Entries' title containing հ : 6108 Results

Վերահայեցողութիւն, ութեան

s.

contemplation, meditation, elevation of the mind, intellect or thoughts.

NBHL (3)

Զտեսողականսն զօրութիւնս՝ ցուցանել զառ ի յաստուածայինն լոյս երկատեսակն վերահայեցութիւն։ Զթաքունն եւ զխորհրդականն վերահայեցութիւն աշակերտին սիրեցելոյ։ Օտար յամենասրբազանէն վերահայեցութենէ եւ հորդորութենէ. (Դիոն. երկն. եւ Դիոն. եկեղ.։)

Աչս ասել նոցա՝ զառ ի յաստուածայինն լոյս վերահայեցողութիւն (կամ վերահայեցողութիւն) նշանակէ. (Շ. հրեշտ.։)

Զվերահայեցողութիւն հոգւոյն ի յանձն տանել։ Լիցի մտաց քոց վերահայեցողութիւն առ աստուած եւ ի խոստացեալ պարգեւսն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Վերահայցեմ, եցի

va.

to ask from above, to implore, to invoke.

NBHL (2)

Հայցել ի վերուստ, կամ վերակնելով հոգւով.

Վերահայցեմք ընդ հրեղէն լեզուացն. (Շար.։)


Վերահանգուցանեմ, ուցի

va.

to give repose in paradise.

NBHL (2)

Տիրապէս հանգուցանել. փոխել ի հանգիստ.

Որ վերահանգոյց զամենեսեան ի մահուանէ յանմահութիւն. (Շար.։)


Վերահանգչիմ, եայ

vn.

to sit upon, to take rest, to repose.

NBHL (2)

Որ ի քառակերպեանս վերահանգչի յանարուեստ աթոռ։ Որ ընդ հօր եւ սուրբ հոգւոյն յաթոռս քառակերպիցն վերահանգչի. (Զքր. կթ. ծն. եւ Զքր. կթ. արմաւ.։)

Ի քառակերպեանն վերահանգչի յաթոռ. (Ժող. շիրակ.։)


Վերահաս

adj.

urgent, earnest, imminent.


Վերահասու լինիմ

vn.

to understand, to apprehend, to catch.


Վերահասու առնեմ

va.

to cause to know, to enlighten.


Վերահասութիւն, ութեան

s.

imminence, nearness.

NBHL (6)

ՎԵՐԱՀԱՍՈՒ ԼԻՆԵԼ. ἑπίσταμαι q.d. sto super re, scio, peritus sum. Քաջ հասու՝ մակացու՝ գիտակ լինել. ի վերայ հասանել մտօք. հասկանալ. իմանալ. տեղեկանալ. ստուգել. հասկընալ.

Քննեալ՝ եղեւ վերահասու։ Վերահասու եղաք գրելոցս առ ի քէն. (Խոր. ՟Բ. 75։ ՟Գ. 57։)

Բաւական բառնալ զխրացս կօշկաց քոց, վերահասու լինել քո անճառ տնօրէնութեանդ. (Զքր. կթ.։)

Եթէ վերահասու լինիս ճշմարտութեան. (Սանահն.։)

Որ ոք կամի վերահասու սոցին լինել։ Ոչ կարեմ մտօք վերահասու լինել. (Լմբ. պտրգ.։)

Այլ եւս վերահասու արարից զքեզ յաղագս տաղիս. (Երզն. քեր.։)


Վերահնչեմ

va.

to exclaim, to raise the voice, to cry out.

NBHL (5)

Եւ նա վերահնչեաց հաւատացեալ, եւ գոչեաց, տէ՛ր իմ եւ աստուած իմ. (Ոսկ. յհ. ՟Բ. 41։)

Միշտ ներքին մարդով զաստուած եւ զվերակացուն իւրեանց վերահնչէին. (Կլիմաք.։)

Փառս վերահնչեն երիցն միակին։ Արժանի լինել ընդ անմահիցն դասուց փառս վերահնչել երրորդութեանդ միշտ. (Տաղ.։)

ՎԵՐԱՀՆՉԵԼ. չ. Ծաւալիլ հնչման. լսելի լինել.

Ի հասարակել գիշերին վերահնչեաց բարբառն, ահա փեսայ եկաւորեալ հպի. (Զքր. կթ.։)


Վերամբարձահան

adj.

bearing, carrying or leading on high.

NBHL (2)

Որ հանէ ի վեր ի բարձունս.

Նա է սանդուղք վերամբարձահանք, զի ելցուք նովաւ առ հայր նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Վերջանահանջ լինիմ

sv.

cf. Վերջոտնիմ.

NBHL (2)

ՎԵՐՋԱՆԱՀԱՆՋ ԼԻՆԵԼ. Յետս նահանջիլ.

Ղակեդմոնացիք ճակատամարտեալք (ընդ թեբայեցիս)՝ վերջանահանջ եղեն. (Նոննոս.։)


Վերջապահ, աց

s.

rear-guard.

NBHL (6)

οὑράγων extremum agmen ducens. Որ պահէ եւ վարէ զվերջս բանակին. իշխան կամ գունդ՝ որ զկնի ամենեցուն գայ.

Վերջապահք զկնի տապանակին տեառն. (Յես. ՟Զ. 9։)

Եւ սոցա վերջապահք էին հինգ նախարարք. (Պտմ. աղեքս.։)

Առաջապահօք, վերջապահօք, կողմնապահօք. (Եղիշ. ՟Գ։)

Զիւր եղբայրն թողոյր վերջապահ։ Զհզօր վերջապահ թեւով միով անկեալ, զբազումս հանէին ընդ սուր. (Փարպ.։)

Վերջապահս թողուլ. (Ուռպ.։)


Վերօրհնեմ

va.

to praise highly, to extol, to exalt, to cry up to the skies.

NBHL (4)

ՎԵՐՕՐՀՆԵԼ. ἁνυμνέω celebro, hymno, laudo, decanto. Օրհնել մեծաձայն. վերառաքել զօրհնութիւն. օրհնաբանել. վերերգել. քարոզել.

Բե՛ր, զբարին՝ որպէս զարդարեւ է, եւ էիցս ամենայնի էացուցիչ՝ վերօրհնեսցուք. (Դիոն. ածայ.։)

Մեք ոչ շօշափելով վերօրհնեմք զնա (զքրիստոս ըստ թովմայի). վասն զի նա իւրովք ձեռօքն կալեալ զտէր մեր՝ վերօրհնեաց. (Ոսկ. նոր կիր.։)

Որ վերօրհնիս յաթոռս քերովբէից։ Վերօրհնեալ յամենայն առաքելական քարոզութեանց. (եւ այլն. Շար.։)


Վեցհազար, ի

adj.

six thousand.

NBHL (2)

ἐξακισχίλιοι sexies mille, sex millia. Վեցիցս հազար. հազարիցս վեց.

Վեցհազար եւ երկերիւր։ Հարիւր եւ ութսուն եւ վեց հազար. (Թուոց. ՟Բ. ՟Գ. եւ այլն։)


Վեցհազարակ

cf. Վեցհազարեակ.

NBHL (3)

ՎԵՑՀԱԶԱՐԱԿ ՎԵՑՀԱԶԱՐԵԱԿ. Վեցհազարեան ամաց ժամանակ. վեց կամ վեցերորդ դար.

