substantial.
ԵՂՈՒՏ որ եւ ԳՈՅԵՂՈՒՏ. Եղեալն էապես. գոյացական. էական. որպէս մակեղուտն է պատահական.
Պատուանակագոյն է եղուտն քան զմակեղուտն։ Եղուտ է՝ որ առընթեր գոլով՝ գոյացուցենէ, եւ ոչ գոլով՝ ապականէ։ Եղուտքն յեղտիցն լնանին, եւ ոչ ի մակեղտիցն. (Անյաղթ պորփ.։)
ԵՂՈՒՏ որպէս Գոյացական. էական. եւ Համագոյական.
Առանց եղուտ եւ արարչագործ բանին եւ հոգւոյն իմանայք զաստուածութիւնն իբրեւ զհրէայս. (Ղեւոնդ.։)
horned.
ԵՂՋԵՐԱՒՈՐ որ եւ ԵՂՋԻՒՐԱՒՈՐ, ԵՂՋԻՒՐԵՒՈՐ. κέρατα ἕχων Ունօղ զեղջիւրս.
Եհաս ի խոյն եղջերաւոր. (Դան. ՟Ը. 6։)
Նմանութեամբ, Ունօղ զմահիկ եղջերաձեւ.
Որպէս զլուսին եղջերաւոր. (Շիր.։)
stag;
hart;
բառաչէ —, the stag bells.
ἕλαφος cervus, cerva եբր. այալ, էլիմ. Արուն եղին, կամ նոյն ընդ Եղն. եղնիկ.
Իբրեւ զայծեամն եւ զեղջերու։ Դնել զոտս իմ իբրեւ զեղջերուաց։ Որպէս փափագէ եղջերու յաղբերս ջուրց։ Լերինք բարձունք են եղջերուաց.եւ այլն։
Առիւծք եթէ իմասցին արդեօք փախուցեալ զեղջերուս, այսպիսեաւ վարին սովորութեամբ. (Պղատ. օրին. ՟Դ։)
Ուր եղջերուք զեղջիւրս ընկենուն, արդարեւ վայր անապատագոյն է։ Ի մարտի երկիւղածութեան ո՛չ երբէք տարցի նապաստակ զերկրորդութիւն եղջերուի. (Փիլ. լիւս.։)
Այծեամն տեսանօղ, եւ եղջերու օձահալած. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)
Է եւ անուն միոյ ի մոլորակաց։ Զքր. կթ. ի չարչարանս։ Թերեւս արուսեակն է, որ միշտ մերձ գոլով արեգական՝ դիտակամբ երեւի իբրեւ զլուսին եղջերաւոր։
chimsera, fabulous monster.
χίμαιρα, τραγέλαφος chimaera, hircocervus որ եւ ՔԻմԵՌ. Մտացածին կենդանի անգոյ որպէս խառնուրդ եղջերուի եւ քաղի.
Յիրողութեանցն ոմանք անգոյք են, որպէս եղջերուաքաղն, եւ արալէզն. (Սահմ. ՟Ա։)
Եղջերուաքաղդ նշանակէ իմն. բայց չեւ եւս ճշմարիտ ինչ կամ սուտ, եթէ ոչ զգոլն կամ զոչն գոլ առդիցէ. (Պերիարմ.։)
Մակամտածէ ոք յիւրում տրամախոհութեանն զեղջերուաքաղն, զոր բնութիւն ոչ եստեղծ ... Իմացաւ կենդանի ինչ յեղջերուէ եւ ի քաղէ, զոր բնութիւն ոչ գիտէ. (Անյաղթ պորփ.։)
Եղջերուաքաղն. ասեն ոմանք, թէ գոյ կենդանի՝ որ յեղջերուէ եւ ի քաղէ (կամ ի քօշէ) է. կամ կէսն եղջերուի, եւ կէս քաղի (կամ քօշի), բայց ո՛չ է. (Լծ. սահմ.։)
Սարգսի ուրումն ասելով կախարդի՝ էշ եւ սկունդ ունողի ... բայց առ մեզ յիշատակ այսպիսում սարգսի անգոյ է առաւել քան զեղջերուաքաղն անուանեալ. զի նա գոյութիւն թէեւ ոչ ունի, անուան պատահեցաւ. իսկ սարգիսս այս ո՛չ գոյութիւն ունի յազգս մեր, եւ ոչ անուն։ Վարկանել որպէս զհեթանոսական եղջիւրաքաղսն, զորոց ասեն անուանս միայն ունել, եւ գոյութիւնս ոչ. (Շ. թղթ.։)
tame jack-daw.
horned, cornigerous.
Յորոյ ի գլուխն եղջիւրք բուսանին. կոտոշ ունեցօղ.
Իւրաքանչիւր ոք ի սոցանէ (զոհելի չորքոտանեաց) եղջիւրաբոյս է. (Փիլ. ել.։)
pallpallium.
• , ի-ա հլ. «եպիսկոպոսական խաչազարդ ուրար» (գրուած նաև եմափորոն, եմափորտ, էմիփորոն, եմիփոռոն, եմփորտ. եմոփորտ, եմեփոր, եմափոր, ոմոփորոն, ո-նիփորոն, ոնոփորոն, աւմաւֆաւրոն) Լմբ. մատ. էջ 82, 86. Վրք. հց. Գնձ. Յայսմ. Մխ. դտ. Օրբ. իզ. կե (էջ 314), Մաշտ. Կիլիկ. ա-մէնից ուղիղ ձևն է ոմոփորոն, բայց արդի գրականում գործածական է միայն եմիփո-րոն, ևալ նաև լայնափորոն։
• = Յն. ὥμοφόριον նոյն նշ. ծագում է յն. ὥμοφορὲω «ուսի վրայ կրել» բայից (ὥμος «ուս»+φορὲω «կրել»). որից նաև վրաց, ❇მაუორი ամափորի։-Հիւբշ. 517։
• է «Ոմոփորոնն՝ ուսոյ զգեստք թարգմա-նի. զի օմոսն՝ ուսք է և ֆօրօնն՝ ոռեսա»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։
ԵՄԻՓՈՐՈՆ որ եւ գրի ԵՄԱՓՈՐՈՆ, ԵՄԱՓՈՐՏ, եւ այլն. ուղիղն է ՈՄՈՓՈՐՈՆ. յն. օմօ՛ֆօրն. այսինքն ի վերայ ուսոց կրելի. ὡμόφορον humerale, pallium Ուսանոց եպիսկոպոսաց ի վերայ շուրջառի՝ խաչանիշ, եւ խաչաձեւ պատեալ զուսովք եւ զլանջօք. cf. ՊԱԼԻՈՒՆ՝ եպիսկոպոսապետաց սեպհական.
Քահանայապետն ունի ի վերայ իւր զպատուական եմիփոռոնն՝ ի փառս, որպէս եւ քրիստոս զխաչն ... Զարդարեալ խաչանկար եմիփոռոնովս. (Լմբ. պտրգ.։)
Պատրիարգն հանեալ զեմիփորոնն եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Յաստուածածին սրբոյ կուսէն զեմիփորոնն ըղքեւ արկար. (Գանձ.։)
Սպիտակ զգեստիւք, ոսկի եմիփորոնով։ Արս սպիտակազգեստս եմիփորոնաւ որպէս եպիսկոպոսունք։ Խեղդեաց զսուրբն պօղոս խոստովանողն եմիփորոնովն իւրով. (Հ=Յ. ստէպ։)
Հայրապետք ունին զեմափորոն հինգ կրկին։ Արքեպիսկոպոսք եմափորոն չորեքկրկին։ Մետրապօլիտք եմափորտ երեքկրկին։ Եպիսկոպոսունք եմափորտ կրկին։ Քահանայք սքեմ, բայց յեմոփորտէ. (Մխ. դտ.։)
cf. Եմիփորոն.
submission, subjectionjsupposition, assertion, demand;
hypothesis.
ὐπόθεσις suppositio, subjectio եւ այլն. Ենթադրելն, եւ ենթադրեալ իրն. որպէս Նուաճումն.
Վասն ակամայց եւ մեծամեծ ենթադրութեանց պատերազմաց. (Փիլ. իմաստն.։)
Ենթադրութեամբ հերիայ յօշատեցաւ ի տիտանացն դիոնեսիոս. (Նոննոս.։)
ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. որպէս Առաջարկութիւն. դիտաւորութիւն. եւ Առաջեդեալ նպատակ.
Իսկ ըստ ենթադրութեանս՝ ինձ իսկ ոչ թուի արտաքոյ շրջել ենթադրեալ բանիցն. (Պղատ. օրին. ՟Է։)
Բոլոր դիտումնս մեր, եւ նորին գրոյս ենթադրութիւն խաղաղութեան է ուղղութիւն. (Գերմ.։ Ի վերայ ճառիդ եւ երեւելոյ ենթադրութեանդ. Փիլ. իմաստն.։)
(Միամօր որդիս այրւոյս) միայն է պայծառութեանս (տոհմիս) ենթադրութիւն. (Նիւս. կազմ.։)
ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. Դնելն. հաստատելն. եւ Հաստատուն ինչ. պարտք. պատշաճք. δεόμενα debita, officium կախմունք.
Յուսով ենթադրութեամբ ի քրիստոս. (Թէոդոր. խչ.։)
Վաճառուց (դաշանց), եւ այլոց սմանց առ միմեանս ենթադրութեանց, որք կարօտանան պատշաճաւոր դասութեանց. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)
ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. Խնդիր. ճարտասանական՝ որոշեալ պարագայիւք, ուր դրութիւնն է անորոշ առանց պարագայից.
Զանազանեցաւ յենթադրութենէ դրութիւն շրջակայիւքն։ Եթէ առդիցես դրութեանս դէմս կամ պատճառս, որք են շրջակայք, առնես ենթադրութիւն. (Պիտ.։)
ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. ըստ փիլիսոփայից եւ եւ աստուածաբանից՝ իբր Ենթակայութիւն. կամ ենթադրեալն. ὐπόστασις hypostasis, suppositum
Յայնժամ առօղն եւ առեալն լինէին մի ենթադրութիւն եւ մի անձն. զի տեսակ մարդոյն կայանայր ի վերայ նախկին ենթադրութեանն, ոչ ինքեամբ. (Մխ. ապար.։)
sublunary.
ὐποσεληνιακός, -όν sublunaris, -re Որ ինչ է ընդ լուսնիւ, կամ ի լուսնոյ եւ ի վայր.
Մասնականացն, եւ ենթալուսնեացն ոչինչ միշտ եւ նոյնպէս բնաւորեցաւ գոլ. (Անյաղթ պորփ.։)
ուր ի լս.
Կամ որք ընդ լուսնովս են»։
to cause to subsist or exist.
Ենթակայ կացուցանել. ներքոյ արկանել. եւ Ինչ մի ձեւացուցանել.
Զոր յոքնաբան նիւթ ի վար առեալ ենթակայացուցանէր. (Մագ. ՟Խ՟Գ։)
existence;
hypostasis.
ὐπόστασις subsistentia, et substantia որ եւ ԵՆԹԱԿԱՑՈՒԹԻՒՆ, եւ ՍՏՈՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ. գրի եւ ԸՆԹԱԿԱՅՈՒԹԻՒՆ. Իրական գոլն հաստատութեամբ. իսկութիւն. գոյաւորութիւն. գոյացութիւն. բնութիւն, եւ անձնաւորութիւն. զորս ըստ տեղւոյն պարտ է զանազանել.
