Entries' title containing կ : 10000 Results

Մատակախազ

adj.

in rut, neighing after, ready to mount, covering, mounting;
— ձի, stallion, stud or entire horse, stone-horse.

NBHL (5)

ՄԱՏԱԿԱԽԱԶ. θηλυμανής, θηλειμανής insano feminarum amore captus. Գտանի գրեալ եւ ՄԱՏԱԿԱԽԱՆՁ. խազեալ եւ խանձեալ ի մատակս. իգամոլ.

Ձիք մատակախազք եղեն, եւ իւրաքանչիւր ի կին ընկերի իւրոյ վրնջէին. (Երեմ. ՟Ե. 8։ եւ Պիտ.։ Մխ. երեմ.։ Վրդն. ել.։)

Նման այծից քաղաց, եւ ձիոց մատակախազից. (Մանդ. կամ Եփր. պհ.։)

Ձիոց վրնջողաց եւ մատակախազից. (Սարկ. հանգ.։)

Ի վեր ամփոփել զվրնջողականն մատակախազ ձիոց բանական գօտեաւն. (Տօնակ.։)


Մատակախազութիւն, ութեան

s.

rut, heat, ardent desire, passion of horses.

NBHL (1)

Գինէզինութեամբք եւ խահակերութեամբք եւ մատակախազութեամբք. (Փիլ. լին. ՟Բ. 12։)


Մատակախումբ

s.

stud of mares.


Մատակարար, աց

s.

administrator, manager;
steward, provider, victualler;
dispenser, distributor;
— վանից, cellarer.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «վերակացու և պաշտօնեալ կերակրոց, խոհարարապետ». փխբ. «տնտես, հազարապետ տան եամ աւ-րիշ պաշտօնեայ» ՍԳր. Եւս. պտմ. որից մատակարարել ՍԳր. Ոսկ. մ. գ. 24. մատա-կարարութիւն Կոչ. մատակարարումն Փարպ. մատակարարաբար Փիլ. ևն.

• = Թուի թէ բարդուած է *մատակ անծա-նօթ բառից + հյ. արար «անող»։-Աճ.

• ՆՀԲ (տե՛ս մշակել բառի տակ) «մշա-կարար կամ արբանեկող և մատուցա-նող, մատռուակող»։

• ՓՈԽ.-Վրաց. მაააკარანი մատակարանի «սեղանը պատրաստող կամ կարգադրող»։

NBHL (6)

σιτοποιός, ἁρχισιτοποιός pistor, princeps pistorum. Վերակացու եւ պաշտօնեայ կերակրոց. պետ խոհակերոցին. եւ լայնաբար կամ նմանութեամբ՝ Տնտես. կոնոմոս. հազարապետ տան. եւ որպիսի՛ եւ է պաշտօնեայ. (որպէս թէ մատակարարն իցէ մշակօղ, մշակարար. տե՛ս Մշակել) διάκονος, ὐπηρέτης minister, administrator οἱκονόμος procurator domus, dispensator

Յանցեաւ տակառապետ, եւ մատակարար։ Բարկացաւ ի վերայ տակառապետին, եւ մատակարարին. (Ծն. ՟Խ. եւ ՟Խ՟Ա։)

Կոչեաց զմատակարար եւ զհոգաբարձու տան հօր իւրոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զմատակարարդ եւ զսպասաւոր մեծս խորհրդոյ։ Արարողին բանին խօսակիցք, մատակարարք կամակատարք. (Նար. կուս. եւ Նար. առաք.։)

Զի ոչ եթէ անձանց, այլ մեզ մատակարարք լինէին նոցին. (՟Ա. Պետ. ՟Ա. 12։)

Որք ի սկզբանէ ականատեսք եւ մատակարարք լեալ էին բանին. (Եւս. պտմ. ՟Գ։ 4։)


Մատակարարական, ի, աց

adj.

administrative.

NBHL (4)

Սեպհական մատակարարութենան. տնտեսական. տնօրինական.

Որ զմատակարարականն յերուսաղէմ կատարեաց զփրկութիւն. (Կիւրղ. թղթ. առ կոստանդ.։ (յն. տիեզերական։))

Եւ Որ առնէ զգործ մատակարարութեան.

Մատակարարականքն մրջիւն եւ մեղու. (Փիլ. լիւս.։)


Մատակարարեմ, եցի

va.

to administer, to manage;
to distribute, to dispense;
to victual, to provide, to stock, to store, to furnish;
— զսուրբ խորհուրդս, to administer the sacraments.

NBHL (7)

χορηγέω, ἑπιχορηγέω sumtus praebo, largior, mnistro, subministro διακονέω, οἱκονομέω dispenso. Մատակարար լինել. տնտեսել. տնօրինել. բաշխել. մատուցանել. պաշտել. սպասահարկել.

Որ մատակարար ամենայնի զամենայն։ Ի միմեանս զնոյն մատակարարել։ Ձերովք հաւատովքն մատակարարեսջիք (կամ րիջիք) զառաքինութիւնն. (՟Բ. Մակ. ՟Ա. 25։ ՟Ա. Պետ. ՟Դ. 10։ ՟Բ. Պետ. ՟Ա. 5։)

Հաւատարիմ կոչէ, զի չխորեաց ինչ. եւ իմաստուն, զի գիտաց յօգուտ մատակարարել. (Ոսկ. մ. ՟Գ. 24։)

Իմաստութեամբն մատակարարէ զերկնաւորս եւ զերկրաւորս։ Այս ամենայն յանհաս իմաստութենէ արարչին մատակարարի ի յարարածս. (Յճխ. ՟Ա. 6։)

Մատակարարէ յառաջգիտութեամբ զհատուցմունս երկոցունց կարօտութեանն. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)

Նոքօք մատակարարէր ի մարդիկ զպահպանութիւնս. (Յհ. իմ. ատ.։)

Հոգւոյն խնամակալութեամբ ամենայն ինչ մատակարարեալ լինէր. (Իգն.։)


Մատակարարութիւն, ութեան

s.

administration, management;
economy;
stewardship;
dispensation, distribution.

NBHL (7)

χορηγία largitio, subministratio οἱκονομία, διοίκησις dispensatio, oeconomia διακονία ministerium. Տնտեսութիւն. տնօրէնութիւն. բաշխումն. նախախնամութիւն. խնամակալութիւն. պաշտօն.

Ոչ քաղաքավարութիւն եւ ոչ մատակարարութիւն ի վերայ սոցա (մրջման եւ մեղուի) ասելի է։ Ոչ ստգտանել զմատակարարութիւնն (աստուծոյ). (Փիլ. լիւս. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Մատակարարութեան եւ տնտեսութեան վարդապետութիւն է։ Մատակարարութեան դեռեւս էր ժամանակն, եւ ըստ տկար նոցա իմաստիցն զիջանէր. (Նանայ.։)

Զամենայն շնորհս եւ զամենայն գործոց մատակարարութիւն ընկալան ի քրիստոսէ. (Իգն.։)

Ուստի՞ ունիցի (յոբ) զմատակարարութիւն բանից. հոգին մատակարարութէ. (Իսիւք.։)

Բազում են դրունք բացեալ մատակարարութեանցն. մի՛ ոք բնաւ ամենեւին ի մէնջ ստգիւտ եղեալ կործանեսցի. (Կոչ. ՟Ջ՟Ե։)

Գտէք զխորհուրդ մատակարարութեանն, որ եղեւն ի մարդիկ, թէ ո՞յր աղագաւ արար տէր. (Լմբ. էր ընդ եղբ.։)


Մատակպան, աց

s.

horse-breeder.

NBHL (2)

ἰπποφόρος, ἰπποφορβεύς, ἰπποφόρβος equorum pastor, curator. Վերակացու կամ կուտպան մատակ ձիոց, եւ ամենայն երիվարաց արօտականաց.

Եկեալ ածին փիլիպպոսի մատակպանքն ի կուտիցն ձի կարի մեծ յոյժ. (Պտմ. աղեքս.։)


Մատաղական, ի, աց

adj.

young.

NBHL (3)

Նոր. տղայական.

Այսպիսի կերակրոց ի մատաղական տիս հասակին. (Ոսկ. ես.։)

Մոլեգնաբար մատաղական կատաղութեամբն. (Գեննադ. (գուցէ հանգոյն կորեան առիւծու։))


Մատաղակոտոր

adj.

slain in infancy.

NBHL (2)

Ի մատաղ հասակի տարաժամ կոտորեալ.

Տխեղծքն մատաղակոտորք զի՞նչ ինչ այնպիսի մեղս ունէին. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Մատաղահասակ

adj.

of tender age.

NBHL (2)

Մատաղ հասակաւ. նորահասակ. տղայ. մանուկ.

Առ իւր կոչեցեալ զմատաղահասակսն՝ կրթութեամբ խրատու տպաւորէ ի նոսա զքաղաքական բարեկարգութիւն. (Լմբ. առակ.։)


Մատաղատունկ, տնկոց

adj. s. fig.

young, new, tender;
young plant, sucker, layer, shoot, sapling, off-set, slip;
neophyte, proselyte;
թուփ —, young shrub;
— նահատակ, child-martyr.

NBHL (7)

Զարքունիսն մատաղատունկ տնկովք ծառոց զարդարեաց. (Եւս. քր. ՟Ա։)

Մատաղատունկ է իսրայէլ, եւ ես սիրեցի զնա. (Դամասկ.։)

Մանրեսցէ զնոսա որպէս մատաղատունկն լիբանանու, որ սիրելին է որպէս զորդիս միեղջերոյ։ Եհան զմատաղատունկն, եւ տարաւ տնկեաց. (Սղ. ՟Ի՟Զ. 6։ Եզեկ. ՟Ժ՟Է. 4։)

Մի՛ մատաղատունկ. զի մի՛ հպարտացեալ ի դատաստանս սատանայի անկցի. (՟Ա. Տիմ. ՟Գ. 6։)

Մատաղատունկ զնորահաւատն ասէ, եւ ոչ զմանկութիւն տիոցն։ Մատաղատունկ աստ ոչ զմանկութենէ ասէ, այլ զնորահաւատէն, ըստ այնմ, եթէ ես տնկեցի, ապողոս ջուր ետ, աստուած աճեցոյց. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ ԵՐԻՎԱՐ. Նժոյգ առոյգ. մտրուկ ձիոյ՝ չեւ ունակ ատամանց ի փորձ հասակի. ἅβολος pullinus.