Պահէ զուխտ եւ զողորմածութիւն զկնի վեցհազարակին՝ ըստ մարգարէին. (Լծ. կոչ.։)

Ի վեց հազարեակս լրումն եւ կատարումն թուեսցէ. (Ճ. ՟Գ.։)


Վեցհազարեակ

adj. s.

of six thousand years;
six thousand years.

NBHL (3)

ՎԵՑՀԱԶԱՐԱԿ ՎԵՑՀԱԶԱՐԵԱԿ. Վեցհազարեան ամաց ժամանակ. վեց կամ վեցերորդ դար.

Պահէ զուխտ եւ զողորմածութիւն զկնի վեցհազարակին՝ ըստ մարգարէին. (Լծ. կոչ.։)

Ի վեց հազարեակս լրումն եւ կատարումն թուեսցէ. (Ճ. ՟Գ.։)


Վեցհազարեան

adj.

cf. Վեցդարեան.

NBHL (5)

Պարունակօղ վեց հազարաց, կամ վեցհազար ամաց. վեցդարեան.

Վեց զօրութեամբ ճառագայթքն՝ վեցհազարեան դարքն, եօթներորդ դարն հանգիստ արդարոց. (Ագաթ.։)

Մինչ ի վեցհազարեան ամն. (Արշ.։)

Յայս վեցհազարեան դարուս զտեալ մաքրեցան ի մեղաց։ Վաթսնիւն՝ վեցհազարեան դարուն ասէ. (Նար. երգ.։)

Ի վեցհազարեան ժամանակին կատարման՝ լինի վախճան կենաց աշխարհի. (Տօնակ.։)


Վեցհազարամեան

adj.

cf. Վեցդարեան.


Վեցհարիւր, ոց

adj.

six hundred.

NBHL (2)

ἐξακόσιος sexcenti. Վեցիցս հարիւր. հարիւրիցս վեց.

Նոյ էր ամաց վեցհարիւրոց։ Վեցհարիւր հազար այր հետեւակ։ Վեց հարիւր կառս ընտիրս։ Իբրեւ վեց հարիւրոց արանց.եւ այլն։


Վեցհարիւրորդ, աց

adj.

six hundredth.

NBHL (2)

ἐξακοσιοστός sexcentesimus. Վերջինն վեցհարիւր թուոց.

Յամին վեցհարիւրորդի կենացն նոյի։ Ի վեց հարիւրորդի եւ ի միում ամի կենաց նոյն. (Ծն. ՟Ե. 11։ ՟Ը. 13։)


Վիհ, վհաց, վհից

s. adj.

abyss, gulf, chasm;
chaos;
hell, the bottomless pit;
grave, tomb;
great distance;
profound, deep;
անդնդախոր —ք ծովու, the depths of Ocean;
— թշուառութեան, depths of misery.

Etymologies (3)

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար. ինչ. վհից Նար., վհաւ Իգնատ. ղկ. 330) «գահաւանդ, խոր փոս, անդունդ. փխբ. գերեզման, դժոխք» ՍԳր. Ագաթ. «խոր. խորունկ» Եփր. ծն. էջ 79. «խտրութիւն» Եփր. համաբ. որից վհական «հրաբուխնե-րից ուժով դուրս եկած օդը» Հին հաւ. 67. բառիս հնագոյն ձևն է վիրհ Ոսկ. ես։

• Գ. Կ., Արշալ. արրտ. 1843, թ. 130 վի հ ձայնարկութիւնից։ Հիւնք. համա-ռօտուած վիրապ բառից։ Patrubány S3 1, 196 սանս. varūtar «պաշտպանու-թիւն», յն. fρύτωρ «պաշտպան» բառե-րի հետ։ Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 72 պհլ. vr «հոր, ջրհոր, գուբ», որ ինքը հայերէնի համեմատութեամբ կար-դում է vir. այստեղից է դնում նաև հյ. վիրապ, իբր պհլ. vir-i-āp «հոր ջրու-

• չրհոր», Ղափանցեան, ЗВo 25, 56։ իրան. *vitro-ձևից, որի բնիկ հայերէնն է գեհ։

NBHL (6)

χάος, χάσμα chaos, hiatus, vorago βόθηνος fovea, fossa βυθός profundum, profunditas, gurges βάραθρον barathrum եւ այլն. Խորխորատ. խորք ահագին. անդունդք. փոս. գուբ. խորափիա. երկիր բերանաբացեալ շարժմամբ. եւ Գերեզման. դժոխք. խորունկ տեղ բացուած. տէրին խէնտէկ, չուգուր, շահ, քէվ.

Վիհ մեծ յոյժ։ Վիհ մեծ է ընդ մեզ եւ ընդ ձեզ։ Ընկէց զնա ի վիհ մեծ յանտառին ի խորին յոյժ։ Ոչ ի վիհս գտի զնոսա։ Սատակմանն եւ վհին ակն ունէին։ Վիհ խաւարին յաւիտենից.եւ այլն։

Վիհս փոսացուցեալ՝ սահմանս հատանէին։ Զայս ինչ վախճանեցելոյ վիհ փոսել։ Բառնան եւ տանին ի հանգստեան վիհի. (Ագաթ.։ Պիտ.։ Մաշտ.։)

Յանակնկալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի։ Ոչ անդունդք խորոց, ոչ վիհք վհից։ Օրհնեսցի անուամբ քո գթած՝ վիհն իմ հանգստեան. (Նար. ՟Ի՟Ե. ՟Խ. ՟Կ՟Ե։)

Վիհ մեծ է ի մէջ անուանն աբրահամու, եւ ի մէջ գործոյն՝ զոր գործէքդ. (Եփր. համաբ.։)

Հայի ընդ դժոխս վիհս. (Եփր. ծն.։)


Վիճակահանութիւն, ութեան

s.

lottery;
ballot, voting by ballot.


Վիմահատ, աց

adj. s.

cut from stone;
cf. Քարահատ.

NBHL (1)

Վիմահատք եւս կոչին որդիք մարդկան. հայեցարու՛ք ի վէմն հաստատուն (յամուլն սառայ), յորմէ հատարուք. տեսանե՞ս զի վիմահատս կոչէ զծնունդս մարդկան. (Սեբեր. ՟Ը։)


Փարթամաշնորհ

adj.

generous, liberal.

NBHL (2)

Փարթամ շնորհօք, կամ ի բաշխել զշնորհ եւ զձիրս. առատաձեռն. մարդասէր.

Թերեւս զմտաւ ածեալ նորա զփարթամաշնորհս յուսուփ, զի գտցէ շնորհս առաջի երկրորդն փարաւոնի. հ. կթ.։)


Փղահեծեալ

adj.

mounted on an elephant.


Փշահիւսակ

adj.

woven of thorns.


Փոթոթահամ

adj.

cf. Փոթոթային.

NBHL (5)

ՓՈԹՈԹ կամ ՓՈԴՈԴ ՓՈԹՈԹԱՀԱՄ. στρυφνός, στυπτικός, πληκτικός acerbus, constringens, pungens. Տտիպ. տտպեցուցիչ բերանոյ. իբր փոթոտ, որ տայ փոթ ի լեզուն. փոթտօղ, փոթտահամ.