Ենթակայութեամբ եւ մտածութեամբ նիւթաւորք գոն. որպէս փայտ եւ քար։ Ենթակայութեամբ եւ մակամտածութեամբ իսկ աննիւթք. որպէս աստուած, հրեշտակք, միտք, հոգի։ (Իսկ առ երկրաչափս) Ձեւք ենթակաայութեամբ նիւթաւորք գոն, իսկ մակամտածութեամբ աննիւթք գոն. (Սահմ. ՟Ժ՟Զ։)
Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյ. (Պորփ.։)
Որ է կերպարան էութեան, եւ գծաւորութիւն ենթակայութեանն նորա. (Աթան. ի կոյսն. այն է բանն. Եբր. ՟Ա. 3։)
Փոխանակ միոյ ընթակայութեան տեառն մերոյ երկուս ենթակայութիւնս եւ դէմս տարօրինապէս խորհեցան. (Սանահն. իբր յաթանասէ։)
Մի ենթակայութիւն». որ է ուղիղ ըստ հասարակ առման իբր Անձնաւորութիւն. (այլ առ նախնիս յունաց Ենթակայութիւն կամ իբօսդասիս՝ է՛ր զի իբրեւ անձն, եւ է՛ր զի իբրեւ բնութիւն առեալ լինէր)։
subjection, submission.
ὐπόζευξις subjectio, subjugatio Ի ներքոյ իրիք իբր լծոյ մտանելն եւ ձգելն. նուաճութիւն.
Զայլս (ի ձիոց) ի տուն աղօրեացն արգելլով՝ զենթաձգութեանն հարկանել ծառայական սպասաւորութիւն. (Պիտ.։)
prefect;
viceroy, vizier.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «փոխարքայ, կուսակալ». առաջին ձևը ունի միայն Վրք. հց. իսկ երկրորդը աւելի սովորական է. Վրք. հց. Ոսկ յհ. ա. 37. գործածւում է նաև ար-դի գրականի մէջ՝ նշանակելու համար Տաճ. ևաց կամ Պարսից Սադրազամը։ Որից ե-պարքոսական Յայսմ., եպարքոսութիւն Լմբ. պտրգ. Վրք. հց. Յայսմ.-տե՛ս նաև հիւ-պարքոս։
• = Յն. ἔπαρχος «գլխաւոր, հրամանատար. 2. գաւառի կամ նահանգի կառավարիչ. 3. փոխհիւպատոս. 4. քաղաքապետ». գալիս է յն. ἔπί «վրայ»+ ἂρχω «առաջնորդել, իշխել» բառերից։ Յունարէնից են փոխառեալ նաև վրաց. ეβარხოხი եպարխոսի «շրջանի կառա-վարիչ», ռուս. enapxъ «թեմակալ, վիճակա-ւոր եպիսկոպոս»։-Հիւբշ. 348։
• Ուղիզ մեկնւց նախ ՀՀբ, յետոյ ἰՀբ.
Բառ յն. ἕπαρχος (ի վերայ այլոց կարգեալ իշխան) եւ ὔπαρχος (ընդ այլով իշխան կարգեալ). praeses, praefectus, dux, vicarius եւ այլն. Կուսակալ. բդեշխ. փոխարքայ. փաշա, վէզիր.
Թէ եպարքոս ոք փոխադրէ զօրէնս թագաւորի. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)
Ետ եւլոժի գանձ բազում, զի արասցեն զնա եպարքոս։ Լուաք զքէն, թէ եպարքոս լեալ ես դու. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Եպարքոս, ստորիշխան. (Հին բռ.։)
prefecture;
vice-royalty, vizirate.
ἑπαρχία կամ ὐπαρχία praefectura եւ այլն. Իշխանութիւն եպարքոսի. բդեշխութիւն. քաղաքապետութիւն.
Ամբրոսիոս յեպարքոսութենէն կոչեցաւ եպիսկոպոս մեդիոլանու. (Լմբ. պտրգ.։)
Ստացաւ ապարանս , եւ առ զեպարքոսութիւն քաղաքին. (Վրք. հց. ձ։)
Առցես զպատիւ եպարքոսութեան. (Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Ա.։)
cf. Եպերանք.
Զի ո՛չ այն ձեզ յեպերումն ինչ կամ յանարգանս լինելոց է. (Նանայ.։)
epicurean.
sacerdotal maniple.
• «պատարագչի բազպանը» Լմբ. պտրգ. սխալմամբ գրուած է եպիմա-տիկոս, եպիմիոտիկոս Լմբ. մատ. 148. այս վերջին ձևը ունի նաև Բառ. երեմ. էջ 88։
• = Յն. ἐπιμανίϰιον կամ ἐπιμάνιϰον, ոս կազմուած է յն. έπլ «վրայ» և լտ. manica «թեզանիք» բառերից. (այս բառը չունին Bailly և Sophocles յիշում է Hefele, Btrg. z. Kirchengeschichte, I1, 222)։-Հիւբշ. 348։
• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։
վրիպակաւ գրեալ Եպիմատիկոս. Բառ յն. էբիմանի՛գիօն. ἑπιμανίκιον այսինքն Բազպան։ (Լմբ. պտրգ.։)
bishop.
• , ի, ի-ա հլ. (յգ. -ունք) «ե-կեղեցու առաջնորդը» Ա. տիմ. գ. 2. Տիտ. ա-Z. Ոսկ. փիլիպ. Եփր. ա. տիմ. 242. Ագաթ գրուած է նաև եպիսկապոս Արձ. է դարից Շողակաթ, 174 (այսպէս է գրում միշտ Տի-մոթ. կուզ), եպիսկովպոս Մանդ. Շողակաթ էջ 135 (երեք անգամ), որից եպիսկոպոսու-թիւն Ա. տիմ. գ. 1. Ագաթ., եպիսկոպոսա-կից Փիլիպ. ա. 1. Բուզ., եպիսկոպոսանոց Բուզ., եպիսկոպոսապետ Խոր., յառաջեպիս-կոպոս Բուզ., եպիսկոպոսարան Ճառընտ.. չեպիսկոպոս Բուզ. առանձին տե՛ս արքեպիս-կոպոս, քորեպիսկոպոս։
• = Յն. ἐπίσϰοπος «եպիսկոպոս». բուն նշա-նակում է «պահապան, տեսուչ, վերատեսուչ, լրտես» և կազմուած է ἐπί «վրայ» և σϰοπὲω «դիտել» բառերից. սրա համար թարգմա-նուած է նաև հյ. վերադիտող Փոտ. Մագ. Լաստ., մակադիտող Թէոդ. Մայրագ. էջ 155։ Յոյն բառը փոխառութեամբ անցել է բառ-մաթիւ լեզուների. ինչ. լատ. episcopus, ի-տալ. vescovo, ֆրանս. évêque, սպան. bi-spo, գոթ. aipiskaúpus, հբգ. piscof, գերմ. bischof, անգլ. bishop, հսլ. episkupu, pis kupù, լեհ. սերբ. biskup, ալբան. upešk, նսլ. škof հին շվ. bisp, ռուս. enиcкопъ, վրաց. იმისკობოზი եպիսկոպոզի, թրք. piskopos հունգ. puskōp, լափ. bispa, ֆինն. pispa, piispa, նոյնը պիտի լինի նաև արար. [arabic word] asqaf, հակառակ Կամուս, թրք. թրգմ. Բ. 779 տրուած ստուգաբանութեան։-Հիւբշ. з48,
• Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ները. «Եպիսկպոսութիւն կոչի, որ թարգմանի տեսչութիւն, վասն ամենե-ցուն տեսուչ լինելոյ» Ոսկ. ա. տիմ. էջ 78, «Եպիսկոպոսք՝ որ թարգմանին այ-ցելուք կամ տեսուչք». Լմբ. մատ. էջ 83, «Եպիսկոպոսն անուն ի հելլենացի լեզու է. իսկ առ մերս այցելու թարգմանի» Լմբ. մատ. 137, «Եպիսկոպոսն որ թարգմանի տեսուչ», Յհ. արճիշ. 20, «Ընդհանուր ասի կաթուղիկոսն և տեսուչ՝ եպիսկո-
• պոսն» Տաթև. ամ. 52։-Նորերից ուղիղ մեկնեց նախ Schröder, Thesaur. 47, 382, յետոյ ՀՀԲ, ՆՀԲ ևն։
• ԳՒՌ.-Ջղ. յեպիսկոպոս, յեպիսկապոս, Վն. յեպիսկոպոս, իպիսկօպօս, Սլմ. յեպիս-կապոս, Ագլ. Ախց. յէպիսկօպօս, Ալշ. յէբիս-կաբոս, Երև. յէբիսկաբոս, Կր. էպիսկօպօս, Ռ. էբիսկօբօս, Պլ. (հին լեզտվ) էբիսգա-բօս, (նոր լեզւով) յէբիսգօբօս, Խրբ. յէբիս-գաբօս, յէբիսգօբօս, Սչ. յէբիսկօբօս, Ննխ. Սեբ. յէբիսգօբօս, Ղրբ. յէբիսկօ՛բուս, Ոզմ. յէպիսկապուս, Մշ. իպիսկոբոս. Զթ. էբիս-գիւբիւս, Ասլ. էբիսգէօբէօ՝ս, Մկ. իպիսկօ-պուս, Շմ. յեկիսպակօս, Մրղ. յեպրսկապրես։ Մաղրական իմաստ է ստացել Ակն. «չափա-զանց գինով»։
• ოՈԽ.-ուտ. yepiskopos նոյն նշ. փոխա-ռեալ է հայերէնից՝ նախաձայնի պատճա-ռաւ։
Բառ յն. էբի՛սգօբօս, ἑπίσκοπος episcopus այսինքն Վերատեսուչ. վերադիտօղ. դէտ. տեսուչ. այցելու. որպէս քահանայապետ, հովիւ եւ առաջնորդ եկեղեցւոյ.
Պա՛րտ է եպիսկոպոսին անարատ լինել. (՟Ա. Տիմ. ՟Գ. 2։ Տիտ. ՟Ա. 7։)
Եպիսկոպոս ՝ տեսուչ լսի. (Ոսկ. փիլիպ.։)
Զեպիսկոպոսունս վիճակեցուցանէր. (Ագաթ.։)
Ժողովեալ զպատուական եպիսկոպոսս. (Փարպ.։)
Սուրբ եպիսկոպոսաւն աշխարհին. (Եղիշ. ՟Գ։)
Եպիսկոպոսն, որ թարգմանի այցելու. (Լմբ. առ լեւոն.։)
Ի ձեռնդրութենէ երիցանց, այսինքն եպիսկոպոսից. (Եփր. ՟ա. տիմ.։)
Ասէ ցեպիսկոպոսերսն. (իբր ռմկ. եպիսկոպոսներ) ահա եղբարք իմ եւ աթոռակիցք իմ. (Հ=Յ. յունիս. ՟Դ.։)
episcopal.
ἑπισκοπικός episcopalis Սեպհական եպիսկոպոսի եւ եպիսկոպոսութեան.
Յաղագս եպիսկոպոսական ձեռնադրութեանս. (Փարպ.։)
Մելքիսեդեկ ... եպիսկոպոսական արքայապատիւ ճոխութեամբ. (Նար. ՟Ղ՟Գ։)
suffragan, companion of a bishop.
συνεπίσκοπος coepiscopus Պաշտօնակից եպիսկոպոսի, որպէս այլ եպիսկոպոս կամ քորեպիսկոպոս.
Եպիսկոպոսակցօք, եւ սարկաւագօք. (Փիլիպ. ՟Ա. 1։)
Յովսէփ եպիսկոպոս՝ բազում եպիսկոպոսակցօք իմովք. (Եղիշ. ՟Գ։)
Արիստակէս հօրն էր գործակից եպիսկոպոսակից յամենայն ընթացս վարդապետութեանն. (Բուզ, ՟Գ. 2։)
where a bishop's see is;
— եկեղեցի, cathedral.
cf. Եպիսկոպոսարան.
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՆՈՑ որ եւ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՐԱՆ. Հայրապետանոց. Պատրիարգարան. Կաթողիկոսարան.
Մտանէին յեպիսկոպոսանոցն։ Բազմեալք էին ի ներքս եպիսկոպոսանոցին. (Բուզ. ՟Գ. 19։)
Եկեալ ի նախնական հասանէին եպիսկոպոսանոց. (Կաղանկտ.։)
Տայր հրաման շինել եպիսկոպոսանոց. (Ուռհ.։)
archbishop.
ἁρχιεπίσκοπος archiepiscopus, patriarcha, pontifex Արքեպիսկոպոս. հայրապետ. կաթուղիկոս. պատրիարգ. պապ.
