Definitions containing the research ղ : 10000 Results

Զանխլանամ, ացայ

vn.

to hide ones self, to steal away, to retire;
to be ignorant of.

NBHL (9)

Բազում ինչ եւ գերագունիցն էութեանց զանխլացաւ, եւ միայն հաւաստեաւ գիտելի է ամենիմաստի եւ իմաստնացուցչի Աստուած պետութեանն. (Դիոն. եկեղ.։)

Զանխլացաւ յաչս նոցա բանն Աստուծոյ եղեալ մարմին. (Մեկն. ղեւտ.։)

ԶԱՆԽԼԱՆԱԼ. ն. λήθομαι, λανθάνομαι obliviscor, ignoro, minime adverto, latet me Անգիտանալ. մոռանալ. անգէտ ձեւանալ. պատրուակել. թաքուցանել զանձն կամ զխորհուրդն որպէս խուլ. եւ Խաբել անձամբ զանձն. չգիտնալ, չգիտցօղ ձեւանալ.

Այլեւ զահ երկիւղի ամիրապետին ոչ զանխլանայր. (Յհ. կթ.։)

Կամաւ զանխլանան զառիթն լինել մեղաց մարդկան։ Իսկ նա որ ամբարտաւանն է (սատանայ), զանխլանայ ի դատապարտութենէն. (Լմբ. սղ.։)

Ճանապարհորդեալ՝ զանխլանալով զխորհուրդսն յեղբարցն. (Ճ. ՟Բ.։)

Զանխլանայր՝ որպէս ոչ գիտելով զեղեալսն. (Սոկր.։)

Ընկերին դաւաճանիցէ, զանխլացեալ զինքն, զի ինքեան նախ առաջին զդարանակալութիւնն գործէ. (Ածաբ. ժղ.։)

Ոչ ի վեր ելանելով ի մարդկայնոցս, այլ որպէս զանխելացեալ, եթէ քեզ յաղագս Աստուածայնոյն է բանս. (Կիւրղ. գանձ.։)


Զանխլանք

s.

cf. Զանխլութիւն.

NBHL (1)

Յայտնի է զինքն սիրողաց զանխլանօք։ Զանխլանօք ի բազմանուաճ խորհրդոց. (Ճ. ՟Ա. եւ ՟Ը։)


Զանխլացուցանեմ, ուցի

va.

to hide, to conceal.

NBHL (3)

Անյայտացաւ միտք (յոչ բարւոք վերծանողէն). զի ի լսողէն զանխլացոյց, եւ ինքն անարուեստ գտաւ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Պատրուակ մարմնոյս զանխլացուցանէ ի մէնջ զտէրութիւնն (Աստուծոյ)։ Զիւրն զանխլացուցանէր զպատրանս. (Լմբ. սղ.։)

Յերկեղէ բարեպաշտ թագաւորաց զանխլացուցանեն զաղանդս իւրեանց. (Լմբ. յայտն.։)


Զանխլութիւն, ութեան

s.

state of a thing hidden, secret, concealment, hiding.

NBHL (3)

Առիւծ ի գնալն խաղաղէ զհետն՝ վասն զանխլութեան, եւ միանգամայն հարկանելոյ զորսն։ (Ոսկիփոր.)

Զրկօղն ապաստանեալ ի ճարտարութիւնն, եւ ի թագաւորին զանխլութիւն իրին, ջանայ ճարտարութեամբ բանիցն զթագաւոր հաւանեցուցանել։ (Լմբ. սղ.)

Տրտմութեան զանխլութիւն լինել։ ղատ. օրին. II)


Զանխուլ

adj. adv. s.

hidden, secret;
secretly, clandestinely, by stealth, incognito, without being known;
hiding-place, lurking-place;
— ի ներքս սպրդել, to creep, to slip, to steal stealthily.

NBHL (16)

ԶԱՆԽՈՒԼ λαθῶν, λήθιος latens, clandestinus որ եւ ԱՆԽՈՒԼ, (իբր համախուլ, անլսելի. լռիկ) այսինքն Թաքուն. ծածկեալ. գաղտնի. անգիտելի. անյայտ իմն. ուստի եւ ԶԱՆԽՈՒԼ ԼԻՆԵԼ՝ է Թաքչիլ, անյայտ մնալ.

Որ է իժն զանխուլ, եւ կերող մարդախանձ չարն. (Համամ առակ.։)

Երկու գալուստ ասեն Աստուածային գիրք՝ Քրիստոսի. զմին՝ անխուլ եւ ծածուկ. (Բրսղ. մրկ.։)

Այս զանխուլ էր ի նոցանէ. (Լմբ. սղ.։)

Զանխուլ ի ժողովրդոցն լինէր (բանն) յաղագս ոչ լինելոյ թարգմանիչ. (Խոր. ՟Գ. 47։)

Զանխուլ կեանս կեայ յանքոյթ ի յամրի ի մրրկաց. (Ոսկ. եփես. ՟Ի՟Ա։ (իբր լռիկ, հանդարտ, անզբաղ)։)

ԶԱՆԽՈՒԼ. ἁγνοῶν ignorans եւ այլն. Անգէտ. անտեղեակ. պէխապէր եւ սուտ խուլ.

