Entries' title containing ն : 10000 Results

Անրակ, աց

s.

clavicle, collar-bone.

Etymologies (1)

• տե՛ս Անուր։

NBHL (2)

որ եւ ԱՆԴՐԱԿ. զոր տեսցես. κλείς սեռ. κλείδος. clavis (կամ junctura, jugulus ) (լծ. թ. փիլիտ, փիլատէ) ռմկ. ախլագ, կղպակ. որպէս թէ Անուր փոքրիկ. այսինքն Ոսկերք պարանոցին ի ձեւ անրոյ կամ աղխից, որովք զօդին ուսք ընդ վզին, եւ թեւք ընդ ուսս. Վզին առջեւի ոսկորները.

Թափեսցի յանրակէ ուս իմ. (Յոբ. ՟Լ՟Ա. 22։)


Անրջական, ի, աց

adj.

that relates to dreams;
visionary.

NBHL (4)

Որ ինչ հայի յանուրջս, յերազս, ի տեսիլս.

Զփոխարէնն յաստուծոյ ընդունի յանրջական տեսութիւն առաքելոցն։ Յանրջական իմն նախատեսութեանց հրամայեալ. (Խոր. ՟Բ. 80. 85։)

Անրջական երազոց. (Նար. ՟Ժ՟Բ։)

Ոչ անրջական բաջաղմամբ զանհաստատսն տեսանէր երազս. (Տօնակ.։)


Անց, ի, իւ, անցք, ից

s.

abortive;
Easter;
cf. Անցք.

Etymologies (3)

• , ի հլ. «անցնելը, ճամբայ, նեղու-թիւն, դիպուած, պատահած բան» ՍԳր. Եւս. պտմ. «վիժուած» Փիլ. Պիտ. այս արմա-տից են անցանել (կտր. անցեաւ ձևն ունի Կնիք հաւ. էջ 12) «անցնիլ, երթալ. 2. առաօ անցնիլ, գերազանցել, չափից ու սահմանից անցնիլ. 3. զանց առնել, ձգել անցնիլ, թող-նել. 4. անցնիլ, փճանալ, ոչնչանալ. 5. մա-րիլ, շիջանիլ, հանգիլ. 6. պարապիլ մի գոր-ծով կամ խօսքով (խօսիլ, ճառել, պատմել). 7. գլուխը գալ, պատահիլ» ՍԳր. Բուզ. Եզն. Վեցօր. Ագաթ. Եւս. պտմ. Սեբեր. Ոսկ. ան-ցանել զգինեաւ «սթափիլ», անցանել ընդ քուն «երազափորձիլ», անցանել ընդ կին «մերձաւորիլ», ի բաց անցանել «բնական պէտքը հոգալ», անցանել յաշխարհէ «մեռ-նիլ», անցանել զաւուրբք «ծերանալ», ան-ցուցանել ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. անցա-կան Ագաթ. անցանակ «զատիկ» (իբր թրգմ. պասեք բառի, ինչպէս են նաև անցարան, անցիկ) Նիւս. կազմ. անցաւոր ՍԳր. Ագաթ Կորիւն. անցութիւն Ագաթ. անցուցանք «օ-րօրոցի կապ» Հին բռ. անցնող «մի տեսակ ջերմ» Մխ. բժշ. անցուորիկ «շաքարախտ» Բժշ. անցւորական (նոր բառ). հարևանցի, ի հարևանցի «վեր ի վերոյ, վարկպարազի իմն» Ա. կոր. ժզ. 7, Ոսկ. մ. ա. 16, յհ. ա. 32. հարևանցիկ առնել Ոսկ. յհ. բ. 4. երա-գանցուկ Ոսկ. ես. թափանցանց ՍԳր. լու-սանցոյց Եզեկ. խա. 16. խբ. 11. պարանցիկ Դատ. թ. 27. վաղանցուկ Գե. ես. անանց Ոսկ. ես. Ագաթ. զանց առնել ՍԳր. Ագաթ. զանց լինել «վրիպիլ» Եսթ. ժ. 5. զանցանել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եփր. ել. Վոչ. Ագաթ. զանցուցանել ՍԳր. Սեբեր. Եւս։ քր. ուխտազանցութիւն Երեմ. գ. 11. գե-րազանց Պիտ. անցուրդ «շատ ճամբա-ների անցման կէտը» Առաք. պտմ. 271 (չունի ԱԲ). առանց ՍԳր. Եզն. առան-ցանել «բանդագուշել, զառանցել» Բ. կոր. թ. 11. Ոսկ. ես. և Եփես. առանցիկ «ա-ռասպելական» Եւս. քր. առանցք ՍԳր. զա-ռանցել «սաստիկ ծերանալ» Ոսկ. մտթ. ա, 2. «ցնդաբանել» Բուզ. Եւս. քր. (հմմտ. Ոսկ. Եփես. 805՝ Մինչև ցե՞րբ ոչ դադարէք յառանցեալ ի զառանցեալ բանից). զառան-ցուցանել «խաբել» Կող. բ. 4. զառանց «ա-պահով» Օրբել. պատուիրանազանցութիւն Ոսկ. յհ. ա. 4. յանց «յանցանք» Ոսկ. Եբր. Եփր. թգ. յանցանել ՍԳր. յանցաւոր ՍԳր. յանցանք Կիւրղ. ղևտ. ևն։ Այս արմատից պէտք է լինի նաև թանց «առանց, բացի» Յհ. իմ. ատ. և երև. որից տարբեր է թարց։

• Lagarde, Urgesch. Arm. 2/329 սանս. anc, զնդ. ac։ Տէրվիշ. Altarm. 106 հնխ. ag-s արմատից՝ որից նաև սանս. akš1, լտ. axis, լիթ. aszls, հսլ. ocь, յն. ἄζον, հբգ. ahsa, գերմ. Achse «առանցք»։ Հիւնք. անսալ բառից։ Մորթման ZDMG 30, 425 խալդ. andani և ելամ. antuga «անցք» բառերի հետ։ Bugge KZ 32, 33 սանս. gacchámi. յն. βάσϰω «երթալ» բառերի հետ՝ իբր հնխ. gmsk'ó-ար-մատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 146 լտ. ante «առաջ», յն. ἀντομαι «առաջն երթալ, հանդիպիլ, դիմել» բառերի հետ։ Karst, Յուշարձ. 417 թթր. aš, eš (թրք. աշմաք) «անցնիլ, գերազանցել» բառի հետ։ Շէֆթելովից BВ 28, 287 սանս. naçati «փճանալ», զնդ. nasyēiti, պհլ. nasinīdan «նիհարիլ», յն. νεϰνσ «մահ», լտ. necare «սպանել»։

• ԳՒՌ.-Հհ. Սչ. անցնել, Ննխ. անցնէլ, Գոր. Ղրբ. ընցընէլ, հընցընէլ, Հւր. հընցա-նէլ, Ախց. Կր. Տիգ. անցնիլ, Զթ. անցնըլ, Մշ. Վն. ընցնել, Մկ. ընցնիլ, Ալշ. գընձնել, Երև. Տփ. անց կէնալ, Շմ. անց կանալ, Ջղ. յանց կենալ, անց կալ, Հմշ. օնցնիլ, օսնիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ասնիլ, Ագլ. յընց կօլ, Յղ. յունց կօլ, Սլմ. ըսնել, Մրղ. ըսնէլ, Ակն. ոսնիլ։ Նոր բառեր են անցանակ, անցա-նանք, անցաւոր «քիչ», անզաւորի, անցոօ-մոռոոց, անցւոր, անցուկ, անցուցք, անցել «բացի» (սրա հին վկայութիւններից հմմտ. Դրնղ. էջ 120 և 328 Ի մեր Սարգսէն ի զատ, (բայց մի քիչ յետոյ)՝ Բայց ի Սարգսէն ան-ցել. Եկեղեցի անուն չկայր ի մէջ վանացն ի ծննդենէն անցել։ Սրա աւելի հին ձևն է անցեալ. հմմտ. Եւ միրգ չունի, քան զծա-ղիկն անցեալ. Ամիրտ. (ըստ ՀԲուս. § 2227). ձևի համար հմմտ. թողել «բացի», որ ծագում է թողեալ ձևից)։

NBHL (41)

Դադարումն վշտաց. նեղութեան անցնիլը՝ դադարիլը.

ԱՆՑ ԱնՑՔ. διάβασις, διέξοδος , δίοδος, πάροδος. transitio, transitus, via, per quam transitur. Անցանելն, անցումն. ճանապարհորդութիւն, գնացք. եւ Ճանապարհ անցանելոյ. անցնիլը, անցնելու ճամբայ. կեչմէսի, կէչիտ.

Ճճեաց անցիւ եւ սողնոց շչմամբ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 9։)

Անցք ստուերի են կեանք մեր. (Իմ. ՟Բ. 5։)

Ոչ կամեցաւ եդոմ տալ անց (յն. անցանել) իսրայէլի ընդ սահմանս իւր. (Թուոց. ՟Ի. 21։ Մինչեւ անց. (յն. անցանօղ) ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանացն. Եզեկ. ՟Ժ՟Դ. 15։)

Կալան զանցս յորդանանու։ Կոտորեցին զնոսա յանցսն յորդանանու։ Ճանապարհ անցից։ Յանցս ճանապարհաց. (Դտ. ՟Դ. 28։ ՟Ժ՟Բ. 6։ Ես. ՟Ծ՟Ա. 10։ Մտթ. ՟Ի՟Բ. 9։ Իսկ իբրեւ ճանապարհ, տե՛ս Ծն. ՟Լ՟Ը. 14։ Ես. ՟Ժ՟Ա. 16։ Երեմ. ՟Է. 34։ ՟Ժ՟Դ. 16։ Կամ որպէս հետք, Իմ. ՟Ե. 13։)

Առաջին անցն (իսրայէլի) օրինակէ զչափ մարմնաւորութեան. (Վրք. հց. ՟Բ։)

Եղեւ նա անց եւ կոխան ամենայն չարեաց. (Եփր. համաբ.։)

Ոչ տուեալ նմա անց։ Յանցէն երկուցեալ կարծեմ յորձանացն։ Քամահաբար արար զանցն. (Փիլ.։)

Ոչ լինէր անց կերակրոյ ընդ պորտ նորա. (Եւս. պտմ.։)

Ունկն մուտ է եւ անց բանի. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ի յանցին հրձիգ արար զմեծ եկեղեցին. (Արծր. ՟Գ. 2։)

Հատեալ զչուանս՝ զգուշանային անցիցն. (Խոր. ՟Գ. 13։) Անվթար զանցիցն առնել գնացս։ Դիւրագոյն անցս իւրոց պատրաստել ոտից. (Պիտ.։)

իբր Շիջումն ճրագի. ճրագին՝ մոմին անցնիլը.

Պատրոյգն օրէնքն էր ի յանց եկեալ. զոր ոչ շիջոյց, այլ ելից. (Երզն. մտթ.։)

Բազում ժամանակ եւ շատ թիւք ամսոց մաշեալ են, եւ ես ակն ունիմ, զի ոչ եղեւ անց վշտացս. (Վանակ. յոբ.։)

ԱՆՑ. ՅԱՆՑԻ. ԱՆՑ ԵՒ ԱՆՑ. Հարեւանցի զանցումն. անցողաբար. իւստիւնքէոյիւ.

Ոչ վարկպարազի, եւ յանցի, եւ գործ առ գործով. (Փիլ. լին. 245։)

Մի՛ վայրապար անց եւ անց արասցուք զաւազակաւն, եւ մի՛ ամօթ վարկցուք վարդապետ առնուլ մեզ. (Ոսկ. ի խաչն.։)

Մի՛ վեր ի վերոյ անց եւ անցս առնիցէք. (Ոսկ. ղկ.։) իբր յն. παραδρομέω. praetercurro. եան չոզըպ կեչմեք.

πάσχα. pascha. Որ եւ ԱՆՑԱՐԱՆ. այսինքն Զատիկ հրէից. պասէք. ֆասէգ.

Փեսեկդ թարգմանի անց. արդ զենուն զանցարանս՝ զբնակութիւն փոփոխեալ ըստ հրամանաց բանին. (Փիլ. ել.։)

ԱՆՑ, կամ ԱՆՑՔ. Վիժած. անցուցեալ. ἕκτρωμα. abortus. անցուցած. տիւշիւք.

Վիժածք եւ թերածինք եւ անցք գտանին. (Փիլ. այլաբ.։)

Վիժածս եւ անցս արտայայտել բոյսս. (Պիտ.։)

ԱՆՑ ԵՒ ԴԱՐՁ ԱՌՆԵԼ. իբր Երթեւեկել. անցուդարձ ընել.

Վա՛յ ուր նոքա անց եւ դարձ արարին. (Լաստ. ՟Ա։)

ԱՆՑՔ. որպէս Կիրք. ախտ. վիշտ. πάθος. passio (ուստի իտալ. passare է անցանել).

(Աստուած) ո՛չ եթէ անցից անցիւք ինչ հայր եղեւ. (Կոչ. ՟Է։)

Էանց եւ ընդ նա ինչ մի յանցից մարդկութեան. յն. կրեաց ինչ մարդկային. (Կոչ. ՟Բ։)

Պաշարեալ գտանին ի ցաւոցն անցից անցիցն. (Եւագր. ՟Գ։)

Յանցից չարչարանացն նեղեալ են. անդ. եւ (՟Դ. ՟Է։)

Զամենայն անցս մարմնոյն յանձն առեալ. (Ագաթ.։)

Զանցս աղետին. (Յհ. կթ.։)

ԱՆՑՔ. ἁπόβασις, συμβαίνον, συμβεβικός. eventus, accidens, casus. Դիպուած պատահարաց. հանդիպումն պէսպէս իրաց կամ գործոց, վաստակոց կամ տառապանաց եւ այլն. գլխէն անցած՝ եղած կամ ըլլալիք բաները։ կեչիտ, գազա.

Պատմէին նոցա զամենայն անցսն՝ որ անցին ընդ եղբարսն. (՟Ա. Մակ. ՟Ե. 25։)

Խօսէին ընդ միմեանս վասն ամենայն անցիցն անցելոց. (ղկ. ՟Խ՟Դ. 14։)

Այսպիսի անցք անցին ընդ իս. (Ղեւտ. ՟Ժ։ 19։ Տե՛ս եւ Ել. ՟Բ. 4։ ՟Բ. Մակ. ՟Դ. 24։ Մտթ. ՟Ի՟Բ. 19։ Գաղ. ՟Գ. 4։)

Այնպիսի անցս կրեցին. (Ղկ. ՟Ժ՟Գ. 2։)

Զբոլոր կիրս անցից կենցաղոյս պատմեցին։ Ի վնասակարն վհատել անցից. (Պիտ.։)

Անցից ապառնեացն. (Նար. ՟Լ՟Թ։)


Անցագիր, գրոյ

s.

passport;
— տալ, to give a -;
հաստատել զ—, to viser the -.


Անցական, ի, աց

cf. Անցաւոր.

NBHL (6)

Անցաւոր. առժամանակեայ. անկայուն. ապականացու. կեչիճի.

Անցականն զանանցէդ. (Ագաթ.։)

Անցական կենցաղ. (Զքր. կթ.։)

Անցական կերպարան աշխարհի. (Տօնակ.։)

Զանցական սէր անմտացն ի կեանս յայս մնացական ուսուեր առնել. (Արշ.։)

Անտե՛ս արա զմարմինդ, քանզի անցական է. (Բրս. հայեաց.։)


Անցանեմ, անցի, անց

vn.

to pass;
to flow, to run;
to pass away, to end, to cease;
to passover, to omit;
— զանցանել, to exceed;
to surpass, to excel, cf. Գերազանցեմ, cf. Յառաջատեմ;
զբանիւ՝ ըստ հրամանն, to infringe, to transgress, to violate, to break;
— ընդ մէջ, to cross;
to pierce, to penetrate;
— վերստին, to repass;
—ի տեղի այլոյ, to succeed;
— ընդոստ, to leap;
— արագ, to hasten;
— զաւուրբք, to grow old, cf. Ծերանամ, cf. Պառաւեմ, cf. Զառամանամ;
— ճրագի, to be extinguished;
— ժամանակի, to elapse;
— անցից, to happen;
— յաշխարհէ, to die, to expire;
հասանել —, to cross, to traverse;
— ըստ չափ՝ ըստ սահման, to surpass, to exceed, to go beyond the limit;
հապճեպ զբազում իւիք, to pass rapidly over many things;
սակաւ ինչ — բանիւ, to speak briefly.

NBHL (79)

διαβαίνω, διαπορεύομαι, διέρχομαι , παράγω, παροδεύω, διαπεράω եւ այլն. transeo, pertranseo, trajicio, transmeo. Խաղալ՝ գնալ՝ փոխիլ՝ տեղւոջէ ի տեղի. ճանապարհ առնել ընդ մէջն. հատանել զմիջոց. յառաջ երթալ. հասանել. քերել առ տեղեաւն. միջամուխ լինել. (պէսպէս խնդրով, եւ ոճով). անցնիլ. կէչմէք. կիւզար էթմէք, միւրուր էթմէք.

