having a tart tongue.
Դժնեայ եւ ժանտ բանիւք եւ արդեամբք.
Քծնաբանք ... դժաբանք. (Թէոդոր. մայրագ.։)
cf. Դժակ.
barbarity.
misfortune, ill luck, disgrace, disaster, adversity.
cf. Գժդմնիմ.
cf. Դժգոհեմ.
complaint, discontent.
Տրտունջ. դժկամակութիւն. ապաշնորհութիւն. տժգոհանք, ճշգոհութիւն.
Ի միտ առ դարձեալ զնորա դժգոհութիւն. (Երզն. մտթ.։)
discoloured, dead, pale.
• «անգոյն, գոյնը գցած». պատա-հաբար միայն գործածուած չէ հին մատենա-գրութեան մէջ. սակայն նրա գոյութիւնն են հաստատում դժգունել Ոսկ. Եբր., դժգունի Լմբ. մատ. 93, դժգունութիւն Եւագր. բոլորն էլ յետնաբար գրուած տ-ով, որ յետին տա-ռադարձութեամբ ատամնականի թրթռունն է՝ համապատասխան յաջորդ ժ ձայնին։ Նոր գրականում վերակազմուած է հին դժգոյն ձևը, բայց արևմտեան գրականը գրում է տժգոյն, իսկ արևելեանը՝ դժգոյն։
• = Պհլ. *dužgōn, զնդ. *dužgaona-հոմա-նիշից, որ կազմուած է duž բացասականով՝ gon=gaona >գոյն բառից։-Հիւբշ. 141։
to be discoloured, to fade, to lose colour.
paleness.
Տժգունութիւն. գունատութիւն.
Զերեսաց դժգունութիւն յուսմանէ անտի ծածկեն. (Եւագր. ՟Ժ։)
obstinacy, stubbornness, insolence.
ԴԺԽԵՄՈՒԹԻՒՆ գրի եւ ԴԺԽԻՄՈՒԹԻՒՆ, ԴԺԽՄՈՒԹԻՒՆ. Չարաբարոյութիւն. անզգամութիւն. ժանտութիւն.
Համակ ընդ ձեզ նենգաւ է գնացեալ, երկմտութեամբ եւ դժխեմութեամբ. (Բուզ. ՟Ե. 35։)
Թէ միւսանգամ դժխիմութեամբ թագաւորել կամիցի. (Եփր. թագ.։)
Կացին մնացին ի նմին դժխմութեան. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
cf. Դժխեմութիւն.
cf. Դժկամակեմ.
ԴԺԿԱՄԱԿ ԼԻՆԵԼ, ԳՏԱՆԻԼ. ԴԺԿԱՄԱԿԻՑ ԼԻՆԵԼ. ԴԺԿԱՄԱԿԵՄ, կիմ. θυμόομαι irascor, aegre fero Դժուարիլ կամօք կամ կամաց. դժգմիլ. տհաճիլ. զայրանալ. սրտմտիլ, դառնանալ. խոժոռիլ. դժարը գալ, նեղանալ.
Ընդէ՞ր դժկամակ եղեր վասն բանիս այսորիկ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 42։)
Դժկամակ լինիմ ընդ ասելս. այսինքն ակամայ ասեմ. (Սարգ. ՟բ. յհ. ՟Բ։)
Մի՛ դժկամակ լինիք ընդ նեղութիւնս. (Լմբ. սղ.։)
Ժողովուրդն ընդ այս դժկամակս լինէին. (Լաստ. ՟Ժ՟Է։)
Յորժամ յայլոց լսիցեմք (զչարիս, եւ) դժկամակից լինիցիմք, չէ՛ այնուհետեւ խոնարհութիւն. (Ոսկ. եբր. ՟Ի՟Է։)
Իսկ մանուկն դժկամակեաց, եւ սրտմտեալ պնդեաց զդուռն տանն. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)
disgust, aversion, dislike, distaste, vexation;
resistance.
Խոժոռութիւն. զայրոյթ. դառնութիւն. նեղսրտութիւն.
ugliness.
δυσμορφία deformitas Տձեւութիւն. տգեղութիւն։
Զդժկերպութիւն պաճուճանօքն ծածկել. (Փիլ. նխ. ՟բ.։)
of a bad plant;
whose production is had.
that has a bad or malignant look or aspect;
haggard.
Դժնեայ հայեցուածով. խոժոռադէմ.
Խորակն, եւ դժնահայեաց. (Խոր. ՟Բ. 7։)
painful, troublesome, uneasy, tiresome, bitter, odious, cruel;
haughty, austere, grievous, vexatious, mortal, terrible.
• (ոստ ՆՀԲ ի-ա հլ. թէև առանց վկայութեան) «դժուար, անտանելի, գեշ, սաստիկ, չարաչար» Եսթ. ժգ. 4, 5. Ոսկ. յհ. բ. 24, Եղիշ. Փիլ., որից՝ դժնդակագոյն Եւս. քր., դժնդակութիւն Առակ. իգ. 29. Ոսկ. ա-կոր., դժնդակատես Ոսկ. յհ. խէ, դժնդակա-ւուր Պիտ., դժնդակապէս Փիլ. ևն։ բարոյ, ցասուցեալ». մեր բառը նախապէս *դժանդակ ձևն ունէր, որից ա-ի անկումով յառաջացաւ դժնդակ. հմմտ. օժանդակ և օ-ժընդակ։
• = Պհլ. *dižandak ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] dižand, dažund «դաժան, չարա-
• Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 143։ Թիրեա-քեան, Կարնամակ, ծան. 87 պահլաւ բնագրում ԺԱ 3 դշվադարկ ձևը գտնելով՝ կարդում է դշնդարկ (պհլ.) կարդացւում է թէ՛ վ և թէ՛ ն) և սրանից է հանում հյ. դժնդակ։
դժնդակ. իբր մ. Դժնդակապէս. դժուարին օրինակաւ.
δυσμενός, ἁργαλέος, δεινός , χαλεπός malevolus, dirus, molestus, difficilis Դժնեայ. դաժան. խիստ. սաստիկ. դառն. անբերելի. չար. չարասէր. անողորմ. ողորմ. չարաչար. դժուարին. թշուառ. ծանր. եւ Առաւելեալ յիւրում կարգի. դժար ու անտանելի. գէշ.
Դժնդակ ազգ կամ ժողովուրդ, աղէտք, վարք, տեղի, ժամանակ. (Եսթ. ՟Ժ՟Գ. 4։ Փիլ.։ Յճխ.։ Եղիշ.։ Մխ. երեմ.։)
Դժնդակ գազան, դեւ. տանջանք, կսկիծ. խստութիւն. անիրաւութիւն. (Նար.։)
Դժնդակ օդ, մահ. եւ այլն. (Շար.։)
Դժնդա՛կ է, դժնդա՛կ է սիրելիք անկանել ի խորս չարեաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)
Առ այսպիսի առաջարկութիւնս հերձուածողաց ո՛չ է դժնդակ (այսինքն դժուարին) ընդդիմաբանել. (Կիւրղ. գանձ. ՟Ի՟Ե։)
Որ չա՛ր է հնազանդելոցն (դիւին՝) դժնդակ խաղաղութիւնն քան զպատերազմն. (Կիւրղ. ղկ.) իմա՛, վնասակար, կամ չարաչար։
Բայց անլուր հելլենաբանութիւն է ասելն՝ Առ որս. ՟զ.
