչեւ ի ծով։ Ի ծագաց մինչեւ կամ մինչ ի ծագս. եւ այլն։

Մինչեւ կամ մինչ ի սպառ։ Մինչեւ կամ մինչ ի կատարած։ Մինչեւ յե՛րբ կամ ցե՛րբ։ Մինչեւ ցո՞ր վայր. եւ այլն։

Մինչեւ հրամայես, կայ ծառն, եւ բերէ զբազմութիւն տերեւոց. (Իսիւք. (իբր ռմկ. ուր որ, երբ որ, քանի որ )։)

Ժողովեցան առ նա ժողովուրդք բազումք, մինչեւ մտանել նմա ի նաւն, կամ մինչեւ տեղի եւս ոչ լինել՝ եւ ոչ առ դրանն։ Լինի ծառ, մինչեւ գալ թռչնոց, եւ հանդգել յոստս նորա։ Զարմացան ամենեքին, մինչեւ հծծել թնդ միմեանս.եւ այլն։

Այնպէս սիրեաց աստուած զաշխարհ, մինչեւ զորդին իւր միածին ետ։ Այնչափ աղէտ տարակուսի էր ի վերայ անհնարին վշտացն, մինչեւ սիրտն ոխակալ եւ ակն նախանձալից՝ արտասուք քամէին. եւ այլն։

Մի՛ տեսանել զմահ, մինչեւ տեսցէ զօծեալն տեառն. ի յն. գրի, մինչ չեւ, կամ նախ քան զտեսանելն զքրիստոս. (զի եւ ռմկ. անխտիր ասի, չմեռի՝ ինչուան տեսնայ, կամ ինչուան որ չի տեսնայ զքրիստոս։)


Միողնի

adj. s.

one-edged;
scimitar, sabre.

· Calfa

NBHL (2)

Տեսեալ զսուսերն՝ որով զվէրսն առ. տեսեալ զմիողնին, որով զազգոյ հարուածսն ընկալաւ. (Ոսկ. խչ.։)

Ամբարձեալ զմիողնին, ազդոյ վէրս ի վերայ եդեալ՝ առժամայն եհատ զնա ի կենաց։ Ի վերայ ձգել զմիողնին՝ յերկուս կտրէ զշաւասպն. (Արծր. ՟Ա. 14. ՟Բ. 1։)


Միոստայնի

adj.

woven in one piece, without seam.

· Calfa

NBHL (1)

Եւ իբր զմիոստայնի վերարկու՝ գեղեցկատիպ յանգուածով՝ զբովանդակն սկսեալ յարմարեաց (հին տպ. միաստանի). (Նար. խչ.։)


Միութիւն, ութեան

s.

one, unit;
unity, union, reunion;
concord, accord.

· Calfa

NBHL (2)

Միաբանեաց ընդ աստուածութեանն միութիւն, եւ ոչ երկուութիւն. (Եղիշ. ՟Բ։)

Անբաժանելի եւ անշփոթ միութիւն մարմնացելոյ բանին աստուծոյ. (Յհ. իմ. երեւ.։)


Միջաբեկ

adj. fig.

broken-backed;
hipshot;
disheartened, discouraged;
— լինել, to break one's back;
to become hipshot;
to be disheartened, to lose one's courage.

· Calfa

NBHL (1)

Իիւծեալ միջաբեկ եւ սրտակոտոր մայրն մարիամ հառաչմամբ յորդոր. (Տաղ.։)


Միջագար

adj.

rotten at the core;
weak, useless.

· Calfa

NBHL (1)

(Փայտ որթոյն) ո՛չ զօրէն այլոց կարծր եւ տեւող ունի զտարրն, այլ միջագար եւ վաղափուտ եւ յոյժ տկարագոյն. (Պիտ.։)


Միջագետացի, ցւոյ, ցեաց

s. adj. Mesopotamian, inhabitant of Mesopotamia.

· Calfa

NBHL (1)

Պարթեւաց եւ մարաց, արաբացոց, միջագետացոց, եւ իմոց կապադովկացւոց. (Ածաբ. պենտեկ.։)


Միջախառն

adj.

composed of knots, of nodes at intervals.

· Calfa

NBHL (1)

Խառնեալք եւ միջատք անուանին. քանզի ըստ կերպարանաց միջախառն տեսլեան (յն. ներհատուածոյն), նոյնպէս եւ անուանին զնոսա. (Վեցօր. ՟Ը։)


Միջակ, աց

adj. s.

middle, mean, middling;
middle, centre.

