Entries' title containing կ : 10000 Results

Պտսկեմ, եցի

vn.

to sport, to dance, to leap as children in the lap, to coax, to fondle, to caress;
to sport or play as small animals.


Պտտուկ

s.

gig, whipping-top.


Պրակ, աց

s.

wood, thicket, grove, bush;
work, writing;
chapter, paragraph or article;
— թղթոյ, ream of paper;
կտաւոց, չուխայից, entire piece of linen or woollen cloth, bale, pack;
—ք ուսման, lesson;
acts;
—ք առաքելոց, the Acts of the Apostles.

Etymologies (5)

• , ի-ա հլ. (գործածուած է անեզա-բար) «Գործք Առաքելոց» Ոսկ. կող. թ. էջ 624 և լհ. բ. 42. սրանց մէջ գործածուած է առանց առաքելոց բառի յարադրութեան. աւելի յետոյ ասւում է պրակք առաքելոց Վեցօր. թ. էջ 196. Յհ. իմ. եկեղ. Սարգ. իսկ յունաբան հեղինակներից սկսեալ գործած-ւում է պրակք «գրքի գլուխ կամ մաս» նշա-նակութեամբ. Սահմ. Պորփ. Վրք. հց.-նոր գրականում եզ. պրակ նշանակում է միայն «գրքի մաս, fascicule»։

• = Յն. πραԷις, յգ. πραζεις «գործք, գործառ-նութիւնք», յատկապէս πράζεις τῶν ἀποστόλων «Գործք առաքելոց». իսկ «գլուխ, հատուած» նշանակութեամբ առնուած է πραζις «ընթեր-ցուածք, հռետորի բանախօսութիւնը» ձևից։ Մագում է πράσσω «ընթանալ, գործադրել, վերջացնել» բայից։-Հիւբշ. 315, 375։

• նախ Schroder, Thesaur. 46 ասոր. [hebrew word] pəraq «մաս, կտոր» բառի հետ։ ՀՀԲ և ՆՀԲ (որ պուրակ և պրակ բառե-րը սխալմամբ իրար է խառնում) յն. πραςις։ Spiegel, Huzw. Gram. 189. որից և Müller և Պատկ. պհլ. parāk, պրս. pāra «մաս, կտոր»։ Հիւբշ. 315 չի ընդունում կապել պրակ «հատուած» հր. [hebrew word] páreq, [hebrew word] perqā «գրքի ստո-

• րաբաժանում», ասոր. [syriac word] perqā «շո-րի կտոր, պատառիկ» բառերի հետ. ո-րովհետև Դաւիթ Անյաղթի պրակների դէմ գտնում ենք յն. πράις։

• ՈԽ.-Վրաց. ბრაკი պրակի «պրակ» (տե՛ս Փизioлоrъ, հրտր. Մառ, էջ xxx7II)։

NBHL (23)

(գրի առ յետինս եւ Պուրակ. լծ. պ. պէրք, որ է տերեւ, սաղարթ). Տերեւալից ծառք խիտ առ խիտ բուսեալք. անտառացեալ վայր. մացառք. մայրիք.

Յաղբիւրս եւ ի պրակս, եւ ի ցամաք տերեւակոյտս. (Փիլ. լիւս.։)

Արջք որջացեալք ի պրակս անտառախիտ մայրեացդ։ Ի միջոցս պրակացն. (Արծր. ՟Ա. 14. ՟Բ. 7։)

Պրակք ինչ մանրոստք որ կոչին երկինք. եւ սկսանի ոգորել երէն ընդ երկին պրակքն ... Զգո՛յշ լեր՝ գուցէ խաղասցէս եւ ոգորեսցես ընդ երկին պրակունս, ընդ սակաւ ինչ վաճառս, ընդ հանդերձս. եւ այլն. (Եպիփ. բարոյ.։)

Իբրեւ հողմ զպրակս եղեգանց տատանեալ. (Արծր. ՟Դ. 5։)

ՊՐԱԿ մանաւանդ ՊՐԱԿՔ. ըստ որում բառ յն, բրաքսիս. πράξις . յոքն. πράξεις որ է գործք, նշանակէ զգիրս գործոց առաքելոց. acta.

Յայտնի իսկ է յաւետարանէ, եւ ի պրակացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 42։)

Որպէս եւ գրեալ է ի պրակս առաքելոցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Պրակք առաքալոցն, եւ չորեքտասան թուղթքն պօղոսի. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։) Սոյնպէս ասին՝ գործք պօղոսի, գործք թովմայի. եւ առլն. ՃՃ. որպէս պտմութիւնք առաքելոց արտաքոյ սուրբ գրոց։

Պրակք, գործք. կամ պուրակ, որպէս ժողովք մայրի. (Ոսկիփոր.։)

ՊՐԱԿ. պրակք. լայնաբար՝ Յօդուածք կամ գլուխք բանից յոր եւ գիրս. որ եւ Գործ կամ գործաւորութիւն ասի.

Եկն պատմեաց նոցա զպրակսն ուսման մի ըստ միոջէ, զոր առեալն էր ի նոցանէ. (Վրք. հց. ՟Ի։)

Ընդ այսոսիկ հանդերձ աստուծով եւ առաջիկայ պրակք, Բ. (Պրակք, Գ. եւ այլն. Սահմ. ստէպ։)

Պրակք երկրորդ, եւ այլն. (Պորփ.։)

ՊՐԱԿ մանաւանդ ՊՐԱԿՔ. ըստ որում բառ յն, բրաքսիս. πράξις . յոքն. πράξεις որ է գործք, նշանակէ զգիրս գործոց առաքելոց. acta.

Յայտնի իսկ է յաւետարանէ, եւ ի պրակացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 42։)

Որպէս եւ գրեալ է ի պրակս առաքելոցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Պրակք առաքալոցն, եւ չորեքտասան թուղթքն պօղոսի. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Պրակք, գործք. կամ պուրակ, որպէս ժողովք մայրի. (Ոսկիփոր.։)

Պրակ. պրակք. լայնաբար՝ Յօդուածք կամ գլուխք բանից յոր եւ գիրս. որ եւ Գործ կամ գործաւորութիւն ասի.

Եկն պատմեաց նոցա զպրակսն ուսման մի ըստ միոջէ, զոր առեալն էր ի նոցանէ. (Վրք. հց. ՟Ի։)

Ընդ այսոսիկ ՟Հ՟Դձ ՟Ավ եւ առաջիկայ պրակք, Բ. (Պրակք, Գ. եւ այլն. Սահմ. ստէպ։)

Պրակք երկրորդ, եւ այլն. (Պորփ.։)


Պրակագեղ

adj.

wooded, planted with trees, bushy, leafy.

NBHL (4)

εὑθαλής virens. Զարդարեալ գեղեցիկ պրակօք անտառաց. տնկախիտ. սաղարթագեղ. դալարազուարճ.

Բլուրք պրակադեղք, ծառք վարսաւորք, եւ տունկք հովանուորք. (Վեցօր.։)

Տեսանեն լերինս անտառախիտս, եւ բլուրս պրակագեղս. (Տօնակ.։)

Պարարտութիւնք դաշտաց՝ տնկարար է եւ ծաղկածին, եւ բոյսարձակ պրակագեղ եւ ցորենաբեր. (Վրդն. երգ.։)


Պրակապատճէն

adj.

divided in several articles.

NBHL (2)

Ուր իրցեն պատճէնք բանից գրելոց ի պրակս պրակս.

Սկզբնաւորեալ ի պրակապատճէն պիտառութեան պարու կարգի բանիս հոլովման. (Նար. խչ.։)


Պրակսաւթոյք

s.

apocryphal books on the Apostles.

NBHL (10)

ՊՐԱԿՍԱՒԱԹԱՅՔ կամ ՊՐԱԿՍԱՒԹՈՅՔ, ՊՐԱԿՍ ԱՒԱԹԱՅՔ, կամ ԱՒԱԹԵԱՅՔ եւ այլն. Խառնուրդ երկուց յունական բառից՝ Բրա՛քսիս Աւդօն. այսինքն՝ գործք նոցա. իմա՛ զանւավերական պատմութիւնս առաքելոց արտաքոյ սուրբ գրոց.

Իսկ զպրակս աւաթայսն (կամ զպրակսաւաթայսն), եւ զաւետարանն, որ կոչին քարոզութիւնք, ոչ գիտացաք։ Պրաքս տւաթեայքն, (կամ պրաքսաւաթեայքն՝ որ կոչի թէ պօղոսի են, կարծիք երկմտութեան են վասն նոցա. (Եւս. պտմ. ՟Գ. 4։)

Թերեւս նոքին իսկ այնոքիկ գրեցին զպրակսաւաթայսգ, որ խառնեալ եւ գրեալ են ի ճշմատրութէան եւ ի ստութէան։ Եւ ի նոցանէ իսկ (յաշակերտաց բարգեծանու) գրեցան պրակսաւթոյքն. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. ՟գ. կոր.։)

Իսկ որ ամենեւին խոտելիք են, զի ի հոգւոյն մոլորութէան արտագրեցան, պրակսաւաթայքն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

(Որ են վրիպակ գրչութիւնք մուծեալք յասորի օրինակաց թարգմանելոց ի յունէ)։

ՊՐԱԿՍԱՒԱԹԱՅՔ կամ ՊՐԱԿՍԱՒԹՈՅՔ, ՊՐԱԿՍ ԱՒԱԹԱՅՔ, կամ ԱՒԱԹԵԱՅՔ. Խառնուրդ երկուց յունական բառից՝ Բրաքսիս աւդօն. այսինքն՝ գործք նոցա. իմա՛ զանւավերական պատմութիւնս առաքելոց արտաքոյ սուրբ գրոց.

Իսկ զպրակս աւաթայսն (կամ զպրակսաւաթայսն), եւ զաւետարանն, որ կոչին քարոզութիւնք, ոչ գիտացաք։ Պրաքս տւաթեայքն, (կամ պրաքսաւաթեայքն՝ որ կոչի թէ պօղոսի են, կարծիք երկմտութեան են վասն նոցա. (Եւս. պտմ. ՟Գ. 4։)

Թերեւս նոքին իսկ այնոքիկ գրեցին զպրակսաւաթայսգ, որ խառնեալ եւ գրեալ են ի ճշմատրութէան եւ ի ստութէան։ Եւ ի նոցանէ իսկ (յաշակերտաց բարգեծանու) գրեցան պրակսաւթոյքն. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. ՟գ. կոր.։)

Իսկ որ ամենեւին խոտելիք են, զի ի հոգւոյն մոլորութէան արտագրեցան, պրակսաւաթայքն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

(Որ են վրիպակ գրչութիւնք մուծեալք յասորի օրինակաց թարգմանելոց ի յունէ)։


Պրակտոր

s.

tax-gatherer or collector.