Երիվարօք՝ կատարելոց եւ մատաղատունկ եղելոց միջասահմանօք. (Պղատ. օրին. ՟Ը։)


Մատնեակ

cf. Մատանակ.

NBHL (2)

Ի ՄԱՏՆԵԱԿ կամ Ի ՄԱՏԱՆԱԿ ԱՐԿԱՆԵԼ. Զբռամբ արկանել. ի ձեռս բերել.

Զթագաւորս եւ զիշխանս ոչ եղեւ ձեռնհաս ի մատեակ արկանել. (Սեբեր. ՟Դ։)


Մատանակ

s.

finger, hand;
ի — արկանել, to seize, to take possession of, to subject, to subdue;
to win complete power over.

NBHL (1)

Երբ կամեցաւ զսաւուղ ի մատանակ որովայնակոչին արկանել. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)


Մատանեակ

s.

ringlet, small ring.


Մատենագրական, ի, աց

adj.

bibliographical;
historic.


Մատենակալք, լաց

s.

library;
փոքրիկ —, book-case, book-shelves.

NBHL (1)

Յաղեքսանդրացւոց քաղաքին ի մատենակալս դիւանացն եդեալ պահէին. (Եւս. քր. ՟Ա։)


Մատենիկ, նկան

s.

opuscule, short treatise, pamphlet, tract.

NBHL (1)

Գուգազ հանել յաշխարհէ աւելի քան զչափն եւ զհամար՝ զօրսն մատենիկ (կամ մատենի) գնդաւն ընդ առաջ նոցա. (Բուզ. ՟Գ. 5։)


Մատզական

cf. Մածան.


Մատզականութիւն, ութեան

s.

cf. Մածանութիւն.


Մատիտակալ, աց

s.

port-crayon, pencil-case.


Մատնածաղիկ

s. bot.

fox-glove, digitalis.

NBHL (1)

Չքաւորն եւ ձգելին յամենայն պատճառէ բարւոյ մատնած է. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)


Մատնանշան ծաղկեցուցանեմ, ուցի

va.

to write, to compose, to trace.

NBHL (2)

Մատամբ նշանակեալ. կամ Ինքնադրոշմ. կամ Մատնաչափ իմն.

Յիշատակարանս առանձին մատնանշան ծաղկեցուցանել. (Կորիւն.։)


Մատնիկ

s.

the little finger.

NBHL (2)

Մատն փոքրիկ.

Իբրեւ հատին զճկոյթ նորա, ասէ. մի՛ երկնչիր փոքրիկ մատնիկ իմ, զի փոքուն եւ մեծին միապէս լինի յարութիւն. (Հ. դեկտ. ՟Գ.։)


Մատուտակ, ի

s. bot.

liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

Etymologies (5)

• «մի տեսակ բոյս. լտ. gly. cyrrhiza, ֆրանս. réglisse» (Տիրացուեան. Contributo § 269, Քաջունի, Գ. 159) (նոյնը նաև մատիտակ, մատուտիկ, Քաջունի գիտէ դարձեալ մատնէտակ) Բժշ.։

• Lag. Arm. Stud. § 1438 պրս. ❇. mahk և քրդ. mekuk հոմանիշների հետ։ Հիւբշ. 192 մերժում է թէ՛ պրս. mahk և թէ պրս. bīx mekkeh և motki հոմա-նիշները։-Canini, Et. étym. 166 կցում

• է սանս. madhu «քաղցը» բառին։ (Այս մեկնութիւնը բաւական հրապուրիչ է. որովհետև մատուտակը շատ լեզուների մէջ բացատրւում է «քաղցր» բառով. ինչ. յն. γλυϰύ-ρριζϰ «քաղցր ար-մատ». ռերմ. sussholz «քաղցր փայտ», ֆրանս. règlisse՝ յառաջացած յն. γλυϰύρριζα «քաղցր արմատ» բառից, ռուս. cладкiи корень «քաղցր արմատ», թրք. Ատրպ. širin biyan «քաղցր մա-տուտակ», կալմուք. šiker boya «շաքար մատուտաև» ևն. (տե՛ս Aннeнковъ-ի Բուսաբանական բառարանը, էջ 159բ). ըստ այսմ էլ հյ. մատու-տակ «քաղցր արմատ»։ Բայց այս *մատու «քաղցր» բառը ո՛չ իբրև բնիկ հայերէն է յար-մարւում և ո՛չ իբրև իրանական փոխա-ռութիւն. առաջին դէպքում հնխ. méd. hu-ձևի դէմ (տե՛ս մեղր բառի տակ) պիտի ունենայինք հյ. *մեդու, որից էլ *մեդուտակ, իսկ երկրորդ դէպքում ի-րան. maδu ձևի դէմ պիտի ունենայինք հյ. *մար, որից էլ *մարուտակ)։-ՀԲուս. § 1997 դնում է մատն>մատ բառից, արմատի մատնաձև լինելու պատճա-ռաւ, ինչպէս ունինք լտ. digitalis և հյ. գւռ. մատնոցուկ՝ «մատ» բառից. և ինչ-պէս իրօք էլ գտնում ենք Քաջունու մօտ մատնէտակ՝ փոխանակ մատուտակ. տե՛ս նաև տակը փոխառ. *մատնիկ։

• ԳՒՌ.-Մշ. մադուտագ, Ալշ. Բ. մադուդագ. Կր. Վն. մատուտիկ (այս վերջինը ըստ Ա-մատ. Հալ. բառ ու բան, էջ 466)։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։

NBHL (1)

γλυκεῖα, γλυκυσιδή radix dulcis, glycyside, paeonia. ռմկ. մատիտակ, մարուխ, մարախ . Բոյս՝ յորոյ վերայ իջանէ գազպէն. եւ արմատ նորա քացր յոյժ, որ վարի ի պէտս դեղոց։ Վստկ.։ Բժշկարան. ։ ի բառս Գաղիանոսի ՝ Մատուտակ, ըստ յն. ղլիգի՛ս, այսինքն քաղցրիկ. եւ Մատուտակի արմատ, ղլիգի՛րրիզա այսինքն քաղցրարմատ։ ... պէյան. պօյան ... որ է յն. լտ. բղօնիա.


Մատուտիկ

s. chem.

glycirrhizine.


Մատուցական, ի, աց

adj.

presentable.

NBHL (1)

Ո՛րպէս մարդ յաշխարհ գայցէ առժամագիւտ մատուցական՝ անմատոյց էականին նմանութեամբ. (Ագաթ.։)


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «գինի մատուցանող, արբուցիչ, տակառապետ» ՍԳր. Ագաթ. Փարպ. որից մատռուակել «գինի մատուցա-նել կամ ծառայութիւն անել» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 21. մատռուակութիւն Ագաթ. մատռու-ակոց «գինու մառա՞ն» (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 376։

• ՆՀԲ «մատուցօղ ըմպելեաց, իբր առուաց»։ Տէրվ. Նախալ. էջ 172 հնխ. madhu (իմա՛ médhu) «մեղր, մեղրա-ջուր» բառից, իբր մատու-ռա-կ։ (Իմաս-տի կողմից շատ յարմար է այս բա-ցատրութիւնը, որովհետև հնխ. médhu «մեղրաջուր»-ը գինի կամ արբուցիչ ըն-պելիք էր. հմմտ. սանս. mādhura «ո-գելից ըմպելիք», madya «գինի», mad-ra «ուրախութիւն», յն. μεϑύω «հառ-բիլ», μέϑυσις «հարբեցութիւն». μεϑίοϰω «հարբեցնել», զնդ. maδa-«ոգելից ըմպելիք», պհլ. և պրս. mar «գի-նի»։ Բայց ինչպէ՞ս պէտք է բացատրել ձևը, եթէ բառը լինէր բնիկ հայ. պիտի ունենայինք *մեդ-, իսկ եթէ իրանակա-նից լինէր փոխառեալ (ինչպէս ցոյց են տալիս ա ձայնաւորը և -ակ վերջավո-րութիւնը), պիտի ունենայինք հյ. մար-իրան. maδa-ձևի դէմ։-Աւելի փորձիչ է հնխ. mad-«խոնաւանալ, թաց լինել, mattus «հարբած», սնս. mádati «հար-ռիլ» ևն (Boisacq էջ 598, Pokorny 2, 230), բայց բառիս -ռուակ վերջաւորու-թեան պատճառաւ անյարմար)։ -Յա-կոբեան, Բիւզանդիոն л 743 եբր. միզ-րաք «աման, տաշտ, գաւաթ», արաբ.

• [arabic word] širā «բաժանել, մատակարա-րել»։

• ՓՈԽ.-Վրաց. მატრაკვეլა սատրակվեցա «ստնտուի կամ աղախնի օգնական աղջիկ»։

NBHL (5)

ՄԱՏՌՈՒԱԿ οἱνοχόος pocillator, pincerna. գրի եւ ՄԱՏՐՈՒԱԿ. Մատուցօղն ըմպելեաց (իբր առուաց). վերակացու եւ մատակարար գինւոյ. բաժակատու. արբուցիչ. տակառապետ.

Ետես զխորտիկսն սողոմոնի, եւ զմատռուակս նորա. (՟Գ. Թագ. ժ. 5։ ՟Բ. Մնաց. ՟Թ. 4։)

Արբո՛ եւ մեզ ի ջրոյն կենաց՝ հայցմամբ հոգւոյն մատռուակաց։ Ամենայն տիեզերաց մատռուակք եղեալ՝ արբուցին զծարաւիսն։ Առաքեաց զերկոտասանսն իւր ընդ ամենայն երկիր մատռուակս. (Ագաթ.։)

Միածին որդին՝ անճառելեացն մատռուակ. (Վրդն. ծն.։)

Եղեւ գեղագործ մահու, եւ մատռուակ կորստեան ոգւոց ամենայն տկարամիտ անձանց. (Փարպ.։)


Մատռուակեմ, եցի

va.

to be or become cupbearer, to present drinks, to fill the glasses, to pour out wine;
to administer, to distribute, to dispense.