· Calfa

NBHL (4)

Երեք են, որով վարին մարդիկ. բարի, եւ չար, եւ միջակ։ Եւ աստ միջակք են ապաշխարօղք։ Յորոց ուսանիմք՝ ընդ ծայրիցն եւ միջակացն լինել դատաստան. (Մխ. դտ.։)

μέσος, -η, -ον medius, -a, -um;
mediocris, moderatus. Միջին ընդ մեծ եւ ընդ փոքր. որ է ի մէջ ծայրայեղից. միջասահման. չափաւոր.

Մեծամեծքն (ի ձկանց) զմիջակօքն անցանէին. փոքունքն զմեծամեծօքն վազէին. (Ոսկ. ի ղկ.։)

Ամենայնի էացուցիչ, սկիզբն, եւ միջակ, եւ վախճան. (Դիոն. ածայ.։)


Միջակաձայն

adj. s.

middling voiced;
middle-voice.

· Calfa

NBHL (1)

Են ինչ ի ձայնիցն՝ որք աստուածավայելուչք են, եւ են ինչ՝ որ զմիջին կարգն ունին։ Միջակաձայնս զայսոսիկ ասեմք, զորս յորժամ երանելին պօղոս գրէ, յիսուս քրիստոս երէկ եւ այսօր, նոյն եւ յաւիտեան. (Պրպմ. ՟Խ՟Բ։)


Միջակութիւն, ութեան

s.

mediocrity.

· Calfa

NBHL (1)

Զծայրագունիցն զդաժանութիւն միջակութեամբն ցածուցանեն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Միջաշաւիղ

s.

middle path or way;
diameter.

· Calfa

NBHL (1)

διάμετρον diametrum. Շաւիղն՝ որ ի միջի. եւ Տրամագիծ կամ կեդրոնագիծ.


Միջասահման

adj. s.

middling, intermediate;
middle, centre.

· Calfa

NBHL (2)

Զբարեխառնն՝ սոցին միջասահման։ Ի միջասահմանին կալով վայրի։ Ի միջասահման ծովու եւ ցամաքի բաժին. (Պիտ.։)

ὀ διὰ μέσου, μέσος medius, mediocris μεθόριος conterminus. Որ է ի մէջ երկուց սահմանաց կամ ծայրից. միջակային. սահմանակից. ընդ մէջ.


Միջավայր, աց

s. adj.

middle, centre;
interval;
cf. Միջավար.

· Calfa

NBHL (1)

Եկեալ տապանն ի միջավայր արարածոց՝ գնայր եւ գայր՞ Նոյ ետ սեմայ զմիջավայր արարածոց. (Եպիփ. ծն.։)


Միջատութիւն, ութեան

s.

interruption.

· Calfa

NBHL (1)

Աստուածային կտակարանին ընթերցումն ... լինի առանց անջատման եւ միջատութեան. (Փիլ. ել. ՟Բ. 34։)


Միջեմ, եցի

va.

to cut, to shorten.

· Calfa

NBHL (1)

Բարձր պատուար լսի անուն աւետարանչին. զի բազում բանս միջելով՝ բարձր անցանէ. (Վրդն. ծն.։)


Միջերկրական, ի, աց

adj.

mediterranean;
— or — ծով, the Mediterranean.

· Calfa


Միջերկրեայ, եայց

adj. s.

midland;
—ք, the midland provinces.

· Calfa

NBHL (1)

Ոմանք ի քաղաքացն միջերկրայք են։ Գերազանցեցին զմիջերկրեայ քաղաքօքն։ Ի լեռնայինս եւ ի միջերկրայս։ Զո՞րս արդեօք ասիցէ բանս՝ միջերկրեայ (ոք), առաջին զծով տեսանելով. (Պիտ.։)


Միջին, ջնոց

adj. s. arith.

that is in the middle;
middle;
middling;
intermediate;
—ք, midlent;
middle terms.

· Calfa

NBHL (3)

Առաջնովքն՝ միջնովք եւ վերջնովք։ Առաջին դասն ի միջնոյն կարծէր զնա, եւ միջինն՝ երրորդին. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Յերկաքանչիւրոց ծայրագունից զմիջինն կալաւ իւր վայր բնակութեան. (Պիտ.։)

μέσος, -η, -ον medius, -a, -um. Որ ինչ է ընդ մէջ երկուց ծայրից, կամ ի միջավայրի. միջակ.


Միջնաբերդ, ի

s.

citadel, tower.