Etymologies (3)

• «հարեահան» Վրդն. սղ. դնում և մեկնում է իբր օտար բառ. «Քննեսցէ փո-խատուն զամենայն ինչս նորա. Սիմաքոս (թարգմանէ) պրակտոր, որ է հարկահանն»։

• = Յն. πράϰτωρ «հարկահաւաք»։-Հիւբշ. 375։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (2)

Բառ յն. πράκτωρ, πρακτήρ actor, exactor, quaestor. Գործակալ. հարկահան. հարկապահանջ.

Քննեսցէ փոխատուն զամենայն ինչս նորա. սիմաքոս (թարգմանէ) պրակտոր, որ է հարկահանն. (Վրդն. սղ.։)


Պրահմականութիւն, ութեան

s.

brahmanism.


Պրետորական, ի, աց

adj.

praetorian.


Պրիսկ, պրսկի

s. bot.

turbith, thapsia, bastard turbith.

Etymologies (2)

• «մի տեսակ բոյս է» (ըստ Գա-ղիան. «thapsia», ըստ Բժշ. «thapsus, սկիւ-թական փայտ»)։

• Եթէ այս նշանակութիւնները ճիշտ են, պէտք չէ ուղղել բառը պրինկ, որ տե՛ս վերըս

NBHL (2)

θαψία thapsia, herba in insula Thapso. Բոյս նման սամթի՝ դեղին ծաղկօք, եւ լի կաթնորակ հիւթիւ.

Թափսիաս. պրիսկ. գաղիան։ Ա՛յլ է եւ փայտ սկիւթական ասացեալ, եւ խոտ ի պէտս ներկոց։ (Բժշկարան.։)


Պրկանք

s.

tie, bond, ligament.

NBHL (2)

Պրկումն. ձգտումն. կաշկանդումն. եւ որպէս Պրկոց. գործի պրկելոյ, եւ այլն.

Հերձին նահատակքն զհուր եւ զպրակս. (Ճ. ՟Ժ.։ 1)


Պրկեմ, եցի

va.

to bind, to strain, to tighten, to tie tight, to pinion;
to stretch, to lengthen out;
cf. Յօն.

NBHL (16)

τείνω, προτείνω, ἑκτείνω, διατείνω , ἁνασπάω tendo, extendo, divarico, constringo, suspendo. Պիրկ կացուցանել. ձգտելով կաշկանդել. ձիգ քաշել եւ կապել, կախել, բեւեռել. քաշել՝ կապկպէլ.

Պրկեցին զնա փոկովք. (Գծ. ՟Ի՟Բ. 25։)

Զգլուխն նիկանովրայ աջով ձեռամբ հանդերձ ... բերին պրկեցին յանդիպման երուսաղէմի. (՟Ա. Մակ. 47։)

Պրկեցին զնոսա մի մի ի չորս ցիցս. (Ագաթ.։)

Ինքն զխաչէն պրկեալ կախեալ խաչացաւ. (Բուզ. ՟Դ. 6։)

Վասն փայտիդ օրհնութեան կենաց, յորում պրկեցար աստուածդ անըմբռնելի։ (Նար. ղ։)

Սուրբն ատոմ պրկեալ ի փայտին՝ քաջալերէր զընկերսն. (Ասող. ՟Բ. 2։)

Ցուցանել՝ թէ ուր մահն պրկեալ. (Ոսկ. ՟Բ. 2։)

Առանց կապանաց՝ աներկիւղ խորհրդով որ ոչ յողդողդի, պրկեալ էր առ աստուած ռաղօթս եւ ի խնդրուածս։ Ի կոճեղ մտանէին եւ պրկեալ լինէին զծակովքն յերկոսին ոտսն. (Եւս. պտմ. ՟Ը. 7 եւ 1։)

Ի լերինն՝ յորժամ մատեաւ կռուել ընդ նմա, եհար զգետնի, եւ պրկեաց. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)

ՊՐԿԵԼ. Ձգտել, ուժգին ջգտմամբ պարզել. քաշքշելով երկնցնել.

Նկրտելով ի վեր ելանէր (խոյա ի սաբեկայ ծառն), եւ պրկելով ոտիցն՝ զօրինակ խաչին նշանակէր. (Կիւրղ. ծն.։)

Ջղուտն ինքն յինքենէ բնաւորապէս պրկի. մինչ զի ի ձեռն պրկելոյ՝ թանձրացեալն ի գոլոշեաց մասն անօրսանալ. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Բ։)

Զերկինս ձգեաց իբրեւ խորան, եւ պրկաց զնոսա իբրեւ զփեղկս. (Ճ. ՟Գ.։)

Ոչ յայլմէ ումեքէ ի բաց ձգեցեալք առ ի պրկիլ եւ ձգտիլ։ Զօդն ձեւացոյց եւ պրկեաց սաստկութեամբ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Յորժամ զոք ամբարտաւանեալ տեսանիցես, զվիզն բարձրացուցանելով, եւ զյօնսն ի վեր պրկելով. (Ոսկ. մրգր. ՟Բ։)


Պրկոց, աց

s.

instrument of torture, rack.

NBHL (4)

որ եւ Պրկանոց. Գործի պրկելոյ. մեքենայ կամ փայտ՝ յորոյ վերայ պրկին յանցաւորք առ ի տանջել. եւս եւ պրկումն. պրկանք.

Եւ այնպէս կայր, ցմեծ ժամս յանհնարին պրկոցսն. (Եղիշ. ՟Ը. կամ ըստ Ճ. պրկանոցսն։)

Ոչ եւս կարէր բանալ զբերանն՝ յանհնարին պրկոցոցն գելարանին. (Եղիշ. ՟Ը։)

Ի յակոբ նախահայրն իջեալ (աստուած) եւ գիրկս արկեալ, հակառակէր ընդ նմա՝ որպէս պրկոց անցանելով. (Նար. երգ.։)


Պրկումն, ման

s.

stretching, tension.

NBHL (6)

τάσις, ἕκτασις distensio, extensio. պրկիլն. ձգտումն ուժգին.

Զոր եւ ի վերայ գործեաց երաժշտականք զգուշութեամբ պահեն՝ զջիլսն թուլացուցանելով, զի մի պրկմամբ անհանգստութեամբ պախումն առցէ։ Ոչ միայն առ անջատեալոն եւ առաւելեալ պրկմունս՝ օրինօք երաժշտականութեան յարմարեալ է, այլ եւ առ մէջս եւ առ թուլացեալսն. (Փիլ. լին. ՟Դ. 29։)

Որ խիստ էր քան զամենայն ցաւս՝ պրկումն յօդից անդամոցն. (Եւս. պտմ. ՟Ը. 10։)

Պրկումն եւ ձգտումն սաստիկ ի վերայ անկանէր. (Պտմ. աղեքս.։)

Ի հրացանութենէ փայլական հրոյ հասեալ յօդս՝ յինքն ամփոփէ զբնութիւն օդոյն եւ զխոնաւութիւն ջրոյ. եւ այնպէս պրկմամբ օդոյն թանձրանայ՝ մածեալ եռացմամբ հրոյն, եւ կարծրացեալ քարանայ. (Իգն.։)

Որպէս ի գոյացութիւն շրջագոյաթութեան (վերին երկնի), զոր կոզեմք երկին ... եւ ի ներքոյ պրկմանն արգելեալ սաստկութիւն հողմոց. (Շիր.։)


*Պրճուկ

s.

nerve, sinew.

Etymologies (2)

• «ձիու պոչի վերի ծայրի պինդ մասը» Վստկ. 199, 202։ (ՆՀԲ մեկնում է «ջիղ, նեարդ», որ յարմար չէ վերի վկայու-թեանց)։

• Պատահական ամանութիւն ունի թթր. [arabic word] burčak «գանգուրք, խոպոպիք» (Будaговъ II, 252)։

NBHL (2)

Բառ ռմկ. իբր ջիղ, նեարդ.

Պրճուկն (ձիոյ) հաստ, եւ երբ բռնես՝ պինդ ի լար. (Վստկ.։)


Պրշակ, աց

s.

roof, ceiling.

Etymologies (2)

• (որ և պշրակ, պչրակ, բրշակ) ի-ա հլ. «առաստաղի վրայի տախտակէ զարդե-ոռ» Բարուք զ. 54. Եփր. աւետ. 324. Լծ, կոչ. Նիւս. երգ. Վրդն. երգ. էջ 94. Բենիկ (տպ. Սոփերք ԻԱ. 81). Արծր. Պիտառ. (Հին բռ. մեկնում է «պրշակ, շինուած մարդակով և տախտակով». Բառ. երեմ. էջ 58 բրլաշակ «դարաւանդ». բայց այս դարաւանդը պէտք է հասկանալ ճիշտ ինչպէս ինքը էջ 74 մեկ-նում է «պրչակ, որ է մարդակ և տախտակ շինուածոցն կամ կոճ». որին մտադիր չլի-նելով ՓԲ՝ մեկնում է սխալմամբ «բրաշակ բարձր սար! դարասանդ»)։

• ԳՒՌ.-Հմմտ. պրջակ, պրջիկ Մշկ. «ձող»։

NBHL (9)

φάτνωμα laqueare եւ δόκος trabs. Գրի եւ ՊՐՇԱԿ, եւ ՊՉՐԱԿ. որ եւ ԴԱՐԱՒԱՆԴ, կամ ՃԵՄԵԼԻՔ. Տախտակամածք յօրինեալք ի վերայ առաստաղակալ գերանաց տանն.

