Entries' title containing ն : 10000 Results

Երկայնաբանութիւն, ութեան

s.

prolixity, tiresome length in a discourse.

NBHL (3)

μακρηγορία, μακρολογία sermo longus, oratio logo, multiloqium Բան երկայն. շատխօսութիւն.

Յայտնի վկայութիւնս առնուլ ի մէջ՝ երկայնաբանութեան է։ Յանյագ երկայնաբանութենէ խոյս տուեալ. (Փիլ.։)

Կրկնեաց՝ ո՛չ եթէ վասն երկայնաբանութեան. (Երզն. քեր.։)


Երկայնագոյնս

adv.

too long.


Երկայնադէզ, դիզի, դիզաց

adj.

too long or extended, gigantic.

NBHL (2)

Ընդ երկայն դիզացեալ. բարձր. հսկայաչափ.

Երկայնադիզօք հասակօք. (Խոր. ՟Ա. 10։)


Երկայնածնօտ

adj.

having a long jaw, long-jawed.

NBHL (2)

Որոյ ծտօտն է երկայն. երեսը կամ դունչը երկան.

Այտքն ի ներքոյ միահարթք երկայնածնօտք. (Ոսկ. կողոս.։)


Երկայնակեաց

adj.

that lives long;
— լինել քան զոք, to outlive, to survive.

NBHL (5)

μακρόβιος, μακροχρόνιος, μακροήμερος longaevus, prolongans vitam Որ յերկար կեայ, ապրի, կամ տեւէ. բազմաժամանակեայ.

Զաւակ երկայնակեաց. (Ես. ՟Ծ՟Գ. 10։)

Կեանք երկայնակեաց». յն. երկայնակեցութիւն. (Բարուք. ՟Գ. 14։)

Ի բազմութիւն սերէին յերկայնակեաց ժամանակ». յն. յերկայնութիւն կենաց. (Ոսկ. ես.։)

ԵՐԿԱՅՆԱԿԵԱՑ ԼԻՆԵԼ. Յերկար կեալ. երկայնօրեայ լինել. շատ ապրիլ։ (Ել. ՟ի. 12։ Օրին. ՟դ. 41։ ՟ե. 16։ ՟ժէ. 20։ Դտ. ՟բ. 7։ Իմ. ՟գ. 17։)


Երկայնակեցութիւն, ութեան

s.

longevity.

NBHL (6)

μακροβίωσις, μακροβιότης vita longaeva Երկայնակեացն գոլ. երկարութիւն կենաց. երկարատեւութիւն.

Երկայնակեցութեան պարգեւօք պսակէ զկենդանին. (Պիտ.։)

Առողջութիւնք մարմնոց ... եւ երկայնակեցութիւն ամաց. (Եղիշ. ՟Բ։)

Եւ իբր Երկայն կենակցութիւն, եւ յերկար բնակութիւն.

Եւ զսկզբանէ սէրն ի միասին երկայնակեցութեամբն յոգիսն կնքեալ՝ լուծանել ոչ կարեն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի տան տեառն զերկայնակեցութիւն. (Ասող. ՟Գ. 21։)


Երկայնահասակ

adj.

of too long or extraordinary a size, tall.

NBHL (2)

μακρός prolixus, altus Երկայն հասակաւ. բարձրահասակ.

Այր մի երկայնահասակ. (Ոսկիփոր.։)


Երկայնահեր

adj.

long-haired.

NBHL (2)

Որոյ հերք գլխոյն են երկայն. մազը երկան.

Լիրբ եւ երկայնահեր. (Ուռհ.։)


Երկայնահոգի

cf. Երկայնամիտ.

NBHL (2)

μακρόθυμος longanimis, patiens ըստ յն. ոճոյ՝ իբր Երկայնամիտ.

Երկայնահոգի՛ լինիջիր. (Եւագր. ՟Թ։)


Երկայնաձգեմ, եցի

va.

to prolong, to extend.

NBHL (1)

Երկայնաձգեալ զկենցաղավարութեան քո զվարս. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Երկայնաձեռն

adj.

long-handed.

NBHL (5)

μακρόχειρ longimanus Որոյ մի ձեռն կամ երկոքեանն են երկայն. ուստի լինի եւ ասի նաեւ Երկայնաբազուկ. ձեռքը՝ թեւը երկան.

Արտաշէս երկայնաձեռն. (Եւս. քր. ՟Բ։ Նախադր. ՟Ա. Եզր.։ Ասող. ՟Ա. 1։)

Առ երկայնաձեռն արտաշիսիւ. (Սամ.։)

Զկնի երկայնաձեռին թագաւորեաց արտաշէս միւս. (Միխ. աս.։)

Գայր ամիրայն տաճկաց, որոյ անունն երկայնաձեռն կոչէին. (Ուռհ.։)


Երկայնաձեւ

adj.

long, extended;
parallelogram, oblong.

NBHL (2)

Երկայն ձեւով. առաւել տարածեալ ընդ երկայնութիւն.

Տեսեալ առ եզերբ ծովուն երկայնաձեւ բլուր. (Խոր. ՟Ա. 15։)


Երկայնաձիգ

adj.

very long, elongated;
that lasts long;
far.

NBHL (14)

ἑπιμήκης oblongus μακρός longs Ձգեալ տարածեալ ընդ երկայն. երկան.

Երկայնաձիգ հովիտ, կամ ձող, ելուզմունք բարունակաց, ստեղն, մատունք. (Խոր. ՟Ա. 15։ Պիտ.։ Սկեւռ.։ Մագ.։)

Ընդ նեղ եւ ընդ երկայնաձիգ անցանելով պարանոց. (Արիստ. աշխ.։)

Երկայնաձիգք էին հասակօք։ Երկայնաձիգ ճանապարհ. (Վրդն. ծն. եւ Վրդն. պտմ.։)

Ըստ երկայնաձիգ լարի բանն ունի զբխումն. (Լմբ. ժղ.։)

Երկայնաձիգ ժամանակ կամ ժամանակք, պատմութիւնք. (Ոսկ. մտթ.։ Վեցօր. ՟Թ։ Եւս. քր. ՟Ա։)

Օրն այն մեծ եւ երկայնաձիգ եղեւ քան զամենայն աւուրս. (Ոսկ. ես.։)

Ձանձրութիւն կրօնաւորի՝ երկայնաձիգ. (Կլիմաք.։)

Բազում եւ երկայնաձիգ բանս ամբաստանութեան յաճախեաց առ հրէայս. (Ոսկ. ես.։)

Ողբս երկայնաձիգս յօրինէր. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ահա մարտիւրոսութիւն երկայնաձիգ. (Սիսիան.։)

Աջողեցաւ ձգել զսուինն. քանզի էր կորովի եւ երկայնաձիգ, հեռի զաշտէսն արձակեալ. (Խոր. ՟Բ. 5։)

ԵՐԿԱՅՆԱՁԻԳ. մ. Յերկար. ընդ երկար.

Ի սա գանս ահաւորս եհար միայն երկայնաձիգ աղօթելն առ տէր. (Կլիմաք.։)


Երկայնաճիւղ

adj.

furnished with long branches.

NBHL (2)

Որոյ ճիւղք կամ ոստք են երկայն. երկան ճղերով.

Զթանձրախիտ մայրիսն ... եւ զերկայնաճիւղսն. (Սարգ. յկ. ՟Ը։)


Երկայնամիտ, մտաց

adj.

patient, that suffers patiently, that perseveres;
— լինել, cf. Երկայնամտեմ.

NBHL (12)

μακρόθυμος longanimis, lenis, patiens Ոյր միտքն կամ սիրտն եւ հոգին է լայն եւ ընդարձակ. յերկարատեւ համբերօղ. եւ հեզ. (որպէս եւ կարճամիտն է անհամբեր) ըստ յն. եւ եբր. երկայնահոգի, կամ երկայն՝ այսինքն ծանր ի ցասումն.

Տէր աստուած ... երկայնամիտ. (Ել. ՟Լ՟Դ. 6։ Իմ. ՟Ժ՟Ե. 1։)

Այր երկայնամիտ. (Առակ. ՟Ժ՟Դ. 29։ ՟Ժ՟Բ։ 18. Ժող. ՟Է. 9։)

Խրախոյս է երկայնամտաց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Յերկայնամտէն գտանել յանցանացն ներողութիւն. (Լմբ. սղ.։)

Երկայնամիտ բարերարութիւն կամ բարութիւն». իմա՛, երկայնամտական. (Նար.։)

ԵՐԿԱՅՆԱՄԻՏ ԼԻՆԵԼ. cf. Երկայնամտել.