· Calfa

NBHL (1)

Զորահատոյց առնէր ի վերայ միջնաբերդին՝ պաշարել զնա։ Որ ի միջնաբերդին էին արգելեալք։ Պաշարեալ պահեն զմիջնաբերդն երուսաղէմի։ Գնաց յուդա ի միջնաբերդ ամրոցէ անտի։ Որ ի միջնաբերդի անդ էին, եւ որ յամուրս անդ էին։ Ետ ածել զամրապահ միջնաբերդին ակառանց. (՟Ա. Մակ. ՟Դ. 41։ ՟Զ. 18. 26. 32։ ՟Ժ՟Ա. 41։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 31։)


Միջնաթիկունք

s.

cf. Թիկնամէջ.

· Calfa

NBHL (1)

Տարածեաց զթեւս իւր, եւ ընկալաւ զնոսա, եւ համբարձ զնոսա ի վերայ միջնաթիկանց իւրոց. (Փիլ. տեսիլ աբր.։)


Միջնանիւ, նւոյ

s.

centre, or middle part of a wheel;
middle wheel.

· Calfa

NBHL (1)

Միջին կէտն կամ կենդրոնն անուոյ. ծակն՝ յոր միջամուխ է լիսեռն.


Միջնապարիսպ, րսպաց

s.

partition wall;
rampart.

· Calfa

NBHL (2)

Օրէնքն իբրեւ միջնապարիսպ իմն ի մէջ աստուծոյ եւ կռոցն. (Ածաբ. ի պասեք. ՟Ա։)

Մեղքն ասացաւ միջնապարիսպ ի մէջ աստուծոյ եւ մարդկան. (Շ. ՟ա. յհ.։ եւ Վրք. հց. ՟Գ։)


Միջնատարր

s.

water and air.

· Calfa

NBHL (3)

Միջնատարերց՝ ջրոյ եւ օդոյ. (Լծ. ածաբ.։)

Առեալ յերկաքանչիւրիցն ծայրիցն որակութիւնս. եւ այսպէս միջնատարերցն լինել. (Նիւս. բն. ՟Ե։)

μέσον τοιχεῖον medium elementus. Միջին տարր. օդ եւ ջուր՝ թնդ մէջ հրոյ եւ հողոյ իբրու ծայրից.


Միջնատուն

cf. Միջնայարկ.

· Calfa

NBHL (1)

Ներքնատունս, եւ միջնատունս, եւ վերնատունս գործեսցես ի նմա. (Ծն. ՟Զ. 16։)


Միջնողն

s.

back-bone, back.

· Calfa

NBHL (1)

Որպէս թեւոցն խառնումն ընդ միջնողունսն։ Միջնողունք՝ աստուածութեանն եւ մարդկութեանն խառնումն. թեւք քրիստոսի հայր եւ հոգի։ Այս է խառնուած միջնողանն։ Գոյք ամենայն ի վերայ միջնողանն քրիստոսի. (Քեր. քերթ.։)


Միջնորդ, աց

s.

mediator;
intermedium, agent, go-between;
negotiator;
medium;
— վաճառաց, broker;
— հաշտութեան, reconciler, conciliator, intermediator, intercessor.

· Calfa

NBHL (5)

Կարգեալ հրեշտակօք ի ձեռն միջնորդի. իսկ միջնորդ միոյ ուրուք ոչ է։ Մի է աստուած, եւ մի միջնորդ աստուծոյ եւ մարդկան՝ մարդ յիսուս քրիստոս։ Լաւագոյն եւս ուխտի, կամ նորոյ ուխտիս է միջնորդ։ Ի նորոց կտակարանաց միջնորդն յիսուս. եւ այլն։

Ի ձեռն միջնորդի ուրումն մարդիկ հաշտեցուցանեն զաստուած. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

Զմիջնորդն ամենայն աշխարհի զսրբուհի կոյսն տիրածին. (Գանձ.։)

Խնդրեմ յաստուծոյ միջնորդիւ կենսակիր սրբոցս. (Կիր. պտմ.։)

μεσίτης mediator, medians μέσον medium μέσος medius եւ այլն. Որ մտանէ ի մէջ երկուց կողմանց. հաշտարար. բարեխօս. միջին գործադիր. գործի.


Միջնորդեմ, եցի

va. vn. cf. Միջնորդիմ.

