Definitions containing the research նետ : 411 results

Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր


Գզիր, աց

s. bot. rush;
cf. Գեղջաւագ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ❇ზირი գզիրի «մունետիկ, դեսպան, պատգամաւոր» հայերէնից է փո-խառեալ՝ առաջին վանկի ի ձայնաւորի բա-ցակայութեան պատճառով։


Գիշտ

s.

fur-coat, pelisse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աբեղայի յատուկ մաշկեայ հա-գուստ կամ վերարկու» Լմբ. առ Լևոն, տպ. Վենետ. 1865, էջ 218, 240 (ռմկ. գրծ. գշտով), որից գշտիլ «մաշկեղէն հագուստ հագնիլ, ա-բեղայ դառնալ» (նորագիւտ բառ) Արշ. վերջ, «ի Կարմեղոս լերինդ անապատացեալ ուլե-նեաւ գշտի»։


Գուշակ, աց

s. adj. diviner, conjurer, prognosticator;
informer, denunciator;
sign, mark;
that expounds, manifests;
մատն եւ — լինել, to denounce, to impeach, to accuse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նետաղեղի մասերից մէկն է». նորագիւտ բառ,որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բար. 174 «Ձգեաց զբերանն և էառ զլար աղեղանն և կտրեաց. նա փրթաւ և գուշակ աղեղանն և գայլուն ծծատակն և ես-պան զգայլն»։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գչրօք, որից՝ ծակոտեցին բառի յարա-դրութեամբ՝ կարելի էր դիւրութեամբ հետևցնել անգոյ գչիր «ծակիչ» ձևը։ Հ. Ակինեան, որից խնդրած էի ստուգել այս բանը, յայտնում է (նամակ 1927 յունիս 23), որ էջմիածնի գրադարանի թ. 1506-1516 Յայսմաւուրքներում այսպիսի մի սխալ ընթերցուած չէ գը-տած յիշեալ հատուածում։ Շատ կարե-վոր է քննել Վենետիկի ձեռագիրները։


Գռուզ

adj.

cf. Գանգուր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընկուզի միջուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Շնորհ. առ. ծ. (տե՛ս Շնորհ. Բանք չափաւ, Վենետ. 1830, էջ 570). «Լսէ՛, եղբայր, քաջ կարևոր. Ա՛ռ քեզ նշան, ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղևն ոսկոր, Կտուեա՛ և կեր զգը-ռուզն աղուոր» (հանելուկ ընկոյզի վրայ).


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Դորակ, աց

s.

jar, pitcher;
half a bushel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, սակայն ա-ռանց վկայութեան. Ս. Գրքի վկայութեանց մէջ գտնում ենք միայն սեռ. դորակի, իսկ Յհ. ի-մաստ. տպ. Վենետ. էջ 112 ունի սեռ. դորա-կից, որից հետևում է ի հլ.) «մի տեսակ չափ է (ջուրի, իւղի, գինիի ևն)» ՍԳր. Եղիշ. ը. էջ 112, որից՝ դորակաձև Վեցօր. 166։


Դուռայ

s.

coat, dress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ասիական իշխանների լայն և հաստ հագուստը» Լմբ. առ Լև. տա. Վենետ 1865, էջ 239. Երզն. քեր. -ըստ իս այսպէս պէտք է ուղղել նաև Դաշանց թղթի դուղայ ձևը, որ տե՛ս վերը։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառիս վրայ խօսած են Ալիշան, Հին հաւատօ. Վենետ. 1895, էջ 218 և Մ. Ա-բեղեան, Armenische Volksglaube, 1890 էջ 35։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Ալիշան (անդ), իբր զնդ. դրուխս, տե-րուճ, բայց նաև դիր+ոյժ, որ է պր.. ղիր «դևը», հյ. տիր «ոյժ», լտ. durus, ֆրանս. dur «խիստ», tirannus «ոռնա-ւոր» կամ դուժ «խուժդուժ»։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-զին, -զանց) «եզ» ՍԳր, «ցուլ կենդանակերպը» Եզն., որից՝ եզնանոց «գոմ» Ոսկ. մ. բ. 27, եզնալուծ Սիր. իզ. 10, եզնակ «փոքր եզ» Եպիփ. ծն., «ոսկի բզեզ» Գաղիան. Մխ. առակ., եզնախոլ Պտմ. ա-ղէքս. եզնող «հօտաղ, մշակ, երկրագործ, հերկող» Վեցօր. էջ 129 (ըստ սրբագրութեան Հ. Ա. Վարդանեանի, ՀԱ, 1911, 302 չունի ՆՀԲ), որ յետնաբար եղել է եզող Նար. էջ 138 (Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 281 հասկանում է «միաւորող, կապող լծոց, մաճկալ», իբր եզ «մէկ» բառից). նոյն արմատից է նաև Եզնիկ յատուկ անունը։