Պշրակքն զգերանս զարդարեն զանազան քանդակօք. (Լծ. կոչ.։)

Նաճ ասաց զպճրակս ձեղուանն. եւ պշրակ ասին քաջայարմարք ոմանք եւ դրօշեալք տախտակացն կառուցմունք, որք զձեղուանն գեղացկութիւն զանազանացուցանեն։ Իսկ նոճ քեզ ասացելօքս պչրակօք զ՝ի ներքս գործոյն զկազմութիւն գեղեցկացուցանէ։ Պչրանք մեր՝ նոճք. պրշակ՝ մարդակքն. (Նիւս. երգ.։)

Դարաւանդք մեր, պրշակք՝ տախտակք քաջայարմարք ի նկարս։ Որոյ անկեան վէմ երկուց որմոց, եւ պրշանք, բանն մարմնացեալ. (Վրդն. երգ.։)

Պրշակ, շինուած մարդակով եւ տախտակով. (Հին բռ.։)

Պշրակք ձեղուան տախտակացս հողմօք հասեալ. (Բենիկ.։)

Առ ի չժուժել ճիւաղեալ պրշակաց տան միոջ՝ զդոգ առեալ ձեղուն՝ լինելով նմա անզերծանելի ծուղակ, սուզեալ ընկենու զնա ի ձեռս արանց քաջաց. (Արծր. ՟Է. 2։)

Ելանիցէ հասանիցէ ծուխն մինչեւ ի նա ի ծակոց առաստաղացն եւ ընդ որմածերպս պրչակին. (Եփր. աւետար.։)

Նաքա լքեալք (ի հրդեհեալ տան), իբրեւ մի մի ի պրշակաց անդէն։ ի ներքս այրեսցի. (Պիտառ.։)


*Պօղոսակ

cf. Պողոսակ.


Ջահակալ

s.

lamppost.


Ջահակիր

adj. s.

carrying a lamp or a torch. lamp-bearer, torch-bearer.

NBHL (2)

Որ կրէ յինքեան զջահ.

Զկարապետն տուընջեան՝ զառաւօտն յովհաննէս՝ սպանմամբ ելոյց, զգեղեցկապէս ջահակիրն, զճրագն հաւատոց. (Բաբիղ. յհ. մկ.։)


Ջահընկալ, աց

adj. s.

flambeau carrying;
acolyte.

NBHL (6)

Աստղն ջահընկալ լինէր (մոգուց). (Ճ. ՟Գ.։)

λαμπαδούχος lampadem vel facem gestans. Ունօղ եւ կրօղ ջահի. լուսատու.

Զարեգակն ունիս արագագոյն ընթացիւք զամենայն օրն ջահընկալ քեզ ճառագայթիւք. (Բրս. պհ.։)

Ամենայն եկեղեցիք ջահընկալ եւ պայծառ զգեստուք զարդարեցաք. (Լծ. ածաբ.։)

ՋԱՀԸՆԿԱԼ. գ. ἁκόλουθος acolythus. Պաշտոնեայ եկեղեցւոյ՝ լուցիչ ճրագաց, եւ բարձեալ ունօղ զմոմեղէն ի ժամուն. ռմկ. ակօլիտ. յն. ագօ՛լլութօս. այսինքն հետեւակ՝ իբր արբանեակ սարկաւագաց։

Չորրորդ կարգ ակօլիտին, այսինքն ջահընկալին։ աղաչեսցուք վասն ջահընկալաց, եւ յաղագս երդմնեցուցչաց. (Մաշտ. կիլիկ.։)


Ջահընկալութիւն, ութեան

s.

state of an acolyte, acolyteship.

NBHL (7)

Պաշտոն ջահընկալի յեկեղեցւոջ.

Օրհնեա եւ այժմ զծառայս քո ի գործ ջահընկալութեան, լուցանել ջահս ի սուրբ եկեղեցի. (Մաշտ.։)

Եւ որպէս լուսատու լինելն իբր ջահակիր.

Մոգքն երկրպագէին ջահընկալութեամբ աստեղն առաջնորդութեամբ (ուր լաւ եւս է ընթեռնուլ ըստ յն. ջահընկալու աստեղն). (Կիւրղ. ի կոյսն.։)

ԵՒ որպէս Լուսաւորութիւն, մանաւանդ կրելով ի ձեռսն զմոմեղենս.

Ի միասին ամենայն եկեղեցիք ջահընկալութեամբ եւ պայցառութեամբ միաձայնեալ ի պաշտամանն հաստատեցաք. (Տօնակ.։)

Այսու զանազանութեամբ ծանիր զգեղեցկագոյն լուսոյ յարութեանս աւուր առ երեկոյի ջահընկալութեան. (Լծ. ածաբ.։)


Ջամբակեր

adj.

at nurse, sucking.

NBHL (2)

Կերօղ զջամբ. մանկիկ՝ որ կերակրի ի ձեռն այլոց.

Կաթնածուծք եւ ջամբակերք՝ թաթաւեալ եւ թաթաղեալ պտղովք. (Եղիշ. հայր մեր.։)


Ջանակից լինիմ

sv.

to study, to labour in company.

NBHL (3)

ՋԱՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Կցորդ կամ հետեւող լինել ջանից. վաստակակից, գործակից եւ ձեռնտու լինել.

Ջանակից լինել արիաբար յառաջագոյն աշխատեցելոցն։ Ջանակից լինի նմա պահօք եւ արտասուօք. (Պրպմ.։ Տօնակ.։)

Շնորհքն աստվածային ջանակից ինձ լինելով՝ խօսել զայսոսիկ պատրաստեաց զիս։ Ճգնաւորաց՝ որ ի մարմնի, լերու՛ք նպաստք եւ ջանակիցք. (Ճ. ՟Բ.։ Շ. ոտ. Շ. հրեշտ.։)


Ջատակիմ, եցայ

vn.

to be established firmly securely.

NBHL (2)

Բառ անյայտ. որպէս Քատակիլ, եւ կամ ի հաստատուն յատակի հիմնարկիլ,

Ջատակեցար յանեղ աջոյն, զարդարեցար ի սմուրբ հոգւոյն. (Տաղ.։)


Ջատուկ, տկաց

s. fig.

conjurer, sorcerer, wizard;
divineress, sorceress, witch, enchantress;
vixen, scold.

Etymologies (4)

• (ի-ա հլ. յետնաբար) «կախարդ (այր կամ կին)» Ոսկ. մ. բ. 4. Կանոն. Նար. 146. Նար. լծ. սխալ գրուած ջամուկ Լաստ. իգ (տ. Նորայր, Հայկ. բառաք. էջ 19)։

• -Պհլ. ǰātūk «կախարդ, վհուկ» բառից. սրա հին ձևն է yātuk, այն է զնդ. ❇ yatu-«կախարդ», սանս. [other alphabet] yatú-«կա-խարդութիւն. 2. կախարդութեան դևր». աւե-լի նոր ձևերն են պազ. jadu, պրս. [arabic word] jādū, որից փոխառեալ են քրդ. jadu, թրք. ǰādə «չար պառաւ կին», բուլգար. džadad-žiǰa։-Հիւբշ. 232։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ կցելով պրս. նատու բառին։ ՆՀԲ լծ. թրք. պրս. նա-տու, հազիւ։ Պատկ. Изcлeед. ժանտ բա-ռի և պրս. զնդ. ձևերի հետ։ ՓԲ դնում է պրս., բայց և մեկնում է ջատ «կից» բառից՝ իբր «կարկամեալ, կծկեալ» (տե՛ս ջատակել)։ Տէրվ. Altarm. 23 պրս. jādū։

• ԳՒՌ.-Նոր փոխառութիւններ են Ախց. ջ'ադու, Ալշ. Կր. Ղրբ. Մշ. Տփ. ջադու, Վն. ջադիւ, Պլ. ջադը՛ «չար պառաւ»։

NBHL (6)

(լծ. թ. պ. ճատու, ճադիւ ). γόης praestigiator, incantator, -trix;
saga, strix. Կիւս. կախարդ. դիւթ. վհուկ. խաբեպատիր (այր կամ կին).

Վասն չար դիւակախարդաց ջատկաց (այլ ձ. դիւթակախարդաց ջատակաց). (Կանոն.։)

Ժանտք եւ ջատուք, ամենայն մարդկան փրկութեան թշնամիք. (Ոսկ մ. ՟Բ. 4։)

Այնպիսւոյն անյարիր ջատուկ՝ մահու ծնդեցեալ չարաշուք առն ողորմեցար. (Նար. ՟Ծ՟Ը։)

Ջատուկ. խաբող եւ կախարդական անուն է. (Լծ. նար.։)

Սոցին ջատուկ կանանցս եղբայր կամարար եղեալ. (Լաստ. ՟Ի՟Գ.) (գրեալ էր՝ յեր կուս եւս օրինակս՝ ջամուկ. ղի տ եւ մ շփոթին ի մատեանս)։


Ջեռուցանողական, ի, աց

adj.

heating.

NBHL (1)

Հուր՝ զօրութիւն ունի ջեռուցանօղ. եւ է նորա ունակութիւն՝ այսինքն որակութիւն յարամնայ՝ ջեռուցանողականն. (Մաքս. ի դիոն.։)


Ջերմաբազմապատկիչ

s.

thermomultiplier.


Ջերմական, ի, աց

adj.

warm, ardent.

NBHL (2)

Ի ջերմականն գետի (կամ գետնի) ապառաժին բնակէր. (Մագ. ՟Ծ՟Զ։)

Որ ի ջերմական մտաց ոք հաւատայ։ Զջերմական սէրն այժմ ցո՛յց. (Ոսկ. յհ. ՟Բ. 17. 42։)


Ջերմակաջուր

s.

hot water.

NBHL (2)

cf. Ջերմական.

Հողմք յարակայացուցանեն զջերմակ շաղաւարսն. (Պիտառ.։)


Ջերմակիծ

adj.

burning, ardent;
— առնել, to burn, cf. Կիզում, cf. Տոչորեմ.

NBHL (4)

Ջերմութեամբ կծանօղ՝ կիզիչ.

Զջերմակիծ շող (արեգական) ամպն յերկիր առաքելով. (Վեցօր. ՟Զ. եւ Շիր.։)

Մտանեն օդքն ահարովնեանքն (հրայինք) յանդունդս, եւ առնեն ջերմակիծ զաղբերս. (Պիտառ.։)

Լոյսն ցանկալի է յաչս մեր, այլ յորժամ կարի ջերմակիծն առնիցէ, վնասէ. (Ագաթ.։)


Ջերմակիծս

adv.

hotly, warmly.


Ջերմանցիկ

adj. phys.

diathermal, diathermanous, possessing free permeability to heat.


Ջերմաչաթական, ի, աց

adj.

thermometrical.


Ջերմասենեակ

s.

hot-bath, vapour-bath.


Ջերմաքանակ

s. phys.

calory, unit of heat.


Ջերմաքանակութիւն, ութեան

s.

calorimetry.


Ջերմելեկտրական, ի, աց

adj.

thermo-elec-trical.