NBHL (4)

եւ չ. οἱνοχοεύω, οἱνοχοέω vinum fundo, ministro, pincerna sum. Մատուցանել զըմպելիս. արբուցանել. բաշխել բազմականաց զգինի. գինեպաշտել. եւ Մատռուակ լինել. արբանեկել.

Ոչ ասաց, թէ մատռուակեցէք կոչեցելոցս, այլ ասէ, բերէ՛ք տաճարապետին. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Զհրաճաշակն բաժակն կենաց մատռուակեցեր քոյոց սիրելեաց իւրոց բաժակաւն իմաստութեան. (Մխ. այրիվ.։)

Արբին զհոգին սուրբ, եւ երգեցեցին ի մէջ ծովուն. որում մատռուակէր մարիամ քնարաւն։ Զի եւ ամպրք սպասաւորք հրամանացն մատռուակեն։ Ի մատռուակելն երկրի՝ յորժամ կամի՝ զշահեկանսն մատուցանէ։ Մատռուակեն յարբանեկել. (Ագաթ.։)


Մատռուակութիւն, ութեան

s.

cup-bearer's charge or office.

NBHL (2)

οἱνοχοεία munus pincernae. Պաշտօն մատռուակի. մատռուակելն.

Ի սկիզբն մատռուակութեանն ժիր մարգարէ մանուկն երեմիա ընթացաւ արբոյց։ Մատռուակութիւնն շմաւոնի (ի վերնատան)։ Ամպք պաշտօնեայ մատռուակութեանցն առ մարդիկ երեւեալ՝ երբեմն բարկութեանց, երբեմն ողորմութեանց. (Ագաթ.։)


Մարգարէական, ի, աց

adj.

cf. Մարգարէակիր.

NBHL (3)

προφητικός propheticus. Սեպհական մարգարէից կամ մարգարէութեան.

Մարգարէական հոգւով, կամ ակամբ, կամ գրովք։ Ի գրոց մարգարէականաց։ Ի մարգարէական ձայնիցդ։ Ի մարգարէական սաղմոսսն. (Կիւրղ. գանձ.։ Խոր. ՟Գ. 11։ Ագաթ.։ Եղիշ. ՟Գ։ Իսիւք.։)

Լնու զմարգարէականն։ Առ ի կատարելոյ զմարգարէականն (բան)։ Ի մարգարէականսն հայեցեալ։ Մարգարէականօքն յառաջասացելովք. (Ագաթ.։)


Մարգարէակիր

adj.

prophetic;
— ոգւով, by a — spirit.

NBHL (1)

Կայր զօրութիւն նշանացն եւ արուեստիցն ի մարգարէակիր մարմին մարգարէին մեռելոյ. (Կոչ. ՟Ժ. (յն. այլազգ։))


Մարգարէակոտոր

adj.

massacring prophets.

NBHL (1)

Մարգարէակոտոր ազգին (հրէից)։ Հարքն ձեր մարգարէակոտորք. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։ Տօնակ.։)


Մարգճակ, աց

s.

marshy meadow.

NBHL (3)

ՄԱՐԳՃԱԽԻՆ ՄԱՐԳՃԱԿ. Մարգ ճախին կամ ճակ, այսինքն ճախնային. խոնաւուտ եւ ջրարբի վայր մարգագետնոյ.

Խորհեցաւ հանգչել ի մարգճակի պրաստին։ Վիշապն ելանէ եւ շրջի ի մարգճակիդ. (Ճ. ՟Բ.։)

Պատեալ մաքուր կտաւօք՝ թաղեցին ի մարգճակին. (Հ. յուլ. ՟Ի՟Ը.։)


Մարդաբնակ, աց

adj.

inhabited by man.

NBHL (6)

Ուր իցէ բնակութիւն մարդկան.

Մարդաբնակ աշխարհն՝ թափուր ի բնակչաց։ Մարդաբնակ տեղիքն փախուցեալ՝ ի քաղաքն անի ժողովեցան. (Լաստ. ՟Ժ. ՟Ժ՟Է։)

Յայնկոյս մարդաբնակ՝ զկինոբայ աշխարհն. (Մխ. այրիվ.։)

Արտաքոյ վայրաց մարդաբնակ աշխարհիս. (Պիտառ.։)

ՄԱՐԴԱԲՆԱԿ. որպէս Նա՝ յորում մարդաբնակ ոք բնակեալ իցէ. որում անմարթ է լինել.

Ապա մարդաբնակք եղաք, եւ ոչ աստուածաբնակք ... մարդն ի մեզ ոչ կարէ բնակել. (Սանահն.։)


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «գերան, հեծան» Փիլ. լին. 274 և լիւս. 133. Վարք և վկ. Ա. էօ 48 Ճառընտ. Տաղ. նոյնը սխալ գրուած ման-դակ, որ գտնում եմ Նորագիւտ երգ երգո-ցի մէջ՝ Բ. 16 (հրտր. ՀԱ 1924, էջ 304). «Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք». այստեղ դարաւանդք բառի տեղ՝ որ նշանակում է «առաստաղի գերաններ», մի ձեռ. ունի մանդակք։

• ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. մարդ'ագ, Մկ. մարտmկ, Վն. մmրտmկ, Ախց. Կր. մmրթmկ, Սեր. մmրթmք, Սվեդ. մարդ'օգ, մարդ'ուգ, Զթ. մայդ'օգ, մարդ'օգ, Հճ, մայդ'օգ։-Կենդանի է նաև Ակն. Բլ. Խն. Կյ. Սս. Հմշ. Տիգ.-ձևե-րից ոմանք թուրքերէնից յետ փոխառու-թեամբ։

• ՓՈԽ.-Օսմ. [arabic word] ︎ mertek «քառանկիւն գերան», թրք. գւռ. Կս. Տ. mertek «գերան» (Բիւր. 1898, 713 և 1899, 799), Եւդ. mär-tag «գերան» (Յուշարձան 330), քրդ. [arabic word] ︎ ❇ merdiiah «գերան» (Justi. Dict. Kurde 394), լազ. mert'ek'i կամ mertak (Erckert, Die Spr. d. Kauk. Stamm. էջ 87), mertek «տա. նիք, երդիկ» (Kosen, Uber d. Spr. d. La-zen)։

NBHL (6)

Իսկ ի (Հին բռ.) գրի.

որ եւ յայլազգ՛՛. մէրդէգ, մէրտէկ. այն է տէրէկ. հաթըլ. Գերան յարկաց. հեծան. եւ ըստ ոմանց՝ Գերան փոքր կամ ձող շարեալ ի վերայ հեծանաձգութեանց լայնութիւն։ Մենինսքի դնէ ի լտ. trabs, columna. գերան. սիւն.

Մտին ընդ ձեղուամբ մարդակաց իմոց։ Ծիծառն ի մարդակս արկանէ պարիսպ, ի ներքսն զբոյնսն շինէ. (Փիլ. լին. ՟Դ. 37։ եւ Փիլ. լիւս.։)

Առ նմին տեղւոջ եւ մարդակք եկեղեցւոյն կամ կիսայրեացք. (Ճ. ՟Գ.։)

Մարդակքն այն ո՞ւմ նման է, գերանքն այն ո՞ւմ նման է. մարդակքն՝ մարգարէիցն, գերանքն՝ քերովբէիցն. (Տաղ.։)

Նիգ, մարդակ։ Պարզունակ, մարդակ. որպէս կոտորակ գերանի կամ փայտի։


Մարդակազմութիւն, ութեան

s.

structure of the human body, physiology, anatomy;
cf. Մարդաբանութիւն.


Մարդակեր, աց

s.

cannibal, anthropophagus, man-eater;
— լինել, to eat human flesh.

NBHL (6)

ἁνθρωποφάος, ἁνθρωποβόρος hamana carne vescens, hominum vorator. Կերօղ եւ կլանօղ զմարդիկ. մարդախանձ. մարդածախ.

Կոկորդիլոսն մարդակեր կենդանին։ Զառիւծն, զկոկորդիլոսն եւ այլն ... թունաբերս եւ մարդակերս. (Փիլ. լիւս. եւ Փիլ. տեսական.։)

Առիւծուց եւ գայլոց մարդակերաց. (Կոչ. ՟Զ։)

Մարդակեր գազանօք, որ կոչէին խիթք. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Եւ ի ներքոյ մարդակեր եթոպացիք. (Խոր. աշխարհ.։)

Քարոզեաց շանագլխաց ազգին, եւ մարդակերացն։ Մարդակեր բարբարոսք։ Աշխարհ մարդակերաց. (Երզն. մտթ.։ ՃՃ.։ Յայսմաւ.։)


Մարդակերութիւն, ութեան

s.

anthropophagy, cannibalism.


Մարդակերպ, ից

adj. s. zool.

human, having a human form or figure;
after the men's manner;
anthropomorphite.

NBHL (17)

ἁνθρωπόμορφος, ἁνθρωποειδής humanae formae. Որ ունի զկերպարանս եւ զնմանութիւն մարդոյ. մարդադէմ. որպէս մարդ գազանաբարոյ, եւ գազան ըստ իմիք նման կերպարանաց մարդոյ.