Յորոց զմին գոյացութիւն կոչեն, որ յայսոսիկ են դժնդակքն, եւ զմիւսն պատահումն. իբր քաջք, ճարտարք, ներհունք.
Դժնդակ օրինակէ զբժշկութիւն. (Մաշկ.։)
rigorously, tediously, cruelly.
very troublesome, very harsh, haughty, wicked.
ἁργαλεώτερος, δυδυχέστερος, δεινότερος, χαλεπότερος, -τατος molestior, pejor, pejus, gravissimus;
miserior, -ius Առաւել կամ կարի դժնդակ. վատթարագոյն. խստագոյն.
Դժնդակագոյն վնաս, մոլեգնութիւն, պատիժ, տանջանք. (Փիլ.։ Կիւրղ. գանձ.։)
Դժնդակագոյն է ցանկութիւն։ Չարեաց դժնդակագոյնն նախանձ. (Փիլ.։)
Դժնդակագոյն քան զիւր նախնի թագաւորսն լինէր. (Եւս. քր. ՟Ա։)
Դժնդակագոյն է քան զամենայն դեւս։ Այս է քան զամենայն դժնդակագոյն մեզ ի նոցանէ վտանգ. (Յհ. իմ. եկեղ. եւ Յհ. իմ. պաւլ.։)
Դժնդակագունիցն դիպեալ կրից. (Երզն. մտթ.։)
Զնոյն սատակումն կրել, նաեւ դժնդակագոյնս եւս, որչափ դժնդակ՝ քան որ արհամարհեն զօրէնս մովսէսի, արհամարհել զտէրն. (Բրս. հց.։)
to be angry, to make ones self odious, rude or troublesome.
Դառնանալ. դժուարիլ. զայրագնիլ.
Եւ դուք մի՛ դժնդականայք ընդ իս. (Սոկր.։)
that wounds;
that penetrates like a fatal dart.
that has a bad or bitter root.
Որոյ արմատն է դժնդակ, դաժան. դառն.
Իւրականօք կորստեան բերիւք դժնդակարմատն շառաւեղօք. (Նար. ՟Ժ՟Ը։)
atrocity, enormity;
cruelty, inhumanity, inclemency;
bittorness;
harshness;
intemperateness.
δεινότης, ἁηδία acerbitas, molestia, gravitas Դաժանութիւն. դառնութիւն. խստութիւն. դժուարութիւն. նեղութիւն. վիշտ. չարիք. անզգամութիւն.
Ո՞ւմ են դժնդակութիւնք եւ վարանք. (Առակ. ՟Ի՟Գ. 29։)
Դժնդակութիւն օդոց կամ սառնամանեաց, վշտաց, ճանապարհի. (Մագ.։ Ոսկ. ՟ա. կոր.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Լուծիչ ամենայն դժնդակութեանց ի վերայ եկելոց։ Զդժնդակութիւնսն ամենայն ատել եւ ի բաց ընկենուլ. (Յճխ. ՟Ժ՟Ա. եւ ՟Ը։)
Դժնդակութիւն բանից. (Փիլ. տեսական.) իմա՛, ըստ յն. ոճոյ, ճարտարութիւն իմաստակաց եւ ճարտասանից։
atrocious, haughty, violent, tyrannical;
harsh, grievous, severe, austere, difficult.
cf. Դժնեակ.
• , ի հլ. «դժնդակ, դաժան, խիստ» Եզն. Եղիշ. Խոր. ածանցման մէջ մտնում է դժն-, դժնէ, դժնա-ձևերով. այսպես՝ դժնէու-թիւն Ոսկ. եփես. և հռ., դժնութիւն Խոր. Գնձ., ոժնեագոյն Ոսկ. յհ. բ. 22 (գրուած ոժնեա-գոյն Բրս. հց.), դժնահայեաց Խոր., դժնամիտ Փարպ., դժնաբարք Լաստ. ուրիշ մասնիկնե-րով՝ դժնի Պղատ. օրին., դժնակ կամ դըժ-նեակ «ժանտ» Անկ. գիրք առաք. 281, դժնիլ ևամ դժնել «դժուարիլ, խոժոռիլ, դառնանալ» Ճառընտ. «դըժել» Վրք. և վկ. Ա. 33, բուն ձևից ողնդժնեայ Ագաթ., չարադժնեայ Ճա-ռրնտ.։
• = Արմատն է *դուժն, որ ծագում է պհլ. *dužn ձևից. հմմտ. պրս. [arabic word] dužn «սուր. և առազեալ լինի սա յաճախ զօրութենէ թթու ի-րաց». կազմուած են duž «վատ» արմատից, -Աճ.
• Windisch. 10 դժնել համեմատում է ռանս. ducvami և հլ. ղժ-ձևերի հետ։ Հիւնք. 144 դժնեայ հանում է դժնիկ բա-ռից։
cf. Դժնդակ. δεινός եւ այլն.
Դժնեայ որդի, կամ վարք, վայրք, առապար. գործք, հայեցուած, սովորութիւն. (Եզնիկ.։ Եղիշ.։ Խոր.։ Մխ. երեմ.։ Սարկ.։)
Դժնեայ դատախազ, մատնիչ, փուշ, հնարաւորութիւն։ Եւ ինձ դժնէիս։ Առ դժնէիս ամբարշտութիւն։ Դժնէից դահճաց, նենգողաց մարդոց։ Հրապոյրս ինձ դժնեայս արբուսցէ։ Քան զամենայն դժնեայս. (Նար.։)
Դողումն դժնեայ, եւ երկիւղ մեծ. (ՃՃ.։)
Անարգէր դժնեայ անարգանս, այսինքն անարգանօք. (Վրք. հց. ՟Դ։)
ԴԺՆԵԱՅ. Ըստ յն. ոճոյ՝ իբր ճարտարի զօրաւոր.
Դժնեայ գիտութեամբ. (Պիտ.։)
Արդեօք ճարտասանի ուրուք եւ կամ բանագրի դժնէի յարմարելով զբանն առ ի լսողացն հիացումն. (Բրս. գորդ.։)
ԴԺՆԵԱՅ. մ. Դժնդակապէս. չարաչար. դժնեայ օրինակաւ. դժնէաբար.
Ընդէ՞ր այնպէս դժնեայ նեղէ դեւն պոռնկութեան. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)
to be angry, haughty, to become atrocious or fierce.
ԴԺՆԻՄ կամ ԴԺՆԵՄ. Դժուարիլ. խոժոռիլ. դառնանալ.
Կարօղ էիր առնել զդժուարանալն եւ զդժնելն. (ՃՃ.։)
atrociously, severely.
Դժնդակապէս. չարաչար. եւ Դժնէաբարոյ. ժանտ.
Զհնդիկն եւ զբարբարոսն, զդուժն դժնէաբար. (Նար. ՟ղգ։)
of a horrible aspect.