Եւ ապա այգուն՝ իբրեւ զանխուլ իրին գոլով՝ ինքն ի խնդիր լինի խեղդամահ ժանտին. (Յհ. կթ.։)

Զհոգւով ընթերցօղն քննութեան սաղմոսացս՝ կարծեմ ոչ զանխուլ գոլ խորհրդոցն Քրիստոսի։ Ի սորա դատաստանէն ոչ եմք զանխուլ, այլ ծանեաք. (Լմբ. սղ.։)

Զականջս լսողացն զանխուլս ի բանէն յարկացոցեն (անարուեստ վերծանօղք). (Երզն. քեր.։)

Ընդ իջանել ընդ զանխուլ լերին. ( լեառն սիփէր տեղը) (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 20։)

ԶԱՆԽՈՒԼ. մ. κρυφῶς, λάθρα occulte, clam Զանխլաբար. ի ծածուկ. լռելեայն. անյայտաբար. լռիկ մնջիկ. յարամրի. գողտուկ, սուսիկ փուսիկ.

Հեզութեամբ էջ, եւ զանխուլ. (Լմբ. սղ.։)

λάθρα clam Ծածուկ. գաղտ.

Զանխուլ ի լսողաց եւ ի տեսողաց. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Զանխուլ յամենեցունցն. (Լմբ. սղ.։)


Զանկիկ

s.

uvula.

NBHL (2)

Իբր զանգակիկ. Մակալեզու. ներքին լեզուակ ի փողս. պզտի լեզու.

Ստեղծ Աստուած ի խռչակին միս որպէս սին, որ կոչի զանկիկ, որ պահէ զշունչն անմոլար։ Բերանն որպէս փանդեռն է, եւ օդն որպէս զաղիսն, զանդիկն իբրեւ զէշն, լեզուն որպէս կդընտոց. (Ոսկիփոր.։)


Զանց

s.

passage, transition;
— առնել, to pass, to omit, to skip, to leave, to neglect, to fail;
— լինել, to be wanting, to fail;
— առնուլ, to flee, to run away.

NBHL (8)

Սաստկականն եւ հայցականն բառիս՝ Անց, անցք. որպէս Անցումն ըստ չափ սովորական. վարի ընդ բայս, եւ ի բաղադրութիւնս բայից, եւ դուն ուրեք առանձինն. ἑξοχή eminentia

Ի ձեռն փողոյն ելեալ ձայնն՝ աճառապատ արտուղութեանն զանցիւք. (Նիւս. կազմ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵՄ, արարի. παρέρχομαι, παροδεύω, ὐπερείδω praetereo, transeo, omitto, negligo, despicio Անցանել իբր քերելով՝ անհոգաբար. անտես կամ անփոյթ առնել. թողուլ անցնիլ, երեսը չնայիլ, երեսի վրայ թողուլ, անհոգ ըլլալ.

ԶԱՆՑ ԱՌՆԵԼ. ὐπερβαίνω transcendo, excedo, supero Գերազանցել. գեր ի վերոյ լինել. եւ Զանցանել ըստ չափ. վրայ ելլալ, յաղթել.

Ժողովուրդ զժողովրդեամբ զանց արասցէ առաւելութեամբ։ Զանց առնել առաւելութեամբ՝ դարձեալ այսպէս, գեղեցիկ զյոռւովն, (եւ) արդար զանիրաւաւն. (Փիլ. լին. ՟Դ. 158։)

ԶԱՆՑ ԼԻՆԵԼ. Թողեալ լինել. վրիպիլ. ըստ յն. անցանել. παρέρχομαι, διέρχομαι

Զի ոչ զանց եղեւ ի նոցանէ բան մի. (Եսթ. ՟Ժ. 5։)

Ոչ զանց եղեալ մոռացաւ մեզ. (Նիւս. կազմ.։)


Զանցանեմ, նցի

vn.

to pass;
to surpass, to surmount, to excel;
to go beyond, to exceed;
to escape, to leap;
to be wanting, to fail;
cf. Անցանեմ;
— զհասակաւ, ծերութեամբ, to grow old;
— զարամբ, զամուսնութեամբ, to be unfaithful to the husbands or marriage bed.

