Definitions containing the research ռ : 10000 results

Մէջերկրայ

cf. Միջերկրեայ.

· Calfa

NBHL (3)

Ի մէջերկրայ տանէն յունաց՝ հայոց տուեալ պարգեւք փառաց. (Շար.) գրի եւ ՄԷՋԵՐԿՐԵԱՅ, ՄԻՋԵՐԿՐԵԱՅ։

Զհոգս մէջերկրայցն։ Հասեալ ի մէջերկրայս։ Զմէջերկրեայսն ամենայն։ Ասուի եւ կտաւ, զոր զգենուն մէջերկրայքս. (Խոր. ՟Բ. 13. 14։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։ Լմբ. առակ.։)

ՄԷՋԵՐԿՐԱՅՔ րայց. գ. μεσογεοτικίς mediterranei μετογειότης mediterraneae regiones. գրի եւ ՄԷՋԵՐԿՐԵԱՅՔ. որ եւ ՄԻՋԵՐԿՐԱՅՔ, րայք. Բնակիչք միջին վայրաց երկրի՝ հեռի ի ծովէ. սահմանք ցամաքի. ցամաքակողմն.


Մէջնակէտ, կիտի

s.

centre.

· Calfa

NBHL (1)

Որպէս մէջնակէտ հաստատելով մի հաւասարակողմ եռանկիւն. (Պղատ. տիմ.։)


Մէջօրեայ, րէից

s. adj.

midday, noon, noon-day;
of noon.

· Calfa

NBHL (2)

Նստէր առ դուրս խորանի իւրոյ ի մէջօրէի։ Խարխափեսցես ի մէջօրէի։ Մտցէ արեգակն ի մէջօրէի։ Ծածկոյթ ի խորշակի, եւ վերարկու ի մէջօրէի. ((յն. ի մէջօրէէ). Ծն. ՟Ժ՟Ը. 1։ Օր. ՟Ի՟Ը. 29։ Ամովս. ՟Ը. 9։ Սիր. ՟Լ՟Ա. 19։)

ՄԷՋՕՐԵԱՅ ա. Որ ինչ հայի ի միջին ժամանակ տուընջեան. μεσημβρινός meridianus, meridialis. որ եւ ՀԱՐԱՒԱՅԻՆ, զի ի մէջօրէի արեգակն է ի կէտ հարաւային բեւեռի. կէսօրուան.


Մթագին

adj.

obscure, dark, gloomy, dingy.

· Calfa

NBHL (1)

Հուրն մթագին ձախակողմանցն սպասեալ սպառնայցէ. (Նանայ.։)


Մթագնիմ, եցայ

vn.

to grow dark, gloomy, to be obscured or darkened, to darken;
— աչաց, to grow dim.

· Calfa

NBHL (1)

Հա՛յր, մեծամեծք են պատուիրանքն, եւ բազումք յոյժ. եւ մթագնին միտք իմ, եւ ոչ գիտեն զո՛րս առնիցեն, կամ զո՛րս թողցեն. (Վրք. հց. ՟Բ։)


Մթագոյն

adj.

dark, dark coloured.

· Calfa

NBHL (2)

Չի՛ք ինչ մթագոյն քան զկուսութիւնն՝ որ առանց իւղոյ իցէ. (Ոսկ. մտթ.։)

Գետ մթագոյն եւ հրեղէն հոսի ի վերուստ ի վայր. (Ոսկ. ի նեռն.։)


Մթազգած

adj.

gloomy, dark, obscure, dismal, dull, sombre;
— լինել գինւով, to have the sight or reason obscured, to get drunk, to feel giddy, to feel one's head turn round.

· Calfa

NBHL (1)

Գուշակէ մթազգած լինել զօր խաչելութեան տեառն. (Լծ. կոչ. (տպ. մթազգաց։))


Մթազգածութիւն, ութեան

s.

darkening, darkness.