Համք հիւթոցն են այսոքիկ, քաղցր, դժուար (կամ բարկ ), թթու, փոթոթ։ Փոթոթն (կամ փոդոդն ) յաւելուած ցրտութեան է, եւ կծու՝ յաւելուած հրոյ. (Դամասկ.։ Եւ Ոսկիփոր.։)

Ի սկզբան երեւելոյ պտղոցն՝ թթուք, դաժտնք, եւ փոթոթահամք. (Վեցօր. ՟Ե։)

Փոթոթ գինի։ Գինի փոթթահամ։ Մուստառ՝ որ փութթահամ լինի, ունուշ լինի գինին. (Վստկ.։)

Հովոյն եւ չորոյն նոյնպէս, եւ փոթոթին՝ փոթոթ։ Նախ հով եւ փոթոթ հիւթ տայ յերկրէ. եւ զայդ իմանաս ի խակ պտղոցն։ Փոթոթ համ եւ կամ եւ հով սերկեւելի. (Ոսկիփոր.։)


Փոխահատոյց լինիմ

sv.

cf. Փոխահատոյց գտանիմ.

NBHL (4)

ՓՈԽԱՀԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ, կամ ԳՏԱՆԻԼ. Հատուցանել զառեալ փոխն. եւ Փոխատրել. փոխարէն հատուցանել երախտիս կամ վարձս.

Փոխահատոյց լեր. (Մաշտ. սքեմ.։)

Փոխահատոյց լինել իւրաքանչիւրոց սիրոյ։ Կրկնապատիկ փոխահատոյց կամաւոր սպասաւորին գտանելոյ՝ աճեցուցանելով (եղիայի ) աղօթիւք զիւղոյն եւ զալերն նուաղութիւն. (Պիտ.։)

Աղօթս վասն մեր փրկութեան արասցեն՝ սուղ աշխատութեանս փոխահատոյց լինել առ ի Քրիստոսէ զնորա ողորմութեանցն պարգեւս. (Խոսր. պտրգ.։)


Փոխահատոյց գտանիմ

va.

to repay a loan;
to reward, to remunerate.


Փոկահանութիւն, ութեան

s.

cf. Փոկաձեւութիւն.

NBHL (2)

σκυτοτομική coriaria ars. որ եւ ՓՈԿԱՁԵՒՈՒԹԻՒՆ. Արհեստ հանելոյ կամ հատանելոյ՝ հարթելոյ եւ ձեւելոյ զփոկս. կաշեգործութիւն.

(Մշակութիւնն ի փոխ առնու ) ի փոկահանութենէ կարս հարկանել, եւ ձիգս հիւսուլ. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Փողահար, աց

s.

trumpeter, hornblower, cornetter.

NBHL (6)

Ձայն քնարերգաց.. . եւ փողահարաց. (Յայտ. ՟Ժ՟Ը. 22։)

Փողահարին, եւ փանդեռնահարին. (Պղատ. մինովս.։)

Այսպիսի փողահարօխք եւ թմբկօք ճոխանալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Կանայք փողահարք եւ կաքաւիչք. (Փիլ. տեսական.։)

Փողահարքն փողակարդացք. (Մծբ. ՟Ժ ՟Թ։)

Ի տուն փողահարի մի։ Վաճառեաց զինքն երկու փողահար հեթանոսաց. (ՃՃ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Փողահարութիւն, ութեան

s.

trumpet sounding.

NBHL (3)

αὕλησις, αὑλητική tibiarum inflatio, ars inflandi tibias. Հասկանալի կամ գոչիւն փողոյ, եւ Հարկանելն զփող. արհեստի փողահարի.

Յորժամ դադարէ փողահարն, ոչ մնայ, այլ կորնչի փողահարութիւնն. (Դամասկ.։)

Զփողահարութիւնսն փանդեռնահարութեան նմանեցուցանելով. (Պղատ. օրին. ՟Գ։)


Փոշահող

adj.

the soil of which is as the sand of the desert.

NBHL (2)

Ուր հողն իցէ որպէս փոշի անպիտան.

Երկիրս թանձրահող՝ քաջահասկ քաջածառ. է. իսկ ցանն եւ ցիրն եւ փոշահողն՝ ցամաք եւ անպտուղ. (Փիլ. լին. ՟Բ. 81։)


Փոշեհող

adj. s.

mixed with dust;
dusty soil.

NBHL (2)

Որ խառն է ի փոշւոյ եւ ի հողոյ.

Ժողովեալ փոշէհող՝ արկեալ ի քուրայ, աւելորդն հալմամբ հրոյն ելանէ. (Վանակ. յոբ.։)


*Փոսահատ

s.

grave-digger.


Փոսահերձ

adj.

excavated, hollow.

NBHL (1)

Փոսահերձ փողոցաձեւ Ճանապարհ յօրինեալ (ի կարմիր ծովուն ). (ՃՃ.։)


Փորահան

adj.

Caesarean.

NBHL (2)

Ի փորոյ հանեալ. մակդիր յուլիոսի կայսեր, որ ասի հերձմամբ որովայնի մօրն ի դուրս հանեալ. զի կեսար, caesar իբր caesus, նշանակէ հատեալ.

Կեսար ոչ ըստ բնութեան ծնեալ ի մօրէն իւրմէ.. . անուտնեցին լատինացի լեզուաւ ճէսար, որ թարգմանի փորահան։ Օգոստոս՝ երկրորդ ինքնակալ զկնի յուլիոսի, զոր ասեն փորհան, որ եւ կայսր կոչեցաւ. (Ոսկիփոր.։ Վրդն. պտմ.։)


Փութամահ

adj.

hastening death, causing death quickly.

NBHL (2)

Փութացուցիչ մահու. արագավախճան.

Փութամահ տանջանօք մատնեաց զնա ի սպառումն սրոյն ծարաւոյ. հ. կթ.։)


Տասնհազար

s.

ten thousand;
cf. Բիւր.

NBHL (1)

Զի դու իբրեւ զտասնհազար ի մէնջ ես. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը. 3։)


Տասնհարուածեայ

adj.

cf. Տասնհարուածեան.

NBHL (2)

Եւ համօրէն տասնհարուածեայ գաւազանաւն զբովանդակն տանջելով քանդէր երկիր. (Պիտ.)

Եկն եհաս ի վերայ նորա (փարաւոնի) տասնհարուածեան հատուցումն, կամ ցասումնն. (Եփր. ծն. եւ Եփր. ել.։)


Տասնհարուածեան

adj.

of the ten plagues.

NBHL (2)

Եւ համօրէն տասնհարուածեայ գաւազանաւն զբովանդակն տանջելով քանդէր երկիր. (Պիտ.)

Եկն եհաս ի վերայ նորա (փարաւոնի) տասնհարուածեան հատուցումն, կամ ցասումնն. (Եփր. ծն. եւ Եփր. ել.։)


Տասնհրամանեան

adj.

of ten dogmas.

NBHL (2)

Ուր բովանդակիցի տասնեակ հրաման կամ վարդապետութիւն հաւատոյ.

Ասացեալ վասն տասնհրամանեան հաւատոյ. (Կոչ. ՟Դ. 1. յն. վասն տասն տօկմայից։)


Տարահաճելի, լւոյ, լեաց

adj.

disagreeable.

NBHL (4)

Տհաճելի, անհաճոյ.

Եթէ յաճախեցից միշտ մնալ եւեթ ի տրտմականս, մի՛ գուցէ եւ այս տարահաճելի. (Պիտ.։)

Այնպիսի յանդգնեալքն՝ որ գործեն զտարահաճելիսն աստուծոյ, հեռի եղիցինզ ի սրբոց եւ ի մեր օրհնութենէն. (Կանոն.։)

Ի ձեռն տարահաճելի եւ անառակ կենաց. (Մաքս. եկեղ.։)


Տարահանգիստ

adj.

restless, uneasy.