NBHL (6)

Սոքա զանցին զնոքօք՝ փութացեալ ի քաղաքն երուսաղէմացւոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 3։)

Մի՛ զանցանել եւ զրկել յիրիդ յայդմիկ զեղբայր իւր. (՟Ա. Թես. ՟Դ. 6։)

Զծառայականաւն չափով ոչ անցանել. (Կիւրղ. գանձ.։)

Զանցցես զաստեղօք. (Ճ. ՟Գ.։)

Այս անցանէ զանցանէ ըստ բնութիւն։ Արութեամբ եւ իրաց քաջութեամբ անցանէր զանցանէր զհերակղիւ. (Եւս. քր. ՟Ա։)

Քաղցեալ տեսանելով՝ անտես առնեմք, եւ (մերկ՝) զանցանեմք։ Գուցէ ինչ զմեօք զանցանիցէ բանս. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։ եւ ՟Ա. 4։)


Զանցուցանեմ, ուցի

va.

to pass, to surpass;
to go beyond;
to cause to fail or be wanting, to make to sin;
անցուցանել —, to excel, to exceed.

NBHL (5)

Սարդանապաղղոս անցոյց զանցոյց զամենեքումբք՝ որ յառաջ քան զնա էին, բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)

Հաւասար իմոց նախարարացս առաւել եւս զանցուցից. ղիշ. ՟Բ։)

ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. περιαιρέω aufero եւ այլն. Տալ զանց լինել. ի բաց անցուցանել, յապաղել. խափանել. ունայնացուցանել. ի դերեւ հանել. վրայէն անցընել, փճացնել.

Հրէայն զթլփատութիւն ոչ զանցուցանէ (քան զութ օր) ... եւ դու զառանց ձեռաց առնելոյ զթլփատութիւն յապաղես։ Զի՞ զանցուցանես զքեւ զպարգեւս արքայութեանն. (Սեբեր. ՟Ժ։)

Մեղք զանցուցին զադամ զպատուիրանաւն. (Եփր. հռ.։)


Զաչացու, աց

s.

blind, sightless, eyeless.

NBHL (1)

μυωπάζων caecutiens, lusciosus Աչացու. աչացաւ. կոյր. աչքը աւրած, աչք չունեցօղ, հաւկուր.


Զառածանեմ, ծի

va.

to avert, to scatter, to distract;
to render useless;
to mislead, to deceive;
to pervert;
ի տխուր խորհուրդս —, to have the spleen or blue-devils;
յախտս իւր —, to give a loose to one's passions;
զանձամբ —, to come to one's self again, to recover one's self.

NBHL (9)

ԶԱՌԱԾԱՆԵՄ կամ ԶԱՌԱԾԵՄ ԶԱՌԱԾԱՆԻՄ կամ ԶԱՌԱԾԻՄ. ἁποστρέφω, -φομαι , καταπλήσσω, -ομαι, ἁνακύκλοω, -ομαι եւ այլն. averto, everto, seduco, revolvo, -or եւ այլն. Առնուլ ածել ուժգին, ձգել. ի բաց քեցել, եւ եղծանել, յեղաշրջել։ Այլ առաւել վարի կր. Բուռն վարիլ. բերիլ. խոտորիլ. դառնալ. եղծանիլ զեղծանիլ. յիմարիլ. խարդաւանիլ, անկանիլ, գահավիժիլ. համակիլ ի չարիս.

Եւ ոչ Աստուած ամենագէտ զայրն զառածանէր յանօրէն խորհրդոցն. (Վրք. պօղ. անապ.։)

Ի մեղս զառածեն (դեւք զմարդիկ). (Խոսր.։)

Զբուն Աստուածն թողին, եւ ի պիտակսն զառածան։ Յանօրէն ամբարշտութիւնն զառածեաւ. (Սեբեր. ՟Գ. եւ ՟Բ։)

Ի զանազան անկարգութիւնս զառածայք։ Ի հարուածս եւ ի տուգանս զառածանիմք։ Ընդէ՞ր զառածանիս հոգովք։ Զառածեայք տրտմութեամբ։ Եթէ զառածանիցին ի բանիցն, զամօթ երեսաց կրելոց են։ Ի մեղս զառածի։ Ի նոյն նմանութիւն սատանայի զառածեալ է։ Ի չար գործս զառածեալ. (Սարգ.։)

Բազումք զառածեալք ի մտաց զառողջութիւն գտին. իբր անկեալք ի մտաց, մտաթափք. (Ճ. ՟Ա.։)

Զիա՛րդ զառածեալ անկաւ ի մտաց այնպիսի պատուական այր. (Լաստ. ՟Ե. իբր մոլորեալ կամ յայլոյ խելս եղեալ։)

Ոչ զգացի երբէք զառածեալս։ Անզղջական զառածեալս։ Զառածեալդ ի մաքրութեանց. (Նար.։)

Եւ ինքն զառածեալ անդրէն դառնայր անմխիթար տրտմութեամբ՝ զօթեւանս ագանէր. ղիշ. ՟Բ։)


Զառամանամ, ացայ

vn.

to be decrepit or extremely old.