· Calfa

NBHL (1)

Վանքս գեղ արարեալ կայր ի խաւարի ... ի զազիր մթազգածութենէն հասուցանել նախկին փառաւորութեանն. (Յիշատ.։)


Մթանամ, ացայ

vn. fig.

to darken, to grow dark, to become dusk;
to dim, to obscure;
to tarnish;
— օդոյ, to begin to lower;
— աստեղաց, to be eclipsed;
— մտաց, to grow dim.

· Calfa

NBHL (1)

Յորժամ լուսինն մթանայցէ։ Մթացեալ անօթն լուսաւորի առ սակաւ սակաւ. (Եզնիկ.։)


Մթացուցանեմ, ուցի

va. ast.

to darken, to obscure, to cloud, to dim;
to blacken, to offuscate;
to eclipse;
— զտիւ ի գիշեր, to change day into night.

· Calfa

NBHL (2)

Ամպ յորժամ անցանէ ի ներքոյ ճառագայթից արեգական, ծածկէ եւ մթացուցանէ զնա սակաւիկ մի. (Եւս. պտմ. ՟Է. 22։)

Արեգակն զոսկիճաճանչ ճառագայթս իւր մթացուցանէր. (Զքր. կթ.։)


Մթերեմ, եցի

va.

to hoard up, to amass, to accumulate, to heap together;
to warehouse, to house;
to provision, to victual;
— ոխս, ոխս —րեալս ունել, to bear a grudge, to have a spite against one;
զ—րեալ թոյնսն թափել ի բաց, to give vent to one's spite, to breathe out one's anger.

· Calfa

NBHL (1)

Գաղթականք աշխարհին սպառեցին զհամբարս մթերեալս. (՟Ա. Մակ. ՟Զ. 53։)


Մթնագոյն

adj.

dark coloured.

· Calfa

NBHL (1)

Առաւել մթին. մթագոյն. նսեմագոյն. անշուք.


Մթութիւն, ութեան

s.

obscurity, darkness, dimness.

· Calfa

NBHL (1)

Օտար մթութեանց (այսինքն ի մթութեանց) սէր։ Մի՛ ընդ ստուերի այսր մթութեան զանճառելիդ լոյս փոխանակեր. (Նար. ՟Գ. ՟Հ՟Ը։)


Մժիկ

cf. Մժղուկ.

· Calfa

NBHL (2)

Ճանճիւ եւ մժխով եւ գոռեխով. (Եզնիկ.։)

ՄԺԵԽ կամ ՄԺԵՂ ՄԺԵՂՆ, ՄԺԻԽ կամ ՄԺԻՂ, ՄԺԻԿ կամ ՄԺՂԻԿ, ՄԺՂՈՒԿ. κώνωψ , κνίψ, ἑμπίς culex, musca parva. Փոքրիկ ի ճանճիկս՝ խայթոցաւոր, ծծօղ արեան, եւ ի թռիչս ձայնատու թեւօք. որպէս եւ մանրագոյն տեսակն իբր անվնաս. մոծակ, մժէխ.


Մժղիկ

cf. Մժղուկ.

· Calfa

NBHL (2)

Ճանճիւ եւ մժխով եւ գոռեխով. (Եզնիկ.։)

ՄԺԵԽ կամ ՄԺԵՂ ՄԺԵՂՆ, ՄԺԻԽ կամ ՄԺԻՂ, ՄԺԻԿ կամ ՄԺՂԻԿ, ՄԺՂՈՒԿ. κώνωψ, κνίψ, ἑμπίς culex, musca parva. Փոքրիկ ի ճանճիկս՝ խայթոցաւոր, ծծօղ արեան, եւ ի թռիչս ձայնատու թեւօք. որպէս եւ մանրագոյն տեսակն իբր անվնաս. մոծակ, մժէխ.