Զվատթարսն ոչ մարդ, այլ՝ մարդակերպ համարի գազան։ Ոմանք ոչինչ ի մարդակերպ գազանաց որոշեալ են. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Կանխաւ զգուշացուցանեմ զձեզ ի մարդակերպ գազանաց անտի. (Ածազգ. ՟Ա։)

Յանողորմից անտի եւ ի գազանաց մարդակերպից կրեցին. (Սարկ. հանգ.։)

Եւ այլ մարդակերպ ինչ մերկ գազան։ Գազանք անծանօթք մարդակերպք. (Խոր. աշխարհ.։)

Յանմարդի անասնաբարոյ գազանութենէն մարդակերպք եղեն. (Նար. յովէդ.։)

Զհրեշտակաց փոխեցելոց ի մարդակերպ տեսակ (այսինքն տեսիլ). (Փիլ. իմաստն.։)

Զհոգեւորական ազգին զամենայն մարդակերպ նմանութիւնս առ մարդիկ եղեալ. (Ագաթ.։)

Արարին իւրեանց ձեռագործս մարդակերպս՝ կուռս կարկատունս. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Կամի՞ս գիտել, թէ ո՛յք են մարդակերպ սեաւքն. (Վրք. հց. ՟Դ։)

ՄԱՐԴԱԿԵՐՊ. իբր Նման մարմնաւորաց կամ մարմնոյ մարդկան.

Ոմանք զաստուած մարդաձեւ եւ մարդակերպ (տպ. մարմնակերպ) ասէին։ Մարդակերպ զաստուած ասէր լինել. (Վրք. ոսկ. (ուստի աղանդ մարդակերպեայց։))

Հրեշտակացն ձեւն պայծառ էր, եւ մարդակերպ երեւեցան, եւ յանկարծակի. (Մեկն. ղկ.։)

ՄԱՐԴԱԿԵՐՊ. ա.մ. Առօղ կամ ունօղ զճշմարիտ բնութիւն մարդկային. մարդկեղէն կերպարանօք եւ բնութեամբ.

Ածցէ զիւր հայրն ծնօղ ի հաշտութիւն թնդ արարածս իւր՝ մարդակերպ պատկերաւն. (Բուզ. ՟Դ. 5։)

Զկենդանացուցիչն քրիստոս՝ մարդակերպ նմանութեամբ նկարագրեմք. (Յհ. իմ. պաւլ.։)

Որ վասն մերոց կենաց մարդացաւ, եւ մարդակերպ շրջեցաւ. (Ագաթ.։)


Մարդակերպեայք

cf. Մարդակերպեանք.


Մարդակերպեանք

s.

the anthropomorphites;
աղանդ —կերպեայց, anthropomorphism.


Մարդակոյտ բաղմութիւն

sn.

train or suite of domestics, numerous equipage;
assembly of men, multitude of people, crowd, a crew of men.


Մարդակոտոր

adj.

murderous, exterminating;
— առնել, to kill, to put to the sword.

NBHL (5)

ՄԱՐԴԱԿՈՏՈՐ ԱՌՆԵԼ. Կոտորել զմարդիկ. մարդ ջարդել, մարդիկը հատցընել.

ἁνθρωποφόνος homicida. Կոտորիչ մարդկան. մարդասպան, եւ մարդածախ. մարդ ջարդօղ.

Անկոխ դրախտին ճանապարհ՝ մարդակոտոր աւազակաւն նախ բացաւ։ Ճանապարհ դրախտին բացաւ մարդակոտոր աւազակին. (Ոսկ. ես.։)

Վասն մարդակոտոր սովոյն արձակեաց զընտանեակսն իւր. (Եփր. թագ.։)

Հասանէին առնուին զկողմ ի պարսից աշխարհէն, առ հասարակ մարդակոտոր առնէին. (Բուզ. ՟Գ. 20։)


Մարդահասակ, աց

adj. s.

of the human height or form;
of perfect form, well shaped (man);
the human stature, size or height.

NBHL (2)

Հասեալ ի չափ բանական կենդանւոյ. մարդ կատարեալ կերպացեալ.

Սերմանի նախ սերմն յարգանդ, եւ ապա պայծառացեալ ծաղկի մարդահասակ պատկեր աստուածութեանն։ Որով ամենայն աստուածատես կատարելոցն միապէս մարդահասակ նմանութեամբ երեւեալ. (Ագաթ.։)


Մարդահարկ, աց

s.

capitation, poll-tax, poll-money.

NBHL (3)

Հարկ արքունի ի վերայ բուն մարդոյն՝ առ ի ծառայել տէրութեան. յն. լոկ, հարկ. φόρος tributum.

Արկ արքայ սողոմոն մարդահարկ յամենայն իսրայէլ. եւ էր հարկն ՟Լ՟Ռ արանց. (՟Գ. Թագ. ՟Ե. 13։)

Եկեալ մարդահարկ առնէ յերկիրս. (Լաստ. ՟Բ։)


Մարդապատկեր

adj. s.

man-shaped, having the human form or figure;
human image.

NBHL (6)

Ունօղ զպատկեր եւ զնմանութիւն մարդոյ. մարդադէմ. մարդակերպ.

Գազանս ձիագլուխս, եւ մարդապատկերս (կամ մարդակերպս). (Եւս. քր. ՟Ա։)

Դիմակք քառիցն, ցլաձեւ, մարդապատկեր, առիւծ, արծուի. (Գանձ.։)

Կառք՝ անիւք, մարդապատկեր, առիւծանման, արծուի եւ զուարակ։ Ի ձկանէ ասէ ուսեալ ի մարդապատկերէ (կամ ի մարդակերպէ). (Մագ. ՟Ե։)

ՄԱՐԴԱՊԱՏԿԵՐ. գ. Պատկեր կամ արձան մարդոյ, կռոց. cf. ԱՌՆԱՊԱՏԿԵՐ.

Մարդապատկեր պղնձի։ Մարդապատկերք էին նուէրք կանգնեալք ի քաջ պղնձոյ. (Պտմ. աղեքս.։)


Մարդասանկ, ի

s.

litharge of silver, yellow, white litharge.

Etymologies (4)

• (գրուած նաև մարտասանկ, մուրտասանգ, միւրտեսէն, միւրտէսէնկ, քար-մարցանկ, քարմրցանակ) «մի տեսակ հանք կամ ներկ՝ որ իբր դեղ է գործածւում. յն. λιϑαργυρος, ֆրանս. ltharge, արծաթա-քար» Վստկ. էջ 210, 224, Գաղիան,։

• = Պրս. [arabic word] ❇ murdāsang հո-մանեշիս փոխառեալ. սրանից են նաև թրք. muirdeseng, արաբ. [arabic word] murdā-sanj, mardāsan), murtuk, քրդ. merdasenj, նոյն նշանակութեամբ։ Հյ. քարմարցանկ կազմուած է քար (իբր թրգմ. պրս. sang «քար» բառի) և -մարցանկ<*մարտսանկ <մարտասանկ ձևերից (հմմտ. արցունք< արտասուք)։-Հիւբշ. 270։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը նաև Böttich. Horae Aram. 38, 83, Rudi-menta 47, 156 և Հիւբշման ZDMG 35 (1881), 661։

• ԳՒՌ.-Մշ. մուրդասան «հող՝ որով աման-ներն են ջնարակում»։

NBHL (2)

ՄԱՐԴԱՍԱՆԿ կամ ՄԱՐՏԱՍԱՆԿ. ի բառս Գաղիանոսի եւ Մուրտասանգ, Քար մարցանկ, ի Բժշկարանս. ռմկ. միւրտէսէնկ, մուրդէգ. Հանք կամ ներկ եւ դեղ. ըստ յն. λιθάργυρος , արծաթաքար, որպէս փրփուր արծաթոյ.

Ի ծոցն՝ կրակի մոխիր եւ մարդասանկ մաղած լի՛ց. (Վստկ.։)


Մարդասիրական, ի, աց

adj.

philanthropical.

NBHL (3)

φιλανθρώπινος humanus. Սեպհական կամ վայելչական մարդասիրի.

Արտասուելովն՝ զմարդասիրականն եւ զնախախնամականն յայտ առնէր զգութսն. (Կիւրղ. ղկ.։)

Ի քո յուսալով մարդասիրական եւ անդառնալի աղօթսդ առ միածինն քո. (Սարկ. աղ. կուսի.։)


Մարդատեսակ

adj.

cf. Մարդակերպ.

NBHL (4)

ՄԱՐԴԱՏԵՍԱԿ ՄԱՐԴԱՏԵՍԻԼ. ἁνθρωποειδής, -δῶς humanae figurae, in humana specie. Որ ունի զտեսիլ եւ զնմանութիւն մարդոյ. մարդակերպ. մարդադէմ.

Թուէր տեսանել զյիսուս, անբաւ բազմութեամբ մարդատեսակ հրեշտակաց առաջի կալով նմա։ Քերովբէքն մարդատեսկ թեւս ունելով. (Դիոն. թղթ.։ Վրդն. ել.։)

Շրջելով քոյ ի վերայ երկրի կերպիւ մարդատեսակ. (Ճշ. հին.։)

Յերեւելն իւրում արդարոցն՝ զահ իւր յինքն ամփոփէր, եւ մարդատեսիլ եւ հրեշտականման երեւէր։ Նովիմբ մարմնով բարձրացեալ ի խոնարհութեանց, իբրեւ զմարդատեսիլ կերպարանացն՝ զոր առ՝ բարձրացուցանէր. (Ագաթ.։)


Definitions containing the research կ : 10000 Results

Դուզնաքեայ, քէից

adj.

little, very little, moderate, small, light, thin.

NBHL (8)

βραχύς, -ύτερος, -ύτατος, ἕλαττος, ἕλασσος, ἤττον, τυχόν minor, brevior, tenuis, vilis, vulgaris Դոյզն եւ չնչին. փանաքի. փոքր. թեթեւ. սուղ. յետին. նուաստ. հասարակ. սոսկական. հարեւանցի. սակաւագին. գծուծ. աննշան. անշուք (իր, եւ անձն).

Ոչ լինէր նմա բաւական ընթերցումն դուղնաքեայ. (Եւս. պտմ. ՟Զ. 3։)

Զվարուց նոցա նմանութիւն գոնէ դուզնաքեօք ոչ կամեցաք բերել. (Սարկ. հանգ.։)

Զբազումսն դուզնաքեօք (այսինքն սակաւուք) առաջի դիցուք. (Դիոն. ածայ.։)

Զկնի դուզնաքւոյ հանդերձեալ էր ի կոչումն գալ. (Բրս. սղ.։)

դուզնաքեայ. մ. Սակաւուք. դոյզն ինչ. թեթեւաբար.