ԴԺՆԷԱՏԵՍԻԼ կամ ԴԺՆԵԱՏԵՍԻԼ. Դժնեայ տեսելեամբ. խորշելի. տխուր.
Դժնեատեսիլ գոյն, յոքնատխուր գեղ. (Նար. ՟Խ՟Ը։)
cf. Դժնէատեսիլ.
ԴԺՆԷԱՏԵՍԻԼ կամ ԴԺՆԵԱՏԵՍԻԼ. Դժնեայ տեսելեամբ. խորշելի. տխուր.
Դժնեատեսիլ գոյն, յոքնատխուր գեղ. (Նար. ՟Խ՟Ը։)
stench, had smell.
cf. Դժնէհստութիւն.
atrocity, asperity;
— հայեցուածոյ, hurtful aspect.
ԴԺՆԷՈՒԹԻՒՆ որ եւ ԴԺՆՈՒԹԻՒՆ. Դժնդակութիւն. ժանտութիւն. վնասակարութիւն. եւ Դժկամակութիւն. վիշտ.
Յուժգնութենէ կենդանեաց կամ ի դժնէութենէն երկուցեալք. (Յհ. իմ. պաւլ.։)
Ի հայեցուածոցն ասեն դժնութենէ պայթել որձաքար վիմացն. (Խոր. ՟Բ. 39. կամ 42։)
Բազում հակառակութիւն դիպի լինել, եւ դժնէութիւն փոխանակ հանգստեան. (Բրս. հց.։)
Անէծք, եւ դժնէութիւնս ի նոսա լցեալ. (Ոսկ. հռ.։)
Դառնութիւն (է՝) դժնէութիւն ի ներքուստ աղմկեալ ի չարէն. (Ոսկ. եփես.։)
Մերկացեալ զլոյսն աստուածային, եւ զգենլով զախտակրեալ զդժնութիւն. (Գանձրն.։)
buck-thorn.
• (սեռ. -ի) «մի տեսակ փուշ է. լտ. rhamnus» ՍԳր. «եղիճ» Ես. ծե. 13, «դժնդակ, վատ» Յայսմ.։
• = Պհլ. *dužnrk կամ *dužinīk ենթադրեալ ձևից, որի հետ հմմտ. պրս. օა»︎ duža «է փուշ ինչ բոլորակ, որ կպչի ի հանդերձս և ի բուրդս ոչխարաց», [arabic word] dužna «մեղու, մոծակի խայթոց, փղի կնճիթ», [arabic word] du-
• ՀՀԲ և ՆՀԲ դժնեայ տնկիկ։ Հիւնք. պրս. տիժիյնէ, տուժնե։
• ԳՒՌ.-Դժնիկ Նբ. «չար մարդ», դժնկի Տս. «մի տեսակ բոյս է», Բն. «յունապի»։
Դժնեայ. դժնդակ. դժպատեհ. δυσχαίρον molestum
Ոչ ինչ դժնի գոլով, եթէ միայն ունիցի զօրութիւն, գաղտնաբար ուտել պէսպէս եւ ըմպել. (Պղատ. օրին. ՟Ը։)
Ուստի ԴԺՆԻ ԼԻՆԵԼ, է Դժրիլ. թշնամենալ. δυσχεραίνομαι indignor, aegre fero
Ոչ է պարտ դժնի գոլ պատերազմական մարդկան՝ աստուածոցս այս, այլ պատուել. (Պղատ. օրին. ՟Ը։)
Թուփ դժնեայ՝ խոշոր փշովք լի, չարաչար խոցոտիչ, եւ դիւրավառ. Տե՛ս (Դատ. ՟Թ. 14։ Սղ. ՟Ծ՟Է. 10։ Իսկ Ես. ՟Ծ՟Ե. 13. ըստ յն. է եղիճ։)
Փուշս դժնկի. (Նար. ՟Ձ՟Գ։)
ԴԺՆԻԿ. իբր Դժնի. դժնդակ. դժնեայ.
Վասն դժնիկ ժամանակին հալածանաց բնակէր ի թաքստի. (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Դ.։)
Իբր դժնիկ փշովք խոցոտեալ ծծեն (լուք). (Նար. կթ.) լինի ած. կամ գոյակ։
that dwells in hell.
Բնակեալն ի դժոխս, ի լիմպոսի, եւ ի գերեզմանի.
Տրտմեցան դժոխաբնակքն. (Ճ. ՟Գ.։)
Ընդ գերեցեալ դժոխաբնակաց վտարանդելոցն հոգւոց արգելեալ կան ի վտանգի. (Նար. ՟Ժ՟Ը։)
Դժոխաբնակ մարդկան. (Թէոդոր. խչ.։)
Վազելով շնչովն առ դժոխաբնակ մարդկան շունչսն, եւ մարմնով առ մարմնածածուկ ներքսագոյն դժոխս (գերեզմանի). (Նիւս. խոստով.։)
more vexatious, very bad.
Դժնդակագոյն. դժուարագոյն. թշուառագոյն.
Դժոխագոյն թշուառութեամբ յերկաքանչիւր կողմանց զրկեալ գտանի. (Պիտ.։)
Անկան քան զամենայն անկումն դժոխագոյն. (Երզն. մտթ.։)
infernal.
Դժոխային. եւ Դժուարին, թշուառ.
Խզեսցե՛ս զերիզապնդեայ մահազդեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս. (Նար. ՟Ծ՟Ը։)
vexation, obstinacy.
Դժկամակութիւն կամ չկամութիւն անսալոյ. ստահակութիւն.
Զակամայ սանձիցն բռնադատութիւն դժոխակամութեանն իւրոյ եդեալ. (Յհ. իմ. ատ.։)
infernal.
Որ ինչ անկ է դժոխոց՝ ըստ ամենայն նշ. իբր Դժոխային, այսինքն տարտարոսական, եւ լիմպոսական.
Շինէ եկեղեցի յանուն սուրբ պետրոսի առաքելոյն՝ անպարտելի դժոխական առաջնորդի. (Արծր. ՟Դ. 11։)
Գերեն զհոգի առ դժոխական պողոտայն։ Երկամբք վշտաց դժոխականաց։ Նիգ դրանց դժոխականն յարկի. (Նանայ.։ Նար.։ Անան. եկեղ։)
Մարդկային շնչովն առ դժոխականսն ժամանեալ. (Յհ. իմ. երեւ.։)
Իբր Գերեզմանական.
Կենդանացուցեր ի դադարմանէ դժոխական անբանութենէ. (Նար. ՟Ղ՟Բ։)
Ինքն մեռեալ տնօրինական, կայր ի բանդին դըժոխական. (Յիսուս որդի.։)
Իբր Թշուառ, դժնդակ.
Դժոխական իրք, կամ տառապանք. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։ Վրդն. սղ.։)
Յեւայէ խաւար եւ քուն դժոխական, իսկ ի քէն լուսաւոր ճրագ աշխարհի. (Գր. սքանչ. առ կոյսն.) յամենայն նշանակութիւնս հայի։
infernal.
Դժոխական. եւ Դժնդակ. դժուարին.