Ջերմելեկրականութիւն, ութեան

s.

thermo-electricity.


Ջերմընկալ

adj.

liable to fever;
feverish.

NBHL (2)

ՋԵՐՄԸՆԿԱԼ կամ ՋԵՐՄՆԸՆԿԱԼ. (իբր ջերմնկալ). πυρέττων febricitans. Ջերմակալ. ջերմնոտ. տապացեալ ջերմամբ.

Եթէ ոք ջերմնընկալ ջուր շատ ըմպիցէ, եւս չար բորբոքիցէ զբոցն։ Քան զամենայն ջերմընկալ չիցէ՞ եւս չար՝ որ ի ցանկութիւնս մարմնոյն հարեալ իցէ. (Ոսկ. եբր.։)


Ջերմիկ

s.

warm victuals.

NBHL (2)

Ջերմ ինչ եփեալ. որ եւ յն. ձայնիւ թերմոն ասի. իսկ թերմօս կամ թերմիա, ազգ է ոլեռան.

Արասցուք սակաւ ջերմիկ։ Ե՛կ զի ուտիցես զջերմիկս ընդ եղբարցս. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)


Ջերմկալ

adj.

feverish.

NBHL (2)

Որպէս Ջերմակալ, կամ ջերմնկալ. πυρέττων febricitans.

Բորոքիմք քան զջերմկալսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։ 1)


Ջերմնակալ

adj.

cf. Ջերմընկալ.

NBHL (1)

Բժիշկք յորժամ զերծուցանեն զջերմնակալս ի բորբոքեալ բացոյն. (սոկ. ՟Բ. Տիմ. ՟Ա։)


Ջերմնական, ի, աց

adj.

febrile, feverish.


Ջերմնեակ

adj.

tender, affectionate

NBHL (2)

Ջերմ, իբր խանդակաթ կամ մտերիմ,

Նախանձ փոխէ զգութ սիրելւոյն առ ի թշնամանալ անարգել զջերմնեակ բարեկամիկն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ջերմնընկալ

adj.

cf. Ջերմընկալ.

NBHL (1)

cf. Ջերմընկալ. Ուղիղ եւս է գրել՝ Ջերմնկալ. որ ասի եւ Ջերմկալ, Ջերմակալ, Ջերմնակալ։


Ջերմուկք, մունք, մկաց

cf. Ջերմաջուրք;
երթալ ի ջերմուկս, to go to a watering-place, to go to the baths.


Ջղակապ

adj.

bound with the nerves.

NBHL (2)

Ջլովք կապեալ.

Ոսկերք (մարմնոյն) պատկանեալ ջղակապ յօդիւք. (Անյաղթ հց. իմ.։)


Ջղացաւական, ի, աց

adj.

neuralgic.


Ջղջիկան

s.

bat.

NBHL (2)

cf. ՉՂՋԻԿԱՆ. զղջիկ.

Ջղջիկան զլոյս տեսանել ոչ կարէ. (Մխ. առակ.։)


Ջնարակ, ի

s.

sandarac;
varnish;
glaze.

Etymologies (2)

• «սանդարակ խէ-ժը, sandaraque» Գաղիան. բժշ. «մի տեսակ եղիճ» Գաղիան. (ըստ ՀԲուս. § 1889). որից ջնարակագոյն «ջնարակի պէս փայլուն» Բռ. q-ор4s ստեփ. լեհ.։ Սրա հետ նոյն է չնարէկ «կար-միր ծծմբաւոր զառիկի, sulfure rouge d'ar-šénic, sandaraque, réalgar», տր գիտէ մի-այն Նորայր, Բառ. ֆր. 1036 ա, որից և Քա-ջունի, Գ. 197։ Արդի գրականում ջնարակ նշանակում է «սըռ, հողէ ամանների ներսի փայլուն ապակեփայլ ներկը»։

• Lag. Arm. Stud. § 1905 կցում է յն. οανδαράϰη ձևին։ Հիւբշ. 232 սրա հետ միասին պարսկականից փոխառեալ է հ

NBHL (2)

ՋՆԱՐԱԿ կամ ՃՆԱՐԱԿ. ըստ յն. սանտարաք. σανδαράχη, -κη sandaracha, gummi. Բոյս ինչ եւ հիւթ նորա՝ ախորժելի մեղուաց, ուստի լինի ներկ կարմիր, փայլուն որպէս վէրնիջ ՝ ըստ իտալ. սէնտէրուս, սէնտէլուս.

Սանթարկ, ջնարակ. (Գաղիան.։)


Definitions containing the research կ : 10000 Results

Զազրացուցանեմ, ուցի

va.

to disfigure, to make ugly or dirty, to soil.

NBHL (3)

σαπρίζω, βδελύσσομαι, -ττομαι foetere facio, abominabilem reddo Զազրալի կամ գարշելի եւ զզուելի առնել. աղտեղել. ապականել. գարշեցուցանել.

Ընդէ՞ր զլուացեալ զձորձ վերարկուին գարշելի գործովք զազրացուցեր։ Տաղտկատեսակ գարշութիւն գորտոցն՝ մեղաց օրինակքն զիս զազրացուսցեն. (Նար. ՟Խ՟Զ. ՟Կ՟Ը։)

Զբազումս սակաւացոյց ի չափ անդր, եւ զաւելին զազրացոյց յեռալ յորդանն. (Եփր. ել.։)


Զազրիմ, եցայ

vn.

cf. Զազրանամ.

NBHL (3)

Աչից միայն է զկեղտն տեսանել. (եւ զազրիլ. Լմբ. յանառակ.։)

Զգարշս եւ զաղտեղիս ... որ եւ ես իսկ զազրիմ յինէն. (Վանակ. յուրախացիրն.։)

Ատելի զգաստից, եւ զազրելի ամենայն բարեսէր մարդկան. (Եղիշ. ի չարչարանս.։)


Զազրոտի, տւոյ, սւեաց

adj. s.

dirty, ugly, impure;
idol.

NBHL (2)

προσόχθισμα molestum, offensa Գարշելի. գարշելիք, իբր կուռք.

Պոռնկապատիր պատկերացն կերպարան ... ընդ զազրոտեացն կանացեաց. (Նար. կ.։)


Զազրութիւն, ութեան

s.

ugliness, filth, act of growing ugly;
deformity, uncleanness;
impurity, dirtiness, nastiness, foulness, lewdness.

NBHL (2)

αἱσχρότης, σαπρία turpitudo, foetor, putredo Գարշութիւն աղտեղի կամ ախտաւոր իրաց. աղտեղութիւն. պղծութիւն. յոռութիւն. վատթարութիւն. ամօթալի գործ կամ բան.

Եւ զազրութիւն, կամ խօսք յիմարութեան. (Եփես. ՟Ե. 4։)


Զաղփաղփուն

adj.

inconstant, unstable, not solid, slippery.

NBHL (5)

ἑπισφαλής, -λῶς lubricus, -ce;
periculosus, -se Սահական. սխալական. խախուտ. պատիր. եւ Գայթ ի գայթի.

Խորհուրդ մահկանացուաց զանդիտօղք են, եւ զաղփաղփուն՝ հնարագիտութիւնք մեր։ Զաղփաղփուն կանգաղեալն՝ ի հողմոյ շարժեսցի. (Իմ. ՟Թ. 14։ ՟Դ. 4։)

Զամենայն գործն զեղծ եւ զաղփաղփուն ի կործանումն դարձուցանէ։ Գուցէ յառաջին բանիցն զաղփաղփուն ի միտս ձեր անկելոց եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)

Այդոքիկ ո՛չ ճշմարիտ. այլ զաղփաղփունք եւ յոյժ սխալական. (Նիւս. խոստով.։)

Զաղփաղփուն է զերկու աստիճանսն ի միում աւուր տալ. (Աթ. պտրգ.։)


Զայգոյ

adv.

till tomorrow, tomorrow morning.

NBHL (2)

Զայգոյ զատկին ելին որդիքն Իսրայէլի. (Թուոց. ՟Լ՟Գ. 3։)

Արարին զզատիկն յերեկորեայ. եւ կերան ի ցորենոյ երկրին զայգոյ՝ բաղարջ եւ նորի. (Յես. ՟Է. 11։)


Զայրագին

adj. adv.

passionate, desperate, furious, turbulent;
grievous;
—, — գնաբար, abruptly, turbulently, angrily.

NBHL (3)

Հայեցեալ շուրջ զամենեքումբք զայրագին. կ. ՟Զ. 10։)

Եկն յայր անդր զաղրագին լի բարկութեամբ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 45։)

Հրամայէ գրել ... բանս զայրագինս (ըսպառնալիս)։ Ցածո՛ զքեզ սակաւիկ մի ի զայրագին սրտմտութենէդ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)


Զայրագնիմ, եցայ

vn.

to be angry, to fire up, to feel wroth, to become incensed.

NBHL (2)

ἁγανακτέω indignor, stomachor, succenseo διαπορέομαι elaboro, doleo Զայրանալ յոյժ. սրտմտիլ. ծանրացասումն լինել. մոլեգնիլ. դժուարիլ. սրդողիլ, կատղիլ, նեղանալ, հինալ.

Ընդ որս առաւել զայրագնեալ՝ սատակէ զամենեսեան. (Խոր. ՟Ա. 6։)


Զայրագնութիւն, ութեան

s.

cf. Զայրոյթ.

NBHL (2)

Զայրոյթ սաստիկ. ցասումն. սրտմտութիւն. դժկամակութիւն. սաստիկ բարկութիւն, կատաղութիւն.

Զայրագնութեամբ մռմռեալ ընդդէմ Սմբատայ. (Յհ. կթ.։)


Զայրանամ, ացայ

vn.

to grow angry, to be enraged, to put one's self in a passion, to fly into a passion, to bluster, to be angry, vexed, exasperated, to lose patience, to fret, to be mad, to inveigh.

NBHL (11)

ἁγανακτέω, θυμόομαι, ὁργίζομαι , ἑξίστημι, ἑκκήνουμαι indignor, furo, irascor եւ այլն. Սաստիկ բարկանալ, սրիլ ի ցասումն. սրտմտիլ. կատաղիլ. դառնանալ սրտիւ. դժկամակիլ. զչարիլ. խիստ սրդողիլ, տաքնալ, տակնուվրայ ըլլալ, դժարը գալ.