Սրբոյն աթանասի եպիսկոպոսապետին աղեքսանդրի։ Սրբոյն բարսղի եպիսկոպոսապետի կեսարու. (Ի խորագիրս գրոց նոցա։)
Եպիսկոպոսապետ վրթանէս. (Խոր. ՟Գ. 5։)
Եպիսկոպոսապետ էր աղուանից. (Յհ. կթ.։)
Սուրբ եւ առաջին ամենայն եպիսկոպոսապետաց՝ հայրապետն հռովմայ. (Շ. թղթ. առ կայսր.։)
archbishopric.
Արքեպիսկոպոսութիւն. կաթողիկոսութիւն.
Եկաց յեպոսկոպոսապետութիւն հայոց ասպուրակէս։ Տալ փոխանակ նորա յաթոռ եպիսկոպոսապետութեանն զսուրմաակն. (Խոր. ՟Գ. 41. եւ 64։)
bishop's see, bishop's palace.
cf. Եպիսկոպոսանոց.
Ուխտ եպիսկոպասարանին։ Բիւզանդիոն, որ յառաջն եպիսկոպոսարան էր, եղեւ պատրիարգարան (որպէս աթոռ). (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. յունիս. ՟Դ.։)
Զեպիսկոպոսարանն ո՛ւմ կամի շնորհիցէ. (Մխ. դտ.։)
horn, trumpet;
— անօթ, matrass, retort.
Փող գալարեալ. փանդիռն.
Ի ձայն մեծ գալարափողոցն զիւր գունդն ստիպէր. (Եղիշ. ՟Զ։)
Էր մարիամ մագդաղենացին՝ գլուխ երգողաց գալարափողից. (Գանձ.։)
cf. Գալարեմ.
Գալարեցուցանեն զաղիս իմ. (Մանդ. ՟Թ։)
Գալարեցուցի զաղիք իմ կամաւ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
roll;
fold, contraction, shrink;
wrench, sprain, distortion, twisting, tortuosity.
Գալարելն, իլն. ոլորք. խառնուրդ.
Պէսպէս գոյնքս գալարմամբս այսուիկ լինելով. (Պղատ. տիմ.։)
tortuous, puckered.
Որ ստէպ կամ դիւրաւ գալարի. ոլոր մոլոր.
Որպէս զօձս, զի գալարուն է, եւ ծուռ. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)
arrival, approach, accession.
παρουσία adventus Գալն. եկաւորութիւն. գալը. կէլիշ.
Քոյոյ գալստեանն։ Գալուստն որդւոյ մարդոյ։ Ի գալստեանն տիտոսի, կամ իմում։ Ի միւսանգամ գալստեան.եւ այլն։
Ի գալուստ ամին միւսոյ զօր հատանէր. (՟Ա. Մակ. ՟Դ. 28։)
Մարմնաւոր գալուստ փրկչին. (Աթան. է։)
Նախնեացն մերոց յաշխարհն գալուստ. (Եւս. քր. ՟Ա։)
Բայց թէ յինչ պատճառանաց այսր գալուստ նռցա, ոչ գիտեմ. (Խոր. ՟Բ. 54։)
Ի կարգի եկեղեցական գրոց՝ Գալուստ ասի Քրիստոսի, Մարդեղութիւն, Տեառնընդառաջն, Ծաղկազարդն, եւ Կատարած աշխարհ. որպէս եւ Գալուստ հոգւոյն սրբոյ՝ Օրն պենտեկոստէից։ (Շար.։ ՃՃ.։ Տօնակ.։)
Անսովոր է յոքնականն.
(Արթնութիւն եւ քուն) տեղի տան գալստեանց երկոքին միմեանց. (Նիւս. կազմ.։)
Վասն երկուցս այսոցիկ գալստեանց ասէ մաղաքիա ժոյժ ունել. (Կոչ. ՟Ժ՟Է։)
Նոյի պատմութիւն յայտնէ զերկուց գալստեանցն Քրիստոսի, ծով գոլով աշխարհս. (Տօնակ.։)
cf. Գահերիցութիւն.
Գահագլխութեան (կամ գահագլխութենց) աշտիճան. (Պիտ.։)
Գահագլխութիւն խնդրել. (Իգն.։)
Զամենայն ժամանակ եւ զհասակ պատշաճ վարկանին վարդապետութեան եւ գահագլխութեան. (Լծ. ածաբ.։)
first rank, head, first place;
president.
Գահագլուխ քաղաքն հռովմայ։ Թողեալ զաշխարհ իւր եւ զգաւառ, եւ զգահագլուխ մեծութիւնս. (ՃՃ.։)
(առաւել յոքնակի). πρωτοκλισία primus in convivio locus Գահերիցութիւն. յառաջագահք. առաջին բարձ.
Խնդրել ... զգահագլուխս յընթրիս. (Մրկ. ՟Ժ՟Բ. 39։)
Զգահագլուխ աթոռոցն կամէին ունել. (Ոսկ. մտթ.։)
succession to the throne or to some dignity.
Իշխանութիւն. աշտիճան.
Կայսերական աթոռոյդ, եւ հայրապետական գահակալութեանդ. (Թղթ. գագկայ առ ռոման.։)
Եւ եւս ի մեծագոյն ձգիլ գահակալութիւնս. (Ճ. ՟Ա.։)
cf. Աթոռակցութիւն.
Եղբայր լինէաք հաշուեալ նոցա՝ պատուով եւ գահակցութեամբ. (Փարպ.։)
ambition, immoderate desire of honour and grandeur.
Սէր բարձի եւ պատուոյ. իշխանասիրութիւն.
Քահանայք գահասիրութեամբ մի հակառակեսցեն ընդ միմեանս. (Կանոն.։)
Ի փառասիրութենէ եւ ի գահասիրութենէ. (Սարգ. յկ. ՟Թ։)
precipitation;
high precipice.
κατακνρήμνησις praecipitantia, praecipitatio Գահավէժն լինել. անկումն ի բարձանց.
Յանդուգն բերմամբ զյանկարծադէպն յաջորդէ զգահավիժութիւն. (Պիտ.։)
Ցրուեալք գահավիժութեամբք ըստ նմանութեան գիշերամարտի. (Երզն. մտթ.։)
Եւ κρημνός praecipitium գահաւանդ. գահավէժ վայր. գահ. դար. ուչուրում.
Զոչխարս հօտին մատնէ գայլոց եւ գահավիժութեանց. (Առ որս. ՟Ժ՟Գ։)
Ցրուեալ անապատաց եւ գահավիժութեանց. (Խոր. ՟Գ. 68։)
Գահավիժութիւնք եւ լիճք եւ ովք. (Ճ. ՟Գ.։)
that keeps a seat;
page of the hack stairs;
throne.
• «արքունի մի պաշտօնեայ» Խոր. Բ. 7. Յհ. կթ. 34. Ասող. ա. 6. Եփր. աւետ.։
• -Հիւս. պհլ. *gahvar, պհլ. gatvar
• Ուղիղ մեկնեց Lagarde, Sуmmicta, 48.
• «գահ կամ դեսպակ». մէկ ան-գամ ունի Ագաթ. (ըստ ՆՀԲ). «բազմեցաք ի միում գերահրաշ գահաւորի»։ Սովորական ձևն է գահաւորակ, ի-ա հլ. «արքունի կամ իշխանական գահ, հովանաւոր մահճակալ, դեսպակ, պատգարակ» Երգ. գ. 9. Ագաթ. ե-ղիշ. Նար. էջ 206. Մագ. թղ. 9, 220. նաև «կասկարայ» (վկայութեան խորանի ևահե-րից մին) Ել. իէ. 4, 5։
• = Հիւս. պհլ. *gahvārak, պհլ. gāsvārak, gavārak «մանուկներին կամ մեծերին յա-տուկ պառկելու տեղ», պրս. [arabic word] gāhvār, [arabic word] gāhvāra, ❇ gahvāra, [arabic word] gā-vara, [arabic word] gāxvāra «օրօրոց», քրդ. ❇ kehvare կամ gehvare «օրօրոց». արմատն է gāh, gās, gāϑ «գահ», որոնց վրայ տե՛ս գահ։-Հիւբշ. 125։
• ՆՀԲ գահոյք բառից։ Առաջին անգամ Lagarde, Sуmmicta, 48 համեմատեց պրս. բառի հետ, Տէրվ. Մասիս, 1881 մայիս 8, գահ բառից է դնում։
Պաշտօնեայ արքունի գահի.
(Կարգեաց) զաբէլ սպասարար եւ գահաւոր. (Խոր. Բ. 7։ Ասող. Ա. 6։)
Սպասաւորք, սուրհանդակք, գահաւորք, եւ սենեկապանք. (Եփր. աւետար.։)
ԳԱՀԱՒՈՐ. իբր Գահաւորակ.
Բազմեցաք ի միում գերահրաշ գահաւորի. (Ագաթ.։)
throne;
palanquin;
high canopy;
gridiron.
φορεῖον (եբր. աֆիրէցօն) κλιντήρ ferculum, lectica, lectum, sella, thronus, thalamus Գահոյք արքունի կամ իշխանական, իբրեւ հանգստարան եւ նստարան. որպէս աթոռ մեծ, մահճակալ հովանաւոր, եւ դեսպակ կամ պատգարակ. թախտ, սօքքա կամ ճիպինլիք, եւ թախտիրէվան.
Գահաւորակ արար իւր արքայ սողոմոն. (Երգ. ՟Գ. 9։)
Ոսկիապատ գահաւորակս հասուցանէին (վասն հռիփսիմեայ). (Ագաթ.։)
Տիկնայք փափկասունք ... գրգեալք ... ի գահաւորակս. (Եղիշ. ՟Ը։)
Գահաւորակ ձեւացուցեալ մերձ առ տնկովն. (Մագ. ՟Ժ՟Ա։)
Զիւրակերտս գահաւորակս մարմնեղէն գոյութեան պահպանեսցէ. (Նար. ՟Հ՟Է։)
Եւ արասցես նմա (կրակարանի սեղանոյն) գահաւորակ վանդակակերպ պղնձի. եւ արասցես գահաւորակին չորս օղամանեակս, եւ այլն. (Ել. ՟Ի՟Է. 4։)
presidency;
primacy;
deanery.
dethronement
hunter's net.
Գործի գահելոյ, կամ գահակելոյ. որ եւ ԳԼՈՒԽ ԳԱՀԱՒԱՆԴԻ ասի. ըստ յն. κάρταλλος (կողով ի սուր յանգեալ) որպէս ազգ ինչ թակարդաց որսորդաց.
Երագազիւքն եւ գահողովքն ելեալ ի յորս. (Փարպ.։)
throne;
high canopy, arm-chair;
state-bed, palanquin.
θρόνος thronus Գահ, իբր Աթոռ արքունի, իշխանական, եպիսկոպոսական, եւս առաւել աստուածական. թախտ, մէսնէտ, կեահ.
Գահոյքն բազմոց է թագաւորի, ուր երբեմն հանգչի՝ զգլուղն դնելով. քանզի սնարից յիշատակումն առնէ ի գահոյսն սողոմոնի. եւ երբեմն նստի յաթոռ դատաւոր արդարութեան. (Վրդն. երգ.։)
Յարուցեալ (աբգարու) ի գահոյիցն. (Խոր. ՟Բ. 30։)
Զթագաւորական գահոյսն. եւ այլն. (Յհ. իմ. երեւ.։)
Արքայական կամ կայսերական գահոյից։ Բազմեալ (եպիսկոպոսն) ի գահոյս, եւն։ Բարձրեալ ահաւոր բազմեցաւ նստաւ ի գերունակն գահոյս. (Նար.։)
Արկաւ ապա յայս տաճար գահոյք այ. (Լմբ. ատ.։)
Ի յերկրի տեսանէին յաւանակի գահոյս արկեալ, նստեալ ի վերայ. (Գանձրն.։)
Եւ κλίνη lectum Գահաւորակ. տախտ. անկողին. մահիճք. մահճակալ. սրսկապան. տէօշէկ, քիրէվէտ, ճիպինլիք.