Դժոխային գործովք գրաւեալս՝ ի լոյսն։ Դժոխային ագահ. (Նար. ՟Ժ՟Բ. ՟Ծ՟Զ։)
Դժոխային է ենթակայի ոչ առ իւրն արհեստ պատահիլ. (Մագ. ՟Հ։)
cruel, fierce, very tormenting.
Յոյժ տանջողական, եւ դժնդակ.
Դժոխատանջ եւ բազմազան հալածանօք. (Պիտ.։)
very diffiicult to ascend or to issue.
Դժուարաւ ելանելի (արտաքս).
Դժոխելանելիս ի նմա յօրինէ շինուածս. (Խոր. ՟Ա. 15։)
unruly, insolent.
δυσήνιος frenorum impatiens Դժուարասանձ. անսանձ.
Որպէս զձի ինչ անհաւան եւ դժոխերասան. (Բրս. հայեաց.։)
Իբրեւ զերիվար ոք դժուարահաւան եւ դժոխերասան. (Առ. որս. ՟Դ։)
more or very hard, very insupportable.
obdurate, disobedient.
Դժուարընկալ. իբր դժուարաւ ունելի, կամ անսաստ. եւ Անհամբեր.
(Բարկացեալն) անգիտանայ զինքն, անգիտանայ զմերձաւորսն. դժոխընկալ է, թշնամանէ, հարկանէ. (Բրս. պհ. ՟Ա։)
Միանգամայն դժոխընկալք են՝ որք վտանգինն. (Բրս. յուդիտ.։)
Խտյտայ տղայն ի նեղահարութեանն, դժոխընկալ է ըստ բնութեանն բանդի. (Մաշկ.։)
voracious, gluttonous
Որոյ որովայնն է իբրեւ դժոխք անյագ եւ շատակուլ.
Լափլիզօղ դժոխորովայն գազանի. (Նար. ՟Ժ։)
obscure, difficult to understand.
Դժուարիմաց բանիւ. խրթին.
Զյայտնաբան դիւրաբան իմաստութիւն իբրեւ զանհնարին դժուարաբան համարի. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
burdensome, onerous.
δυσβάστακτος vix portabilis Դժուարաւ բառնալի.
Ծանր է քար, եւ դժուարաբառնալի աւազ. (Առակ. ՟Ի՟Է. 3. (ա՛յլ ձ. դժուարին առ ի բառնալ)։)
Դժուարաբառնալիս ասէ զաւելաստացութիւնս. եւ դժուարաբառնալի զհոյլս մեղաց. (Համամ առակ.։)
cf. Գիջագոյն.
cf. Գիջանամ.
blind, sightless, eyeless.
μυωπάζων caecutiens, lusciosus Աչացու. աչացաւ. կոյր. աչքը աւրած, աչք չունեցօղ, հաւկուր.
Իբրեւ զաչացու խարխափեսցեն. յն. իբրեւ որոց ոչ իցեն աչք. (Ես. ՟Ծ՟Թ. 10։)
Զանհամար զաչացուսն, զորոց զլուսարանս խաւարեցուցին. (Լաստ. ՟Բ։)
precedent;
first, chief;
before, present.
προστάτης, προστάς praepositus, praefectus Առաջաւոր, իբր առաջակաց. յանդիմանակաց. գլխաւոր ի մէջ պաշտօնէից. վրակեցու.
Են զառաջաւորք յարքունիս։ Են զառաջաւորք իմ։ Պոսիդիոս զառաջաւոր ասէ. (ՃՃ.։)
Բազում նաժիշտս զառաջաւորս ունէին. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Դ։)
ԶԱՌԱՋԱՒՈՐ. προκείμενος propositus, praejacens Զառաջեաւ եդեալն. առաջ եդեալ. առջեւը եղած, դրած.
Սեղան զառաջաւոր։ Զառաջաւոր հա՛ց։ Ի հաց յիշատակի զառաջաւոր տեառն. որ եւ ՀԱՑ ԵՐԵՍԱՑ. (Թուոց. ՟Դ. 7։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 6։ Ղեւտ. ՟Ի՟Դ. 7։)
before, in presence of;
cf. Առաջեւ.
ԶԱՌԱՋԵԱՒ ԶԱՌԱՋԵՕՔ. Առաջի. յառաջս իւր. յանդիման երեսաց. հանդէպ. առջեւը, դիմացը.
Զառաջեաւ իւրով զսա էր սնուցեալ։ Հրաման տայր կոչել զառաջեաւ իւրով։ Զառաջեօք անկանէր։ Զբազում զախոյանից զգլուխսն բերէր զառաջեաւ. (Բուզ. ՟Դ. 12. 20. 39։ ՟Ե. 7։)
Զառաջեաւ դատեալ։ Կոչէր զառաջեաւ։ Տանէր զառաջեաւ. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Դ։ եւ ՃՃ.։)
cf. Զառաջեաւ.
ԶԱՌԱՋԵԱՒ ԶԱՌԱՋԵՕՔ. Առաջի. յառաջս իւր. յանդիման երեսաց. հանդէպ. առջեւը, դիմացը.
Զառաջեաւ իւրով զսա էր սնուցեալ։ Հրաման տայր կոչել զառաջեաւ իւրով։ Զառաջեօք անկանէր։ Զբազում զախոյանից զգլուխսն բերէր զառաջեաւ. (Բուզ. ՟Դ. 12. 20. 39։ ՟Ե. 7։)
Զառաջեաւ դատեալ։ Կոչէր զառաջեաւ։ Տանէր զառաջեաւ. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Դ։ եւ ՃՃ.։)
cf. Յառաջեմ.
Յառաջել. կանխել.
Հայէին ընդ այնոսիկ՝ որք զառաջէին զնոսա ի մահ։ Զնոյն իսկ ծառայութիւն զառաջէ սով. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)
Կինն զառաջեաց, եւ անց զպատուիրանաւն. (Եփր. ՟ա. տիմ.։)
holy-week, passion-week.
Եօթնեակն աւագ շաբաթու ի ծաղկազարդէ ցզատիկ.
Արդ սուրբ քառասներորդ կատարեցան մինչեւ ի Ղազարն. իսկ ութ աւուրքս զատկաշաբաթուս ունի զութ աւուրս առաջնոյն որ յարարչութեանն, եւ այլն. (Զքր. կթ.։)
embellished, adorned, beautified.
Զարդաշուք. գեղազարդ. գեղեցկազարդ. շքեղ. չքնաղ.
Մի օրն բաւական լինէր զարդագեղ գործել զերկիր. (Վրդն. ծն.։)
who speaks with politeness or embellishments;
bragger.
Պաճուճաբան. պատիր բանիւք.
Սոքա են զարդախօսք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
uniform in ornaments.
Այնպիսի հանդերձից զբազումս ունի զարդակիցս. յն. կցորդս. լտ. ընկերս. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)
that loves ornaments, that decks him or herself;
dandy, eoxcomb, coqnettish.
φιλόκοσμος ornatus seu cultus amans Սիրօղ զարդուց եւ պաճուճանաց. զարդարանք սիրօղ. (ըստ յն. նաեւ Աշխարհասէր).