Եւ զայրացաւ անձն արքային ասորւոց վասն բանին այնորիկ. (՟Դ. Թագ. ՟Զ. 11։)

Սկսան իշխանք զայրանալ ի գինւոյ. (Ովս. ՟Է. 5։)

Սո՛ւր սո՛ւր, սրեա՛ց եւ զայրացի՛ր. (Եզեկ. ՟Ի՟Ա. 9։ տե՛ս եւ Իմ. ՟Ժ՟Բ. 27։ Ես. ՟Գ. 8։ ՟Ժ՟Գ. 13։)

Լոյսն բնութեամբ զանկուածոյ հողոյս զայրացեալ. (Նար. ՟Ի՟Գ։)

Կամ Նեղիլ սրտի, դժուարիլ. վշտանալ, մինչեւ յոգւոց հանել, մռնչել. (պէս պէս բացատրեալ ի յն) Տե՛ս (Յհ. ՟ժա. 33։ Մրկ. ՟ը. 12։ Գծ. ՟ժզ. 18։ ՟ա. թգ. լ. 6։)

ԶԱՅՐԱՆԱԼ. Սաստկանալ ախտից եւ հիւանդութեանց. որ եւ ասի ԶՕՐԱՆԱԼ, ԱՃԵԼ. յն. պէսպէս.

Չէր ինչ օգտեալ, այլ եւս առաւել զայրացեալ. (Մրկ. ՟Ե. 26։)

Միով միով ցաւովք ի վերայ հարեալ մարմնոյն զայրացելոյ. (՟Բ. Մակ. ՟Թ. 11։)

Եւ Սաստկանալ յուզմանց ծովու, կամ բարձրանալ գետոց. (յորմէ Գարնանազայր).

Զաշխարհ իւրայովքս պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... ախտիւ զայրացեալ, մեղօք պղտորեալ. (Նար. մծբ.։)


Զայրանք, նաց

s.

increase, irritation.

NBHL (2)

Զայրացումն, իբր սաստկութիւն.

Ցաւոցն զայրանաց համբերէր. (Ոսկ. ՟ա. թես.։)


Զայրացումն, ման

s.

cf. Զայրացութիւն.

NBHL (5)

Սաստիկ բարկանալն. սրտմտութիւն. ցասումն. նեղսրտութիւն.

Առ տարակուսանս մտացն, եւ զայրացման սրտին՝ առ Աստուած բողոքեն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

ԶԱՅՐԱՑՈՒՄՆ. Սաստկութիւն ո՛ր եւ է կրից եւ ախտից.

Խածմունս կոչէ ... զզայրացմունս հեշտ ցանկութեանն. (Փիլ. այլաբ.։)

Հանապազ լայ դառնապէս զառժամանակեայ ախտիցն զայրացումն. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Զայրացուցանեմ, ուցի

va.

to irritate, to put in a passion, to enrage, to anger, to make angry, to fret, to vex, to nettle, to affront, to provoke.

NBHL (7)

παροξύνω exacerbo Շարժել ի ցասումն. բարկացուցանել. դառնացուցանել. սրդողցընել, նեղացընել.

Դառնայցեն յԱստուածս օտարոտիս ... եւ զայրացուցանիցեն զիս. (Օր. ՟Լ՟Ա. 20։ Տե՛ս եւ Յոբ. ՟Լ՟Ա. 39։ ՟Գ. Մակ. ՟Ե. 5։ ՟Ա. Կոր. ՟Ը. 12. յորս յն. պէսպէս բացատրի։)

Այն իսկ առաւել զայրացուցանէ զԱստուած. (Մխ. երեմ.։)

Զի մի՛ զայրացուսցէ զքաղցրիկ որդեակն իւր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ԶԱՅՐԱՑՈՒՑԱՆԵԼ. իբր Սաստկացուցանել, աճեցուցանել.

Իւրով ծուլութեամբն եւս քան զեւս զայրացոյց զցաւսն. (Բրսղ. մրկ.։)

Զայրացուցանեն քեզ զերեքալեան զամեհի ծովուս սաստկութիւն. (Մաշկ.։)


Զայրոյթ

s.

flight, gust of passion, anger, wrath, spite, vexation, indignation, fury, rage, revolt;
առ —, in despite of.

NBHL (2)

Առ զայրացուս ինչ ի խարանս մատուցեալ։ Առ զայրացուս ցաւոցն՝ թշնամանս դնեն հիւանդքն բժշկացն. (Սեբեր. ՟Թ։)

Սաստկացուցանեն զզայրոյթ ախտին. (Լմբ. սղ.։)


Զայրումն, ման

s.

cf. Զայրոյթ.

NBHL (11)

ԶԱՅՐՈՒԹԻՒՆ ԶԱՅՐՈՒԿՔ ԶԱՅՐՈՒՄՆ ԶԱՅՐՈՒՑ. παροξυσμός , το παροξυντικόν incitatio, irritatio, exacerbatio, et accessio morbi Զայրացումն. զայրոյթ. զայրացուկք. իբրեւ սաստկութիւն եւ դառնութիւն բարկութեան, եւ այլոց կրից եւ ցաւոց. խըշխշուք, սրտի էրուք.

Հետեւեալ լինի բարկացողութեանն եւ զայրութիւն բարուցն. (Արիստ. առաք.։)

Առ զայրուկս սրտին թագաւորն հրաման ետ կոտորել. (Վրդն. դան.։)

Եդին զշամփուրս ջեռուցեալս ի վերայ ազդերացն զուարակացն, զի այրեսցին, եւ առ զայրուկսն կորուսցեն զկապեալն. (ՃՃ.։)

Բարկութիւնն զայրումն շարժեալ. (Ոսկ. գաղ.։)

Զայրումն բարկութեան անմտագոյն է քան զամենայն բոց տարածեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զայրումն, տրտմութիւն, եւ ոխութիւն յարուցանէ։ Յայսմիկ պէտք զայրման. (Եւագր.։)

Մեղուացն առ զայրուցն առ մարդկայինն դիմեալ ազգ։ Առ զայրուցս կատաղութեան. (Արծր.։)

Առ զայրուցս բարկութեան. (Բուզ. ՟Գ. 14։ Վեցօր. ՟Ը։)

Առ զայրուցսն եւ առ կասկած զգուշանայր բազում եւս ժամանակս յաւելուլ։ Զմոգուցն զայրուցս՝ յորոց խաբեցաւ, ընդ անմեղ մանկտին հանէր։ Այսու զբազում զայրուցս ցասմանն ցածուցանէ։ Զայրուցք ցաւոցն չտան պարապել մտացն. (եւ եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա 7. 9. ՟Բ 18)

Գոչէի պաղատէի առ զայրուցս ցաւոց սաստկութեան. (Ոսկ. ես.։)


Զանազան, ից

adj.

diverse, different, various, distinct.

NBHL (9)

διάφορος, ποικίλος differens, diversus, varius Ազգի ազգի. պէսպէս. այլ եւ այլ. գոյն զգոյն. տարբեր. աննման. բազմապատիկ. ցեղ ցեղ, կերպ կերպ.

Գոյնք զանազանք։ Ի զանազան ժամանակս, տեսակս։ Զանազան հանդերձիւ, վիրօք, եւ այլն. (Փիլ.։ Սահմ.։ Մխ. երեմ.։ Շար.։)

Վասն ծառոց բազմապատկաց եւ զանազանից. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ՟Ա.)

Որով եւ զսա ո՛չ միով օրինակաւ, այլ զանազանիւք տարաբերէր. (Շ. մտթ.։)

Զանազան բարեբախտութիւն. իբր բազմապատիկ. (Պիտ.։)

Համբաւն հռչակեալ պարկեշտութեան զանազան գեղեցկութեան Հռիփսիմեայ. (Ագաթ.։)

Եւ էին զանազան դիմօք իբրեւ զճառագայթս արեգական. (ՃՃ.։)

Եւ ըզպատիւ զանազանին, ըզհանօրէն զիմ պըսակին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Աշխարհագիր առնելոյն պատճառն չունի ինչ խորինս կամ զանազան. (Կիւրղ. ղկ.։)


Զանազանեմ, եցի

va.

to distinguish, to diversify, to discern, to vary.

NBHL (4)

διαφέρω, διορίζω, ποικίλλω differo, distinguo Որոշել զիր յիրէ, եւ զբան ի բանէ՝ իրօք կամ մտօք. յայլ եւ այլ կարգս դասաւորել. զատել, ջոկել.

Ի դէպ է լինել ըստ իւրաքանչիւր ախտից բազմութիւն. ոչ ապա անպատշաճ է զանազանել զվարդապետութիւնս. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)

կեղեցին) զանազանէ երկնային հօրն քահանայս եւ մարգարէս, ուստերս եւ դստերս. (Սհկ. կթ.։)

Շնացեալ կինն ոչ ինչ ի գազանացն է զանազանեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Զանազանիմ, եցայ

vn.

to signalize one's self (by), to excel, to surpass.

NBHL (4)

Զայնոսիկ՝ որ ի պատերազմունսն զանազանին. (եւ այլն. Պղատ. օրին. ՟Ա։)

Հիւսին պսակք զանազանեալ. (Շար.։)

Զանազանեալ վարուք նոցին, եւ ծաղկերանգ քեզ ընծային. (Յիսուս որդի.։)

Պատուեալ զայնոսիկ՝ որ ի ձեռն առաքինութեանն զանազանեալ են։ (Իրք աշխարհի) անուսմանցն յոյժ զանազանեալք թուին. (Նիւս. կազմ. եւ Նիւս. կուս.։)


Զանազանութիւն, ութեան

s.

distinction;
difference;
diversity, variety.

NBHL (8)

διαφορά differentia, discrimen διορισμός distinctio ποικιλία , ἁλλίοτης varietas, diversitas Որոշումն, մտաւոր կամ իրական. տարբերութիւն. այլակերպութիւն, այլեւայլութիւն. խտիր. եւ Պէսպիսութիւն. բազմօրինակ կամ բազմապատիկն գոլ.

Բիւրուցն կենդանեաց զանազանութիւնք. (Բրս. հց.։)

Զտնկոց եւ զկենդանեաց զանբաւ եւ զանճառ զանազանութիւնս։ Զանազանութիւն պատմէ ստացուածոց, եւ տրոց. (Փիլ.։)

Ամենայն սահման ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինին. (Անյաղթ պորփ.։)

Է զանազանութիւն չարի՝ առաւել կամ նուազ. (Յճխ. ՟Ի՟Ա։)

Զանազանութիւն հասակացն եւ ժամանակացն. (Յհ. իմ. ատ.։)

Չկայ ինչ ի նոսա եւ ոչ մի զանազանութիւն։ Զանազանութիւնք կերակրոց. այսինքն ազգի ազգի կերակուրք. (Սարգ. յկ. ՟Դ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Ո՞ւր հանդերձիցն զանազանութիւնն. ահա ցեցակերք եղեն. իբր ազգի պայծառութիւն. (Ճ. ՟Բ.։)


Զանազանումն, ման

s.

cf. Զանազանութիւն.