NBHL (2)

Անհանգիստ.

Ըստ օրինի ցայգապահաց եւ ցերեկապահաց լինել վշտամբեր եւ տարահանգիստ. (Սարկ. քհ.։)


Տարահասակ

adj.

tender, very young.

NBHL (2)

Տհաս հասակաւ, փոքր տիօք. անչափահաս.

Թողեալ դուստր տարահասակ. (Նոննոս.։)


Տարաշխարհ

s.

distant country, remote region, abroad, foreign lands;
cf. Տարաշխարհիկ.

NBHL (3)

Իբր Տարաշխարհական. հեռաւոր.

Ի տարաշխարհ ճանապարհ գնաց. (Եւս. քր. ՟Բ։ Իսկ ՟Գ. Հեռաւոր աշխարհ, որ գրելի եւ զատարար՝ Տար աշխարհ.)

Ոչ զտար աշխարհ ուրեք հատի անցի. յն. զերկայն ճանապարհորդութիւն, կամ ուղի. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)


Տարաշխարհեայ

cf. Տարաշխարհիկ.

NBHL (8)

ՏԱՐԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՏԱՐԱՇԽԱՐՀԵԱՅ ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ. ἁποδημητικός , ξενικός peregrinus, -a, -um. Որ ինչ սեպհական եւ հեռաւոր աշխարհի, կամ երթողաց ի տար աշխարհ. պանդխտական. նժդեհական. հեռաւոր. օտար.

Երթալ ի հեռաւոր եւ ի տարաշխարհական ճանապարհ։ Չի՛ք ինչ հանգոյն այնմ հանգստեան, յորժամ անխիղճ մտօք ոք զայն զտարաշխարհական ճանապարհն (երկնից) երթայցէ։ Ի տարաշխարհական գերութենէ զերծեալ ապրեսջիք. (Ոսկ. ես.։)

Յայլ տարաշխարհական ճանապարհ փութայցեմք երթալ։ Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Սրով մաշեցեր բաբելովնական, եւ գերութեամբ տարաշխարհական. (Սկեւռ. աղ.։)

Տալով համբերութիւն ժուժկալութեան ի տարաշխարհիկ պանդխտութեանս։ Ի տարաշխարհիկ գերութենէն զերծեալ ապրիջիք։ Եւ այլք ի պարթեւական տարաշխարհիկ բարբառս նոցա պատասխանեն. (Սարկ. աղ.։ Գէ. ես.։ Լմբ. ստիպ.։)

Եւ որպէս ἁπόδημος, ἁποδημητής, ξένος peregrinator, peregrinus. Նա՝ որ է ի տար աշխարհէ կամ երթեալ է ի տար աշխարհ. պանդուխտ. օտարական. վտարանդի. գաղթական.

Հանդերձ յօտարուստ տարաշխարհեայ հռիփսիմեաւ, եւ ամենայն սրբովք. (Վանակ. յուրախացիրն.։)

Այրն տարաշխարհիկ։ Մի՛ նեղեր զտարաշխարհիկս։ Իբրեւ ճանապարհորդք տարաշխարհիկք։ Տարաշխարհիկ եղաք. (Նար. խչ.։ Ճ. ՟Ա.։ Սարգ. յհ. ՟Ե։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Տարաշխարհիկ

adj. s.

cf. Տար;
foreign, exotic;
foreigner, stranger, traveller, pilgrim.

NBHL (10)

ՏԱՐԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՏԱՐԱՇԽԱՐՀԵԱՅ ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ. ἁποδημητικός, ξενικός peregrinus, -a, -um. Որ ինչ սեպհական եւ հեռաւոր աշխարհի, կամ երթողաց ի տար աշխարհ. պանդխտական. նժդեհական. հեռաւոր. օտար.

Երթալ ի հեռաւոր եւ ի տարաշխարհական ճանապարհ։ Չի՛ք ինչ հանգոյն այնմ հանգստեան, յորժամ անխիղճ մտօք ոք զայն զտարաշխարհական ճանապարհն (երկնից) երթայցէ։ Ի տարաշխարհական գերութենէ զերծեալ ապրեսջիք. (Ոսկ. ես.։)

Յայլ տարաշխարհական ճանապարհ փութայցեմք երթալ։ Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Սրով մաշեցեր բաբելովնական, եւ գերութեամբ տարաշխարհական. (Սկեւռ. աղ.։)

Տալով համբերութիւն ժուժկալութեան ի տարաշխարհիկ պանդխտութեանս։ Ի տարաշխարհիկ գերութենէն զերծեալ ապրիջիք։ Եւ այլք ի պարթեւական տարաշխարհիկ բարբառս նոցա պատասխանեն. (Սարկ. աղ.։ Գէ. ես.։ Լմբ. ստիպ.։)

Եւ որպէս ἁπόδημος, ἁποδημητής, ξένος peregrinator, peregrinus. Նա՝ որ է ի տար աշխարհէ կամ երթեալ է ի տար աշխարհ. պանդուխտ. օտարական. վտարանդի. գաղթական.

Հանդերձ յօտարուստ տարաշխարհեայ հռիփսիմեաւ, եւ ամենայն սրբովք. (Վանակ. յուրախացիրն.։)

Այրն տարաշխարհիկ։ Մի՛ նեղեր զտարաշխարհիկս։ Իբրեւ ճանապարհորդք տարաշխարհիկք։ Տարաշխարհիկ եղաք. (Նար. խչ.։ Ճ. ՟Ա.։ Սարգ. յհ. ՟Ե։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ մ. Օտարանալով ի բնիկ աշխարհէ. վտարանդութեամբ.

Ոմանք տարաշխարհիկ վարեալք եւ ձաղեալք։ Տարաշխարհիկ տատանեալ եւ արտածեալ. (Մագ. ՟Ա. ՟Ժ՟Դ։)


Տարապարհակ վարեմ

sv.

to oppress, to compel, to constrain, to vex, to tax unmercifully.

NBHL (3)

ՏԱՐԱՊԱՐՀԱԿ ՎԱՐԵԼ. ἁγγαρεύω angario, jubeo currere, adigo. Ի հեռաւոր եւ ի տարապարտ պահակութիւն վարել. (յն. անկարէ՛վօ. թ. անկարիայա սիւրմէք )

Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա եւ երկուս. (Մտթ. ՟Ե. 41։)

Եւ ոչ գնացի ընդ վարողին՝ տարապարհակ, մղոն կրկին. (Յիսուս որդի.։)


Տարասահման առնեմ

sv.

cf. Տարասահմանեմ.

NBHL (5)

Օտար եւ հեռի յուղղութենէ սահմանաց եւ օրինաց եւ կանոնաց.

Մի՛ տարասահման դատէք զդատաստանն աստուծոյ։ Ոչ տարասահման առնէր դատաստան, այլ ըստ եկեղեցւոյ օրինաց. (Վրք. ոսկ.։)

ՏԱՐԱՍԱՀՄԱՆ ԱՌՆԵՄ., ՏԱՐԱՍԱՀՄԱՆԵՄ, եցի. ն. διορίζω extermino. Արտասահմանել. տարագիր առնել. օտարացուցանել.