· Calfa

NBHL (7)

Յեղելոցս ոչ ինչ է, զոր կամելն աստուծոյ ոչ միջնորդեաց. (Կիւրղ. գանձ.։)

Ամենայն ուղղութեամբ միջնորդեսցեն (քահանայք ընդ աստուած եւ ընդ մարդիկ). (Խոսր.։)

Համբարձմամբ ձեռաց առ քեզ միջնորդել (կամ միջնորդիլ). այսինքն միջնորդ լինել, կամ ընծայիլ. (Շար.։)

Ուր ոչ յաւիտեան, եւ ոչ ժամանակ միջնորդեաց. (Բրս. ծն. քրիստոսի. յն. ի մէջ եմուտ։)

Տեսանե՞ս կերակուր, որ զմահ միջնորդեաց։ Զքիրտն երեսաց (դո՛ւ եւայ) միջնորդեցեր ինձ յանմտութենէ. (Ոսկ. ծն. յն. առթել։)

Միջնորդին պարտ է առ երկոսինն միջնորդիլ, եւ ածել ի խաղաղութիւն. (Սանահն.։)

Զի միջնորդես ընդ մեր աղօթով՝ առ բանն աստուած ծնեալըն մարմնով ... առ միածինն քո միջնորդեալ. (Գանձ.։)


Միջնորդութիւն, ութեան

s.

intercession, mediation, interposition, intermeddling, intervention;
negotiation, medium;
— վաճառաց, brokerage, brokage, agent's commission;
միջնորդութեամբ, mediately, through the medium of.

· Calfa

NBHL (2)

Առանց ի՛րիք պատճառաց եւ միջնորդութեան (որդին աստուծոյ է ծնունդ հօր). (Եզնիկ.։)

Զդեռեւս տկարագոյնսն՝ իւրեանց միջնորդութեամբն յառաջ ածել պարտին ի քրիստոսի նմանութիւնն. (Բրս. հց.։)


Միջնորմ

s.

party wall, partition.

· Calfa

NBHL (2)

Մերձեալ է վախճան քո. եւ զի դեռեւս միջնորմն կայ քո եւ աստուծոյ. (Վրք. հց. ՟Դ։)

Սակս ծառայական միջնորմ օրինին. (Նար. մծբ.։)


Միջոց, աց

s.

middle, centre;
space, interval, interstice;
vacancy;
division, separation;
difference, distinction;
empty space;
*means, way;
— հացի, cf. Միջուկ;
— անօթոց, capacity;
— աշխարհի, interior, inside part;
— պատերազմաց, truce, suspension of arms, armistice;
զ—աւ ռազմին, during the conflict, in the hottest of the battle, thickest of the fight;
զ—աւ ճանապարհին, on the way;
during the journey;
ի —ի ամբոխին ամրանալ, to take refuge among the crowd.

· Calfa

NBHL (8)

Աստուած իսկ զսկիզբն եւ զվախճան եւ զմիջոց էակացն ամենեցուն ունելով՝ ուղղապէս կատարէ զամենայն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Ի բացեայ գոլով միջոցաւ մեծաւ. (Նար. ՟Ժ՟Է։)

ՄԻՋՈՑ. Մէջն ժամանակաց եւ գործոց. պարապ. ռմկ. եւս միջոց.

Գայ պատահէ արքայ զմիջոցաւ ռազմին. (Արծր. ՟Ե. 9։)

Առնէ զմարդն միջոց մեծութեան եւ խոնարհութեան. (Ածաբ. ծն.։)

Դառնակսկիծ բոցով հառաչիցես ի միջոցէ սրտիդ. (Մաշկ.։)

Այնչափ միջոց է ըստ իս եւ ընդ յովհաննէս, որպէս ընդ ջուրն եւ ընդ հոգին. (Ոսկ. գծ.։)

Եթէ յանկարծ միջոց եւ փարատ գտանեմք զնա ի բազմութենէ. (Զքր. կթ. ա՛յլ ձ. մեկուսի։)


Միջուկ

s.

marrow, core, heart;
— հացի, crum of bread;
— ձուոյ, yolk of an egg;
— ընկուզոյ, kernel of a walnut;
— տնկոց, pith;
— պտղոյ, core;
— գիսաւորաց, nucleus of comets.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՄԻՋՈՑ (ըստ վերջընթեր նշ). Որ ինչ կայ ի բուն մէջն կամ ի ներքս անդ՝ իբրու ծուծ եւ սերմն.


Միջօր

cf. Միջօրեայ;
զմիջաւուրբ, at midday, about noon, to wards midday.