NBHL (2)

Մատակարարտէ զզանազանումն իւղաբուղխ սերմանցն։ Զվարս եւ զճգնութիւն արդարոցն որպէս զպատուական ականց զանազանումն. (Փարպ.։)

Ի կենդանագրութեան, եւ ի նկարակերտութեան զանազանմունս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Զանալութ

cf. Ընձուղտ.

NBHL (1)

(Օրին. ԺԴ. 5։ Գաղիան.։ Խոր. աշխարհ.։) ուր ասէ՝ գտանիլ ի Գուգարս, որպէս եւ յԵթէովպիա եւ ի հնդիկս։


Զանգանեմ, գի

va.

to knead, to bake;
to adhere;
to mix mortar;
to mix;
— իւղով, to butter.

NBHL (9)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. (Եւս. քր. ՟Ա։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. (Ոսկ. եփես.։)

Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. (Ճ. ՟Ա.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Ամենայն կեանք մեր պղծութեթեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգեմ, եցի

va.

cf. Զանգանեմ.

NBHL (9)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. φυράω , ἁναφυράω misceo, commisceo, macero, subigo (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. (Եւս. քր. ՟Ա։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. (Ոսկ. եփես.։)

Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. (Ճ. ՟Ա.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Ամենայն կեանք մեր պղծութեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգիտանամ, ացայ, ացի

vn.

cf. Զանգիտեմ.

NBHL (3)

Թէ ոչ էր զանգիտանալ (Քրիստոսի կամաւ ի մահուանէ), ոչ լինէր ազատ ի զանգիտելոյ բնութիւնս. (Կիւրղ. գանձ.։)

Մի՛ զանգիտանայք ի գայլոց. տպ. մի՛ զանգիտեալ զարհուրիցիք. (Ոսկ. լուս.։)

Ոչ զանգիտացեր գալ։ Մի՛ զանգիտասցէ եւ երկմտիցէ. (ՃՃ.։)


Զանգիտանք

s.

fear, dread, apprehension, fright, dismay.

NBHL (1)

Զանգիտելն. ահ. երկիւղ. վախ.


Զանգիտեմ, եցի

vn.

to fear, to be afraid of, to dread;
to doubt.

NBHL (11)

Զիա՞րդ ինքն զանգիտելոյ էր ընդունակ։ Զիա՞րդ զանգիտէ ի մահուանէ, որ զայլսն ուսուցանէ արհամարհեալ զմահ. (Կիւրղ. գանձ.։)

δειλιάω, δειλόομαι, ἑξίστημι , εὑλαβέομαι եւ այլն. timeo, paveo, formido, vereor եւ այլն. որ եւ ԶԱՆԳԷՏ ԼԻՆԵԼ, ԶԱՆԳԻՏԱՆԱԼ. Առ չգիտելոյ զպատճառս եւ զելս իրաց՝ յահի եւ յերկիւղի լինել. կասկածել. խիթալ. երկնչել. զարհուրիլ. խրտնուլ. շրտնուլ. շուարիլ, սարտնուլ. կասիլ. վհատիլ. վախել, վախվխել, խրտիլ.

Մի՛ երկնչիցիք, եւ մի՛ զանգիտիցէք։ Մի՛ երկնչիր, եւ մի՛ զանգիտեր. (Օր. ՟Ա. 21։ ՟Լ՟Ա. 8։ Յես. ՟Ա. 9։ ՟Ը. 1։ ՟Ժ. 25։ Յհ. ՟Ժ՟Դ. 27։)

Յայտ արար, թէ զանգիտեաց. (՟Ա. Մակ. ՟Ե. 41։)

Մի՛ զանգիտել յանօրէն հեթանոսաց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 8։)

Մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա։ Յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես. (Եզեկ. ՟Բ. 6։ Մի՛ երբէք զանգիտիցեն սիրտք ձեր. Երեմ. ՟Ծ՟Ա. 46։)

Խորհուրդ մահկանացուաց զանգիտօղք են. յն. երկչոտ. (Իմ. ՟Թ. 14։)

Ո՛չ ի սպառնալեացն զանգիտեաց, եւ ո՛չ յաւետիսն մխիթարեցաւ։ Սակայն եւ յայնմանէ ոչ են զանգիտելոց. (Եղիշ. ՟Դ. ՟Ե։)

Լինի եւ ըստ յն. ոճոյ կրաւորական ձայնիւ.

Քանզի զանմահն տեսեալ զկեանս՝ ոչ զանգիտեցայք յառժամեայսն յերկեղէն. (Գանձ.։) Որպէս եւ կրաւորական նշանակութեամբ ասի.

Զի մի՛ զանգիտեսցի զանխլանալ ի քումմէ մաքրափայլ եւ վսեմական պետութենէդ. այսինքն երկիւղ կամ կասկած լինիցի. (Մագ. ՟Ա։)


Զանգիտեցուցանեմ, ուցի

va.

to make afraid, to frighten, to terrify, to dismay.

NBHL (5)

ἁφίστημι, δειλιαίνω averto, timore incutio Տալ զանգիտել. երկեցուցանել. կասեցուցանել. վախցընել, խրտեցնել.

Յիշատակ առաջին մեղացն զանգիտեցուցանէ. (Փիլ. ել.։)

Մի՛ ասէ զանգիտեցուցաներ զմիտս զօրացդ. (Ոսկ. ես.։)

կամ թէ սպառնալեօք քոյովք համարեսցիս զանգիտեցուցանել զմեզ. (Կաղանկտ.։)

Մռնչելն առիւծու նախ քան զըմբռնելն՝ զանգիտեցուցանէ զպատահեալսն. (Լմբ. առակ.։)


Զանգիտութիւն, ութեան

s.

cf. Զանգիտանք.

NBHL (5)

δειλία ignavia, metus, terror Զանգիտանք. երկիւղ. երկչոտութիւն.

Չարութիւն է ցասմնատեսակին՝ բարկացողութիւն եւ զանգիտութիւն։ Զանգիտութիւն է չարութիւն ցասմնատեսակին, ըստ որում զարհուրեալք լինին ի ձեռն երկեղից որ յաղագս մահու. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)

Մի՛ արդեօք զծածուկն (ելս յԵրուսաղէմ) զանգիտութիւն ինչ իմասցիս. զի ո՛չ վասն երկեղի զայն եւս առնէր. (Նանայ.։)

Խէթ խղճի ընդոստուցանէ զիս ի զանգիտութիւն. (Սարկ. աղ.։)

Ընդէ՞ր եղեւ փախուցեալ. ո՛չ էր իրքն զանգիտութեան, այլ պահէր զանձն վասն քարոզութեան։ Ոչ էր ի զանգիտութենէ՝ յառաջագոյն դառնալ յԱնտիոք. (Ոսկ. գծ.։)


Զանգիտումն, ման

s.

cf. Զանգիտանք.

NBHL (2)

Երկիւղիւ ըմբռնիլ, եւ զանգիտման ախտիւ. (Կիւրղ. գանձ.։)

Զանգիտումն եւ յանդգնութիւն ի սրտմտականէն լինի. (Մաքս. ի դիոն.։)


Զանգուած, ոց

s.

dough, leaven;
mole;
mass, mixture;
amalgam.

NBHL (6)

Ի նմին զանգուածոյ (կաւոյ) առնել անօթ. (Հռ. ՟Թ. 21։)

ԶԱՆԳՈՒԱԾ կամ ԶԱՆԿՈՒԱԾ. φύραμα massa, pasta, mactra Զանգեալ ինչ, որպէս խմոր, հայս, ձոյլ, գուղձն. եւ ստեղծուած մեր բաղադրեալ ի մարմնոյ եւ ի հոգւոյ. խառնուրդ. խառնուած. զանգումն. զանկված, շաղված բան մը, մէկ խմոր եղած.

Ի թոնիրս քո, եւ ի զանգուածս քո։ Եւ զզանգուածս իւրեանց՝ ծրարեալ ի կտաւս իւրեանց. (Ել. ՟Ը. 3. ՟Ժ՟Բ. 34։)

Զմարմին բանին ո՛չ յայլմէ իմեքէ ծանեաք, այլ ի կուսէն, այսինքն ի մարդկային զանգուածոյս. (Յհ. իմ. երեւ.։)

Կենացդ նշխար ընդ կաւոյս զանգուածոյ։ Զանգուածն հանդերձանաց։ Այս զանգուած նիւթոյ՝ կաթուածոց ձիթոյ։ Ախտից մերոց զանգուածոյ։ Ի զանգուածոյ մաքուր զաւակի։ Զանկուածոյ հողոյս։ Ի հիւթ զանգուածոյ հողածինն մարդոյ. (եւ այլն. Նար.։)

Յամենայն չարեաց զանգուածոց պա՛րտ է որոշել. (Մաշկ.։)


Զանխլաբար

cf. Զանխուլ.

NBHL (4)

λανθανόντως latenter, clam Զանխուլ օրինակաւ. ծածկաբար. լռելեայն. գաղտուկ, սուսիկ փուսիկ.

Հուր զանխլաբար ... յայտնելով զիւր մեծութիւնն. (Դիոն. երկն.։)

Ոչ որպէս զառաջին գալուստն զանխլաբար եկաւորէ. (Զքր. կթ.։)

Բայց սակայն զանխլաբար նշանակէ զերրորդութիւնն. (Մխ. երեմ.։)


Զանխլանամ, ացայ

vn.

to hide ones self, to steal away, to retire;
to be ignorant of.

NBHL (15)

եւ դիմ. ԶԱՆԽԼԱՆԱՄ λανθάνω, λήθω lateo որ եւ ԱՆԽԼԱՆԱԼ. (իբր առ խուլս ընդ լռութեամբ մնալ) Թաքչիլ, ծածկիլ, անյայտանալ, անգիտելի մնալ. ծածկըւիլ, չգիտցուիլ.