Միաբան, ի, ից, աց

adj. adv. s.

unanimous, of one mind, agreeing;
conformable, equal, uniform, analogous, similar, identical, the same;
with one accord, in concert, unanimously;
cf. Միաբանակեաց;
— հաւանութիւն, unanimity, concord, consent;
— լինել, to agree, to conform to.

· Calfa

NBHL (3)

Եւ զգալի տարերց քառից՝ հակառակաց միաբանից. (Շար.։)

Միաբան վառեալ պատրաստեալ։ Եկին առ նա միաբան՝ մխիթարել։ Էին հանապազորդեալ միաբան յաղօթս։ Էին ամենեքեան միաբան ի միասին.եւ այլն։

ՄԻԱԲԱՆ. մ.նխ. ὀμοῦ simul ὀμοθυμαδόν unanimiter σύμφωνον, -να consone, consonanter, -tia. Միաբանաբար. միաբանութեամբ. միաբանակի. միաբանապէս. առ հասարակ. ի միասին. եւ Հանգոյն, հանգէտ. զօրէն. յար եւ նման.


Միաբանական, ի, աց

adj. s.

unanimous;
monastic;
— ձայնիւ, with one voice;
—ք, religious community;
monastery.

· Calfa

NBHL (3)

Միաբանական ձայն, կամ բարբառ, խորհուրդ, պայման, հաւասարութիւն, հրաման. (Շար.։ Ճ. ՟Գ.։ Յհ. կթ.։ Պիտ.։ Մխ. դտ.։)

Բազում բարեաց ընդունակ է միաբանական կեանքն. (Ոսկ. հռ.։)

Իւրաքանչիւր ի կատարելութեան միաբանականաց մի՛ զհեշտն խնդրեսցէ յառաջնորդէն, այլ զօգտակարն եւ զպիտանացուն. (Բրս. հց.։)


Միաբանակեաց, եցաց

s.

monk, friar, coenobite.

· Calfa

NBHL (1)

κοινόβιος vivens in communitate κοινόβιον coenobium, vitae communis societas. Ի մեզ վարի առաւել յոքնակի. այսինքն Որք միաբան կեան ի վանս. միաբանք. միաբանականք. եւ Վանք նոցա.


Միաբանամբոխ

adj.

disturbing a community, turbulent, seditious.

· Calfa

NBHL (1)

Միաբանամբոխք, կապակռիւք, խաղաղամբոխք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Միաբանեմ, եցի

va. vn.

to agree, to cause to agree, to conciliate, to reconcile, to reunite, to match;
to compose, to unite, to join;
ի մի —, to reunite;
cf. Միաբանիմ.

· Calfa

NBHL (4)

Միաբանեցէ՛ք զձեզ նախ ընդ տեառնն, եւ ապա ընդ սուրբս նորա. (Աթ. անտ.)

Լուծանի, յորժամ մեկնեսցի յըմբռնողէն եւ ի միաբանեցողէն. յն. շարունակօղ կամ պարունակօղ։

Միաբանեաց արամ ընդ եփրեմայ։ Եթէ երկու ի ձէնջ միաբանիցեն յերկրի վասն ամենայն իրաց։ Զի՞ է՝ զի միաբանեցէք դուք փորձել զհոգին տեառն։ Միաբանեցին ընդ նոսա։ Զամենայն միաբանեալսն ընդ նմա։ Միաբանեալ կայք ի վերայ իմ դուք ամենեքեան։ Եթէ կեամք հոգւով, ընդ հոգւոյն եւ միաբանեսցուք։ Եւ այնմ միաբանին բանք մարգարէիցն։ Միաբանիս եւ դու պահել զօրէնսն։ Ընդ հնոյն չմիաբանի կապերտն որ ի նորոյն.եւ այլն։

Կամ իբր ռմկ. ոճով. Միաբան եւ եղբայր գրիլ վանաց՝ տալով ինչ հոգեբաժին.


