Entries' title containing ս : 8390 Results

Մագնիսաչափ, ի

s.

magnetometer.


Մագնիսացումն, ման

s.

cf. Մագնիսումն.


Մագնիսացուցանեմ, ուցի

va.

to magnetize, to polarize, to rub or touch with a loadstone.


Մագնիսացուցիչ, չի, չաց

adj.

magnetizing.


Մագնիսեմ, եցի

va.

cf. Մագնիսացուցանեմ.


Մագնիսող

s.

magnetizer.


Մագնիսումն, ման

s.

magnetizing.


Մազեկամաս

s.

garment of goat's hair, or camlet.

NBHL (2)

Մազեայ կամաս, այսինքն զգեստ, պարեգօտ, շապիկ. (ի պրս. ճամ, ճամէ. (լծ. իտալ. գամիլէ, գամի՛լիա ).

Մազեկամաս սպիտակ, եւ հողաթափս արմաւենիս. (Վրք. հց. ձ։)


Մաթեմատիկոս, աց

s.

mathematician.

Etymologies (2)

• «ուսումնական, ուսող» Եւս. քր. բ. արդի գրականում սովորական են մաթեմատիկա «ուսողութիւն, ւափագի-տական գիտութիւնները», մաթեմատիկոս «ուսողագէտ, չափագէտ», մաթեմատիկական «ուսղղական» ևն։

• = Յն. μαϑηματιϰός «ուսումնասէր. 2. ու-սողական, չափագիտական. 3. չափագէտ». գալիս է μάϑος, μάϑημα «ուսում, գիտու-թիւն» բառից. տարածուած է բազմաթիւ լե-զուների մէջ. ինչ. լտ. mathematicus. ֆրանս. mathématique ևն. ռուս. (չունենալով Գ=th-=թ ձայնը) математика. որից էլ Կովկա-սում յաճախ գրւում է մատեմատիկա։


Մաժիստռոս

cf. Մագիստրոս.

Etymologies (1)

• տե՛ս Մագիստրոս։

NBHL (2)

Զալփինոս մաժիստռոս հանդերձ զօրօք պահապան կացուցանէ. սող. ՟Գ. 21։)

Զմի յեղբարցն առնէ մաժիստռոս, եւ տայ զթեսաղոնիկն ի ձեռս նորա. (Լաստ. ՟Թ։)


Մածաբոյս

s. bot.

mistletoe.


Մակասիւն

s.

epistyle.


Մակաւասար

adj.

plain, level, even, equal.

NBHL (11)

ἑπίκοινος, -κοινῶν communis, aequalis, conjunctus, particeps, socius. իբր Մակհաւասար. զուգահաւասար. յար եւ նման. անայլայլակ. բարեխառն. հասարակ, եւ հասարակորդ. հաղորդ.

Բարձրահասակդ, եւ մակաւասարդ քաջաց։ Որ ոչն մակաւասար ենթակային տրամախոհի, զիա՞րդ տնօրինաբար բաժանէ. (Մագ. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Ը։)

Ի պատկեր քո մակաւասար ստեղծեր զմարդն. (Մաշտ.։)

Զբնաւս տածէ մակաւասար բնութիւնն։ Անեղակա եւ մակաւասար բնութիւն ի վերայ կալով ամենայնի՝ նախախնամէ զամենեսեան. (Ճ. ՟Ա.։ Մագ. ՟Ե։)

Քահանայք վերագոյն պատուոյ մակաւասարք ըստ շնորհակալութեան բաշխեցելոցն լինին աստուծոյ. (Փիլ. քհ.։)

Որպէս գըլուխըն գիսաւոր (կամ դիպաւոր), մակաւասար անձին բոլոր. (Շ. եդես.։)

Փայլածուն զմակաւասար գօտին վիճակեցաւ. (Շիր.։)

ՄԱԿԱՒԱՍԱՐ ԱՆՈՒՆ. ἑπίκοινον nomen epicoenum. ըստ յն. քերականաց՝ է բառ անխտիր յարականն եւ յիգականն ըստ յանգի.