Ելեփանդական, ի, աց

adj.

belonging to elephantiasis;
affected with elephantiasis;
— ախտ, բորոտութիւն, elephantiasis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, գրուած նաև եղեփանդա-կան, եղեփանդեան, եղափանդական «մի տե-սակ բորոտութիւն». բուն նշանակութիւնն է «փղական». Խոր. բ. 8. Վրք. սեղբ. տպ. Վե-նետ. էջ 28, 36, 38. տպ. էջմ. 722, 737, z42,


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ հնխ. erth արմատից. այս արմատի erdh-ձևն է ցոյց տալիս յն. ἔոχοραι «գալ», որ ըստ Wackernagel, Deh-nungsgesetz, 3, ներկայացնում է հնագոյն ἔοϑ-σϰοτμαι ձևը. (սակայն Walde, 547 և Boisacq, 287 չեն ընդունում և նախաձևը հա-մառում են *εσ-σϰο-μαι =սանս. rčchátī «հանդիպիլ, հասնիլ», պրս. [arabic word] rasad «հասնիլ»). յն. ἐρχτμαι բառը Pokorniy, 1, 137 դնում է er-sk'o նախաձևից, որ է հնխ.er-«շարժիլ» արմատից՝ sk'o ներկայաձևով։ Յոյն բառի վրայ առանձին մի յօդուած ունի Meillet, MSL 23, 249-258 (հայերէնի վրայ ւատկապէս էջ 255), ուր պահելով և հաս-տատելով երթ = ἔρχομαι կապակցութիւնը, յոյն բառը մեկնում է ἐր-χο-μαι կազմուած չ աճականով, բայց ոչ թէ er-«նետուիլ» ար-մատից, այլ ser-«երթալ, շարժիլ», որից նաև ἔρτο, որ «գնալ» նշանակութեամբ ունի արդեն Հոմերոս։ Հմմտ. նաև ալբան. erδa «եկայ», որ փոխառեալ vin՛ «գալ» բայի կա-տարեալն է։-Հիւբշ. IF, Anz. 10, 47։


Թախթ

cf. Թաղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վե-նետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Զուսպ

adj.

close, narrow;
subdued;
— եւ զերծ ի մարդկանէ (տեղի), distant, far from, isolated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զսպուած, իրեն ճնշելով՝ վատ բանից հեռու պահած» Եփր. պհ. «անջատ (տեղ)» Արծր. «ամփոփ» Վստկ. 198. որ և զիսպ «զսպում, սանձահարութիւն» Մագ. թղ. 243. որից զսպել «ամփոփել, սեղմել, կծկել» Ոսկ. ես. Եւս. պտմ. «ամփոփել (մե-ռածի մարմինը), թաղել» Սիր. լը. 16. Պտմ. սեղբ. Վենետ. էջ 5. նոր գրականի մէջ ան-զուսպ, գազանազուսպ, զսպանակ, զսպանա-կաւոր ևն։


Մէտ

s. adj. adv.

index of scales;
weight, heaviness;
moment, instant;
oscillation;
inclination, propensity;
inclined or prone to, bent on;
— առ —, — ի —, oscillating, balancing;
undulating, floating;
— ի — խոնարհել, to float, to undulate, to wave;
— լինել, to be inclined, prone, to bend, to tend towards.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ունինք մէտ Զն. «հակեալ դիրքով, ծուռ, շեղ», շփոթելով նետ բառի հետ՝ ձևա-ցել է Զթ. նիդ «կշռի սլաքը».-նո՞յն է ար-դեօք նաև Ատն. (Հայոց, Յունաց և Թրքաց մէջ գործածական) միտ «ցատկելու և նման խաղի ժամանակ որոշուած մի կէտ, ուր կո-խում են և ցատկում», որից էլ մէտմէտ խա-ղալ Սվ.։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Միւռոն

cf. Մեռոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։


Կոյտ, կուտից

s.

