Entries' title containing կ : 10000 Results

Ծասկեմ, եցի

vn.

to chew, to grind, to crunch.

NBHL (7)

ԾԱՍԿԵՄ ԾԱՍՔԵՄ. μασσάομαι mando, commanduco. Ստէպ ծամել. մանրել եւ տրորել ատամամբք. կրծել. ուտել. որոճել. ծամել, ծամծըմել.

Զկերակուրն վերստին աղալով եւ ծասկելով։ Մանր աղացեալ եւ ծասկեալ. (Փիլ.։)

Զհացն լոկ առ բերանն տարեալ՝ որպէս ծասկեալ երեւէին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ծասկել զկերակուր։ Որդն առ սակաւ սակաւ ծասկէ զփայտն եւ մնրէ. (Լմբ. ժղ. եւ Լմբ. առակ.։)

Ծասքելով ուտել զնորս իսրայէլ. (Յհ. կթ.։)

Հոգւով ճաշակել, եւ ի նորա կոկորդն ծասկեալ, եւ քաղցրութեամբն զմայլեալ. (Շ. ՟ա. պ. ՟Ի՟Ա։)

որ չարաչար որդունքն անքուն ոչ ծասքեն եւ ծծեն զարիւնս մեր. (Ոսկիփոր.։)


Ծասքողական, ի, աց

adj. s.

masticatory;
—ք, teeth.

NBHL (2)

Որ կարէ ծասքել. գործիք ծասկելոյ. ատամունք.

ծասքողական մանրեալ ատամամբք։ Զծասքողականս կերակրոյ զգալի, որով բնութիւնս պահի կենդանի. կեւռ. ի լմբ. եւ աղ։)


Ծաւալական, ի, աց

adj.

dilatable, expansive, ductile.


Ծաւալականութիւն, ութեան

s.

dilatability, expansibility, distensibility;
ductility.


Ծետուկ

s.

fly-spots;
fly-blow.


Ծերական, ի, աց

adj.

senile.

NBHL (5)

γεροντικός senilis. Սեպհական ծերոց կամ ծերութեան.

Ծերոյն ծարական ջերմութիւն (կամ ջերմ լուացումն) առտուելով։ Ծերական ներխոհեմ խաղալիկս մինչեւ աստանօր հասաւ այժմիկ խաղացեալ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Առաջին եւ երեկոյին պահ՝ մարդոյն մանկութեանն հասակն է. Երկրորդ՝ երիտասարդականն է. երրորդ՝ ծերականն է. (Մեկն. ղկ.։)

Զծերական հանճարոյն ստացեալ զխրատ. (ՃՃ.)

Որպէս կատարելոց եւ ծերականաց խորհրդոց վարդապետ. (Դիոն. ածայ.։)


Ծերակոյտ, կուտի

s. adj.

senate;
assembly of elders;
the ancients;
անդամ ծերակուտի, senator;
վճիռ ծերակուտի, senatus-consultum;
—, — կուտական, senatorial.

NBHL (7)

γερουσία senatus, senatores. Կոյտ կամ ժողով ծերոց, երիցագունից, խորհրդականաց. աւագանի. ծերք. սինիկղիտոս. մենծերը.

Ծերակոյտ որդւոցն իսրայէլի, կամ մադիամու, կամ քաղաքին։ Զամենայն ծերակոյտս երկրին։ Իշխանաց ցեղիցն ձերոց, եւ ծերակուտին ձերոյ.եւ այլն։

Մտցէ յատեան դատաստանի ընդ ծերակոյտս ժողովրդեան իւրոյ. (Մծբ. ՟Ժ՟Բ։)

Ոչ միաբանին ընդ նմա ծերակոյտ ժողովրդեանն. (Եփր. օրին.։)

Զայն եւս զարմացեալ էին վասն նորա ծերակոյտն. այսինքն ժողովեալ ծերքն, հարք. (Վրք. հց. ՟Ի։)

ԾԵՐԱԿՈՅՏ. ա. ըստ հյ. իբր Ծերակուտական. Որ եւ ՍԵՆԿՂԻՏԻԿՈՍ. ատենական. կամ ծերոց. (փոխանակ ասելոյ ըստ յն. գոյական հոլովմամբ, ծերակուտի. ի ծերակուտէ, ծերակուտիւ)

Արս իմաստունս ի ծերակոյտ ժողովրդենէ անտի։ Յովնաթան քահանայապետ՝ ծերակոյտ ժողովրդեամբ հանդերձ։ Յերուսաղեմացւոց, եւ ի ծերակոյտ հրեաստանյայց։ Իշխանաց ազգաց, եւ ծերակոյտ (այսինքն ծերակուտի) գաւառաց բազմաց։ Բազմութիւն ծերակոյտ ալեացն հնացելոց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 23։ ՟Ժ՟Բ. 6։ ՟Բ. Մակ. ՟Ա. 10։ ՟Դ. 44։ ՟Ժ՟Դ. 37։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 28։ ՟Գ. Մակ. ՟Դ. 5։)


Ծերուկ

s.

old man, grey beard.


Ծեփուկ

s. anat.

prepuce, foreskin.

NBHL (1)

Ծեփ. եւ Ճարպ կամ պարարտութիւն եւ թաղանթ պատեալ։ (Փիլ. լին. ՟Գ. 48։)


Ծիծաղական, ի, աց

adj.

laughable;
pleasant;
ridiculous;
laughing.

NBHL (9)

Այնոցիկ՝ որ առ ծիծաղականսն են կատակերգութեանցն. (Պղատ. օրին. ՟Է։)

γελαστικός risibilis, ridendi facultate praeditus. Ունօղ զկարողութիւն ծիծաղելոյ. եւ Զուարթերես. ծիծաղ ունեցօղ, ծիծաղերես.

Որպէս եւ մարդոյ (յատկութիւն է) ծիծաղականն. քանզի թէպէտեւ ոչ ծիծաղի, այլ ծիծաղական ասի բաւորելովն։ Տարբերութիւն, բանական. եւ յատուկ, ծիծաղական. (Պորփ.։)

Ստորագրութիւն. ո՛րգոն, մարդ ուղղորդագնաց, ծիծաղական, լայնեղունգն. (Սահմ. ՟Գ։)

Ծով ծաւալեալ ծիծաղական. (Շ. ոտ. բարձր.։)

ծով՝ հանդարտ եւ հեզ շարժմամբ ծիծաղական զինքն ամենեցուն ցուցանէ։ (Դաշտք ծաղկաւետք) զինքեանս խնդամտաբար եւ ծիծաղական անցաւորացն ցուցանեն զանազան եւ երփն երփն գունաւորութեամբն. (Սարգ. յկ. ՟Բ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ.) (որպէս եւ ծաղիկն է իբր ծաղիկ, ծիծաղիկ

ԾԻԾԱՂԱԿԱՆ Որպէս Ծաղրական, առիթ ծիծաղելոյ. եւ ծաղու արժանի.

Ծիծաղականսն նոցա համբաւեալ քաջութիւն. (Արծր. ՟Բ. 17։)

Ծիծաղականսն, զկատակերգականսն. (Նար. ՟Խ՟Ե։)


Ծիծաղականութիւն, ութեան

s.

risibility.

NBHL (2)

որ եւ ասի ըստ յն. ԾԻԾԱՂԱԿԱՆՆ. τὸ γελαστικόν . Կարողութիւն ծիծաղելոյ, յատկութիւն բանականի.

Որպէս ծիծաղականութիւն՝ մարդոյ, եւ խխնջականութիւն՝ ձիոյ. Զի միայն մարդ ունի զծիծաղականութիւն. (Դամասկ.։)


Ծիծաղկոտ, աց

adj.

laughing, given to laughter.

NBHL (5)

γελοιαστής, γέλων facetus, scurra, ridens. Որ դիւրաւ կամ ստէպ ծիծաղի. ծաղրասէր. եւ Ծիծաղեցուցիչ.

Փոխանակ ծիծաղկոտի՝ մտախոհ. (Ածաբ. նոր կիր.։)

Երանի տայ սգաւորաց, եւ եղուկս կոչէ զծիծաղկոտս. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Ոչ է պարտ ծիծաղել, եւ ոչ ծիծաղկոտաց յանձին ունել. այսինքն համբերել. (Վրք. հց. ձ։ եւ Բրս. կան.։)

Մեղայ ծիծաղելով, եւ ծիծաղկոտացն յանձին ունելով. (Մաշկ.։)


Ծիծառնուկ, նկաց

s. ornith.

nightingale, philomel.

NBHL (3)

ἁηδών luscinia. Սոխակ, կամ խօսնակ, քաղցրաձայնն ի թռչունս՝ ի չափ ծիծառան, մոխրագոյն կամ թուխ. այեդովն, կամ աիտօն ըստ յն. պլպուլ, պիւլպիւլ.

Նուագաւոր ձայնք ծիծառանց, ծիծառնկաց։ Կեռնեխք եւ տատրակք եւ ծիծառնուկք՝ ոչ միայն երգել բնաւորեալ են. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լիւս.։)

Մերթ նոյն ընդ Ծիծառն. ռմկ. ծծըռնուկ, ծծռնիկ. (Բժշկարան.։ Նիւս. երգ.։)


*Ծիծեռնիկ

s.

pulley.


Ծիսական, ի, աց

adj.

ritualistic, formal, ceremonial.


Ծիրանազգեցիկ

adj.

cf. Ծիրանազգեաց.

NBHL (7)

ԾԻՐԱՆԱԶԳԵԱՑ ԾԻՐԱՆԱԶԳԵՍՏ ԾԻՐԱՆԱԶԳԵՍՏԵԱԼ ԾԻՐԱՆԱԶԳԵՑԻԿ. πορφυροφόρος purpura amictus. Որ զգեցեալ է զծիրանիս, կամ զարքունի զգեստս, եւ որ ինչ հայի յայնպիսի փառաւորութիւն.