Միաբանութիւն, ութեան

s.

unanimity, agreement, concord, union, harmony, consent, good understanding;
conciliation, union;
harmony, consonance, concordance, homophony, symphony, concert;
conformity, fitness, suitableness;
commonalty, community, communion;
company, society, club, corporation, congregation;
copulation;
— թագաւորաց, alliance, confederation, league;
— ի չարիս, cabal, plot, conspiracy;
միաբանութեամբ, unanimously, with one accord;
միաբանութեամբ կեալ, to live on good terms;
քակտել զ—ս, to sow division in.

· Calfa

NBHL (4)

Զփորձ առի միաբանութեան ուխտի եկեղեցւոյն։ Միաբանութեամբ նախարարացն. (Եղիշ. ՟Գ. ՟Ե։)

Յորս կայ փազում միաբանութիւն եւ առ այլ եւս մեր գիրս. (Եւս. քր. ՟Ա։)

Անցեալ կայր ժողովուրդն սրբեալ ի միաբանութեանց առ կանայս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Խորհեցան միաբանութեամբ ի միասին։ Գնայաք միաբանութեամբ ի տան աստուծոյ։ Զսրբութեանն օրէնս միաբանութեամբ ուխտէին։ Կանխեալ միաբանութեամբ ի տաճարն։ Միաբանութեամբ ի մի բերան փառաւոր առնիցէք զաստուած.եւ այլն։


Միաբերան

adv.

with one voice.

· Calfa

NBHL (1)

Գոչեցին առ հասարակ միաբերան. (Մեծոբ.։)


Միաբոլոր վարս

s.

tresses, head of hair.

· Calfa

NBHL (1)

Բոլորն ի միասին առեալ. բոլորական. համագումար. ի մի ամփոփեալ.


Միաբուն

adj. bot.

consubstantial;
of the same nature or essence;
natural, native;
having only one trunk or stem.

· Calfa

NBHL (4)

Համափառ երրորդութիւն, եւ միաբուն աստուածութիւն. (Վրդն. պտմ.։)

Ամենայն սաղմոսաց գրոց միայն եւ միաբուն պատճառ ինքն է սխանչելին դաւիթ. (Ոսկիփոր.։)

Միաբուն բնութեամբ (կամ բնութեան) եղականաց սիրոյ ջատագովք։ Ի միաբուն զուգափառութիւն անմահից փառաբանողաց լուսակերպից. (Նար. առաք. եւ Նար. մծբ.։)

Զհոգի եւ զմարմին եւ զմիտս անապական աստուածախառնութեամբ միաբուն գործելով՝ էմմանուէլ ի կուսէն ծնաւ. (Խոր. վրդվռ.։)


Միագիր

adj. gr. formed of a single vowel.

· Calfa

NBHL (1)

Ի միոյ գրոյ բաղկացեալ. միատառ. (վանկ կամ հեգ պիտակ)


Միագլխապետ, աց

s.

absolute prince;
commander, general in chief.

· Calfa

NBHL (1)

Գլուխ եւ պետ միակ. անկախ եւ միահեծան իշխան. առաջին եւ ընդհանուր սպարապետ.


Միագոյ

adj.

having but one substance;
unique of its kind.

· Calfa

NBHL (3)

Անկարօտ է այլում հուր, եւ ոչ խառնի յայտ տարր. վասն որոյ եւ ի տարերս միագո՛յ կոչեցին զնա։ Յաղագս աստուծոյ ի վեր քան զմիագոյսս գերագոյն միացելոյ. (Մաքս. ի դիոն.։)

Հոգին սուրփ մի է, միագոյ, առանց բաժանման, եւ բաժանէ զշնորհս իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ինքն մի է միագոյն, եւ բազում (ըստ զօրութեան). (Կոչ. ՟Ժ՟Դ։) cf. ՄԻԱԳՈՅՆ։

ՄԻԱԳՈՅ. Մի ընդ այլում յիմիք կարգի. համասեռ, ազգակից.