Առ գահոյս մեր հովանաւոր. (Երգ. ՟Ա. 15։)
Երիզապատ պնդեցի զգահոյս իմ. (Առակ. ՟Է. 16։)
Մտանիցեն (գորտք) ... ի գահոյս քո. (Ել. ՟Ը. 3։)
Գահոյք նորա՝ գահոյք երկաթիք. (Օր. ՟Գ. 11։)
Դագաղքն էին ոսկեղէնք, գահոյք եւ անկողինք բեհեզեայ ... եւ զգահոյիւքն շուրջ որդիքն. (Խոր. ՟Բ. 57։)
Եւ մեռաւ ասա, եւ թաղեցաւ ի գահոյս լիախնկեայս. (Եփր. մնաց.։)
stone-cutter.
• , ի-ա հլ. «քարտաշ, քարակոփ որմնադիր» Ա. եզր. ե. 54, 58. Մծբ. 339. 372. Բուզ. ե. 4. Նիւս. Թէոդոր., որից գա-ղատոսաշէն «քարաշէն, քարուկիր» Ուռպ. ժ. խ.։
• ՓՈԽ.-Վրաց. გალატოზი գալատոզի կամ კალატოზი կալատոզի «քարտաշ», մինգը։ գալատոզի և թուշ. կալտազ «որմնադիր»։ Բայց կարող է լինել, որ բոլորի էլ ծագումը օտար մի աղբիւրից լինի, որովհետև ո՛։ հա-յերէնը և ո՛չ վրացերէնը բնիկ բառի երե-վոյթ չունին։
Որպէս թէ Սալահատ. քարահատ. քարագործ. քարգործ. թաշճի, հէճճար, սէնքքէն.
Գաղատոսաց եւ հիւսացն։ Գաղատոսք շինօղք՝ շինեցին զտունն. (՟Ա. Եզր. ՟Ե. 54. 58։)
Գաղատոս յարծաթոյ ողորկութիւն զսալս քերեալ. (Նիւս. թէոդոր.։)
Ի գործ կաւագործութեան գաղատոս որմաշէնս. (Բուզ. ՟Ե. 4։)
cf. Գաղթ.
Զօրավար գաղթականութեան։ Յունական գաղթականութիւնն։ Առ յունական գաղթականութեամբն. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)
Յօրինակ եօթնօրեայ աշխարհիս տաղաւարաց եւ գաղթականութեանց. (Կամրջ.։)
refuge, retreat.
gallicism.
to frenchify.
cf. Գաղթ.
• (սեռ. գաղթի) «հայրենիքը թող-նելով՝ փախչիլ ուրիշ տեղ երթալ բնակիլը» Եփր. թգ. և դտ. Փիլ., որից գաղթել «փախ-չիլ երթալ ուրիշ տեղ ապաստանիլ» Բ. թագ. դ. 4. Ագաթ., «ժողովուրդը տեղահան անե-լով քշել, վտարել» Ասող. գ. 5, գաղթական Ա. մակ. զ. 53. Եփր. ծն. Բուզ. Եւս. քր., գաղ-թականութիւն Եւս. քր.։ Սրանցից և գաղութ բառի խոտորնակ հոլովներից սխալ ենթա-դրուած մի ձև է գաղթ «գաղթել ուրիշ տեղ բնակիլը» Ճառընտ. Փիլ. Գէ. ես. Տօնակ., «գաղթողների՝ փախստականների խումբը» Յհ. կթ.։ Նոր գրական լեզուի մէջ կազմուած ձևեր են՝ գաղթավայր, արտագաղթ, ներ. գաղթ, գաղութային, գաղթականական։
• = Ասոր. ❇ gāluϑa «աքսոր, գաղթ» (Brockelm. 55 ա), եբր. արամ. [hebrew word] gālūϑ «աքսոր տարուիլը, աքսորականներ, գաղթականներ». այս բոլորը բնիկ սեմական բառեր են, որոնց պարզ արմատն է [hebrew word] gālā «բանալ, ծածկոյթը հանել, գաղտնիքը պարզել, բնակիչներին դուրս վտարելով եր-կիրը դատարկել ևն», որոնց հետ նոյն է ա-րաբ. [arabic word] ǰilā նոյն նշ. նաև «փայլ», այն է «կեղտերը հանելով՝ մաքրել»։ Ըստ այսմ վե-ոի ձևերի մէջ ծ մասնիկ է. ասորերէնի մէջ gālūϑā -սաստկական ձևն է, որի բաղա-դրեալն է gāluϑ և բացարձակը՝ gālu։-Հիւբշ. 301։
• ՆՀԲ հայերէնով ստուգաբանելով՝ մեկնում է զաղտերթ, գաղոյթ «ղօղումն փախստեամբ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lagarde. Armen. Stud. § 445։-Տէրվ. Մասիս, 1882, լունիս 24 քաղդ. գալութ ձևից։ Հիւնք. խախուտ, խախտել բառից։ Scheftelowitz, BВ, 29, 29 իբրև բնիկ հայերէն բառ կցում է գոթ. wraton «ճամբորդել», սանս. va-dana «ձի» բառերին։ -Պատահական նմանութիւն ունի թաթար. [arabic word] ka-gərt «գաղութ, nоcелeнie, колонiан (Будaговъ, Cpaв. cлов. 2, 409), որ եթէ չնչին փոփոխութեամբ ուղղէինք [arabic word] , կլիներ ճիշտ kagut, իբր հայե-րէնից փոխառեալ բառ՝ համաձայն ուշ ժամանակի տառադարձութեան։
Զառաջին գաղութ բնակափոխութեան ի քաղդէացւոցն երկրէ ի խառանացւոցն ասի առնել։ Գաւառ է նորա արփի եւ երկին, եւ գաղութ՝ երկիր։ Առաքեալ հանեն առ սուրբ եւ աստուածային տեղին զգաղութն. (Փիլ.։)
Դաւիթ անց գնաց ի գաղութս, քանզի հանդերձ կանամբք եւ որդւովք գնաց նա։ Հատան մնացին դաշտք իսրայէլի, այսինքն ի գաղութ ելին ի բնակութենէ գեօղքն. (Եփր. թագ. եւ Եփր. դտ.։)
to cool, to make lukewarm.
որ եւ ԳԱՂՃԱՑՈՒՑԱՆԵԼ. Եղկացուցանել. մեղմել զջերմութիւն, կամ մեղմ ջեռուցանել.
Որ ի բացեայն կայ ( ի հրոյ), ոչ եւս ճառագայթիցն նշոյլք զնա կիզցեն, այլ գաղճացուցեալք չափաւորապէս արծարծեսցեն կենդանութեամբն. (Փիլ. ել.։)
uncultivated.
Իբր Ոչ վարեալ կամ չհերկեալ եւ ոչ ցանեալ. վարուցան չեղած, չբանած. գըր. եապանի. կամ Անվայր, որպէս Անշէն, եւ որպէս Չունօղ զտեղի կամ զպէտս կարեւորս. (զի տարտամ են գրութիւնքս, եւ իմաստքս առաջիկայ.)
Զանվար եւ զապառաժուտ դաշտսն մարգաւէտ արարեալ՝ երփնատունկ ծառօք ծաղկեցուցեր. (Կեչառ. յաղեքս.։)
Զամս չորս պահէ ի տառապանս անվար եւ անհանգիստ. (վրդն. պտմ։)
Իբր Ոչ բարւոք քաղաքավարեալ. անկարգ. տե՛ս եւ ԱՆՎԱՐԻՉ.
inexperienced, rude, unpractised, unskilled, unexercised.
ἁδάμαστος. indomitus. Ոչ վարժեալ. անուս. անմարզ. անկիրթ. տրմուղ. չսորված. չիկրթուած. ալըչմամըշ, աճամի, թօյ, թէրպիէսիզ.
Հեթանոսք անվարժք եւ անհրահանգք. (Ոսկ. ծաղկզրդ.։)
Բամբասիցէ իբր զանվարժս ոմանս. (Խոր. ՟Ա. 1։)
Յանվարժիցն ձիոց։ Անվարժիցն լսելեաց. (Պիտ.։)
Անվարժ լեզուօքն. (Սեբեր. ՟Դ։)
unforeseen, unexpected;
vile, without esteem.
Զանվարկ դառն պատուհասի չափել հատուցումն. (Պիտ.։)
without salary, unpaid;
without merit or recompense.
ἅμισθος. mercedis expers եւ gratuitus. Ոյր կամ ուր չկայցէ վարձ. անպտուղ. եւ Որ ինչ լինի առանց վարձուց ձրի. իւճրէթսիզ, միւֆթ.
Միայնակեաց սնափառ՝ մշակ անվարձ։ Ի զուր ախատիս, եւ անվարձ ելանես. (Նեղոս.։)
Անվարձ պողոտայ. (Յհ. կթ.։)
Բժշկութիւն անվարձ եւ ինքնամատոյց. (Առ որս. ՟Է։)
Յամենայն կորուստ հաւատարիմ լինել եւ անվարձ։ Անվարձ եւ զայս հրամայէ. (Մխ. դտ.։)
ἁμισθή. sine mercede. Առանց վարձուց. պատիհեվա.
Անվարձ գործեցին. (Յոբ. ՟Ի՟Դ. 6։)
Որ անվարձ վաստակին, լքանին. (Կոչ. ՟Ժ՟Զ։)
Զոմանս անկերակուր եւ անվարձ ծառայեցուցանելով. (Սարգ. յկ. ՟Ժ։)
Մի՛ ի վաստակոց ծուլասցուք, եւ անվարձս գնասցուք. (Մանդ. ՟Ժ՟Ը։)
invalid, null, illegal, insufficient;
apocryphal;
— առնել, to invalidate.
ἅκυρος, irritus, οὑκ ἁξιόπιστος, fide non dignus, ἁβέβαιος, inconstans, invalidus, παραλειπτέον, rejiciendum. Ապախտ. ընդունայն. ոչ արժանահաւատ. անհաստատ. անոյժ. անզօր. տկար. անընդունելի. ոչինչ. մերժելի. ի դերեւ ելեալ. (լծ. պ. պավեր, հաւատալի). պադալ, գարարսըզ, գուվվէթսիզ.
Անվաւեր եւ փոփոխական ամենայն ինչ եղեւ։ Սոցա տառապանքն եւ հեծութիւնն անվաւեր առնէ զհեշտութիւնն. (Շ. ատեն.։) (Լմբ. սղ.։)
Փարթամութիւն մեր այսմ գործոյ է, զոր պօղոս անվաւեր առնէ. այսինքն ի դերեւ հանէ. (Ոսկ. գծ.։)
Անվաւեր պատմութիւն քաղդէացւոց. (Սամ.։)
Ի քակտումն աղանդոյ անվաւեր չարափառութեանն։ Առանց հաւատոց՝ ամենայն ինչ անվաւեր է. (Ի գիրս խոսր.։)
Յոյս մահու նոցա ոչ առնէ անվաւեր զիշխանութիւն նորա. (Եփր. աւետար.։)
invalidum, non valens. ասի ըստ իրաւաբանից՝ Յոչինչ գրելին. ի դերեւ ելեալն. ընդունայն. որ չանցնիր, բան չի սեպուիր, փուճ. կեչմէզ, պադալ, պօշ.
Պսակն անվաւեր լիցի։ Վասն իւր վկայելն՝ անվաւեր է. (Յհ. իմ. կան. ՟Գ։ Մխ. դտ.։ Կանոնդիրք. ստէպ։)
cf. Անվաւեր.
Վասն քաղդէական անվաւերական պատմութեանն։ Ամենեւին իսկ անվաւերական է։ Չեն անվաւերական։ Զանվաւերական բանիցն ճարտարանս. (Եւս. քր. ՟Ա։)
Անվաւերական մատենագրութիւն։ Մատեանք աստուածեղէնք, կամ անվաւերականք (արտաքինք)։ Ամենայն գործառնութիւնք նոցա անվաւերականք. (Մագ. ՟Ե. ՟Ժ. լ։)
intrepid, fearless, courageous, bold;
intrepidly, fearlessly, boldly.