heap, mass, pile;
great crowd, throng;
flock, herd, drove;
meadows, grazing grounds;
— ձիոց, paddock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ե հ,. «բարդ, խումբ, բազմութիւն» ՍԳր. «երամակ, խումբ, ջոկ՝ մանաւանդ ձիերի» նորագիւտ Բ. մնաց. թ. 25. Փիլ. շն. 279. Խոր. բ. է. Պտմ. աղէքս. 16. «մարդոց բազմութիւն» Խոսր. պտրգ. որից կուտել «դիզել, հաւաքել» ՍԳր. Ոսկ. կուտոց Եփր. թգ. 457. բազմակոյտ ՍԳր. Ագաթ. Կոչ. 110. Վեցօր. հայակոյտ Ագաթ. գաւառակոյտ Ա. մակ. դ. 1. դիակոյտ Յհ. կթ. լեռնակոյտ Ա. նան. եևեղ. խաղաղակոյտ Մծբ. Կոչ. խե-ցակոյտ Ագաթ. ծերակոյտ ՍԳր. Մծբ. նա-խարարակոյտ Ագաթ. Բուզ. կարկառակոյտ Յես. գ. 13. կուտակ Մծբ. Կոչ. կուտակել ՍԳր. Ագաթ. Ոսկ. ես. կուտակութիւն Կոչ, կուտապան «ձիերի երամակի վերակացու» Երզն. քեր. (գրուած է կոյտապան), որ և կուտպան Սիւն. քեր. 209. Միխ. աս. էջ 619. կուտկէն «ուղտի սապատ» Կիր. տպ. Վե-նետ. էջ 214 ևն։


Կոպար, աց

s.

confines, boundaries, limits.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սահման» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 35, Տաթև. ձմ. ծ. և ամ. 657. ո-րից կոպարական Մագ. թղ. 160. կոպա-բաւոր (նոր բառ)։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նուեր «նուեր, նուանք, հարսեր» ձևից։ Windisch. 23 ազգակից է դնում հյ. նու, սանս. snusā, լտ. nurus ռառե-րին։ Վերի ձևերի հետ կապեց առաջին անգամ Տէրվ. Նախալ. 163, յետոյ Bug. ge, Btrg. 37 և IF 445, 449։ Տէրվ. դը-նում է հնխ. yantar>հյ. *նատար> *Բատր>նալր>ներ։ Bugge դնում է *yineter>*նետեր>*նեյր>նէր։ Հիւբշ. Arm. Gram. 478 անապահով է գըտ-նում այս մեկնութիւնը, որովհետև հայը հասցնում է մինչև *neteri-նախաձևը. որ նախաձայնի կողմից համաձայն չի գտնում միւսներին։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 հնխ. *eineter-ից՝ նախաձայնի անկումով։ Հիւնք. նոր բառից։ Ռ. Սեբ. Սչ. Տիգ. նէր (Խրբ. սեռ. նիրօչ), Ասլ. նէ՛ր, Հճ. Զթ. նեյ (սեռ. նիւյիւչ), Սվեդ. նիրդըգէն (որ է ներ-տիկին), բայց նաև նիր։ Նոր բառեր են ներուկ, ներանք։


Նշան, աց

s. geom.