NBHL (3)

παρακμάζω, προβαίνω consenesco, exoleo Յոյժ ծերանալ. յառաջել ամօք. անցանել զաւուրբք. հնանալ. տկարանալ. աղճատիլ. հալեւորիլ, պառւիլ, խռֆիլ.

Որ ծերունիք էին, ասեն. մեք զառամացեալ եմք հասակաւ. (Պտմ. աղեքս.։)

Ծերք զառամացեալք։ Զառամացեալն եւ յիմարեալն. (Լմբ. իմաստ. եւ Լմբ. սղ.։)


Զառանցանք, նաց

s.

delirium, raving, frenzy, dotage, madness, fanaticism, rage.

NBHL (6)

λῆρος deliramentum, nugae Աղճատանք զառանցելոց. շաղփաղփութիւն. բանդագուշանք, ցնորաբանութիւն. խռֆածի կամ խենդի խօսք, եւ գործք.

Զառանցանս եւ շաղփաղփանս ասէ գոլ զմերսն (բանս). (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Այլ այսոքիկ են զառանցանք, եւ լեզուագարութիւն բազում. (Կիւրղ. գանձ.։)

Զառանցանս գոլ վարկանին զայսպիսի ուղղակի ասացեալս. (Պրպմ.։)

(Դիոն. եկեղ. ՟Ը.)

Սիրողաբար տալ պատասխանի նոցա զառանցանացն. ըստ յն. պիտի, թախանձանաց կամ ստիպողութեան. ἕνστασις . իսկ թրգ. հյ. ընթեռնոյր ἕκστασις , ապշութիւն։


Զառանցեալ

adj.

delirious, fanatic;
changed, past.

NBHL (1)

Էր եկեղեցին յանքոյթ եւ ի զառանց տեղի։ Եւ յոյժ զառանց եւ ապահով գոլոյն. (Ուռպ.։)


Զառանցեմ, եցի, ցի

vn.

to go astray;
to dote, to rave, to muse.

NBHL (7)

Ի կատարած. Զառանցելոց ժամանակաց։ Վասն զառանցելոց։ Ի վերայ զառանցելոց. յն. այլայլելի կամ այլայլեալ. եբր. շօշան. իբր շուշան, կամ վեցաղի նուագարան. ղ. ՟Խ՟Դ. ՟Ծ՟Թ. ՟Կ՟Ը. ՟Հ՟Թ։ Տե՛ս զմեկնիչն։)

ԶԱՌԱՆՑԵԼ. ληρέω, ληραίνω deliro, nugor, ineptio Զառամանալ, աղճատիլ. խռֆիլ.

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն, եւ զառանցիցէ, եւսկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Ծերն հոլովեալ է, եւ զառանցեալ. (Լմբ. ժղ.։)

Նմին (Զաքարիայի) խօսել վասն այսոցիկ անտեղի էր. վասն զի դսրովեալ լինէր զառանցեալ ոք. (Իգն.։)

Թէ զառանցաք ինչ, այն Աստուծոյ է։ Եւ թէ զիա՞րդ զառանցեաց, ուսուցանէ ինքն (պարծելով ի խաչ, եւ վնաս համարելով զշահ անձին, իբրեւ յիմար վասն Քրիստոսի)։ Տեսանե՞ս, զիա՛րդ յամենայն պարծանաց զառանցեաց, զի շահեսցի զՔրիստոս. (Կիւրղ. գանձ.։)

Բազում ինչ զառանցելոց առասպելս տողեն. (Եւս. քր. ՟Ա։)


Զառանցուցանեմ, ուցի

va.

to turn aside, to mislead, to deceive;
to make to rave.

NBHL (1)

Մի՛ ոք զձեզ զառանցուսցէ պատիր բանիւք. (Կող. ՟Բ. 4։)


Զառաջաւոր, աց

adj.

precedent;
first, chief;
before, present.

NBHL (2)

ԶԱՌԱՋԱՒՈՐ. προκείμενος propositus, praejacens Զառաջեաւ եդեալն. առաջ եդեալ. առջեւը եղած, դրած.

Սեղան զառաջաւոր։ Զառաջաւոր հա՛ց։ Ի հաց յիշատակի զառաջաւոր տեառն. որ եւ ՀԱՑ ԵՐԵՍԱՑ. (Թուոց. ՟Դ. 7։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 6։ Ղեւտ. ՟Ի՟Դ. 7։)


Զառաջաւորութիւն, ութեան

s.

proposal;
հաց զառաջաւորութեան, show-bread.


Զառաջեաւ

adv.

before, in presence of;
cf. Առաջեւ.

NBHL (1)

Զառաջեաւ դատեալ։ Կոչէր զառաջեաւ։ Տանէր զառաջեաւ. ղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Դ։ եւ ՃՃ.։)


Զառաջեօք

cf. Զառաջեաւ.