(լծ. հյ. անահ, անվախ. որ եւ յն. ա՛ֆօվօս. իսկ լտ. իմբիճէր անպղերգ) ἅοκνος, impiger, ἁνυπέρθετος, cunctationis nescius, ἅφοβος, intrepidus. Արի եւ փոյթ. ժիր եւ մտադիւր. աչալուրջ. որ չէ վատ եւ թոյլ. անյապաղ. անդանդաղ. անկասելի. եւ Աներկբայ. աներկիւղ. համարձակ. անպատկառ. գօրգմազ, սէրպէսթ, ճէսուր.
Անվեհեր քաջութիւն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Անվեհեր երագութեամբ կրթեալք. (Խոր. ՟Գ. 68։)
Արածէին անվեհեր փութով. (Յհ. կթ.։)
Մուտ անվեհեր դրանն տեառն. (Ճ. ՟Ա.։)
Անվեհեր ձեռօք զգլուխ երանելոյն ի բաց հատին. (անդ։)
Զսուրմակ ոմն անվեհեր, որ չարախօսն էր սրբոյն սահակայ. (Ասող. ՟Բ. 1։)
Սուտ յայտնեցաւ անվեհեր եւ լրբենի աղքատս. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Առանց յապաղելոյ. արագ արագ. անդանդաղ. փութով. արիաբա, եւ մտադիւր սիրով. համարձակ. աներկբայ.
Անվեհեր մատուցանէ զիւր պատուիրանապահսն յիւր բնութիւնն։ Առաջի ամենեցուն անվեհեր քարոզել. (Ագաթ.։)
Անվեհեր քաջաբար նման թռչնոց յերիվարն հեծանէր. (Փարպ.։)
Անվեհեր արկից զանձն իմ ի խորս իմաստից. (Լմբ. ստիպ.։)
inconcealable, with out pretext.
Զոր չէ մարթ վերարկել. անծածկելի. որ չի պարտըկուիր, չի գոցուիր. էօրթիւլմէզ.
without title or inscription.
ասի եւ ԱՆՎԵՐԱԳԻՐ. ἁνεπίγραφος. inscriptione, vel titulo carens. Որ ոչ ունի զվերնագիր կամ զտիտղոս.
Անվերնագիր ի հեբրայեցւոց. (Սաղմ. ՟Բ. ՟Լ՟Բ. եւ այլն։)
unwounded, invulnerable.
ἅτρωτος, ἅθραυστος. invulneratus որ եւ ԱՆՎԻՐԱՒՈՐ. ԱՆՎԻՐԱՒՈՐԵԼԻ. Ազատ վիրաց կամ ի խոցուածոց. ողջ. եւ Ողջամիտ. եարասըզ, զերէսիզ.
Զայս (խորհուրդ՝) անվէր միտք ծնան. (Փիլ. նխ. ՟բ.։)
exact, precise, perfect;
exactly, precisely.
(լծ. յն. ա՛ֆթօրօս. եւ հյ. անվթարելի. թ. ֆէթհ օլմազ. ἅπτωτος, ἁδιάπτωτος, ἁκέραιος, ἁνέπαφος. illaesus, inconcussus, integer, intactus. Անեղծ. անվնասելի. անաղարտելի. անխախուտ. անքոյթ. աներկեւան. անվտանգ. անարատ. անվրէպ. անսայթաք. անփորձ. անսասան. պօզուլմազ, քետէրսիզ, եմին գարարլը, խադասըզ.
Եդեալ զյոյսն փրկութեան իբրեւ զսաղաւարտ անվթար։ Նեցուկ անվթար. (Ագաթ.։) (Շիր.։)
Անվթար նահատակութիւն. հանդէս, հանդիսութիւն. կամ կեանք, ցնծութիւն, տեսիլ. (Պիտ.։ Մագ. ՟Ի՟Ը։ Լմբ. ատ.։ ՃՃ.։)
Վերծանութիւն է՝ քերթածաց կամ շարագրաց անվթար յառաջբերութիւն. (Թր. քեր.։)
Անվթար միշտ եւ անշարժապէս ունելով զիւրեանց հաստատութիւն։ Յիւրոցն անշարժս եւ անվթարս գոլ. (Դիոն.։)
Խարիսխ զնաւն ի հողմոյ անվթար պահէ. (Ոսկ. եբր.։)
Ամենայն ոչ գողացեալք՝ տեառն կայ մնայ անվթար. (Նիւս. երգ.։)
Եւ քանի՜ վշտաց եւ ի փորձանաց հասելոց ի վերայ իմ՝ անվթար պահեցեր զիս փրկիչ. (Բենիկ.։)
Առանց վնասու. անվտանգ. քաջիկ. աջողակի. անդրէպ.
Անցանէ անվթար ի վերայ խորոցն. (Ճ. ՟Բ.։)
Կարացեալ անվթար զանցիցն առնել գնացս։ Առ ի յանվթար բխել զառատ բերոցն լիաբեր արմտիս. (Պիտ.։)
Ճշմարտութիւնս ի նոյն ձեւ երանգոյ անվթար գեղեցկացաւ. (Լմբ. ատ.։)
cf. Անվթար.
Եւ զերկոսին զէնս զգեցի՛ր անվթարական. (Երզն. ոտ. երկն.։)
Զանվթարելին հաստատեալ ունի յինքեան բնութիւն. (Պիտ.։)
Զուշին պարտութիւն յանվթարելեացն։ Զօրեղութիւն անվթարելի. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ։)
without pain, that has nothing to suffer.
Ուրախութեամբ եւ անվիշտ ելանէր ի մարմնոյն։ Ոչ կարեն ընդ եղբարսն սիրով անվիշտ կեալ. (Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Ե։)
ἁνωδηνής, ἁκίνδυνος. doloris expers, liber a periculis, ἁπερίσπαστος, inconcussus, ἁπαθής, impassibilis. Ազատ ի վշտաց. անցաւ. անչարչարելի. եւ Անքոյթ. անվտանգ. տէրտսիզ, գայղըսըզ, թեհլիքէսիզ.
Առն անվշտի, եւ յաջողելոյ յամենայնի. (Սիր. ՟Խ՟Ա. 2։)
Անվիշտ է բնութիւնն աստուծոյ. (Գէ. ես)
Որ իւրով բնութեամբն անվիշտ էր, եւ մարմնով իւրով մեռաւ։ Անվիշտ եւ անմահ էր բանն. (Պրպմ. ՟Խ՟Ե։)
Յարիցեն յարութիւն անվիշտ. (Վրք. հց. ՟Դ։)
Անվիշտ ունին յազատութեանն զհամարձակութիւնն. (Յճխ. ՟Է։)
Ո՛չ է անվիշտ տէրունական հրամանացն լռութիւն. (ՃՃ.։)
unwitnessed.
ἁμάρτυρος, ἁμαρτυρήτος. carens testibus, vel testimonio. Ուր չիք վկայ կամ վկայութիւն առ ի հաստատութիւն. անվաւեր. շահիտսիզ.
Եւ ո՛չ անվկայ (է) բանս, որպէս վերագոյնն գրեալ է մեր. (արծր. ՟Գ. 7։)
Բանքն քո աներեւոյթք են, եւ անվկայք. (Սարգ. յկ. ՟Է։)
Կտրեաց զվկայութիւնսն, որ ի հին կտակարանս դրեալ, զի անվկայ լիցի գրեալն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Ասելն՝ յաստուծոյ առաքեալ, անվկայ էր. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)
Դատաւորն անխաբ, եւ դատաստանն՝ անկաշառ, եւ անվկայ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)
firm, determined, steady, resolute, invincible, inexpugnable.
ἁκαταμάχητος. inexpugnabilis. Զոր անմարթ է վկանդել եւ վանել կամ վտանգել. անվանելի. անմարտնչելի. գարշը գօնմազ.
Առցէ վահան զսրբութիւնն անվկանդ (կամ անվանդ, կամ անվտանգ). (Իմ. ՟Ե. 20։)
invaluable;
unpaid;
infinite, endless.
ἁνήνυτος. qui perfici nequit, infectus. Որոյ չիք վճարումն կամ կատարումն. անզրաւ. անվերջ. անկատարած. անվախճան. անեզրական. դիւքէն մէզ, նիհայէթսիզ.
Անզեկուցանելի եւ անվճար։ Յաճախ եւ անվճար։ Յանվճար տանջանաց։ Անվճար ախտից եւ չարեաց։ Անվճար զբաղմանց. (Փիլ.։)
Զանվճար տանջանացն տոյժս. (Նար. ՟Բ։)
Անկէտ եւ անվճար է օրն այն։ Ուրախութիւն անվճար. (Շ. բարձր. եւ Շ. ոտ. մխ.)
Յանվճար զդարմանսն մատուցանելոյ. (Պիտ.։)
Սէրն ընդ աստուծոյ յերկարաձիգ անվճար։ (Ոսկիփոր.։)
harmless, innocent, innoxious;
unhurt, undamaged, safe and sound;
harmly.
ἁβλαβής. innocens, innoxius, non nocens. Որ ոչն վնասէ. զարարսըզ.
Զարեգակն անվնաս ետուր առատ ասպնջականութեան. ((յն. իբր մկ) Իմ. ՟Ժ՟Ը. 3։)
ἁθῷος, ἁναίτιος. inocens. Որ ոչն ունի զվնաս յանցաւորութեան. անմեղ. անմեղադրելի. անարատ. սուլսուզ.
Ցուցանէր զանվնաս փախուստ անմեղացն. (Եղիշ. ՟Է։)
Անվնաս է Վահանն յամենայն իւր իրքս, զոր խորհեցաւ եւ գործեաց. (Փարպ.։)
Անվնաս մնալ առ դժնդակ վարս։ Կալ յանվնաս մշակութեան. (Յճխ. ՟Դ. ՟Է. ՟Թ։)
ἁβλαβή. noxae expers, illaesus. Ոչ վնասեալ ուստեք. առանց կրելոյ զվնաս. անվնասելի. քէտէրսիզ.
Որոց որդիքն անվնաս պահէին. (Իմ. ՟Ժ՟Թ. 6։)
Անվնաս դիւրութեանցն յանցուցանել ժամանակ։ Անվնաս ի թշնամեացն դաւոյ. (Պիտ.։)
Թողուլ ողջանդամ անվնաս. (Յհ. կթ.։)
Անվնաս ոտից գարշապարօք խրախուսեալք. (Նար. առաք.։)
Անվնաս կոխել զգետն հրեղէն. (Յհ. գառն.։)
not liable to injury.
Որ ոչն կրէ մւստեք զվնաս. անվտանգ. անքոյթ.
Անվնասելի պաշտպանեալ։ Անկորուստ եւ անվնասելի ընդ փրկեցելոցն հաղորդեսցես. (Նար. ՟Ժ՟Բ. ՟Լ՟Զ։)
Զտէրունիսն սիրել, եւ անվնասելի պահել. (Սարգ. յկ. ՟Ժ։)
Դնել անդ զգուշութեամբ զմերսն յանվնասելի յարկսն. (Իգն.։)
Ոչ վնասօղ. որ չունի վնասել.
Իմ թոյլ տալով՝ ազգաց տիրեն, սակայն իմոց ծառայիցն անվնասելիք են. (Տօնակ.։)
distrustful, suspicious;
— լինել, to distrust, to suspect.
Որ ոչ վստահի. խիթացօղ. կասկածոտ.
Այլ եւ դառնալոյ իսկ մեզ անդրէն՝ անվստահ եմ շատ. (Պրպմ.։)
Անվստահ զսիրտ ամենեցունց կացոյց. (Յհ. կթ.։)
Մարդիկ սուտք էք, եւ անվստահք. (Փարպ.։)
Գիտացի՝ եթէ լինի հայր, զորս ոչ ծնաւ յաղագս պատուոյ առաքինութեանն, եւ փախեայ յանվստահ որդեծնութենէն. (Եփր. յաւետ.։)
out of danger, safe;
unhurt, free from harm.