Մարգարտատեսիլ եւ ծիրանազգեաց հրաշափառագոյն կոյս. (Շար.։)

Երկրորդ անդամն ծիրանազգեաց եղեալ (ի զինուորաց). (Զքր. կթ.։)

կին ոմն ծիրանազգեստ։ Առ ծիրանազգեստ արքայն. (Խոր. ՟Ա. 25. եւ Խոր. հռիփս.։)

այսօր պսակիս արքայ ի հեթանոսաց փշօք՝ ծիրանազգեստ պճնեալ եկեղեցւոյ փեսայ. (Տաղ.։)

Ի ծիրանազգեստ եւ յոսկեհուռ պատուոյս. (Ճ. ՟Բ.։)

Ծիրանազգեստեալ մաքրութեամբ։ Դստերք քո ծիրանազգեստեալ։ Ոսկիաքանդակ ծիրանազգեցիկ կայսերազարմիցն թագ պարծանաց. (Գանձ.։)


Ծիրանածաղիկ

adj. s. bot.

purple flowered;
embroidered with purple flowers;
lilac.

NBHL (2)

Ունօղ զծաղիկս ի գոյն ծիրանւոյ. ծաղկեայ վայելչազարդ.

զարդարեաց մեծապայծառ ծիրանածաղիկ ոսկէթել անկուածով. (Ասող. ՟Գ. 9։)


Ծիրանաներկ, աց

adj. s.

purple-dyed;
dyer in purple.

NBHL (2)

πορφυροβάφος purpurarius ἁλουργός marinae purpurae colore tinctus. Ներկարար ծիրանեաց կամ ի գոյն ծիրանւոյ. եւ Ներկելն նովին գունով.

Վերակացու ոստիկան ի վերայ ծիրանաներկացն (իրաց՝) որ են ի ծուր քաղաքի, կացոյց զնա. (Եւս. պտմ. ՟Է. 30 կամ 32։)


Ծիւրական, ի, աց

adj.

languishing, consuming, consumptive, hectic;
— ախտ, ցաւ, hectic fever or flush;
consumption, phthisis, decline;
մեռանել — ախտիւ, to die of a decline.

NBHL (4)

νοσερός morbosus φθινάς tabificus. Որ ծիւրէ, հալէ, եւ մաշէ հիւծութեամբ. ուստի ծիւրական ախտ կամ ցաւ ասի մաշարայականն, թանչն, եւ ամենայն մահաբեր հիւանդութիւն. բարակ ցաւ, փորհարութիւն, վէրէմ. եւ այլն.

Յախտ ծիւրական մահու ... սպառեսցին. (Երեմ. ՟Ժ՟Դ. 15.)

Հիւանդութիւն ծիւրական ախտին. (Եպիփ. սղ.։)

Ծիւրական ախտիւք պաշարեալ։ Ծիւրականն հարեալ դժնդակութեամբ՝ ընձեռէ կորստեան. (Պիտ.։)


Ծլարձակութիւն, ութեան

s.

germination.

NBHL (2)

Արձակելն զծիլս. ընձիւղիլն. ցցումն.

Պտղոցն ծլարձակութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)


Ծխագլանիկ

s.

cigarette;
տուփ —աց, cigar-case.


Ծխակալ, աց

s.

cigar-tube;
pipebowl.


Ծխակեր

s.

parish priest, curate.

NBHL (2)

ԾԽԱԿԵՐ որ եւ ԾԽԱՏԷՐ ասի. Երէց կամ աւագերէց մասնաւոր թաղի ժողովրդեան, ժողովրդապետ. որ եւ ասի իբր լտ. ձայնիւ՝ ՊԱՌՈԽ. parochus.

Որք հոգաբարձութիւն հոգւոց ունին, զորս հայք ծխակեր անուանեն. (Մաշտ. ջահկ.։)


Ծխնիակապ

s. mech.

universal joint, Hoods key.


Ծծակ, ի

s. med.

strangles, quinsy.

NBHL (1)

τὰ περιίσθμια tonsillae. ի Բժշկարանի ՝ ըստ վերծանելոյ Ստեփ. լեհ. իբր Ուռոյց կոկորդի յարմատն լեզուի ի ջերմութենէ եւ ի ծարաւոյ առթեալ.


Կերոն, ի

s.

wax-taper;
wax-light.

Etymologies (4)

• «եկեղեցու մեծ մոմ». ունին մի-այն ՀՀԲ և ՋԲ (իբր նոր բառ). ՆՀԲ յիշում է իբրև գւռ. բառ՝ կեռոն կամ կերոն ձևով.

• = Յն. ϰηρός (հյց. ϰηρόν) «մեղրամոմ, կերոն», ϰηρίον «մեղրամոմ», որից նաև վրաց. կերէոնի. հմմտ. լտ. cera, ֆրանս. cire «մոմ»։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ (տե՛ս մոմեղեն բառի տակ)։ Pictet 1, 410 խորիսխ բառի հետ՝ դնում է kar «գործել» ար-մատից։ Ուղիղ է նաև Lag. Armen. St. § 1145։

• ԳՒՌ.-Ախց. կէրօն, Սչ. գերօն, Ալշ. Մշ. գ'էրօն։


Կերուած

s.

moth-hole;
rust-hole, corroded part.

NBHL (2)

ԿԵՐՈՒԱԾ կամ ԿԵՐԱԾ. Տեղի եւ մասն կերեալ եւ մաշեալ. եւ ուտելն.

Ամենեքեան ի ծառոյ ծորելով, ի ճիճոյ միոյ կերուածէ (հին տպ. կերուածոյ)։ Կերպաս ի ճճոյ (տպ. կերածոյ ճիճոյ). (Խոր. աշխարհ.։)


Կերած

cf. Կերուած.


*Կերուխում, ի

s.

eating & drinking, junketing, good living, good cheer, feasting.


Կերպ, ից

s. adj.

form, figure, shape, cut, fashion, make;
aspect, look, appearance, air, deportment;
կերպս ի կերպս, in many shapes or forms;
in many ways, diverse;
կերպս ի կերպս լինել, to assume a borrowed shape or appearance, to be disguised, dissembled or concealed;
ի կերպս կերպս առնել, to transform into various shapes.

Etymologies (5)

• . ի հլ. «տարազ, եղանակ, ձև. ո-րակ, որպիսութիւն» Արիստ. Նիւս. բն Պորփ. «երես, դէմք, անձնաւորութիւն» Նար. «սեռ, տեսակ» Ոսկ. յհ, բ. 13. որից կերպս ի կերպս «այլևայլ ձևերով» Մծբ. Ագաթ, Եփր. բ. կոր. և եբր. Եւս. պտմ. կերպակերպ Կորիւն. Ագաթ. կերպարան (մանաւանը անե-զական) «դէմք, արտաքին տեսք» ՍԳր. Սե-բեր. «երևակայական տեսիլ, աչքի եռևա ռած ռան» Եւս. պտմ. Ոսկ. լհ. ա. 13, 36. կերպարանակից ՍԳր. կերպարանաւոր Վե-ցօր. Եզն. կերպարանափոխ Ոսկ. մ. ա. 16 կերպարանել Ես. խ. 19. լուսակերպ Եւագր. իգակերպ Եզն. գիշերակերպ Կոչ. գազանա-կերպ Ոսկ. մ. բ. 24. կայսերակերպ Ագաթ. սքանչելակերպ Ագաթ. կենդանակերպ Շիր. թշնամանակերպ Փարպ. բիւրակերպ Ոսկ, յհ. ա. 28. բազմակերպ Կոչ. անկերպարան Իմ. ժա. 18. Եզն. երկկերպի Եւս. քր. ձիւ-նակերպիկ Շիր. մետաղակերպ, կերպարա-նափոխութիւն (նոր բառեր) ևն։

• = Պհլ. ❇ 9 kerp «մարմին, ձև, կերպ» բառից սրա հետ նոյն է զնդ. ❇ kəhrp-(եզ. ուղ. kerefs) «մարմին, երևոյթ, կեր-պարան», որի հնդևրոպական միւս ցեղա-կիցներն են (Pokorny 1, 486), լտ. corpus «մարմին», սանս. kfp-«կերպարանք, գե-ղեցկութիւն», հբգ. hrêf, անգսք. hrii «փոր, արգանդ» և հյ. որովայն (տե՛ս այս բա-ռը)։-Հիւբշ. 168։

• kəhrpəm։ Justi, Zendsp. 85 զնդ. kəhrp-ձևի տակ՝ սանս. kalpa, պրս. kalbūt «կաղապար» ևն ձևերի դէմ։ Հիւբշ. KZ 23, 20 լտ. corpus։ Տէրվ. Al-tarm. 101 զնդ. kəhrpa։ Նոյնը նաև Boрp, Gram. comp. 4, 358։ Ս. Վ. Պարո-նեան, Արև. մամ. 1880, 552 երմն բա-ռից։ Canini, Et. étym. 198 անզլ. garb, իտալ. garbo «կերպ, ձև»։ Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. կարպա (?)։ Müller WZKM 5, 263 պրս. [arabic word] kalib «կաղապար»! Հիւնք. պատկեր բառից։ Մառ ЗВО KIx, 0159 և Kx. 109, 150 վրաց. ղմերթի, սվան. ղեր-բեր, լազ. ղորմոթի, մինգր. ղորոնթի «աստուած» բառերի հետ՝ յաբեթական ղրպ արմատից, որին կցում է արաբ [arabic word] sanam, եբր. [hebrew word] selem. ա-սոր. [syriac word] salmā «կուռք» և քրդ չէլէբ «Աստուած», չէլէբի «տէր»։

• ԳՒՌ.-Կերպ բառը գիտեն Ջղ. կերպ, Կր. նէրպ, Սչ. գերբ, Տիգ. գէրբ, Ննխ. գէրբ «շէնք-շնորհք», որից կերպին Ջղ. «կանո-նաւոր ձևով», կերպը մտնել Տ. «համոզել»։-Չրականից փոխառութեամբ՝ Ջղ. Սլմ. կեր-պարանք, Ախց. Երև. Կր. Շմ. կէրպարանք, Սչ. գերբարանք, Ալշ. Մշ. կէրբարանք, Խրբ. Պլ. Սեբ. Ննխ. գերբարանք, Տիգ. գէրբm-րmնք, Մկ. կիրպmրանք, Զթ. գէյբայօնք. զէրբարոնք։

• ՓՈԽ.-Վրաց. კერძი կերպի «կուռք». საკერ3ო սակերպո «մեհեան», კერკული կերպուլի, საკერჭი սակերպի «կուռքի վերաբերեալ», ნაკერბავი նակերպավի «կը-ռապաշտական. 2. զոհ. 3. մեհենատեռև». (Այս համեմատութիւնները տուաւ նախ Աղայեան, Աղբիւր 1889, էջ 7, լետու Աճառ Արրտ. 1898, 369, որից յետոյ Մառ՝ անդ)։ -Չգիտեմ թէ ի՛նչպէս է յառաջացած վրա-ցերէնում չერჭი կերպի «упрямыи, ւ-մառ» նշանակութիւնը (Չուբինով 604), ո-րից փոխառութեամբ նաև Տփ. կէրպ «յա-մառ»։

NBHL (26)

μορφή, forma. Տարազ. եղանակ. օրինակ. որակ. որպիսութիւն. ձեւ. նմանութիւն. տեսիլ. հանգամանք. տեսակ պատահական. թարզ, շէքշ, թավր, քէրվ.