NBHL (1)

Զառաջեաւ դատեալ։ Կոչէր զառաջեաւ։ Տանէր զառաջեաւ. ղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Դ։ եւ ՃՃ.։)


Զատանեմ, տի

va.

to separate, to divide, to distract, to scatter, to disjoin, to detach, to dry up, to disunite, to take to pieces, to disentangle, to pick.

NBHL (7)

Չորեքկուսի զատանիջի՛ք զպտուղ սրբութեանն ի բնակութենէ քաղաքին. (Եզեկ. ՟Խ՟Ը. 20։)

Զատանէր եւ որոշէր զանձն. (Գաղ. ՟Բ. 12։)

Զատել (կամ զատանել) ի մէջ սրբոց եւ պղծոց. (Ղեւտ. ՟Ժ. 10։)

Զնուիրելոցն Աստուծոյ կենդանեաց զարիւնն զատէ յուտելոյ ընդ մարմնոյն. (Մեկն. ղեւտ.։)

Մեկնեաց եւ զատեաց նոցա, զոր զոհիցեն. (Եփր. ղեւտ.։)

Զատեա՛ զտուն Աստուծոյ (ի խառնակ տեղւոջէ). (Մագ. ՟Ծ՟Ղ։)

Փոքր ինչ զատէր զինքն ի նոցանէ. (Բրսղ. մրկ.։)


Զատեմ, եցի

va.

cf. Զատանեմ.

NBHL (7)

Չորեքկուսի զատանիջի՛ք զպտուղ սրբութեանն ի բնակութենէ քաղաքին. (Եզեկ. ՟Խ՟Ը. 20։)

Զատանէր եւ որոշէր զանձն. (Գաղ. ՟Բ. 12։)

Զատել (կամ զատանել) ի մէջ սրբոց եւ պղծոց. (Ղեւտ. ՟Ժ. 10։)

Զնուիրելոցն Աստուծոյ կենդանեաց զարիւնն զատէ յուտելոյ ընդ մարմնոյն. (Մեկն. ղեւտ.։)

Մեկնեաց եւ զատեաց նոցա, զոր զոհիցեն. (Եփր. ղեւտ.։)

Զատեա՛ զտուն Աստուծոյ (ի խառնակ տեղւոջէ). (Մագ. ՟Ծ՟Ղ։)

Փոքր ինչ զատէր զինքն ի նոցանէ. (Բրսղ. մրկ.։)


Զատանիմ, տայ

vn.

to separate;
to retire.

NBHL (7)

Երկու ժողովուրդք յորովայնէ քումմէ զատցին. (Ծն. ՟Ի՟Ե. 23։)

Զատարո՛ւք շուրջ զժողովրդեամբդ կորխայ. (Թուոց. ՟Ժ՟Զ. 24։)

Այր յեղբօրէ եւ յընկերէ իւրմէ մի՛ զատցի. (Յովէլ. ՟Բ. 7։)

Այրեսցի ի զատեալ տեղւոջ տաճարի արտաքոյ սրբութեանց. (Եզեկ. ՟Խ՟Գ. 21։)

Զատեալ ի մեղաւորաց. (Եբր. ՟Է. 26։)

Եւ է տիրապէս բարեգործութիւն՝ զատիլն ի մեղաց, եւ հեռանալն յանօրէնութենէ. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ե։)

Զատեցաւ յայլոցն, եւ ներողութիւն եղեւ նմա ըստ ինքեան ագանել. (Ոսկ. գծ.։)


Զատիմ

vn.

cf. Զատանիմ.

NBHL (7)

Երկու ժողովուրդք յորովայնէ քումմէ զատցին. (Ծն. ՟Ի՟Ե. 23։)

Զատարո՛ւք շուրջ զժողովրդեամբդ կորխայ. (Թուոց. ՟Ժ՟Զ. 24։)

Այր յեղբօրէ եւ յընկերէ իւրմէ մի՛ զատցի. (Յովէլ. ՟Բ. 7։)

Այրեսցի ի զատեալ տեղւոջ տաճարի արտաքոյ սրբութեանց. (Եզեկ. ՟Խ՟Գ. 21։)

Զատեալ ի մեղաւորաց. (Եբր. ՟Է. 26։)

Եւ է տիրապէս բարեգործութիւն՝ զատիլն ի մեղաց, եւ հեռանալն յանօրէնութենէ. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ե։)

Զատեցաւ յայլոցն, եւ ներողութիւն եղեւ նմա ըստ ինքեան ագանել. (Ոսկ. գծ.։)


Զատկական, ի, աց

adj.

paschal;
ընդունել զ— հաղորդութիւն, to receive the Sacrament at Easter.


Զատկաշաբաթ, ու

s.

holy-week, passion-week.

NBHL (1)

Եօթնեակն աւագ շաբաթու ի ծաղկազարդէ ցզատիկ.


Զատութիւն, ութեան

s.

separation, distinction.