Անցանել աստի առ ձեզ, այտի առ մեզ. ի հարաւ. ի մակեդոնիա. մինչեւ ի. առ նոսա. առ դովաւ, առ նովաւ, առ նոքօք, առ մեօք. յայնկոյս յայն կողմն. ընդ ծով, ընդ ջուրս, ընդ գետ, ընդ հեղեղատ, ընդ պարիսպս, ընդ քաղաքս. ընդ արտորայս, ընդ որ, ընդ բաբելոն, ընդ մէջ, եւ այլն։ Անցցէ խաղաղութեամբ զճանապարհս ոտից իւրոց։ Անցցէ ընդ մարմինս նորա նետ։ Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր։ Անցանէ մինչեւ ցորոշումն շնչոյ. եւ այլն։

Անց ե՛րթ օ՛ծ մի յորդւոցն յեսսեայ. (Եփր. թագ.։)

Ի նաւ ելեալ անցեալ ընդ կղզին. (Բուզ. ՟Գ. 8։)

Ոչ անցանէ փութով. (Ոսկ. գծ.։)

Յառաջ անցանել. յառաջել անդր քան. զանցանել, գերազանցել. կամ Ելանել ըստ չափ, ըստ սահման. թէճավիւզ էթմէք. պասմագ, աշմագ.

Անցցէ՛ յառաջ քան զմեզ, եւ անց։ Ընթացաւ, եւ անց զքուսեաւ։ Ջուրք մի՛ անցցեն ընդ ափն նորա։ Ոչ ես անցից ըստ կարկառս, եւ մի՛ դու անցանիցես ըստ բլուրս. եւ այլն։

Անցեալ զբազում, կամ ընդ բազում օթեւանօք. (Յհ. կթ.։ Լաստ. ՟Գ։)

Լուսինն յորժամ անցանէ զարեգակամբ, սկսանի տակաւ նուաղել. (Եզնիկ.։)

Ի բարձրաթռիչս եղեալ՝ զամենայն վնասակար մրրկածին օդովք անցանիցեմք. (Եղիշ. ՟Ա։)

Մեծութիւն չափոյն երկնից.. անցանեն ըստ միտս մարդկան. (Վեցօր. ՟Զ։)

Թեթեւութիւնն առաւելու զբազմօքն անցանել քաջ ի բաց. (Պիտ.։)

Ի թռիչս օդոց զամենեքումբք անցեալ տիրեցին. (Նար. խչ.։)

Ըստ նոցա կարծիսն անցեալ. (Ագաթ.։)

Անցեալ է ըստ քանակութիւն. (Նար. ՟Ե։)

Զարքունեօքն անցանէ պատուականութեամբ. (Եղիշ. ՟Ը։)

Քան զմարդկան միտս անցեալ անհասութեամբ։ Անցեալ զչափ, եւ այլն. (Իգն.։)

որպէս Զանց առնել. թողուլ. արտաքոյ ելանել. խոյս տալ.

Անցանել զբանիւ իմով, զպատուիրանաւ, զհրամանաւ, կամ զուխտիւ։ Ըստ հաստատութիւն եւ ըստ երդումն։ Ըստ օրէնս հայրենիս։ Եթէ ոք մի ինչ յայսցանէ անցցէ կամ անարգեսցէ։ Որո՞վ ճանապարհաւ անց հոգի տեառն զինեւ, եւ խօսեցաւ ընդ քեզ. եւ այլն։

Կամիմ ես անցանել ի սոցանէն, վասն զի գեն պիտոյ այսմ պատմութեանց. (Եւս. պտմ.։)

Զորոյ անցանել զամենագէտ երեսօքն անհնար է. (Ագաթ.։)

Ոչ եթէ վասն աղքատութեանն ինչ անց նա ըստ նզովն. (Եփր. յես.։)

Բանիւ ինչ ոչ անցանէր զնորա։ Անցեալ լիցիս զօրինօք արեաց թագաւորութեանս, երթ, տուեալ լիցի քեզ ո ինչ յինէնս խնդրեցեր. (Բուզ. ՟Ե. 4. 7։)

Անցանել զհրամանաւ թագաւորին. (Եղիշ. ՟Ը։)

Դիւրաւ եղծանիլ. կորնչիլ. չքոտիլ. չտեւել. պակասիլ. սպառիլ իրաց եւ ժամուց եւ ժամանակաց. կէչմէք, սավմագ.

Զանցեալն ինչ ի նմանէ անըմբերելի ընդ ինքն կիրս. (Պիտ.։)

Զի մի՛ առաւելն քան զայն՝ պատերազմող լսելեաց անցցէ. (Յհ. կթ.։)

Անցցէ իբրեւ սարդիոստայն։ Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոյ։ Անց այն ամենայն իբրեւ զստուեր։ Թագաւորութիւն քո անցեալ է ի քէն։ Անցեալ է վայելչութիւն աշխարհիս այսորիկ։ Նոքա անցանեն, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան։ Անցին հունձք, անց ամառն։ Առանց անցանելոյ ունի զքահանայութիւնն։ Ամք քո ոչ անցանեն։ Բանք իմ մի՛ անցցեն, եւ այլն։

Ժամ մի անց ի վերայ. (Ղկ. ՟Ի՟Բ. 59։)

Իբրեւ ժամք երեք ի վերայ անցին. (Եղիշ. ՟Ը։)

Զկնի անցանելոյ բազում աւուրց. (Խոսր.։)

Անցեալ ժամանակ։ Անցեալն բայ. (Երզն. քեր.։)

Իբրեւ անցնին զպատուիրանաւն, բարձաւ անց ի նոցանէ հանդերձ փառաց. (Եփր. ծն.։)

Շիջանիլ. սէօնմէք.

Ճրագն աստուծոյ չեւ եւս էր անցեալ. (՟Ա. Թագ. ՟Գ. 3։)

Եթէ բնաւ չտամք (ճարակ հրոյ), բնաւ անցանէ եւ սպառի. (Եղիշ. ՟Ը։)

Եղեալն ի քարէ (հուր), եթէ ծածկեսցես զնա քարամբք, անցանէ. (Փարպ.։)

Թաքչել. ի մոռացօնս լինել. զանխլանալ. ի բաց կամ զանց լինել.

Մերձեսցի յիրս պղծութեան ... եւ անցանիցէ զնովաւ. (Ղեւտ. ՟Բ. 2։)

Մի ինչ անցցէ զքեւ ի մեղաց իմոց. (Յոբ. ՟Ժ՟Դ. 16։)

Եւ ոչ իրաւունք առ նովաւ առանց կշտամբութեան անցցեն. (Իմ. ՟Ա. 8։)

Անցցէ յինէն բաժակս, կամ ժամս. եւ այլն։

Ամենայն գիտութիւն որ ինչ յերկինս եւ յերկրի, ոչ անցանէ ի հրեշտակաց. (Ոսկիփոր.։)

Թողութիւն անցանէ ի քէն. (Սեբեր. ՟Ժ։)

Մի՛ անցցէ զմեօք եւ մեծապատիւ զօրութիւնն որ կայ ի ճառիս. (Վեցօր. ՟Գ։)

Որպէս Հարեւանցի առնել.

Ոչ անցանէ փութով, այլ եւ յամէ եւս ի բանն. (Ոսկ. գծ.։)

Ընդ ամենայն իսկ ճառս անցցուք կարգաւ. (Ոսկ. ես.։) յն. διέρχομαι.

Զամենայն մեկնութիւնս ժողովեաց ի միասին եւ էանց ընդ նոսա. (Եւս. պտմ.։) Իսկ գործով՝ է Վարիլ, քաղաքավարիլ. պարապել. կրել զանցս իրաց. առնուլ զճաշակ.

Էանց ընդ ամենայն. (Իգն.։)

Կրթի ընդ կենցաղօգուտն անցանելով վարժումն։ Ճանաչել զիւր ինքեան անկ, եւ ի նմին մանաւանդ բազում անցանել երկասիրութեամբ։ Բոլորք միումն անցեալ լինէաք ախորժակի. (Պիտ.։)

Ընդ փորձ անցանել այնմ տանջանաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)

Ընդ փորձ անցանել բնութեանս. (Լմբ. սղ.։)

Ընդ նոյն ինքն իրս աշխարհավարութեան անցանել փորձիւ. (Պիտ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԱՆՑԻՑ. Պատահել. դիպիլ. գործիլ. լինել. վիճակիլ. գլուխը գալ, գլխէն անցնիլ, ըլլալ. տե՛ս ն. ՟Խ՟Բ. 29։ Ղեւտ. ՟Ժ. 19։ Եսթ ՟Զ. 13։ Ես. ՟Խ՟Ա. 22։ ՟Գ. 11։ Մրկ. ՟Ժ. 32։ ՟Ա. Կոր. ՟Ժ. 11. եւ այլն։)

Բազում եւ անչափ է այն՝ որ ի նմանէ անցանէր ընդ եկեղեցիս. (Ագաթ.։)

Յիշելով զահ եւ զպաշարումն, զոր անձին ընդ տէրն արեաց եւ ընդ պարսիկս. (Փարպ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԶԱՆՑԱՆԵԼ. կամ ԳԵՐ 'Ի ՎԵՐՈՅ ԱՆՑԱՆԵԼ. cf. ԶԱՆՑԱՆԵՄ. ԳԵՐ 'Ի ՎԵՐՈՅ. եւ այլն։

ԱՆՑԱՆԵԼ Ի ՄԷՋ, ԸՆԴ ՄԷՋ. եւ այլն. cf. ՄԷՋ։

ԱՆՑԱՆԵԼ ԸՆԴ ՀՈՒՐ. Սրբիլ հրով առանց այրման.

Ամենայն որ անցանէ ընդ հուր, հրով եւ սրբեսցի. այլ ջրովն սրսկման սրբեսցի ամենայն, որ ոչ անցանիցէ ընդ հուր. (Թուոց. ՟Լ՟Ա. 23։) Նմանութեամբ կամ ըստ ՟Ա նշ. ասի.

Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր, իբր անվնասելի։

ԱՆՑԱՆԵԼ ԸՆԴ ՔՈՒՆ կամ Ի ՔՈՒՆ. Գիջանալ ի ննջելն.

Թէ մաքառին ընդ իւրեանց մարմինս, եւ ապա ընդ քունն անցանէ, համարեալ է նմա ընդ պոռնկին. ապա թէ անհոգս առնի եւ անցանէ (յանգէտս), առանց պատժոց է. (Կանոն.։)

Թէ ի տեսլեանց անցանիցէ։ (Եւ զկնի.)

Ամենեքին անցին ընդ կինն. (Երզն. մտթ.) այսինքն մերձեցան եօթն արք, եւ անզաւակ մնացին։

Ի ԲԱՑ ԱՆՑԱՆԵԼ. Նստել ի կարիս որովայնի. դուրս ելլալ գործքի. դաշրայա չըգմագ՝ կիթմէք.

Ցից եղիցի քեզ ընդ գօտեաւ քով. եւ եղիցի յորժամ ի բաց անցանիցես, փորեսցես նովաւ. Թուլասցի առ ախտսն, եւ ի բաց անցանէ. (Փիլ. այլաբ.։)

ԱՆՑԵԱԼ. որպէս Վիժեալ. անցուցեալ.

Սերանեալն վիժեալ եւ անցեալ ոչ եղեւ, այլ՝ կատարեալ ծնեալ. (Փիլ. լին.։)

ԱՆՑԱՆԵԼ ՅԱՇԽԱՐՀԷ. Վախճանիլ ի կենաց.

Յանցանելն յաշխարհէ թագաւորին խոսրովու. (Բուզ. ՟Գ. 12։)

ԱՆՑԵԱԼ. իբր Վախճանեալ. կէչմիշ ճանչար, կեչինմշ.

Իրաւունս առ հայրենիսն, եւ ծնօղսն, ապա առ անցեալսն, որովք լինի եւ բարեպաշտութիւն։ Ամբարշտութիւն է առ անցեալսն, առ ծնօղսն, եւ առ հայրենիսն՝ սխալանս. (Արիստ. առաք.։)

Յառաջ անցելոցն՝ ի հողոյ ի կեանս (յառնել) խոստացեալ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Աբրաամ եւ սարրա ծերացեալք էին, եւ անցեալ զաւուրբք. ն. ՟Ժ՟Ը. 11. եւ այլն։)

Ես ծեր եմ, եւ կին իմ անցեալ զաւուրբք իւրովք։ Սա ինքն անցեալ էր զաւուրբք բազմօք. (Ղկ. ՟Ա. 18։ ՟Բ. 36։)

Իբրու շիջեալ երեւիլ, կամ անգործ մնալ. մարածի պէս երեւնալ.

Պարտ իսկ է՝ յերեւլ լուսոյ արեգականն՝ անցանել լուսոյ ճրագին. (Եփր. համաբ.։)


Անցասումն, ման

adj.

soft, affable.

NBHL (3)

Հեռի ի ցասմանէ. անբարկանալի. հեզ.

Աննենգն, անցասումնն. (Էր ընդ եղբ.։)

Միամիտ եւ անցասումն (որպէս զաղաւնի). (Տօնակ.։)


Անցարան

s.

passage.

NBHL (5)

Տեղի անցից, կամ գործի անցանելոյ. կէչիտ.

Կամուրջ արկեալ ի վերայ յորձանաց գետոյ՝ անցարան գոլ ամենայն ուղեւորաց. (Շ. բարձր.։)

πάσχα. pascha. Անցանակ որ եւ ԱՆՑԻԿ. ԱՆՑ. որպէս եբր. ֆասէք. այն է Պասեք. զատիկ. տօնն, եւ գառն զենեալ ի տօնի անդ։

Զայն՝ որ եբրայեցիքն հայրենի լեզուաւն հրամայեցին անցարան կոչել։ Զենուն զացարանն՝ զբնակութիւն փոփոխեալ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. ել. ՟Ա. 4։)

Զատիկն՝ ըստ եբրայեցւոցն անցարան. (Ճ. ՟Թ.։)


Անցաւ

adj. adv.

healthy, free from pain;
insensible;
without pain.

NBHL (15)

ἁναλγής. doloris expers, μὴ ὁδυνώμενος, non dolens, ἅπονος, a labore immunis. Ազատ ի ցաւոց. անվիշտ, եւ անախտ (ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ). ազրըսըզ, տէրտսիզ.

Տայ անցաւաց զտրտմութիւն. (Ես. խ. 29։)

Եւ ոչ բժիշկ կարող լինիցի ճանաչել զցաւս՝ անցաւ բնութեամբ. (Սահմ. ՟Ա։)

Պա՛րտ է նմա, զի ինքն անցաւ եւ առանց վշտի իցէ. (Ոսկ. ես.։)

Ցո՛յց զոք ի կախարդաց, որ անցաւ եւ անմահ եղեւ. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Ցորչափ զպատուիրանն չէր անցեալ, անցաւ եւ անմահ էր նա մարմնով. (Կիր. ՟ը. խհ.։)

Կեանս անցաւս. (Ագաթ.։)

Գիտես զայն (կեանս) մնացական եւ անցաւ, եւ զայս՝ անցաւոր եւ տաժանմամբ. (Լմբ. առակ.։)

Անարատ մտօք եւ անցաւ անձամբ (այսինքն հոգւով) ծառայել աստուծոյ ճշմարտի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)

Էառ մարմին անցաւ ի մեղաց. (Լմբ. սղ. ՟Է։)

Գլուխն անցաւ, որ առնոյր զազդումն ցաւոց վիրաց անդամոցս.( Սկեւռ. ես.։)

Վասն զմիտսն յստակ պահելոյ, եւ անցաւ ի խղճէ. (Տօնակ.։)

Անցաւ եւ հեղգամիտ. յն. մեղկ. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Անհոգ եւ անցաւ էիր. (Գանձ.։)

cf. Անցաւաբար.


Անցաւոր, աց

s. adj.

passenger, traveller;
fugitive, transitory, perishable, temporal, frail, vain.

NBHL (15)

πάροδος, διοδεύων, παροδεύων. viator, transiens, permeans. Որ անցանէ. իբր Անցորդ. ճանապարհորդ. ուղեւոր. անցւոր, ճամբորդ. եօլճու.

Եկն անցաւոր առ այրն մեծատուն. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 4։)

Անցաւորք. զանցաւորս. անցաւորաց ճանապարհի. (Սղ. ՟Հ՟Թ. 13։ ՟Ձ՟Ը. 42։ Յոբ. ՟Ի՟Ա. 29։ Եզեկ. ՟Ե. 14։ ՟Ժ՟Զ. 15. 25։ ՟Լ՟Զ. 34։)

παραπορευόμενος, φεύγων. transitorius, fugax. Անցական. անցանելի. վաղանցուկ. եղծանելի. կեչիճի.

Իբրեւ զծաղիկ անցաւոր. (Սոփ. ՟Բ. 2։)

Զորս իբրեւ հաստատունս համարեցայք, եւ ոչ անցաւորս. (Ամովս. ՟Զ. 5։)

Անցաւոր արարածք. (Ագաթ.։)

Անցաւոր ժամանակօք ... Ի յանցաւորացս աստի. (Կորիւն.։)

Աւա՛ղ փառացս անցաւորի. (Խոր. ՟Բ. 12։)

Անցաւորաւս զանանց բարութիւնսն շահել. (Խոսր.։)

Անցաւոր վարձու. (Նար. մծբ.։)

իբր Անցեալ.

Զուգաթիւ աւուրց դարուցս անցաւորաց. այսինքն անցելոց մինչեւ ի գալուստ քրիստոսի. (Շար.։)

Ընդ որ լինի անցանել.

Պանդոկ մի կայր ի վերայ երկրի՝ ի յանցաւոր ճանապարհի. (Շ. յառակս.։)


Անցաւորութիւն, ութեան

s.

instability, frailty, vanity.