Սովորութիւն է զարդասէր կանանց ... խունկ անուշահոտ ի հանդերձս ծրարել. (Նիւս. երգ.։)
Կին զարդասէր։ Զկարծիս զարդասիրաց առնուս յանձն։ Մի՛ զարդասէր լինել. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟ա. թես.։)
Վասն զարդասէր լկտութեանն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)
to adorn, to deck, to embellish, to fashion, to enrich, to furnish, to decorate;
to enliven, to enamel, to trim, to polish, to set off, to stuff;
— զգլուխ, to dress or tire the head.
κοσμέω orno, adorno καλλοπίζομαι venuste me compono Զարդուք շքեղացուցանել. գեղեցիկ յարդարել, գեղերեսել. յօրինել. պճնել. պաճուճել. պայծառացուցանել. սազել, կոկել.
Յարեաւ զարդարեցաւ զարդու իւրով ըստ զարդու կանանց. (Յուդթ. ՟Ժ՟Բ. 15։)
Զարդարեաց զտունն ակամբք պատուականօք ի փառս. (՟Բ. Մնաց. ՟Գ. 6։)
Ամենայնիւ զարդարելոյ առաքինութեամբք (Ադամայ). (Փիլ. լին.։)
Ի հանդերձս թագաւորականս զարդարէին։ Զարդարեցին սպասուք։ Զարդարեցան պաշտամունք սուրբ եկեղեցւոյ. (Փարպ.։)
Շինէին եւ վկայարանս իմն, եւ զնոյն զարդ եկեղեցեացն զարդարէին. այսինքն նովին կամ ըստ նմին զարդու. (Եղիշ. ՟Գ։)
decorator;
adorning.
Արծնելն եւ նկարելն՝ այն՝ ի զարդարիչ անդր հայի. (՟Բ. Մակ. ՟Բ. 30։)
Սիրեն՝ որք յումեքէն են կերպարանեալ, զզարդարիչն խոստովանել. (Փիլ. նխ. ՟ա.։)
Եկեղեցւոյ շինօղք եւ զարդարիչք. (Լաստ. ՟Ժ՟Բ։)
Զարդարիչ անիրաւութեան. իբր գունադեղիչ. պատրուակիչ. (Շ. յկ. ՟Խ՟Բ։)
cf. Զարդասէր.
καλλοπιστής ornatus vel cultus nimium studiosus Զարդասէր. մոլեալ ի պաճուճանս. պճնասէր.
Զկին՝ որ այնպէս արտասուիցէ, քան զզարդարկոտն, եւ որ ի սնգոյրն եւ որ ի ծարիր շպարիցի, առաւել բամբասանաց արժանի համարիմ։ Մի՛ պճնողս, մի՛ զարդարկոտս. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Թ։)
ornament.
Զարդարանք. զարդ.
Միոյ մտաց մարգարէականի ստացելոյն քեզ երեք զարդարուածք են. (Փիլ. ել. ՟Բ. 27։)
splendid, magnificent, rich.
Զանջատեալն ի փառաց զարդափայլ պճնեսցէ գերահրաշ պատմուճանաւն. (Զքր. կթ. (ա՛յլ ձ. զարդափայլեսցէ)։)
to adorn pompously;
to be richly embellished, to be splendid.
ձ. ԶԱՐԴԱՓԱՅԼԵՄ ԶԱՐԴԱՓԱՅԼԻՄ. Զարդափայլ առնել, եւ լինել. գեղեցիկ փայլել.
Զանջատեալն ի փառաց զադամ զարդափայլեալ պճնեսցէ. (Ճ. ՟Գ.։)
Զարդափայլեալ պսակեաց զքեզ Քրիստոս։ Որ ի սկզբան զարդափայլեալ յօրինեաց զաշխարհս։ Արփիահրաշ քան զարեգակն զարդափայլեցաւ։ Ծաղկօք զուարճացեալք զարդափայլէին գագաթունք ծառոցն։ Դաշտք համօրէն զարդափայլեալ պայծառանան. (Զքր. կթ.։)
Նշոյլք ոսկէճաճանչ ... զարդափայլէր իբրեւ զճառագայթս նշողից արեգական. (Ճ. ՟Ա.։)
cf. Զարդափայլեմ.
ԶԱՐԴԱՓԱՅԼԵՄ ԶԱՐԴԱՓԱՅԼԻՄ. Զարդափայլ առնել, եւ լինել. գեղեցիկ փայլել.
Զանջատեալն ի փառաց զադամ զարդափայլեալ պճնեսցէ. (Ճ. ՟Գ.։)
Զարդափայլեալ պսակեաց զքեզ Քրիստոս։ Որ ի սկզբան զարդափայլեալ յօրինեաց զաշխարհս։ Արփիահրաշ քան զարեգակն զարդափայլեցաւ։ Ծաղկօք զուարճացեալք զարդափայլէին գագաթունք ծառոցն։ Դաշտք համօրէն զարդափայլեալ պայծառանան. (Զքր. կթ.։)
Նշոյլք ոսկէճաճանչ ... զարդափայլէր իբրեւ զճառագայթս նշողից արեգական. (Ճ. ՟Ա.։)
ornaments.
այսինքն Զարդք. պաճուճանք.
Կուռս կոչեաց Յակոբ զզարդերս (հեթանոսական). (Վրդն. ծն.։)
recent, new;
cf. Արդի.
Եւ զարդիս ասեմ ձեզ. ի բա՛ց կացէք յարանցդ յայդցանէ. (Գծ. ՟Է. 35։)
at present, presently, now.
Եւ զարդիս ասեմ ձեզ. ի բա՛ց կացէք յարանցդ յայդցանէ. (Գծ. ՟Է. 35։)
awakened after a debauch, drowsy, heavy.
Որպէս արթուն ի խումս, այսինքն յարբեցութեան, կամ ի քուն. մահմուր.
Ի սմա՝ որ զարթխումսն թուելոց երեւելիքն (կամ երեւելիք իմն) եւ ժանտատեսիլք. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե. (ի լս. մի ձ. զարթմունսն)։)
Իսկ որ ոչն գիտէ՝ զարթխում հարեալ շրջի. (Լծ. եւագր.։)
cf. Զարթուցիկ;
awakening, who awakens or arouses;
who excites or animates.
Զարթուցանօղ. շարժիչ. յորդորիչ. արծարծիչ.
Զարթուցիչ է քնէածից եւ պղերգաց։ Զարթուցիչ է կենաց յուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Որ առ ի չգոյէ զարթուցչի ննջէ, շնորհ ունի զարթուցչի իւրոյ. եւ որ վասն դատարկութեան, թշնամանս հատուցանէ զարթուցչաց իւրոց. (Եփր. համաբ.։)
Նոր գործի ... նուագարանաց ... զարթուցիչ հոգւոյն Աստուծոյ առ մեզ. (Նար. ՟Զ՟Բ։)
impulse, motive;
pulse, basilic vein;
time;
— բաղկի, pulsation, heating of the pulse;
cf. Երակ, cf. Զարկուած.
ԶԱՐԿ ԶԱՐԿԱԾ. Իբր Զարկումն. զարկուած. եւ Բախումն երակի. (արմատն է Արկանել, Հարկանել) զարնուածք, նետուածք.