Քարոռդ սեռ որակութեան՝ ձեւ, եւ որ առ իւրաքանչիւր ումեք է կերպ։ Եւ վասն ուղիղն եւ ծուռն գոլ, եւ ըստ կերպին իւրաքանչիւր՝ որակ իմն ասի. (Արիստ. որակ.։)

Բարեշուք կերպից։ Կերպ անպատկառ։ Կերպիւ վիշապի։ Կանացի կերպին։ Այնր իրի կերպիւ։ Փախստեան կերպ ցուցանելով. (Նար.։)

Ըստ աղօթիցկերպի՝ ընդ աստուծոյ խօսս ունի. (Խոսր.։)

Ուրախասցին եւ ամենայն դասք հոգեղինացն, եւ գովեսցեն կերպիւք իւրեանց. (Ճ. ՟Բ.։)

Է բնական այս կերպ մարդոյ, զի ի խաւարի մէջ մատնեալ՝ երկնչի. (Լմբ. իմ.։)

Գոյացական տեսակ. բնութիւն. որ եւ ԿԵՐՊԱԿԱՆ ասի, եւ ԻՍԿՈՒԹԻՒՆ. որպէս եւ Դիտակ՝ կամ կերպարան երեւելի արտաքուստ. էոզ, զաթ, թապիաթ, եւ ճէմալ, սուրէթ.

Ի սեռէ եւ ի կերպէ։ Նիւթոյ եւ կերպի. (Պորփ.։)

Զկերպից մարդկան փոփոխումն։ Գուցէ նախախնամութեան սակս զտարբերութիւն կերպիցն. (Նիւս. բն. ՟Խ՟Ա։)

Ի ձեռն ծառայականին կերպի։ Յառաջագոյն տեսեալ յաստուածայնում եւ ի փառաւոր կերպի։ Ապացուցանէ զհաւատացեալսն՝ մարդոյ կերպիւ։ Չարչարանացաւ կերպիւ. (Աթ. ՟Ա. ՟Բ. ՟Դ։)

Ծառայի առեալ զկերպ։ Ծառայական կերպի. (Շար.։)

Տեսանէր զկերպարանն հօր ի կերպի ադամայ տեսեալ յաթոռ փառաց. (Ժմ.։)

Մերոյին կերպիւ ի վերայ խաչին տեսաւ. (Խոսր.։)

Իմովս կամ մերովս կերպիւ։ Ի յիմս կերպի։ Հայրենի կերպիդ։ Հողանիւթ կերպիւս. (Նար.։)

Կերպ յառաջ դիմեալ, ոտք ի վերջ կոյս յետահարեալ։ Կերպ ի ծաղր, եւ աչք յողբումն։ Յերից անշփոթ կերպից. (Նար։)

εἷδος, species, genus. Տեսիլ. տեսակ.

Որ է կերպ մեծագոյն չարեաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Ի ԿԵՐՊՍ ԿԵՐՊՍ. ԿԵՐՊՍ ԿԵՐՊՍ, եւ այլն. Ի պէսպէս կերպարանս. ազգի ազգի նմանութեամբք կամ երեւութիւք. կերպ կերպ ձեւանալով.

Ցնորիւք ի կերպս կերպս լինելով դիւացն. (Ագաթ.։)

Զի՞նչ մեծ է, եթէ եւ պաշտօնեայք նորա ի կերպս կերպս լինիցին. (Մծբ. ՟Զ։)

Զոր օրինակ եւ սատանայ (ի փորձելն զքրիստոս) ի կերպս կերպս եղեւ ի լուսաւոր հրեշտակի, սյնպէս եւ ի կերպս կերպս առնէ զպաշտոնեայս իւր։ Ի նմանութիւնս կերպս կերպս ծերոյ եւ սկայի եւ այլոց եւս երեւեցաւ նոցա. (Եփր. կոր. եւ Եփր. եբր.։)

Ոչ միապէս միատեսակ ցուցանէր (աստուած) զինքն նոցա, այլ ի կերպս կերպս. (Լծ. կոչ.։)

Գազանաց եւ սողնոց կերպ ի կերպս լինելով. (Ճ. ՟Ա.։)

Բողոքէր դիմակս դիմակս կերպից կերպից աւաղականաց ըստ կոծողացն կաքաւելոյ. (Նար. ՟Լ՟Թ։)

Ծանեան զնենգութիւնն՝ զոր ունէր նա, եւ զկերպսն կերպսն լինել նորա. (Եւս. պտմ. ՟Զ. 40.)

այսինքն զխարդախ կերպարանափոխութիւն. յն. παλιμβωλία, versutia.


Կերպագրեմ, եցի

va.

to form, to figure, to fashion, to make.

NBHL (6)

διαγράφω, ἑκγράφω describo, delineo, pingo. Կենդանագրել զկերպարանս. նկարագրել. քանդակել. դրոշմել. ծրագրել.

Աչօք իւրովք տեսցէ զինքն կերպագրեալ յորդին իւր սպանեալ ի կայենէ։ Նկարագրել զքանիսն՝ յօրինեալ կերպագրեալ որթս խաղողաբերս այգեգործովք. (Արծր. ՟Ա. 1։ ՟Ե. 8։)

Զաաստուածանմանութիւնն յանձինս կերպագրել. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Թ։)

Կնիք մատանւոյ տերամբ կերպագրեալ. (Նար. կուս.։)

Յինքեան տիպն կերպագրէ. կեւռ. աղ.։)

Կերպագրէ կանխաւ զանցս աղետիցն. (Ոսկ. գծ.։)


Կերպագրութիւն, ութեան

s.

form, figure, shape

NBHL (4)

γραφή pictura. Կենդանագրութիւն. նկար.

Գիտէ եւ կերպագրութիւն լռելով առ որմս խօսել. (Նիւս. թէոդոր.։)

Պատկերք նկարագրեալ ի տեառն կերպագրութիւն եւ կուսին մարիամու. (Սարկ. հանգ.։)

Զզանազան դեղոցն կերպագրութիւնս. (Արծր. Արծր. ՟Ե. 7։)


Կերպակերպ

adj.

in many fashions, in various forms, diverse, varied.

NBHL (4)

որ ինչ երեւի ի կերպս կերպս. պէսպէս. զանազան. ազգի ազգի օրինակաւ. կերպ կերպ.

Կերպակերպ նմանութիւնք դիւացն փախստական լինէին. (Ագաթ.։)

Կերպակերպ նմանութեամբ դիւացն փախստական լինելով. (Կորիւն.։)

Մեծատունն լիախորտիկ, կերպակերպ լիաբուղխ սեղանասպաս սնեալ. (Ոսկ. ղկ.։)


Կերպակից

adj.

conformable;
like, resembling, similar.

NBHL (4)

Կերպարանակից, եւ բնութենակից.

Կերպակից (կամ կերպարանակից) մեր եղանի. (Խոր. վրդվռ.։)

Կամ Կամակից. միաձայն սրտիւ, նմանակից.

Անարատ աղիցի պ՛ատարագն ասէ, քանզի կերպակից են միշտ սուրբք աստուծոյ. (Մեկն. ծն. եւ Մեկն. ղեւտ.։)


Կերպակցութիւն, ութեան

s.

conformity;
likeness, resemblance, similarity.

NBHL (2)

συμμορφία conformitas. Կերպարանակցութիւն. բնութենակցութիւն. Նմանութիւն.

Ունելով կերպակցութիւն հոգեւորական. (Պրպմ. ՟Լ՟Թ։)


Կերպաձեւեմ, եցի

va.

cf. Կերպագրեմ.

NBHL (5)

μορφόω formo. Կերպարանել զձեւն. ըստ բուն կերպին ձեւացուցանել. կերպագրել. դրոշմել. նկարագրել. յօրինել.

Կերպաձեւէ զպատկեր տիրամօրն. (Խոր. առ արծր.։)

Զգիր մերոյ լեզուի կերպաձեւեցին. (Մեսր. երէց.։)

Զքերոբէսն կերպաձեւեալ ի տեսակ առիւծու։ Թիթեղն կերպաձեւեալ ի վերայ կապուտակի. (Վրդն. ծն. եւ Վրդն. ել.։)

Իւրաքանչիւրոք յանդամոցն զիւրոյ սխալմանն զկերպ աշխարհատես ցուցանէ ... եւ այլ եւս անիրաւութիւնք բերանոյն կերպաձեւի յայնժամ. (Խոսր.։)


Կերպամտեմ

va.

to form an idea of.

NBHL (2)

ԿԵՐՊԱՄՏԵԼ. կերպարանել ի միտս.

Զիւրն կերպամտեալ խորհուրդս ապականագործս, խոկայր. (եւ այլն. Արծր. ՟Գ. 8։)


Կերպանամ, ացայ

vn.

to be formed, to take the form.