NBHL (8)

Մերթ՝ փոխանակ գրելոյ ԱՆՑԱՒՈՒԹԻՒՆ.

Անցական եւ եղծանելի գոլն. անհաստատութիւն. փոփոխականութիւն.

Աշխարհս անցաւորութեամբ եւ խաբէութեամբ վարի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Խորանին շրջագայութիւն զանցաւորութիւնն յայտ առնէր. (Ճ. ՟Թ.։)

Ոչ էութիւնն եւ անցաւորութիւնն՝ միմեանց բաղկակից են։ Գիտելով եւ զանցաւորութիւն ժամանակիս. (Լմբ. սղ.։)

Անոք, անցումննդ խորս, կամ ընդ ծով համատարած).

Խաղային ի հուր, ի գազանս, եւ յանցաւորութիւն լայնութեան եւ խորութեան ծովու. յն. լոկ, ընդ պեղագոսս. (Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

Որպէս մերն ստոյգ է անցաւորութիւն, այսպէս եւ նորա ցաւքն։ Յայսմ աստիճանէ (երկիւղին) պնդութեամբն փոխեալ՝ յանցաւորութիւն սիրոյն ելանէ։ Հանցէ ի բազմապատիկ նեղութենէս յանցաւորութիւն (կամ յանցաւութիւն) սիրոյն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)


Անցաւութիւն, ութեան

s.

health, freedom from pain;
insensibility;
apathy, inaction;
impassibility.

NBHL (4)

ἁναλγησία. indolentia. Չառնելն զցաւ. անախտութիւն. առողջութիւն մարմնոյ եւ հոգւոյ. եւ Անցաւակցութիւն.

Եղիցի նոցա (անասնոց) յանցաւութիւն եւ ի ծննդականութիւն. (Մաշտ.։)

Ի նշանակ անցաւութեանն, զորոյ ճաշակն առ ի սկզբանն, հասանել. (Լմբ. սղ. Լմբ. ստիպ.։)

Ո՞չ ի վայր կործանեսցուք զանցաւութիւնն, զի մի՛ ասացից՝ զռժդութիւնն. (Ածաբ. աղքատասիր.։)


Անցեալ

adj.

passed;
— զաւուրբք, old, advanced in age;
— ժամանակ, the time past.


Անցիկ

adj. s.

passenger, traveller;
Easter

NBHL (1)

Եկն ստեղծօղն ի փրկութիւն հոգւոց զատիկ եւ անցիկ։ Ընկղմեաց զմարմինս նոցա ի ծովն ջրոյ, եւ զհոգիս նոցա ի ծով դժոխոցն, եւ ոչ եղեւ նոցա անցիկ կամ զատիկ ընդ իսրայէլացւոցն. (Ապար.։)


Անցնիւր

adj.

each, every.

Etymologies (1)

• տե՛ս Անձն։

NBHL (10)

ԱՆՑՆԻՒՐ. ἔκαστος, -η, -ον· ἔκαστος ἐαυτοῦ. quisque, etc. singuli (գտանի գրեալ եւ ԱՆՁՆԻՒՐ). Իւրաքանչիւր. ամենայն ոք կամ ինչ՝ մի առ մի. եւ Ուրոյն ուորյն իւրական. միոյ միոյ, անձնական, առանձնական. ամմէն մէկը, ամմէն մէկինը, իրենցը. հեր քէս, հէր պիր, քենտինին.

Անցնիւր այր։ Անցնիւր մարմին, կամ մարմինք. (Պիտ.։ Եզնիկ.։) (Խոսր.։)

Բերէք ո՛չ ի տունս միայ, այլեւ ի միտս անցնիւր. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Զժամանակսն յանցնիւր ուրոյն ուրոյն բաժինս բաժանեցից. (Եւս. քր. ՟Ա։)

Իւրաքանչիւր յանցնիւր կողմանս բաժանեալ էին. (սեբեր. ՟Ը։)

Յիւրաքանչիւր գործոց անցնիւր հանդէսք երւեսցին. (Եզնիկ.։)

Զանցնիւր գօտիսն. (Խոր. ՟Գ։)

Յանցնիւր ախորժակս։ Ըստ անցնիւր պատշաճի, կամ կարի, կամ գործոց, կամ դասուց, կամ բեղմնաւորութեան։ Յանցնիւրն գուշակեն ընթացից. (Պիտ.։)

Աստուածեղէն հոգին զանցնիւրսն շարժէր ներգործութիւնս։ Զանցնիւրսն իրողութիւնս ադել։ Անցնիւրցն մատուցանէ զնա տարերց. (Յհ. իմ. պաւլ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Ոչ դատարկս եւ անգործս թողլով զնոսա յանցնիւրոցն ներգործութեանց. (Խոսրովիկ.։)


Անցողական, ի, աց

adj.

transitive.


Անցորդ, աց

s.

passenger.

NBHL (2)

cf. ԱՆՑԱՒՈՐ ըստ (՟Ա նշ.). անցւոր դարձւոր.

Կթեն անցորդք ճանապահին։ Զի մի՛ անցորդք ծիծաղեսցին. (Յիսուս որդի.։)


Անցութիւն, ութեան

s.

journey, passage;
transition.

NBHL (2)

Անցանելն, անց. անցք.

Անցանել մարդկան զանցութիւն ծովուն գոչէ մարգարէն. (Ագաթ.։)


Անցումն, ման

s.

cf. Անցութիւն.

NBHL (5)

cf. ԱՆՑՈՒԹԻՒՆ. երզն.

Վասն կենցաղոյս անցան, եւ վասն անանց կենացն. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Գ.։)

Եւ Փոխումն ի կենաց. վախճան. մահ. կոտորած. առաւել ռմկ.

Մի՛ ոք իշխեսցէ յետ իմ անցման հեռացուցանել. (Ուրպ։)

Անցումն լինէր մեծ։ Եղեւ անցումն անասնոցն։ Ածին մեծ անցումն հաւատացելոցն քրիստոսի. (Ուրհ։)


Անցուկ

adj.

open to the public, frequented by passengers;
— փողոց, great thoroughfare.


Անցուցանեմ, ուցի

va.

"to pass, to cause to pass;
to transmit;
to dissipate, to drive away;
to consume, to employ;
to transport;
to carry back;
to pierce;
to twine;
to enchase;
to omit, to pass over;
to surpass, to excel;
— զմեղս, to pardon sins;
— զաւուրս՝ զժամանակ կենաց, to pass away the time, to live;
— զճրագ՝ զհուր, to extinguish or put out the candle or fire;
— ընդ սուր՝ ի սայր սուսերի, to put to the sword;
— դրամ փոխանակալ or ի ձեռն դրամափոխութեան, to remit money, to send letters of change;
— զզաւակն, to miscarry in child-birth;
— զանցուցանել, to excel, to surpass, cf. Անցանեմ զանցանել;
— ընդ թիւ, to count, to enumerate;
— զցասումն, to appease anger;
— զքննութիւն իւր, to pass one's examination;
չարիս — ընդ, to hurt some one."

NBHL (52)

διαβιβάζω, διάγω, παράγω. traduco, transire facio. եւ այլն. Տալ անցանել. փոխել, փոխադրել, տանել այլուր կամ յայնկոյս, առաջի կամ յառաջոյ եւ այլն. անցընել. կեչիրմէք. կէչիրթմէք.

Անցուցանել ընդ ձորն, ընդ յորդանան, ընդ ծովն կարմիր, ընդ մէջ ծովոյն. եւ այլն։

Անցուցանել առ քեւ, կամ առ նոքօք. յանկոյս կուր գետոյն. ի մահուանէ ի կեանս. (Ագաթ.։ Փարպ.։ Անյաղթ բարձր.։)

Ընդ բազում ասպարէզս անցուցանել զամբարտակն. (Խոր. ՟Ա. 16։)

Իբր Մխել. վարսել. ագուցանել. խօթել διελαύνω. transfigo, trajicio, διεκβάλλω, immitto.

Անցոյց ցից ընդ գլուխ նորա. (Դտ. ՟Ե. 26։)

Անցուսցեն ընդ նա զլծակսն. (Թուոց. ՟Դ. 14։)

Զմատանին ի մատն անցուցաներ. (Գանձ.։)

Տանիլ բերել.

Ոչ թողոյր, եթէ ոք անօթ ինչ անցուցանիցէ ընդ տաճարն. (Մրկ. ՟Ժ՟Ա. 16։)

Ի բաց տանել կամ բառնալ. հեռացուցանել. փարատել. լուծանել. παραβιβάζω, ἁφαιρέω, παράγω. aufero, removeo, λύω. solvo.

Անցուցանիցեն ի քէն զչարիս քո. (Երեմ. ՟Ժ՟Ա. 15։)

Անցո՛ զանօրէնութիւն ի ծառայէ քումմէ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Դ. 10։)

Անցո՛ զչարութիւն ի մարմնոյ քումմէ. (Ժղ. ՟Ժ՟Ա. 10։)

Եւ տէր անցոյց զքեւ զմեղս քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 13։)

Անցուցանել յումեքէ զպատուհասն. (Յիսուս որդի.։)

Ոչ անցուցանէ զվիշտսն, այլ զօրավիգն լինի ի ճգունսն. (Ոսկ. մ. ՟Բ։ 9։)

Զխորանն անցոյց տաճարն, եւ զտաճարն քակեաց ձեռն թշնամւոյ. (Եփր. ել.։)

Ի մարմնաւոր խրախուսութեանս զմի բաժակ որ անցուցանիցէ վասն համեստութեան, զարմանալի է. (Սեբեր. ՟Թ։)

Դու միայն անցո՛ զփափաքս իմ. (Վրք. հց. ՟Ի՟Զ.) որ է լնուլ, եւ այնպէս փարատել։

Անցուցանէ զխօսս ի ճարտարաց։ Անցուցանել զթշնամութիւն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Անցո՛ ի մէնջ զցասումն քո, կամ զցասումն պատուհասի. եւ այլն. (Շար.։ Ժմ.։)

Անցոյց զսպառնալեացն պատուհաս։ Անցուցեր զպատիժ պարտուցն. (Խոսր.։ Նար. ՟Ծ՟Է։)

Զանէծս անցուցանել ընդ արդարս (այսինքն յարդարոց). (Փարպ.։)

Զօրինակս անցուցեալ, եւ զճշմարտութիւնն հաստատեալ. (Ագաթ.։)

Շիջուցանել, իրօք կամ նմանութեամբ. մարել. սէօնտիւրմէք.

Անցուցանել զճրագունս, կամ զկրակն. (Եղիշ. ՟Գ. եւ ՟Ը։) (Փարպ.։)

Զտուն հայրենի անցուցեալ անառակ սեղանօք. (Ոսկիփոր.։)

Հասուցանել, առնել. ի վերայ բերել չարիս, եւս եւ բարիս. διατίθημι, ἁναδείκνυμι. dispono, etc. գլխուն բերել, հանդիպցընել.

Զի ի՞նչ անցուցից ընդ քեզ եփրեմ. (Ովս. ՟Ժ՟Ա. 8։)

Զամենայն չարեացն՝ զոր անցուցաք ընդ նմա։ Չարաչար տանջանօք, զոր ընդ այլս անցոյց. ն. ՟Ծ. 15։ ՟Բ. Մակ. ՟Թ. 28։)

Բազում չարչարանս անցուցեալ էր ընդ մոգսն. (Եղիշ. ՟Է։)

Յաղագս առ նա անցուցանելոյ զբազում երախտեացն տեսակս. (Յհ. կթ.։)

Թերեւս ահ անցուսցեն ընդ նոսա. (Սիսան.։)

Վարել. կատարել. դեգերիլ. ծախել (զկեանս, զժամանակ, եւ այլն). διατελέω, διατρίβω. perago, peficio, consumo եւ այլն.

Գազանակեաց կեանս ի լերինս անցուցանէր. (՟Բ. Մակ. ՟Ե. 27։)

Զաւուրս իմ անցուցանեմ. Իցէ՛ թէ ես զաւուրսն անցուցանէի, եւ ոչ եթէ աւուրքն զիս անցուցանէին. (Վրք. հց.։)

Բարեբախտութեամբ զկենցաղոյս անցուցանեն յաւիտեան։ Զիւրեանցն անցուցանել ժամանակ. (Պիտ.։)

Զաւուրս սառնամանեացն անցուցանէին. (Ագաթ.։)

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. իսր Անցանել զանցանել, (ըստ յն. որ եւ Առաւելուլ, ն. կ. ). ὐπεραίρω. extollo եւ excello, supero.

Առաւել եղեր եւ անցուցաներ (կամ զանցուցաներ) զամենեքումբք. (Առակ. ՟Լ՟Ա. 29։)

Անցոյց զանցոյց զամենեքումբք՝ որ յառաջ քան զնա էին՝ բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)

Որք անցուցին զբազում արամբք. (Փարպ.։)

Անցուցեր զմեզ քո միակնութեամբ. (Նար. երգ.։)

Տարաժամ անցուցանեն զմանկունս. (Յճխ. ՟Ը։)

Իբրեւ զանցուցեալն, որ ելանէ յարգանդէ. (Յոբ. ՟Գ. 16։)

Զորդիս իւր, կամ զուստերս եւ զդստերս անցոյց ընդ հուր ըստ գարշութեան ազգացն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 3։ ՟Ժ՟Է. 17։ ՟Ժ՟Ա. 6.) եւ այլն. որ եւ ասի ԱԾԵԼ ԶԲՈՑՈՎ։

Անցուցից զերրորդ մասն ընդ հուր. (Զաք. ՟Ժ՟Գ. 9։)

Որք անցուցին զմարմինս իւրեանց ընդ հուր եւ ընդ սուր. (Շար.։)

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ ԸՆԴ ԹԻՒ. Թուել. ի համար արկանել. հանդէս առնել.

Դաւթի ... անցուցանել ընդ թիւ զժողովուրդն. (Կիւրղ. ել.։)

Անցուցից զձեզ ընդ ցպով իմով. եւ մուծից զձեզ ընդ թուով ուխտի իմոյ. իբր մի առ մի զննեզ հուվուի։


Անցուցեալ

adj. s.

passed, transmitted;
abortive child.


Անցոփութիւն, ութեան

s.

modesty, chastity.

NBHL (2)

Հեռի լինելն ի ցոփութենէ. պարկեշտութիւն. ժուժկալութիւն. զգաստութիւն.

Հեզութիւն եւ անցոփութիւն հոգեւոր. (Սիսան.։)


Անցք, ից

s. pl.

passage, journey;
pass, defile;
street, lane;
avenue;
channel, canal;
hole, opening;
gate;
accident, event;
leap;
flux;
— բնակարանաց՝ սենեկաց, gallery, corridor;
— ժամանակի, space of time, lapse of time;
— or բերան անոթոց, orifice;
անց եւ դարձ առնել, to pass, to go, cf. Երթեւեկել;
անց եւ դարձ առնել, to come and go, to traverse;
բազում — անցին ընդ իս, I have suffered much;
պատմէին իրերաց ու ինչ — ընդ իւրեանս անցեալ էին, they told each other every thing that had happened them.

NBHL (1)

cf. ԱՆՑ, անցք։


Անփախուստ

adj.

inevitable.

NBHL (10)

Ընդ անփախչելի կապանօք. (Ճ. ՟Ա.։)

ԱՆՓԱԽՈՒՍՏ ἅφευκτος. inevitabilis. որ եւ ԱՆՓԱԽՉԵԼԻ. Անխուսափելի. անզերծ. յորմէ ոչ լինի խորշել, փախչել.

Անփախուստ որոգայթ, կամ ձմեռն, կամ սպառնալիք, բան. (Լմբ. սղ.։ Երզն. քեր.։ Արշ.։ Առ որս. ՟Գ։ Իսկ Իմ. ՟Ժ՟Է. 9.)

Անուրեք անփախուստ օդ, իմա՛ ոչ ուրեք փախչելի յերեսաց օդոյն։

ԱՆՓԱԽՈՒՍՏ. Որ ոչն փախչի. անկորուստ.

Անփախուստ գանձ, կամ փրկութիւն. (Իգն. ՟Ժ՟Բ։ Էր ընդ եղբ.։)

անփախչելի. Նոյն ընդ վ. ըստ (՟Ա նշ.)

Անփախչելի որովայթ, կամ վախճան, ճանապարհ, յանդիմանութիւն. (Նար. ՟Ը. ՟Կ՟Ե. ՟Հ՟Դ. ՟Հ՟Գ։)

Անփախչելի դատաստան, իրաւունք։ Անփախչելեաց հայհոյութեանց պարտաւոր. (Բրս. հց.։ Կիւրղ. գանձ.։)

Անփախչելի գեհենին անուամբ. (Իգն.։)


Անփախչելի

cf. Անփախուստ.

NBHL (10)

ԱՆՓԱԽՈՒՍՏ որ եւ ԱՆՓԱԽՉԵԼԻ. Անխուսափելի. անզերծ. յորմէ ոչ լինի խորշել, փախչել.

Անփախուստ որոգայթ, կամ ձմեռն, կամ սպառնալիք, բան. (Լմբ. սղ.։ Երզն. քեր.։ Արշ.։ Առ որս. ՟Գ։ Իսկ Իմ. ՟Ժ՟Է. 9.)

Անուրեք անփախուստ օդ, իմա՛ ոչ ուրեք փախչելի յերեսաց օդոյն։

ԱՆՓԱԽՈՒՍՏ. Որ ոչն փախչի. անկորուստ.