Միագոյն, գունից

adj.

monochromatic;
of the same colour, uniform.

· Calfa

NBHL (2)

Խաշն համակ եւ միագոյն (կամ միագունի)։ Մայրն հասարակ միագոյնն, որ ծնաւ զնկարէն գառինսն. (Եփր. աւետար.։)

Միանգամայն իսկ զճշմարտապէս եւ զմիագոյն եւ զմիակշիռն ասէ, թէ ես ի հայր, եւ հայր յիս. (Ագաթ.։)


Միագործ

s. adv.

fellow-labourer, cooperator, coadjutor;
working or acting together, cooperatively.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ կարիցէ հակառակ զիս հայել (կամ համարել) տեսանելով ի միագործ միակամ նմանութեան (կամ նմանութենէ). յն. զնոյնս կարացօղ ընդ հօր. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)


Միագումար

cf. Համագումար.

· Calfa

NBHL (1)

Ի մի գումարեալ. ի միասին առեալ.


Միագունդ

cf. Համագունդ.

· Calfa

NBHL (4)

συνεστραμμένοι, πανεθνεί եւ այլն. Համագունդ. համախումբ. միահամուռ. ամենեքին առ հասարակ. միաբան.

Պատրաստեալք միագունդ կայցեն մինչեւ ցառաւօտ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 27։)

Գալ միագունդ միահամուռ ի մարտ պատերազմի. (Եփր. յես.։)

Քառասուն վկայքս միագունդ զօրականք. (Սիսիան.։)


Միազգի

cf. Համազգի.

· Calfa

NBHL (1)

Տեսանեմք երկուս արս միազգիս ընդ միմեանս գրգռեալ. (Եզնիկ.։)


Միազոյգ

adj.

paired, conjoined, matched, equal.

· Calfa

NBHL (2)

Այլեւ խորհուրդ մարմնոյ տեառն մերոյ է (մանանայն). որ շատ առնու, եւ որ սակաւ, միազոյգ միոյ կենաց հաղորդին. (Վրդն. ել.։)

Յորոց միախուռն եւ միազոյգ պնդեալ եւ հաստատեալ կայ (այսինքն բաղկացեալ) մեր մարմինս. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)


Միաթիւ

cf. Համաթիւ.

· Calfa

NBHL (2)

Երեք ոստք առաւել միաթիւք պտղովք. (Փարպ.։)

Մնալ քառասուն, եւ պսակիլ հաւասար միաթիւ։ Սոյնգունակ եւ ութեւտասունքն, երեք վեցեակս՝ միաթիւս. (Սիսիան.։)


Միաժողով

cf. Համագումար.

· Calfa

NBHL (1)

Միաժողով անդրէն ի տեղիս դառնան։ Երամ երամ միաժողով շրջին. (Վեցօր. ՟Է. ՟Ը։)


Միալեզու

adj.

speaking the same language.

· Calfa

NBHL (1)

ὀμόγλωττος qui eadem lingua utitur, ejusdem linguae. Որոց լեզուն է մի. միաբարբառ.


Միախոհ

cf. Միախորհուրդ.

· Calfa

NBHL (7)

Միախոհ լեալ ընդ նախարարացն։ Զմիախոհս միասնականին հալածէր։ Ոչ հակառակողի են այնպիսի բանք եւ գործք, այլ միաբան եւ միախոհ բնութեան. (Յհ. կթ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ը.։ Նանայ.։)

Միախորհ եւ միակրօն միաբան նստէին։ Միաբան եւ միախորհք՝ կան եւ կեան առ միմեանս. (Շար.։ Արծր. ՟Գ. 9։)

Ընդդէմ ժողովոյն միախորհ եդին ընդդիմակս. (Ուռհ.։)

Յորժամ միախորհ առնեն զկապակցութիւնն երկուց դիմացն ծնօղքն իւրեանց. (Մխ. դտ.։)

Ոչ աստուած ոք հակառակ աստուծոյ է, այլ միաբան եւ միախորհուրդ հօր. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Համաշունչ եւ միախորհուրդս զամենեսեան առնելով ի մի յոյս կոչմանն քրիստոսի. (Յհ. իմ. եկեղ.։)

Վայելչաբար սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալք։ Միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 1։)


Միախորհուրդ

adj. adv.

of the same opinion or way of thinking, unanimous;
unanimously.