NBHL (7)

μορφόομαι, ἁπομορφοῦμαι, μορφοποιοῦμαι formor, efformor, formam accipio եւ figuror. Իբր Կերպարանիլ. Առնուլ զկերպարան. Զգենուլ զկերպ եւ զնմանութիւն. նմանիլ. նկարել, իլ. ձեւացուցանել, եւ ձեւանալ. կազմիլ, իլ. ձեւացուցանել, եւ ձեւանալ. կազմիլ. յօդիլ.

Կերպացեալ իմովս յաղագս իմ։ Կերպացեալ զմերս ի սրբոյ կուսէն տնօրինաբար։ Կերպացեալ զմերս ի մարմնի. (Շար.։ Նար. ՟Լ՟Դ։)

Առ քահանայական կեանսն՝ որպէս պարտ է կերպանալ. (Դիոն. եկեղ.։)

Էր ի նմա (ի խորանն մովսիսի) ըստ բազում օրինակի կերպացեալ էմմանուէլ. (Պրպմ. ՟Ժ՟Ա։)

Որ ինչ միանգամ ի կիրս մեր կերպանան։ Ոչ կերպացեալ ձայնիս, եւ լուար. (Նար. ՟Լ՟Բ. եւ ՟Ժ՟Ը։)

Զայս եւ որ սոցին նմանս կերպանան աչք. (Խոսր.։)

Զորս դարձեալ վերստին երկնեմ, մինչ կերպա սցի քրիստոս ի ձեզ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Կերպառութիւն, ութեան

s.

assuming a form, shape, similarity or likeness.

NBHL (2)

Առնուլն զկերպարանս. կերպանալն.

որ զանկենդան ցուպ գաւազանին՝ ի կերպառութիւն առ ի զքոյդ մերովս նկարագրիլ, այլ եւ յօտարազնիցն ընտրութիւն, ի տիպն ապաթոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)


Կերպաս, ուց

s. adj.

silk, silk-stuff;
taffeta, light silk;
silk goods;
silken.

Etymologies (3)

• , ո, ու հլ. (յետնաբար ի հլ.) «բարակաման կամ մետաքսեայ կտաւ» Եսթ. ա. 9. Վեցօր. 177. Բուզ. Ոսկ. ես. որից կերպասաբեր «մետաքս բերող (շերամ)» Վեցօր. 177. կերպասագործ Վեգօռ. 122 կերպասի Եսթ. ա. 6. կերպասեայ Փրպ. կերպասավաճառ (նոր բառ) ևն։

• = Իրանեանից փոխառեալ բար է. հմմտ սանս. [other alphabet] karpāsa-«բամբակենի, gossypium herbaceum H», [other alphabet] kar pasa-«բամբակ. 2. բամբակեայ. 3. բամ. բակեայ կերպաս, բամբակէ գործուածք», պրս. [arabic word] kirpās կամ [arabic word] kirbas «բարակ հիւսուած շոր, սպիտակ մուսլին», ռելուճ. karpas kirpās, kurpās «բամբակ», քրդ. kiras «շապիկ», գնչ. kirpa, ekirpa «քուրջ, ցնցոտի»։ Փոխառութեամբ անցել է ղանազան լեզուների. ինչպէս՝ քուչ. kalpās sa «զգեստ», ասոր. [syriac word] karbasā, եբր. [hebrew word] karpas «սպիտակ նուրբ բամբա-կեայ կտոր», արաբ. [arabic word] kirbas «բամ. բակեայ թելով հիւսուած շոր» (Կամուս. թրք. թրգմ. Բ. 283), յն. ϰϰρπνσος «նուրբ վուշ. 2. շղարշէ հագուստ»(Boisacq 415). լտ. carbasus, carbasum «սպանական շատ բարակ վուշ»։ Այս բոլորը ծագում են հրնո-կականից, բայց հնդկականն էլ փոխառեալ է աւստրոասիական լեզուախմբից. հմմտ. մա-լայերէն, ջավայերէն karas, չամ. karah, բատակ. hapas, սեդանգ. köpè, քմեր. am-4as, բոլորն էլ «բամբակ». որոնց արմատն է pah, pas «գզել» (Przyluski BSL л 76. էջ 70)։-Հիւբշ. 168։

• նախ Schroder, Thesaur. 46 արաբ. kirbas ձևից։ ԳԴ պրս. kirbās.-ՆՀԲ դնում է յն. պրս. և արաբ. ձևերը։ Win-disch. 8, Müller SWAW 38, 574 ևո սանս. karpāsa։ Böttich. Rudimenta 45, 145 սնս. եբր. պրս. ձևերը։ Հիւբշ։ KZ 23, 9 վերի ձևով։ Hehn2 155 բառս համարում է փիւնիկեան ծադումից, իսկ Justi, Dict. Kurde, էջ 328 հընդ-կական է դնում։

NBHL (8)

պ. ար. Գիրբաս, գիրպաս յն. գա՛տրբասօս. κάρπασος carbasus. Կտաւ բարակաման կամ մետաքսեայ. Վուշ. բեհեզ. Խաս քեթէն, սանտալ, տիպա, տիւլպէնտ.

էր զարդարեալ բեհեզովք եւ կերպասովք. յն. բեհեզեօք եւ կերպասեօք. (Եսթ. ՟Ա. 9։)

Բոմբիւլոս (շերամ) նիւթիչ է մետաքսին կերպասու. (Վեցօր. ՟Ը։)

Պամփիւլիա. (լինի ի նմա եւ կերպաս ի ճճոյ. Խոր. աշխարհ.։)

Ծիրանածուէն կերպասիւք պճնեաց։ Առ կերպասուցն գեղեցկութիւն։ Կերպասիւք լուսոյ ի հոգւոյն պարասքօղեցեալ. (Նար. խչ. եւ Նար. մծբ. եւ Նար. կուս.։)

Զգեստ կերպասուց, զոր ի վերայ սրբոյ սեղանոյն սփռեմք ... սնդոն կտաւի. (Լմբ. պտրգ.։)

Ի յոսկեթել կերպասուցն զի՞նչ օգտի մարմինն. (Ոսկիփոր.։)

Դու կերպաս պատմուճան զգենուս, եւ նա մերկ ծանակ շրջիցի. (Ոսկ. ես.։)


Կերպասաբեր

adj. s.

producing silk;
— որդ, silk-worm.

NBHL (2)

Բերօղ յիւրմէ զկերպաս. (որպէս շերամն զմետաքս)

Յայնմ զեռնոյ, որ կոչի շերաս, այսինքն կերպասաբեր. (Վեցօր. ՟Ը։)


Կերպասագործ, աց

s.

silk-weaver, silk-manufacturer.

NBHL (5)

Գործօղ զկերպաս. (որպէս շերամն զթելս, եւ արուեստաւորք զկտաւն եւ այլն)

Որ գտանին ի կերպասագործ զեռունսն. (Վեցօր. ՟Ը։)

Ճենաստան. ապրիշում շատ եւ ազնիւ. վասն որոյ եւ բնակիչքն արուեստաւորք կերպասագործք. (Խոր. աշխարհ.։)

Եւ կազմէին կերպասագործք, ոսկեթել յօրինէին, զարդ հարսանեաց պատրաստէին. (Շ. տաղ հռիփս.։)

Յադդէէ կերպասագործէ. (Կանոն.։)


Կերպասածին որդ

s.

silk-worm.

NBHL (1)

Կեպասածին ճիճու նախ լինի իբրեւ զհունդ պարտեզի սեաւ, եւ ապա շնչաբերեալ կենդանայ, եւ դառնայ յորդն, եւ զկնի այնորիկ թեւաւորի. (Տօնակ.։)


Կերպասեղէն, ղինի, նաց

adj.

made of silk, silken, silky

NBHL (6)

ԿԵՐՊԱՍԵԱՅ ԿԵՐՊԱՍԵՂԷՆ ԿԵՐՊԱՍԻ. Նիւթեալն եւ կազմեալն ի կերպասէ.

Փոխանակ կերպասեայ ոսկեհուռ հանդերձիցն. (Փարպ.։)

Գունակ գունակ կերպասեղէն հանդերձիւքն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Կերպասեղէն անկողնոյ. (Վանակ. յոբ.։)

Կերպասեօք. համաձայն յն. ա՛յլ ձ. կերպասովք. (Եսթ. ՟Ա. 6։)

Զգեցոյց նմա կերպասի հանդերձ. (Վրք. հց. ՟Բ։)


Կերպասի, սւոյ, սեաց

cf. Կերպասեղէն.

NBHL (6)

ԿԵՐՊԱՍԵԱՅ ԿԵՐՊԱՍԵՂԷՆ ԿԵՐՊԱՍԻ. Նիւթեալն եւ կազմեալն ի կերպասէ.

Փոխանակ կերպասեայ ոսկեհուռ հանդերձիցն. (Փարպ.։)

Գունակ գունակ կերպասեղէն հանդերձիւքն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Կերպասեղէն անկողնոյ. (Վանակ. յոբ.։)

Կերպասեօք. համաձայն յն. ա՛յլ ձ. կերպասովք. (Եսթ. ՟Ա. 6։)

Զգեցոյց նմա կերպասի հանդերձ. (Վրք. հց. ՟Բ։)


Կերպասավաճառ, ի

s.

silk-merchant, silk-mercer.


Կերպարան, ի, աց

s.

form, figure, visage, countenance, face, aspect, look;
presence, appearance, mien, bearing, deportment;
attitude, posture;
image, effigy;
semblance, representation;
state, condition;
character, temper, comportment;
rudiment, first element, idea;
idle fancy, whim, crotchet;
feint, pretext;
coat, dress;
cf. Կենդանագիր;
—ք բանից, sense, meaning or interpretation of a word;
անպաճոյճ —ք, a simple exterior;
անյողդողդ, աղաչաւոր —, firm countenance;
supplicating posture;
մեղկ —, an effeminate manner;
— լուրջ անժպիտ, cold, frigid, reserved, constrained air;
լուրջ եւ խիստ —, serious air, severe manner;
— սէգ եւ սպառնական, haughty, disdainful, proud, threatening air or manner;
ի —ս ծառայի, in the form of a servant;
առնուլ զ—ս ուրուք, to counterfeit the character of;
ունել զ—, զ—ս իրիք բերել յանձին, to appear like, to seem, to resemble;
ածել ի —ս, to shape, to form;
to figure;
զկերպարանս ճշմարտութեան ի ներքս բերել, to be probable, to have some truth in it;
կերպարանս տալ մտացածինս, to give false a idea of, to create an erroneous or exaggerated impression;
ընդունել զ—ս վանականութեան, to take the crowl.