Անփախուստ գանձ, կամ փրկութիւն. (Իգն. ՟Ժ՟Բ։ Էր ընդ եղբ.։)

ԱՆՓԱԽՉԵԼԻ Նոյն ընդ վ. ըստ նշ.)

Անփախչելի որովայթ, կամ վախճան, ճանապարհ, յանդիմանութիւն. (Նար. ՟Ը. ՟Կ՟Ե. ՟Հ՟Դ. ՟Հ՟Գ։)

Անփախչելի դատաստան, իրաւունք։ Անփախչելեաց հայհոյութեանց պարտաւոր. (Բրս. հց.։ Կիւրղ. գանձ.։)

Անփախչելի գեհենին անուամբ. (Իգն.։)

Ընդ անփախչելի կապանօք. (Ճ. ՟Ա.։)


Անփակ

adj.

unclosed, open.

NBHL (14)

Ոչ փակեալ. բաց. անարգել. անխափան. չգոցած. աչըգ. սէրպէսթ.

Անփակ բերանով զվտակ վարդապետութեան ի սիրտ սերմանեալ. (Ագաթ.։)

Անփակ բերանով եւ ի նա ձգեաց զբանս ամբաստանութեան. (Իգն.։)

Յանփակ լեզուացն, եւ յանդուռն բերանոցն. (Գր. հր.։)

Անփակ փափագմամբ միշտ համբուրեցեալ։ Իբր զմտաց անփակ սրութիւն ընդ ամենայն արարածս հետեւեալ լցին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. առաք.։)

Որ զօրացեալ քեւ հոգեպէս՝ անփակ արագ հրեշտակապէս. (Գանձ.։)

Իբր Անփակելի. անպարագրելի.

Անփակն եւ անբովանդակն երկնի եւ երկրի. (Թէոդոր. կուս.։)

ԱՆՓԱԿ ԳԻՐ. Տե՛ս զտառն Է. որ եւ անուն աստուծոյ՝ Որ էն. ըստ եբր. եհովահ, կամ էուէ.

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ. (Շար.։)

Անփակ գրով զաստուած ասեն, թէ քահանայապետին մատանոյն աստուած անուն էր գրած, այնիւ կնքեաց (զգերեզման յիսուսի), եւ հաստատեաց՝ թէ աստուած է. (Վանակ. հց.։)

Եւ մատանեաւ էին (կամ վեհին) կնքեցին՝ գըրով անփակ զանպարագրելին. (Գանձ.։)

Որպէս եւ զկնի ասի.

Էական մատանեաւ կնքեալ։


Անփառ, ից

adj.

inglorious, unhonoured, abject.

NBHL (11)

ἅδοξος. ingorius, ignobilis. Որ չունի փառս ինչ. անփառունակ. անփառաւոր. անշուք. խոնարհ. նուաստ. նամսըզ. պիիզզէթ. հագիր.

Ոչինչ օգուտ է փառք անփառի. (Վրք. հց. ձ։)

Զանփառն եւ զանկատարն ... միացեալ ընդ անփառիս եւ անկատարիս. (Խոսրովիկ.։)

Անփառ, աղքատ յաղքատաց. (Բրս. հայեաց.։)

Ոչ զփառաւորն, եւ ոչ զանփառսն. (Ոսկ. մ. ՟Գ. 5։)

Ոչ ոք կարէ ճոխանալ առանց անփառից. (Մխ. առակ.։)

Ոմանք անփառք եւ աներեւելիք գոլով. նյաղթ պորփ.։)

Աներեւոյթք, անփառք, նուաստք. (Փիլ. նխ. ՟բ.։)

Առ խոնահրութեանն եւ աղքատութեանն, եւ անփառն լինելոյ։ այսպէս խոնարհ եւ անփառ երեւեցաւ. (Սկեւռ. ես.։)

Ըստ մարմնազգեցութեանն անշուք եւ անփառ յերկրի շրջելոյն. (Վահր. յայտն.։)

Մնան ի տեղի ինչ՝ անվտանգ ի սատանայէ, եւ անփառս յաստուծոյ. (Լմբ. պտրգ.։)


Անփառացի

cf. Անփառ.

NBHL (3)

Եղիցի առ ի մարդկանէ վայելչաբար անփառացի՝ յաղագս շրջապատեալ սփածմանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)

Թողուլ անփառաւորս։ Մի՛ գուցէ անփառաւոր դարձցիս անդրէն. (Պտմ. աղեքս.։)

Իսկագոյն եւ տիրագոյն է իմաստուն աղքատն քան զանզգա մեծատունն, անփառաւորն քան զփառաւորն. (Փիլ. լին.։)


Անփառութիւն, ութեան

s.

inglorious state, abject condition, vileness, baseness.

NBHL (8)

ἁδοξία. ignominia, dedecus, vilitas. Պակասութիւն փառաց. անշքութիւն. անպատուութիւն. անարգութիւն. նուաստութիւն. խոնարհութիւն.

Ելեալ աղքատութիւն եւ անփառութիւն, մեծութիւն եւ փառք զհետ մատնեն։ Ի փառասիրութենէ թեւակոխեն յանփառութիւն. (Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)

Դարձուցանէ զփառս յանփառութիւն։ Սնափառութեանննդդէմ դնել) զանփառութիւն. (Յճխ. ՟Է. ՟Ի՟Գ։)

Անփառութիւն նորա՝ մեզ փառք. (Աթ. ՟Ա։)

Տուեալ սմա փառս եւ բարձրութիւն՝ լուծումն է մարմնոյ անփառութեան. Կիւրղ. գանձ.։ Նախ քան զմահուն մեռելութիւն՝ անփառութեամբ յաթոռոյն ի վայր կործանեալ. (Խոր. ՟Գ. 68։)

Ոմն խորշեալ երկնչի, զի մի՛ անկցի յանփառութիւն ինչ. (Նիւս. բն.։)

Լի է անփառութեամբն. զի ցանկալ փառաց անփառութիւն է. եւ փառք ճշմարիտ՝ որ զփառս արհամարհէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Սկիզբն անփառութեան՝ պահպանութիւն բերանոյ, եւ անպատուութեան սիրողութիւն. (Կլիմաք.։)


Անփառունակ

cf. Անփառ.

NBHL (3)

Անփառունակ եւ սգաւոր լինէր նախաստեղծին անձն. (Մամբր.։)

Որ անփառունակն է նախաստեղծին յանցաւորութեամբն։ Նա յանճառ փառսն վայելէ, եւ մեք անփառունակ զառածանիմք. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ. եւ ՟Ժ՟Բ։)

Ամենայն ուրեք զաննշանն եւ զանփառունակն ընտրէր (կենցաղ)։ Ի տղայական սկսեալ հասակէն. եցոյց զանփառունակն լինել քան զամենայն որդիս մարդկան. (Սկեւռ. յեսայ.։ եւ Գէ. ես.։)


Անփոխ

cf. Անփոփոխ.

NBHL (5)

Որ ոչ փոխի. անփոփոխ. անյեղլի. հաստատուն. որ չիփոխուիր. թէպտիլ օլմազ.

Անփոխ, եւ անվախճան օրէնս. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զիս փոփոխել այժմ ի բարին, զի մի՛ անփոխ մատնիմ չարին (կամ ուժին). (Յիսուս որդի.։)

Ստանալ զանփոխն եւ զհաստատուն. (Սկեւռ. աղ.։)

Յատուկ, որ է անփոխ, մարդոյս է, ծիծաղելն. սոյնպէս եւ ամենայն կենդանեաց բնութիւն անփոխ, որ է յատուկ. որպէս հաջելն շանց է, եւ վրնջելն է ձիոց. (Երզն. քեր.։)


Անփոխադրելի, լւոյ, լեաց

adj.

immutable, not liable to change, invariable.

NBHL (7)

ἁμετάθετος, ἁμετάβολος, ἁνεξάλλακτος. immutabilis, invariabilis, integer servatus. Որում չէ մարթ փոխադրիլ. անփոփոխելի. անյեղլի. եւ Անայլայլելի. անշարժ. հաստատուն.

Յարակային եւ անփոխադրելոյն նոցա տեսութեանն։ Անփոխադրելի եւ անշփոթ սերտութեամբ. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. ածայ.։)

Ի խորհուրդս անփոխադրելիս. Մաքս. ի դիոն.։ Որպէս հրոյ է ջեռուցանելն. քանզի անփոխադրելի է այս. (Նիւս. բն. ՟Բ։)

Ցանկութիւն առ աստուած հաճութեան հաստատուն եւ անփոխադրելի. (Բրս. հց.։)

Անփոխադրելի սահման, կամ կամք, հարստութիւն։ Ուխտիւ անփոխադրելեաւ։ Յայլ իմն էութիւն անփոխադրելի, եւ այլն. (Նար.։)

Անփոխադրելի բարք. (Ոսկ. լուս.։)

Ի հօրն բնութենէ անբաժանելի է եւ անփոխադրելի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)


Անփոխան

adj.

immutable, invariable.

NBHL (2)

Որոյ չիք փոխան. անփոխանորդելի. անփոխանակելի. անգին.

Եւ ոչ փոխան անփոխանին՝ ետու ըզսէր անցաւորին. (Յիսուս որդի.։)


Անփոխանակելի

cf. Անփոխան.


Անփոխանորդ

adj.

which cannot be replaced.


Անփոխելի

cf. Անփոփոխ.

NBHL (3)

Անփոխ. անփոփոխելի.

Կանոն անփոխելի. (Նար. գանձ եկեղ.։)

Պատկերդ հօր անփոխելի. (Ժմ.։)


Անփոյթ

adj.

negligent, careless, inattentive, indifferent, indolent;
— առնել, — լինել, to neglect, to slight, cf. Անտեսել.

NBHL (22)

Անփոյթ առնեմք զբազմօքն. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)

ἁμελής qui curam non gerit, negligens Չունօղ զփոյթ. անհոգ. հաճէթսիզ. իհմալ էտիճի.

Ոչ իբրեւ զանփոյթ եւ զանպիտան կանայս. (Փարպ.։)

Եւ ἁμελής. qui negligitur, cujus cura non geritur. Ոչ հոգացեալ, անխնամ. զորմէ չառնեմք չառնեմք զփոյթ. թէրք՝ իհմալ օլունմուշ, ինթիմամսըզ.

Հանդերձ անփոյթ. (Արիստ. առաք.։)

Ելից արկ ի յականջս նորա զանփոյթ մեծ իրս. (Եփր. համաբ.։)

ԱՆՓՈՅԹ ԱՌՆԵԼ. ἁμελέω. curare non habeo, supersedeo, negligo, contemno. Անտես առնել. զանց առնել. փոյթ չառնել. եւ Անփութութիւն առնել. յուլանալ. հեղգանալ. արհամարհել. չհոգալ, հոգը չըլլալ. իհմալլըգ էթմէք, խօրլամագ. պագմամագ.

Անփոյթ առնել զինէն. զնոցանէ, զիրաւանց, զշնորհաց. (Երեմ. ՟Դ. 17։ ՟Լ՟Ա. 32։ Իմ. ՟Գ. 10։ ՟Ա. Տիմ. ՟Դ. 14։)

Անփոյթ առնել զքաջութենէ եւ զբարի յիշատակաց, կամ զքոյովն խրատու, կամ այսպիսի գիտութեանց. (Խոր.։)

Անփոյթ առնել աւանդիցն, կամ ծանունցն, կամ այսմիկ, կամ հրամանին, կամ ի խորհել. (Յճխ.։ Յհ. իմ. ատ. ՟Ի՟Գ։ Յհ. կթ.։ Լմբ. համբ. եւ Լմբ. սղ.։)

Անփոյթ արար ի նմանէ. (Եփր. ել.։)

Ոչ անփոյթ արար զուսմանն. (Սեբեր. ՟Ժ։)

Եւ ոչ զմարդկայինսն առնէ անփոյթ. (Սահմ. ՟Է։)

Անփոյթ առնել զհանգիստ, զայս, զմեզ, զանձին կորուստ, զբազմածախ ինչս, զմի ոք յոչխարացն. (Յհ. իմ. ատ.։ Յհ. կթ.։ Խոսր.։ Նար. խչ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Անփոյթ զքոյդ առնել զյօժարութիւն. (Նանայ. յռջբ։)

Վասն եկեղեցեաց մի՛ անփոյթ արասցեն. (Նիւս. թէոդոր.։)

Եւ ի գոլոյն աստուած ոչ անփոյթ արարեալ. քանզի եկաց մնաց այսպէս բոլորիցս տէր. (Պրպմ. լ.։)

ԱՆՓՈՅԹ ԼԻՆԵԼ. որպէս կր. վերնոյն. Յանհոգս կամ անխնամ թողեալ լինել. եւ Չլինել փութոյ. իհմալ օլունմագ, թէրք օլունմագ.

(Քարեղէն պատկերքն) անփոյթք եղեալք տգեղանան. (Ագաթ.։)

Փոքր ինչ եւ ի մէնջ յաւելեալ անփոյթ եղելումն ի նոցունց բանի. (Շ. մտթ.։)

Խնդրելով զօգնութիւն՝ անփոյթ լինի. (Լմբ. սղ.։)

Անփոյթ եղեւ նոցա զիրացն. այսինքն չեղեւ փոյթ. (Վրդն. պտմ.։)


Անփոյթութիւն, ութեան

s.

negligence, carelessness.

NBHL (3)

Չիք ինչ յարարածոց՝ որ յանփոյթութենէ առանց տեսչութեան կայցէ. (Վեցօր. ՟Ե։)

Կարեւորքն յանփոյթութեան են, եւ չպիտոյքն ի բազում խնամակալութեան։ Ցուցանէր զընչից անփոյթութիւն։ Անտի եկեսցուք յընչիցն անփոյթութիւն. (Ոսկ. մ. ՟Գ. 6։ եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Դ։)

Հօտին հոգաբարձութեան թերատեսութիւն եւ անփոյթութիւն. (Սարկ. քհ.։)


Անփորձ, ից

adj.

that does not put to the test;
that is not tried or put to the test;
inexperienced, untried, new;
pure, chaste.

NBHL (36)

ἅπειρος. imperitus, ignorans, ἁπείρατος inexpertus, experimento carens. Որ չէ՛ փորձ, կամ զփորձ առեալ. անհմուտ. անտեղեակ. անգէտ. անվարժ. պիվուգուֆ. աճէմի.

Անփորձ ելով յառաքինութենէն։ Յանխորհրդոցն եւ յանփորձից։ Օտար իրաց եւ անփորձի՝ զբունն հարազատն եւ զընդ փորձ անցեալն. (Փիլ.։)

Անփորձ եւ անկիրթ մարդոյն. (Եղիշ. ՟Բ։)

Նաւուղիղ՝ ործացեալ եւ լքեալ զօրէն որ անփորձ է ծովու. (Բրս. յուդիտ.։)

Տղայական հասակն անփորձ է բարւոյ եւ չարի. (Վրդն. աւետար.։)

Անփորձ լինելով վշտի։ Անփորձք պատրաստութեան։ Զանփորձ ոմանս մարտից. (Պիտ.։)

Անփորձ մտօք. (Յհ. կթ.։)

Զայսլ խրատեմ, եւ ես ինքն անփորձ եմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Անփորձ գտեալ իշխանական կարգին։ Ոչ եմք անփորձ յայսպիսի աստուածագործակ տնօրէնութեանց. (Լմբ. պտրգ.։)

Յանփորձից ոք տնկոց հարցանէ զնռնենի. (Մխ. առակ.։) Ասիցէ ումեք տխմարաց եւ անփորձից. (Նիւս. կազմ. ՟Ի՟Դ։)

Անփորձիցն եւ տկարաց։ Անփորձ էր ի խարդախութենէ թշնամւոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. եւ ՟Զ։)

Մի՛ զիս փորձեր, տէր, ընդ նմին, զանփորձ բարեաց ամենայնին. զփորձեալս ի չարն, եւ ոչ բարին, եւ զանհամբեր անձն ի փորձին. (Յիսուս որդի.։)

ἁδόκιμος, ἅκριτος. improbatus, reprobus, rejectaneus, indiscretus, inconsideratus. Ո՛չ փորձեալ հրով, կամ այլովք փորձիւք. ոչ գտեալ փորձ եւ ընտիր. չընտրելի. անպիտան. խոտան. գալ օլունմամըշ, հէտտէտէն կեչմէմիշ.

Փո՛րձ տես զանփորձ արծաթոյ։ Արծաթ ձեր անփորձ. (Առակ. ՟Ի՟Ե. 4։ Ես. ՟Ա. 22։)

Մատնեաց յանփորձ միտս, եւ յախտս անարգութեան. (Կիւրղ. գանձ.։)

Ի միտս անփորձս. (Ոսկ. եփես.։)

Երիկամունքս անփորձ. (Նար. ՟Ծ՟Զ։)

Որոց սկիզբն անփորձ, եւ ամենայնն ի բաց ընկենլի։ Անփորձ եւ աննշանաւոր մահու վճարեսցէ զկեանս. (ՃՃ.)

Յանփորձ եւ յանընտիր բարս։ Անփորձք եւ անարգք. (Փիլ. իմաստն.։)

ἁπείραστος, ἅψαυστος, ἁθῷος. intentatus, illibatus, expers, indemnis, ἅχραντος, intactus. Ո՛չ փորձեալ ի չարէ. անփորձելի. անպարտելի, ազատ, անկցորդ. անմերձ. անարատ. մաքուր. անշաղախ. կոյս. եւ առաքինի.