Տարասահման արար զնա ի հեռաւոր կղզիս։ Տարասահմանեալ ի թուղիս կղզի ովկիանոսի։ Տարասահմանեալ եղեւ յաքսորս. (Ճ. ՟Ա.։ Յհ. կթ.։ Վրք. ոսկ.։)

Մինչեւ յե՞րբ տարասահման լինիցիմք, եւ օտարոտի ի հայրենեացն մերոց։ Եթէ կամիցիս շինել զտունն զայն, ոչ ոք զնա տարասահմանել կարասցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։ ՟Բ. 10։)


Definitions containing the research հ : 10000 Results

Ապաշաւեմ, եցի

va.

to regret, to repent of, to lament.

NBHL (3)

Խղճիւ ապաշաւել։ Ապաշաւել ընդ մեղսն, կամ ընդ չարախօսելն. (Պիտ.։ Նար. ՟Ի՟Թ։ Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Ը։)

Ապաշաւել զվարս, կամ զառաջին գործ, կամ զանցելոցն զչարիս, կամ զանկանելն ի բարեաց, կամ զաւուրս. հ. կթ.։ Իգն.։ Սարգ.։ Լմբ. պտրգ.։)

Ապաշաւէր զայն։ եթէ ընդէ՞ր բնաւ ցանկացաւ ուտել. (Վրք. հց. ՟Ե։)


Ապաշխարութիւն, ութեան

s.

repentance, penitence;
mortification.

NBHL (3)

Արարէ՛ք այսուհետեւ պտուղ արժանի ապաշխարութեան։ Ես մկրտեմ ձեզ ջրով յապաշխարութիւն։ Քարոզէր մկրտութիւն ապաշխարութեան ի թողութիւն մեղաց։ Ապաշխարութիւն եւ թողութիւն մեղաց. եւ այլն։

Ապաշխարութիւն անիրաւութեանց գովելի է. (Փիլ. քհ. ՟Է։)

Ապաշխարութիւն է ըստգտանելն զանձն, եւ հրաժարել ի վնասակարացն. եւ այլն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)


Ապառաժուտ

adj.

rugged, rough, stony, rocky.

NBHL (2)

Զխոշոր ապառաժուտն դիւրեսցէ հզօր բազկաւ. (Պիտ.։)

Ի վերայ ապառաժուտ վիմին հաստատնոյ. (Եփր. համաբ.։)


Ապառնի, նեաց

s. adj. gr.

futurity;
future;
— ժամանակ բայից, future tense.

NBHL (6)

μέλλων, -ον. futurus, -um, ἕπειτα, posterum. Որ ինչ ապա առնի, կամ առնելի է. որ յետոյ ունի լինել. լինելոց. գալոց. հանդերձեալն. ըլլալու, ըլլալիք, մեկալ.

Յանցեալ ժամանակի, կամ յապառնոջն։ Վասն ապառնոյ (կամ ապառնւոյ) ժամանակին։ Ապառնւովն (կամ ապառնովն)։ Յամենայն ժամ, յանցեալն, ի ներկայս, եւ յապառնիսն. (Սահմ. ՟Ժ՟Թ։ Պիտ.։ Շ. բարձր.։)

Օրէնք բարօք (այսինքն բարւոք) եդեալ իցեն. եւ կամ առ ապառնի ժամանակն լինելոց իցեն։ Այսպէս եղեւ առ այնոսիկ՝ որք յայնժամ էին, եւ յայնժամ (կամ այժմ) թերեւս լինի, եւ ի յապառնի ժամանակն ոչ այլաբար պատահիցի. (Պղատ. օրին. ՟Բ. ՟Գ։)

Զապառնեացն եւ զհանդերձելոցն օրհնութեանցն. հ. իմ. եկեղ.։)

Ոչ միայն ի ներկայումս, այլ եւ յապառնիսն։ Յապառնիսն՝ յաշխարհի թողուլ յիշատակ։ Զապառնեացն օգուտս ցուցանէ. (Պիտ.։)

Մինն աստեացս, եւ միւսն ապառնեացն։ Պտմել յապառնիսն։ Աստ եւ ի հանդերձեալն ապառնի. եւ այլն. (նար։)


Ապաստանեմ, եցի

va.

cf. Ապաստան առնել.

NBHL (3)

Զկատարած մարտին յաղթութեան ի քեզ տէր յիսուս ապաստանեցի։ Զոլորտս ամենից բոլորից լրութեան յաշտարակ հզօր ապաստանեցին. (Նար. ՟Կ՟Ե. եւ Նար. խչ.։)

Հանապազ զանձնդ ապաստանեա՛ ի քրիստոս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զամենայն հոգաբարձութիւն իւրոցն ի նա ի հոգին ապաստանեաց. (Սկեւռ. յար.։)


Ապաստանիմ, եցայ

vn.

cf. Ապաստան լինել.

NBHL (3)

καταφεύγω. confugio եւ այլն. Ապաստան լինել. ապաւինիլ. ամրանալ. վստահիլ.

Ի բազմութիւն զօրաց իւրոց ապաստանեալ. հ. կթ.։)

Տեսակ լրութեան մեծ լուսաւորացդ տարերականաց ի քոյդ ապաստանեալ տիրական ծագումն՝ միանան. (Նար. խչ.) իմա՛ համարձակեալ յանդիման երեւիլ։


Ապարանազարդ

adj.

ornamented by palaces or mansions.

NBHL (1)

Խորհել զշինուածաձեւ եւ ապարանազարդ կերպարանաց փղի. (Վեցօր. ՟Թ։)


Ապարանք, նից, նաց

s. pl.

palace, court, regal mansion;
house, dwelling.

NBHL (1)

Ապարանք արքունի, իշխանի, կամ դատաւորի. (Եսթ. ՟Զ. 12։ Ես. ՟Ի՟Բ. 9։ ՟Լ՟Բ. 13։ Ամովս. ՟Գ. 15։ Յհ. ՟Ժ՟Ը. 28. եւ այլն։ Կամ Տուն (սիմոնի խաղախորդի). Գծ. ՟Ժ՟Ա. 11։)


Ապարասանեմ, եցի

vn.

to be unbridled, licentious, insolent.

NBHL (2)

ԱՊԱՐԱՍԱՆԵՄ ԱՊԱՐԱՍԱՆԻՄ ἁπαυθαδιάζομαι. insolesco. եւ այլն. Ըմբոստանալ. ըմպահկել. անսանձ եւ անսաստ լինել. գլուխ քաշել, թօթվել, խեռութիւն ընել.

Ամբարշտեալ ապարասանեաց սաբէլ լիբէացի. (Սանահն.։)


Ապարասանութիւն, ութեան

s.

insolence, effrontery, impudence, licentiousness.

NBHL (3)

ἁφηνιασμός, τὸ ἑξήνιον, αὑθάδεια , ἁπόνοια. frenorum excussio, pervicacia, arrogantia. որ եւ ԱՊԵՐԱՍԱՆՈՒԹԻՒՆ. Անսանձութիւն. ըմբոստութիւն. յանդգնութիւն. անսաստութիւն. ստամբակութիւն. ամբարտաւանութիւն. ինքնագլխութիւն, հպարտութիւն.

Ո՛վ մտածութիւն պատրանաց եւ հայհոյութիւնք՝ ըստ հրէականին ապարասանութեան։ Զհրէիցն ապարասանութիւն յանդիմանէ։ Վիշապին պատրանօք յապարասանութիւն դարձաւ. (Պրպմ.։)

Զհպարտութիւն ամբարտաւանութեանն քակէ, եւ զապարասանութիւնսն կորզէ։ Փառքն այն ոչ յապարասանութիւն վերացուցանէ. (Ոսկ. յհ.։)


Ապացոյց, ցուցից

s.

index, sign, mark;
example, model;
proof, argument, reason, evidence, testimony;
demonstration;
յայտնի —, evident proof.