· Calfa

NBHL (7)

Միախոհ լեալ ընդ նախարարացն։ Զմիախոհս միասնականին հալածէր։ Ոչ հակառակողի են այնպիսի բանք եւ գործք, այլ միաբան եւ միախոհ բնութեան. (Յհ. կթ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ը.։ Նանայ.։)

Միախորհ եւ միակրօն միաբան նստէին։ Միաբան եւ միախորհք՝ կան եւ կեան առ միմեանս. (Շար.։ Արծր. ՟Գ. 9։)

Ընդդէմ ժողովոյն միախորհ եդին ընդդիմակս. (Ուռհ.։)

Յորժամ միախորհ առնեն զկապակցութիւնն երկուց դիմացն ծնօղքն իւրեանց. (Մխ. դտ.։)

Ոչ աստուած ոք հակառակ աստուծոյ է, այլ միաբան եւ միախորհուրդ հօր. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Համաշունչ եւ միախորհուրդս զամենեսեան առնելով ի մի յոյս կոչմանն քրիստոսի. (Յհ. իմ. եկեղ.։)

Վայելչաբար սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալք։ Միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 1։)


Միախումբ

cf. Համագունդ.

· Calfa

NBHL (2)

Ի հանդիսական տօնիս մերոց վկայից՝ միախումբ եկա՛յք եղբարք պարառեալ երգօք եւ այլն. (Տաղ.։)

Ի կարանայ, որ զառաջինն միախումբ կալաւ զմակեդոնացւոց հարստութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)


Միածին, ծնի, ծնաւ

adj.

Only Begotten;
— որդի, only son.

· Calfa

NBHL (5)

Զփառս իբրեւ զմիածնի առ ի հօրէ։ Միածինն որդի՝ որ է ի ծոց հօր։ Զորդին իւր միածին ետ.եւ այլն։

Ծնաւ ի հօրէ, եւ ծնաւ ի մօրէ. եւ ո՛չ է երկածին, այլ՝ միածին. (Պիտառ.։)

Մարիամ լուսապայծառ՝ միածին ծնունդ յայտնեալ ծնողաց. (Շար.։)

Անդ նահապետն միածնաւն իւրով յառաջեաց. (Յհ. իմ. եկեղ.։)

Եւ յեփթայեայ դուստրն միածին. (Պիտառ.։)


Միակ, աց

s. adj.

unity, first number, one;
only one, alone, singular.

· Calfa

NBHL (5)

Ի թիւս, միակք՝ տասնեկաց են առաջինք։ Զեօթներեակն պիթագորեանքն անմօրն միակի նմանեցուցանեն. (Փիլ. լին. եւ Փիլ. այլաբ.։)

Ուստի եւ զյօդաւոր մարմինն միակ՝ խառնեաց ընդ աստուածական բնութեանն իւր անքակ. (Նար. կուս.։)

Պատահէ ումեմն լինել միակ միայնակ առանց ազգատոհմի. (Լմբ. ժղ.։)

Ե՛կ եւ մենամարտեսցո՛ւք ես եւ դու՝ միով միակաւ. (Ուռպ. այսինքն միայն ընդ միայնոյ։)

ἐνάς, μονάς, ἐνότης unitas μόνος, μοναχός unicus. Մի թիւն. առաջինն ի թիւս. միութիւն. եւ մի միայն. մէն. մեկին. մինաւոր. մէկ հատիկ.


Միակամ

cf. Համակամ.