Աստուած անփորձ է չարեաց (կամ ի չարեաց. յն. չարաց) (Յկ. ՟Ա. 13։)

Անփորձ մշակն քրիստոսի. (Ճ. ՟Բ.։)

Որ ամենեւին անփորձ ես ի չարեաց։ Անփորձ յանցանաց. (Նար. ՟Կ՟Գ. եւ Նար. խչ.։)

Նա միայն գտաւ անփորձ ի չարէն, եւ հաճոյ աստուծոյ. (Լմբ. ստիպ.։)

Երկիր ծարաւուտ յկոյսն կոչէ, որ անփորձ էր ամուսնութեանն խառնից. (Ոսկ. ես.։)

Առ զմարմին յանփորձ կուսէն. (Եղիշ. ՟Բ։)

Հարսն անփորձ. (Շար.։)

Անփորձ են յառնէ։ Յանփորձ ամուսնութենէ ծնար զէմմանուէլն. (ՃՃ.)

Պսակ ընտրութեան՝ անփորձ գովութեան. իբր անստգիւտ, կամ չեւ տեսեալ. անլուր, (Նար. կուս.։)

Անփորձ բարեաց (այսինքն անմասն ի բարեաց). (Յիսուս որդի.։)

Եւ երեւիս որպէս զյոբն՝ անփորձդ (այսինքն չեւ փորձեալ ի դիւէ), եւ յետ փորձանացն՝ արդար. (Լմբ. սղ.։)

Որ ոչն փորձէ զանձն իւր, կամ չքննէ զխորհուրդ. եւ այլն.

Որ անփորձ եւ անսուրբ անձամբ ուտէ եւ ըմպէ, պարտական լինի արեանն քրիստոսի. (Եփր. պհ.։)

Մերձենայ ի սոյն անփորձ խորհրդով։ որպէս զանփորձ դատապարտիմ. (Լմբ. պտրգ.։)

Առանց փորձանաց կամ փորձեան. անվտանգ.

Որ զչափ աւուրն անփորձ անցուցանել զմեզ արժանի արարեր. (Ճշ.։)


Անփորձութիւն, ութեան

s.

want of temptation;
inexperience.

NBHL (6)

Գոլն անփորձ ըստ ՟Ա նշ. ἁπειρία. (imperitia, ignorantia, inexpertum esse). Անհմտութիւն. տգիտութիւն.

Օրինակ գինւոյ անփորձութեանն՝ նոյ. (Բրս. պհ. ՟Ա։)

Անփորձութեամբ բարւոյն յանցանել, եւ սխալանս կրել։ Հա՛րկ է անփորձութեամբ կառավարին ի գահիցն վիժել. (Փիլ. այլաբ.։)

Որք յանփորձութենէ կամիցին խառնիլ ընդ չարիս որպէս ընդ բարիս. (Բրս. հց.։)

Եւ Ազատութիւն ի փորձանաց.

Յորում ի խաղաղութիւնն աստուծոյ վայելէ, եւ յանփորձութեան տիսն. (Լմբ. սղ.։)


Անփութութիւն, ութեան

s.

cf. Անփոյթութիւն.

NBHL (7)

որ գրի եւ Անփոյթութիւն. ἁμελεία. incuria, negligentia. Անփոյթն լինել. չունելն զփոյթ. անհոգութիւն. յուլութիւն. ապախտ կամ անտես առնելն. հաճէթսիզլիք, իհմալլըգ.

Հետեալ լինի զեղխութեան պղերգուիւն, անփութութիւն. (Արիստ. առաք.։ Փիլ. տեսական. եւ Փիլ. լին.։)

Ծուլութեամբ անփութութեան. (Բրս. վեցօր. ՟Թ. եւ Բրս. հց. ՟Ի։)

Կարճակտուր պատմել բանիւք անփութութեամբ. (Փարպ.։)

Եթէ բնաւին յանփութութեան եղեւ. (Մխ. դտ.։)

Կամ թէ ի տեառնէ եղեւ անփութութիւնն. (Եփր. մնաց.։)

Վասն անփութութեան. (Եփր. աւետար.։)


Անփուտ

adj.

not rotten, incorruptible, not liable to decay.

NBHL (3)

ἅσαπτος. non obnoxoisu putredini, incorruptus. Որ ոչ փտի. անփտելի. կարծր. երկարատեւ. չիւրիւմէզ.

Փայտս անփուտս. (Ել. ՟Ի՟Ե. ՟Լ՟Է. եւ այլն։)

Ընդէ՞ր ի փայտից անփտից տապանակն։ Բնութիւն անմարմնոցն եւ իմանալեացն անփուտ եւ անապական եւ տեւող է. (Փիլ. ել. եւ Փիլ. լին.։)


Անփոփոխ, ից

adj. adv.

immutable, invariable, unalterable, uniform, constant immutably, invariably.

NBHL (8)

ἅτρεπτος, ἁμετάθετος, ἁμετάβολος. imutabilis. Որ ոչ փոփոխի. անփոխ։ անյեղլի. անայլայլելի. հաստատուն. անվրէպ. տէյիշմէզ, թէպտիլ օլմազ.

Անփոփոխ են բարիքն։ Լոյս անփոփոխ։ Անփոփոխ կենաց։ Յանփոփոխ քաղաքին. (Ագաթ.։)

Անփոփոխ ճշմարտութիւն. (Յճխ. ՟Գ։)

Անփոփոխ ներողութիւն, կամ սիրոյ քո գթութիւն։ Պատահումն գունոյ, կամ չար անփոփոխ. (Նար.։)

Անփոփոխ ձայնարձակութիւն (հաւու). (Փարպ.։)

ἁμεταβόλως, ἁτρέπως. immutabiliter. իբր Անփոփոխապէս. անյեղլի օրինակաւ. նոյնպէս միշտ՝ որպէս յառաջն.

Սա հովուեսցէ զմեզ որպէս յառաջն. (Նար. խչ.։)

Թոյլ տացել մեզ ի մեր աւանդութիւն մնալ անփոփոխ. (Լմբ. ատեն.։)


Անփոփոխադիր

adj.

cf. Անփոփոխ.

NBHL (4)

ԱՆՓՈՓՈԽԱԴԻՐ ԱՆՓՈՓՈԽԱՅԵՂ ԱՆՓՈՓՈԽԱԿԱն. cf. ԱՆՓՈՓՈԽ. ἅτρεπτος. immutabilis.

Անփոփոխադիր տեսակ յինքեան նկարէր. (Նար. խչ.։)

Դադարումն եւ կայք յաւիտենականք եւ անփոփոխայեղս. (Մաքս. ի դիոն.։)

Որպէս բնութիւն տուողին անփոփոխական է, նմանապէս եւ տուրքն որ ի նմանէ՝ անփոփոխական է. (Սարգ. յկ. ՟Դ։)


Անփոփոխայեղ

adj.

cf. Անփոփոխ.

NBHL (4)

ԱՆՓՈՓՈԽԱԴԻՐ ԱՆՓՈՓՈԽԱՅԵՂ ԱՆՓՈՓՈԽԱԿԱն. cf. ԱՆՓՈՓՈԽ. ἅτρεπτος. immutabilis.

Անփոփոխադիր տեսակ յինքեան նկարէր. (Նար. խչ.։)

Դադարումն եւ կայք յաւիտենականք եւ անփոփոխայեղս. (Մաքս. ի դիոն.։)

Որպէս բնութիւն տուողին անփոփոխական է, նմանապէս եւ տուրքն որ ի նմանէ՝ անփոփոխական է. (Սարգ. յկ. ՟Դ։)


Անփոփոխական, ի, աց

adj.

cf. Անփոփոխ.

NBHL (5)

ԱՆՓՈՓ ԱՆՓՈՓԵԼ. cf. ԱՄՓՈՓ. եւ այլն։

ԱՆՓՈՓՈԽԱԴԻՐ ԱՆՓՈՓՈԽԱՅԵՂ ԱՆՓՈՓՈԽԱԿԱն. cf. ԱՆՓՈՓՈԽ. ἅτρεπτος. immutabilis.

Անփոփոխադիր տեսակ յինքեան նկարէր. (Նար. խչ.։)

Դադարումն եւ կայք յաւիտենականք եւ անփոփոխայեղս. (Մաքս. ի դիոն.։)

Որպէս բնութիւն տուողին անփոփոխական է, նմանապէս եւ տուրքն որ ի նմանէ՝ անփոփոխական է. (Սարգ. յկ. ՟Դ։)


Անփոփոխելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անփոփոխ.

NBHL (5)

Երկու անփոփոխելի իրօքն. (Եբր. ՟Զ. 46։)

Անփոփոխելի գոլով, անփոփոխելի իցէ ի չարչարիլն՝ աստուած գոլով. (Աթ. ՟Դ։)

Ոչ՝ որ ինչ էրն, փոփոխեցաւ. վասն զի անփոփոխելի է. այլ որ ոչն էր՝ էառ. (Ածաբ. յայտն.։)

Անփոփոխելի կարգ, կամ գիտութիւն. (Պիտ.։ Սահմ. ՟Ժ՟Բ։)

Բախտի եւ ճակատագրութեան եւ հարկի անփոփոխելւոյ զամենայն ինչ վարկանէին. (Փիլ. նախերգ.։)


Անփոփոխութիւն, ութեան

s.

immutability, invariableness, constancy.

NBHL (4)

ἁμεταβλησία, τὸ ἅτρεπτον, ἁπαραλλαξία. immutabilitas, constantia. Անփոփոխն գոլ. անայլայլութիւն. անյեղութիւն. հաստատութիւն. եւ Նոյնութիւն.

Զյարութեանն կատարելութիւն, եւ զբանին անփոփոխութիւն. (Աթ. ՟Դ։)

Անփոփոխութիւն կամաց, կամ բարեացն տուելոց. (Նար. մծբ. եւ ՟Խ՟Բ։)

Զմիաւորութիւնն յայտ առնէր, եւ զանփոփոխութիւն հրամանացննդ հօր)։ Ի ձեռն ամենայնի ցուցանէ զանփոփոխութիւն էութեանննդ հօր). (Ոսկ. յհ. ՟Ա. 38։ ՟Բ. 23։)


Անփտութիւն, ութեան

s.

want of rottenness, incorruptibility.

NBHL (4)

Անփուտն գոլ.

Յանփտութենէնէ տեւելն. (Գէ. ես.։)

Ի բնութենէ ունի զանփտութիւնն. (Վրդն. սղ.։)

Վէմ յաղագս հաստատութեանն, եւ անշարժութեանն, եւ անփտութեանն. (Տօնակ.։)


Definitions containing the research ն : 10000 Results

Գաւառապետ, ի, աց

s.

governor of a province, prefect;
agent, manager;
— միմանձանց, provincial.

NBHL (7)

Մատակարար իմն, կամ գաւառապետ, կամ հազարապետ։ Վերակացուի, եւ գաւառապետի, եւ խնամածուի. (Փիլ. լին.։)

Գովի հաւատարիմ եւ իմաստուն գաւառապետն։ Խնդիր է ի գաւառապետս, եթէ ոք հաւատարիմ գացի. (Նիւս. երգ.։)

ἑπίτροπος Procurator, οἱκονόμος dispensator, κωμαρχῆς praefectus vici Վերակացու գաւառի, աւանի, տան. հազարապետ. գործակալ. տնտես. գեղապետ. հաքիմի էյալէթ, վէքիլխարճ, սու պաղը. տես (Մտթ. ՟Ի. 8։ Գաղ. ՟Դ. 2։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 9։ Եսթ. ՟Բ. 3։)

Որպէս թագաւորն զգաւառապետին զգործոն քննել պահանջէ։ Որպէս ձեր գաւառապետքն ընդ ձեր հրամանաւ. (Լմբ. իմ.։)

ԳԱՒԱՌԱՊԵՏ (որբոց). ἑπίτροπος Adjutor Հոգաբարձու կամ խնամակալ որբոց. վասի.

Եթէ որբոց գաւառապետն վախճանիցի, զայլ ոք կարգել՝ ներքոյ աւուրց տասանց ... Մինչեւ հաստատիցեն զմանկանցն գաւառապետսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Որոց մանկունք գաւառապետաց կարօտանան։ Գաւառապետք մանկանցն։ Եթէ այր եւ եթէ կին գաւառապետ գոլով։ Եթէ պարտապան ոք իցէ ի գաւառապետացն, հանդիսարանն առնէ զընտրութիւն. նդ. ՟Ժ՟Ա։)


Գել, գելք

s. adj.

cf. Գելարան;
tight, stiff;
intwined, twisted.

NBHL (5)

Նոյն ընդ Գայլ. իբր Գելարան. գելոց. քէլէփչէ, կերկի.

Նորին կարթիցըն գել արկեալ, նաեւ ըզծունկսըն յօշոտեալ. (Շ. վիպ.։)

Դանդանաւանդս եւ գելս աստուածային բերանոյդ. (Շար.։)

ԳԵԼ 2 ա. արմատ Գելում բային, որպէս Գելեալ. ոլորեալ. կոր, կամ պիրկ.

Այր չափ հասակաւ, հեր գանգուր, կարթք գելք, ծաւի. (Ճ. Գ.։)


Գելոց, աց

cf. Գելարան.

NBHL (4)

Տալ գելոցս կրծից նորա. (Ագաթ.։)

Անհնարին գելոցօք խորտակէին զկողս եւ զոսկերս. (Եփր. վկ. արեւ.։)

Գելոց կապարանաց արկեալ ի կղական եւ ի պարանոց նորա։ Ի կոճեղս պնդել, եւ գելոցօք վարակել. (Յհ. կթ.։)

Եւ ընդ գելոց գելարանին՝ զիմ ճմլեսցես սիրտս առ բարին. (Յիսուս որդի.։)


Գեղեցիկ, ցկի, ցկաց

adj. adv.

handsome, pretty, genteel, gallant, agreeable, smiling, graceful, cheerful;
polite, becoming, proper, decent, light, elegant, happy, good;
—, —ս, — իմն, well, very well, prettily, politely, decently;
bravely, excellently, gallantly;
— դպրութիւնք, fine letters.

NBHL (17)

καλός, -λή, -λόν pulcher, -chra, -chrum;
formosus, καλλίον, κάλλιστος pulchrior, pulcherrimus, ὠραῖος tempestivus, speciosus, decorus, venustus Գեղաւոր. գեղանի. գեղաղէշ. չքնաղ. բարետեսիլ. համեմատ մասամբք՝ հանդերձ լաւութեամբ գունոյ. եւ լայնաբար՝ Վայելուչ, վայելչական, հաճոյական, լաւ, ընտիր. ազնիւ, անոյշ, ախորժելի, գովելի, զարմանալի, քաջ, եւ այլն. աղուոր, սիրուն, աղէկ, ըռինտ, աղէկուկ, տեսքով.

Կոյս գեղեցիկ։ Երինջք գեղեցիկ։ Քաղաքս կամ տունս գեղեցիկս։ Գեղեցիկ ամղան, յօշուած, վէմ, դաշտ, արտօք։ Ծառ գեղեցիկ ի տեսանելի։ Գեղեցիկ էր երեսօք։ Գեղեցիկ տեսլեամբ յոյժ, կամ տեսանելով, եւ այլն։

Զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորութիւն. (՟Ա. Տիմ. ՟Ա. 18։)

Զգեղեցիկ բանին աստուծոյ ճաշակսն ճաշակեցին. (Եբր. ՟Ե. 14։)

Բեկումն մեծ եղիցի գեղեցկին եւ փափկացելոյն. (Երեմ. ՟Բ. 2։)

Դարձո՛ զակնդ քո ի կնոջէ գեղեցկէ. (Սիր. ՟Թ. 8։)

Միթէ եւ թագաւորաց մարմինք խո՞տ իցեն, կամ կանանց գեղեցկաց, կամ սկայիցն անուանեաց. այո՛, ասէ. (Ոսկ. ես.։)

Առաջնորդ գեղեցկացն, եւ վերնայնոյն առիթ. (Ածաբ. աղք.։)

Ի ծերութեանն գեղեցկի. այսինքն ի բարւոք ծերութեան. (Փիլ.։)

Օրիորդին գեղեցկի։ Իսկ գեղեցկումն մասին երկրի։ Ի ձեռն գեղեցիկ խնդրոյս։ Գեղեցիկ մտածութեամբ։ Գեղեցիկ եւ չափաւոր մոլութեամբ. (Խոր.։)

Գեղեցիկ խորհրդովք։ Զգեղեցիկ հոգ յանձին ունիս շինութեան աշխարհի. (Եղիշ.։)

Տուր ինձ հրաման՝ գեղեցիկ յանդգնութեամբս լինել եզր ի միջի ձերում. (Լմբ. ատ.։)

Հատանել զգեղեցիկ գեղեցիկ ատաղձս ի լեռնէն. (Եւս. քր. ՟Ա. յն. զամենագեղեցիկ նիւթ։)

Իւրովք պատուիրանօք վառէ գեղեցիկ զմարդիկ։ (Եզնիկ.։)

Գեղեցիկ իմն անդ կարգելով զերկիրն։ Գեղեցիկ բարբառեցար։ Յոյժ գեղեցիկ երգէր ձեռամբ. (Խոր. ՟Բ. 6. 12. 60։)

Գեղեցիկ յանդիմանիմք ի ձէնջ. (Լմբ. ատ.։)

Կարի քաջ գեղեցիկ եպիմարքոս ասէ, եւ այլն. (Փիլ. լին.։)


Գեղեցկագիր

s. adj.

writing-master, caligrapner;
caligraphic;
— լինել, to have a fine caligraphy.