· Calfa

NBHL (1)

Զմիջաւուրբն ի ճանապարհի տեսի. (Գծ. ՟Ի՟Բ. 6։ ՟Ի՟Զ. 13։)


Միջօրեայ, էի, ից

s. adj.

noon, noon-tide, midday;
the south;
meridian;
southern, meridional;
half, semi;
— ջերմն, intermittent fever.

· Calfa

NBHL (5)

Շիջուցից զարեգակն ի միջօրէի ժամանակի. (Մծբ.։)

Ձանձրութեան դեւն՝ որ եւ միջօրեայն կոչի, քան զամենայն դեւս է նա ծանրագոյն. (Եւագր. ՟Դ։)

Լո՛յս կարծէի՝ խաւարեցայ, եւ միջօրեայ (կամ միջօրէ՝) նըսեմացայ. (Յիսուս որդի.։)

Եւ այս բաւական է ստածումն միջօրեայ ջերմանն). (Մխ. բժիշկ.։)

Հեռի եղեն ի քաղաքէն որպէս միջօրեայ ճանապարհաւ. (Եպիփ. ծն.։)


Միսթաղ

s.

wardrobe keeper.

· Calfa

NBHL (1)

Եւ ասէ յէու ցմիսթաաղսն (կամ ցմիսթաղսն), հանէ՛ք զպատմուճանսդ՝ ամենայն ծառայից բահաղու. (՟Դ. Թագ. ՟Ժ. 22։)


Միտագոյնս

adv.

readily, willingly.

· Calfa

NBHL (1)

Զորս եւ եսայեաւ մարգարէիւ միտագոյնս ընկալեալ աստուծոյ՝ ասէր, յո՞ հանգեայց, այլ ի խոնարհն. (եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա. 15։)


Միտութիւն, ութեան

s.

cf. Միտումն.

· Calfa

NBHL (3)

Ծանր իմն է եւ վայրաբեր՝ մեղացն միտումն։ Ետես ի ստեղծուածին իւրում զառ ի վատթարն միտումն. (Նիւս. կազմ.։)

Որ զկարծրացեալ ոգիս շարժէ ի միտումն վատթարաց. (Սոկր.։)

Միտումն յաղթութեան ի վերին խնամոցն լինի։ Դիպուած բախտի, որ ոչ կայ հաստատուն՝ անցեալ ի վերայ միոյ միտման. (Պտմ. աղեքս.։)


Միտումն, ման

s. ast.

inclination, tendency, propensity, disposition;
proneness;
inclination;
—ումն ի չարն կամ ի բարին, good or evil propensities.

· Calfa

NBHL (3)

Ծանր իմն է եւ վայրաբեր՝ մեղացն միտումն։ Ետես ի ստեղծուածին իւրում զառ ի վատթարն միտումն. (Նիւս. կազմ.։)

Որ զկարծրացեալ ոգիս շարժէ ի միտումն վատթարաց. (Սոկր.։)

Միտումն յաղթութեան ի վերին խնամոցն լինի։ Դիպուած բախտի, որ ոչ կայ հաստատուն՝ անցեալ ի վերայ միոյ միտման. (Պտմ. աղեքս.։)


Միւռիկինա

cf. Միւրիկէ.

· Calfa

NBHL (1)

Գտաք յանապատն ծառ մի միւռիկինայ. (Վրք. հց. ձ։)


Միւռինէս

s.

muraena, sea-eel.

· Calfa

NBHL (1)

Ասեն զօձէ, եթէ ընդ միւռինէս զեռնոյ՝ որ ի ծովու է, ի խառնակումն մերձաւորութեան. (Ղեւոնդ.։)


Միւս, ոյ, ով

adj.

other, another;
different from, other than;
—ն, the other;
— քան զ—, one more than another;
—ում աւուր, the other day;
բայց եւ զ—ն պատմեցից, but I will tell you something else;
cf. Մի;
անգամ — or միւսանգամ, cf. Միւսանգամ.

· Calfa

NBHL (7)

Զմին ատիցէ, եւ զմիւսն սիրիցէ. կամ զմին մեծարիցէ, եւ զմիւսն արհամարհիցէ։ Ասէ ցմիւս եւս։ Եղեւ ողջ իբրեւ զմիւսն։ Ի միւս նաւն. ի միւսում շաբաթուն. միւս մարիամն։ Միւս եւս այլ կորիւն։ Զառաջին պարիսպն, եւ զմիւսն եւս. եւ այլն։