sign, mark;
sign, signal, character, symbol;
trace, vestige;
sign, proof, token;
omen;
miracle, prodigy, wonder;
ensign, colours, flag, standard, banner;
the Holy Cross;
betrothal, affiancing;
seal, mark;
central point, centre;
aim, butt;
point;
— կռուոյ, arms;
— յաղթութեան, trophy, triumph, victory;
— or —ս տալ, to give a sign, to beckon;
to signify, to indicate;
to affiance;
— առնուլ, to take aim at, to level at;
ոչ եւս տալ — կենաց, to give no signs of life;
— անձրեւի է, we shall have rain.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «նշան 2. դրոշմ, ցինա-նշան, յայտանիշ. 3. նետի նպատակ, նշան. 4. դրօշակ. 5. խաչ, խաչանիշ. 6. հրաշք» (հմմտ. ասոր. [syriac word] āϑā «նշան. 2. հրաշք») ՍԳր. Բուզ. Ագաթ. «7. նշանադրութիւն. 8. կէտ, միջակէտ. 9. կենտրսն. 10. նշանագիր. նշանախեց» Սահմ. փիլ. Դիոն. որից նշանել Սղ. դ. 7. Սեբեր. Եփր. ծն. նշանագիր Եբր. և. 12. Եփր. թագ. Եւս. քր. և պտմ. Կորիւն Ագաթ. Ոսկ. նշանագործ ՍԳր. Սեբեր. նշա-նախեր Մտթ. ե. 8. Ղուկ. ժզ. 17. նշանա-կերտ Վեցօր. նշանակիր Բուզ. Սեբեր. նշա-նացի Առակ. զ. 13. Ղկ. ա. 22. նշանաւոր ՍԳո. Եւս. քր. Եւագր. նշանացել «աչքով ևն նշան անել» Բուզ. 225 (հմմտ. աքացել). նշանաւորութիւն «գրուածք» Տիմոթ. կուզ, էջ 259. նշանանի «նշաններ» Մագ. մեծ են. էջ 40. խաչանշան Կորիւն. միանշան Բուզ. հա-մանշան Կոչ. մատնանշան՝ Կորիւն. կառա-նշան Ագաթ. բարենլան ՍԳր. Եզն. բոցանշան Ագաթ. ապանշան Ոսկ. պօղ. ա. 7. նշանիս «թագաւորապսակ կոչուած բոյսը» Բժշ, (տե՛ս ՀԲուս. § 2207), աննշանանալ «հետ-քը կորցնել, անհետ լինել, ծածկուիլ» Մին, համդ. 99, 103. նոր բառեր են՝ նշանառու, նշանազգեստ, նշանախօսութիւն, նշանած ևն։

= Պհլ. [other alphabet] nisān «նշան», պրս. [arabic word] nišān «նշան, նիշ, դրոշմ, հետք, զինանշան, դրօշակ, նպատակ, անգամ»։ Իրանեաններից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] nīsānā «նշան», վրաց. ნიϑანი նիշանի «նշան, նետի նպատակ», ნიმნება նիշնեբա «աչքով նշան անել, նշանացել. 2. ցուց.-մունք, գուշակել, նկատել», ნიმნვა նիշնվա «նշանակել», քրդ. nišan «նշան, ցուցմունք, նպատակ, հարսանեկան նշանադրութիւն». մանչուր. [arabic word] nišan «ձիու վրայ դրոշմ, կերպասի վրայ նշան ևն», թրք. [arabic word] nišan «նշան, հետք, նշանադրու-թիւն» և սրա միջոցով բուլգար. nisanja, ռեռռ. nišan. լեհ. niszan, ռում. nišan, ռուս. Գոանս. nichan «տաճկական պատուանշան». մմտ. նաև նիշ, նշանակ։-Հիւբշ. 205։


Նշանակ, աց

s.

sign, mark;
signal, indication, character, expression, proof;
symbol;
emblem;
label, ticket;
sign, miracle, prodigy;
scepter;
sign-post;
flag, colours, ensign;
— հրոյ, smoke;
flame;
փողք —աց, signal trumpet, bugle;
— դատապարտութեան, judgment, sentence, condemnation;
սուրբ —ք, Sacred Elements;
— հաւատոյ, symbol or formula of faith, Creed;
—ք ախտից, symptoms;
կանգնել յաղթութեան —, to raise a trophy, a monument of victory.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. nisānak «նշան, նպատակ ևն», պրս. [arabic word] nišāna «նշան, նետի նպա-տակ». կազմուած է nisān բառից. հայերէնը պատրաստի-փոխառութիւն է իրանեանից, և ո՛չ թէ մեր մէջ կազմուած, որովհետև -ակ մասնիկը նուազականի նշանակութիւն չունի։ -Հիւբշ. 206։


Ոստ, ոց

s.