NBHL (6)

ԱՊԱՑՈՅՑ ἁπόδειξις. demonstratio. որ եւ ԱՊԱՑՈՒՑՈՒԹԻՒՆ. որպէս թէ Բացացուցութիւն. յայտնի ցոյց բանաւոր եւ իմաստասիրական. հաւաստիք. փաստ. տարացոյց. հաստատութիւն. ստուգութիւն. ցուցմունք. կէօթէրիշ. իսպաթ. տէլալէթ. պէյյինաթ.

Ապացոյց բաւական ունին ասացեալքն.( Բրս. հց.։)

Ապացոյցք բանի գործք ի տեառնէն վկայեալ. հ. իմ. երեւ.։)

Ցուցանել ի ձեռն այլոց ապացուցից։ Զմայր ապացուցին՝ այսինքն զիմաստասիրութիւն ի ձեռն ապացուցից կամեցան եղծանել։ Ամենայն բանաւոր արհեստք պէտս ունին ապացուցից։ Սկիզբն ապացուցի՝ սահմանականն է. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ սահմ. ՟Բ։)

Ապացոյց առցուք ասացելոցս՝ եւ զոր ի մեզ մարդս։ Բուռն եհար զբազկաց իւրոց. ապացուցաւս յայտ առնէ, թէ մարմին է մարդս, եւ բազուկ՝ եղբայրն հարազատ։ Ճշմարիտ ապացուցիւս երեւելի առնէ զասացեալն. (Լմբ. ատ. եւ Լմբ. ժող. եւ Լմբ. սղ. եւ այլն։)

Ըստ նախայիշատակեալ հարցդ ապացուցի։ Շինեա՛ զբազումս՝ այց լինելով, եւ օգտեցուցանելով։ Զայս նշան (արիութեան) առանձինն անձինն իւրոյ ապացուցիւ տէրն մեր մեզ առաջի եդ. (Կլիմաք.։)


Ապացուցական, ի, աց

adj.

demonstrative.

NBHL (3)

Զխորհուրդս մտածութեանս այսորիկ տրամաբանականքն կոչեն ապացուցական բազմօք հինգերորդ. (Փիլ. լիւս.։)

Մակացութեան ապացուցական։ Ապացուցական հնարք։ Յորժամ ի հանրականէն զմասնականսն ցուցանէ եւ հաւատարմացուցանէ, իսկապէս ապացուցական կոչի. (Անյաղթ արիստ. եւ Անյաղթ պորփ.։)

Սովոր են իմաստունք զճառս անյայտից իրաց ի ծանօթ եւ յընտանի օրինակաց գիտելի եւ հաւատալի առնել. որ եւ ապացուցական կոչի. (Գէ. ես.։)


Ապաւինեմ, եցի

va.

to confide, to attract.

NBHL (1)

Նախ պատուէ նա (նեռն) զաստուած, զի յինքն ապաւինեսցէ (այսինքն ապաւինեցուսցէ) զխաչահաւանսն. (Եփր. ՟բ. թես.։)


Ապաւինեցուցանեմ, ուցի

va.

cf. Ապաւինեմ.

NBHL (1)

Նախ պատուէ նա (նեռն) զաստուած, զի յինքն ապաւինեսցէ (այսինքն ապաւինեցուսցէ) զխաչահաւանսն. (Եփր. ՟բ. թես.։)


Ապաւինիմ, եցայ

vn.

to trust, to confide, to rely;
to take refuge, to take shelter.

NBHL (1)

Յո՛ր եւ կամիս ի նաւահանգիստդ ապաւինեցի՛ր. (ՃՃ.։)


Ապաւինութիւն, ութեան

s.

refuge, resource;
confidence, security.

NBHL (4)

Բառ անստոյգ՝ կարծեցեալ իբր արմատ բառիս ԱՊԱՒԱՌ. որպէս Աւելորդ հիւթ հոսեալ. բիժ. աղտ.

Մեռաւ գորգի վրաց արքայ, եւ աչաց եւ երակաց ապաւ ածէր որդին դաւթի իշխանին. (Պտմ. հյ. առ լեհ.։)

Որդւոցն ահարոնի ետուն զքաղաքս ապաւինութեանցն։ Եղիցի այն՝ ապաւինութիւն որդւոցն իսրայէլի. (՟Ա. Մնաց. ՟Զ. 57։ Թուոց. ՟Լ՟Ե. 15։)

Յոյս կամ աջ ապաւինութեան։ Յապաւինութիւն պահեստի թիկանց։ Ապաւինութիւն խարսխին լուծաւ. եւ այլն. (Նար.։)


Ապաքէն

conj. adv.

then, therefore;
perhaps;
already;
in effect, in fact, indeed, truly, really;
— ցապաք, nevertheless, however, yet, notwithstanding.

NBHL (7)

πάντως. omnino, prorsus, ἅν, οὗν, μεν. utique, equidem, igitur, enim. Արդարեւ. ամենայնիւ, անշուշտ. արդեօք. արդ. իսկ. ապա ուրեմն. ստո՛յգ, ի հարկէ, հապա. սահիհ, կէրչէք հէլէ, եա, էյ, էլպէթտէ. թող զի երբեմն ոչինչ դնի ի յն. այլ ի մեզ եւեթ իբր թարմատար կամ ի սաստկութիւն բանի.

Ապաքէն ասիցէք առ իս զառակս զայս։ Արդ զի՞նչ լինիցի. ապաքէն լսեն եթէ անկեալ ես։ Ապաքէն մարդիկ՝ որ ինչ ի վեր է քան զինքեանս, յայն երդնուն։ Որ շատ խօսի, ապաքէն ըստ նմին եւ լսիցէ։ Ապաքէն հայեցար ընդ ծառայ իմ յոբ. եւ այլն։ cf. Ո՞Չ ԱՊԱՔԷՆ.

Զի եթէ հայր, ապաքէն որդւոյ հայր. եւ եթէ որդի, ապաքէն հօր որդի. (Կոչ. ՟Է։)

Քանզի առանց չարչարանաց ծնաւ, ապաքէն որպէս զհայր գութ ունի ընդ սմա. (Եղիշ. ՟Բ։)

Եթէ մի էր ամենեցունց հասարակ սեռ էակն, փաղանունաբար ապաքէն ամենայնք էակքն ստորոգէին. (Պորփ.։)

Զիրս աշխարհիս ապաքէն ցապաք թողլոց ես. (Կոչ. ՟Ա։)

Ապաքէն ցապաք կամաւ եւ ակամայ զարարիչն խոստովանի. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)


Ապաքինացուցանեմ, ուցի

va.

to cure, to restore to health;
to take away, to cause to cease.


Ապաքինեմ, եցի

va.

cf. Ապաքինացուցանեմ.

NBHL (4)

Հարիւրապետին ծառայ ապաքինեցաւ յայնպիսի չարաչար հիւանդութենէ. (Ոսկ. ես.։)

Կամ պարզապէս Փարատել, ցրել. որպէս ի բաց հաւաքել.

Հարցանէր ցնոսա վասն ժամուն, յորում ապաքինեաց. հ. ՟Դ. 52։)

Յետ եօթներորդ ժամու աւուրն ապաքինէր յախտէն. այսինքն առողջանայր. հ. իմ. եկեղ.։)


Ապերախտ, ից

adj.

ungrateful.