Ի մէնջ զանխլանալ կարծէին. (Յհ. իմ. պաւլ.։)

Յաչաց մարդկան եւ յԱստուծոյ զանխլանալ կարծէին. (Մխ. երեմ.։)

Զանխլանալ կամիմ յամենայն երկնային զօրութեանցս. քեզ միայնում յայտնեմ. (Ոսկ. յաւետիս.։)

Բազում ինչ եւ գերագունիցն էութեանց զանխլացաւ, եւ միայն հաւաստեաւ գիտելի է ամենիմաստի եւ իմաստնացուցչի Աստուած պետութեանն. (Դիոն. եկեղ.։)

Զանխլացաւ յաչս նոցա բանն Աստուծոյ եղեալ մարմին. (Մեկն. ղեւտ.։)

ԶԱՆԽԼԱՆԱԼ. ն. λήθομαι, λανθάνομαι obliviscor, ignoro, minime adverto, latet me Անգիտանալ. մոռանալ. անգէտ ձեւանալ. պատրուակել. թաքուցանել զանձն կամ զխորհուրդն որպէս խուլ. եւ Խաբել անձամբ զանձն. չգիտնալ, չգիտցօղ ձեւանալ.

Այլեւ զահ երկիւղի ամիրապետին ոչ զանխլանայր. (Յհ. կթ.։)

Կամաւ զանխլանան զառիթն լինել մեղաց մարդկան։ Իսկ նա որ ամբարտաւանն է (սատանայ), զանխլանայ ի դատապարտութենէն. (Լմբ. սղ.։)

Զանխլանայր՝ որպէս ոչ գիտելով զեղեալսն. (Սոկր.։)

Ընկերին դաւաճանիցէ, զանխլացեալ զինքն, զի ինքեան նախ առաջին զդարանակալութիւնն գործէ. (Ածաբ. ժղ.։)

Յորմէ ամենեւին անգիտանան նոքա՝ կամաւորապէս զանխլացեալ. (Շ. յուդ. ՟Է։)

Զի մի՛ ի մոլորելոցն պատրանս արկեալ զմեզ՝ զանխլասցուք. (Պրպմ. ՟Լ՟Ե. եւ ՟Ժ՟Բ։ Մի՛ զախլասցուք ինքեանց (այսինքն անձանց). Դիոն. ածայ.։)

Կամ ἑπιλανθάνομαι որպէս Ի մոռացօնս կամ ուշամոռաց լինել. գտանի գրեալ եւ Զանխելանալ, կամ Անխելանալ.

Ոչ ի վեր ելանելով ի մարդկայնոցս, այլ որպէս զանխելացեալ, եթէ քեզ յաղագս Աստուածայնոյն է բանս. (Կիւրղ. գանձ.։)


Զանխլանք

s.

cf. Զանխլութիւն.

NBHL (1)

λήθη, κρύψις occultatio, oblivio Ծածկութիւն. խուսափումն. մոռացօնք.


Զանխլացուցանեմ, ուցի

va.

to hide, to conceal.

NBHL (4)

λανθάνω, ληθάνω, κρύπτω latere vel oblivisci facio, occulto Տալ զանխլանալ իրացն. թաքուցանել. ծածկել. գոցել, պարտըկել.

Ոչ ծածկէր զնորահրաշ տեսիլն, եւ ոչ զանխլացուցանէր յԱստուածային խորհրդոյն. (Նիւս. երան.։)

Պատրուակ մարմնոյս զանխլացուցանէ ի մէնջ զտէրութիւնն (Աստուծոյ)։ Զիւրն զանխլացուցանէր զպատրանս. (Լմբ. սղ.։)

Յերկեղէ բարեպաշտ թագաւորաց զանխլացուցանեն զաղանդս իւրեանց. (Լմբ. յայտն.։)


Զանխլութիւն, ութեան

s.

state of a thing hidden, secret, concealment, hiding.

NBHL (2)

Առիւծ ի գնալն խաղաղէ զհետն՝ վասն զանխլութեան, եւ միանգամայն հարկանելոյ զորսն։ (Ոսկիփոր.)

Զրկօղն ապաստանեալ ի ճարտարութիւնն, եւ ի թագաւորին զանխլութիւն իրին, ջանայ ճարտարութեամբ բանիցն զթագաւոր հաւանեցուցանել։ (Լմբ. սղ.)


Զանխուլ

adj. adv. s.

hidden, secret;
secretly, clandestinely, by stealth, incognito, without being known;
hiding-place, lurking-place;
— ի ներքս սպրդել, to creep, to slip, to steal stealthily.

NBHL (17)

ԶԱՆԽՈՒԼ λαθῶν, λήθιος latens, clandestinus որ եւ ԱՆԽՈՒԼ, (իբր համախուլ, անլսելի. լռիկ) այսինքն Թաքուն. ծածկեալ. գաղտնի. անգիտելի. անյայտ իմն. ուստի եւ ԶԱՆԽՈՒԼ ԼԻՆԵԼ՝ է Թաքչիլ, անյայտ մնալ.

Որ է իժն զանխուլ, եւ կերող մարդախանձ չարն. (Համամ առակ.։)

Զանխուլ խորհրդով զԱստուածատեսն անուն ընկալաւ. (Նար. կուս.։)

Երկու գալուստ ասեն Աստուածային գիրք՝ Քրիստոսի. զմին՝ անխուլ եւ ծածուկ. (Բրսղ. մրկ.։)

Զանխուլ կեանս կեայ յանքոյթ ի յամրի ի մրրկաց. (Ոսկ. եփես. ՟Ի՟Ա։ (իբր լռիկ, հանդարտ, անզբաղ)։)

ԶԱՆԽՈՒԼ. ἁγνοῶν ignorans եւ այլն. Անգէտ. անտեղեակ. պէխապէր եւ սուտ խուլ.

Եւ ապա այգուն՝ իբրեւ զանխուլ իրին գոլով՝ ինքն ի խնդիր լինի խեղդամահ ժանտին. (Յհ. կթ.։)

Զհոգւով ընթերցօղն քննութեան սաղմոսացս՝ կարծեմ ոչ զանխուլ գոլ խորհրդոցն Քրիստոսի։ Ի սորա դատաստանէն ոչ եմք զանխուլ, այլ ծանեաք. (Լմբ. սղ.։)

Զականջս լսողացն զանխուլս ի բանէն յարկացոցեն (անարուեստ վերծանօղք). (Երզն. քեր.։)

ԶԱՆԽՈՒԼ. գ. σκέπη tegmen κρύφον occultum Ծածուկ վայր. ծածկութիւն.

Ոչ պարտիս կալ ի զանխուլս՝ ծածկոյթ զբազմութիւնս առնելով. (Սարկ. քհ.։)

Եթէ յայտնագոյն ոչ յանդիմանեսցէ, ի զանխլիցն ոչ նահանջէ երբէք բանիւ. (Վանակ. յոբ.։)

ԶԱՆԽՈՒԼ. մ. κρυφῶς, λάθρα occulte, clam Զանխլաբար. ի ծածուկ. լռելեայն. անյայտաբար. լռիկ մնջիկ. յարամրի. գողտուկ, սուսիկ փուսիկ.

Սատանայ բազում անգամ զանխուլ մարտնչի՝ զչարն բարի կերպացուցեալ. (Խոսր. պտրգ.։)

Այսչափ ամս աւելի առանց վկայութեան եդեալ՝ զանխուլ բազում ամաց յաճախութիւն յանձնէ մուծանէ. (Եւս. քր. ՟Ա։)

λάθρα clam Ծածուկ. գաղտ.

Զանխուլ ի լսողաց եւ ի տեսողաց. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Զանց

s.

passage, transition;
— առնել, to pass, to omit, to skip, to leave, to neglect, to fail;
— լինել, to be wanting, to fail;
— առնուլ, to flee, to run away.

NBHL (11)

Սաստկականն եւ հայցականն բառիս՝ Անց, անցք. որպէս Անցումն ըստ չափ սովորական. վարի ընդ բայս, եւ ի բաղադրութիւնս բայից, եւ դուն ուրեք առանձինն. ἑξοχή eminentia

Ի ձեռն փողոյն ելեալ ձայնն՝ աճառապատ արտուղութեանն զանցիւք. (Նիւս. կազմ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵՄ, արարի. παρέρχομαι, παροδεύω, ὐπερείδω praetereo, transeo, omitto, negligo, despicio Անցանել իբր քերելով՝ անհոգաբար. անտես կամ անփոյթ առնել. թողուլ անցնիլ, երեսը չնայիլ, երեսի վրայ թողուլ, անհոգ ըլլալ.

Զանց առնել զերկուց թագաւորացն զհանդէս. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Զանց արարէք զփրկութենէ ձերմէ. (Ճ. ՟Ա.։)

Թերեւս զնմանէ զա՞նց արար բանսարկուն, եւ առ քե՞զ միայն ներգործէ. (Լմբ. ատ.։)

Բազում օրինակք խորին խորհրդոյ, զորոց ոչ է մարթ զանց առնել. (Տօնակ.։)

Ժողովուրդ զժողովրդեամբ զանց արասցէ առաւելութեամբ։ Զանց առնել առաւելութեամբ՝ դարձեալ այսպէս, գեղեցիկ զյոռւովն, (եւ) արդար զանիրաւաւն. (Փիլ. լին. ՟Դ. 158։)

Զարծուով զանց արարեալ ամենեւին. (Ոսկիփոր.։)

Զո՞ր պատասխանատուութիւն ունիցիմք՝ զանց առնելով քան զպէտսն. այսինքն չափը անցնելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)

Ոչ զանց եղեալ մոռացաւ մեզ. (Նիւս. կազմ.։)


Զանցումն, ման

s.

cf. Օրինազանցութիւն.

NBHL (1)

Զայն՝ որ համարէին, թէ զանցաւորութիւն էր օրինացն, ի մէջ ածէին։ Նոցա թուէր, թէ զանցումն է օրինացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։ ՟Ա. 22։)


Զանցուցանեմ, ուցի

va.

to pass, to surpass;
to go beyond;
to cause to fail or be wanting, to make to sin;
անցուցանել —, to excel, to exceed.