Երկայնամի՛տ լերուք եղբա՛րք իմ մինչեւ ի գալուստն տեառն. (Յկ. ՟Ե. 7։)

Սակաւիկ մի երկայնամի՛տ լեր. (Եղիշ. ՟Գ։)

Երկայնամի՛տ լեր առ իս. կամ լինիցի առ նոսա. (Մտթ ՟Ժ՟Ը. 26։ Ղկ. ՟Ժ՟Ը. 7. եւ այլն։)

Երկայնամի՛տ եղերուք ի վերայ բարկութեան հասելոյ ձեզ յաստուծոյ. (Բարուք. ՟Դ. 25։)

Երկայնամիտ լինիմք ի վերայ տգիտութեանդ ձերոյ. (Եղիշ. ՟Ը։)


Երկայնամտեմ, եցի

vn.

to be patient, to suffer patiently, to persevere.

NBHL (10)

μακροθυμέω longanimis sum, patienter fero, exspecto Երկայնամիտ լինել. յերկար համբերել, սպասել. ներողամիտ լինել. անձանձրոյթ դեգերիլ.

Եւ դու երկայնամտեցեր առ նոսա. (Նեեմ. ՟Թ. 30։)

Ահա մշակ երկայնամտեալ սպասէ պատուական պտղոյն երկրի ... երկայնամտեցէք եւ դուք. (Յկ. ՟Ե. 7։)

Առ ի՞նչ երկայնամտեցեր այնչափ առ եղբայրն այն. (Վրք. հց. ՟Զ։)

Երկայնամտէ ոք առ այնոսիկ՝ որոց կարօղն է հատուցանել. իսկ համբերէ՝ որոց ոչ զօրէ լինել վրէժխնդիր. (Շ. յկ. ՟Կ՟Բ։)

Երկայնամտեաց նմա սուրբն. (Ճ. ՟Ա. ՟Բ։)

Երկայնամտեալ յուսով. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Երկայնամտեա՛, զի ծագեսցէ. (Լմբ. ամբակ.։)

Բաւական համարեալ զճ.ամն երկայնամտել այնոցիկ. (Վրդն. ծն.։)

Երկայնամտել ի խորին բանս, եւ աշխատել եւ քննել. (Զքր. կթ.։)


Երկայնամտութիւն, ութեան

s.

longsuffering, patience.

NBHL (3)

cf. Երկայնմտութիւն.

Ի զրկելոցն երկայնամտութիւն պահանջէ։ Երկայնամտութիւն՝ առ միմեանս (լինի), համբերութիւն առ արտաքոյսն. (Շ. յկ. ՟Կ՟Ա. ՟Կ՟Բ։)

Պա՛րտ է զմեղուցեալսն դարձուցանել երկայնամտութեամբ. (Բրս. հց.։)


Երկայնամօրուս

adj.

longbearded.

NBHL (4)

ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒ ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒՍ. Ունօղ զերկայն մօրուս. մօրուքը երկան.

Էր սուրբն պօղոս ալէխառն, երկայնամօրու. (Հ=Յ. յունիս. ՟Ի՟Թ. որ ի Հ. գրի՝ երկայնամօրուս։)

ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒ ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒՍ. Ունօղ զերկայն մօրուս. մօրուքը երկան.

Էր սուրբն պօղոս ալէխառն, երկայնամօրու. (Հ=Յ. յունիս. ՟Ի՟Թ. որ ի Հ. գրի՝ երկայնամօրուս։)


Երկայնանամ, ացայ

vn.

cf. Երկայնիմ.

NBHL (3)

Երկայն լինել. երկայնիլ. եւ Երկարիլ. երկննալ.

Երկայնացան ջիլքն. (Ճ. ՟Ա.։)

Բանն մեծանայ երկայնանալով եւ լայնանալով ըստ արտագնացական ճառին. (Փիլ. ել.։)


Երկայնանիստ

adj.

extended, great.

NBHL (3)

Որոյ նիստն կամ դիրքն է երկայն.

Առ երկայնանստիւ միով լերամբ. (Խոր. ՟Ա. 5։)

Ընդ ասորեստանն մեծ եւ երկայնանիստ. (Նար. առաք.։)


Երկայնաչափ

adj.

very long.

NBHL (2)

Որոյ չափն է երկայն.

Երկայնաչափ պատկեր. (Վրդն. դան.։)


Երկայնաչափութիւն, ութեան

s.

length;
longimetry.

NBHL (2)

Երկայնութիւն. բարձրութիւն.

Ըստ երկայնաչափութեան երիցն երեւէին. (Փարպ.։)


Երկայնապատում

adj.

prolix, too diffuse.

NBHL (1)

Երկարաբան ի պատմութիւն. երկարապատում։ (Խոսր.։ Ոսկիփոր.։)


Երկայնապունք

adj.

long-legged, long-shanks.


Երկայնատարած

adj.

much extended.

NBHL (3)

Երկայնաձիգ. եւ մեծաթեւ. μεγαλοπτέρυλος

Արծուին մեծ՝ մեծաթեւ՝ երկայնատարած. (Եզեկ. ՟Ժ՟Է. 3։ յորմէ եւ Ոսկ. ես. ՟Բ։)

Բանս մեծաձիգս երկայնատարածս առցուք ի պատմութիւն ճառիս. (Վեցօր. ՟Ա։)


Երկայնատտուն

adj.

long-tailed.


Երկայնացուցանեմ, ուցի

va.

cf. Երկայնեմ.

NBHL (2)

cf. ԵՐԿԱՅՆԵՄ. երկնցընել.

Մորուս երկայնացուցանել, կամ զաւուրս, կամ զանօրէնութիւնս. (Լմբ. առ լեւոն.։ Վեցօր. ՟Զ։ Ճ. ՟Բ.։)


Երկայնաւուրք, ից

s. adj.

long life, long days;
—րս or —րց, long lived;
—րս լինել, cf. Երկայնօրեայ՞՞՞լինիմ.


Երկայնաքիթ

adj.

long-nosed.

NBHL (3)

Որոյ քիթն է երկայն.

Անձամբ էր միջակ, եւ երկայնաքիթ (սրբոյն մարկոս). (ՃՃ.։ Հ=Յ.։)

Սորա նշանաւորն լինել, եւ նորա երկայնաքիթն լինել՝ անձնաւորութեան են սահմանադրութիւնք. (Դամասկ.։)


Երկայնբանութիւն, ութեան

s.

cf. Երկայնաբանութիւն.


Երկայնեմ, եցի, եա՜

va.

to lengthen, to extend, to stretch, to draw, to draw out;
to prolong;
— զոտս or զսրունս, to stride, to straddle.

NBHL (9)

παρατείνω, ἑκτείνω, μακρύνω եւ այլն. extendo եւ այլն. Երկայնացուցանել. երկայն առնել. ձգել. ձգտել. եւ Երկար առնել. յերկարել. երկընցընել.

Երկայնել զապաւանդակս, զքղանցս, կամ զճառս մատեանին, զբանն. (Ես. ՟Ծ՟Դ. 2։ Մտթ. ՟Ի՟Դ. 5։ ՟Բ. Մակ. ՟Բ. 33։ Գծ. ՟Ի. 7։)

Եւ երկայնէր ճակատն՝ զեղոյր. (՟Ա. Մակ. ՟Զ. 40։)

Միտք ձգի եւ երկայնի այռ ամենայն իմանալիսն. (Փիլ. ել. ՟Բ. 111։)

Երկայնէր հակառակութիւնն մինչեւ յամիսս հինգ. (Խոր. ՟Ա. 28։)

Տէրն մահու եւ կենաց ե՛ւ կարճել իշխէ զհրամանն իւր, եւ երկայնել. (Եզնիկ.։)

Տարածանէր երկայնէր զճակատն յերկայնութեան մեծի դաշտին. (Եղիշ. ՟Զ։)

Ձգեն երկայնեն զերեկունն. (Եղիշ. միանձն.։)

Ժամավաճառ բանիւք երկայնէր զասացեալսն. (Փարպ.։)


Երկայնժամանակեայ

adj.

that lives or lasts long;
of a long while or time.

NBHL (3)

ԵՐԿԱՅՆԺԱՄԱՆԱԿԵԱՅ ԵՐԿԱՅՆԺԱՄԱՆԱԿԵԱՆ. μακροχρόνιος longaevus χρόνιος diuturnus Երկայնակեաց. եւ Երկարատեւ.

Թէպէտ եւ ան զփիղ երկայնաժամանակեայ իցէ. (Լծ. կոչ.։)

Եւ էր տեսեալ զերկայնաժամանակեան պատերազմն քակեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Երկայնժամանակեան

cf. Երկայնժամանակեայ.