Մինչ զի երկերիւր զարկք նետից եւ ըռմբաց բազմաց հանդերձ պարսաքարիւ ի նա դիպեալ. (Պտմ. ժող. հռոմկլ.։)
Ձեռքն եւ բազուկն յորժամ ... զարկք առնու. (Մխ. բժիշկ.։)
Թէ իմ է զարկածն, չէ կենաց. (Լաստ. ՟Ժ՟Զ։)
cf. Զարկուած.
ԶԱՐԿ ԶԱՐԿԱԾ. Իբր Զարկումն. զարկուած. եւ Բախումն երակի. (արմատն է Արկանել, Հարկանել) զարնուածք, նետուածք.
Մինչ զի երկերիւր զարկք նետից եւ ըռմբաց բազմաց հանդերձ պարսաքարիւ ի նա դիպեալ. (Պտմ. ժող. հռոմկլ.։)
Ձեռքն եւ բազուկն յորժամ ... զարկք առնու. (Մխ. բժիշկ.։)
Թէ իմ է զարկածն, չէ կենաց. (Լաստ. ՟Ժ՟Զ։)
percussion, striking, friction, knock, shock, conflict, blow.
ԶԱՐԿՈՒԱԾ որ եւ ԶԱՐԿ, ԶԱՐԿԱԾ, ԶԱՐԿՈՒՄՆ. Հարումն, հարուած. բախիւն.
Զարկուած քարանց։ Ընդունէր զզարկուածս քարանցն։ Ի զարկուածս քարանցն. եւ այլն. (ՃՃ.։ Գանձ.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
Վերացո՛ յինէն զարկուածով գանին զհարուած մահուս։ Յընդոստ զարկուած երկուց միջնորդաց (ժամահարի)։ Զքնարս ձայնատրական, եւ կամ զարկուած վերածածկութեան ... կազմուածոյ թմբկիս գործականութեան (իբր թնդիւն ունկան). (Նար. ՟Լ՟Է. ՟Զ՟Բ. ՟Զ՟Գ։)
hideous, dreadful, formidable;
horrible, execrable.
Սարսափելի. ահաւոր. ահագին. ահարկու.
Զզարհուրելին մարդկան՝ տենչալի հրամայէ լինել. (Շ. մտթ.։)
Զձայն զարհուրելի պատերազմողացն ասէ։ Նշանակաւ զզարհուրելին դնէ։ Զարհուրելի ցաւ. (Մխ. երեմ.։)
to astonish, to frighten, to intimidate, to afflict, to terrify, to shake, to scare, to fright away.
cf. Զարհուրեցուցանեմ.
cf. Զարհուրելի.
δειματῶν, θαμβέων, πλητικώτερος եւ այլն. Դողացուցիչ. ահարկու. յետս կասեցուցիչ.
Զարհուրեցուցիչ կազմած պատերազմի, կամ սաղաւարտ, կամ պատասխանի. (Մխ. երեմ.։ Յհ. կթ.։ Բրս. հց.։)
Հրեշտակք պահապան շուրջանակի, եւ դու անզգուշութեամբ՝ նոցին զարհուրեցուցիչ. (խրտեցընօղ, փախցընօղ) (Լմբ. պտրգ.։)
Օրէնքն՝ բռնութիւն են զարհուրեցուցիչ. (Եփր. հռ.։)
to be frightened, terrified, to dread, to be much afraid, to tremble, to be alarmed;
to be confounded.
ἑξίσταμαι, θαμβέω, θραύω , ἑκδειμάτομαι, καταπτύσσομαι, ἑκβλαβέομαι terrefio, terreor, horreo, obstupefio, vereor Արհաւիրս կրել. զահի հարկանիլ. ահաբեկ լինել. սոսկալ. սարսափիլ. դողալ. ափշիլ. հիանալ. արտաքոյ անձին լինել. խուճապիլ, տագնապիլ. խիստ վախնալ, լեղին պատռիլ.
Զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն յոյժ։ Զարհուրեցան անկան ի վերայ երեսաց իւրեանց։ Զարհուրեցաւ անձն նորա, կամ սիրտ նորա, կամ յերեսաց նորա, ի սաստէ նորա, յաներեւոյթ տեսլենէ, ի մէնջ.եւ այլն։
Զարհուրեցաւ, թէ գուցէ ոչ բաւեցուսցէ զպարգեւսն. (՟Ա. Մակ. ՟Գ. 30։)
Եթէ զարհուրեցայք ինչ յոգիս ձեր. (Եղիշ. ՟Ը։)
Զարհուրեսցին ի վերայ սքանչելի փրկութեան նորա. (Իմ. ՟Ե. 2։)
Զարհուրեցայ վասն անմարմնական վարուց նոցա. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)
family, house, blood, race, stock, line;
nation.
Կորուսից զանուանս նոցա, եւ զզարմ եւ զզաւակ. (Ես. ՟Ծ՟Դ. 22։)
Ի զարմից սորա։ Զզարմիցն Աշդահակայ։ Ի զարմից Հայկայ։ Որպէս զզարմս թագաւորաց. (Խոր.։)
ἕκγονος, κατάλημμα, σπέρμα ortus, proles, semen (լծ. ընդ սերմն, եւ արմ) Ի միոյ արմատոյ սերունդ. շառաւիղ միոյ ազգատոհմի. առանձին ազգ տան միոյ. ցեղ. տոհմ. ծնունդք. յաջորդութիւն ազգի. զաւակ, մնացորդ. ճէտ
Զարմք Սիովնի։ Ըստ օձակոխ զարմի որդւոց եղջերուաց. (Նար.։)
Մինչեւ ի չորրորդ զարմն. (Կանոն.։)
Հանեալ ի ժառանգութենէ իւրեանց զարմօք եւ ազգաւ. (Լաստ. ՟Ա։)
Աճեցին զարմիւք եւ զաւակօք. (Վրդն. ծն.։)
Զիմածին գեղեցկահրաշ զարմ (զորդեակն իմ զՅովսէփ). (Պիտ.։)
Մանի եւ Մարկիոն կենդանասցին ... տեսանելով զքեզ իւրեանց եղեալ զարմ. (Յհ. իմ. երեւ.։)
surprising, astonishing
ἑκστατικός եւ այլն. Որ զարմացուցանէ. հիացուցիչ. զարմացողական.
Է՛ եւ զարմացուցիչ Աստուածային տռփումն. (Դիոն. ածայ.։)
Այլ տգիտին ոչ առնին զարմացուցիչք եւ սքանչացուցիչք. (Վեցօր. ՟Գ։)
to be led astray, to lose one's way, to deviate, to turn aside;
to lose one's self.
ԶԱՐՏՈՒՂԻՄ եւս եւ ԶԱՐՏՈՒՂԵՄ, եցի. չ. διααμαρτάνω τῆς ὀδοῦ devio παρατρέπομαι a solita via avertor, recedo որ եւ ԸՍՏԱՐՏՈՒՂԻԼ. Արտաքոյ ուղւոյ ելանել. խոտորիլ. թիւրիլ. ստերիւրիլ. շեղիլ. ճամբէ դուրս ելլալ, ծռիլ.