NBHL (6)

Զանցուցին զնոքօք՝ բազմապատկելով զչարն. (Վրդն. ծն.։)

Սարդանապաղղոս անցոյց զանցոյց զամենեքումբք՝ որ յառաջ քան զնա էին, բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)

Առաւել զանցոյց զաչարձակութիւն ապականութեան իւրոյ քան զնորայն. (Եզեկ. ՟Ի՟Գ. 11։)

Զմահաբեր զօրհասի ժամանակն զանցուցեալ. յն. խոյս տուեալ. (՟Գ. Մակ. ՟Ե. 7։)

Այր նորա զանցոյց (զուխտ կնոջն), եւ տէր անպարտ արասցէ զնա։ Այր նորա զանցուսցէ։ Եթէ զանցուցանելով զանցուսցէ այրն նորա. (Թուոց. ՟Լ. 13. 14. 16։)

Որ հաւատով եւ սրբութեամբ ճաշակէ ... զանցուցանէ յիւրմէ զսուրն սատանայի. (Ճ. ՟Ժ.։)


Զաչացու, աց

s.

blind, sightless, eyeless.

NBHL (1)

μυωπάζων caecutiens, lusciosus Աչացու. աչացաւ. կոյր. աչքը աւրած, աչք չունեցօղ, հաւկուր.


Զառածանեմ, ծի

va.

to avert, to scatter, to distract;
to render useless;
to mislead, to deceive;
to pervert;
ի տխուր խորհուրդս —, to have the spleen or blue-devils;
յախտս իւր —, to give a loose to one's passions;
զանձամբ —, to come to one's self again, to recover one's self.

NBHL (15)

ԶԱՌԱԾԱՆԵՄ կամ ԶԱՌԱԾԵՄ ԶԱՌԱԾԱՆԻՄ կամ ԶԱՌԱԾԻՄ. ἁποστρέφω, -φομαι , καταπλήσσω, -ομαι, ἁνακύκλοω, -ομαι եւ այլն. averto, everto, seduco, revolvo, -or եւ այլն. Առնուլ ածել ուժգին, ձգել. ի բաց քեցել, եւ եղծանել, յեղաշրջել։ Այլ առաւել վարի կր. Բուռն վարիլ. բերիլ. խոտորիլ. դառնալ. եղծանիլ զեղծանիլ. յիմարիլ. խարդաւանիլ, անկանիլ, գահավիժիլ. համակիլ ի չարիս.

Որչափ դու աստ համարիս բարի ինչ կատարել, նա զայն արտասուօքն զառածանէ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Յանասնականն զառածանէ չարութիւն. (Պիտ.։)

Ի մեղս զառածեն (դեւք զմարդիկ). (Խոսր.։)

Դարձեալ միւսանգամ անդրէն զառածանէր (յապշութիւն). (՟Գ. Մակ. ՟Ե. 15։)

Ի պատուէրս մարդկան զառածելոցն ի ճշմարտութենէ. (Տիտ. ՟Ա. 14։)

Զբուն Աստուածն թողին, եւ ի պիտակսն զառածան։ Յանօրէն ամբարշտութիւնն զառածեաւ. (Սեբեր. ՟Գ. եւ ՟Բ։)

Յայնչափ մոլորութիւն զառածեալ էին։ Յազգի ազգի հոգս զառածեալ ծնդիցին։ Ի ցասումն զառածայ։ Անդրէն ի նոյն չարիս զառածայք. (Ոսկ. մ. ՟Ա. 8. 21։ ՟Բ. 5. 18։)

Ի զանազան անկարգութիւնս զառածայք։ Ի հարուածս եւ ի տուգանս զառածանիմք։ Ընդէ՞ր զառածանիս հոգովք։ Զառածեայք տրտմութեամբ։ Եթէ զառածանիցին ի բանիցն, զամօթ երեսաց կրելոց են։ Ի մեղս զառածի։ Ի նոյն նմանութիւն սատանայի զառածեալ է։ Ի չար գործս զառածեալ. (Սարգ.։)

Ամենայն համեստութիւն կարգաց զառածեալ յանկարգութիւն դարձաւ. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Բազումք զառածեալք ի մտաց զառողջութիւն գտին. իբր անկեալք ի մտաց, մտաթափք. (Ճ. ՟Ա.։)

Զիա՛րդ զառածեալ անկաւ ի մտաց այնպիսի պատուական այր. (Լաստ. ՟Ե. իբր մոլորեալ կամ յայլոյ խելս եղեալ։)

Ոչ զգացի երբէք զառածեալս։ Անզղջական զառածեալս։ Զառածեալդ ի մաքրութեանց. (Նար.։)

Յիւրաքանչիւրոցն անուանս երդմունս կատարել զառածանին. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի փափկութեան եւ ի բարեկենդանութեան զառածեան. (Մաշկ.։)


Զառածանք, նաց

s.

wandering, error, bad conduct, perversion, perversity.

NBHL (1)

Տրփանացն զառածումն։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն՝ իջանէ ի ծառայական ամբարշտութեան զառածումն. (Պիտ.։)


Զառածումն, ման

s.

cf. Զառածանք.

NBHL (1)

Տրփանացն զառածումն։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն՝ իջանէ ի ծառայական ամբարշտութեան զառածումն. (Պիտ.։)


Զառամանամ, ացայ

vn.

to be decrepit or extremely old.

NBHL (3)

παρακμάζω, προβαίνω consenesco, exoleo Յոյժ ծերանալ. յառաջել ամօք. անցանել զաւուրբք. հնանալ. տկարանալ. աղճատիլ. հալեւորիլ, պառւիլ, խռֆիլ.

Գարշելի է հասակաւ զառամանալ, եւ ոչ զառամանալ ի պակշոտութենէն. (Ածաբ. մկրտ.։)

Որ ծերունիք էին, ասեն. մեք զառամացեալ եմք հասակաւ. (Պտմ. աղեքս.։)


Զառանցանք, նաց

s.

delirium, raving, frenzy, dotage, madness, fanaticism, rage.

NBHL (7)

λῆρος deliramentum, nugae Աղճատանք զառանցելոց. շաղփաղփութիւն. բանդագուշանք, ցնորաբանութիւն. խռֆածի կամ խենդի խօսք, եւ գործք.

Զառանցանս եւ շաղփաղփանս ասէ գոլ զմերսն (բանս). (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Այլ այսոքիկ են զառանցանք, եւ լեզուագարութիւն բազում. (Կիւրղ. գանձ.։)

Զառանցանս գոլ վարկանին զայսպիսի ուղղակի ասացեալս. (Պրպմ.։)

Ոչ առանց մոլեգնութեան եւ զառանցանաց. (Սարկ. քհ.։)

(Դիոն. եկեղ. ՟Ը.)

Սիրողաբար տալ պատասխանի նոցա զառանցանացն. ըստ յն. պիտի, թախանձանաց կամ ստիպողութեան. ἕνστασις . իսկ թրգ. հյ. ընթեռնոյր ἕκστασις , ապշութիւն։


Զառանցեալ

adj.

delirious, fanatic;
changed, past.

NBHL (2)

Իբր Առանցեալ ըստ վտանգ. կամ Անանցանելի. այսինքն Ապահով. անքոյթ.

Էր եկեղեցին յանքոյթ եւ ի զառանց տեղի։ Եւ յոյժ զառանց եւ ապահով գոլոյն. (Ուռպ.։)


Զառանցեմ, եցի, ցի

vn.

to go astray;
to dote, to rave, to muse.

NBHL (11)

ԶԱՌԱՆՑԵՄ προβεβεηκώς γίνομαι provectus sum aetate, diebus որ եւ Առանցել. զանցանել. անցանել ըստ չափ. հնանալ. փոփոխիլ։ Որպէս Անցանել զաւուրբք, ծերանալ. եւ անցանել եւ այլափոխիլ աւուրց եւ ժամանակաց.

Աբրահամ եւ Սառա ծերունիք էին՝ զանցեալ եւ զամենաւուրբք. վասն որոյ յիրաւի ասէ զկնի ծերունւոյն՝ զառանցեալ զաւուրբք. (Փիլ. լին. ՟Դ. 14։)

Եւ ապա յիրս իրս անցեալ զառանցեալ ժամանակաց մատակարարեալ զմեզ. (Յհ. կթ. յռջբ։)

Ի կատարած. Զառանցելոց ժամանակաց։ Վասն զառանցելոց։ Ի վերայ զառանցելոց. յն. այլայլելի կամ այլայլեալ. եբր. շօշան. իբր շուշան, կամ վեցաղի նուագարան. (Սղ. ՟Խ՟Դ. ՟Ծ՟Թ. ՟Կ՟Ը. ՟Հ՟Թ։ Տե՛ս զմեկնիչն։)

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն, եւ զառանցիցէ, եւսկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Նմին (Զաքարիայի) խօսել վասն այսոցիկ անտեղի էր. վասն զի դսրովեալ լինէր զառանցեալ ոք. (Իգն.։)

Ե՛ւս չար քան զպառաւունս զառանցելոց բանս խօսիմք. (Ոսկ. մտթ. ՟Ա. 2։)

Կամ ἑξίστημι de statu mentis dejicior, obstupefio Արտաքոյ ելանել անձին. ցնորիլ, ցնդիլ. խօսիլ եւ գործել որպէս զառամեալ, կամ արբեալ, կամ մտաթափ.

Այնպէս զառանցեաց, մինչ զի ի դոյզն ինչ ժամանակի երիցս ասել զբանն ուրացութեան. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)

Եթէ անգիտութեամբ զառանցեաք ինչ։ Մի՛ արդեօք զառանցար ինչ. եւ հակառակ առաջին բանիցն քոց խօսիս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Յանմտից զառանցելոց մարդկանէ։ Տե՛ս աստ բանս արբեցելոց եւ զառանցելոց մտաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 16. եւ ՟Բ. 3։)


Զառանցութիւն, ութեան

s.

cf. Զառանցանք;

NBHL (1)

Զառանցութիւն մտաց, եւ յիմարութիւն ոգւոյ։ (Սարկ. հանգ.)


Զառանցուցանեմ, ուցի

va.

to turn aside, to mislead, to deceive;
to make to rave.


Զառաջաւոր, աց

adj.

precedent;
first, chief;
before, present.

NBHL (3)

προστάτης, προστάς praepositus, praefectus Առաջաւոր, իբր առաջակաց. յանդիմանակաց. գլխաւոր ի մէջ պաշտօնէից. վրակեցու.

Բազում նաժիշտս զառաջաւորս ունէին. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Դ։)

Սեղան զառաջաւոր։ Զառաջաւոր հա՛ց։ Ի հաց յիշատակի զառաջաւոր տեառն. որ եւ ՀԱՑ ԵՐԵՍԱՑ. (Թուոց. ՟Դ. 7։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 6։ Ղեւտ. ՟Ի՟Դ. 7։)