· Calfa

NBHL (1)

Միակամ ընդ հռւփսիմէ՝ վկայուհին գայիանէ. (Շ. տաղ.։)


Միակամութիւն, ութեան

s.

cf. Համակամութիւն.

· Calfa

NBHL (1)

Յայտ արարեալ զմիակամութիւնն իւր ընդ հօր։ Այսպիսի ձայնք ոչինչ նուազ զմիակամութիւնն ցուցանեն։ Որովն ասել՝ կրտսերութիւն ինչ ոչ ցուցանէ, այլ գործակցութիւն է, եւ միակամութիւն։ Համաբարւոյ միակամութեանն ցուցակ առ ի զնոյն բարի ներգործել. (Ագաթ.։ Ածաբ. պենտեկ.։ Սարգ. յկ. ՟Ե։ Նար. ՟Խ՟Դ։)


Միական, ի

adj.

only, sole, singular.

· Calfa

NBHL (4)

Միական միութիւն աստուծոյ։ Ըստ նորին միականին պատճառի։ Էութիւն միական։ Միական բնութեան եւ իշխանուըեան ընդ հօր. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։ Եւագր. ՟Լ՟Բ։ Նանայ.։)

Իսկ էութիւնն աստուածական՝ յառեալ բնութիւնըն նիւթական, անխակտելի է միական՝ յորովայնէն մինչ յաւիտեան. (Շ. խոստով.։)

Ամենայն թիւ միանայ ի միակն, եւ ըստ որում որքան ի միականէն գայ յառաջ, այսքան որոշակի եւ բազմանայ. (Դիոն. ածայ.։)

Ոչ միջոց՝ ոչ մեծութիւն, ոչ առաջին՝ միականին. (Մագ. ոտ.։)


Միականի, նւոյ, նեաց

adj.

one-eyed, monocular.

· Calfa

NBHL (1)

Զոմանս միականիս ի թշնամեացն առնէին (նետաձգութեամբ). (Յհ. կթ.։)


Միակեաց, եցաց

adj.

living together;
cf. Միայնակեաց.

· Calfa

NBHL (1)

Միակեաց մի՛ շարժեսցի ըստ ինքեան։ Միակեաց՝ որ սիրէ զանփառութիւն. (Եւագր. ՟Ի՟Ը. ՟Լ՟Բ։)


Միակեղեւ

adj.

having one bark or rind.

· Calfa

NBHL (1)

Կէսքն (ի ծառոց) միակեղեւք, եւ կէսքն խաւիխաւոյք. (Վեցօր. ՟Ե։)


Միակենցաղ

adj.

cf. Միակեաց;
monobious.

· Calfa

NBHL (1)

Միակենցաղ եւ զուգակցորդ ընդ քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. առաք.։)


Միակի

adj.

sole, only;
միայն —, alone, quite alone.

· Calfa

NBHL (2)

Որ զահաւոր զառիւծն միայն միակին հեղձուցանէր. (Ոսկ. ի հերոդ. (յն. միայնակ։))

Եւ ըզլեզուսըն միակին՝ զայն խառնակեաց յեօթանասնին. (Յիսուս որդի.։)


Միակնի, կնոջ

adj. s.

married only once;
monogamist.

· Calfa

NBHL (3)

Կիկղոփ այր էր անճոռնի եւ յաղթ, եւ միակն (կամ մի ակն) էր ի ճակատն. (Պիտառ.։)

Միակնի ոք թէ հանէր զակն այլոց զմի, հանցի եւ նորայն. իբր զմիակնոյն եւ զամենայն լոյսն բառնայ, զի՞նչ պարտ էր առնել. զնորա զամենայն լո՞յսն առնուլ. (Վրդն. ել.։)

որպէս ռմկ. միակնիկ, կամ միակին. միոյ կնոջ այր լեալ. միանգամ եւեթ ամուսնացեալ. μονόγαμος unico matrimonio contentus.