Ոտք՝ որ զարտուղեցան յարդարութեան ճանապարհէն. (Յճխ. ՟Ի։)
Մի՛ զարտուղիք յարքայական պողոտայէն. (Թէոդոր. մայրագ.։)
Զարտուղելոցն յողջախոհութենէ. (Պիտ.։)
Վրիպեալ զարտուղին խորհուրդք. (Վեցօր. ՟Զ։)
Եթէ զարտուղեսցէ ի բնութենէն, եւ յըստմտացն գործոյ (լինի) օտարանալ. (Նիւս. կազմ.։)
to bring forth children
ԶԱՒԱԿԱԳՈՐԾԵԼ. Սերել զզաւակս. թողուլ մնացորդս.
Ո՛չ արար արժանի զաւակագործել զծունդսն առաջին դարուցն զխառնուածս չարին՝ բաց ի սակաւուց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)
Ի ձեռն որոց ծնունդք զաւակագործիցին. այսպէս առաւել ուղիղ թուի՝ քան զգրեալն, աւագագործիցին. (Փիլ. լին. ՟Դ. 17։)
intriguing, that meddles with many intrigues;
fond of play or trifles (child).
Որ սիրէ զզբաղանս կամ սնոտի խաղալիկս.
Իբրեւ զբաղասէր մանկունք տղայաբար լսեն զոր լսեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
to intrigue;
to occupy, to amuse;
to distract, to busy.
ԶԲԱՂԵՄ ԶԲԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. περισπάω distraho ἁπατάω fallo Տալ զբաղիլ. պատաղեցուցանել. արկանել ի ցնդմունս. զբաղեցնել, տարտղնել.
Այլեւ մանուկն լալով զբաղէր զնա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Ընդէ՞ր զբաղէ սատանայ յաղօթս (այսինքն զմեզ ի ժամ աղօթից). զի ինքն սատանայ վասն այնորիկ անկաւ, զի ոչ կամեցաւ երկրպագել Աստուծոյ. (Վրք. հց. ձ։)
Զբաղեցուցանիցէ զսիրտն իւր. (Յկ. ՟Ա. 26.) թերեւս մերքն ի յն. ընթեռնուին σπάω կամ σπάττω . իսկ հասարակ օրինակն է՝ ἁπατάω որ է խաբել, պատրել։
Զբաղեցուցանէ զսիրտ իւր ի խտրանս օրինացն. (Սարգ. յկ. ՟Ե։)
Ցանկութիւնք ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ. (Եփր. աղօթք.։)
Զբաղեցուցանէ երկրաւորօքս միայն. (Խոսր.։)
Զբաղեցուցանեն զմիտս նոցա յԱստուածայինս. (Լմբ. պտրգ.։)
to be occupied or busy, employed in doing something;
to intrigue, to be embarrassed, to meddle;
to be distracted or agitated.
ԶԲԱՂԻՄ περισπάομαι, τυβράζομαι եւ այլն. occupor, distrahor, turbor, sollicitus sum որ եւ ԶԲԱՂՆՈՒԼ, ԶԲՕՍԱՆԻԼ, ԾՓԻԼ. Պատաղիլ. պարապել ի հոգս. ցնդիլ. շփոթիլ. զհետ մտանել ամենայն փութով. դեգերիլ. տարտղնիլ.
Զբաղել ընդ արեգակամբ. (Ժող. ՟Ա. 13։)
Արանց՝ որ միշտ զծովակօքն եւեթ զբօսնուին, եւ կէսքն զմորթովք (խորանակարութեան) զբաղեալք. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)
Կենցաղականաւ անկայուն գոյիւ զբաղեալ. (Նար. ՟Ե։)
Որ դառն ագահութեամբ էր զբաղեալ. (Կանոն.։)
Մի՛ զբաղիր ի նանրութիւնս։ Զբաղեցայք՝ ոմն ի կնոջ հեշտութիւն, ոմն յընչից յղփութիւն, ոմն յորովայնի պարարումն։ Ընդ սոքօք զբաղի. (Լմբ. ժող. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. պտրգ.։)
Վարեսցուք արարածովքս՝ զբաղեալք իբրեւ ի մանկութեան. յն. ջանիւ կամ փութով. (Իմ. ՟Բ. 6։)
Հեղեալք զբաղեալք առհասարակ ի փախուստ դարձան. յն. զեղեալք, կամ արտաքս հոսեալք. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 3։)
very occupied, busy, engaged.
Զբաղկոտ է միտք մարդկան։ Ծանեար զխորհուրս մարդկան զբաղոտ եւ ունայն. (Լմբ. սղ.։)
cf. Զբօսեցուցիչ.
ԶԲՕՍՈՒՑԻԿ որ եւ գրի ԶԲՈՒՍՈՒՑԻԿ. Որպէս Վերացեալ եւ վերամբարձ ինչ, յոր զբօսանին աչք եւ միտք. μετέωρος sublimis
Ո՛չ նախ ասաց, թէ ե՛րթ եւ ասա՛ զայս ինչ, այլ զբօսուցիկ իմն արար զբանն, եւ անյայտ զառաքելութեանն պայման. (Ոսկ. ես.։)
sensibly;
sensually;
materially;
openly.
ԶԳԱԼԱՊԷՍ αἱσθητῶς sensibiliter որ եւ ԶԳԱՅԱՊԷՍ. Զգալի օրինակաւ. մարմնապէս. նիւթապէս. զգալով. զգալի լինելով եւ զգայութեանց.
Զգալապէս գործեն (մարմինք). (Փիլ. նխ. ՟ա.։)
Զգալի մարմին զգալապէս եւ զնիւթ բժշկութեան սիրէ. (Ի գիրս խոսր.։)
Մարդն կարօտ է ուսանել զգալապէս. (Ոսկիփոր.։)
Ցուցցէ զնշանակ իրացն զգալապէս։ Հրամայեաց զգալապէս զնմանութիւն տեսլեանն ձեւակերպել։ Քննել պիտի, թէ զգալապէս եւ ճշմարիտ ի շուրջ էա՞ծ սատանայ զՏէրն յԵրուսաղէմ եւ ի լեառն բարձր. (Վրդն. ծն.։ Վրդն. ել. եւ Վրդն. աւետար.։)
Ըստ որում աստ զգալապէս ծերք եւ մանկունք շրջագային զբոցովն. (Տօնակ.։)
to be infected;
to fly into a passion;
to clothe, or to dress one's self.
φέρω, φορέω fero, gesto περικείμαι , ἑμπαρπάω եւ այլն. vestior, accingor, afficior եւ այլն. որ եւ ՀԱԳԱԾԻՄ. որպէս նմանութեամբ Առիգածիլ, սփածանիլ. զգենուլ, կամ արկանել զիւրեւ, պատել. մածանիլ. շաղախիլ. ունել. կրել. համակիլ. որականալ. տարրանալ. հագուիլ, ունենալ.