NBHL (3)

ԵՐԿԱՅՆԺԱՄԱՆԱԿԵԱՅ ԵՐԿԱՅՆԺԱՄԱՆԱԿԵԱՆ. μακροχρόνιος longaevus χρόνιος diuturnus Երկայնակեաց. եւ Երկարատեւ.

Թէպէտ եւ ան զփիղ երկայնաժամանակեայ իցէ. (Լծ. կոչ.։)

Եւ էր տեսեալ զերկայնաժամանակեան պատերազմն քակեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Երկայնիմ, եցայ

vn.

to extend or stretch one's self;
to be prolonged.


Երկայնմտութիւն, ութեան

s.

longsuffering, patience.

NBHL (6)

μακροθυμία longanimitas որ եւ ԵՐԿԱՅՆԱՄՏՈՒԹԻՒՆ. Ընդ երկար համբերութիւն. ներողամտութիւն.

Յերկայնմտութենէ յաջողութիւն թագաւորի. (Առակ. ՟Ի՟Բ. 15։)

Զներելովն եւ զերկայնմտութեամբն արհամարհիցես։ Որ համբերն բազում երկայնմտութեամբ. (Հռ. ՟Բ. 4։ ՟Թ. 22։)

Աղաչեմ, երկայնմտութեամբ լսել ինձ». յն. երկայնմտաբար. (Գծ. ՟Ի՟Զ. 3։)

Երկոլքումբք տեսանեմբ վարեցեալ զաստուած, երկայնմտութեամբն եւ վրէժխնդրութեամբն. (Յհ. իմ. պաւլ.։)

Ցուցանէ զբազում ժամանակաց զերկայնմտութեամբ իւր. (Մխ. երեմ.։)


Երկայնորդ

s. mech.

lengthening piece;
adjutage, tube or pipe for waterworks


Երկայնութիւն, ութեան

s. geog.

length;
court;
longitude;
depth;
— աւուրց՝ կենաց, long days;
length of days, long life, longevity;
խաղալ գնալ յ— գետոյն, to skirt, to run along the river;
յ—, of the length of;
to the... longitude.

NBHL (5)

μῆκος longitudo μακρότης longinquitas Տարածութիւն ընդ երկայն. եւ Հեռաւորութիւն. եւ Երկար տեւողութիւն. յերկարութիւն.

Երկայնութիւն տապանի, կամ փեղկի։ Սուր՝ թզաւ յերկայնութիւն։ Քսան վտաւանաւ երկայնութեամբ։ Երկայնութիւն ճանապարհի, կամ կենաց, աւուրց. ն.։ Ել.։ Օրին.։ Դտ.։ Դան.։ եւ Խոր.։ Եղիշ. եւ այլն։)

Ի վերայ բերել հրամայէ զկարգ եւ զդիր աւուրցն եւ կանոնաց՝ ըստ երկայնութեան եւ թակրճութեան. (Յհ. իմ. ատ.։)

Պէտք բանիս պահանջեն զերկայնութիւն. (Արշ.։)

Բազումք ի ձէնջ տաղտկացեալ են առ ի բանիցն՝ տաղտկութիւն ընթերցողացն լինիցի. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։ Խոր. ՟Բ. 56։)


Երկայնօրեայ՞՞՞լինիմ

sv.

to live long.

NBHL (2)

ԵՐԿԱՅՆՕՐԵԱՅ ԼԻՆԵԼ. μακροημερεύω prolongo dies, longaevus sum Կեալ ընդ երկայն աւուրս. շատ օրերով ապրիլ.

Երկայնօրեայք լինիցիք յերկրին, կամ ի վերայ երկրին, զոր ժառանգիցէ. (Օրին. ՟Ե. ՟Զ. ՟Ժ՟Ա. ՟Լ՟Բ։)


Երկան, աց

s.

mill;
mill-stone;
grindstone;
— իշոյ, mill-stone turned by an ass;
վերին —, upper mill-stone;
ներքին —, lower mill-stone;
cf. Երկանաքար.

NBHL (10)

μύλος, μύλον mola, molendinum Աղօրիք. եւ քարինք աղալոյ. որպէս երկանաքար կրկին՝ վերին եւ ներքին. ջաղացք, երկանք, երկանի քարը.

Ա՛ռ երկան, աղա՛ ալիւր։ Բեկոր երկանի։ Ձայն երկանի։ Քար մի իբրեւ զերկան մեծ։ Մինչեւ ցանդրանիկ աղախնոյն՝ որ կայցէ յերկանս։ Եթէ երկու աղայցեն ի մի երկանս. (Ես. ՟Խ՟Է. 2։ Դատ. ՟Թ. 53։ Յայտ. ՟Ժ՟Ը. 21. 22։ Ել. ՟Ժ՟Ա. 5։ Մտթ. ՟Ի՟Դ. 41։)

Իբրեւ հատ հաճարոյ ի մէջ երկուց երկանաց. (Արշ.։)

Զերկանիցն օրինակ ի մէջ բերէ. (Երզն. մտթ.։)

Մանրեալ հատքն երկանաւ. (Վրդն. ղեւտ.։)

Եթէ ոչ ծածկեն զաչս եզին յերկանս, ուտէ զալիւրն՝ զոր աղայ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Ես կին մի առ երկանս գտանիցիմ ... եթէ ի հարկէ ընդ երկանս կապեալ իցես. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

ԵՐԿԱՆ ԻՇՈՑ. μύλος ὁνικός, λίθος μυλικός Մեծ երկան հոլովեալ ի ձեռն գրաստու. վէմ երկնաքար։ (Մտթ. ՟ժը. 6։ Մրկ. ՟թ. 41։)

ՆԵՐՔԻՆ ԵՐԿԱՆ. μύλος meta ռմկ. ներքնակ, ալտ դաշը. եւ Վերին երկան. ἑπιμύλιον catillus ռմկ. վերնակ, իգ՝ իւսթ դաշը.

Մի՛ գրաւեսցես զվերին եւ զներքի՛ն երկան. (Օրին. ՟Ի՟Դ. 6։)


Երկանաղաց

s.

miller.


Երկանաքար, վէմ —

s. adj.

mill-stone;
mill-stone quarry;
of millstone;
— հաստատուն, bedstone, bed mill-stone, lower mill-stone;
— շարժական, runner, upper mill-stone, top mill-stone.

NBHL (6)

Երկան. երկանի քար.

Իբրեւ զերկանաքար իշոյ հանապազ ի վարժման. (Կլիմաք.։)

Երկանաքարիւն իշոյ ի պարանօց օրինակէ զվարս աշխարհիս. (Բրսղ. մրկ.։)

երկանաքար. ա. իբր Երկանաքարեայ, կամ նման երկանաքարի.

Վէմ երկանաքար». յն. վէմ կամ քար երկանի. (Ղկ. ՟Ժ՟Է. 2։)

Զնիզակն իւր զբոլորատէգ ... նստոյց յերկանաքար արձանին. (Խոր. ՟Բ. 8։)


Երկանաւոր մեքենայ

s.

winding-machine or engine, whim-engine.


Երկանիւ

adj. s.

of two wheels;
cabriolet, one-horse chaise;
two-wheel-carriage, cab, hack-cab.


Երկանուն

adj.

binominous, having two names.

NBHL (6)

διώνυμος binominis, duo habens nomina Ունակ երկուց անուանց. երկու անուն ունեցօղ.

Երկանունն ... Ստեփաննոս ... Պսակ. (Նար. խչ.։)

Երկանուանն սմբատայ (յովհաննու). (Լաստ. ՟Բ.)

Թերեւս երկանու էր սա. (Մխ. երեմ.։)

Երկանուն է անուանք երկու ի վերայ միոյ իսկի դասեալ. ո՛րգոն, Եղիազարոս, եւ Եւարեան». յն. Աղեքսանդրոս, եւ Պարիս. (Թր. քեր.։)

Յիսուս քրիստոս կոչեցաւ երկանո՛ւն». այսինքն կրկին անուամբք. (Կոչ. ՟Ժ։)


Երկասիրութիւն, ութեան

s.

cf. Աշխատասիրութիւն.

NBHL (5)

cf. Աշխատասիրութիւն.

Պատիւ ընծայեցուցանէ ըստ գործոյն՝ նորա երկասիրութեանն. (Փիլ. լին.։)

Զերկասիրութիւնն պատուէ. (Պիտ.։)

Յերկոցունց յայսցանէ երկասիրութեանց ... ի գործնական եւ ի տեսական ընթացիցն. (Սարգ. յռջբ.։)

Հայեա՛ց ... ի մեղութիւն երկասիրութիւն. (Լմբ. առակ.։)


Երկավանգ

cf. Երկավանկ.


Երկավանկ, ից

adj.

dissyllabic.