Յաղագս տօնից դուզնաքեայ իմաստասիրեսցուք. (Ածաբ. պենտեկ.։)

Երերեալ դողացին ոչ դուզնաքեայ, այլ յոյժ սաստիկ եւ ահագին։ Ոչ դուզնաքեայ պատմէ զառնս լաւութիւն, այլ ուժգին եւ մեծապէս. (Եղիշ. խաչել. եւ Եղիշ. թաղմ.։)


Դուրք

cf. Դուռն.

NBHL (3)

Տո՛ւք ի դուրս զքաղաքս եւ զգաւառս։ Տո՛ւր ի դուրս։ Ի դուրս կորզեցից։ Համբաւն ի դուրս յաճախէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 30։ Ես. ՟Խ՟Բ. 22։ Սղ. ՟Կ՟Է. 23։ ՟Բ. Մակ. ՟Դ. 39։)

Ի դուրս բերել (զբան, զզօրութիւն)։ Ի դուրս հանել ընկենուլ։ Ի դուրս ելանել (ի տապանէ)։ Ուղէշքն ի ծառոյ ի դուրս բուսեալք. (Փիլ.։)

Բանն ի հօրէ ի դուրս եկեալ. (Մամբր.։)


Դոփեմ, եցի

vn.

to tap, to stamp with the foot.

NBHL (5)

ψοφέω strepo, sono Բախել ոտամբ զերկիր, տրոփել. դրնդել. դռնչել, կայթել. կաքաւել.

Ծա՛փս հար ձեռամբ, եւ դոփեա՛ ոտամբ։ Դոփեցեր ոտամբ քով. (Եզեկ. ՟Զ. 11։ ՟Ի՟Ե. 6։)

Ձանձրացկոտն ի ծունր կրկնելն՝ յօժարի հարկանել եւ դոփել ոտիւքն. (Կլիմաք.։)

Եթէ մի անգամ միայն դոփիցէ ոտամբ, ընդոստուցանէ զամենեսին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)

Ի թոպելդ, ի դոփելդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Դոփիւն

s.

stamping of feet.

NBHL (4)

ԴՈՓԻՒՆ կամ ԴՈՓՈՒՄՆ. κρότος strepitus Ոտնաձայն, եւ շաչիւն շառաչիւն. դղրդիւն ի դոփելոյ ոտիւք.

Դոփիւն սաստիկ առնէին. (Պտմ. աղեքս.։)

Ի տրոփական դոփմանէ ոտիցն թնդեալ տանիքն. (Յհ. կթ.։)

Հարկանիցէք կայթս, եւ դոփիւնս հանիցէք։ Թատերք եւ հանդէսք նուագաց, կոփիւնք եւ դոփիւնք. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ Ոսկ. յհ. յռջբ։)


Դոփումն, ման

s.

cf. Դոփիւն.

NBHL (4)

ԴՈՓԻՒՆ կամ ԴՈՓՈՒՄՆ. κρότος strepitus Ոտնաձայն, եւ շաչիւն շառաչիւն. դղրդիւն ի դոփելոյ ոտիւք.

Դոփիւն սաստիկ առնէին. (Պտմ. աղեքս.։)

Ի տրոփական դոփմանէ ոտիցն թնդեալ տանիքն. (Յհ. կթ.։)

Հարկանիցէք կայթս, եւ դոփիւնս հանիցէք։ Թատերք եւ հանդէսք նուագաց, կոփիւնք եւ դոփիւնք. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ Ոսկ. յհ. յռջբ։)


Դպրանոց

cf. Դպրոց.

NBHL (1)

Իբր ի դպրանոց տան. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)


Դպրոց, աց

cf. Դպրատուն.

NBHL (3)

σχολή, διδασκαλεῖον schola, gymnasium որ եւ ԴՊՐԱՆՈՑ, ԴՊՐՈՑԱՏՈՒՆ. Տեղի ուսման. աշակերտանոց. վարդապետանոց. վարժարան. դիւան. դարատուն.

Սահակ սեւադայ՝ եղեւ իշխան, եւ խնդրող իսկ գրագիտութեան, եւ դպրոցս ի տան իւրում կարգեաց. (Կաղանկտ.։)

Ի գիր մատենի վերնում դպրոցիդ. այսինքն դպրութեան, դիւանի. (Նար. կուս.։)


Դռնապահ

s.

porter, usber, door-keeper.

NBHL (3)

Կոտորէր զգիշերապահ դռնապահսն (կամ դռնապանսն). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 15։)

Բարկութիւն հոգւոյն դռնապահ կացեալ՝ կատաղել ընդդէմ օտարին սատանայի. (Սարգ. յկ. ՟Դ։)

Յընտիր հեծելոց թիկնապահաց եւ դռնապահաց իւրոց. (Կաղանկտ.։)


Դռնապան, աց

cf. Դռնապահ.

NBHL (5)

θυρωρός janitor, ostiarius պ. տէրպան. Պահապան դրան. բարապան. եւ Փակակալ. ... Տե՛ս (՟Ա. Մնաց. եւ ՟Բ. Մնաց.։ ՟Բ. Եզր. եւ Նեեմ. ստէպ։ Մրկ. ՟Ժ՟Գ. 38։ Յհ. ՟Ժ. 3։ ՟Ժ՟Ը. 16։)

Ածէ՛ք առ դռնապանն պետրոս. այսինքն փակակալ երկնից. (Փարպ.։)

Դրախտի հոգւոց այս փափկութեան՝ պահոց եդաւ նա դռնապան. (Գանձ.։)

Ո՛չ կէս սարկաւագ, դռնապան. (Լմբ. պտրգ.։)

Ողջոյն տամ սարկաւագաց, եւ կիսասարկաւագաց, եւ դպրաց, եւ ընթերցողաց, եւ դռնապանաց. (Ածազգ. ՟Ը։)


Դռնապանուհի, հւոյ

s.

portress.

NBHL (2)

Կին կամ աղջիկ դռնապան.

Ասաց զդռնապանուհին, եւ եմոյծ ի ներքս զպետրոս. (Բրսղ. մրկ.։)


Դռնչեմ, եցի

va.

to make ring, to resound, to toll, to ring.

NBHL (2)

ԴՌՆՉԵՄ կամ ԴՌՆՉԵՑՈՒՑԱՆԵՄ, ցուցի. κρούω, κατακρούω repello Բախելով թնդեցուցանել, եւ Զխիստն կակղել.

Վին (կամ գավին) հարկանել, եւ զքարինս դռընչեցուցանել. քանզի էին ապուշք ոմանք լսօղքն. (Եւս. քր. ՟Ա։)


Դռնչեցուցանեմ, ուցի

va.

cf. Դռնչեմ.

NBHL (2)

ԴՌՆՉԵՄ կամ ԴՌՆՉԵՑՈՒՑԱՆԵՄ. κρούω, κατακρούω repello Բախելով թնդեցուցանել, եւ Զխիստն կակղել.

Վին (կամ գավին) հարկանել, եւ զքարինս դռընչեցուցանել. քանզի էին ապուշք ոմանք լսօղքն. (Եւս. քր. ՟Ա։)


Դռնչիւն

s.

tinkling, ringing in the ears.

NBHL (1)

Թնդիւն. շառաչիւն. ձայն խոշոր. հնչիւն բախմանց, եւ կենդանեաց.


Դռոհ՞՞՞տամ

cf. Գռոհ.

NBHL (2)

ԴՌՈՀ ՏԱԼ. συρρέω confluo, συντρέχω concurro հորդան տալ. համագունդ կամ խուռն դիմել. խուժել. յորդել.

Դռոհ տային։ Դռոհ ետուք խուռնընթաց դիմեալ։ Ամենեցուն դռոհ տալն յանապատն. (Ոսկ. մ. ՟Բ. 5. 12։)


Դստերագիր

s.

adopted daughter.

NBHL (2)

ԴՍՏԵՐԱԳԻՐ կամ ԴՍՏՐԱԳԻՐ. Որդեգրեալ աղջիկ. դուստր որբ մնացեալ, եւ որդեգրեալ ումեք. հոգեզաւակ աղջիկ.

Որդէգրօղն ոչ կարէ առնել պսակ ընդ դստերագրին։ Որդէգիրն եւ դստրագիրն ոչ կարեն առնել պսակ ընդ միմեանս. (Մխ. ապար.։)


Դսրովանք

s.

cf. Դսրով.

NBHL (5)

ԴՍՐՈՎԱՆՔ կամ ԴՐՍՈՎԱՆՔ. cf. Դսրով.

Անդուստ առնու զդսրովանացն զկոչումն. (Խոսր.։)

Փոխանակ երկիր պագանելոյ՝ դսրովանս եւ նախատինս. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Բազումս ունին դսրովանս, որք յայլոց իրաց զպէտս իւրեանց վճարեն, եւ ոչ յիւրեանց վաստակոց. (Ոսկ. ՟ա. թես.։)

Դրսովանք. ((երկիցս գրեալ) Ճ. ՟Ա. եւստրատ.։)


Դսրովեմ, եցի

va.

to blame, to condemn, to reprove.

NBHL (3)

ԴՍՐՈՎԵՄ որ եւ ԴՐՍՈՎԵԼ. διασύρω, καταγινώσκω , καταγελάω, ὐβρίζω, κακούω, κακῶς λέγω, διαβάλλω distraho, detraho, irrideo, contumelia afficio, convicior Եպերել. բամբասել. պարսաւել. ընդ վայր հարկանել. ստգտանել. զրպարտել. անարգել. թշնամանել. յանդիմանել. վար զարնել, քամահրել.