Անվտանգ եւ անվնաս զաշխարհն թողլով. (Յհ. կթ.։)
Մե՛ծ է վարդապետելն, այլ ուսանելն անվտանգ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)
Թէ հաղորդի առանց մտացն, անվտանգ է, եւ ակամայ ասի. (Լմբ. սղ.։)
fat, plump.
Անվտիտ անցեալ գնայր յեկեղեցեաց գաւառ. (Խոր. ՟Գ. 2։)
unfailing, punctual, exact, regular, correct, sure, certain;
without fail, punctually, precisely, exactly, correctly.
ἁψευδής, ἁπήραντος. infallibilis, illaesus. Ազատ ի վրիպանաց. անսխալ. անսուտ. հաւաստի. աներկբայ. ուղիղ. ողջիկ. անվնաս. անքոյթ. անվտանգ. եանզըլմազ, խադասըզ, շիւպհէսիզ, թէհլիքէսիզ.
Անվրէպ գիտութիւն, կամ հոգի. (Իմ. ՟Է. 17. 22։)
Անվրէպ հանդիպումն, կամ դիտողութիւն. (Պիտ.։)
Անվրէպ զրոյցք, կամ շաւիղք, կամ գործք. (Յհ. կթ.։ Նար. ՟Լ՟Բ. եւ Նար. մծբ.։)
Անվրէպ գանձարան. (Կանոն.։)
Անվրէպ գոլ ի գոռոզիցն գաղտնի նենգութեանց. (Մագ. ՟Դ։)
Որ ոչ վրիպէ ի նպատակէն.
Աղեղնաւորք անվրէպք կորովիք. (Բուզ. ՟Դ. 20։)
ἁπαράλλακτος. immutabilis. Անայլայլակ, անյեղլի, աննփոփոխ.
Անվրէպ պատկեր է որդի հօր։ Պատկեր անվրէպ նմանութեան հօր։ Անվրէպ նմանութեամբ։ Վասն էութեանն անվրէպ նմանութեանն։ Վասն բարոյիցն անվրէպ նմանութեանն. (Կիւրղ. գանձ.։)
Անվրէպ նմանութեամբ կարպաւորուի պատշաճաբար նուիրելոցն. (Դիոն. երկն. ՟Գ։) Յորս յն. որպէս չէզոք, τὸ ἁπαράλλακτον, է անվրիպութիւն. իսկ լտ. similitudo կամ identitas նմանութիւն, կամ նոյնութիւն։
Յանվրէպ մետաղս աքսորեալ. (Անան. նին.։) իմա՛, անզերծ, կամ անհրաժեշտ։
ἁνυπερθέτως. sine more, ἁπαραλλάκτως, constanter, prorsus. Առանց վրիպելոյ կամ զանց առնելոյ. անյապաղ. հաւաստեաւ. անշուշտ. նմենայնիւ. շիւպհեսիզ, թահգիգ.
Որք նորին են անվրէպ՝ ներգործութեանն, նորին էութեանն գոլ լինին խոստովանեալ. (Կիւրղ. գանձ.։)
unwearied;
not tedious, not wearisome.
insupportable, intolerable, heavy, burdensome;
incomprehensible, inconceivable.
Տկար ամանոյ զծանր եւ զանտանելին տանել. (Նար. երգ.։)
Լցաւ երուսաղէմ անտանելի ամբոխիւ. (Զաք. կթ.։)
ἁφόρητος. importabilis. Զոր չկարէ ոք տանել. իբր Անբառնալի առ ծանրութեան.
Անուրս ծանունս եւ անտանելիս. (Նար. ՟Ի։)
intolerabilis, molestus. Անբերելի, այսինքն անըմբռնելի. անկարելի. ծանր. եւ Դժուարին. անհնարին. չէքիլմէզ. թէհամմիւշ օլունմազ. գապիլսիզ.
Հրամանս տալով խիստ եւ անտանելիս. (Խոր. ՟Գ. 68։)
Անտանելի թշուառութիւնք, կամ պատրանք, վնասակարութիւն. (Պիտ.։)
Անտանելի տուգանք, կամ վտանգք, տարակուսանք. (Յհ. կթ.։)
Անտանելի յիշատակ, կամ ահաւորութիւն, կամ պատուհաս. (Նար.։)
Սակս անտանելի գոլով յաղագս մարդոյ իմանալ ումեք օտար բնութիւն զբազուկն կամ զաջն եւ զմատն. (Աթ. ՟Ը։)
ἁχώρητος, ἁνεκχώρητος. qui capi, comprehendi non potest, immensus. Անըմբռնելի, անպարունակելի, անպարագրելի, անչափ, անհնարին.
Որ անտեսնելին է, եւ փառս ունի անտանելի. (Փիլ. յովն.։)
Զիա՞րդ շարադրի առ դոյզն մարմին անտանելին. (Աթ. ՟Բ։)
Անտանելին ի համայնից։ Որ զանտանելին էից եւ այլն։ Անտանելւոյն տաղաւար. (Շար.։)
Զանտանելին երկնի բարձրութեան, եւ երկրի լայնութեան. (Նար. կուս.։)
Անտանելի զայս բնութիւնս գիտելով այնմ անտարր տարողութեան. (Նար. երգ.։)
Անմարթ ի տանել ուրեք, կամ դժպատեհ ի տանել մատուցանել.
Լացն զմահ միամօրն զանտանելին յողջակէզ. (Եղիշ. դտ.։)
rough, unpolished;
hard.
ἁπελέκητος. indolatus, non complatus. Որ չէ տաշեալ, կամ հարթեալ, կամ կոփեալ. եւ կամ անտաշելի, կարծր. եօնուլմամըշ.
Անտաշ ի մարդկային հնարից արձանօքն հոգւեոր վիմաց։ Միոյ տաճարին քարինք առ իւրաքանչիւր յօդ անտաշ դարձան. (Լմբ. ատ.։)
strong, tough;
thick;
bushy;
woody.
σύμφυτος, δασύς, κατάσκιος. consitus, una plantatus, densus, umbrosus. Ուր իցէ անտառ խիտ. մացառոտ. տնկախիտ եւ հովանաւոր վայր.
Ամենայն բլուրք անտառախիտք եղիցին. (Ամովս. ՟Թ. 13։)
Զանտառախիտս մայրեաց. (Ժող. ՟Բ. 6։)
Փառանն (է) անտառախիտ թանձրամայրի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)
Զերկուս տափարակսն անտառախիտս. (Խոր. ՟Բ. 6։)
Եւ ἁλσώδης, nemorosus, sylvestris, δασύς, densus. եւ այլն. Տերեւախիտ. թաւ. վարսաւոր. հոծեալ. եւ Հոծութիւն ոստոց կամ սաղարթուց.
Ի ներքոյ անտառախիտ ծառոց. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 4։ ՟Ժ՟Է. 10։ Ես. ՟Ծ՟Է. 5։ Երեմ. ՟Գ. 6. եւ 13։)
Վասն անտառախիտ ոստոց նորա. (Եզեկ. ՟Լ՟Ա. 9։)
Անդ եգիտ այրս ամուրս անտառախիտս. (Բ. Մակ. ՟Բ. 5.) յն. զտուն անձաւաձեւ, եւ զտաղաւար։
Ապարանս անտառախիտս. (Եզնիկ. ՟Ի՟Է. 6.) յն. անտառուտս։
Նմանութեամբ ասի.
Անտառախիտ լինել բազմութեամբ որդւոց. (ՃՃ.։)
Յանտառախիտ լեռնէ, այսինքն ի կուսէն՝ որ է յանտառախիտ բնութենէ մարդկութեանս. (Ճ. ՟Ժ.։)
Մի՛ ոք ի ձէնջ ճանապարհ, մի՛ ոք ի ձէնջ անտառախիտ փշոց. յն. փշովք լցեալ. (Ոսկ. յհ. նախերգ.։)
Խլեն ի գետնոյն զամենայն փշաբեր եւ զանտառախիտ բանջարսն. (Վստկ. ՟Բ։)
Անտառախիտ նիզակօք. թանձր եւ ստուար մկնդօք. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
grove, thicket.
յորմէ ԱՆՏԱՆՕՐ, ԱՆՏԻ, եւ այլն. cf. ԱՆԴ.
Անտառ փոքրիկ. անտառիկ. օրմանճըգ.
Ի սակաւ անտառակին. (Բուզ. ՟Գ. 14։)
to become a forest.
ὐλημανέω, ὐλομανέω. silvesco, frondibus ac sarmentis luxurio. Իսկ ԱՆՏԱՌԱՑԵԱԼ, ἁλσώδης. nemorosus, sylvestris. Իբրեւ զանտառ կամ անտառամոլ լինել. ուռճանալ. եւ ծաւալիլ, ոստախիտ կամ տերեւաթափ գտանիլ՝ իրօք կամ նմանութեամբ.
Եւ եղիցի ստեղն նորա անտառացեալ շուրջ զնովաւ. (Երեմ. ՟Ժ՟Է. 8։)
Ծառքն յայնպիսի դաշտն անտառանան։ Զանտառացեալ բազմութիւն խորհրդոցն յայտնէ. (Լմբ. սղ.։)
Որպէս հուր զի այրէ զանտառացեալսն մեղօք. (Արշ.։)
Անտառացեալ չարութիւն. (Յհ. իմ. պաւլ.։)
unwavering.
Որ ոչն տատանի. անդրդուելի.
indifferent.
ἁφόρητος. intolerabilis. Որ ոչն տարեալ լինի. անտանելի. անըմբռնելի. անհնարին. չէքիլմէզ.
Անտար վրիժագործութիւն։ Անտար խռովութիւն. (Պիտ.։)
ἁχώρητος. incapax. Անկարօղ ի տանել. անընդունակ. գապիլիյեթսիզ.
Մարմնաւորք էք, եւ կատարելագոյն ուսմանց անտարք. (Նիւս. կազմ. ՟Թ։)
resolute, determined.
Ուր չիք տարտամութիւն եւ տատանումն. անտարակոյս կամ անփոփոխ.
immaterial, incorporeal.
ἅνυλιος. expersmateriae, incorporeus, ἁσύνθετος, compositine carens. Ոյր չիք տարր կամ նիւթ երկրաւոր. աննիւթ. անմարմին. պարզ. ոչ բաղադրեալ.
Յորոյ ահէ ամենայն դողացեալ տարր եւ անտարր. (Անյաղթ բարձր.։)
Անտարր (կոչէ) նախ զլուսաւորսն, զի ոչ են յայսոցիկ չորից տարերց. եւ դարձեալ անտարր ասէ զդեւս, որք անմարմինք են. (Շ. անդ։)
Տարակուսին հրեշտակք՝ անտանելի զայս բնութիւնս գիտելով այնմ անտարր տարողութեան. այսինքն աննիւթական աստուածութեանն, որ կրէ զամենայն եւ այլն. (Նար. երգ.։)
cf. Անտարր.
Անտարր. աննիւթական. պարզ. հոգեղէն. հոգեւորական.
Անստեղծական անտարրական աստուածութիւն։ Անտարրական խորան։ Զորոց անտարրական անձինս մարգարէն իսկ գուշակէ, թէ ո՛ արար զհրեշտակս եւ այլն։ Ի նմանութիւն անտարրական երեւեալ աստուծոյ. (Ագաթ.։)
Անտարրական սրով կրտէին զնա ընդ մէջ. այսինքն նզովիւք. (Կանոն.։)
ignorant, unlearned, unskilful.
ἁγνοῶν, ignorans, ἅπειρος, imperitus. Որ չէ տեղեակ. անհմուտ. անգէտ. անփորձ. անմտադիր. պիվուգուֆ, նատան, պէխապէր.