NBHL (4)

ԵՐԿԱՎԱՆԳ ԵՐԿԱՎԱՆԿ. δισσύλλαβος disyllaba, duabus constans syllabis որ եւ ԵՐԿՎԱՆԳ, ԵՐԿՇԱՐԱՎԱՆԿ. Բաղկացեալն յերկուց վանկից կամ ի փաղառութեանց.

Երկավանգք են այս մաշտոց, դաւիթ. (Թրակ. քեր.։)

Եւ այս բառքս ոտք կոչին. զի են՝ որ երկավանգք են, եւ են՝ որ եռավանգք. (Նչ. քեր.։)

Փոխանակ երկավանգի (աբրամ՝) լիցի եռավանգ (աբրաամ)։ Երկավանգ անուն աբրամ՝ մեկնեալ է, հայր վերամբարձ. (Փիլ. լին.։)


Երկատութիւն, ութեան

s.

division into two parts;
— լուսնոյ, dichotomy.

NBHL (4)

Բաժանումն՝ մտօք կամ իրօք.

Բաժանումն՝ լսի երկատութիւն, այսինքն յերկուս որոշել. (Սահմ. ՟Ժ՟Ե. եւ ՟Ժ՟Է։)

Միակն ոչ զերկատութիւն յինքեան ըստանձնեալ բերէ. (Մագ. ՟Խ՟Դ։)

Ո՞ւր ունիցի տեղի երկատութեանն բան. (Սարկ. հանգ.։)


Երկարաբան

cf. Երկայնաբան.

NBHL (2)

cf. Երկայնաբան.

Գուցէ կարծիս առտուեցից ձեզ՝ երկարաբան (լինել). (Պղատ. օրին. ՟Ա։)


Երկարաբանեմ, եցի

vn.

cf. Երկայնաբանեմ.

NBHL (2)

ԵՐԿԱՐԱԲԱՆԵԼ. cf. Երկայնաբանել.

Աւելորդ է մեզ վասն նոցա երկարաբանել. (Շիր.։)


Definitions containing the research ն : 10000 Results

Արեւելակոյս

cf. Արեւելակողմն.


Արեւելեայ, եայց, եաց

adj. s.

Oriental;
—ք, արեւելիք, the orientals;
the eastern regions.

NBHL (8)

ἁνατολικός orientalis Արեւելեան. որ ինչ հայի յարեւելս կոյս, կամ յարեւելակողմն աշխարհի եւ տեղւոյ. արեւելքի.

Բնակեցուցանէ յարեւելեայ ուսոյ մեծի լերինն. (՟Ա 29։ Արեւելեայ պատուհանիւք. Արշ. վերջ։)

Զարեւելեայ տնկագործութեանն վերակացութիւն. (Պիտ.։)

ԱՐԵՒԵԼԵԱՅ, ելայք. գ. , οἰ ἁφἠλίου ἁνατολῶν orientalis, -les Արեւելեան անձն եւ ազգ. արեւելցի.

Զարթուցից զհիւսիսայինն եւ զարեւելեայն. (Ես. ՟Խ՟Ա 25։)

Ազնուական քան զամենայն արեւելեայսն։ Զարեւելեայսն եւ զեդոմայեցիս։ Մադիամ եւ ամաղէկ, եւ որդիքն արեւելեայց։ Լեառնն արեւելեայց. (Յոբ. ՟Ա 3։ Ես. ՟Ժ՟Ա 14։ Դտ. ՟Զ 3. 33։ ՟Է 12։ Ծն. ՟Ժ. 30։)

Ոչ միայն մօտաւորացն, այլ եւ բացական արեւելեաց. (Ագաթ.։)

Զարեւելեայցն եկելոց ազգաց. (Պիտ.։)


Արեւիկ

s.

little or sweet sun (jesting term).

NBHL (3)

Անուշակ արեւ. սիրուն արեւ, արեւուկ.

Զարեգակն աղաչել կամեցեալ՝ ասեն, արեւիկ լուսիկ. (Յհ. իմ. պաւլ.։)

Մանիքեցիք երդնուն յարեգակն, եւ ասեն, լուսիկ՝ արեւիկ քաղցրիկ, լի ես տիզերօք. (Ոսկիփոր.։)


Արեւիշուշտ

adj.

ungrateful.

NBHL (2)

(որպէս թէ Արեւասուտ) ἁγνώμον ingratus Ապաշնորհ. որ ոչ ճանաչէ զերախտիս կենաց եւ այլոց բարեաց, կամ դաւաճան կենաց. անմիտ, անճանաչօղ, ապերախտ.

Վասն է՞ր ի մեծացուցչէն վրիպեալ, եւ զչքաւորն թախանձես. զհատուցիչն խլխլես, եւ զարեւիշուշտն հատուցանել հաշուիս. (Ոսկ. մ. ՟Գ 3։)


Արեւկայ

adj.

a sunny day;
fine weather.

NBHL (1)

Ոչ հանապազ հանէ (արտաքս մրջիւնն զհատսն), այլ յորժամ գիտէ թէ արեւկայ եւ պարզ իցեն, եւ ոչ անձրեւ. (Վեցօր. ՟Թ։)


Արեւմուտք, մտից

s. pl.

West sun set;
the western nations;
յարեւմուտս կոյս, westerly, towards the west.

NBHL (11)

δύσις, δυσμή occasus (solis) Մուտք արեւու, այսինքն մտանելն ի խոնարհելով ի ներքին կիսադունտն. երեկոյ. արեւը մարը մտնալը.

Զենցես զզատիկն առ երեկո ընդ արեւմուտս։ Եւ եղեւ ընդ արեւմուտս։ Եւ եղեւ ընդ արեւմուտս (կամ ընդ արեւմուտն) հրամայեաց յեսու. (Օր. ՟Ժ՟Զ. 6։ Յես. ՟Ժ 27։)

Զի՞նչ արդեօք եւ արեւմուտք աստեղաց. վասն մերոյ օգտի՞ եղեն, քան թէ հարկի շրջաբերութեանն պատեալք ընդ բոլորին. (Փիլ. նխ. ՟բ.։)

ԱՐԵՒՄՈՒՏՔ. δυσμή occidens Կողմն երկնից, կամ տեղին, յոր մտանէ արեւն, որ եւ ԱՐԵՒՄԱՅՐ՝ յորում լոյսն ադանի, հակակայ արեւելից.

Մինչեւ ցծովն արեւմտից։ Որոյ նիստն ընդ արեւմուտս է։ Որ նստի ընդ արեւմուտս։ Յարեւմտից մովաբու։ Յերկրէ արեւելից, եւ յերկրէ արեւմտից։ Յարեւմուտս կոյս քաղաքին.եւ այլն։

(Արեգակն) յարեւմտից մինչեւ յարեւելս երթայ ի մանկութիւն. դարձեալ յարեւմուտս կամօք քովք ծերացեալ հասանէ. (Ագաթ.։)

Արեգակն մտանէ յարեւմուտս։ (եւ նմանութեամբ) Արեգակնն՝ որ պարունակեցաւ արեւմուտիւք մարմնոյն. (Լմբ. սղ.։)

Արեւմուտք տապանն (Յիսուսի) եղեւ արեւելք ... ի խաւարէ լոյս մեզ ճառագայթեաց. (Գանձրն.։)

Որ զդէմս յարեւմուտս է հաստատեալ. (Նեղոս.) իմա՛, ի խաւարային կողմն անխրատ վարուց։

Արեւմուտք յարեւելս ընթացեալք հասին. (Շար.։)

Արեւելք եւ արեւմուտք գիտացին. (Եղիշ. ՟Գ։)


Արեւմտեայ, եայց

s.

west;
—ք, the western nations, cf. Արեւմուտք.

NBHL (6)

δυσμικός occidentalis Որ ինչ եւ որ ոք կայ ի կողմանս մտիցն արեւու կամ յարեւմուտս. ղարպի.

Զամենայն երկիրն, զդաշտայինն, եւ զարեւմտեայն. (Յես. ՟Ժ՟Ա 16։)

Արեւմտեայ պատուհանիւք. (Արշ. վջ։)

Արձակեալ զարեւմտեայ բազմութիւնն։ Վարդապետեցին զկողանսն արեւմտեայ՝ որպէս զարեւելեայն. (Խոր. ՟Բ 6։ ՟Գ 58։)

Ծառայեցուցանել իւր զբոլոր իսկ արեւմտեայսն։ Ըստ արեւմտեայ կուսէ. (Յհ. կթ.։)

Յաղագս մեծի եւ սաստկական արեւմտեայ շարժմանն. (Սարկ. շարժ.։)


Արժեմ, եցի

vn.

to cost, to amount, to stand in;
to be worth;
հաւասար —, to be equivalent.