NBHL (16)

ԿԵՐՊԱՐԱՆ մանաւանդ ԿԵՐՊԱՐԱՆՔ. μορφή forma եւ ἱδέα, οἵδος, σχῆμα, ὀμοίωμα species, habitus, similitudo եւ այլն. πρόσωπον facies εἱκών imago τρόπος modus եւ այլն. Կերպ, որպէս տեսիլ երեսաց. տեսակ. բնութիւն. իսկութիւն. եւ Դէմք. պատկեր. ձեւ. նմանութիւն. յեղանակ.

Զբարբառն լսէին, եւ զկերպարանսն ոչ տեսանէին։ Կերպարանք իւրոց։ Տեսի, եւ ոչ էին կերպարանք առաջի աչաց իմոց, բայց միայն օդ եւ սօսափիւն լսէի։ Ոչ զկերպարանսդ ձեր զիւրաքանչիւր ես նկարեցի։ Այր բարկացօղ տգեղ է կերպարանօք։ Երեւեցաւ այրով կերպարանաւ։ Որ ի կերպարանս աստուծոյ է։ Զկերպարանս ծառայի առեալ։ կերպարանօք տտեալ իբրեւ զմարդ։ Նմանութիւն կերպարանաց մարդոյ։ Կերպարանք չորից կենդանեաց։ Կերպարանք երեսաց նոցա. կերպարանք մարդոյ, եւ կերպարանք առիւծու, եւ այլն։

Տեսիլ կերպարանաց։ Վասն չքնաղագեղ կերպարանին։

Զառաքելոցն ունել զկերպարանս։ Խորդք ի թռչելն ձեւացուցանեն զկերպարանս գրելոյ։ Ընդունել զկերպարանս հանդերձիս։ Եփուտ, կերպարանք ինչ հանձնի է։ Զկերպարանս ձեւոյ սրբութեան։ Ըստ կերպարանաց խաչի կախեալ կային։ Կերպարան անձանց խոնարհից։ Կերպարանք ոգւոյս։ Կերպարանք ճշգրտագոյնք կամ ծիծաղելիք։ Ի կերպարանաց պատկերի բանին ծանուցեալ, եւ այլն։ Ու աստուած տեսանիցէ, անդ չեն ինչ պէտք կերպարանաց, եւ ոչ պէսպէս պատմուճանաց. (Սեբեր. ՟Գ։)

ԿԵՐՊԱՐԱՆ. εἵδωλον, σκιά, ὐπόκρισις, τύπος եւ այլն. որպէս Առերեւոյթ տեսիլ, կամ ցոյցք առաչօք. օրինակ, եւ ոչ ճշմարտութիւն. կեղծիք.

Ի ձեռն կերպարանաց եւ կարծեաց գիշերայնոց եւ տուընջենականաց. (Պղատ. տիմ.։)

Եւ առ այսոսիկ կերպարանաւ, նաւուղիղ ոք հաւատարիմ եւ այլն. (Բրս. թղթ.։)

Հաւաստեաւ եւ ոչ կերպարանօք ի վերայ հասանել քննութեան եղելոցն. (Կանոն.։)

Երեսաց կերպարանս արար (պաճուճապատանօք)։ Զգլխոյ կերպարանս մազովն նկարեաց. (Կիւրղ. թագ.։)

Յերկուցեալք՝ կարպարան, եւ ոչ Ճշմարտութիւն զիրսն կարծէին. (Փարպ.։)

Կերպարանօք բազում խոնարհք, այլ ճշմարտութեամբ սակաւք. (Սարգ.։)

Կերպարանքն տուան ի ձեռն մովսէսի, եւ ճշմարտութիւնն եղեւ ի ձեռն յիսուսի քրիստոսի։ Մի՛ ումեք համարել, թէ առ աչօք եղեւ, եւ կամ կերպարանօք. (Ոսկ. յհ. ՟Ա. 13. 36։)

Սիմոն կախարդ խոնարհեցաւ կերպարանօք առ հաւատսն քրիստոսի. (Եւս. պտմ. ՟Բ. 1։)

Հարցանել՝ կերպարանօք վասն մոգուցըն, եւ ծածուկ չարութեամբ յաղագս նենգալոյ զմանուկն. (Շ. մտթ.։)

ԿԵՐՊԱՐԱՆ. Իբրեւ տեսակ գոյացական եւ հակադրեալ նիւթոյ. μορφή forma.

Համեմատի նիւթոյ՝ սեռ, իսկ տեսակի՝ այսինքն կերպարանի՝ տարբերութիւն։ Ի վերայ նիւթոյ կերպարանք գոլով՝ անհատեն զնիւթն։ Համեմատի տարբերութիւն՝ կերպարանի. իսկ կերպարան՝ որպիսի ինչ է՛ է, որպէս ասէ արիստոտէլ. (Անյաղթ պորփ.։)


Կերպարանակից

adj.

conformable;
like, similar, resembling;
— առնել, to conform;
— լինել, to comply with.

NBHL (4)

σύμμορφος conformis. յար եւ նման կերպարանօք. համանման. նմանակից. ... տե՛ս (Հռ. ՟Ը. 29։ Փիլիպ. ՟Գ. 10. 21։)

Կերպարանակից առնել զմարմին խոնարհութեան մերոյ ըստ նմանութեան մարմնոյ փառաց իւրոց. (Ժմ.։)

Կերպարանակից զմեր բնութիւնս ինքեան առնէ ըստ շնորհի. (Մամբր.)

Զայսպիսի գեղեցկութեան պատկերս, որ կերպարանից է աստուածութեանն. (Եփր. ծղկզրդ.։)


Կերպարանակցութիւն, ութեան

s.

conformity.

NBHL (2)

συμμόρφωσις conformatio. Կերպարանակիցն գոլ. նմանութիւն.

Որ ի նմա արդարութիւն է, եւ առ մահ նորա կերպարանակցութիւն. (Բրս. հց.։)


Կերպարանառնութիւն, ութեան

s.

prosopopea, personification.

NBHL (1)

εἱδωλοποιΐα personae defunctae repraesentatio Առնելն զկերպարան կամ զձեւ մեռելոյ՝ խօսելով ի դիմաց նորա.


Definitions containing the research կ : 10000 Results

Աչեր

s. pl.

cf. Աչք.

NBHL (2)

Առաւել ռմկ. իբր Աչք։

Կոյս մի կայր աղուոր աչեր. (Շ. յառակս.։)


Ապաբան

adj.

without reason, without answer, without reply.

NBHL (3)

Ապաբան վարձկան. (Նար. ՟Խ՟Է։)

Ապաբան մշակ անպիտան. (Լմբ. պտրգ.։)

Պարապեալ յապաբան նորաձեւութիւն, եւ յանիմաստ յածումն. (Ոսկիփոր.։)


Ապաբանութիւն, ութեան

s.

eulogy, praise.

NBHL (3)

որ եւ ԱՂԵՐՍ ԱՊԱԲԱՆՈՒԹԵԱՆ. իբր հետեւողութիւն յն. ձայնիս ἁπολογία. apologia. Պատասխանատուութիւն. ջատագովութիւն. պաշտպանութիւն փաստաբանական.

Ոչ եմ պահապան եղբօր. գեղեցիկ (հեգնաբար) աղերս ապաբանութեան. Ի նոյն աղերս ապաբանութեան անգիտութեանապաստանել։ Յառաջ անցեալ յաղերս ապաբանութեանն յերկարեցեր. (Փիլ. լին. եւ Փիլ. նխ.։)

Մի՛ քոյդ արդարացուցաներ ի բազմաց կրեալ ստգտանս եւ ապաբանութիւն. (Յհ. իմ. երեւ.։)


Ապագայ, ից

adj.

that is to come, future, posterior.

NBHL (6)

Ապագայից ակնկալութիւն. (Խոր. ՟Գ. 68։ Ապագայից վշտացն.) (Պիտ.։)

Զապագայիցն, յորոց կասկածեմ։ Ապագայիցն ազգաց. (Նար. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ե։)

Զապագայսն ապա այցելութիւնն աստուծոյ հոգասցէ. (Յհ. կթ.։)

Յապագայցն ժամանակաց. (Անան. եկեղ։)

Եւ ըզպսակս յաղթանակին՝ ինձ պարգեւեա՛ յապագային։ Ոչ ի նախնեաց թագաւորաց, ւոչ յապագայց բռնաւորաց. (Յիսուս որդի.։)

Իսկ արքայ իբր յապագայս իմն իմացեալ զչուելն յուսփայ. (Յհ. կթ.։)


Ապագովանք

s.

blame, dispraise.

NBHL (1)

Ապագովանացն դսրովանս։ Ապագովանաց կորանք. (Պիտ.։)


Ապագովութիւն, ութեան

s.

cf. Ապագովանք.

NBHL (1)

Տանել զապագովութեանցն բամբասանս։ Զապագովութեանցն հարազատաբար հարկանել սպասաւորութիւն։ Զմեծագոյն ապագովութեանցն հատուցանել մրցանակս. (Պիտ.։)


Ապագովեմ, եցի

va.

to dispraise, to blame.

NBHL (4)

καταγινώσκω. arguo, condemno, reprehendo, οὑκ ἁποδέχομαι, non admitto. Դսրովել. ընդ վայր հարկանել. պարսաւել. ստգտանել.

Բուռն հարից ապագովել զսա ըստ կարի։ Ապագովել ի բնաւ մասանց. (Պիտ.։)

Զանձինս ապագովել։ Յորժամ զգեղեցիկ ինչ եւ զպայծառ գովիցէ, զյոռին եւ զանպիտան ապագովէ. (Ոսկ. մտթ.։)

Ապագովեալ կենդանիս։ Ապագովելի այր, կամ իրս. (Պիտ.։)


Ապաթարց, ի

s. gr.

apostrophe.