Չեմք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա. (՟Բ. Կոր. ՟Բ. 11։)
Համբաւոյն անգամ անտեղեակ էր. (Ագաթ.։)
Ոչ մոլորիմք իբրեւ զանտեղեակս. (Եղիշ. ՟Գ։)
Առ անտեղեակս ոմանս. (Պիտ.։)
Յորում լինին անտեղեկացն պատրանք. (Նիւս. երգ.։)
Որ յետոյ բանքն ասի, թուի անտեղեկաց՝ եթէ բարեաց ինչ աւետիք իցեն. (Ոսկ. ես.։)
Զգազանս զայս ոմանք զսուտ քրիստոսն ասացին, եւ ոմանք զսուտ մարգարէն. զոր ոչ անտեղեակ համարեցաք. (Լմբ. յայտն.։)
Անփորձ եւ անտեղեակ գոլով. անգիտութեամբ.
Անտեղեակ զանբան ժուժկալութիւնն ստացան. (Կլիմաք.։)
not confined to one place, uncircumscribed;
absurd, extravagant;
unbecoming, unsuitable.
որ եւ ԱՆՏԵՂ.(ἅτοπος q.d. loco carens) Անկարօտ տեղւոյ. անուր. անուրեք. ոչ պարագրեալ տեղեաւ. անսահման. անչափ.
Որ անարարն է, նոյն եւ անտեղի է. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)
Անուր, եւ տեղի. (Վահր. երրորդ.։)
Բնութեամբ անտեղի է. (Բրսղ. մրկ.։)
Անտեղւոյն էացեալ՝ զամենայն էակս պարունակեալ լնու. (Քեր. քերթ.։)
Չունօղ զտեղի. կարօտ տեղւոյ. թափառական. մէքեանսըզ, տէտիրկին.
Խաւար տեղի ոչ ունի, եւ ամենայն անտեղի անգոյ է։ (Վանակ. յոբ.։)
Զփոփոխումն անտեղի ի տեղւոջէ ըստ փոփոխական կենացս. (Շ. ատեն.։)
Ուր չիք տեղի. անմտանելի. անկոխ. ἅβατος եւ Ոչ տուօղ տեղի. լի. եւ Տեղի մտածեալ անգոյ.
Անտեղի՛ է մեզ ի մեհենիդ ի ներքս լինել՝ վասն ի ներքս ի դմա գրիգորի սքանչելագործի օթելոյ. (Նիւս. ի սքանչ.։)
Հուպ միմեանց, անտեղի թողլով ի նմա մինչեւ ցմիոյ նշմարելոյ ծայրի ասղան. (Մագ. ՟Կ՟Զ։)
Յամենայնի է (աստուած), եւ յամենեսեան, ի տեղիս եւ յանտեղիս. (Վանակ. հւտ.։)
Զնիւթական արարածս (արար) էական գիտութեամբն իւրով յանտեղիս. (Ագաթ.) իմա՛ ի մէջ ոչնչի, ուր ոչ գոյր տեղի։
Եւ Ոչ յայտարար տեղւոյ.
Անունդ (որպէս եւ դերանունն) անըմբռնելի է, եւ անտեղի, եւ անժամանակ. (Երզն. քեր.։)
Անպատեհ. անպատշաճ. անյարմար. անդէպ. անվայելուչ. եւ Աւելորդ. եօլսուզ, մինասիպէթսիզ, ույկունսուզ.
Յանտեղեաց չարին է, այն՝ որ գազանսն է, մարդ ի նոցանէ պարծել. (Փիլ. նխ. ՟բ.։)
Փորձին ի մի յանտեղեացն շրջեցուցանել զմերսս. (Աթ. ՟Բ։)
Ոչ ինչ անտեղւոյ բանի մտածեցելոյ. (Դիոն. երկն.։)
Եթէ ասեմք, ոչինչ անտեղի է. (Սահմ. ՟Բ։)
Լսէր յաւէտ անտեղի գոլ զոչ երթալն. (Յհ. կթ.։)
Անտեղի յիմարութեամբ գրգռեալ. (Պիտ.։)
Թոյլ տայ անտեղի ինչ գործել։ Ուրեմն անտեղիք են օրէնք, աւելորդ դատաստանք. (Նիւս. բն.։)
Եւ զի՞նչ ինձ առ այս բիւրապատիկս ածել ի դիմի անտեղի. (Մագ. ՟Ժ՟Ե.) իբր մ. յաւելորդս, կամ արտաքոյ տեղւոյս։
Անտեղութիւն, անպատեհութիւն, յոր լինի ձգել զդիմախօսն. εἱς ἅτοπον ἁπαγωγή. reductio ad absurdum.
Ոչ եւ զմի յայսցանէ կարասցես ինձ յանտեղեաց տալ. այսինքն անտեղի ցուցանել. (Սարկ. հանգ.։)
Հասեալ ի սահմանս իմաստութեան, եւ ոչ անտեղի գոլով ամենայն բժշկական արհեստիցն. (Ճ. ՟Ա.։)
hard, inflexible.
ԱՆՏԵՂԻՏԱԼԻ կամ ԱՆ՝ՏԵՂԻ ՏԱԼԻ. ἁνένδοτος. non remissius, rigidus, inexorabilis. Որ ոչ տայ այլում տեղի. դիմակաց. անմեղկելի. խիստ. կարծր. պինդ.
Նաւահանգիստ անտեղիտալի պնդութեան ալեացն. (Պիտ.։)
Խաղաղութեան անտեղի տալի. (Լմբ. սղ.։)
Անտեղիտալի բարուք, եւ անմիտելի. (Փիլ. իմաստն.։)
Պղինձ եւ երկաթ զխստութիւնն եւ զանտեղի տալոյն յայտ առնէ. (Ոսկ. խչ.։)
invisible;
incomprehensible;
— առնել, to neglect, to take no care of, to despise, to quit, to abandon, cf. Անտեսել.
որ եւ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ. ἁόρατος, ἁθέατος, ἁθεώρητος. invisibilis, inconspicabilis, incomprehensibilis. Աներեւոյթ. որ ոչն տեսանի զգալի աչօք, կամ ոչ բովանդակի մտօք. անհասանելի. իմանալի, ւե անպարիմանալի. եւ ըստ այսմ ասի զաստուծոյ, զհոգեղինաց, եւ զթաքուն իրաց կամ զխորհրդոց, ըստ այլ եւ այլ տեսութեան. կէօզե կէօրիւնմէզ, ֆեհմ օլունմազ.
Աստուած՝ ամենայն մահկանացու բնութեան անտես գոլով՝ ի նոցունց գործոց իւրոց տեսեալ լինի. (Արիստ. աշխարհ։)
Անտես է աստուած, զի մարմնաւորս ունիմք աչս. (Նար. երգ.։)
Որ անտես եւ անքնին։ Անտեսն սերովբէից։ Տեսանօղք անտեսին. եւ այլն. (Շար.։)
Սուրբ ստեփաննոս տեսօղ անտեսին. (Գանձ.։)
Զանտեսն հրեշտակաց. (Նար. կուս.։)
Անտեսիցն ճոխութեամբ փարթամացան։ Զանտեսիցն իբրեւ զյայտնեցելոց. (Նար. ՟Ժ. ՟Խ՟Ե։)
Վասն անտես լինելոյն այժմ (դրախտին)։ Անտես եղեալ յաչաց նոցին. (Շ. թղթ. եւ Յիսուս որդի.։)
Չեւ եւս տեսեալ. նոր. անլուր. եւ ծածկեալ, անյայտ, անորոշ. կեօրիւն մէմիշ.
Զանտես լեզուսն խօսել. (Նար. յովէդ.։)
Կատարեաց զգործսն զանարժանս՝ զանտես եւ զանլուր. (Բուզ. ՟Դ. 15։)
Ի դէմս ոչ եւս ժանաչէր զնա, անտես էր նմա. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)
ἁθέατος, ἁόρατος. qui non videt, non vidit. Ոչ տեսօղ. յետնեալ կամ զրկեալ ի տեսանելոյ. կոյր. կէօրմէզ.
Անտես եւ անլուր ճշմարտութեանն սիրէ լինել. (Յհ. իմ. ատ.։)
Զիա՞րդ անլուր եւ անտես գոլով՝ դատէք զդոսա. (Մագ ՟Դ։)
Ծածկեալ մարմնովն ոգիք անտես են արտաքոյ կացեոցն։ Հարցանեն, զի անտեսք են, եւ ի մէնջ ուսան. (Նար. երգ.։)
Օրհնեալդ ի կանայս, երանելի տեսողաց, եւ տարփելի անտեսից. (Թէոդոր. կուս.։)
Ի տեսողաց զիս անարգեալ, եւ յանտեսից երկրպագեալ. (Շ. վիպ.։)
Կոյրք, որք ի բնականն եւ ի գրաւորականն անտեսք էին. (Երզն. մտթ.։)
Անբարբառ եւ անտես յաչաց զնա առժամայն գործէր. (Մագ. ՟Կ՟Զ։)
Առանց տեսանելոյ. չեւ տեսեալ.
Ի հանդերձեալ կեանքն տեսանեն զաստուած դէմ յանդիման, յոր անտես հաւատացեալ էին. (Ոսկիփոր.։)
ԱՆՏԵՍ ԱՌՆԵԼ. ն., ԱՆՏԵՍ ԼԻՆԵԼ, ՄՆԱԼ. παροράω, παρόπτομαι, παρείδω, ὐπερόπτομαι. եւ այլն. despicio, negligo. եւ այլն. որ եւ ԱՆՏԵՍԵԼ. Ընկենուլ յերեսաց. թողուլ անխնամ. զանց առնել. ապախտ կամ անփոյթ առնել. յոչինչ գրել. ներել. աչքէ՝ երեսէ ձգել, եւ անչ գոցել՝ խփել, չտեսնօղ ըլլալ. եիւզտէն պրագմագ, կեօզ եումմագ.
Ոչ թողից զքեզ, եւ ոչ անտես արարից զքեզ։ Անտես արարեր ի դէպ նեղութեան ժամանակի։ Զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ։ Տեսի զքեզ, եւ անտես արարի։ Յամենայնի անտես (կամ անփոյթ) արարելոցն։ Տեսեալ զանարժանս՝ ոչ արասցէ անտես։ Անտես առնես զմեղս մարդկան ապաշխարութեամբ. եւ այլն։
Այս արդարութեանս աղագաւ արար զմարդիկ մինչեւ ի վերջին ժամանակս անտես. (Լմբ. սղ.։)
Ահաւասիկ եւ մեք զանձինս անտես առնեմք զտկարութիւն. (Կլիմաք.։)
Ի՞մ իմիք արժանի լինիցիմք, թէ յինչս զընդայցեմք, եւ զոգիս անտես առնիցեմք։ Չէ՛ պարտ եւ ոչ զմի ժամ՝ անտես առնել զվաճառաշահութիւնս զայս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)
Ի յոլովից իմն անտես լեալ. (Յհ. կթ.։)
Որ միշտ լուեալ՝ անտես լինին (աղքատք). (Յիսուս որդի.։)
invisibly.
Իմանալի օրինակաւ. անհասութեամբ. անյայտաբար եւ թաքնաբար. լռելեայն. առանց տեսութեան.
Ի սրովբէից անտեսաբար ահիւ պատուեալ. (Շար.։)
Յոյժ անտեսաբար տպաւորութեամբ բերին. (Նար. կուս.։)
Ի մաքրութիւն նորոգման ներքին մարդոյն անտեսաբար կենսացուցանէր. (Յհ. կթ.։)
Ցածուցանել զնոսա կամեցաւ անտեսաբար. (Ոսկ. մտթ.։)
Նըմա դշխոյն հարաւային՝ եկն ի տեսիլ ըղձմամբ սրտին, քեզ քառանկիւն կողմ աշխարհի՝ անտեսաբար երկիր պագին. (Յիսուս որդի.։)
formless, shapeless.
Մի՛ մարդիկ կարծիցես մահկանացուս, այլ անտեսակս յեղանակս ոգւոյ։ Նիւթ՝ անտեսակ սա ճեպի լինել։ Խնդրել (յերկինս) զանտեսակն եւ զանորակն. (Փիլ. լին.։ եւ նխ. ՟Ա. ՟Բ։)
Անտեսակ նիւթ՝ անմարմին է. Անյաղթ պորփ.։
Անկերպարան, իբր անձեւ, տգեղ, անշուք. պիչիմսիզ.