NBHL (1)

Որոշմամբ եւ զատութեամբ յամուսնական անկողնոց. (Ճ. ՟Թ.։)


Զատումն, ման

s.

cf. Զատութիւն.

NBHL (1)

Իննեակ դասուցն կարգք յերիս որոշեալ զատմունս. (Յհ. իմ. եկեղ.։)


Զատուցանեմ, ուցի

va.

to separate;
to divide;
to distinguish, to discern;
to consecrate, to offer.

NBHL (7)

Զատոյց ... զքաղս կապոյտս եւ զպիսակս. (Ծն. ՟Լ. 35։)

Զատուսցես զղեւտացիսն ի միջոյ որդւոցն իսրայէլի, եւ եղիցին ինձ։ Զատուսջի՛ք ձեզ քաղաքս, որ եւ լինիցին ձեզ ապաստանաց. (Թուոց. ՟Ը. 14։ ՟Լ՟Ե. 11։)

Զատուսջի՛ք զանձինս ձեր ի մէջ անասնոց սրբոց եւ անսրբոց ... Զոր ես զատուցի ձեզ ի պղծութիւն. իմա՛ խտրելով. (Ղեւտ. ՟Ի. 25։)

Մի՛ զծնօղսն յորդւոցն, եւ մի՛ զորդիսն ի ծնողացն զատուցանել. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Ընտրեալ զատուցանին անարատ գառինքն եկեղեցւոյ ի գազանաց. (Շ. բարձր.։)

Քաղէբ որդի յեփոնեայ զատուցեալն. (Թուոց. ՟Լ՟Բ. 12.) այսինքն չխառնեալն ի խորհուրդ չարութեան լրտեսաց։

ԶԱՏՈՒՑԵԱԼ, եալք. Վարի ի սուրբ գիրս ՝ որպէս Նուիրեալ, նուէր. նզովեալ, նզովք. եւ Արուարձան քաղաքի. վիճակ, բաժին. որպէս ի յարակից բառից է իմանալ. Տե՛ս (Թուոց. ՟Լ՟Ե. 3։ Ղեւտ. ՟Ի՟Ե. 34։ ՟Ի՟Է. 21։ Յես. ՟Ի՟Ա. 13=33։ ՟Բ. Թագ. ՟Ը. 1։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 1։)


Զատուցումն, ման

s.

insulation.

NBHL (1)

Կացին ... ղեւտացիքն ի զատուցմանն իւրեանց ... Տալ նոցա իւրաքանչիւր ումեք ըստ զատուցմանն. (՟Բ. Մնաց. ՟Լ՟Ե. 10. 12։)


Զատչիմ, զատայ, զատեայ

vn.

cf. Զատնում.

NBHL (1)

Հեռագոյն զատեան ի մեգացն. ղիշ. ՟Գ։)


Զարգանամ, ացայ

vn.

to grow, to increase, to improve, to profit;
— իմաստութեամբ եւ հասակաւ, to increase in wisdom and stature.

NBHL (2)

Աճեցեալ ... զարգանայր բարեփառութեանցն առատ յղփութիւնք։ Զարգացեալ տիովք։ Յորս խոհականն զարգացեալ յառաջադիմութիւն. (Պիտ.։)

Ամենայն վատթար եւ չար աճէ եւ զարգանայ՝ ո՛չ ի յաճումն, այլ ի պակասութիւն։ Զարգացեալ՝ մեծ լինէր, մինչեւ եղեւ մեծ յոյժ։ Յառաջնմէ հասակէն զարգացեալ ի տեսական մասին իմաստասիրութեան. (Փիլ.։)


Զարգացումն, ման

s.

profit, progress.

NBHL (1)

Հասու գոլ զարգացմանց (այսինքն բերոց)։ Բնութեանն քաջաբոյս զարգացումն։ Ամբողջ զարգացմանն չափ. (Պիտ.։)


Զարգացուցանեմ, ուցի

va.

to increase, to promote.

NBHL (2)

Արածանի (Եւփրատ. ըստ եբր) աճեցուցանօղ. վասն որոյ եւ աճեցուցանել եւ զարգացուցանել նմա եբրայեցւոցն եւ ասորեստանեայցն իմաստունքն ասեն. (Փիլ. լին. ՟Ա. 13։)

Իբրեւ որդի զհարց ստացուածս զարգացուցանել։ Զարգացոյց հետոց նոցա զընթացս առաքինութեան։ Զբուսոցն աճեցումն զարդացուցանէ։ Զարգացուցանել զհանճարեղ խորագիտութեանցն հասմունս։ Օր քան զօր նորոգելով ի միտսն զարգացուցանէի զջերմեռանդ սէրն։ Զկենդանասերութեան յառաջ խաղացումն զարգացոյց. (Պիտ.։)


Զարգուն

adj.

adult, of age.

NBHL (1)

Զարգացեալ տիօք. յարբունս հասեալ. ծաղկահասակ.