NBHL (8)

ἅξιος, ἁνθάξιος εἱμι valeo, pretium exaequo Ըստ արժանւոյն կամ արժողութեամբ լնուլ զտեղի գնոյն. հաւասարիլ ըստ կամ ըստ յարգի. աժել. պ. էրզիդէն

Ամենայն ինչ՝ որ պատուական է, չարժէ զնա. (Առկա. ՟Գ 15։ ՟Ը 11։)

Ի վայր ջանան արկանել քան զի՞նչ (զոր ինչ) արժէ վաճառն. (Ոսկ. յհ. ՟Բ 14։)

Որ զամենայն արժէր, յաղագս ամենեցունցն մեռեալ։ Ոչ ուրեմն արժէր զամենեսին, եթէ էր մարդ սոսկ. (Պրպմ. լ.։)

Զոր ոչ երկինք եւ ոչ երկիր արժել ոչ կարեն. (Փարպ.։)

Ոչ արժեն աստի չարչարանքս զհանդերձեալ փառսն. (Իգն.։)

Ամենայն որ ի վերայ երկրի եւ ներքոյ սորա է ոսկի, զառաքինութիւնն ոչ արժէ. (Պղատ. օրին. ՟Ե։)

Ճշմարտութեամբ՝ Աստուած (միայն) իմաստուն ... մարդկային իմաստութիւնս՝ սուղ ինչ եւ ո՛չ մի ինչ արժէ. (Պղատ. ոսկ։) cf. ԱՐԺԱՆ Է։


Արժէք, էից, ժեօք

s.

value, price.

NBHL (3)

Առաւել ռմկ. որ եւ ԱՐԺՈՂՈՒԹԻՒՆ ասի. Գին. յարդ.

Լիցի դրօշս ծանր արժեքօք յաղթող եւ ահարկու. (Մաշտ. ջահկ.։)

Եթէ ագաւ եւ մաշեաց, առնու զարժեքն՝ մինչնոր էր, ըստ որում ասեն վաճառականքն. (Մխ. դտ.։)


Արիաբար

adv.

valiantly, valorously, courageously, manly, bravely, strongly, vigorously;
resolutely, generously, magnanimously.

NBHL (4)

Արիաբար ընդդէմ կալ, վարժիլ, կամ յաղթել, շահատակել, ելանել. (Պիտ.։ Յհ. կթ.։ Նար. ՟Ձ՟Բ։)

Տիրեցին սմա արիաբար մարտիւք ընդ պարսս. (Խոր. ՟Գ 41։)

արիաբար, րք, րաց. ա. Արի բարուք. առաքինի.

Վատն եւ դանդաղն բնակեալ ի մէջ վատացն եւ խօթիցն. (Հց. աթ. կիւրղ. ստէպ։)


Արծաթագործ, աց

s. adj.

silver-smith;
silver.

NBHL (6)

ἁργυροκόπος conflator argenti Որ գործ է սպաս արծաթի. արծթէ բան շինօղ.

Զուր աշխատի արծաթագործն. (Երեմ. ՟Զ 29։)

Դեմետրիոս ոմն անուն՝ արծաթագործ. (Գծ. ՟Ժ՟Թ 24։)

Արծաթագործն եւ պղնձագործն. (Եզնիկ.։)

Ամբարտաւանէր գործովն եւս ի վերայ արծաթագործաց. (Մխ. առակ.։)

ԱՐԾԱԹԱԳՈՐԾ. Գործեալ յարծաթոյ. արծաթի. արծըթէ շինած.


Արծաթազօծ

adj.

silvered.

NBHL (2)

Յոսկի գահոյս հրամայիցէ հանգչել, եւ ի սենեակս արծաթազօծս. (Ոսկ. մ. ՟Ա 20։)

Դրունս ձուլածոյս ի յոսկեգոյն պղնձոյ արծաթազօծս. (Մաթին.) ուր վրիպակաւ գրի՝ ԱՐԾԱԹԱԶՕԹՍ, զոր կարէ ոք ընթեռնուլ եւ Արծաթազօդ։


Արծաթածրար

adj.

that hides or has hidden the money.

NBHL (1)

Մշակք նենգաւորք՝ արծաթածրարք. (Մծբ. ՟Ժ՟Բ։)


Արծաթաձոյլ, ձուլից

s. adj.

melter of silver, silversmith;
melted or mado with silver;
that is entirely of silver.

NBHL (5)

ἁργυροχόος argentarius Որ հալէ եւ ձուլէ զարծաթ. արծաթագործ. արծաթ կամ արծթէ բան թափօղ.

Ընդ ոսկերիչս եւ ընդ արծաթաձոյլս հակառակի. (Իմ. ՟Ժ՟Է 9։)

Զձեռս եւ զգործիս հիւսանց ... քաջ ի բաց զոսկեգործաց եւ զարծաթաձուլից, եւ որոց նկարելն հաճոյ եղեւ ուսումն. (Սարկ. հանգ.։)

ԱՐԾԱԹԱՁՈՅԼ. Ձուլեալ յարծաթոյ. արծաթի. արծթէ թափծու կամ շինած.

Պաղպաջունք ոսկիափայլք եւ արծաթաձոյլք. (Տօնակ.։)


Արծաթապատ

adj.

silvered.

NBHL (6)

περιαργυρόμενος, καρταργυρώμενος եւ այլն. argento obductus Արծաթի թիթղամբ պատեալ. արծաթով զարդարեալ. արծթով պատած. կիւմիշ իլէ գափլը.

Ամենայն սիւնք սրահին շուրջանակի արծաթապատք. (Ել. ՟Ի՟Է 17։ եւ ՟Լ՟Ը 17. 19։)

Թեւք աղաւնոյ արծաթապատ. (Սղ. ՟Կ՟Է 14։)

Հուր անկանի ի տուն դիցն ոսկիապատացն եւ արծաթ ապատացն. (Թղթ. բարուք.։)

Դրամբք արծաթապատս մի՛ առնիցես. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)

Արծաթապատ տապան. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Արծաթառու

adj.

that has received or borrowed money.

NBHL (2)

Վաճառականք իմաստունք արծաթառք։ Արծաթառուքն ցուցցեն զօգուտ եւ զշահ քսակին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Վաճառականք իմաստունք արծաթառք։ Արծաթառուքն ցուցցեն զօգուտ եւ զշահ քսակին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Արծաթասէր, սիրաց

adj.

that loves money, avaricious, covetous, too fond of money.

NBHL (2)

φιλάργυρος pecuniae amans, avarus Մոլեալ ի սէր արծաթոյ. ընչասէր. ընչաքաղց. ագահ. Տե՛ս (Ղկ. ՟Ժ՟Զ 14։ ՟Բ. Տիմ. ՟Գ 11։)

Արծաթասէրն զհարկաւոր կարիսն առաջի արկանէ։ Ցանկութիւն արծաթասիրի ոչ յագի ի բազմութենէ ընչիցն։ Բարիոք թուի արծաթասիրացն՝ նիւթոյն գեղեցկագունութիւն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Բ։)


Արծաթավաճառ, աց

s.

silversmith, who sells silver-plate;
money-changer.

NBHL (3)

ἁργυροπράτης nummularius Որ վաճառէ զարծաթի դրամս. այն է լոմայափոխ, սեղանաւոր.

Արծաթավաճառ ոմն մանուկ հասակաւ. (Վրք. հց. ՟Ը)

Վասն արծաթավաճառաց եւ գինեվաճառաց. (Գէ. ես.։)


Արծաթարար, աց

s.

silversmith.

NBHL (1)

Կռանագործ արթածարարացն. (Ագաթ.։)


Արծաթափայլ

adj.

shining or polished like silver, silvery, having the colour of silver.

NBHL (3)

Փայլուն՝ սպիտակ՝ պայծառ որպէս զարծաթ.

Արծաթափայլ մաքրութիւն. (Նար. կուս.։)

Զսպիտակութիւն արծաթափայլ հոգւոյն շնորհաց. (Լմբ. սղ.։)


Արծաթեմ, եցի

va.

to silver.

NBHL (2)

Առաւել ոռկ. որ եւ արծթել. Արծաթով պատել կամ օծանել.

Զոր յետոյ Սսեցին արծաթեալ է. (Մխ. ապար.։)


Արծաթի, թեաց

adj. s.

silvery, made of silver;
silver-coin.