NBHL (2)

ἁπόστροφος. apostrophus, aversio. Ոմանք կամեցան իմանալ որպէս հյ. Այբադարձ, կամ ապ ա՛ դարձ, կամ թարց Այբի, (այսինքն դարձուած՝ ուր չկայցէ տառդ ՟Ա) այլ ըստ յունին է Ապադարձ, իմա՛ բացադարձութիւն։ Այն է գրախեց իբր մակակէտ (՛) ի նշանակ պակասութեան այբ տառի ի բարդութիւնս. զոր օրինակ, Թ՛այդպէս, այսինքն՝ թէ այդպէս. ապ՛եթէ, այսինքն ապա եթէ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։ Վրդն. սղ. յռջբ։)

Մերթ որպէս Յետադարձ. կամ յետին կողմն.


Ապաթոյն

adj.

without venom, without poison.

NBHL (1)

Զանկենդան ցուպ գաւազանին ի տիպն ապաթոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)


Ապաժամ

adj.

tardy, too late;
out of season.

NBHL (1)

Արտաքոյ ժամու կամ ժամանակի. տարաժամ.


Ապաժաման

adj.

that comes or happens too late, tardy;
out of season.

NBHL (6)

Յետնեալ ի ժամանելոյ կամ ի ժամանակէն. դանդաղ. եւ ապաժամ. տարաժամ.

Քան զյետինսն եւս յետնեալ գտանիցիմք, եւ ապաժամանք. (Սարգ. յկ. ՟Ա։)

Ապաժաման յանզգոյշ ժամուն եկն ընդ անիծիւք. (Նար. ՟Թ։)

ὔστερων, εὑτελής, κατώτερος, μαλακώτερος. vilis, posterior, destitutus, inferior եւ այլն. Յետեալ յո՛ր եւ է կարգի. վերջացեալ. ստորնագոյն. անպիտան. վատթար. ընկեցիկ. թուլագոյն. անարգ.

Զօրական մի վատթար եւ ապաժաման (սեմէի)։ Ապաժաման քան զհեթանոսս գտանիցիմք։ Եւ չու մի՛ ապաժաման քան զնոսա գտանիցիս։ Յամօթ առնէ, եւ ապաժաման առ ամենեսեան։ Ապաժաման գտանիցի (մեծութիւնն առաջի առաքինութեան). (Ոսկ. մ. ՟Ա. 3. 18. 23։)

(Ադամ) ապաժաման առ ուղղակի տեսութիւն մեղանաց՝ առ աստուած վերաբերէ զպատճառն. (Արծր. ՟Ա. 1։)


Ապախուրեմ, եցի

va.

to take off one's hat.

NBHL (1)

ἁποκιδαρόω. cidari privo, tiaram tollo. Մերկացուցանել ի խուրէ. հանել զխոյրն ի գլխոյ.


Ապախտանամ, ացայ

vn.

to forget, to be ungrateful.

NBHL (1)

Տպաւորէ զդէմս թագաւորի, որ բարեպաշտութեամբ խաղաղութիւն առնէ, եւ նոքա ապախտացեալ ապստամբին. (Մխ. առակ.։)


Ապախտարք, րաց

s. pl.

bad omen, sad destiny.

NBHL (2)

Գուշակութիւնք ախտարաց կամ աստղահմայից անգործք կամ վնասակարք. ձախող պատահարք.

Իսկ այլ ախտարք եւ ապախտարք ըստ երկոտասանիցդ ասեն բաժանեալ։ Այսուհետեւ լքցուք որ ինչ յաղագս ախտարաց եւ ապախտարաց են ասացուածք. (Շիր.։)


Ապախտաւոր, աց

adj.

ungrateful.

NBHL (7)

ἅγνωμος, ἁγνώμων. ingratus, improbus. Որ ապախտ առնէ՝ մանաւանդ զերախտեօք. անճանաչօղ եւ արհամարհօղ երախտեաց. ապերախտ. նամքեօր. եւ Անհանճար. չար. անարժան. կամ Չունօղ երախտիս ինչ.

Միշտ ապախտաւորք լինէին ընդ իւրեանց երախտաւորսն։ Ոմանք յանհանճարից յապախտաւորաց. (Ոսկ. մ. ՟Բ. 18։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)

Այնպիսի սիրեցեալն՝ որպիսի՛ ապախտաւոր գտաւ. (Ոսկ. ես.։)

Եթէ ապախտաւորիս ընդ երախտաւորացն խնամարկեսցես. (Նար. ՟Հ՟Դ. տե՛ս եւ ՟Լ. ՟Լ՟Է։)

Զապախտաւոր հրէայսն մանանայիւն կերակրէ. (Ոսկ. գղ.։)

Եւ իբր Անճանաչողական. ապերախտական.

Յաղագս ապախտաւոր եւ անառակ գործոց չարեաց։ Մի՛ զերախտաւոր կարգս յապախտաւորս փոխեսցեն։ Ապախտաւոր անօրէնութիւն։ Ի դժնդակ խորհուրդս ապախտաւորս. (Յճխ. ստէպ։)


Ապախտաւորութիւն, ութեան

s.

ingratitude.

NBHL (3)

Յայսչափ ապախտաւորութիւն եկին, զի ոչ միայն զշնորհակալութիւնն հատանել, այլ եւ զշնորհօղն իւրեանց ոչ գիտել. (Փիլ. յովն.։)

Բազում էր աստուծոյ զիջանելն ընդ աքազու, եւ յոյժ նորա ապախտաւորութիւնն. (Ոսկ. ես.։)

Ի կշտամբութիւն եւ յամբաստանութիւն նոցա լինիցին իրք, թէ ե՛ւս ի նմին ապախտաւորութեան կայցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։)


Ապախտիք, տեաց

s.

cf. Ապախտաւորութիւն.

NBHL (1)

Փոխանակ երախտեացն՝ ապախտիս հատուցանէք. (Բուզ. ՟Գ. 14։)


Ապահար, ից

adj.

menstrual;
having menses;
excrement;
privy.

NBHL (2)

Վասն ապահարից կանանց։ Յաղագս ապահարից այսպէս իմացի՛ր. (Կանոն.։)

Յայտնին գործովք՝ սերմն ի մանկարարութիւն եւ ապահարն ի ծնունդ ծնիցելոյն։ Նուազեալ թափի ի մարմնոյն ապահարն։ Որչափ մանուկն ի ստինսն է, ոչ լինի մայրն յապահար. (Կանոն.։)


Ապաշաւանք

s.

cf. Ապաշաւ.

NBHL (8)

Բազում արտասուօք եւ ապաշաւանօք՝ յաղագս փրկութեան այլոց հաւանեսցի (ընդ առաջնորդական պատիւ). (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զապաշխարութիւն եւ զապաշաւանս (յն. մի բառ) ի վար արկեալ՝ խոստովանեսցէ զխոտորումն յեղման. (Փիլ. այլաբ.։)

Արծարծել անդրէն ի ձեռն ապաշաւանաց զվրիպանացն կորուստ. (Արծր. ՟Ա. 1։)

Ապաշաւանօք գայ ի լեառն։ Տկարանայ առնուլ ապաշաւանաց ժամանակ. (Մագ. ՟Լ՟Բ։ Լմբ. ատ.։)

Ստրջանք. ցաւ սրտի առ հարկի. դժկամակութիւն. դժուարութիւն.

Գիրկս արկեալ համբուրէին զծերունին, եւ մեծ ապաշաւանս առնէին, որ յայնպիսի հօրէ զրկեալ լինէին. (Աթ. անտ.)

Ընծայել աստուծոյ կա՛մ զխոտանն, կամ ապաշաւանօք. (Խոսր.։)

Որոց անցանեն զուխտիւքն տեառն՝ չար են ապաշաւանք. (Համամ առակ.։)


Ապաշաւեմ, եցի

va.

to regret, to repent of, to lament.

NBHL (11)

μετανοέω. poenitet me. Ապաշաւ առնուլ. յապաշաւս լինել. ապաշաւանս կրել. փոխել զմիտս. դառնալ. ցաւիլ. զղջալ. ապաշխարել. լալ. աւաղել. եւ ստրջանալ. փոշիմանել, ափսոսալ. փիւշման օլմագ. աճըմագ. թէօվպէյէ կէլմէք.

Ո՞ գիտէ, ապաշաւեսցէ աստուած, եւ դարձցի ի բարկութենէ. (Յովն. ՟Գ. 9։)

Խղճիւ ապաշաւել։ Ապաշաւել ընդ մեղսն, կամ ընդ չարախօսելն. (Պիտ.։ Նար. ՟Ի՟Թ։ Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Ը։)

Սկզբնամայրն ապաշաւողաց. (Նար. ՟Զ։)

Ապաշաւել զվարս, կամ զառաջին գործ, կամ զանցելոցն զչարիս, կամ զանկանելն ի բարեաց, կամ զաւուրս. (Յհ. կթ.։ Իգն.։ Սարգ.։ Լմբ. պտրգ.։)

Ապաշաւեցէ՛ք. իբր թէ լալ եւ ափսոսել. (Ոսկ. գծ.։)

Հրեշտաք ապաշաւեսցեն զանձն իմ. (Մամիկ.։)

Ապաշաւէր զայն։ եթէ ընդէ՞ր բնաւ ցանկացաւ ուտել. (Վրք. հց. ՟Ե։)

φείδομαι. parco. Խնայել, զնդալ, անխայել, կարեկից լինել. խղճալ, մեղքընալ.

Քաւ լիցի ախայել ապաշաւել (յն. մի բայ) յանձն իմ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 5։)

Ոչ կամեցարուք լսել, ես զձեզ ապաշաւեմ ասէ։ Պատասխանի ետ մուշեղ, դու պարտիս յանձն քո ապաշաւել՝ քան թէ ի մեզ. (Արծր. ՟Բ. 3։)


Ապաշխարեմ, եցի

va.

to repent of, to regret.