Այլոյ մեռանիցի յոյժ սիրելի մանուկ, եւ միւսոյն կեայ անառակութեամբ. ողորմելիք են երկոքեան. մինն զմահ որդւոյ, եւ միւսն զկեանս ողբան։ Ոմն մորթովք այծից, իսկ միւսն ստեւովք ուղտուց ծածկէր վայրի. (Եւս. քր. ՟Ա։)

Ոմանք արդարապէս՝ ասեն սմա գործել, եւ միւսք՝ անիրաւապէս. (Պղատ. եւթիփռոն.։)

Ո՞վ ոք միւս քան զմիւս առաւելեաց ի հոգաբարձութիւն աշխարհի. (Արծր. ՟Ա. 1։)

Մի՝ թողուլն զատուած՝ չար. (եւ միւս՝ երդնուլ ի չաստուածսն. Մխ. երեմ.։)

Յաղեաց զնոսա (զջուրս ծովու), զի մի՛ նեխեսցին. եւ միւս եւս՝ որչափ աղի են, ըմպեն եւ կլանեն զքաղցր ջուրսն որ իջանեն անդր. (Եփր. ծն.։)

Միւսանգամ ելանել, կամ բնակել, լինել, երեւել, տեսանել, շարժել, եւ այլն։ Խօսեցայց՝ ե՛ւս միւսանգամ։ Խօսեցայց դարձեալ միւսանգամ։ Որպէս միանգամն եւ միւսանգամն. եւ այլն։ Կամ՝ Միւսանգամ ծնունդ, միւսանգամ գալուստ. եւ այլն։


Միւսանգամ

adv. adj.

another time, once more, afresh, anew, over again, again, bis;
second, other, new.

· Calfa

NBHL (1)

Միւսանգամ ելանել, կամ բնակել, լինել, երեւել, տեսանել, շարժել, եւ այլն։ Խօսեցայց՝ ե՛ւս միւսանգամ։ Խօսեցայց դարձեալ միւսանգամ։ Որպէս միանգամն եւ միւսանգամն. (եւ այլն։ Կամ՝ Միւսանգամ ծնունդ, միւսանգամ գալուստ. եւ այլն։)


Միւրիկէ

s. bot. myrica, tamarisk;
genista.

· Calfa

NBHL (1)

Նայեաց դարձեալ եւ ընդ միւս եւս ծառ, որ կոչի միւրիկէ, որ ջրարբին է, եւ (որ) ոստին է. (Վեցօր. ՟Ե։)


Միօրեայ, րէից

adj. adv.

of a day, ephemeral, lasting only a day;
a day only;
— ջերմն, ephemera, ephemeral fever;
— ճանճ, ephemera, ephemeral fly;
— ճճի, ephemeron-worm;
— գեղ, fleeting beauty.

· Calfa

NBHL (2)

Ասէ երմոգինէս այսպէս, թէ միօրեայ ստեղծաւ լուսին. (Շիր. զատիկ.։)

Տաճար՝ միօրեայ քակեալ, եւ երեքօրեայ յարուցեալ, եւ մնացեալ յաւիտեանս. (Ածաբ. նոր կիր.։)


Միօրինակ

adj. adv.

uniform, equal;
monotonous;
uniformly, equally;
— ձեւ, uniformity.

· Calfa

NBHL (1)

Զփոքր եւ զմեծ ինքն արար, եւ զմիօրինակ խնամ ունի ամենեցուն. յն. նմանապէս նախախնամէ. (Իմ. ՟Զ. 8։)


Մլար

cf. Մռայլ.

· Calfa

NBHL (2)

Մլարն հերձուածողական տեղի ետ, եւ ուղղափառութիւնն իբրեւ զարեգակն համատարած սփռեցաւ. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)

Երբ լինի լուսին երեքօրեայ, եւ ի ծայրոյն ի վերայ զերդ մլար լինի, անձրեւոյ նշան է. (Վստկ. ՟Ժ՟Դ։)


Մխախառն

adj.

mixed with smoke, smoking, smoky.

· Calfa

NBHL (2)

Հուր մխախառն եդեալ ի ներքոյ նոցա, եւ ի ծխոյն հեղձնուին. (Եւս. պտմ. ՟Ը. 12.)

Մխախառն հրովն վախճան մահու ի վերայ ածէր։


Կողմնական, ի, աց

adj.

oblique, diagonal;
crosswise, indirect.

· Calfa

NBHL (1)

ԿՈՂՄՆԱԿԱՆ πλάγιος obliquus, lateralis. որ ասի եւ ԿՈՂՄԱՆԱԿԱՆ. Շեղեալ ի մի կողմն. Խոտորնական. Մեկդի պառկած.