Զարդ, ուց

s.

ornament, finery, embellishment, preparation, furniture, clothes, fringe, decoration;
dress, toilette;
attire;
— or —ք երկնից, the stars;
առնուլ զ— զանձամբ, — առնուլ, to adorn one's self;
ի զէն եւ ի — վառիլ, to arm one's self, to fly to arms.

NBHL (5)

Երկինք եւ երկիր, եւ ամենայն զարդ նոցա։ Զաստեղս եւ զամենայն զարդ երկնից։ Ամենայնի՝ որ իցէ ի զարդուէ երկնից։ Հայկիւն հանդերձ, եւ ամենայն զարդուն երկնից։ Սուգ առին սգաւորք, եւ ո՛չ առ՝ այր զզարդ՝ զանձամբ։ Իբրեւ հարսն զարդու զարդարեաց զիս.եւ այլն։

Զարդու ոսկւով (յն. ոսկեղինաւ) զարդարեսցիս. (Երեմ. ՟Դ. 30։)

Ունկն քննէ զզարդ առակաց. այսինքն զյօրինուած, կամ զգեղեցիկ իմաստս. (Ժող. ՟Ժ՟Բ. 9։)

Զարդք սեանցն. (Ել. ՟Լ՟Ը. 10=12. իբր օղ. մանեկաձեւ զարդ։)

Ի զարդս գեղեցիկս։ Ի զարդ կայսերական։ Ի զէն եւ ի զարդ վառելովք։ Զարդուք զարդարելով։ Արծաթեղէն զարդիւք. (Ագաթ.։)


Զարդակից

adj.

uniform in ornaments.

NBHL (1)

Կցորդ կամ հաղորդ զարդու.


Զարդասէր

adj.

that loves ornaments, that decks him or herself;
dandy, eoxcomb, coqnettish.

NBHL (1)

φιλόκοσμος ornatus seu cultus amans Սիրօղ զարդուց եւ պաճուճանաց. զարդարանք սիրօղ. (ըստ յն. նաեւ Աշխարհասէր).


Զարդարեմ, եցի

va.

to adorn, to deck, to embellish, to fashion, to enrich, to furnish, to decorate;
to enliven, to enamel, to trim, to polish, to set off, to stuff;
— զգլուխ, to dress or tire the head.

NBHL (3)

κοσμέω orno, adorno καλλοπίζομαι venuste me compono Զարդուք շքեղացուցանել. գեղեցիկ յարդարել, գեղերեսել. յօրինել. պճնել. պաճուճել. պայծառացուցանել. սազել, կոկել.

Ի հանդերձս թագաւորականս զարդարէին։ Զարդարեցին սպասուք։ Զարդարեցան պաշտամունք սուրբ եկեղեցւոյ. (Փարպ.։)

Շինէին եւ վկայարանս իմն, եւ զնոյն զարդ եկեղեցեացն զարդարէին. այսինքն նովին կամ ըստ նմին զարդու. ղիշ. ՟Գ։)


Զարդարեցուցանեմ, ուցի

va.

cf. Զարդարեմ.

NBHL (2)

Զգիշեր զարդարեցուցեալ (աստեղօք), եւ զգեցուցեալ զտիւ. (Պիսիդ.։)

Զարդարեցուսցես զկանայս մովաբացիս. (Կիւրղ. թուոց.։)


Զարդարիչ, չի, չաց

s. adj.

decorator;
adorning.

NBHL (3)

διακοσμητής ornator Որ զարդարէ. զարդարօղ.

Եկեղեցւոյ շինօղք եւ զարդարիչք. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Զարդարիչ անիրաւութեան. իբր գունադեղիչ. պատրուակիչ. (Շ. յկ. ՟Խ՟Բ։)


Զարդարկոտ

cf. Զարդասէր.

NBHL (1)

Զկին՝ որ այնպէս արտասուիցէ, քան զզարդարկոտն, եւ որ ի սնգոյրն եւ որ ի ծարիր շպարիցի, առաւել բամբասանաց արժանի համարիմ։ Մի՛ պճնողս, մի՛ զարդարկոտս. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Թ։)


Զարդարուն

adj.

ornamented, polished, spruce, smart.

NBHL (6)

Զարդարուն եղեալ նովաւ ամենեցուն. (Արիստ. աշխ.։)

κόσμιος, κοσμητός, πεποικίλμενος ornatus, adornatus, excultus Զարդարեալ. վայելչազարդ. պճնազարդ. շքեղ. յարդարեալ. կազմ. զարդարուն, սազած, կոկ.