NBHL (3)

Իբր Ապա աշխարել, կամ ապ՝ աշխարել. μετανοέω. poenitentiam ago, resipisco. Զղջալ ի վերայ գործեալ սխալանաց. ցաւել եւ լալ ի վերայ մեղաց. ապաշաւել. դառնալ եւ զգաստանալ. կրել վիշտս կամաւորս.

Ապաշխարել ի գործոց, կամ խորդով եւ մոխրով, կամ զպոռնկութիւն. (Յայտ. ՟Բ. 21. 22։ Մտթ. ՟Ժ՟Ա. 21։)

Ապաշխարել զվնասս, կամ զյանցանս, կամ զկախարդութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Մանդ. ՟Ժ՟Ե։ Եղիշ. ՟Ը.)


Ապաշխարող, աց

s.

penitent.

NBHL (1)

Ոյք կան ընդ կանոնաւ ապաշխարութեան։ (Կանոն.։ Ժմ.։ Ճշ.։ Լմբ. պտրգ.։)


Ապաշխարութիւն, ութեան

s.

repentance, penitence;
mortification.

NBHL (8)

μετάνοια. poenitentia. Զղջումն ի մեղաց. ցաւ. ապաշաւ. դարձ. եւ յանձնառութիւն կամաւոր ճգանց. փէշինամլըգ, թէօվպէ.

Անտես առնես զմեղս մարդկան ապաշխարութեամբ։ Առ սակաւ սակաւ դատելովն՝ տայիր տեղի ապաշխարութեան։ Զի տաս ի վերայ մեղաց ապաշխարութիւն. (Իմ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

Արարէ՛ք այսուհետեւ պտուղ արժանի ապաշխարութեան։ Ես մկրտեմ ձեզ ջրով յապաշխարութիւն։ Քարոզէր մկրտութիւն ապաշխարութեան ի թողութիւն մեղաց։ Ապաշխարութիւն եւ թողութիւն մեղաց. եւ այլն։

Ապաշխարութիւն է ըստգտանելն զանձն, եւ հրաժարել ի վնասակարացն. եւ այլն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Ապաշխարութիւն՝ ապաշաւելն միայն է զանցեալ գործս վատթարութեանն. պտուղ ապաշխարութեան անկեղծ բարեգործութիւնն է. Շ. մտթ.։

Ապաշխարողական գործ. ապաշխարանք.

Արկանեն միւսանգամ ընդ ապաշխարութեամբ. (Եզնիկ.։)

Որ ոչ անկան յապաշխարութիւն. այսինքն չառին յանձն ապաշխարութիւն, կամ ոչ ապաշխարեցին. (Յճխ. ՟Ժ՟Թ։)


Ապաշնորհ, աց

adj.

ungrateful;
vain;
vile, disagreeable.

NBHL (7)

ἁχάριστος, ἅγνωμος, ἁγνώμων. ingratus, immemor gratiarum. Անճանչօղ շնորհաց, անշնորհակալու, ապերախտ. աղէկութիւն չիճանչցօղ.

Քաղցր է ի վերայ չարաց եւ ապաշնորհաց. կ. ՟Զ. 35. (որ ի թղթ. գր. տղ. գրի, ապաշնորհից։))

Թշնամեաց եւ ապաշնորհաց։ Ապաշնորհք էին հրէայք. (Ոսկ. մ. ՟Ա. 1. 10։)

Ի նորա գիտութենէն ապաշնորհ եղեն. այսինքն անճանաչօղ. (Ոսկ. հռ.։)

Նա՝ որում ոք անշնորհակալ գտանի. արհամարհեալ յապերախտից.

Մի՛ զգեստիւք խենեշասցուք, որոց գեղեցկութիւնն է ապաշնորհ. (Ածաբ. ծն.։)

Առասպելս ասէր զապաշնորհ կրօնսն. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Ապաշնորհութիւն, ութեան

s.

ingratitude.

NBHL (1)

Քանի՛ անմտութեան է այս գործ, քանի՛ ապաշնորհութեան. (Շ. յկ. ՟Ի՟Գ։)


Ապառաժուտ

adj.

rugged, rough, stony, rocky.

NBHL (3)

Նոյն ընդ Ապառաժ, ա. իբր Վիմուտ, քարուտ, առապար, կարծրակուռ. գայալը, գայալըգ.

Ապառաժուտ տեղի, վայր. (Պիտ.։ Սարգ. յկ. ՟Ե։)

Զխոշոր ապառաժուտն դիւրեսցէ հզօր բազկաւ. (Պիտ.։)


Ապաստանապահ

adj.

kept in a place of safety.

NBHL (1)

Գանձք ապաստանապահք եւ ծածկաթագոյցք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ապաստանեմ, եցի

va.

cf. Ապաստան առնել.

NBHL (2)

Զկատարած մարտին յաղթութեան ի քեզ տէր յիսուս ապաստանեցի։ Զոլորտս ամենից բոլորից լրութեան յաշտարակ հզօր ապաստանեցին. (Նար. ՟Կ՟Ե. եւ Նար. խչ.։)

Զամենայն հոգաբարձութիւն իւրոցն ի նա ի հոգին ապաստանեաց. կեւռ. յար.։)


Ապաստանիմ, եցայ

vn.

cf. Ապաստան լինել.

NBHL (4)

Ի վերին փախուցեալ ապաստանի յօգնականութիւնն աստուծոյ. (Փիլ. իմաստն.։)

Ի բազմութիւն զօրաց իւրոց ապաստանեալ. (Յհ. կթ.։)

Ի կարողին ձեռն ապաստանեալ։ Յապասէնն ապաստանեցայց. (Նար. ՟Ժ՟Բ. ՟Ի՟Դ։)

Տեսակ լրութեան մեծ լուսաւորացդ տարերականաց ի քոյդ ապաստանեալ տիրական ծագումն՝ միանան. (Նար. խչ.) իմա՛ համարձակեալ յանդիման երեւիլ։


Ապաստանութիւն, ութեան

s.

refuge, trust, confidence.

NBHL (2)

Պտուղ գտեալ վասն յաստուած ապաստանութեան զի նմանէն օգնականութիւն. (Փիլ. բագն.։)

Սակս արքային (այսինքն յարքայն) ապաստանութեան. (Մագ. ՟Ի՟Ը։)


Ապատոհմ

adj.

ignoble, obscure, low, plebeian.

NBHL (1)

Յապատոհմիկ իսկ կնոջէ. (Պիտ.։)


Ապարահանոց

s.

privy.

NBHL (1)

Արտաքնոց. ճեմիշ. լուալիք. Այս բառ կայ ի լուսանցս աստուածաշնչից ի վերայ բառին Լուալիք, որ ի (՟Դ. Թագ. ՟Ժ. 27։)


Ապարահիտ

cf. Ապահար.

NBHL (1)

Եօթնօրեայ բղխումն ապարահիտ կանանց. (Գէ. ես.։)


Ապարանազարդ

adj.

ornamented by palaces or mansions.

NBHL (2)

Ունակ զարդու իբրեւ ապարանից.

Խորհել զշինուածաձեւ եւ ապարանազարդ կերպարանաց փղի. (Վեցօր. ՟Թ։)


Ապարանք, նից, նաց

s. pl.

palace, court, regal mansion;
house, dwelling.

NBHL (4)

βάρις, βασίλειον, οἱκία. palatium, regia, aedes, domus;
Տուն երեւելի՝ արքունի կամ իշխանական. պալատն. յարկ. բնակարան որմեալ կամ պարսպաւոր.

Ապարանք արքունի, իշխանի, կամ դատաւորի. (Եսթ. ՟Զ. 12։ Ես. ՟Ի՟Բ. 9։ ՟Լ՟Բ. 13։ Ամովս. ՟Գ. 15։ Յհ. ՟Ժ՟Ը. 28. եւ այլն։ Կամ Տուն (սիմոնի խաղախորդի). Գծ. ՟Ժ՟Ա. 11։)

Ի բարձրաւանդակ տանիս ապարանից. (Ագաթ.։)

Բնակեցոյց աստուած զնոյ ի փայտեղէն ապարանսն (ի տապանն), փոխանակ զի բնակեցոյց նա զաստուած ի տաճար մարմնոյ իւրոյ. (Եփր. ծն.։)


Ապարասանեմ, եցի

vn.

to be unbridled, licentious, insolent.

NBHL (2)

ԱՊԱՐԱՍԱՆԵՄ ԱՊԱՐԱՍԱՆԻՄ ἁπαυθαδιάζομαι. insolesco. եւ այլն. Ըմբոստանալ. ըմպահկել. անսանձ եւ անսաստ լինել. գլուխ քաշել, թօթվել, խեռութիւն ընել.

Ընդէ՞ր ապարասանես, ընդէ՞ր այդքան զգեցեալ ես զանմարդութիւն. (Ոսկ. պետր. եւ Ոսկ. եղ.։)


Ապարասանութիւն, ութեան

s.

insolence, effrontery, impudence, licentiousness.

NBHL (5)

ἁφηνιασμός, τὸ ἑξήνιον, αὑθάδεια , ἁπόνοια. frenorum excussio, pervicacia, arrogantia. որ եւ ԱՊԵՐԱՍԱՆՈՒԹԻՒՆ. Անսանձութիւն. ըմբոստութիւն. յանդգնութիւն. անսաստութիւն. ստամբակութիւն. ամբարտաւանութիւն. ինքնագլխութիւն, հպարտութիւն.

Զամենայն դժնդակ ապարասանութիւնս զբարուց շարժմանց սանձել խաղաղարար ազատութեամբն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զբազմութիւնն՝ ապարասանութեան լծթնկէց լինելոյ (յն. մի բառ՝) թաթկոյթ արարեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ո՛վ մտածութիւն պատրանաց եւ հայհոյութիւնք՝ ըստ հրէականին ապարասանութեան։ Զհրէիցն ապարասանութիւն յանդիմանէ։ Վիշապին պատրանօք յապարասանութիւն դարձաւ. (Պրպմ.։)

Զհպարտութիւն ամբարտաւանութեանն քակէ, եւ զապարասանութիւնսն կորզէ։ Փառքն այն ոչ յապարասանութիւն վերացուցանէ. (Ոսկ. յհ.։)


Ապարթանեմ, եցի

vn.

cf. Մեծաբանեմ.