Անզարդն զարդարի, եւ անտեսակն տեսականայ։ Զարդարեաց զանտեսակն. (Դիոն. եկեղ.։)
Ահընկէցք, անտեսակք։ Յամարեցաւ յօդուածս յանտեսակ տարերց. (ՃՃ.։)
Չեւ եւս տեսեալ. նոր
Ի վերայ գեղման տեղալով յոյժ քաղցրութեամբ եւ անտեսակ ձայնից. (Եղիշ. խաչել.։)
Որպէս ի ծնէ կոյրն՝ այսմ լուսոյ անտեսակք են. (Խոսր.։)
invisible;
incomprehensible.
Անտես. անտեսանելի. աներեւոյթ. իմանալի.
Անտեսական էն ի կարողաց. (Ագաթ.։)
Աստուծոյ անտեսականի. (Եղիշ. դտ.։)
Հիանալով ընդ անտեսական (կամ անտեսակն) խորս իմաստութեան. (Լծ. կոչ.։)
Անտեսականն յանցանաց առնու իւր ձեռնադրութիւն (մկրտութեամբ). (Ճշ.։)
cf. Անտեսական.
Որ է պատկեր աներեւոյթին աստուծոյ. եթէ կերպարան է անտեսանելւոյ, ապա եւ ինքն անտեսանելի է։ Աներեւոյթ է թշնամին, եւ անտեսանելի է հոգին՝ որ առնու զվէրսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 14. 22։)
Եկիր ի տեսութիւն անտեսանելիդ աստուած. (Շար.։)
Անտեսանելին, որ վասն մեր տեսաւ. (Ածազգ. ՟Բ։)
Անտեսանելին եւ անմարմինն ցոյց օրինակի է։ Զանտեսանելւոյն եւ զիմանալւոյն ոչ ընկալեալ մտածութիւն։ Միտք անտեսանելիք։ Եթէ անտեսանելի է թագաւորն (աստուած), մի՛ զարմանար. քանզի եւ ոչ որ ի մեզ միտքդ են՝ տեսանելի է. (Փիլ.։)
Ամենայն խորք ի վեր գան, եւ անտեսանելիք ի տես գան. (Նար. երգ.։)
Ցուցանէր զճառագայթս ճանապարհի առաքինութեան անտեսանելի եւ աղջամղջին երեւեալ. (Լաստ. յիշ.։)
Մտաց մերոց անտեսանելի է. (Ճ. ՟Ա.։)
Անարժան տեսութեան. ἁθέατος. quod vel quem inspicere nefas est.
Զքեզ ո՞ ի մէնջ թշնամանեաց եւ ամաչեցոյց, մինչեւ անտեսանելեացն (կամ յանտեսանելիս) եւ ամբարշտաց դիմաց առաջի եդ տեսութիւն ողորմելի. (Առ որս. ՟Ը։)
to neglect, to abandon, to slight;
to connive at.
Զփոքումբքն զանց առնել եւ անտեսել. (Յհ. իմ. ատ.։)
Յորժամ հայրն անտեսէ զարտասուսդ, եւ լոյս աչացդ պակասէ։ Անարգէ զօրէնսդիրն՝ որ զօրէնսն անտեսէ եւ արհամարհէ. (Մաշկ.։)
Ստորնայնոցս անտեսողն (տպ.արհամարհողն). (Ոսկ. լս.։)
Մի՛ անտեսեսցի ինձ աստանօր եւ միւս մարգարէութիւնն։ Որք թեթեւ համարեալ, եւ անտեսեալք էին յաչս նոցա. (Յհ. կթ.։)
which does not last, inconstant.
Որ ոչ տեւէ. անցաւոր. չդիմացօղ. տայանմազ.
young;
childish.
ԱՆՏԻ εὕθεν, ἑντεῦθεν, ἑκεῖθεν. inde. գրի եւ ԱՆԴԻ. Յայնմ տեղւոջէ կամ կողմանէ. անկէ, անկից.անտէն. օնտան.
ԱՆՏԻ ԵՒ ԱՅՍՐ. ԱՆՏԻ ՅԱՌԱՋ. cf. ԱՅՍՐ, cf. ՅԱՌԱՋ։ նխ. ԱՆՏԻ. նխ. Յայնմ կողմանէ. յայնկոյս. անդր քան. եօթետէ. գարշըտա.
Նստան նոքա անտի աղբերն գաբաւոնի, եւ սոքա աստի. (Բ. Թագ. Բ. 13։)
Անտի քան զջրհորն. (Թուոց. ԻԱ. 16։)
Աստի եւ անտի եփրատայ. (Խոր. Բ. 76։)
Որդի մարդոյ անտի յարաժամ կոչէ ի վերայ իւր. վասն զի աստուծոյ (որդի) սեպհական է նա. (Զքր. կթ.։)
Յիմար կուսանքն անտի եւեթ կորեան, զի զիւղն ողորմութեան ընդ իւրեանս ոչ բարձին. (Սարգ. յկ. Զ։)
Անտի անդր նոր երկինք, եւ նոր երկիր լինին. այսինքն յայնմհետէ, այնուհետեւ. λοιπόν. in posterum. (Կոչ. ԺԶ։)
իբր դերանուն՝ Յայնմանէ՝ պարզապէս.
Յորմէ պատուիրեցի քեզ անտի եւեթ չուտել. (Ծն. Գ. 11։)
Անտի իսկ (այսինքն յայնմ իւղոյ) օծանէին. (Ագաթ.։)
Զչարեաց սկիզբն անտի (ի նիւթոյ) կարծեցին. (Եզնիկ.։)
Ունիցի ինչ անտի (ի մարմնոյ սրբոցն). (Փարպ.։)
իբր յօդ, Ն. կամ Յայնմանէ. առընթեր գոյականաց.
Ի ծառոյ անտի։ Ի տեղւոջէ անտի։ Ի լեռնէ անտի եւ այլն։ Յիւրմէ անտի փառացն։ Ի նոցա անտի յուսոյն։ Ի նոցունց դից անտի։ Ի հեթանոսական ուսմանց անտի։ Կոչէր ի ձկնորսութենէ անտի. (Յճխ.։ Ագաթ.։)
Դաւաճանեալ ի դիւէ անտի։ Յիսկզբանց անտի կալոյ յաթոռ հայրապետութեան. (Յհ. կթ.։)
Ընկեսցո՛ւք զաստի ճոխութիւնս, զի անտիօքն (անդիօքն) փարթամասցուք. (Ածաբ. աղք.։)
Խնդրեսցուք զանտի զհանգիստն. (Յճխ. ԺԶ։)
Ես ոչ վասն աստի կենացս եղէ աստուածասէր, այլ վասն անտի. (Վանակ. յոբ.։)
Երկրաւս զերկինս գործեցեր, եւ շահեցար զաստիսս եւ զանտիսն։ Զիա՞րդ ակն ունիմք զաստիս վայելել, եւ զանտիսն առնուլ. (Խոսր.։)
Արտասուելովն փրկիմք յանտիցն. (Վրդն. սղ.։) Ստէպ եւս ասի.
Յանտի տանջանաց։ Յանտի կեանս։ Զանտի լուսաւորութիւնն. եւ այլն։
Յանդին իմոց բարեաց մի՛ ճաշակեսցես. (Վրք. հց. Թ։) Մերթ՝ Որ ինչ է անդ կամ յայնմ տեղւոջ.
Զծովու եւ զցամաքի գեղեցկօրէն խառնէին բարեփառութիւն, զանտիսն ի քաղաք տանել, եւ զքաղաքիսն անդրէն ածել. (Պիտ.։) Եւ երբեմն՝ Որ ինչ անտի կամ յայնմ իրէ լինիցի.
Սկսաւ ասել վասն ընչից, եւ չստանալոյ կարասի, յայտ արարեալ զանտի վնասն, եւ զաստի օգուտ. (Ոսկ. մ. Բ. 20։)
ԱՆՏԻ, տիոյ, ոց. ԱՆՏԻ. որ եւ ԱՆՏԻԱԿԱՆ. Պակաս ի տիոց. անկատար հասակաւ. եւ Տհաս. եւ Կարճեալ ի կենաց աշխարհի.
Կոյսք զանկատար յոյսս աշխարէին, եւ պատանեակք զանտիս հասակսն. (Փիլ. յովն.։)
Ազոխիցն անտիոցն. (Մագ. ԺԶ։)
Եթաց զնետս իւր ի վերայ թշնամեացն, անտի (կամ անտիս) արար զամպարիշտսն բարկութեամբ. (Ճ. Բ.։)
cf. ԱՆՏԻ. որպէս Անկատար տիօք. եւ Մանկական. տղայական. ճահիլ.
Յանտիական մանկանցն ծաղր լեալ։ Ընդ մեզ նորագոյնքդ եւ անտիականքն դնեն թշնամութեան սկիզբն. (Մագ. ՟Ծ՟Ե. եւ ՟Ծ՟Բ։)
Տակաւին յիմումն անտիականն ելով տիս։ Անտիական մտածութիւն. Յանտիական խակութեանն. (Մագ. ՟Ի՟Ե. ՟Լ՟Ե։)
without type;
unlike;
shapeless, deformed.
Կերպաւորութիւնս եւ գաղափարս եդեալ անկերպիցն եւ անտպիցն. (Դիոն. ածայ.։)
wealthy, opulent, very rich;
precious, very dear.
Լի գանձիւք կամ հարստութեամբ. խիստ հարուստ.
Տեսանէ իմաստունն ի միտս իւր զբազմագանձ աշխարհն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
Կամ Մեծագին. սուղ.
very learned.
Գիտակ բազում իրաց, բազմահմուտ. ներհուն.
Չզօրեմ ուսանել զիմաստս նոցա, վասն զի եւս հին են քան զիս, եւ բազումք, եւ բազմագէտք. (Ոսկիփոր.։)
Կամ Ու՞ր բովանդակի գիտութիւն բազում բազմիմաստ տեսութեամբ.
Զզօրութիւնս նոցա (սուրբ գրոց) ասեմք մեք, եւ ո՛չ զբազմագէտ երեսս նոցա. (Եփր. հռ.։)
very slippery, where one slips, stumbles often or very easily.
Որ բազումս գթէ. դիւրագայթ. շատ սխալօղ՝ ինկնօղ.
Ճշմարտեսցի բան քո ... ի բազմագթելին դարձաւորութիւն պատկերի զղջման մեղաւորին. (Նար. լ։)
very dear, precious.
ԲԱԶՄԱԳԻՆ ԲԱԶՄԱԳՆԻ. πολύτιμος, πολλοῦ ἅξιος magni pretii Որ ինչ ունի զգին եւ զյարդ բազում. մեծագին, ծանրագին. պատուական. սուղ, գնոջ. Զի մի՛ զրկեսցի նա ի բազմագին մարգարտէն. (Վրք. ոսկ.։)
Մատանեաւ բազմագնով (կամ բազմագնեաւ) շքեղացոյց զնա. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)
ԲԱԶՄԱԳԻՆ. մ. (ի գին սաստկական մասնկանէ). Վարի ի քերթողականս՝ որպէս Ուժգին. սաստկագին. բազմագոյն. սաստիկ. շատ, խիստ.
Արբցէ ասէ գան բազմագին՝ քան զայն որ ոչ գիտէր բնաւին. (Շ. եդես.։)
Աւուրոք իցեմ ես բազմագին, ամաց յոլով եմ ծեր եւ հին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)
cf. Բազմագին.
ԲԱԶՄԱԳԻՆ ԲԱԶՄԱԳՆԻ. πολύτιμος, πολλοῦ ἅξιος magni pretii Որ ինչ ունի զգին եւ զյարդ բազում. մեծագին, ծանրագին. պատուական. սուղ, գնոջ. Զի մի՛ զրկեսցի նա ի բազմագին մարգարտէն. (Վրք. ոսկ.։)
Մատանեաւ բազմագնով (կամ բազմագնեաւ) շքեղացոյց զնա. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)