NBHL (1)

Գեղեցկագիր էր, եւ բերին եղբարքն մագաղաթս, եւ աղաչէին զնա գրել. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Գեղեցկախօս

adj.

cf. Գեղեցկաբան.

NBHL (2)

Վայելչաբան. քաղցրաբարբառ. քաջաբան.

Յամենայն իրս պատշաճ եւ աջողակ, գեղեցկախօս. (Ոսկ. ննջ.։)


Գեղեցկուղէշ

cf. Գեղեցկաստեղն.

NBHL (2)

Ծառ առոյգ, սաղարթացեալ, գեղեցկուղէշ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Երեւեցոյց մեզ յարմատոց իւրոց գեղեցկուղէշ փթթեալ զպտղոյն քաղցրութիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գեղուղէշ

cf. Գեղեցկաստեղն.

NBHL (1)

Ի տեղի ինչ անտառախիտ եւ գեղուղէշ. (Պիտ.։)


Գեղջկապէս

adv.

cf. Գեղջկօրէն.

NBHL (2)

Որպէս գեղջուկ. շինականօրէն. գեղացիի պէս.

Մի՛ գեղջկապէս հայեցս առնել. (Կրպտ. ոտ.։)


Գետակուր

adj.

drowned or suffocated in a river;
— առնել, ծախել, կորուսանել, to drown, to drown in a river;
— լինել, ծախիլ, կորնչիլ, to drown one's self, to die in a river.

NBHL (3)

ԳԵՏԱԿՈՒՐ կամ ԳԵՏԱՀԵՂՁԻԿ ԱՌՆԵԼ. Կուր տալ գետոյ, հեղձուցանել ի գետ. ընկլուզանելսուզանել. գետը ձգել ու խղդել.

Գետակուր եւ ծովամայն առնէ. (Խոսր.։)

Զասորին որպէս զեգիպտացւոց թագաւորն գետահեղձիկ առնէ. (Լմբ. ովս.։)


Գետեզր, եզեր, եզերք

cf. Գետափն.

NBHL (4)

Առ գետեզերբ երկրին. (Թուոց. ՟Ի՟Բ. 5։)

Առ գետեզեր ուրեմն. (Եւս. քր. ՟Ա։)

Հասանէր ի գետեզերն երասխայ. (Փարպ.։)

առ գետեզերաւն. (Մեսր. երէց.։)


Դաշտաւորիմ

vn.

cf. Դաշտանամ.

NBHL (2)

ԴԱՇՏԱՒՈՐԻԼ. cf. Դաշտանալ.

Այսօր ծով խազացեալ ընդ տիեզերս նաւօք դաշտաւորի. այսօր գետք զիջանեն. (Զքր. կթ.։)


Դաշտեմ, եցի

va.

cf. Դաշտացուցանեմ.

NBHL (2)

cf. Դաշտացուցանել.

Դաշտել յատակել զպարիսպս աշտարակացն. (Եփր. թագ.։)


Դասալիք

adj.

deserter;
— լինել, to desert;
to apostatise.

NBHL (5)

λειποτάκτης desortor Որ ելիք կամ լքանէ զդաս զինուորութեան իւրոյ, կամ զպաշտաման.

Դասալիքն, որ ի գնդէն յատուկ դարձաւ ի փախուստ. (Պիտ.։)

Եթէ զինուորիմք քրիստոսի, ո՛չ լիցուք դասալիք. (Ոսկ. ղկ.։)

Դասալքից՝ որք թողին զարդարոյն զդաս, վրէժս առնուլ։ Ի բարեպաշտ մարգարէութենէն նա դասալիք եղեւ. (եւ այլն. Փիլ.։)

Ձախակողմեան գունդն հանդերձ դասալքիւ (դասու դիւաց). (Գանձ.։)


Դատ, ից

s.

lawsuit, cause, litigation;
justice;
— վարել, դնել, to proceed, to sue in law, to bring an action;
— առնել, to do justice;
to judge a lawsuit;
— տալ հատուցանել, to judge one's self, to condemn one's self, to be condemned;
ի — կոչել, to summon, to cite.

NBHL (13)

պ. տատ. κρίσις judicium որ եւ Դատաստան, Դատումն, Դատողութիւն. Հանդիսական քննութիւն իրաւանց. վէճ եւ խնդիր յատենի. վճիռ արդարութեան։ Իրաւունք.

Ամենայն այր՝ որոյ էր դատ։ Ինքնին տէր ի դատ եկեսցէ ընդ ծերս ժողովրդեան իւրոյ։ Առաջի խաղտեաց դատ վարէին. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 2։ Ես. ՟Գ. 14։ ՟Բ. Մակ. ՟Դ. 47։)

Ոչ կամեցեալ դատի հանդուրժել, փախիցէ զմիշտ փախուստն. (Պղատ. օրին. ՟Թ։)

Առանց պատասխանւոյ է դատն։ Արդար դատ։ Զի՞նչ դատ է իմ։ Ո՛չ ուղիղ է դատդ. (Յճխ. ՟Ժ՟Ը։ Նար. երգ.։ Վրք. հց. ՟Դ. եւ ձ։)

Դատիւ դատեսցի. (Կանոն.։)

Ընդ ոգւոյ իւրում դատ։ Ընդ անշունչ կերպարանիս մի՛ ի դատ քննութեան մտցես. (Նար. ՟Խ՟Ը. ՟Կ՟Զ։)

Բազումս առնէր աւուրս ի դատին (կամ ի տանջանս). (ՃՃ.։)

Յայնմհետէ դատ եղեւ նմա լալ եւ ողբալ. (Վրք. հց. ՟Դ։)

Եդ զձորձսն յովսեփու առ ինքն, եւ ի դատ պահէր առն իւրում. (Եփր. ծն.։)

ԴԱՏ ԱՌՆԵԼ. δικάζω judico, ἑκδικέω vindico Դատել. իրաւունս առնել ումեք, կամ ընդ մէջ սորա եւ նորա. եւ վրէժ. խնդիր լինել։ ն. ՟ժզ. 5։ Սղ. ՟ի՟ե. 1։ ՟Ա. Թագ. ՟իդ. 13։ Ղկ. ՟ժը. 3։)

ԴԱՏ ԴՆԵԼ. իբր Դատ վարել, ի դատ մտանել։ (Նար, ՟ա։ Ոսկ. մտթ.։ Գէ. ես.։ Վանակ. յոբ.։)

ԴԱՏ ԽՆԴՐԵԼ կամ ԱՌՆՈՒԼ. Վրէժ խնդրել կամ առնուլ՝ դատաստանաւ։ (Ոսկ. ՟բ. կոր.։ Շ. ՟ա. յհ. ՟խը։)

ԴԱՏ ՏԱԼ կամ ՀԱՏՈՒՑԱՆԵԼ. Վրէժս լուծանել. համար տալ։ (Խոսր.։ Մխ. երեմ.։ Կանոն.։ Փիլ. յովն.։)


Դատապարտ, ից

adj. s.

condemned;
crime;
— առնել, to condemn, cf. Դատապարտեմ;
— լինել, to be condemned.

NBHL (13)

Դատապա՛րտ էր դատաստան նորա, եւ անարգագոյն՝ յարգանք նորա. այսինքն դատապարտելի, անիրաւ։

παρέδικος, κατάκριτος, ὐπεύθυνος obnoxius, condemnatus Պարտաւորեալն ի դատի. պատժապարտ. պարտաւոր. վնասապարտ. յանցաւոր.

Զի որ սպանանէ՝ դատապարտ է. (Եփր. համաբ.։)

Դատապարտն խորշի ցուցանել զոր մեղաւն. (Մխ. դտ.։)

Դու դատաւոր, եւ նոքա դատապարտք. (Մխ. երեմ.։)

Ես դատապարտ, եւ ի վերայ ձեր ողորմութիւն եղեւ. (Ածազգ. ՟Գ։)

Զանպարտսն իբրեւ զդատապարտս վարեալք. (Յհ. կթ.։)

Դատապա՛րտ լիցի ամենայն աշխարհ՝ աստուծոյ. (Հռ. ՟Գ. 19։)

Դատապարտք եղեն յանդիմանութեանց. (Առակ. ՟Ա. 23։)

Այնք՝ որք ոչ հաւատային, դատապարտս զնոսա ասէր. յն. դատապարտելիս գոլ։

Դատապարտ արար յաւիտենական հրոյն. (Լմբ. սղ.։)

ԴԱՏԱՊԱՐՏ. գ. κρίμα crimen Յանցանք արժանի դատապարտութեան.

Յորժամ զայլս դատիցես, եւ դու նմին դատապարտի պատժապարտ իցես. (Ոսկ. մ. ՟Գ. 11։)


Դատավճիռ, ճռաց

cf. Դատակնիք.

NBHL (7)

ψήφισμα sententia Վճիռ դատաստանի կամ դատաւորի. դատակնիք.

Անսուտ բանն քրիստոսի զդատավճիռն առնէ, երթիցեն արդարքն ի կեանսն յաւիտենից, եւ մեղաւորքն ի տանջանսն յաւիտենից. (Յճխ. ՟Ե։)

Այսպէս եհատ զդատավճիռն, եւ հաստատեաց, որ զձեզ ընդունի, զիս ընդունի. (Ագաթ.։)

Դատավճիռ մահու, կամ բարկութեան, դատաստանի. (Լմբ. սղ.։ Գէ. ես.։ Լծ. կոչ.։)

Յայտ առնէ դատավճռաւ նոցին բերանոցն. (Իգն.։)

Ճողոպրելով ի դատավճռացն պատուհասէ. (Լմբ. առակ.։)

Պահքն դարձոյց ի նինուէացւոց զդատավճիռ ստուգութեանն, զի մի՛ ապականեսցին. (Եփր. պհ.։)


Դատարկայած

adj.

vagabond, sauntering, lounging;
— լինել, to lounge, to saunter, to stroll.

NBHL (2)

Դատարկաշրջիկ. ընդ վայր յածեալ.

Գեստրաս դատարկայած, ապաշնորհաց բախտի հասեալ. (Մագ. ՟Ի։)


Դատարկապորտ

adj.

blackguard, rogue, rover, vagabond;
— կեանս վարել, to play the blackguard.

NBHL (2)

Անգործ եւ որովայնապար. դատարկասուն. յն. որովայն անգործ. լտ. որովայն ծոյլ.

Դատարկապորտքն, որ զհետ լինին սնոտեաց. (Եփր. ՟բ. թես.։)


Դատափետ

adj.

summoned;
ill-treated;
— առնել, to condemn, to blame, to reprobate, to ill-treat, to offend in words, cf. Դատափետեմ, cf. Հարստահարեմ, cf. Նեղեմ, cf. Ատեմ.

NBHL (5)

Փետեալ ի դատի. հարստահարեալ. նեղեալ. եւ Նեղիչ.

Դատափետ լինէր իբրեւ զքրիստոնեայ. (Ճ. ՟Ա.։)

Այն լեզուք են, որով մարգարէք դատափետ եղեալ թոպեցան։ Դատափետ աղաղակն զիս պաշարեալ (ի բանտի). (Յհ. կթ.։)

ԴԱՏԱՓԵՏ ԼԻՆԵԼ. որպէս Դատափետ առնել, ի դատ քաշել. դատախազ լինել.

Դատափետ եղեն դպիրքն առ պիղատոս, դատաստանաւ բառնալ ի խաչ բողոքեն. (Շ. տաղ. (ա՛յլ ձ. դատապետ. ա՛յլ, դասապետ։))


Դատափետեմ, եցի, տի

va.

cf. Դատափետ առնեմ.

NBHL (4)

ԴԱՏԱՓԵՏ ԱՌՆԵԼ ԴԱՏԱՓԵՏԵԼ. ἑνέχω, δικάζω եւ այլն. Հարստահարել. յանիրաւի դատել. ատել.

Զոր դատափետ առնէին. ն. ՟Խ՟Թ. 23։)

Ի բաց զերծաւ ի դատափետ առնելոյն. (Ոսկ. գծ.։)

Ծնար զիս այր դատափետեալ. (Երեմ. ՟Ժ՟Ե. 10։)


Դատեմ, եցի

vn.

to judge;
to discern;
to criticize;
to know;
to think, to esteem;
to reason;
to condemn;
— ընդ ումեք, to bring an action against some one;
հրով, ի հուր —, to burn, to consume by fire, cf. Այրիմ;
սրով՝ ի սուր —, to kill with a stroke of a sword, cf. Կոտորեմ, cf. Խոցեմ.

NBHL (13)

ԴԱՏԵՄ ԴԱՏԻՄ. պ. տատ քէրտէն. κρίνω, δικάζω judico Դատ կամ դատաստան առնել. որոշել եւ վճռել յատենի, եւ ի միտս. իրաւ առնել. վրէժ խնդրել. պատժել կամ վարձատրել. լաւ վարկանել. արժան համարել. դատաստան ընել, վճիռ կտրել.

Դան դատեսցէ զժողովուրդ իւր։ Դատեսցէ տէր՝ որ դատելոցն է այսօր ի մէջ որդւոցն իսրայէլի եւ ի մէջ որդւոցն ամոնայ։ Ոչ տարապարտուց դատեցեր։ Եւ դատեաց յեփթայի զիսրայէլ ամս վեց։ Որ դատիս զամենայն երկիր։ Մի՛ դատիք (զայլս), զի մի՛ դատիցիք (յաստուծոյ)։ Տէր դատի զդատաստանս նորա։ Դատեա՛ տէր զայնոսիկ, ոյք դատին զիս։ Սուրբք զաշխարհ դատին. եւ եթէ ձեօք դատի աշխարհ, ապա ոչ էք արժանի անարգ ատենից. եւ այլն։

Մահու խայտառակութեան դատեսցուք զնա։ Դատեցան զնա մեռանել. (Իմ. ՟Բ. 20։ Դան. ՟Ա. 41։ Տե՛ս եւ Եբր. ՟Ժ՟Ա. 7։ Յկ. ՟Ե. 9։ ՟Բ. Պետ. ՟Բ. 6։)

ԴԱՏԵԼ ՀՐՈՎ, ՍՐՈՎ կամ Ի ՍՈՒՐ, ՅՈԳԻ եւ այլն. այսինքն Այրել, կոտորել, սպանանել կամ կարեվէր խոցել.

Զայն տաճար հրով դատեցայց։ Զփայտակերտն հրով դատել. (՟Ա. Մակ. ՟Է. 35։ ՟Գ. Մակ. ՟Ե. 23։)

Զգաւառս սրով դատի յանխնայ. (Խոր. ՟Գ. 7։)

Անկան ի ձեռս թշնամեացն, որք դատեցին ի սուրս իւրեանց. (Արծր. ՟Բ. 4։)

Յոգի դատեցաւ զայրն տօնելի։ Որ ինձէն զանձն մեծաւ ձաղանօք յոգի դատեցի. (Նար. ՟Խ՟Ը. ՟Կ՟Ե։)

ԴԱՏԻՄ. իբր Ի դատ մտանել. մաքառիլ. վիճել.

Եղբայր ընդ եղբօր դատի։ Դատեա՛ց ընդ լերինս։ Դատեցայց ընդ ձեզ, ասէ տէր։ Դատեցարո՛ւք ընդ մօրն ձերում. (՟Ա. Կոր. ՟Զ. 6։ Միք. ՟Զ. 1։ Երեմ. ՟Բ. 9։ Ովս. ՟Բ. 2։ Տե՛ս եւ Մտթ. ՟Ե. 40։ Յոբ. ՟Թ. 3։ Ժող. ՟Զ. 10. յորս գրի դատել, իբր դատիլ։)

Պարտական դատիմ ... ընծայել. (Լմբ. վերափոխ.։)

Հանգիցե՛ս հա՛յր, մի՛ դատիր յոյժ։ Վասն սորա վշտագնեալ դատիմ ի ծովու եւ ի ցամաքի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. եւ ՟Բ։)

Եւ յայն դատեալ վաստակէին, ի յանդադար պատերազմին. (Շ. եդես.։)


Դարահոսեմ, եցի

va.

cf. Դարահոս՞՞՞առնեմ.

NBHL (8)

ԴԱՐԱՀՈՍ ԱՌՆԵԼ. գործել, լինել. ԴԱՐԱՀՈՍԵՄ ԴԱՐԱՀՈՍԻՄ. Հոսել կամ հոսիլ ի դարէ ի վայր. գահավէժ առնել, եւ լինել.

Զդի նորա դարահոս արար. (Զենոբ.։)

Զանձինս դարահոսս եւ քարավէժ առնել ի խորխորատ։ Քարավէժ դարահոս անձամբ զանձինս առնիցեն։ Յատակս իսկ մեղացն դարահոս լինէր. (եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա. 9. 13։ ՟Բ. 1. եւ 3։ Ոսկ. եփես. ՟Ժ՟Ը։ Ոսկ. ՟բ. տիմ. ՟Բ։)

Յորժամ դարահոս ոք ի խոր ուրեք ձորոյ անկանիցի. (Ոսկ. ես.։)

Գահավէժ առնէ, եւ դարահոս գործիցէ. (Երզն. մտթ.։)

Ի գերգեսականն յայն լեալ դարահոս. նան. եկեղ։)

Կամ վիմօք դարահոս լինիցիս. (Եփր. քրզ.։)

Հի՞մ քարավէժ եւ դարահոս լինիս ի վախից։ Յառապարս դարահոսեալք։ Ի վայր դարահոսեսցեն յանդունդս ի հուր գեհենին. (Մանդ. ՟Ժ՟Է. ՟Գ. ՟Զ։)


Դարձադարձ

s.

return;
relapse;
new fall;
— առնել, to turn or return several times.