branch, bough;
knot, joint;
—ք մատանց ձեռին, the fingers;
—ովք վարակեալ, knotty, nodous, knobby, gnarly;
hill, height, hillock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ի դուրս ցցուիլ»)։-Տէրվ. Լեզու 1887, 150 արմատը ոս, նոյն ընդ վազ-ել։ Հիւնք. ոստ «ճիւղ» բառից։ Bugge IF I, 443 հնխ. g2ost-ձևից, որի հետ հմմա-հհիւս. kast «նետուածք», նորվ. kast «արագ շարժում, խայտալ», լտ. gestire «կայտռել, խայտալ», յուն. βαστάζω «բարձրացնել» ևն։ Scheftelovitz BВ 28, էջ 298 ոստ «ճիւղ» բառի հետ, ինչ. անգլ. spring «ցատկել» և «բուսնիլ»։ Patrubany ՀԱ 1908, 342 հնխ. o «վրայ» +sed «նստիլ»։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ատն. չէչ, Ղրբ. չիչ և Շմ. ջէջ «ճըզ-մած խաղողի կեղևանք», Երև. չէչ «թութի քամած կեղևանք», Ախց. Կր. չէչ «խնձորի. տանձի և նման պտուղների նետելու մեջու-կը, կանաչեղէնների դէն գցելու մասերը, չօփ»։-Սրանց հետ նոյն են չաչ Հմշ. «եգիա-տազորենի վրայի շապիկը կամ պատեանը». Տր. «լոբու դրսի կանաչ պատեանը», Խտջ «շողգամի և բողկի կանաչ տերևները՝ որ չորացնելով պահում են կերակուր եփելու համար»։


Շառաւն, ւունք

s.

camel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ն հլ. «ուղտ». մէկ անգամ ունի Ոսկ. փիլիպ. էջ 430 յգ. հյց. շառաւունս ձե-ւով, որի դէմ միւս ձեռագիրն ունի լաւառ-նունս։ (ԱԲ դնում է նաև «նետ» նշանակու-թեամբ, բայց այս իմաստով տես շաւառն)։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


Շաւառն

s. bot. cannacorns;
calamus odoratus, sweet-scented flag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցորենի ծղօտը». այս նորագիւտ, բայց նախնական իմաստը գտնում եմ Եղիշ. հրց. 65 (Ի նոյն հատ որ սերմանի՝ կան զօ. րութեամբ տակքն և բոյսքն, շաւառն և քիստ և այլն). որից յետոյ՝ «մի տեսակ եղէգ» Գա-ղիան. (իսկ Ստեփ. լեհ. մեկնում է «խոտ լեռնական, յորմէ իւղ հանի»). փխբ. «եռա-ժըշտական փող» ՀԲուս. § 646 կամ «աղևոր մի նուագարան» ՀՀԲ (այս է որ Առաք. լծ, սահմ. 615 գրուած է լաւառն). «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 512). «տաղաւար, եղէգներով շինուած բնակարան» Վանակ. (ըստ ՀԲուս. անդ)։ Բառս նշանա-կում էր նաև «սլաք, նետ, տէգ» և այս նշա-նակութեամբ տարբեր գրչութիւններ են ներ-կայացնում՝ ջուառն Արծր. բ. 3 (հրտր. Պատկ. էջ 87) և շառաւն «նետ» Սեբ. 38 (ձեռ. շաւառունս). որից շաւառեղէգն «եղէգ-նախունկ, խնկեղէգն, calamus aromaticus» Գլլգիյն.։


*Շիպ

cf. Պաղլեղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պաղլեղ». գործածական է նոր գա-ւառաևաններում. հներից թէև աւանդուած չէ, բայց սրանից են շպարար «ներկարար» Կիր. տպ. Վենետ. էջ 210. Պիտառ. շպլեղ կամ շապլեղ «պաղլեղ» Ոսկիփ. Վստկ. 224. շպել «պաղլեղով թրջել» ՓԲ. (գւռ. «տտպել, բե-րանը փոթոթել»)։


Խակ, աց

s. fig.