NBHL (5)

Բազմութիւն պատկերաց. (Սարկ. հանգ.։)

Զսկիհն իմ արծաթի։ Որ ոսկի՝ ոսկի, եւ որ արծաթի՝ արծաթի։ Խարիսխ արծաթի։ Կոնք արծաթիք. տաշտք արծաթիք։ Փողս կռածոյս արծաթիս։ Ջահիւք, եւ լապտերօք արծաթեօք. եւ այլն։

Ոմն պղնձի, ոմն արծաթի։ Արծաթի եղջիւր, կամ կանթեղք. (Ագաթ.։)

Կշռեցին նմա երեսուն արծաթի. (Մտթ. ՟Ի՟Զ. 15։) յն. արծաթիս, իմա՛ դրամս, դահեկանս։

Յաղագս երեսուն արծաթին. (Արշ. ՟Լ՟Ա.) իմա՛, արծաթոյ, դահեկանի։


Արծարծիչ

adj.

kindler.

NBHL (3)

Որ արծարծէ (ըստ ամենայն առման).

Կայծակն արծարծիչ։ Արծարծիչ բարեկարգ շինութեան. (Պիտ.։)

Արծարծիչ շնչոյ. (Լաստ. ՟Ա։)


Արծիւ

cf. Արծուի.

NBHL (2)

Արծիւ սրաթեւ։ Քաջութիւն կամ տեսութիւն արծուի. (Մագ. ՟Լ՟Ի. ՟Ծ՟Ե։ Նար. յովէդ.։ Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Եւ իբր անուն աստեղատան առ (Շիր.։)


Բարեգործ, աց

adj.

beneficent, virtuous, pious, that does good.

NBHL (13)

ἁγαθοποιός, ἁγαθοποιῶν, ἁγαθός qui bona operatur, bonus, probus Որ գործէ զբարին. բարեպաշտ. առաքինի. աղէկ մարդ.

Այր բարեգործ։ Բարեգործք էին։ Տնարարս՝ բարեգործս։ Բարեգործացն պապանծեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն։ Լաւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ Աստուծոյ կամացն չարչարել, քան չարագործացն.եւ այլն։

Բարեգործացն՝ բարութեան ուրախութիւն պատրաստեցին. (Ագաթ.։)

Տէրն բարի՝ չարն ծառայի՝ զբարեգործացն պարգեւեսցէ. (Նար. ՟Հ՟Դ։)

ԲԱՐԵԳՈՐԾ. εὑεργέτης, εὑποιῶν beneficus, munificus, εὑεργέστης bene meritus Բարերար. երախտագործ. մարդասէր. աղէկութիւն ընօղ ուրիշի.

Առ բարեգործն իւր ապստամբ. (Խոր. ՟Բ. 85։)

Տեսանե՞ս ո՛րչափ հատուցանէ Աստուած բարեգործացն յաղքատս. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Բարեգործ առ մարդիկ։ Բարեգործք ոմանք. (Պիտ.։)

Բարեգործացն խնդրել բարիս՝ բնութեան են օրէնք. (Նար. ՟Ձ՟Գ։)

Լինիցիս բարեգործ ալեաց քոց. (Ճ. ՟Ա.) այսինքն խնայեա՛ ի ծերութիւնդ։

Խնդրէ ի քէն Աստուած՝ սիրել զնա իբրեւ զբարեգործ. (Փիլ. բագն.։)

Զի փառաւորեսցեն զբարեգործն Աստուած. (Յճխ. ՟Բ։)

Բարեգործ առ ամենեսին։ Վնասակար եմ բարեգործիդ։ Առանց բարեգործիդ հրամանաց։ Բարեգործ աջովդ, եւ այլն. (Նար. ստէպ։)


Բարեգործեմ, եցի

vn.

to do well, good.

NBHL (25)

ἁγαθοποιέω bona operor, εὑσεβέω pie ago Գործել զբարին եւ զարժանն. առնել զգործ բարի. բարեպաշտել. աղէկ բան ընել.

Յեփթայէ բարեգործել կամելով՝ պարտաւոր դստերն արեան գտանէր. (Խոսր.։)

Բարեգործել եւս զլաւագոյնն յորդորէ. (Պիտ.։)

Զանգործութիւն բարւոյն, որ է ձեռաց նշանակ, ի բարիս բարեգործեաց. (Կամրջ.։)

ԲԱՐԵԳՈՐԾԵԼ. εὑεργεσέω benefacio Բարերարել. եւ երախտագործել. խնամել. աղէկութիւն ընել.

Զանձինս մեր բարեգործիցեմք՝ աստուածատեսս առնելով. (Ածաբ. յայտն.։)

Զոր բարեգործեաց առ ազգս մարդկան, ո՞վ հատուսցէ նմա. (Արշ.։)

Բարեգործես առ չարս եւ առ բարիս։ Բազումս՝ թէ կամիս, բարեգործես ի նոսա. (Խոսր.։)

Բարեգործեալ ձեր առ քաղցեալսն՝ ինձ արարէք. (Զքր. կթ.։)

Փառաւորեսցէ միշտ զբարեգործօղն. ((այսինքն զբարերարն) Յճխ. ՟Դ։)

Այլ դու կարող ես սովորոբար՝ եւ առ զըլացօղս բարեգործել։ Ի քէն միշտ օգնեալ եւ բարեգործեալ. (Նար.։)

Որով բարեգործիմք ի նմանէ. (Ճ. ՟Գ.։)

Յիշեսցո՛ւք, թէ զի՛նչ եւ քանիս մեղաք նմա, եւ ի նմանէ քանի՛ս բարեգործեցաք, եւ սիրեսցո՛ւք զնա. (Ոսկ. գծ.։)

Որք ի ճանապարհի յիշեն զմեզ, ամենայնիւ բարեգործեա. այսինքն խնամարկեա՛. (Ճ. ՟Ա.։)

Լուսաւորք զտիեզերս բարեգործ են զերկիր. (Ճշ.։ եւ Իգն.։)

Որ միանգամայն զամենայն աշխարհս բարեգործեցին։ Զազգս հայրապետաբար բարեգործեցեր. (Ճ. ՟Ա. Բ։)

Ցանկ բարեգործէ զբնութիւնս մեր՝ պէսպէս եւ ազգի օրինակօք. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)

Որչափ առաւել բարեգործես զբարեկամն, այնչափ մանաւաւանդ զօգտակարն քո առնես. (Ոսկիփոր.)

Բարեգործել զնզովեալսն (իբր օրհնել, կամ ի լաւն փոխել)։ Բարեգործեսցին դատակնիքն (այսինքն ի լաւ անդր շրջեսցին). (Նար. ՟Ժ՟Է. ՟Ղ՟Դ։)

Այսպիսիքս լեալք՝ ամենայնիւ ի նմանէ բարեգործիցիմք (այսինքն բարիս գտանիցեմք). (Խոսր. պտրգ.։)

ԲԱՐԵԳՈՐԾԵԼ. Բարւոք օրինակաւ գործել ինչ, կամ ներգործել.

Հրաշափառապէս բարեգործեսցես բանդ կենդանի՝ ինձ խօսողութիւն անսայթաքելի. (իբր շնորհեսցես)։ Բարեգործեա՛ ի յանձին ... զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Դ։)

ԲԱՐԵԳՈՐԾԻԼ. ձ. յն. ոճով՝ է Բարեբաստիկ լինել, երջանկանալ. εὑπράττω, εὑεργέω benevaleo, felix sum

Զի ամենայն մարդկային բնութիւն ըստ ազգակցութեաննդ Քրիստոսի) բարեգործեսցի. (Աթ. ՟Գ։)

Զի մի՛ ցաւելն անմխիթար իցէ, եւ մի՛ բարեգործելն անդաստիարակ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)


Բարեգութ

adj.

benign, humane, merciful, compassionate, tender, charitable, flexible.

NBHL (5)

εὕσπλαγχνος misericors, piissimus Որ ունի զբարի կամ զքաղցր գութ. քաղցրագութ. գթած յոյժ.

Հա՛յր բարեգութ, որ գթացար ի յազգս որդւոց մարդկան. (Շար. ստէպ։)

Քրիստոս որդի Աստուծոյ՝ անոխակալ եւ բարեգութ։ Նաւապե՛տ բարեգութ՝ առ քեզ ապաւինիմ. (Ժմ.։)

Հարք՝ բարեսէրք եւ բարեգութք լիցին. (Յճխ. ՟Ի՟Զ։)

Բարեգութն Պօղոս գրէր, հաստատեցէ՛ք զսէրն, եւ մխիթարեցէ՛ք. (Լմբ. սղ.։)


Բարեդէպ

adj.

becoming, suitable, fit, proper.

NBHL (1)

Զի՞նչ ունիցիս պատճառս բարեդէպս առաջի դնել այդպիսի չարեացդ. (Սարգ. յկ. ՟Դ։)


Բարեդրուժ

adj.

ungtaful.