NBHL (2)

ԱՊԱՐԹԱՆԵԼ գրի եւ ԱՊԸՐԹԱՆԵԼ. Անցանել ըստ չափ. մեծաբանել. խրոխտ բանիւք յարձակիլ. դաֆրա սաթմագ, սալտըրմագ.

Ի վեր քան զմարդկային բնութիւն անդր վազեալ ապարթանէր. (Եղիշ. ՟Ա։)


Ապացոյց, ցուցից

s.

index, sign, mark;
example, model;
proof, argument, reason, evidence, testimony;
demonstration;
յայտնի —, evident proof.

NBHL (9)

ԱՊԱՑՈՅՑ ἁπόδειξις. demonstratio. որ եւ ԱՊԱՑՈՒՑՈՒԹԻՒՆ. որպէս թէ Բացացուցութիւն. յայտնի ցոյց բանաւոր եւ իմաստասիրական. հաւաստիք. փաստ. տարացոյց. հաստատութիւն. ստուգութիւն. ցուցմունք. կէօթէրիշ. իսպաթ. տէլալէթ. պէյյինաթ.

Ապացոյց բաւական ունին ասացեալքն.( Բրս. հց.։)

Ապացոյցք բանի գործք ի տեառնէն վկայեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Ցուցանել ի ձեռն այլոց ապացուցից։ Զմայր ապացուցին՝ այսինքն զիմաստասիրութիւն ի ձեռն ապացուցից կամեցան եղծանել։ Ամենայն բանաւոր արհեստք պէտս ունին ապացուցից։ Սկիզբն ապացուցի՝ սահմանականն է. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ սահմ. ՟Բ։)

Այսպիսի յոյզս ի մէջ արկանել տգէտ ապացուցիւք՝ ախմարաց մտաց է. (Լմբ. թղթ.։)

Ցուցակութիւն. գործնական յարացոյց. օրինակ. նմանութիւն.

Յորոյ ապացոյց։ Յորոյ տիպն ապացուցի. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Ապացոյց առցուք ասացելոցս՝ եւ զոր ի մեզ մարդս։ Բուռն եհար զբազկաց իւրոց. ապացուցաւս յայտ առնէ, թէ մարմին է մարդս, եւ բազուկ՝ եղբայրն հարազատ։ Ճշմարիտ ապացուցիւս երեւելի առնէ զասացեալն. (Լմբ. ատ. եւ Լմբ. ժող. եւ Լմբ. սղ. եւ այլն։)

Ըստ նախայիշատակեալ հարցդ ապացուցի։ Շինեա՛ զբազումս՝ այց լինելով, եւ օգտեցուցանելով։ Զայս նշան (արիութեան) առանձինն անձինն իւրոյ ապացուցիւ տէրն մեր մեզ առաջի եդ. (Կլիմաք.։)


Ապաւինեմ, եցի

va.

to confide, to attract.

NBHL (1)

ԱՊԱՒԻՆԵՄ ԱՊԱՒԻՆԵՑՈՒՑԱՆԵՄ. Տալ ապաւինիլ. յանկուցանել.


Ապաւինեցուցանեմ, ուցի

va.

cf. Ապաւինեմ.

NBHL (1)

ԱՊԱՒԻՆԵՄ ԱՊԱՒԻՆԵՑՈՒՑԱՆԵՄ. Տալ ապաւինիլ. յանկուցանել.


Ապաւինիմ, եցայ

vn.

to trust, to confide, to rely;
to take refuge, to take shelter.

NBHL (2)

Առ քեզ ապաւինեցայ։ Ապաւինեցաք, կամ Ապաւինելոցս ի խաչ քո. եւ այլն. (Շար.։)

Յո՛ր եւ կամիս ի նաւահանգիստդ ապաւինեցի՛ր. (ՃՃ.։)


Ապաւինութիւն, ութեան

s.

refuge, resource;
confidence, security.

NBHL (4)

Բառ անստոյգ՝ կարծեցեալ իբր արմատ բառիս ԱՊԱՒԱՌ. որպէս Աւելորդ հիւթ հոսեալ. բիժ. աղտ.

Մեռաւ գորգի վրաց արքայ, եւ աչաց եւ երակաց ապաւ ածէր որդին դաւթի իշխանին. (Պտմ. հյ. առ լեհ.։)

φυγαδεῖον, φυγαευτήριον. confugium, perfugium. Ապաւինելն. եւ Տեղի ապաւինի փախչողին. ապաւէն. ապաստան. պատսպարան. պաշտպանութիւն. օգնականութիւն.

Յոյս կամ աջ ապաւինութեան։ Յապաւինութիւն պահեստի թիկանց։ Ապաւինութիւն խարսխին լուծաւ. եւ այլն. (Նար.։)


Ապաքէն

conj. adv.

then, therefore;
perhaps;
already;
in effect, in fact, indeed, truly, really;
— ցապաք, nevertheless, however, yet, notwithstanding.

NBHL (8)

πάντως. omnino, prorsus, ἅν, οὗν, μεν. utique, equidem, igitur, enim. Արդարեւ. ամենայնիւ, անշուշտ. արդեօք. արդ. իսկ. ապա ուրեմն. ստո՛յգ, ի հարկէ, հապա. սահիհ, կէրչէք հէլէ, եա, էյ, էլպէթտէ. թող զի երբեմն ոչինչ դնի ի յն. այլ ի մեզ եւեթ իբր թարմատար կամ ի սաստկութիւն բանի.

Ապաքէն ասիցէք առ իս զառակս զայս։ Արդ զի՞նչ լինիցի. ապաքէն լսեն եթէ անկեալ ես։ Ապաքէն մարդիկ՝ որ ինչ ի վեր է քան զինքեանս, յայն երդնուն։ Որ շատ խօսի, ապաքէն ըստ նմին եւ լսիցէ։ Ապաքէն հայեցար ընդ ծառայ իմ յոբ. եւ այլն։ cf. Ո՞Չ ԱՊԱՔԷՆ.

Որ եդ զանձն, ապաքէն սովաւ եդ։ Ասի կառք, եւ ապաքէն ոչ առանց տեառն. (Անյաղթ բարձր.։)

Ապաքէն որ ի բերանոյն լսէր, եւ կերպարանացն ականատես լինէր. (Ագաթ.։)

Այլ թէ եւ բախտ եւս էր՝ որպէս ասենն՝ զրուանն, ապաքէն ուրուք բախտ էր։ Որոց մտանելն՝ ապաքէն գնալով լինիցի, եւ ոչ առանց գնացից. (Եզնիկ.։)

Եթէ մի էր ամենեցունց հասարակ սեռ էակն, փաղանունաբար ապաքէն ամենայնք էակքն ստորոգէին. (Պորփ.։)

Ապաքէն ցապաք կամաւ եւ ակամայ զարարիչն խոստովանի. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Ապաքէն ցապաք զընկերն, այլեւ զանձն իսկ բժշկէ. (Եւագր. ՟Գ։)


Ապաքինացուցանեմ, ուցի

va.

to cure, to restore to health;
to take away, to cause to cease.

NBHL (1)

ԱՊԱՔ ՑԱՊԱՔԷՆ Անստոյգ վերծանութեամբ՝ ըստ Հին բռ. մեկնի, Միանգամայն այսպէ։ Իսկ ԱՊԱՔԷՆ ՑԱՊԱՔ, մեկնի անդ, Թէ՛ այսպէս՝ թէ՛ այնպէս.


Ապաքինեմ, եցի

va.

cf. Ապաքինացուցանեմ.

NBHL (4)

ԱՊԱՔԻՆԵՄ որ եւ ԱՒԱՔԵԼ. (լծ. յն. աքէ՛օմէ) ἁκέομαι. sano. Բուժել. բժշկել. փարատել զցաւս, եւ ի ցաւոց. առողջացուցանել. ողջացուցանել. ըռնտցընել. սազալթմագ.

Հարիւրապետին ծառայ ապաքինեցաւ յայնպիսի չարաչար հիւանդութենէ. (Ոսկ. ես.։)

Բժշկիլ. առողջանալ. ըստ յն. լաւ ունել կամ լինել. աղէկնալ. էյի օլմագ.

Յետ եօթներորդ ժամու աւուրն ապաքինէր յախտէն. այսինքն առողջանայր. (Յհ. իմ. եկեղ.։)


Ապերախտ, ից

adj.

ungrateful.

NBHL (4)

ἁχάριστος, ἁγνώμων. ingratus, beneficii immemor. Երախտեաց անճանաչօղ. ապաշնորհ. բարիք՝ աղէկութիւն չիճանչցօղ.

Բարեկամացն ոչ լինին ապերախտք. (Մագ. ՟Ծ՟Ե։)

Սկսաւ ճառել զերախտիս ծառայութեանն, եւ զապերախտն ի նոցանէ լինել. (Խոր. ՟Գ. 63։)

Վատնեմք զտէրունեանն գանձ, եւ ապերախտ զերախտաւորն գործեմք. (Մագ. ՟Ծ՟Թ.) մա՛րթ է իմանալ՝ եւ աներախտ առնել, կամ կարճել զերախտիս։


Ապերասան

adj.

cf. Ապարասան.

NBHL (3)

Արագես զկնի ապերասանիս. (Նար. ՟Ծ՟Ը։)

Անշնորհք եւ ապերասանք. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Վասն ճշգրտելոյ անիծից օրինացն աստուծոյ ի վերայ ապերասանիցն. (Ոսկիփոր.։)


Ապերասանութիւն, ութեան

s.

cf. Ապարասանութիւն.

NBHL (2)

Զըմպահկող ապերասանութիւն նուաճեալ. (Պիտ.։)

Խոտորեալ յապերասանութիւն. (Ոսկ. ես.։)


Ապիրատախօս

adj.

slanderous.