Դսրովեն զմեզ հեթանոսք եւ հրէայք։ Դսրովեն (կամ դրսովեն) հերեսիովտայք։ Ոչ եթէ դսրովեմք ինչ զմարգարէսն։ Դսրովել զյարութիւն։ Մանիքեցիքն դրսովեն զարարիչն կերակրոցս։ Դրսովեալ է եւ այլն. (Կոչ. ստէպ։)

Յորժամ դսրովեմ, յայնժամ զարդարեմ զարուեստ արարչին. (Ոսկ. մարգար. ՟Բ։ (այլ Ոսկ. յհ. ՟Ա. դրսովել։) Դսրովել՝ գրի, Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ը։ Յհ. իմ. երեւ.։ Փիլ. իմաստն.։ Շ. թղթ.։ Նար. ՟Ի՟Թ։ Նար. կ.։)


Դսրովութիւն, ութեան

s.

cf. Դսրով.

NBHL (2)

Եկեաց ագամ զիննհարիւր ամ վասն դսրովութեան չարախօսին, եւ աստուած ոչ եղեւ։ Շատ իցէ այս վասն դսրովութեան ժողովրդեանն. (Եփր. ծն.։)

Դսրովութեան եւ անարգանաց արժանի։ Մերոյ վատութեանս դսրովութիւն է. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 22։)


Դրագմէ

s.

drachm, dram;
penny.

NBHL (2)

ԴՐԱԳՄԷ կամ ԴՐԱՔՄԱՅ. Բառ յն. տրախմի՛. δραχμή Դրամակշիռ. դրամ. եւ Տրամ. տիրհէմ, տրէմ. որպէս եւ Դիդրաքմայ՝ է երկդրամեան. այլ քանզի առ աղեքսանդրացիս կրկին էր կշիռ եւ արժէք սոցա քան առ ատտիկեցիս, ըստ այսմ ասի.

Դրագմէն երկու դրամակշիռ է. (Անան. չափ եւ կշռ.։)


Դրամաժողով

adj. s.

that amasses money;
collector, gatherer;
tributary;
collection;
— առնել, լինել, to collect money.

NBHL (2)

ἁργυρολόγητος Իբր ներգ. լինի Հաւաքօղ դրամոց, հարկահան։ Այլ իբր կր. է Հարկատու, յասելն.

Եւ զտաճարն սրբութեան դրամաժողով ի վարձու կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 3։)


Դրամեմ, եցի

va.

to buy or farm for money.

NBHL (1)

Պատրաստել կամ վճարել զդրամս.


Դրանդ, ից

s.

jamb, threshold;
door-posts;
portal, entry.

NBHL (5)

ԴՐԱՆԴ ԴՐԱՆԴԻ. πρόθυρον, θύρα vestibulum, limen, postis, ostium Առաջք դրան. նախադուռն. արտաքին դուրք. եւ Դուռն. անցք կամ մուտ դրան, բարաւորք, սեամք.

Զդրանդսն սեղմեցին վիմօք. (՟Ա. Մակ. ՟Ե. 47։)

Ի դնել ինձ զդրանդս իմ ի մէջ դրանդեաց (կամ դրանդից) նոցա, եւ զսեամս իմ առ սեամս նոցա. (Եզեկ. ՟Խ՟Գ. 8։)

Անկաւ առ դրանդւոյ դրան տան առնն. եւ ձեռն իւր ի վերայ դրանդւոյն. (Դատ. ՟Ժ՟Թ. 26։)

Կացին առաջի դրանդեաց դրան տանն տեառն. (Եզեկ. ՟Ժ. 19։)


Դրանդի, դեաց

cf. Դրանդ.

NBHL (5)

ԴՐԱՆԴ ԴՐԱՆԴԻ. Առաջք դրան. նախադուռն. արտաքին դուրք. եւ Դուռն. անցք կամ մուտ դրան, բարաւորք, սեամք.

Զդրանդսն սեղմեցին վիմօք. (՟Ա. Մակ. ՟Ե. 47։)

Ի դնել ինձ զդրանդս իմ ի մէջ դրանդեաց (կամ դրանդից) նոցա, եւ զսեամս իմ առ սեամս նոցա. (Եզեկ. ՟Խ՟Գ. 8։)

Անկաւ առ դրանդւոյ դրան տան առնն. եւ ձեռն իւր ի վերայ դրանդւոյն. (Դատ. ՟Ժ՟Թ. 26։)

Կացին առաջի դրանդեաց դրան տանն տեառն. (Եզեկ. ՟Ժ. 19։)


Դրաստ

cf. Դրախտ;
cf. Դարաստան.

NBHL (2)

Փափկասուն եւ երանալից տնկագործիւր դրաստ. (Պիտ.։)

Ի ձեռն դրաստին տնկագործութեան։ Դրաստն յեղանակաբար ասացեալ է առաքինութիւն. եւ տեղի բուն եւ ընտանի դրաստին՝ եդեմ։ Յամենայնէ ուտել պատուիրէ ի դրաստոջացն. այսինքն յորոց ի դրաստին. (Փիլ. այլաբ.։)


Դրացի, ցւոյ, ցեաց

adj. s.

neighbour.

NBHL (6)

γείτων vicinus, conterminus Դրակից. եւ Մերձաբնակ. ընտանի. սահմանակից, եւ մերձաւոր՝ իրօք կամ նմանութեամբ.

Ի դրացւոյ եւ յերդակցէ։ Զդրացի իւր եւ զընկեր իւր։ Դրացեաց քոց, կամ իմոց։ Դրացիք տան իմոյ եւ աղախնայք իմ։ Ի ներքուստ ջրոյ, եւ ի դրացեաց նորա.եւ այլն։

Զդրացի ազգսն կոչէ ատելիս. (Մխ. երեմ.։)

Ի դրացին երթայր ի մակեդոնիա. (Եւս. քր. ՟Ա։)

Նոքա մերոց դրացեաց արարածոց անուամբքս անուանին. (Եզնիկ.։)

Ամենայն ամք՝ իւրեանց արմտեօք չափին եւ լցեալ են. եւ չեն կարօտ փոխ առնուլ ի դրացւոյ. (Իգն.։)


Դրացութիւն, ութեան

s.

neighbourhood.

NBHL (2)

cf. դրակցութիւն.

Վասն դրացութեանն հպելով որոց ոչ է արժան։ Դրացութեանն միանգամայն եւ ազգակցութեան. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։ Փիլ. լին. ՟Դ. 47։)


Դրգալ, ի

s.

spoon;
— մի, spoonful;
խորոփիք —ի, bowl of a spoon.

NBHL (4)

ԴՐԳԱԼ կամ ԴԳԱԼ կամ ԴՔԱԼ կամ ՏԱՐԳԱԼ. Մի ի սպասուց ի վերայ սեղանոյ առ ըմպելոյ զթան կամ զօշարակ. գործի գոգեալ կիսաբոլոր կամ կէս ձուաձեւ, մեծ կամ փոքր.

Ի տախտէ եւ յաթոռոյ՝ մինչեւ ցպնակ եւ ցդրգալ (կամ ցդգալ). (Կանոն.։)

Երեւէր այրն սկաւառակովն, եւ տայր նմա երիցս անգամ դքալով. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Զ.։)

Տարգալ ունել ոսկի, եւ պատառաքաղ. (Խոր. ՟Բ. 44։)


Դրդեմ, եցի

va.

to incite, to solicit, to instigate, to induce, to raise.

NBHL (5)

πείθω impello, incito, irrito թ. տիւրթմէք ռմկ. տրդել. Շարժել եւ մղել զոք առ իմն. գրգռել. սադրել. ազդ առնել. թելադրել. զարթուցանել. յարուցանել.

Դրդէր զսուտ մարգարէսն՝ սպառնալ մարգարէիցն։ Դրդեն խորհուրդք, պատրեն մարդիկ։ Որք դրդենն զնոսա ի մեղս. (Ոսկ. ես.։)

Դրդել զբազմութիւն. զոք ի գործս. զկամս հօրն ի քաղցրութիւն։ Դրդեաց նախանձն զթշնամին։ Քնոյ զմեզ տալ դրդեն։ Զարթուցանէ զձեզ ի դրդել շիփորային. (Եղիշ. 2։ Վրք. հց. ՟Բ։ Լմբ.։ Խոսր.։ Ճ. ՟Ա.։)

Զոր ինչ սատանայ դրդէ, զայն խօսիմք։ Ուրուք դրդեալ իցէ զնոսա յայն կարծիս։ Ոչ միայն ի բարեացն (խոստմամբ), այլ եւ ի հակառակորդացն դրդէ. (Ոսկ. մ. ՟Ա. 2. եւ 6. ՟Բ. 9։)

Յորդեալք եւ դրդեալք հասանէին։ Դրդեալ յիւրոց բարեկամաց։ Ի մեծամեծ չարիս դրդիմք։ Մի՛ կարի դրդիք ընդ պէսպէս հանդերձից զարդս. (Ագաթ.։ Եւս. քր. ՟Ա։ Լմբ. սղ.։ Երզն. մտթ.։)


Դրդիչ

adj. s.

abettor, instigator, exciter.

NBHL (1)

Դրդիչ եւ գրգռիչ։ Դրդիչ, եւ ոչ բռնադատիչ. (Եզնիկ.։)


Դրդուեմ, եցի

va.

to shake, to stagger, to move, to agitate, to excite.

NBHL (3)

διασείω, ὡθέω, ἁνατρέπω concutio, tundo, detrudo, propello, everto Ուժգնակի դրդելով՝ շարժել. շարժլել. խախտել ի տեղւոջէն ցնցմամբ եւ դղրդմամբ. օցտել.

Դրդուեաց զաղօթականն. (Փիլ. լին. ՟Դ. 233։)

Ի սաստիկ հարմանէն դրդուեալ. (Փարպ.։)


Դրդուեցուցանեմ, ուցի

va.

cf. Դրդուեմ.

NBHL (1)

Որ զկայան շարժեալ դրդուեցուցանէ. (Փիլ. այլաբ.։)


Դրդումն, ման

s.

suggestion, instigation.

NBHL (1)

Ի դրդումն ամենայն չարեաց է խորհրդակից։ Զդրդումն մեր յամենայն ամբոխմանց հաստատէ. (Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)


Դրդուումն, ման

s.

cf. Դրդումն.

NBHL (1)

Ի դրդումն ամենայն չարեաց է խորհրդակից։ Զդրդումն մեր յամենայն ամբոխմանց հաստատէ. (Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)


Դրդջիւն

s.

prattle, chattering, chitchat.