NBHL (3)

Որ դրժէ զբարին՝ զոր պարտ էր առնել. կամ Դրժօղ առ բարերար իւր. ապաշնորհ.

Ուխտադրուժք, բարեդրուժք առ երախտաւորս։ Աննուէրք, բարեդրուժք, անգութք, անսէրք. (Ոսկ. հռ. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Իսկ բարեդրուժն գրիգոր՝ որպէս ի մեծ արիութեան դարձեալ՝ անկաներ ի քաղաքն կարնոյ. (Ղեւոնդ.։)


Բարեզարդ

adj.

well adorned;
reformed.

NBHL (5)

εὕκοσμος bene ordinatus, concinnus Բարւոք զարդարեալ. շնորհազարդ. բարեկարգ, վայելուչ. պատշաճական.

Պատուեալ բարեզարդ գեղեցկութեամբ։ Բարեզարդ վայելչութիւնք. (Պիտ.։)

Բարեզարդ դաշամբ այս բանի։ Բարեզարդ բառիւք միշտ բարեբանեալ։ զուդամասն կրօնից բարեզարդն եպիսկոպոսութեամբ. (Նար.։)

Ի կարբերդ (շինեցաւ) Մովսիսի վանքն՝ բարեզարդ կարգադրութեամբ՝ բազմութեամբ եղբարց. (Ասող. ՟Գ. 7։)

Կեցեալ այսպիսի բարեզարդ կենօք. (Յիշատ.։)


Բարեզարդեմ, եցի

va.

to embellish, to adorn;
to reform.

NBHL (3)

εὑκοσμέω bene orno, exorno Շքեղացուցանել. վայելչացուցանել.

Լուսաւորք զարարածս բարեզարդեն. (Նար. առաք.։)

Զերկիր յեղանակօք բարեզարդէ։ Բարեզարդեցէ՛ք զձեզ արքունիսդ առաջնոցն սովորութեամբ. (Լմբ. սղ. եւ Լմբ. առ լեւոն.։)


Բարեզարմ

adj.

of good family, noble.

NBHL (5)

εὑγενής, εὑγένειος generosus, nobilis Ազնուազարմ, քաջատոհմիկ.

Զայս ասացեալ վայելուչն այն եւ բարեզարմն՝ ննջեաց խաղաղութեամբ. (Ճ. ՟Ա.։)

Մեծազարմ իշխօղս մեր՝ հանդերձ բարեզարմ ժառանգօք եւ ժառանգակցօք. (Սկեւռ. յար.։)

Իսկ յասելն ի հոլով քերթողական.

Եւ համօրէն՝ նոցին ծննդոյ, յոգնաշաւիղ՝ բարեզարմոյ. (Յիսուս որդի.) իմա՛ բարեզարմի, կամ բարի զարմի։


Բարելաւ

adj.

very good, very useful.

NBHL (2)

καλοκάγαθος bonus, optimus, probus Բա՛րի եւ լաւ. քաջալաւ. ընտիր յոյժ. աղէկ ու լաւ, շատ աղէկ.

Ճանաչել զշահս ճշմարիտ բարելաւ կենդանեացս։ Բարելաւ կատարումն կենաց։ Բարելաւ ունակութիւն, կամ ախորժակ. (Պիտ.։)


Բարեխորհ

adj.

that thinks of good things.

NBHL (5)

Սէր սուրբ ձիթենի պտղալից է ի սրտի բարեխորհին։ Հարք բարեսէրք, եւ բարեխորհք լիցին. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Զ։)

Խաղաղարար եւ բարեխորհ ամենայն երկրի. (Ասող. ՟Գ. 3։)

Զի տեսողացն բարեխոհաց բարի պատճառք խրախութեան լիցին. (Յհ. կթ.։)

Իսկ եթէ կոյս պահեաց զմայրն, Աստուած ծնեալ բարեխորհիցն ճանաչիւր. (Ճ. ՟Գ.։)

Ոչ ոք ի բարեխորհից սակաւ (այսինքն փոքր) զմեղս ստութեանն. (Կլիմաք.։)


Բարեխորհուրդ

cf. Բարեխորհ.

NBHL (2)

Թագաւորեցուցանէ զՎաղարշակ՝ զայրս բարեխորհուրդ, եւ խոհեմ եւ քաջ. (Յհ. կթ.։)

Հանապազ երկս արկանէր բարեխորհուրդն. (Բուզ. ՟Ե. 34։)


Բարեխրատ, ից

adj.

that gives good advice, good instruction;
well instructed.

NBHL (6)

Մի՛ բանսարկուս, մի՛ դինեմոլս, այլ՝ բարեխրատս, զի զգաստացուցանիցեն զմանկամարդս. (Տիտ. ՟Բ. 3։)

Լսօղ եղեալ բարեխրատուցն իւրոց. (Ասող. ՟Բ. 2։)

εὑπαίδευτος recte institutus Բարւոք խրատեալ, քաջ կրթեալ, ի բարին հրահանգեալ.

Որպէ՛ս զիմաստուն եւ զբարեխրատ իմացող պատուեալ (զնաթանայէլ). (Կիւրղ. գանձ.։)

Յայնժամ բարեխրատքն՝ յիւրեանցն ողջախոհասցին յառաքինութեան կալ հաստատուն. (Պիտ.։)

Կարծեմ զնա անպիտան տգիտաց, եւ բարեխրատից. զի եւ բարեխրատքն զայսոսիկ զխօսս ըստգտանեն. (Սոկր.։)


Բարեխօսեմ, եցի

vn.

to intercede.

NBHL (6)

παρακαλέω advoco, deprecor, εὑτυγχάνω, πρεσβέω, ἰκετεύω intercedo, interpello, suplico Բարեխօս լինել եւ թախանձել որպէս միջնորդ եւ աղաչաւոր. միջնորդել.

Բարեխօսեալ առ մեծի թագաւորիդ՝ օգնեսցես մեզ. (Խոր. ՟Գ. 57։)

Զի բարեխօսեսցէ թագուհոյն. (Ճ. ՟Բ.։)

Առ Քրիստոս բարեխօսեա՛, փրկել զժողովուրդս իւր։ Բարեխօսեա՛ վասն անձանց մերոց։ Բարեխօսեցէ՛ք առ տէր. եւ այլն. (Շար.։ Ժմ.։) Իսկ զասելն զհոգւոյն սրբոյ.

Ըստ Աստուծոյ բարեխօսէ վասն սծբոց. (Հռ. ՟Ը. 27.) իմա՛ յանդիման լինել գերօրինակ միջնորդութեամբ. զորմէ տե՛ս ի բառն ԲԱՐԵԽՕՍ։ Գեղեցիկ է եւ առաջիկայս մեկնութիւն.

Բարեխօսել նորա (այսինքն Քրիստոսի) վասն սրբոց, եւ բարեխօսել հոգւոյն սրբոյ՝ առ ի վարդապետելոյ մեզ, զի ընդ միմեանց բարեխօսիցեմք. եւ ոչ եթէ առ բարձրագոյն ոք՝ միածնին կամ հոգւոյն սրբոյ բարեխօսելն գիտելի է. քանզի միապատիւ է աստուածականն, եւ աչ բազմաբար. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)


Բարեկամաբար

adv.

friendly, familiarly, domestically.

NBHL (2)

որ եւ ԲԱՐԵԿԱՄԱՊԷՍ. φιλικῶς, φιλίως aamice Իբրեւ բարեկամ. ընտանեբար.

Աստ եւ անդ վնասնէ զմեզ (չարն), եւ մեք բարեկամաբար ողջունեմք զնա. (Սարգ. յկ. ՟Դ։)


Բարեկամուհի, հւոյ, հեաց

s.

friend.

NBHL (2)

φίλη amica Կին բարեկամ, կամ ծանօթ.

Յաղագս խրախճանութեանցն՝ զբարեկամս եւ զբարեկամուհիս ոչ յոլովագոյնս հնգից՝ երկաքանչիւրոցն ի միասին կոչիլ. (Պղատ. օրին. ՟Զ։)


Բարեկարգ

adj.

well regulated, corrected, reformed, policed.

NBHL (3)

Բարեկարգ շինութիւն տանց։ Օրինաց բարեկարգ յարմարութիւնք. (Պիտ.։)

Բարեկարգ աւանդութիւն, կամ ընթացք. (Լմբ. պտրգ. եւ Ժղ.։)

Բարեկարգ ունելով զգիրս մարմնոյ. (Լաստ. ՟Բ։)


Բարեկարգեմ, եցի

va.

to order properly, to dispose, to put in order;
to amend, to reform.

NBHL (5)

Բարւոք կարգաւորել, գեղեցիկ տնտեսել. ուղղել.