unripe, immature;
sour, bitter, harsh;
harsh, rugged, rough, unkind, cruel, inhuman;
inexpert, unpractised, ignorant;
ill-bred, boorish, awkward, rude.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «տհաս (պտուղ). անխե-լամուտ, անվարժ, անփորձ (մառռ). ան-կիրթ, անառակ, անգութ (յն. ոճով)» Ոսկ. գաղ, Թես. ես. մ. յհ. ա. և Ա. կոր. որից խակագոյն Ոսկ. յհ. բ. 16. խակագործ Ոսկ. մ. ա. 10. խակագործութիւն Եւս. քր. խակա-կութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. Յոբ. ժե. 33. խակութիւն Ագաթ. Ոսկ. գաղ. և եբր. «անո-ղորմութիւն» Բ. մակ. ժբ. 5. Կոչ. 25 և Վրդ, ատմ. տա. Վենետ. էջ 46 (որ էմինի հրա-տարակութեան մէջ, էջ 66 գրուած է հակա-ռակութիւն), «ապստամբութիւն» Ոսկ. բ. տիմ. ա. խակամիտ Լաստ. ևն։


Խանութ, նթից

s.

shop;
manufactory;
treasure;
store, warehouse, magazine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

кānū9, լտ. canaba, որից էլ գերմ. Kneipe «հասարակ գինետուն»։ Karolides, Iλ. ὄυγϰρ. 100 հայերէնը փոխառեալ է դնում կապադովկ. χανοῦτε «քարտաշի մուրճ» բառից! որ հանում է սանս. han «զարնել, սպանել» արմատից։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ուտ. čar «ճառախօսութիւն»։ Ու-նինք արևել. թրք. [arabic word] jar «յայտարարու-թիւն, վաճառատան մէջ ծախու ապրանքը բարձրաձայն յայտարարել», [arabic word] iar-č1 «փողոցի շրջուն վաճառական, որ ապ-ռում է». չաղաթայ. [arabic word] čar «ճիչ, բացա-գանչութիւն», ❇ [arabic word] ǰarang «արձա-գանգ», ❇ [arabic word] čarlamaq «կոչել, հը-րաւիրել», ❇ [arabic word] ǰarəlmaq «հրատա-րակել, հրապարակել», [arabic word] կամ [arabic word] jar «աղմուկ, ձայն, կոչ, յայտարարութիւն, պատգամաւոր», քումուք. čarlamak «թըռ-չունի ճռուողել», թրք. [arabic word] ǰar «կոչումն, յայտարարութիւն», [arabic word] ǰarjar «շա-տախօս», նաև սրանցից փոխառեալ պրս. [arabic word] ǰar «պատգամ, լուր», [arabic word] ǰārǰī «համբաւաբեր, պատգամաբեր, մունետիկ», ն. ասոր. jar «յայտարարութիւն»։ Բայց այս բառերը հայերէնի՞ց են փոխառեալ, թէ պա-տահական նմանութիւն միայն ունին։ Ըստ Будaгsвь 2, 323 սրանց բոլորի մայր ձևն է մ.նդոլ. dzar, որով այդ բոլորի նմանու-թիւնը պատահական է դառնում։-Յայտնա-պէս Կիլիկեան բարբառից է փոխառեալ թրք. գւռ. Տ. jor «խօսք ընել» (Բիւր. 1899, 798)։


Կթղայ

s.

drinking-glass;
— ընկեր, bottle-companion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաժակ, գաւաթ» Վստկ. 119, 120. Պտմ. աղջ. 145. Փոնց. 66, Բուչ. 84. Տաթև. ամ. 266. որից կթղայընկեր «նոյն բաժակից խմող» Լմբ. առ լև. տպ. Վևնետ. 1865, էջ 241. կթխակ «փոքր բա-ժակ» Քուչ. էջ 59 (Կթխակ ի գինով լեզած Իմ եարին առջևն է դրած). միջին հյ. բժըշ-կական լեզւով կթխայ նշանակում է նաև իբր դեղ ընդունելու ըմպելիք, ինչպէս ունի Մխ. բժշ. 146։ Բառիս շրջեալ ձևն է ներկա-յացնում գխտա, գործածուած 1682 թուից առաջ գրուած մի տաղում. «Նա՛ փեսալ իմ եարն ալ ի հաց, գխտան ալ գինով լցած՝ իմ եարին առջև էր դրած». (Նոր ժող. Ջ. 51)։


Կիճ, կճոյ

s.

marble;
— կարծրակուռ, granit;
հանք կճոյ, — quarry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քարի ծերպ». անստոյգ բառ. մէկ անգամ ունի Պտմ. վր էջ 22 «Ետես երէ մի ի հեղեղատն Տփխեաց և եհար զնա նետիւ. և անկաւ երէն ի կիճ մի քարի»։-ՆՀԲ դրած է կիճթ, բայց տպագիրը, ինչպէս նաև ԱԲ ունին կիճ։ Չունի ՋԲ։