NBHL (3)

ԴՐԴՋԻՒՆ եւ ԴՐԴՆՋԻՒՆ. իբր ռմկ. տռտռոց. Բարբաջ. բաջաղանք. շաղփաղփութիւն.

Ամենայն առասպելք են, եւ պառաւանց դրդջիւնք. (Եզնիկ.։)

Յառասպելս, եւ իբրեւ ի բարբանջս եւ ի դրդնջիւնս պառաւանց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8. յն. բարբանջողացն առասպելեօք։)


Դրժանք, անաց

s.

infringment, contravention, faithlessness.

NBHL (7)

ԴՐԺԱՆՔ ἑπιβολή insidiae որ եւ ԴԺՐԱՆՔ. Դաւ. նենգ. պատրանք. զրկանք. վնաս. վնասակարութիւն. խարդախանք. անիրաւութիւն.

Դժրանօք չարին, կամ աւազակաց. (Լմբ.։ Տօնակ.։ Շ. ՟ա. յհ.։)

Հալածակա՛ն լինի վասն կարծեաց ինչ դրժանաց. (Վրդն. պտմ.։)

Ընդ աղտեղագոյն նիւթոյ ըստ դժրանաց խառնեսցի (ոսկին). (Նիւս. երգ.։)

Բնութիւնս մեր ոսկեղէն ոմն էր. ապա ի դժրանաց չարին աղտեղեցաւ. (Իգն.։)

Զայս ամենայն դժրանս դաւաճանութեան ոչ ծանեաւ արկադէոս։ Զդժրանս եւդոքսիայ. (Վրք. ոսկ.։)

Անկասկած ի դժրանաց. (Լծ. ածաբ.։)


Դրժեմ, եցի

va.

to fail, to infringe, to contravene.

NBHL (6)

ἑπιβουλεύω insidior, βλάπτω noceo (արմատն դրուժ. ոմանք գրեն Դժրել (զոր տեսցես), որպէս թէ արմատն իցէ դժ. դժուար) Դաւել ի մահ. դաւաճան, եւ ուխտազանց լինել. խարդախել. նենգել. ժխտել. դարանիլ. անիրաւիլ. վնասել.

Երկու ազգ դրժողաց են. մին գազանաց, եւ միւսն մարդկան։ Որոց դրժելն կամին։ Իշխանաց դրժեն. (Փիլ. լին.։)

Դրժել կենակցին եւ ծանօթին. կամ ուխտին եւ դաշանց. կամ առ միմեանս. (Բրս. հց.։ Լմբ.։)

Թերեւս մարթասցի դրժել զարքայն տրդատ. (Յհ. կթ.։)

Ոչ գազանաբար զտկարն դրժել։ Զոր ոչ կարէ հակառակամարտին դրժել թշնամութիւն։ Ոչ յարեգակնէ, եւ ո՛չ ի հողմոց սաղարթ վարուց քոց դրժեսցի։ Յամենայն իրաց դրժիմք. (Լմբ. սղ.։)

Դրժող իւրոց կենացն. (Կանոն.։)


Դրժողութիւն, ութեան

s.

cf. Դրժանք.

NBHL (4)

ԴՐԺՈՂՈՒԹԻՒՆ ԴՐԺՈՒԹԻՒՆ ԴՐԺՈՒՄՆ. Դրժանք. ἑπιβουλή insidiae Դաւ. դաւաճանութիւն. դարանակալութիւն. նենգութիւն. խաբէութիւն. անիրաւութիւն.

Դրժողութիւն բարուց։ Դաւ դրժողութեան։ Բանորսակացն դրժողութիւնք. (Խոր. ՟Բ. 23։ Յհ. կթ.։ Յհ. իմ. պաւլ.։)

Ուժգին իմն դրժութեամբ խնդրէր. (Յհ. կթ.։)

Ի դրժութենէ (եղբօրն) սատակեալ լինի։ Քանզի պատրանք դրժումն է։ Կռիւք եւ դրժմունք (ազգականաց) առ միմեանս. (Փիլ.։)


Դրժութիւն, ութեան

s.

cf. Դրժանք.

NBHL (4)

ԴՐԺՈՂՈՒԹԻՒՆ ԴՐԺՈՒԹԻՒՆ ԴՐԺՈՒՄՆ. Դրժանք. ἑπιβουλή insidiae Դաւ. դաւաճանութիւն. դարանակալութիւն. նենգութիւն. խաբէութիւն. անիրաւութիւն.

Դրժողութիւն բարուց։ Դաւ դրժողութեան։ Բանորսակացն դրժողութիւնք. (Խոր. ՟Բ. 23։ Յհ. կթ.։ Յհ. իմ. պաւլ.։)

Ուժգին իմն դրժութեամբ խնդրէր. (Յհ. կթ.։)

Ի դրժութենէ (եղբօրն) սատակեալ լինի։ Քանզի պատրանք դրժումն է։ Կռիւք եւ դրժմունք (ազգականաց) առ միմեանս. (Փիլ.։)


Դրժումն, ման

s.

cf. Դրժանք.

NBHL (4)

ԴՐԺՈՂՈՒԹԻՒՆ ԴՐԺՈՒԹԻՒՆ ԴՐԺՈՒՄՆ. Դրժանք. ἑπιβουλή insidiae Դաւ. դաւաճանութիւն. դարանակալութիւն. նենգութիւն. խաբէութիւն. անիրաւութիւն.

Դրժողութիւն բարուց։ Դաւ դրժողութեան։ Բանորսակացն դրժողութիւնք. (Խոր. ՟Բ. 23։ Յհ. կթ.։ Յհ. իմ. պաւլ.։)

Ուժգին իմն դրժութեամբ խնդրէր. (Յհ. կթ.։)

Ի դրժութենէ (եղբօրն) սատակեալ լինի։ Քանզի պատրանք դրժումն է։ Կռիւք եւ դրժմունք (ազգականաց) առ միմեանս. (Փիլ.։)


Դրնդիւն

s.

stamping with the feet;
tinkling.

NBHL (1)

Շաչիւն կառաց, եւ դրընդիւն երիվարաց. (Միք. ՟Ա. 13։)


Դրոշմած, ոց

s.

medal.

NBHL (2)

Դրոշմեալ ինչ. նկարագիր. պատկեր.

Զի՞նչ է գեղեցկութիւն. նկար բարութեան, ծաղիկ՝ որ թարշամի, դրոշմած շնչաւոր, տեսիլ ցանկալի. (Պիտառ.։)


Դրոշմաւոր

adj.

marked.

NBHL (3)

Ունօղ զդրոշմ, զկնիք, զնշան, զխարան.

Ունկն դրոշմաւոր. (Ի գիրս խոսր. եւ ի Տօնակ.)

Բլթակ մի ունկան։


Դրոշմեմ, եցի

va.

to print, to mark, to stamp, to decipher, to register;
to seal;
to confirm;
— խարանաւ, to mark with a hot iron.

NBHL (16)

χαράσσω, κολάπτω, ἁναγράφω noto, designo, sculpo, incido, inscribo Նշանագրել. արձանագրել. փորագրել. վերագրել. խարան դնել. կնքել. տպաւորել. նախանկարել.

Գիրն գիր աստուծոյ դրոշմեալ ի տախտակսն. (Ել. ՟Լ՟Բ. 16։)

Դրոշմեալս հրով՝ նշանաւորս. (՟Գ. Մակ. ՟Բ. 14։)

Քաղդէական գրով զքաջութիւնն իւր դրոշմել (յարձանի)։ Զնորին կործանումն դրոշմէ (ի գիրս պատմութեան). (Եւս. քր. ՟Ա։)

Գրով կամ ի յարձանի դրոշմել։ Զանուանսն ի ներքոյ դրոշմեմք. (Խոր. ՟Ա. 2. 8. 21։)

Դրոշմեաց զնա ընդ սուրբս. (Եզնիկ.։)

Ի քրիստոսագունդն դրոշմել զամենայն ազգս։ Դրոշմել մի ժողովուրդ։ Շինեաց զյառաջագոյն դրոշմեալն իւր (զնշանակեալն ի գիրս). (Ագաթ.։)

Վիմով կնքեցար, եւ դրոշմեցար. (Գանձ.։)

Լուացմունք օրինաւորացն դրոշմէ զխորհուրդ լուացման սուրբ մկրտութեանն. (Տօնակ.։)

ԴՐՈՇՄԵԼ. Կնքել խորհրդով եկեղեցւոյ, եւ խաչիւ.

Սուրբ մեռոնաւն դրոշմեցէ՛ք զճակատսն. (Շ. թղթ.)

Դրոշմեալ է աւազանաւ, սուրբ աւազանին ծննդեամբ, սուրբ մկրտութեամբն. (Խոր. ՟Գ. 53։ Փարպ.։ Յհ. կթ.։)

Դրոշմեցէ՛ք ճշմարիտ դաւանութեամբ ի հայր եւ յիս եւ ի հոգին սուրբ. կեւռ. յար.։)

Աներկբայ եւ անպղտոր ոգւով դրոշմեսցո՛ւք զմեզ (խաչիւն). (Խոսր.։)

ԴՐՈՇՄԵԼ. ὐποσημαίνω subscribo Ձեռն դնել գրոյ. ստորագրել. կնքել.

Դրոշմ եպիսկոպոսաց բազմաց դրոշմեալ է ի նմա. այսպէս դրոշմեցին. (Եւս. պտմ. ՟Ե. 19։)


Դրուագ, աց

s.

incrustation;
sculp-ture;
ceiling, wainscoting;
thin plate of metal;
emblem;
well finished work.

NBHL (11)

ԴՐՈՒԱԳ կամ ԴՐՈՒԱԿ. ψαλίς, ἁγκύλη, λεπίς fornix, laquear, cochlea, lamina Դիր, կամ դրութիւն առ ի զարդ. եդեալ ագոյցք. ոլորք. յօրինուած պէսպէս՝ ի գլուխ սեանց, եւ ի պէտս.