Բարեկարգէ զամենեսեան. (Լմբ. իմ.։)

Քաղաքական օրինօք բարեկարգել։ Յանապատս նոքօք բարեկարգին. (Մխ. դտ.։)

ասի եւ Կարգելն Աստուծոյ զիմն, որ է միշտ բարի. որպէս եւ գործելն Աստուծոյ՝ ասի Բարեգործել.

Զբանակս անդրանկացդ բարեկարգեա՛ ինձ պահապան. (Նար. ՟Ձ՟Դ։)


Բարեկեաց

cf. Բարեկեցիկ.

NBHL (7)

εὕζωος bene vivens Որ բարւոք կեայ ըստ աշխարհի. եւ այն ինչ՝ որով լինի հանգստեամբ կեալ ի կենցաղումս. աղէկ ապրօղ կամ ապրելու.

Բարեկեաց շատակեաց կենօքս յերկրի՝ զձեզ վայելուչս ցուցանիցէք. (Ագաթ.։)

Բարեկեաց փարթամութիւն (մատուցանէ) մարդկանս ազին. (Պիտ.։)

Մանաւանդ՝ τρυφών, τρυφήλος delicatus, deliciis deditus, εὑημέρων, εὑθηνούμενος, εὑπαθών bene agens եւ այլն. փափկակեաց. հեշտակեաց. հեշտասուն. զեղխեալ բարօրութեամբ.

Զմտաւ ած եւ զՂազարոս, իմա՛ զմեծատունն եւ զբարեկեացն ... Ղազարոս ի գոգն Աբրահամու՝ բարեկեաց, յղփացեալ եւ փափկացեալ. (Ոսկ. ղկ.։)

Զբակեկեցին զտրտմութիւնն նախ ասասցուք։ Զբարեկեցացն ակնարէ աստ։ Մի՛ բարեկեցացն երանի տացուք, այլ՝ վշտահանացն. զի սոքա յերկինս փութան, եւ նոքա ի գեհեն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. թես.։)

Սարդանապաղղոս՝ թագաւոր թուլամորթ եւ բարեկեաց. (Սամ. երէց.։)


Բարեկերպ

adj.

that has a good figure, handsome, graceful, genteel, pretty, well-made.

NBHL (2)

Որ ունի զկերպարանս բարւոյ. աղէկ էրնջօղ

Չարն՝ ի ներքոյ դառն ապաժոյժ ղեղւոյն. Իսկ ի վերոյ բարեկերպ գունեալ. նյաղթ հց. իմ.։)


Բարեկեցիկ

adj.

happy, prosperous, in good circumstances, rich.

NBHL (8)

cf. ԲԱՐԵԿԵԱՑ, ըստ ամենայն առման.

Ամենեւին բարեկեցիկն եւ յաջողեալն. (Յոբ. ՟Ի՟Ա. 2։)

Բարեգործքն բարեկեցի՛կք են ի բարութեան նորա. (Յճխ. ՟Է։)

(Տային) յորդառատ գոհութիւն ըստ նմանութեան բարեկեցիկ մարդկան. (Եղիշ. ՟Ը։)

Անօրէնքն ընդդէր են բարեկիցիկք. (Լմբ. սղ.։)

Ի սոդոմ փափկանային, բարեկեցիկ լինէին. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Բարեկեցիկ եւ խրախճան կեանք։ Բարեկեցիկ փարթամութիւն անձանց. (Փիլ.։ Պիտ.։)

Ամայի էին բարեկեցիկ տունք. (Բրս. գորդ.։)


Բարեկիրթ

adj.

well instructed, civil.

NBHL (2)

Այն ինչ՝ յոր իցէ ոք քաջ կրթեալ.

Զայսպէս նուրբ, եւ ոչ բարեկիրթ խնդրոյս՝ ոչ է պարտ օրինադրական վճիռ հատանել. (Պրպմ. ՟Ի՟Է։)


Բարեհաճիմ, եցայ

vn.

to vouchsafe, to accept, to receive favourably, to please.

NBHL (5)

εὑδοκέω complaceo mihi de ... adquiesco, probo Հաճ եւ հաւան գտանիլ. լաւ համարել բարեսէր կամօք. կամել.

Օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա, որ այսպէս բարեհաճեցաւ։ Գոհանամ զքէն Քրիստոս Աստուած իմ, զի այսպէս բարեհաճեալ յիս՝ զօրացուցաներ զիս։ Բարեհաճեցաւ ի քեզ հայր բարերար. (ՃՃ.։)

Բարեհաճեցի՛ր, եւ ընկալ տէր ի հաճոյս քո զվերակացու եւ զտեսուչ հոգւոց մերոց. (Եփր. քրզ.։)

Մերթ որպէս Բարեհաճոյանալ.

Զայս եւ տէրն աւանդեաց՝ զբարեհաճիլն ամենայն մարդկան. (Համամ առակ.։)


Բարեհամ, աց

adj.

tasteful, savoury.

NBHL (3)

εὕχυμος sapidus Համեղ. քաղցրահամ, ախորժաճաշակ. անուշ, համով.

Հոսանք ջուրց բարեհամաց ի լեռնէն իջանելով. (Խոր. ՟Ա. 15։)

Չոգայ ի բարեհամ աղբիւրիկն. (Յհ. կթ.։)


Բարեհամբաւ

adj.

of good renown, of great reputation, famous, renowned, celebrated.

NBHL (7)

εὕφημος bonae famae, fausti nominis, καλώς ἁκούων bene audiens Որ ունի զբարի անուն կամ զհամբաւ. բարեհռչակ. գովեալ. օրհնեալ. աղէկ անուն ունէցօղ, անուանի.

Բարենշան՝ բարեհամբաւ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 37։)

Բարեհամբաւն ի ժողովս ազգաց. (Նար. մծբ.։)

Բարեհամբաւ գովութեամբ։ Լաւ զբարեհամբաւ գովութիւն համարեալք։ Էին զօրութիւն յամենայն բերանոց բարեհամբաւ գովեալ լիցի. (Փիլ.։)

որպէս Բարեհամբաւօղ. գովիչ. գովաբան.

Ընդ ամենայն տեղիս բարեհամբաւ ստանաս զիս քեզ. (Լմբ. սղ.։)

(Պա՛րտ է) բարեհամբաւ լինել եւ գովիչ ի վերայ այսպիսի օգտակար իրաց. (Փիլ. բագն.) յն. εὑφημητέον


Բարեհամբաւեմ, եցի

va.

to celebrate, to publish with praise.

NBHL (11)

Մեղապարտ մաքսաւորն բարեհամբաւեալ. (Նար. ՟Ի՟Բ։)

εὑφημέω, εὑφημίζω celebro, laudo Բարեհռչակել, ներբողել, գովել. եւ Օրհնել.

Բարեհամբաւելով ընդ ամենայն տիեզերս. (Պիտ.։)

Բարեհամբաւեալ ես մաքրութեան շաւիղ։ Հոգեշարժ քնարիւք զքեզ բարեհամբաւեմք. (Նար. կուս.։)

Որք գրովն իւրեանց բարեհամբաւեն զմեր ճշմարտութիւնս. (Լմբ. առ լեւոն.։)

Զնորին հնազանդութիւնն բարեհամբաւէ. (Կլիմաք.։)

Թէ գոհութեամբ բարեհամբաւես զնոյն։ Այլք կուռս բարեհամբաւեցին. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Կին գեղեցիկ՝ փոյթ եւ ժրագլուխ՝ բարեհամբաւի եկեղեցի սուրբ. (Համամ առակ.։)

Մովսէս որպէս օրինադիր բարեհամբաւի. (Ոսկ. ի կոյսն.։)

Բարեհամբաւեցան մարգարէք. (Տօնակ.։)

Եւ այս (օրէնք) բարեհամբաւեսցի. այսինքն՝ իբրեւ բարի հրատարակեսցի. (Մխ. դտ.։)


Բարեհամբոյր

adj.

agreeable, amiable, graceful, polite, civil, gentle, tractable, humane, kind, courteous, complaisant, beneficent.

NBHL (4)

Բարեշնորհ եւ հաճոյական, իբր արժանի համբուրելոյ եւ ողջագուելոյ. քաղցր եւ ամոք, եւ ամոքիչ.

Զարմացեալ ընդ գեղեցկութիւն բարեհամբոյր հասակին. (Յհ. կթ.։)

Շնորհեսցի՛ եւ նոցա իմովս ձայնիւ՝ շունչս բարեհամբոյրս. (Նար. ՟Գ.)

Իսկ ոստիկանն դաւաճանօղ կաճառ էր բարեհամբոյր բանիւ. (Յհ. կթ.։)