Ճօճ, ից

cf. Ճօճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 53 սրա հետ է համև մատում սանս. pra-уuǰ «նետել, ար-ձակել», pra-уuk-ta «յուզեալ, ճօճեալ,


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։


Մահ, ու, ուան, ուց

s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (կամ նաև -ուան, -ուամբ, -ունք, -ուանց) «մահ, մեռնիլը», լայնաբար՝ «կոտորած, ջարդ, ժանտախտ, ժանտամահ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Բուզ. Կիւրղ. թգ. որից մահաբեր ՍԳր. Կոչ. մահածին Ագաթ. մա-հանից Ոսկ. եբր. մահահանգիստ Ագաթ. մա-հաշունչ Վեցօր. մահապարտ ՍԳր. Ագաթ. մահարձան ՍԳր. մահկանացու ՍԳր. Ոսկ. ես. Եզն. Եւս. քր. դառնամահ Եփր. խոստ ժանտամահ Սեբեր. անմահ Ագաթ. կիսամաճ ՍԳր. խայտառակամահ Ագաթ. կտտամահ Առաթ. բռնամահիկ Ճառընտ. խաշնասmահ Մանդ. խեղդամահ Խոր. Պիտ. մահակապ «մահը կապած» Մ. Մաշտ. 1714, էջ 441. մահալից «մահով լցուած, թշուառ, մահկա-նացու» Բանք իմ. 35 (երկուսն էլ նորագիւտ բառ). վաղամահուկ Փիլ. մահոյ «մահկա-նացու» Եղիշ. առաք. 349 (չունի ՆՀԲ), ևն։ Բառիս հնագոյն ձևն է մարհ, որ մի քանի անգամ գործածուած է Եփր. Վենետիկ 1832, հտ. Գ. էջ 12, 20, 21, 62, 147, 257 (տե՛ս ՀԱ 1912, 177. չունի ՆՀԲ)։ Հետաքրքրական ձև է մահինաբողբոջ Նար. տաղ.։ Նոր բա-ռեր են մահազդ, մահացութիւն, մահերգակ ին։


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მაზმანი մազմանի և թրք. գւռ. Ատն. և Կս. mazman «մազման, չուան շինող» (տե՛ս մազ բառի տակ). գրական թրք. կայ [arabic word] kirman «իլ, րոք», որ փոխառեալ է գւռ. քարման «իլ» (Ակն. Զթ. Խն. Մշ. Տր.) բառից. Հաճինի թուրքերը ունին kermen ձևով, մինչ հայերը՝ քայմօն (այս-պէս նաև Զթ.)-կապադովկ. ϰαρμάνα «իլ» որից ϰαρμανίζω «պտտուիլ», ϰαρμανίτομαι «թափառիլ», ϰορμαντα «շրջանակ» (Karolides, Γλ. συγϰρ. 55 և 169)։ Հմմտ. նաև մատման «իլ»։-Վերջապէս հայերէնից է բոշայ. ման-խիկարել «մանել», որի մէջ -խիկար-յա-ւելուածի համար հմմտ. նետխիկարել «նե-տել» (Finck, Die Spr. d. Arm. Zigeuner, ЗАН 1907, էջ 57)։


Մանկլաւիկ

s.

court-page, courtier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սենեկապան արքայի, ար-քունի սպասաւոր» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 77 (իբր օտար բառ գրում է և մեկնում «Մանկլաւիկքն, որք են սենեկապանք ար-քայի և մօտակայք»). աւելի ուղիղ ձևն է մանգլաւիտ Նար. խչ. 380 (դրուած է սեռ. մանգլաւտի ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. մանգլաւտ, որ սխալ է)։


Յովտ, ի

s. fig.