NBHL (2)

ἁχάριστος, ἁγνώμων. ingratus, beneficii immemor. Երախտեաց անճանաչօղ. ապաշնորհ. բարիք՝ աղէկութիւն չիճանչցօղ.

Առ այսքան շնորհս ապերախտ։ Շնորիս լինի ապերախտ. (Լմբ. սղ.։)


Ապերախտութիւն, ութեան

s.

ingratitude.

NBHL (1)

ἁχαριστία ingratitudo Անճանաչողութիւն երախտեաց. ապաշնորհութիւն.


Ապերասան

adj.

cf. Ապարասան.

NBHL (1)

Անշնորհք եւ ապերասանք. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Ապերասանութիւն, ութեան

s.

cf. Ապարասանութիւն.

NBHL (2)

Ի հրէիցն ապերասանութեանն. (ՃՃ.։)

Զըմպահկող ապերասանութիւն նուաճեալ. (Պիտ.։)


Ապիկար

adj.

impotent, weak, feeble.

NBHL (2)

ἁσθενής. imbecillis, infirmus. Անկար. տկար. անկարօղ, անզօր. արհամարհ. յետնեալ.

Զհզօրին ձեռն՝ իբր ապիկար։ Իբր զապիկար հաշմեալ հերքեցայ։ Ոչ ի պատկեր ընտանի զապիկարս երբէք յարգեցից։ Դու իսկութեամբ բարի գովելի, եւ ես համայնիւն չար ապիկար. (Նար.։)


Ապիկարութիւն, ութեան

s.

impotence, feebleness.

NBHL (1)

Անդ էառ վէրս մահ՝ ի մեռեալ մարմնոյն (քրիստոսի) զազդոյ զապիկարութիւն. (Ոսկս. կողոս։)


Ապիկի

s.

varnish;
cf. Ապակի.

NBHL (2)

Սրուակ հանելոյ զարիւն. շիշէ.

Երակ առնու, կամ ապիկիս արկանէ։ Ապիկի՛ս առ ի թիկնամէջքն ի վերի դեհն, եւ հա՛ն արիւն ըստ ուժոյն, եթէ՛ երակ առնուս, եւ եթէ՛ ապիկիք. (Մխ. բժիշկ. ստէպ։)


Ապիրատութիւն, ութեան

s.

wickedness, iniquity, malice, flagitiousness, villainy.

NBHL (1)

Զի՞նչ լինիցի քան զայս առաւել ապիրատութիւն։ Բազում եկեսցէ զհետ ապիրատութիւն (այսինքն անտեղութիւն). (Ոսկ. յհ. ստէպ։)


Բանիկ, բանկունք

adj.

tale, story, trifle, bawble.


Բանկայ, բանքկան

adj.

confidential, authorized, accredited, estimable, influential.

NBHL (1)

Սիսիանոս՝ տիբերի հազարապետ, որ յոյժ բանկայ էր արքայի, միանգամայն զազգն հրէից կորուսանել խնդրէր. (Եւս. քր. ՟Բ։)


Բանորսակ, աց

cf. Բանաքաղ;
cf. Բանակրկիտ.

NBHL (1)

Մի՛ ի վերայ վազեսցեն պարզաբար ասացելոցս՝ բանորսակացն դրժողութիւնք. հ. իմ. պաւլ.։)


Բանջարանոց, աց

s.

kitchen-garden.

NBHL (1)

Պարտէզ բանջարոյ. (Վրք. հց.։)


Բանջարավաճառ, աց

s.

green-grooer;
— կին, herb-woman.

NBHL (1)

Ես աշխարհական եմ բանջարավաճառ. (Վրք. հց. ձ։)


Բանջարեղէն, ղինի, նաց

adj.

herbaceous.

NBHL (2)

Բանջարաւոր դալարւով, եւ պտղոց ծառոց հեշտ վայելչութեամբ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Լա՛ւ է կոչունք բանջարեղէնք (յն. հանդերձ բանջարովք) սիրով եւ շնորհիւ. (Առակ. ՟Ժ՟Ե. 17։)


Բանսարկեմ, եցի

va.

to slander, to calumniate, to report.

NBHL (1)

διαβάλλω traduco, defero, calumnior, criminor Բանս ի մէջ արկանել քսութեան. չարախօսել. պարսաւել. մատնել. ընդ վայր հարկանել. զրպարտել. բամբասել. բան խառնել, քաշքշել, անցընել.


Բանսարկու, աց

s.

tell-tale, talebearer, sycophant, opponent, adversary;
satan, devil, tempter.

NBHL (5)

διάβολος diabolus, delator, calumniator Բանս ի մէջ արկօղ քսութեան. չարախօս. քսու. որոմնացան. հակառակ. որ եւ սեպհականեալ անուն սատանայի. բան խառնօղ.

Եւ եկաց բանսարկու ի մէջ Իսրայէլի։ Զոր բանսարկունքն բամբասէին։ Այր բանսարկու առ ի յուզել զկռիւ։ Եւ եկաց հրեշտակ Աստուծոյ՝ լինել նմա բանսարկու։ Ոչ է արժան առն բանսարկուի ի տան թագաւորի լինել.եւ այլն։

Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ։ Ահա հանդերձէ բանսարկուն արկանել ի ձէնջ ի բանտ։ Որ է բանսարկուն, եւ սատանայ։ Յորժամ բանսարկուն սատանայի վիճեալ տայր պատասխանի.եւ այլն։

Զպատրանս բանսարկուն սատանայի. հ. իմ. ատ.։)

Բանսարկու եւ սատանայ անուանեմք զնա ի գործոյն, զի միշտ զբանս չար խորհրդոյն արկանէ ի սիրտ եւ ի միտս մեր. (Լմբ. էր ընդ եղբ.) (մանաւանդ վասն չարախօս լինելոյ զմէնջ առաջի Աստուծոյ) cf. ՉԱՐԱԽՕՍ։


Բանսարկութիւն, ութեան

s.

tale, slander, false accusation, calumny;
contrariety, opposition;
witchcraft.

NBHL (4)

διαλβολή calumnia, obtrectatio Քսութիւն. չարախօսութիւն. հակառակութիւն, մանաւանդ՝ սատանայի.

Եւ ահա ելի ես ի բանսարկութիւն քեզ (այսինքն ի հակառակիլ). (Թուոց. ՟Ի՟Բ. 32։)

Բազում են բանսարկութիւնք, եւ դու ամենայն բանից մի՛ հաւատար. (Սիր. ՟Ժ՟Թ. 15։)

Առնէին բանսարկութիւն առ Շապուհ (զԽոսրովայ)։ Եւ նորա զգացեալ զբանսարկութիւնն իշխանացն հայոց։ Բանսարկութեամբ ետուն մերժել զնա. (Փարպ.։)


Բանտական, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

NBHL (1)

Հիւրոց եւ հիւանդաց եւ բանտականաց. (Խոսր.։)


Բանտամուտ

adj.

cf. Բանտարգել.

NBHL (1)

Բանից ընկեր, եւ ճանապարհաց, եւ բանտամուտ կապանաց. (Ագաթ.։)


Բանտարգել

adj.

prisoned;
— առնել, to imprison, cf. Զնդանեմ, cf. Բանդեմ, cf. Կալանեմ.

NBHL (5)

Երթալ զհիւանդն եւ զբանդարգելն տեսանել. (Ոսկ. մ. ՟Ա. 7. (յն. զկապեալն. որ եւ ասի կա՝անւոր)։)

Նա եւ ի բանտարգելսն եւ ի հիւանդսն, թէ կամիս, բարեգործես. (Խոսր.)