Ի բա՛ց հան զքուրձդ՝ զոր զգածեալ ես, ի միջոյ քումմէ։ Եւ զայն ի վերայ մերկատարր անդամոց զգածեալ. (Ոսկ. ես.։)
Քան զխուժս եւ զդուժս վայրենագոյն եւս զգածեալ էր զիւրեամբք զգազանութիւնն. (՟Գ. Մակ. ՟Է. 3։)
Ինքն իսկ տկարութեամբ զգածեալ է. (Եբր. ՟Ե. 2։)
Զզգածեալսն ամբարտաւանութեամբ խոնարհեցոյց. յն. բերեալս, կամ զգեցեալս. (Յոբ. ՟Ի՟Բ. 12։)
Յորժամ զգածեալն էի մեծութեամբ. յն. տարրացեալ. (Յոբ. ՟Ի՟Թ. 5։)
Խիղճ մտաց նորա՝ որ տկարութեամբ զգածեալն է. յն. տկար է. (՟Ա. Կոր. ՟Ը. 10։)
Փոշւով մեղացն զգածաւ. (Սեբեր. ՟Գ։)
Գեղեցկութիւնք ի բաց բարձեալ են, տխուր անկերպութեամբ ամենայն ինչ զգածաւ. (Փիլ. նխ. ՟ա.։)
Զգածեալ, զգեցեալ. (Հին բռ.։)
sensibly;
intellectually
Ոչ անբաժ լինել եւ նշանաց ոմանց, ի ձեռն որոց զգայաբար ծանիցէ հաստատեալ զխոստումնն։ (Փիլ. լին. III. 2)
that has lost all sensation or sentiment, insensible.
Զրկեալ ի զգայութեանց, անզգայ.
Ուշամոռաց եւ հանճարազրաւ, զգայազիրկ եւ իմաստասպառ. (Նար. ՟Ի՟Բ։)
sensibly.
ԶԳԱՅԱՊԷՍ որ եւ ԶԳԱՅԱԲԱՐ. Զգալապէս. զգալի եւ երեւելի օրինակաւ. ըստ զգայութեան.
Առ նա զգայապէս (կատարի), եւ ի մեզ իմացականապէս։ Զիջեալ Աստուած նոցա՝ զգայապէս երեւէր նոցա փողովք, հրով։ Զգայապէս տեսութիւն բանիս յայտ է։ Առ ի փորձել զնա զգայապէս։ Դնեմք առաջի զմարմնոյ նորին նշանակ հօրն զգայապէս։ Անասնեղէն աչացս ծանոյց զինքն զգայապէս. (Լմբ. սղ.։ Լմբ. առակ.։ Լմբ. ժող.։ Լմբ. պտրգ.։ Լմբ. էր ընդ եղբ.։)
Գրիգորիոս իմանալեաց տեսօղ, զձեւ մեծ խորանին ըզգայապէս շինօղ. (Տաղ.։)
sensible;
rational, intellective.
Զգայուն. զգացօղ. եւ Մտաւոր. իմացական.
Հոգին Սուրբ կենդանի, որ ինքն սուրբ է, եւ սրբէ զամենայն բոյսս ծննդեան զգայաւոր. (Կոչ. ՟Ժ՟Դ. յն. զամենայն բնութիւն իմացական։)
belch, eructation, rising (of the stomach).
ԶԳԱՅՌ ἕρευγμα ructus որ գրի եւ ԶԳԵՌ. Ործ. ործալն. զգայռելն. զգայռումն. ործկալն.
Ինչք յորժամ ի փափկութիւնս ծախիցին, ի մեղկութիւն մարմնոյ լինին, ի զգայռ, եւ ի փուք. (Բրսղ. մրկ.։)
Ժահահոտ զգայռիւքն (ա՛յլ ձ. ի ժանդահոտ զգայռից, կամ ժահահոտ զգեռից) նեխութեանն զմերձաւորսն զազրացուցանէ. (Մանդ. ՟Ժ՟Զ. կամ ՟Ժ՟Է։ եւ Ճ. ՟Դ.։)
cf. Զգայռեմ.
ԶԳԱՅՌԵՄ ԶԳԱՅՌԻՄ, եցայ. ἑρεύγω, -ομαι eructo, ructo, -or գրի եւ ԶԳԵՌԵԼ. (որպէս թէ սաստիկ գայռել. թ. կէյիրմէք ) Ի վեր տալ զկերածն յափրութեամբ անմարս. ի վեր բղխել զյորդութիւն. եւ նմանութեամբ, Ի դուրս տալ զաւելորդ եւ զանպատեհ բանս. ործկալ.
Իբրեւ յանոյշ խորտկաց լիութենէ մեղմով զգայռեալ՝ այնպէս արձակեաց զոգին. (ՃՃ.։)
Որ զդառն մաղձն ունիցին զչարեացն ... եւ յայտ յայնցանէ է՝ զոր զգայռինն. (Ոսկ. մ. ՟Բ. 17։)
Ծով ջուրս հոսանաց բազմաց ըմպելով՝ զանամոքելի աղութիւնն ի խորոց զգայռի. (Պիսիդ.։)
Յաւելուածոյ սրտից իւրեանց զգայռեալք՝ դարձեալ ասեն. (Աթան. ՟Ժ՟Բ։)
Իբրեւ զհուր՝ կայծակունս զգայռէ ի ներքուստ։ Բանս նախատանաց զգայռել. (Լմբ. սղ.։)
Զգայռէր յերեսս նորա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Յայտնապէս զուրացութեանն խոստովանութիւնն զգայռին. (Սարկ. հանգ.։)
Առ մեօք Սիմոն կախարդ զգայռեաւ (կամ զգայռեցաւ). (Կանոն.։)
sober, honest, moderate;
philosopher.
σώφρον sobrius Սիրօղ զգաստութեան. եւ Առաքինասէր. զգաստ. պարկեշտ. իմաստուն.
Անձն զգաստասէր (կամ ժուժկալի եւ զգաստասիրի) յանապատն խնդրէ փութալ։ Փութայ զերծանել զգեստասէրն ի փորձոյ կանանց։ Յարուցանէ (զտեսօղս) զգեստասէրն ի փառաբանութիւն Աստուծոյ. (Նեղոս.։)
ԶԳԱՍՏԱՍԷՐ. որպէս յն. Իմաստասէր. φιλόσοφος
Յովսէփ ասէ քանզի արդար էր, եւ այլն։ Տեսանե՞ս որպիսի՛ ոք իմաստուն եւ զգաստասէր էր։ Ի վեր քան զօրէնս զգաստասէր գտանէր բարուքն։ Ի վերոյ քան զօրէնսն զգաստասէր եւ իմաստասէր բարուց էր։ Մի՛ բանիբուն ջանայցես առնել, այլ զգաստասէր լինել խրատեսջի՛ր. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես.։)
clothed, dressed;
as a dress, that serves to clothe one's self with;
surrounded, covered with a dress.
Իբրու զգեստ պարուրիչ. որպէս զպարեգօտ կամ զպատմուճան.
Ո՞ւր այն ժամանակ, յորժամ յօրինէին նմին զլուսաթոյրն զգեստապարոյրն պատմուճան. (Պիտ.։)
bad dress;
little coat, small garment.
Զգեստ աղքատին. հանդերձիկ. խեղճ հագուստ.
Մերկացին ի նոցանէ զզգեստիկն. (ՃՃ.։)
Զզգեստիկն՝ զոր ունէի պատառատուն, եղեւ հնացեալ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)