Զարդք սեանցն, եւ դրուագք նոցա արծաթիք։ Դրուագք սեանցն, եւ խոյօղք նոցա։ Դրուագս կռածոյս՝ նուարտանս սեղանոյն. (Ել. ՟Լ՟Ը. 11. 12. 17։ Թուոց. ՟Ժ՟Զ. 38։)

ԴՐՈՒԱԿ կամ ԴՐՈՒԱԳ. Հիւսուած, կամ գլուխ բանի. հատուած. պարբերութիւն. վարդապետութիւն. աւանդութիւն. իբր θέσις, περιοχή thesis, periocha եւ այլն.

Այս դրուակ՝ մեծ եւ հաւաստի պատմութեամբ լինի. (Խոր. ՟Բ. 7։)

Դարձեալք անդրէն յառաջին դրուակն. (Փարպ.։)

Յառաջին դրուագին գոհացաւ, կամ այսպէս դնէ զսկիզբն. (Խոսր. ժմ.։)

Խաղաղութեամբ քո քրիստոս փրկիչ մեր ... այս դրուակ է, զոր ասէ երանելի յոհան, թէ վասն այսահարացն կարգեալ է. (Խոսր. պտրգ.։)

Յոյժ դիւրին է ժողովել ի գրոց դրուագս բանից. (Սարկ. հանգ.։)

Դրուակօք խանդաղատականօք։ Դրուագս դրութեան այսմ սոփերի։ Դրուագս բղխման բանիս. (Նար.։)

Դրուակ մի ի կարգէն կարդա՛. (Ոսկիփոր.։)

Ընդ աւետարանի, եւ հարցն դրուակի։ Ընդ դրուակի կաթուղիկէ եկեղեցւոյ։ Ընդ հարցն դրուագի. (Դամասկ.։)


Դրուագեմ, եցի

va.

to incrust;
to sculpture;
to ceil;
to wainscot;
to ornament, to embellish, to plaster.

NBHL (4)

περιέχω, κοιλοσταθμέω, ξυλόω cingo, circumdo, circumcamero, contingo Պատել. շուրջ դնել. յօրինել՝ տախտակամած կամ կամարաձեւ.

Դրուագել զտունն ոսկւով, կամ մայրիւք. (եւ այլն. ՟Գ. Թագ. ՟Զ. 9. 13. 21. 30։ ՟Բ. Մնաց. ՟Գ. 5։)

Սպիտակ կտաւովք ի ներքոյ դրուագեալք զհանգստարան սրբոցն. (Ճ. ՟Ա.։)

Աջ եւ ահեակ՝ պարագրելոցն դրուագի. (Դամասկ.։)


Դրուատեմ, եցի

va.

to praise, to give praises, to celebrate.

NBHL (2)

Դրուատեցին զշաւիղ խորհրդոյ մտաց խնդրողին։ Դրուատեալ ես սուրբ պանծալի նշան։ Ծով դրուատի ունակ մարգարտի. (Նար.։)

Դոյզն ինչ դրուատել զշնորհս կաթողիկէ եկեղեցւոյ. (Նանայ.։)


Դրուատիք, տեաց

cf. Դրուատ.

NBHL (5)

ԴՐՈՒԱՏԻՔ ԴՐՈՒԱՏՈՒՄՆ. ἕπαινος laus որ եւ ԴՐՈՒԱՏ, ԴՐՈՒԱՏԱՆՔ. Գովեստ. ներբողանի. յաւէժական բարեբանութիւն.

Մահ ընկալեալ փոխանակ ընդ դրուատեացն։ Բան դրուատեաց։ Դրուատիս գովութեան։ Բազում դրուատիս։ Մեծի դրուատեաց արժանաւոր։ Մեծաւ դրուատօք (կամ դրուատեօք). (Ագաթ.։ Կանոն.։ Փարպ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Ազգի ազգի դրուատիս տայցեն։ Յաստուծոյ գտանես դրուատիս։ Դրուատօքն պարարէ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ Ոսկ. ՟ա. թես. ՟Գ։)

Ըստ արժանի հօրն դրուատից։ Ուրախութիւնք եւ դրուատք։ Համառօտագիծ դրուատից։ Զնկար անկուածի ճառիս դրուատի (կամ դրուագի). (Խոր. ՟Գ. 67։ Արիստակ. նաւակատ.։ Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Ասէ պարսաւանօք զդրուատումնն, սեաւ եմ ես, եւ գեղեցիկ. (Բրս. ապաշխ.։)


Դրուատումն, ման

s.

cf. Դրուատ.

NBHL (5)

ԴՐՈՒԱՏԻՔ ԴՐՈՒԱՏՈՒՄՆ. ἕπαινος laus որ եւ ԴՐՈՒԱՏ, ԴՐՈՒԱՏԱՆՔ. Գովեստ. ներբողանի. յաւէժական բարեբանութիւն.

Մահ ընկալեալ փոխանակ ընդ դրուատեացն։ Բան դրուատեաց։ Դրուատիս գովութեան։ Բազում դրուատիս։ Մեծի դրուատեաց արժանաւոր։ Մեծաւ դրուատօք (կամ դրուատեօք). (Ագաթ.։ Կանոն.։ Փարպ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Ազգի ազգի դրուատիս տայցեն։ Յաստուծոյ գտանես դրուատիս։ Դրուատօքն պարարէ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ Ոսկ. ՟ա. թես. ՟Գ։)

Ըստ արժանի հօրն դրուատից։ Ուրախութիւնք եւ դրուատք։ Համառօտագիծ դրուատից։ Զնկար անկուածի ճառիս դրուատի (կամ դրուագի). (Խոր. ՟Գ. 67։ Արիստակ. նաւակատ.։ Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Ասէ պարսաւանօք զդրուատումնն, սեաւ եմ ես, եւ գեղեցիկ. (Բրս. ապաշխ.։)


Դրուդ

cf. Դռոյթ.

NBHL (2)

(իբր արմատ Դրդելոյ). cf. Դռոյթ կամ Դռութ.

Դրուդ տային. (Երզն. մտթ.։ (Այսպէս կամի ընթեռնուլ եւ Լեհացին ի յհ. կթ.։))


Դրութիւն, ութեան

s.

act of putting or laying down;
place, position, posture, situation;
system;
theme, thesis.

NBHL (18)

θέσις positio, positura, impositio, situs Դիր. դիրք. դնելն եւ դնիլն. որպէս զետեղումն. անուանադրութիւն. կարգադրութիւն. բաղադրութիւն. եւ այլն.

Լուսաւորքդ որ յերկինս են դրութեամբ. (Սարգ. յուդ.։)

Ըստ հասակին անվայելուչն դրութեան. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Թ։)

Անհամբոյր շրթանցս դրութիւն։ Զդրութիւն թուոցս յարմարեցի։ Դրութեամբ կանոնաց. (Նար.։)

Ի ձեռն անուանցն դրութեան։ Պէսպէս դրութեամբ անուանցն։ Դրութիւն ասի եւ անուանակոչութիւնն. (Փիլ. լին.։ Լմբ. սղ.։ Անյաղթ պերիարմ.։)

Բարեկարգութեան յօրինուածս, եւ հաճելի դրութիւնս. (Սարկ. քհ.։)

Զելս կարգաւորութեանց եւ դրութեանց եւ ի բաց բարձմանց զինուցն գիտելով. (Պղատ. օրին. ՟Է։)

Տե՛ս դարձեալ զառաջին ձեռաց դրութիւնն ի վերայ ժողովրդոցն ի ձեռն ահարոնի. (Մեկն. ղեւտ. այսինքն զձեռնադրութիւնն։)

Դրութիւնք յօգնաթախանձ բանից։ Յիշատակարան մատենիս դրութեան։ Դուն ինչ դրութիւնս համառօտագիր դրուատից. (Նար.։)

Վիճաբանութեամբ նախանձէին ընդ ճշմարիտ վարդապեպտացն՝ առնելով դրութիւնս հակառակ բանից նոցա. (Շ. յկ. ՟Խ՟Զ։)

Այս ո՛չ դրութեանն է, այլ ի բաց բառնալոյ ասի. (որպէս յորժամ ասէ ոք, թէ երկու հինգն ութ ո՛չ է. Վահր. երրդ.։)

ԴՐՈՒԹԻՒՆ. πρόθεσις propositum Խնդիր առաջի եդեալ. առաջարկութիւն.

Դրութիւն է այցելութիւն տեսութեան իրիք իրի։ Եւ ի դրութեանցս ոմանք են քաղաքականք, եթէ ամուսնանալի՞ իցէ, եթէ պարսպելի՛. եւ ոմանք տեսականք, եթէ գնդաձե՞ւ իցէ երկին, եւ այլն. (Պիտ.։)

ԴՐՈՒԹԵԱՄԲ, ԸՍՏ ԴՐՈՒԹԵԱՆ. θέσει, κατὰ θέσιν որ եւ ԴՐԻՒ. իբր Ո՛չ ի բնէ, կամ բնութեամբ, այլ յետոյ եդեալ. ստացական, շնորհօք, որդեգրութեամբ (որ ըստ յն. որդեդրութիւն).

Իրաւունք ... բնութեամբ, իսկ օրէնքն՝ դրութեամբ. երիցագոյն են քան զդրութեամբն՝ բնութեամբն. (Փիլ. լին. ՟Դ. 184։)

Որոց մանկունք ոչ իցեն դրութեամբ, այլ ճշմարտութեամբ. (Պղատ. օրին. ՟Թ։)

Իշխանական՝ բնութեամբ, եւ ոչ դրութեամբ։ Բնութեամբ, եւ ո՛չ դրութեամբ որդի է յիսուսս քրիստոս։ Երեւիմք որդիք աստուծոյ, յա՛յտ է զի ըստ դրութեան. եւ այլն. (Կիւրղ. գանձ.։)

(Աստուած) կատարեալ է. ո՛չ ստանալով եւ դրութեամբ, այլ՝ էութեամբ։ Չար ի բնութենէս՝ ո՛չ արարչութեամբ, այլ դրութեամբ. (Սարգ. յկ. ՟Բ. եւ ՟Ե։)