NBHL (4)

Կրկին վերստին դարձ. նորոգումն. եւ Յետադարձութիւն. յետս նահանջումն.

Դարձադարձ առնելով պատերազմէին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Խռովութիւն ընտանեաց դարձադարձ առնէ անդրէն. (Եւագր. ՟Է։)

Առանց դարձադարձի յաւագամեծար տաճար անդր պնդեալ ժողովէին. (՟Գ. Մակ. ՟Ա. 11.) յն. անվերադարձաբար ἁνεπιστρέπτως


Դարձուած, ոց

s.

circuit, return;
reward, retribution;
answer, report, signification;
— բանից, phrase, sentence, style.

NBHL (18)

ἁποστροφή conversio, aversio, reversio Դարձ. շրջումն. խոտորումն, ի բաց դարձումն. կամ Հատուցումն. զի յայլ եւ այլ միտս մեկնի ասելն.

Դարձուցից զդարձուածս նոցա։ Զդարձուածս սոդոմայ, եւ այլն. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 53։)

ԴԱՐՁՈՒԱԾ. Ստէպ դարձումն. շրջան. պտոյտք.

Տեսանե՞ս զդարձուածս նոցին ի թերահաւատութենէ ի թերահաւատութիւն. (Լմբ. սղ.։)

Յառաջագոյն գիտէր զկամացն փոփոխումն եւ զբնութեանն դարձուած՝ ըստ իւրոյ վճիռն տալոյ. (Կիւրղ. ծն.։)

Մինչեւ ցնոյն դարձուածսն եփրատայ ի հարաւ կոյս. (Խոր. աշխարհ.։)

ԴԱՐՁՈՒԱԾ. Փոխարէն. դարձ փոխարինի.

Զի այլ զի՞նչ եւս կարիցեմք առնել դարձուածս՝ փոխարէն բարեացն որ ի քէն. (Ագաթ.։)

Ինքըն էառ զդարձուած չարին. (Յիսուս որդի.։)

ԴԱՐՁՈՒԱԾ. στροφή flexus, versio, versutia Մանուած բանի. խրթնութիւն. խելամտութիւն.

Ընդունել զդարձուածս բանից։ Ճանաչէ զդարձուածս բանից. (Առակ. ՟Ա. 3։ Իմ. ՟Ը. 8։)

ԴԱՐՁՈՒԱԾ. Փոխադարձութիւն բանի. պատասխանի բանիւ կամ գրով.

Առնել այդպիսի խնդրոյ մեծի դարձուած բանից. (Փարպ.։)

Հարցման բանից ... զդարձուածսն ... ի ճահ փոխադրեաց։ Ի պատշաճաւոր դարձուածս բանից. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Ըստ աւետեաց պայմանի առնեմք զդարձուած բանին. (Խոսր.։)

Դարձուածս պատասխանւոյ առաքէր խուժացն. (Սարկ. լս.։)

Զդարձուած քննութեանն (այսինքն զպատասխանի հարցմանն). (Նանայ.։)

Եւ նորա դարձուած արարեալ՝ ասաց. (Մխ. առակ.։)


Դեղակուր

adj.

poisoned;
դեղակուր առնեմ, to poison, to give poison, to infect with poisoned;
դեղակուր լինիմ, to be poisoned.

NBHL (3)

ԴԵՂԱԿՈՒՐ ԼԻՆԵԼ. Մահադեղով թունաւորիլ եւ մեռանիլ. զէհիրոտիլ

Ի մտերմաց շապհոյ դեղակուր եղեալ մեռանի. (Խոր. ՟Բ. 86։)

Դեղակուր եղեւ։ Դեղակուր եղեալ կատարի ի տէր. (Վրդն. դան. եւ Վրդն. պտմ.։)


Դեղձի, ձւոյ

cf. Դեղձենի.

NBHL (2)

Դեղձենիք, եւ այլն. (Վստկ. ՟Մ՟Ծ՟Բ։)

Յանդիմանել սկսաւ դեղձի զսերկեւիլի. (Մխ. առակ. ՟Ժ՟Զ։)


Դերեւիմ, եցայ

vn.

cf. Դերեւ լինիմ.

NBHL (2)

cf. Դերեւանալ.

Թէ դոյզն դերեւ ի դարմանոյ։ Եթէ վնասակար խամութեամբն դերեւեսցի. (Պիտ.։)


Գիշակեր, աց

cf. Գիշախանձ.

NBHL (7)

Լինի նա գիշ, եւ կերակուր գայլոց յափշտակողաց. (Եփր. աւետար.։)

σαρκοβόρος, ἀρπατικός carnivorus, rapax Կերօղ գիշոյ. ուտօղ զմեռելոտի. շաղղակեր. դիշախանձ.

Գիշակեր գազանք, կամ արծուիք, թռչունք կամ հաւք. (Փարպ.։ Յճխ. ՟Թ։ Եզնիկ.։)

Բաց ի գիշակերացն, որ միշտ ուրոյն (կամ յորսոյն) կեան։ (Վեցօր. ՟Ը.)

Ոմանք գիշակերք, եւ ոմանք կտակերք։ Գիշակերքն կոր կտուց են. (Վրդն. ծն.։)

Եւ իբր Գիշակերական.

Առիւծք ջերմ էին ի սպանումն, ի գիշակեր սովորութիւն. (Ոսկ. նին.։)


Գիշատեմ, եցի

va.

to tear, to devour;
— զմիմեանս, to tear each other, to tear one another to pieces.

NBHL (4)

Գայլք եղեալք զինքեան հօտս գիշատելոյ. (Խոր. ՟Գ. 68։)

Գիշատեալ ի թռչնոց. (Փարպ.։)

Զժողովուրդսն գիշատեմ։ Գիշատի ի շանց։ Գիշատել դիւաց զմտացն բերան, կամ զբանական հոգին, եւ այլն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Գիշատեալ էին կողք իւրեանց ի քարանց. (Ճ. ՟Ժ.։)


Գիշերամարտ

adj. s.

that makes war during the night;
cf. Գիշերամարտութիւն.

NBHL (11)

Գիշերամարտ դասք անկարգ հրոսակին. (Արծր. ՟Ե. 2։)

νυκτομάχος noctu pugnans Որ գիշերայն մարտնչի.

Գիշերամարտ մենակռիւ (տէրն ընդ Յակոբայ). (Ագաթ.։)

Ասպատակք ... ըստ նմանութեան դիւաց գիշերամարտի. (Նար. կթ։)

ԳԻՇԵՐԱՄԱՐՏ գ. որ եւ ԳԻՇԵՐԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ. νυκτομαχία pugna nocturna Մարտ գիշերային. մարտնչելն գիշերայն.

Անգիտանայ զմերձաւորսն զո՛ր օրինակ ի գիշերամարտի. (Բրս. պհ. ՟Ա։)

Բազում անգամ ի գիշերամարտի լեալ՝ հանդիպէին միմեանց. (Վրք. ոսկ. ձ։)

Որպէս ի գիշերամարտութեան ըմբռնեալ էին. (ՃՃ.։)

Իբրեւ ի գիշերամարտութեան դանդաչէին ոչ որոշելով զթշնամին եւ զբարեկամն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Զբանակն մադիանացւոց իմաստութեամբ ի գիշերամարտութիւն գեդէոնեան վարէր զօրութիւն. (Պիտ.)

Գիշերամարտութեան եղելոյ ի սահմանսն հռոմայեցւոց. (Սոկր.։)


Գիշերապահ, աց

adj. s.

nocturnal guard;
—ք cf. Գիշերապահութիւն.

NBHL (7)

νυκτοφύλαξ nocturnus custos, excubitor Պահապան գիշերոյ. ցայգապահ. գիշերադէտ.

Կոտորէր զգիշերապահ դռնապանսն։ Գիշերապահս եւ խրամապահս կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 15։ ՟Գ. Մակ. ՟Ե. 24։)

Օրինապահակք եւ գիշերապահք. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Ունիս զաղօթսն գիշերապահս. (Բրս. մկրտ.։)

Գիշերապահք եւ արթունք էին վասն իրացն. (Ոսկ. մ. ՟Գ. 31. այսինքն հսկէին գիշերայն։)

Զայլ պահ գիշերապահ շուրջ զնոքօք զգուշութեամբ բիւրազգի ածէին. (իմա՛ պահպանութիւն գիշերային. ՟Գ. Մակ. ՟Ե. 3։)

Կայցեն ի գիշերապահս զգուշութեամբ. (Ագաթ.։)


Գիշերավար, ի

s.

Venus, the evening star;
cf. Գիշերագնաց.

NBHL (12)

ἔσπερος esperus, vesper, stella, vespertina որ եւ Venus, Lucifer. Արուսեակն՝ ո՛չ ընդ այգն ծագեալ յարեւելից, այլ ընդ երեկս երեւեալ յարեւմուտս. վասն որոյ նաեւ Երեկ ասի.

Զգիշերավարն, եւ զսայլն. (Յոբ. ՟Թ. 9. եւ ՟Լ՟Ը. 32։)

Զի՞նչ է արուսեակն, եւ կամ զի՞նչ է գիշերավարն. (Կոչ. ՟Զ. 1։)

Երբեմն՝ որ գիշերավարն է, առաւօտին աստղ լինի. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Արուսեակն՝ զվեց ամիս արուսեակ է, եւ զվեց ամիս՝ գիշերավար. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Զլուսաբերն եւ զգիշերավառն։ (Պղատ. օրին. ՟Է.)

Նմանութեամբ.

Արուսեակն՝ Յովհաննէս, գիշերավարն (սօղոս, որ եղեւ) Պօղոս. (Վանակ. տարեմտ.։)

Զգիշերավարն խաւարասէր՝ սկզբնաներհակ բարւոյն աստուծոյ (սադայէլ). (Նար. ՟Լ՟Է։)

Իբրեւ զգիշերավարն (կամ զգիշերավառն) պայծառասցու՛ք հոգւով խաւարային կողմ աշխարհիս. (Նար. յովէդ.։)

ԳԻՇԵՐԱՎԱՐ. ա.մ. Գիշերային վարեալ. ընթանալով ի գիշերի.

Գնաց ընդ անապատն գիշերավար. իբրեւ եհաս նմա տիւն, եւ այլն. (Վրք. հց. ձ։) ի բառս Գաղիանոսի Գիշերավար կոչի խոտ ինչ, իբր յն. ասդէրի՛սգօս այն է աստղիկ. արուսեակ։


Գիշերաց

cf. Գիշերայն.

NBHL (2)

Գիշերաց կանխէ ոգի իմ առ քեզ աստուած. (Ես. ՟Ի՟Զ. 9։ Կայ եւ ձեռ. ի գիշերաց. յն. ի գիշերոյ։)

Գիշերեաց կանխէ հոգի իմ։ (Յհ. իմ. եկեղ.)


Գիշերի

cf. Գիշերայն.

NBHL (3)

νυκτός, νύκτα, νυκτί եւ այլն. noctu, nocte Գիշերայն. գիշերաւ. ի գիշերի. ի պահու գիշերոյ. գիշերանց, գիշերով, գիշերը.

Գիշերի սատակեսցի, կամ կործանեսցի։ Եկեալ աշակերտքն գիշերի։ Սա եկն առ նա գիշերի։ Պնդեցաւ զկնի նոցա գիշերի։ Մտին առ քեզ գիշերի։ Օր տեառն իբրեւ զգող՝ գիշերի (կամ ի գիշերի) այնպէս հասանէ.եւ այլն։

Նաւքն գիշերի այրէին. (Եւս. քր. ՟Ա։)


Գիտեմ, տացի

va.

to know, to perceive;
to learn, to understand;
to feel, to recognize;
to be able;
to consider, to observe, to note;
to believe;
to know, to have a carnal connection with;
ոչ —, to be ignorant of, not to know;
— զայր or զկին, to lie with a man or woman;
ոչ գիտէ զամօթ, he has no shame;
քաջ, ճարտար գիտեմ զայն, I know it throughly;
չգիտեմ, I do not know, I am ignorant of it;
գիտասջիր, know ! չ— զի՛նչ առնել, to be at a loss what to do.

NBHL (24)

εἱδέω, εἵδω, οἷδα scio, (novi), ἑπίδομαι, γνώσκω cognosco, conscius, peritus sum (գտանի եւ Գիտա՛, տացի, տացօղ) ռմկ. գիտնալ։ cf. ԳԻՏԵՆԱՄ. (լծ. եբր. իատա՛. յն. իտէ՛օ, ի՛տօ. յորմէ լտ. վի՛տէօ, տեսանեմ) Ճանաչել որպէս եւ էն. մտօք տեսանել իբր աչօք եւ ստուգութեամբ. հասու, տեղեակ լինել. ըմբռնել. մակացու կամ ակահ լինել.

Գիտէր աստուած։ Դուք ինքնին գիտէք։ Գիտեմ ո՛րդեակ, գիտեմ։ Գիտաց Յիսուս զխորհուրդս նոցա։ Ոչ գիտէք զգիրս, եւ ոչ զզօրութիւն աստուծոյ։ Ոչ գիտեմ զձեզ։ Ի՞ւ գիտացից։ Գիտելով գիտասջի՛ր։ Ո՛չ գիտէ զամօթ։ Ոչ գիտեմ (խղճիւ) զանձին գործեալ զանպատեհս.եւ այլն։

Յառաջագոյն գիտէր զսատանայէ, թէ թիւրելոց է։ Կանխաւ գիտէր զՅակոբայ. (Եզնիկ.։)

Հաւաստեաւ գիտէ։ Քաջ գիտէր։ Դուք քաջագոյն գիտէք. (Փարպ.։)

Այլք ի փորձոյ գիտեն, իսկ աստուած բնութեամբ. (Մխ. երեմ.։)

Զսոյն սա գիտէ բանս (ըստ պատմութեանց) ընդ վիթխարի սկայիցն միաբանեալ. (Յհ. կթ.։)

Ի միոջէ որովայնէ աստուածայնոյն գիտէ զմեզ բանս (ըստ հաւատոց) վերստին ծնեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)

կր. դուն ուրեք վարի.

Առաւել քան զոր երեւիս մեզ, եւ գիտիս. (Խոսր.։)

Գիտութիւն միաւորիչ է գիտողացն եւ գիտեցելոցն. (Դիոն. ածայ.։)

ԳԻՏԵԼ ասի ոճով՝ իբր Կարօղ լինել. սովոր լինել. ոչինչ դանդաղիլ. ոչինչ յերկուանալ.

Գիտէ տէր զաստուածապաշտս փրկել ի փորձութենէ։ Գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց։ Ոչ գիտեմ աչառել երեսաց. (՟Բ. Պետ. ՟Բ. 9։ Մտթ. ՟Է. 1։ Յոբ. ՟Լ՟Բ. 22։)

Գիտեն գիրք եւ վասն անշնչից այսպէս ասել. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Վասն քո գիտես թողուլ զմեղս. (Նար. ՟Ծ՟Գ։)

Բազում անգամ գիտէ սէրն զարհամարհութիւն ծնանել. (Լմբ. սղ.։)

ԳԻՏԵԼ. իբր Համարել. եւ Հասկանալ. իմանալ.

Ես զձեզ ինձ բարեկամս գիտեմ. (Ագաթ.։)

Ոչ եթէ արդարս եւ արժանիս զմեզ գիտեմք. (Խոսր.։)

Զթուղթն բարուքայ՝ բարուքայ գիտելի է, եւ ո՛չ Երեմիայի. (Մխ. երեմ.։)

Զգլխոյն՝ յոյնք ոչ զիսկզբանէն գիտեն, այլ՝ կարճ ի կարճոյ. (Կիւրղ. ծն.։)

ԳԻՏԵԼ. γινώσκω agnosco որպէս Մերձենալ զուգաւորութեամբ. մտանել առ կին. ննջել. քունել։ cf. ԳԻՏԱՆԱԼ, եւ cf. ԳԻՏԵՆԱՄ.

Կոյս, զոր այր ոչ գիտէր։ Որ զայր ոչ գիտէն. ն. ՟Ի՟Դ. 16։ ՟Ժ՟Թ. 8։)

Եւ ոչ գիտէր զնա։ Քանզի զայր ոչ գիտեմ. (Մտթ. ՟Ա. 25։ Ղկ. ՟Ա. 34։)

Եթէ կին գիտասցի ի չորքոտանւոյ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գիրք, գրոց

cf. Գիր;
cf. Գրեան.


Գլեմ, եցի

va.

to roll;
to wheel;
to surpass, to excel;
to bend, to incline;
— զձեռն, to extend or stretch out the hand;
— զոք զինքեամբ, to win over, to attract, to gain one's favour;
զյունովք — խորհրգովն, to be on the Greeks side, to be a partisan of the greeks;
— զփայլումն արեգական, to din, offuscate, darken or eclipse the splendour of the sun.

NBHL (16)

(լծ. յն. գիլի՛օ, գիլի՛նօ. եբր. կալալ) κυλίω, κλίνω , ἁνατρέπω, καταβάλλω volvo, voluto, dejicio, averto Հոլովել իբրեւ զգիլ, որ է քար ողորկ. գլորել. թաւալել. տապալել. հոսել. շրջել. գալարել. յեղաշրջել. կործանել. տապաստ արկանել. գլորտըկել.