Զանկարգն եւ զանզարդն ի բաց որոշել ... զզարդարունն եւ զկարգաւոր բարւոք կայիւք երեւեցուցանել. (Դիոն. եկեղ.։)

Դու ի կակուղ եւ ի զարդարուն անկողինս ննջես, եւ նա ի ցրտոյ մեռանի. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Զգեցուցանել զսեղանն վայելչական եւ զարդարուն զգեստուք. (Յհ. իմ. եկեղ.։)

Զողորմութեանն բարիս առընթեր դնէ՝ առ ի զարդարուն առնել զկարգ առաքինութեանն. (Սարգ. յկ. ՟Թ։)


Զարդափայլեմ, եցի

va.

to adorn pompously;
to be richly embellished, to be splendid.

NBHL (3)

ձ. ԶԱՐԴԱՓԱՅԼԵՄ ԶԱՐԴԱՓԱՅԼԻՄ. Զարդափայլ առնել, եւ լինել. գեղեցիկ փայլել.

Զարդափայլեալ պսակեաց զքեզ Քրիստոս։ Որ ի սկզբան զարդափայլեալ յօրինեաց զաշխարհս։ Արփիահրաշ քան զարեգակն զարդափայլեցաւ։ Ծաղկօք զուարճացեալք զարդափայլէին գագաթունք ծառոցն։ Դաշտք համօրէն զարդափայլեալ պայծառանան. (Զքր. կթ.։)

Նշոյլք ոսկէճաճանչ ... զարդափայլէր իբրեւ զճառագայթս նշողից արեգական. (Ճ. ՟Ա.։)


Զարդափայլիմ

vn.

cf. Զարդափայլեմ.

NBHL (3)

ԶԱՐԴԱՓԱՅԼԵՄ ԶԱՐԴԱՓԱՅԼԻՄ. Զարդափայլ առնել, եւ լինել. գեղեցիկ փայլել.

Զարդափայլեալ պսակեաց զքեզ Քրիստոս։ Որ ի սկզբան զարդափայլեալ յօրինեաց զաշխարհս։ Արփիահրաշ քան զարեգակն զարդափայլեցաւ։ Ծաղկօք զուարճացեալք զարդափայլէին գագաթունք ծառոցն։ Դաշտք համօրէն զարդափայլեալ պայծառանան. (Զքր. կթ.։)

Նշոյլք ոսկէճաճանչ ... զարդափայլէր իբրեւ զճառագայթս նշողից արեգական. (Ճ. ՟Ա.։)


Զարդուն

cf. Զարդարուն.

NBHL (1)

Իբր Զարդարուն. ունակ զարդու. գեղեցիկ.


Զարթնում, եայ

vn.

to awake, to rise;
to be sensible of;
— յանկարծ ի քնոյ, — ընդոստ, to wake up with a start;
to start out of one's sleep.

NBHL (4)

Եղեն որպէս երազք զարթուցելոց. ղ. ՟Հ՟Բ. 20։)

Զարթնուցումք ո՛չ ի քնոյ միայն, այլ յամենայն զբաղանաց աշխարհի. (Խոսր.։)

Զարթուցեալ եմ ի բանս իմ՝ առնել զնոսա։ Զարթեաւ ինծ ի վերայ քաղաքաց նոցա։ Զոր օրինակ զարթուցեալ էի ի վերայ նոցա ի խլել եւ ի կործանել ... նոյնպէս զարթեայց ի վերայ նոցա ի շինել եւ ի տնկել. (Երեմ. ՟Ա. 12։ ՟Ե. 6։ ՟Լ՟Ա. 28։)

Զարթի՛ր զարթի՛ր Ե՛րեմիա, զարթի՛ր, եւ ողբա՛. (Խոր. ՟Գ. 68։)


Զարթումն, ման

s. adv.

awaking, waking;
ի զարթման հարկանիլ, լինել, to wake up, to sit up;
ի զարթմնի, wakefully.

NBHL (1)

Եւ ի զարթման եղեալ ետես զտեսիլն զայն, եւ ո՛չ յանուրջս ինչ. (Ճ. ՟Զ.։ եւ Վրք. հց.։)


Զարթուցանեմ, ուցի

va.

to awake, to raise;
to move, to incite, to reanimate, to sharpen, to revive;
— յանկարծ (ի քնոյ), to startle out of one's sleep;
— զաչս ուրուք, to open one's eyes;
to comprehend, to become aware of;
— զախորժակ, to make one's mouth water;
cf. Ախորժակ.

NBHL (2)

Զարթո՛ զաչս իմ. յն. բա՛ց. ղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 18։)

Զմոռացումն բարեացն զարթուցանել նշողիւք աստուածասիրութեանն. (Յճխ. ՟Թ.) այսինքն արծարծանել։


Զարթուցիչ, չի, չաց

s. adj.

cf. Զարթուցիկ;
awakening, who awakens or arouses;
who excites or animates.

NBHL (2)

Զարթուցանօղ. շարժիչ. յորդորիչ. արծարծիչ.

Զարթուցիչ է քնէածից եւ պղերգաց։ Զարթուցիչ է կենաց յուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)