Վհատելոցն բանտարգելիցն քարոզեալ ցուցաւ. (Նար. ՟Լ՟Դ։)

Ընդ բռամբ ածեալ զհակառակամարտն՝ բանդարգելս առնիցէ. (Տօնակ.։)

Իբրեւ բանդարգել արարեալ պահեցան ի յարութիւն փրկչին։ Իբրեւ ի բանդարգել եղեալ անյիշութեամբ. (Արշ.։)


Բանտարգելութիւն, ութեան

s.

imprisonment, detention.

NBHL (1)

Ո՛չ քարկոծանք, ո՛չ բանդարգելութիւնք. (Սարկ. քհ.։)


Բանտարկեալ

adj.

cf. Բանտարգել.

NBHL (1)

Բանտարկելոցն է նստիլ ի սենեկի. (Վրք. հց. ՟Գ։)


Բաշխեմ, եցի

va.

to distribute, to share, to part, to divide, to dispense, to assess;
to disseminate.

NBHL (5)

διανέμω, ἁπονέμω, μερίζω, μεταδίδωμι distribuo, impertior, νέμω tribuo, χορηγέω suppedito, subministro, largior Բաշխ կամ բաժին տալ իւրաքանչիւր ումեք ըստ արժանեաց, կամ ձրի որպէս պարգեւ. բաժանելով տալ. մասնաւորել զբարիս, զուտելիս, եւ այլն. մատակարարել. տնտեսել. պարգեւել, շնորհել. բաժնել.

Հաւասարից անհաւասար բաշխելն է անիրաւ. (Նիւս. բն.։)

Ամենայն շնորհք հոգւոյն յորդւոյ բաշխին. (Ագաթ.։)

Իբրու զի տասն են (պատուիրանք), բաշխեաց յերկուս հնգեակս, զորս յերկուս արյանս փորագրեաց։ Երիս բաշխելով տալով ի մի իւրաքանչիւր. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. քհ. ՟Դ։)

Զողորմութիւն եւ զշնորհս բիւրուց ազանց բաշխեալ աւետարանէ։ Որք ի բազում տեղիս բաշխեցան, սփռեալ տարածեցան. (Նար. խչ.։)


Բաշխութիւն, ութեան

s.

distribution, apportionment, division.

NBHL (1)

Հուր յամենայն տարր արարածոց հաւասարապէս ունի զուգութիւն ըստ էականին կշի՛ռ բաշխութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բաշխումն, ման

s.

cf. Բաշխութիւն.

NBHL (4)

ԲԱշխելն ընչից, կամ աթերաց։ Բաշխման յաղթանակաց։ Ձրի բաշխմամբ։ Բաշխմունք պարգեւաց։ Անաչառ կամ հաւասար բաշխմամբ. (Մանդ. ՟Դ։ Խոր. ՟Գ. 62։ Սարկ.։ Նար.։)

Զաստուածայնոյն շնորհացն բաշխումն։ Որպէս նիւթով իւրիք ի մարմնական բնութեան բաշխմամբ պիտաւորեալք. (Կիւրղ. գանձ.։)

Կենարար մարմնոյ եւ արեան տեառն բաշխումն։ Բաշխմամբ կենդանարար խորհրդոյ. (Խոսր.։ Շար.։)

Գերագոյն քան զմիտս անուշահոտութեան բաշխման զընդունակութիւն. (Դիոն. երկն.։)


Բաջաղանք, նաց

s. pl.

story, idle talk, stories, nonsense, prattle, quackery.

NBHL (3)

Ոչ մարմինն յերկնից իջեալ՝ ըստ առաջին եւտիքեայ բաջաղանացն. հ. իմ. երեւ.։)

ԲԱՋԱՂԱՆՔ. συμπλοκή complicatio Պատաղումն, իբր ցնդումն, եւ պատատումն ի ծուփս խորհրդոց.

Զսրտին բաջաղանս (յերեսաց յայրատ տեսութեան) հրամայէ խափանել Քրիստոս. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Բառ, ից

s.

word, term, speech, expression;
air, song;
— առ —, word for word;
ըստ բառին, literally.

NBHL (5)

Ցարդ եւս բան ըստ իւրեանց աղխատրոյզ բառին պատմի. հ. կթ.։)

Անբանութեան է՝ ոչ ի զօրութիւն դիտմանն հայել, այլ ի բառսն։ Որպիսի ինչ նշանակէ բառն ... այլովք յայտնաբանագունիք բառիւք հաւաստել. (Դիոն. ածայ.։)

Մարմինն ունի (սուրբ գիրն) զճառական հրամանսն, եւ հոգի՝ որ կայ ի բառսն անտեսանելի միտքն. (Փիլ. տեսական.։)

աշխարհական բառն է, յորժամ զոք հարկանեն կամ կողոպտեն, պարծին առ այլս՝ եթէ զնա լուացաք. (Կլիմաք.։)

Ես երգեմ, եւ նա ոչ երգէ. իմ բառս քաղցր է, եւ նորայն ոչ. (Վրք. հց. ՟Դ։)


Բառաչ, ի, ոյ

s.

bellowing, lowing;
roaring.

NBHL (1)

βληχή, βλήχημα balatus Ձայն գոչման անբանից, հօտից եւ անդեայց. մայելը, պոռալը.


Բառաչեմ, եցի

vn.

to bellow, to low;
to roar.

NBHL (5)

(լծ. հաչել հառաչել). βληχάομαι balo Գոչել եւ բոռալ խաչանց եւ արջառոց. բառանչել, պոռչտալ, մայել.

Իբրեւ խաչանց ի մի բարբառ բառաչելոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 43։)

Բառաջեաց ոչխարն. (Վրք. հց. ձ։)

Ոչ յայտնեաց Աբրահամ որդւոյն իւրում, թէ դու ես գառն պատարագի, զի մի՛ բառաչիցէ ի գոլով . (կամ) զի մի՛ բառաչեսցէ ընդդէմ հօրն. (Եփր. ի նինուէ.։)

Դեւն իբրեւ զառիւծ եղեալ, եւ ընդ դէմն բառաչեալ, ոչ կարաց խափանել զնա ի հոգեւոր աղօթիցն. (Լմբ. սղ.։)


Բառացի

adj.

renowned, famous, excellent;
rich.

NBHL (2)

(իբր բառից արժանի. լծ. եւ փարթամ. որպէս եւ յն. է՛ւբօրօս) Մեծանուն, եւ մեծատուն. ճոխ. մեծափառ. անուանի. հռչակաւոր. հոյակապ. պանծալի.

Ցոյցք հացտուացն բառացի մեծութեա. յն. մի բառ εὑπορία opulentia։ Փիլ. (տեսական.։)


Բառգիրք, գրոց

s.

dictionary, vocabulary, lexicon, glossary.

NBHL (1)

ԲԱՌԳԻՐՔ որ եւ ասի ԲԱՌԳԻՐ, ԲԱՌԻ ԳԻՐՔ. λεξικόν lexicon, vocabularium, dictionarium Նոյն է եւ ԲԱՌԱԳԻՐՔ, կամ ԲԱՌԱՐԱՆ. Գիրք հաւաքման եւ մեկնութեան բառից՝ յայլեւայլ լեզուս ըստ ազգի. որ երբեմն էր գործ թեթեւ յամենայն ազինս, եւ դարուց ի դարս ճոխացաւ.