iota;
jot, tittle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«եբրայական» (yōt) գիրը՝ որ այ-բուբենի ամենափոքրիկ տառն է» Մտթ. ե. 18. «Յովտ մի՝ որ նշանախեց մի է». սրա ակնարկութեամբ՝ Քննեցէք, ասէ, զգիրս, և յոտ նշան մի՛ անցցէ. Ոսկ. ճառք 550. Յովտ մի զանց առնել ո՛չ է առանց տուժանաց Ոսկ. յհ. ա. 35. Զի եթէ յովտն նշանախեց՝ որ է մի ի փոքրկանց տառից և ունի զտեղի մեծամեծաց. Եղիշ. չրչր. 243.-լայնաբար նշանակում է նաև «կէտ, նշան». Զտեղի ար-տևանոց աչացն յովտ (յօտ) մի ծրագրեալ, որ ոչ կարէր նշմարել. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109 (հրտր. Շահն. բ. էջ 93 այս բառը դնում է հօտ՝ համարելով գւռ. հօտ «խաղի մէջ շին-ուած փոսիկ, ուր խաղացողները վէգ, ընկոյզ ևն են նետում»)։ Բառիս գործածութեան ու-րիշ օրինակ չկայ։


Նաւթ, ից

s.

naphtha.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. «մի տեսակ դիւրավառ ձիւթ, տճկ. նէֆթ եաղը, լտ. bitumen, pix» ՍԳր. Եւս. քր. Խոր. աշխ. Կաղանկտ. (արև-մըտեան գրականում բառս նշանակում է «նաւթային իւղ, naphte», իսկ արևելեան գրականի մէջ «քարիւղ, pétrole»). գրուած է նաև նափաթ Միխ. աս 339 (այլ ձ. նֆաթ). նֆատ Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 132, նփատ հրտր. Էմինի, էջ 172, նաև Մաղաք. աբ. 40 (սխալ տպուած որսայն փալտ, որի դէմ տպ. Երուսաղէմի, էջ 55 Սսայ նփատ)։ Որից նաւթել (գրուած նաֆտել) «քարիւղով ցօծել» Մին. համդ. 60, արդի գրականում՝ նաւթային, նաւթարդիւնաբերութիւն, նաւթ-արդիւնաբերական, նաւթահանք, նաւթահոր, նաւթաբեր, նաւթահող, նաւթաշրջիկ ևն։


Մեղծ, ի

s.

soot, smut;
adj. fig. prodigal, libertine, licentious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. ՀՀԲ և ՋԲ մեևնամ են «ձանձախարիթ, մուր». ՆՀԲ չունի. իսկ ԱԲ մեկնում է «անառակ». որից յոլովա-մեղծ «մրոտ» Նար. խը, էջ 121 (տպ. լոլո-վամեղձ. այսպէս նաև տպ. Պօլիս 1850, էլ 137. իսկ Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 241 ունի յոլովամեղծ)։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քշել, վարել, առաջ տանիլ, հրե-լը». այս արմատից են մղել «քշել, վարել, հրել» Թուոց լե. 20, 22. Սեբեր. Ոսկ. եբր. և մ. գ. 16. «պատերազմ վարել» ՍԳր. «ան-վարժ կենդանին կրթել, գործի քշել» Մեկն. ծն. մղիլ «նետուիլ» Կիր. 135 (մղիլ ի վախից «գահավիժուիլ»), մղօն «մղումն», որից մղօն տալ «հրել» Զենոբ 47. մուղ «գործի մէջ մը-տած, վարժ (անասուն)» Ոսկ. ես. ընդդիմա-մղել ԱԲ. ճակատամուղ Բուզ. մէզմուղ Բժշ, ջրմուղ ՍԳր. (շատ անմիտ սխալ է ջրմուղի՝ որ սկսել է գործածուել այժմ Երևանում, իբր թէ ուղի «ճանապարհ» բառից լինէր կազ-մուած), տրմուղ «անվարժ՝ չլծուած (անա-սուն)» Երեմ. լա. 18. Ոսկ. մ. ա. 6 և եբր. լա. Եւս. պտմ. Սեբեր. (կազմուած տր<տուր բացասական մասնիկով), որ և անմուղ Ոսկ. մտթ. և յհ. հակառակն է քաջամուղ «վարժ (ձի)» Աթան. էջ 607. հայկական կրկնու-թեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ.։

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մարաջախտ, ի

s.

marshal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իշխան զօրավար» Լմբ. առ Լև. տպ. Վենետ. 1865, էջ 240. Պտմ. կիլ. 210. Անսիզք 3. գրուած մարաջախ Սմբ. պտմ. 112. գործածական դարձաւ նոր գրա-կանում՝ իբր ֆրանս. marêchal։