Եւ որ գլէ վէմ, յանձն իւր գլեսցէ. (Առակ. ՟Ի՟Զ. 27։)

Զքարըն գըլեն ըզսեւորակ. (Շ. եդես.։)

Իբրեւ վէմս գլեալ առ ի վայրն սատակէին. (Կաղանկտ.։)

Այլ ոմն ի բարձրաբերձ տանեաց ի վայր գիշերի գլեալ. (Յհ. կթ.։)

Ի հակառակամարտ ախտիցն գլեալք տապալին. (Փիլ. իմաստն.։)

Քարշէին զոմանս ի մարդկանէ, եւ ի խոր լիճ գլէին (կամ գլորէին). (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որփեայ քնար հարկանելով՝ զխուժադուժս ցանկութեամբ զուարճական բանիւ գլեաց։ Գլեցին զԴարեհի անունն եւ զպարսից. (Պտմ. աղեքս.։)

Պահոց եւ ողօթից ստէպ կաց. բայց մի՛ անչափ, զի մի՛ դու ինքնին գլեսցես զքեզ. (Ածազգ. ՟Ժ՟Բ։)

Յայս վճիռ գլել զդատաստանդ։ Գլել (այսինքն գլիլ) ի գութ. (Պիտ.։ Փորձէր, թէ յո՛ր կոյս գլեսցէ գութն, յինքն եւ յորդի՞ս իւր, եթէ առ հիւրասիրութիւն, մարգարէին. Ոսկ. հերոդ.։)

զՅունաւք գլեալ խորհրդովն. այսինքն հակամիտեալ. (Խոր. ՟Գ. 63։)

որպէս ի Գուլ բառէ՝ Գլացուցանել, բթացուցանել. յաղթել. յաղթահարել. վերագոյն հանդիսանալ. զօրել. ազդել. ըստ յն. առաւելուլ, կամ իշխել πλεονεκτέω, ἱσχύω . եւ այլն.

Զի թէ ոչ գլէ (խաչն) զփայլումն սորա (արեգական), զիա՞րդ ինքն երեւեսցի։ Յաղթեալ գլէր զլոյս արեգականն պայծառութիւն երեսացն։ Գլէին առաքինութիւնք նորա (Յոբայ) զճառագայթս արեգականն. (Երզն. մտթ.։ Վանակ. յոբ.։)

Քար սուլ եւ հարկանօղ ի համանմա քարէ մաշի, եւ սրութիւն գլի. (Կլիմաք.։)

Եթէ գլեմք զնոսա՝ զհանդերձեալսն գիտելով, գլեն եւ նոքա զմեզ՝ առժամայն զպատիժս կրելով։ Այլ թերեւս ոտիւք արագութեամբ (հպարտանաս), եւ այնու եւս անասունք գլեն։ Յորժամ հոգեւորօքն ոչ գլիցես, զիա՞րդ չիցես ի վայր քան զանասունս։ Մարդկան երկիւղն իմն կարի գլէ առ մեզ՝ քան գեհենի. (Ոսկ. մ. ՟Բ. 11։ Ոսկ. փիլիպ. ՟Է. եւ ՟Թ։)

Անապատն Եգիպտոսի ... գլէ յաղթէ քաղաքացն. (Ոսկ. ես.։)


Գլխագար, աց

adj.

that has a headache;
dizzy, giddy;
whose hrains are disordered, mad;
— թմբրութիւն, dizziness.

NBHL (3)

Խանգարեալ գլխով. (եւ Խանգարիչ գլխոյ.)

Գլխագար ամբարշտութիւն. ((կամ գլխակառ). Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Գլխագար թմբրութիւն, կամ արբեցութիւն, կամ ծանրութիւն. այն է գլխածանրութիւն ի գինւոյ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ Ճ. Ճ։ Սարգ. ՟գ. յհ.։)


Դժպատեհ

adj. adv.

indecent, unsuitable, unbecoming, unworthy, impertinent, loathsome;
—ս or —ս իմն, indecently, impertinently, slovenly.

NBHL (2)

cf. Անպատեհ. ἁνεύθετος non appositus, ineptus

Դժպատեհ իմն թուէր նաւահանգիստն առ ձմերել. (Գծ. ՟Ի՟Է. 12։)


Դիաթաւալ

adj.

dead, killed, stretched on the ground;
— կացուցանել, — յերկիր կործանել, to overturn, to throw down dead bodies, to strike stiff to the ground.

NBHL (6)

ԴԻԱԹԱՒԱԼ կամ ԴԻԹԱՒԱԼ. Իբրու դի թաւալեալ, տապալեալ, տապաստ արկեալ ի դաշտի. վարի ընդ բայի, որպէս Տապաստ արկանել կամ անկանիլ. καταστρωννύω, -νυμι humi sterno, consterno, -or, πίπτω cado գետինը փռել, փռուիլ.

Բազում վիրաւորս, կամ մի առ միոջ դիաթաւալ կացուցանէին։ Դիթաւալ կացուցանէր։ Դիթաւալ կացուցից. (՟Ա. Մակ. ՟Գ. 24։ ՟Ե. 34։ ՟Զ. 42։ ՟Բ. Մակ. ՟Ե. 26։ Եզեկ. ՟Զ. 5։)

Դիթաւալ (կամ դիաթաւալ) կացուցեալ. (Մանդ. ՟Ի՟Գ։ եւ Ճ. ՟Դ.։)

Յորոց զկէսս դիաթաւալ յերկիր կործանէին. (Փարպ.)

Յերկիր անկեալ դիաթաւալ խաղային. (Եղիշ. ՟Զ։)

Բազում դիաթաւալք յերկիր անկեալ մեռանէին. (Ճ. ՟Ա.։)


Դիզեմ, եցի

va.

cf. Դիզանեմ.

NBHL (8)

ԴԻԶԵՄ ԴԻԶՈՒՄ. cf. Դիզանեմ.

Բարդեա՛ եւ դիզեա՛ անձինդ մեղապարտի բամբասանս յոքունս. (Նար. ՟Խ՟Ե։)

Կոհակս լեռնաձեւս յարուցանէ՝ դիզելով ի վերայ միմեանց. (Սարգ. յկ. ՟Բ։)

Ի վերայ անձանց ձերոց զայդչափ բազում մահապարտութիւնն դիզեալ կուտեցէք. (Փարպ.։)

Խոտ ի վերայ խոտոյ դիզու. (Իսիւք.։ եւ Վանակ. յոբ.։)

Զցանկութիւնսն բորբոքեալ դիզու. (Փիլ. լին.։)

Իբր կր. Դիզանիլ.

Ինքն ամպն բրդի, դնի, դիզու ի բարձրաւանդակ վայրսն. զոր եւ ձիւն անուանեմք. ( Շիր.։)


Դիմագրաւ, ից

adj. adv.

that exposes himself, that ventures, adventurous, hazardous;
adventurer;
hold, insolent;
boldly;
— լինել, to expose one's self, to venture

NBHL (8)

Որ ընդդէմ ոսոխին նախագրաւ բերի. իբր յառաջամարտիկ. ախոյեան. նահատակ. աձնամատոյց. ձեռներէց. յանդուգն. դիմակաց. հակառակորդ. առաջ նետուօղ.

Ինքնակամ դիմագրաւ կամակար ի վիշտս մահուն եւ տանջանացն դիմէր. (՟Բ. Մակ. ՟Զ. 28։)

Զղօղանջիւն դիմագրաւին. (Յիսուս որդի.։)

Տեսանէր զկամս սրտից նոցա դիմագրաւս. (Աթ. ի ստեփ.։)

Դիմագրաւ է ջուր (հանգոյն այծի). (Փիլ. լին.։)

Ուր ինքնակամ դիմագրաւ նահատակն եղեւ. (Խոր. ՟Գ. 9։)

Դիմագրաւ ընդդէմ նորա գտանէին չարութեամբ. (Յհ. կթ.։)

Մի՛ դիմագրաւ լինիր մահկանացու ազգիդ կենդանութեան. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)


Դիմագրաւեմ, եցի

vn.

cf. Դիմագրաւ լինիմ.

NBHL (8)

ԴԻՄԱԳՐԱՒԵՄ ԴԻՄԱԳՐԱՒԻՄ. Դիմագրաւ լինել. միջամուխ բերիլ. համարձակ դիմել. զդէմ ունել. յանդգնիլ. իշխել. առաջ նետուիլ.

Կին ոմն խոշորագեղ, զոր ոչ ոք դիմագրաւեաց առնուլ կնութեան. (Խոր. ՟Բ. 34։)

Դիմագրաւեալք ընդ խռովութիւն ահագին ծովուն. (Ագաթ.։)

Ի չարէն հալածեալք, եւ առ աստուած դիմագրաւեալք. (Յճխ. ՟Ժ։)

Զամենայն զարդելեալսն անխէթ եւ անկասկած դիմագրաւեալ գործեն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)

Ընդէ՞ր այդչափ դիմագրաւեալ՝ չկամիս հնազանդել ինքնակալին։ Տեսանեմ զքեզ դիմագրաւել, եւ չհամարիս ինչ զտանջանսդ. (Ճ. ՟Ա.։)

Պաշարիլ. գումարիլ յանձն. յանհնարս մտանել.

Եւ նոքա դիմագրաւեալք առ այն ոչինչ կարէին տալ պատասխանի. (Համամ առակ.։)


Դիմագրաւիմ, եցայ

vn.

cf. Դիմագրաւ լինիմ.

NBHL (8)

ԴԻՄԱԳՐԱՒԵՄ ԴԻՄԱԳՐԱՒԻՄ. Դիմագրաւ լինել. միջամուխ բերիլ. համարձակ դիմել. զդէմ ունել. յանդգնիլ. իշխել. առաջ նետուիլ.

Կին ոմն խոշորագեղ, զոր ոչ ոք դիմագրաւեաց առնուլ կնութեան. (Խոր. ՟Բ. 34։)

Դիմագրաւեալք ընդ խռովութիւն ահագին ծովուն. (Ագաթ.։)

Ի չարէն հալածեալք, եւ առ աստուած դիմագրաւեալք. (Յճխ. ՟Ժ։)

Զամենայն զարդելեալսն անխէթ եւ անկասկած դիմագրաւեալ գործեն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)

Ընդէ՞ր այդչափ դիմագրաւեալ՝ չկամիս հնազանդել ինքնակալին։ Տեսանեմ զքեզ դիմագրաւել, եւ չհամարիս ինչ զտանջանսդ. (Ճ. ՟Ա.։)

Պաշարիլ. գումարիլ յանձն. յանհնարս մտանել.

Եւ նոքա դիմագրաւեալք առ այն ոչինչ կարէին տալ պատասխանի. (Համամ առակ.։)


Դիմախօսեմ, եցի

vn.

cf. Ընդդիմաբանեմ.

NBHL (2)

ԴԻՄԱԽՕՍԵՄ կամ ԴԻՄԱԽՕՍԻՄ. cf. Ընդդիմաբանել.

Դիմախօսել նմա կամիցի։ Ոչ կարէին դիմախօսել։ Ո՛չ եղեւ անհաւատ ասացելոցն, եւ ոչ դիմախօսեցաւ. (Ոսկ. յհ.։)


Դիմահար

adj.

opaque;
cf. Ընդդիմահար.

NBHL (6)

cf. Ընդդիմահար ըստ ամենայն առման.

Ոչ կողոպտէ միւսանգամ դիմահարն. (Ճ. ՟Գ.։)

Զի եւ աշտարակն ոչ եղեւ խափան եւ դիմահար. (Լաստ. ՟Ի՟Դ։)

Դիմահար արկեալ զմեօք զմաշկեղէն պատմուճանն. (Վրդն. երգ.։)

Թափ անցանելով, ընդ ամենայն բնակութիւնս եւ դիմահարս. (Շ. բարձր.։)

Ի դիմահարէ անբաւութեանն արգելեալ՝ ոչ կարաց անցանել, եւ անսկիզբն անուանեաց. (Լծ. ածաբ.։)


Դիպող

cf. Դիպան.

NBHL (7)

καίριος, εὕθετος opportunus, aptus, idoneus Դիպան. դէպ. պատշաճ. յարմար տեղւոյն եւ ժամանակին.

Ոչ ասասցէ դիպող ինչ. (Առակ. ՟Ժ՟Ե. 23։)

Ի դիպող աւուր. (Դան. ՟Ժ՟Գ. 15։)

Բանք ինչ ոչ յարմարք եւ դիպողք։ Առակս դիպողս. (Փարպ.։)

Դիպող պատասխանի. (Յիսուս որդի.։)

Չեն ինչ դիպող կարգիս, որ առաջի կայ։ Դիպող է ասել. (Եւս. քր.։)

Անսան դիպող ժամանակի. (Հ=Յ. սեպտ. ՟Ժ՟Գ.։)


Դիր, դրից

s.

position, situation, posture;
state, place, figure, seat;
system;
theme;
application;
tomb, sepulchre;
— օճառի, bar, stick of soap;
— գրոց;
size of a book;
— եւ տար առնեմ, to scatter, to disperse.

NBHL (30)

θέσις positio, positura, situs Դնելն, եւ դնիլն. դրութիւն. դնելը, դրուիլը.

Դիր ի դրախտին։ Դիր անուանց։ Անուանցն դրոյ։ Դիր ադոնի։ Դիրք կարգի, համբարոյ, եւ այլն. (Փիլ.։)

Զըստ տեղւոյն դրին։ Ըստ միմեանց վերայ դրոյն. (Նիւս. կազմ.։)

Սպեղանեաց դիրք (կամ սպեղանիք. կամ սպեղանեացդ իրք). (Իմ. ՟Ժ՟Զ. 12։)

Դիրք կերակրոց առընթերակաց գերեզմանի. (Սիր. ՟Լ. 18։)

ԴԻՐ. Կերպ եւ ձեւ դրութեան. նիստ. կարգ. կերպարան, եւ այլն.

Բարւոք է եւ դիրն։ Դիր սեան (կամ խարիսխն)։ Յաղագս ոգւոց դրից (այսինքն բարեկարգութեան). (Փիլ.։)

Հիւսիսային կողմանն դիր։ Այսպիսի գեղեցկութեան դիր. (Խոր. ՟Բ. 39։)

Զկարգ եւ զդիր աւուրցն կանոնաց. (Յհ. իմ. ատ.։)

Գլուխ՝ առաջին է մարմնոյ՝ ո՛չ դրիւն միայն, այլեւ զգայնովք. (Կիւրղ. ծն.։)

Հեռի է սա ի սրտէն ըստ դրին. (Նիւս. կազմ.։)

Ծանեաւ ի դիր պատկերին եւ ի նշանացն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ԴԻՐ. որպէս Բնաբան.

Տե՛ս զդիր բանին, թէ զիա՛րդ կամ ուստի սկսանի. (Ոսկ. գծ.։)

ԴԻՐ. Այն՝ որ չէ բնական, այլ դրական. ո՛չ ի բնութենէ, այլ յետոյ եդեալ.

Դրիւ օրէնքս ոչ ընդդէմ են բնական իմաստութեան. (Շիր.։)

Պիտակաբար եւ դրիւ, եւ ոչ բնութեամբ։ Ծառդ անուն դիր է, իսկ փայտն բնութեամբ։ Անուն. եւ է սա դիր, եւ ոչ եթէ բնութեամբ, որպէս ասէ զոր ինչ եդ անուանս՝ այն անուն է նորա. (Վանակ. յոբ. եւ Վանակ. յուրախացիրն.։)

ԴԻՐ. Գերեզման. շիրիմ. տապան սրբազան.

Մօտ առ դիրս սուրբ առաքելոյն։ Ի դիրս սրբոցն թաղել. (Խոր. ՟Բ. 71։ ՟Գ. 27։)

Զդիր երանելւոյն կազմեալ։ Ի դիրս հարցն հանգուսցէ զոսկերս ձեր. (Փարպ.։)

Եդին ի դիր հանգստեան. (Շար.։)

Ի դիրս քրիստոնէից մի՛ թաղեսցին. (Կանոն.։)

Յորում էր դիր մի մարմարիոն. (Հ=Յ. սեպտ. ՟Լ.։)

Ցուցին զտեղին՝ ըզդիր տապանին. (Գանձ.։)

Դիրք (յն. արկղ θήκη ) ընդ երկրաւ՝ գործեալ կամարատեսակ քար երկարաձիգ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Յամէն շաբաթ դիր մի սապոնով լուսանալ (զխոզսն). (Մաղաք. աբ.։)

ԴԻՐ ասի յառոգանութեան եւ ի գրչութեան հատուած բանի, ուր զկայ առնու ձայնն փոքր մի, կամ նշանակ նորա բութն, եւ կէտն, եւ այլն.

Ճանաչէ զքաշս եւ զոյժ, զզարկ, եւ զդիր, զստոր եւ զկիսաստոր. (Արիստակ. գրչ.)

ԴԻՐ ԵՒ ՏԱՐ ԱՌՆԵԼ. (իբր ռմկ. դարումար ընել ). Ցիրեւցան կացուցանել. վանել.

Դիր եւ տար արարեալ դարձուցանէին ի փախուստ. (Փարպ.։)


Դիւատուր

cf. Դիւական.

NBHL (2)

Իբր Դիւահնար. դիւական.

Ի թատերցն օրինաց, ի սատանայական զբօսանացն, ի դիւատուր խաղոյն. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)