Սերք են երեք. ար. իգ. չէզ. եւ են ոմանք՝ որ յաւելուն ի նոսա այլ եւս երկուս, հասարակ, եւ մակաւասար. եւ է հասարակ, ձի, շուն. (յն. ἅνθρωπος, ἴππος մարդ, ձի) իսկ մակաւասար, ծիծառն, աքիս. (յն. χελιδών, ἁετός ծիծառն, արծուի). (Թր. քեր.։) Ուր հյ. մեկնիչք ի զուր ճգնին ի մեր լեզու յարմարել զբանքս.

եւ ի դերեւ ելանէ ասելն Երզն.

Մակաւասարն, որ է ի վեր քան զհաւասարն. եւ այլն։ Շա՛տ է գիտել՝ թէ ի հայումս հասարակն եւ մակաւասարն են նոյն. զի ոչ հայիմք ի յանգս ձայնից, այլ ի նշանակութիւնն. իբր զի անխտիր հասարակ են արուի եւ իգի ձայնքս մարդ, ձի, շուն, արծուի, ծիծառն, աքիս։


Մակաւասարիմ, եցայ

va. phys.

to put on a level with, to level, to make even;
to dip into a liquid up to a certain mark.

NBHL (2)

ἑπιοκοινωνέω commune habeo. Հաւասարիլ. հասարակ գտանիլ. կցորդ լինել.

Իւրաքանչիւր ուրուք մեկնիչ՝ սահմանն իմանի, ոչինչ մակաւասարելով այլում ումեք. (Նիւս. կազմ.։)


Մակաւասարութիւն, ութեան

s.

level.


Մահազգեստ

adj.

baleful, deadly, mortal.

NBHL (2)

ՄԱՀԱԶԳԵԱՑ ՄԱՀԱԶԳԵՍՏ. Որ զգեցեալ է զգեստ մահու, պատեալ պատանօք. եւ Մահակիր.

Խզեա՛ զերիզապնդեայ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս. (Նար. ՟Ծ՟Ը։)


Մահահանգիստ քուն

s.

repose of the dead.

NBHL (2)

Որ ինչ տայ զհանգիստ իմն մահուամբ. այն է քունն ննջեցելոց.

Ի մահահանգիստ քնոյ յառնել, կամ զարթնուլ, կամ զարթուցանել. (Ագաթ.։ Թէոդոր. խչ.։ Յհ. իմ. եկեղ.։ Լմբ. սղ.։ Մաշտ.։)


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

Etymologies (4)

• , ո հլ. (նաև սեռ. -ի, բցռ. -է) «ներքին կենդանական մի հիւթ, բալղամ» Ագաթ. Եզն. Ոսկ. մ. ա. 20. որից մաղա-սահար Պղատ. տիմ. մաղասկաթ «ընկնաւոր, լուսնոտ» Ասող. Վրդն. ծն. մաղասայոյզ Բժշ. մաղասախոտ «մաղասը բուժող մի բոյս» Բժշ. մաղասային (նոր բառ)։

• ՆՀԲ լծ. թրք. մալէզ «խմոր, խիւս»։ Justi, Dict. Kurde, էջ 405 մեր բառի հետ է կցում քրդ. [arabic word] melaze «գլխի հարբուխ», որ անշուշտ արաբ. nazla ձևից է փոխառեալ և գործ չունի

• մաղասի հետ։ Հիւնք. քաղցու բառից։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղձ։

• ԳՒՌ.-Կայ անյայտ գաւառականով մա-ղաս «ծննդաբերութեան ժամանակ կանացի անդամից վազած հեղուկը». նաև մաղասկաթ Ակն. Բիւթ. «տրտում, տխուր, վշտահար», մաղասկոտ (Rivola) «ջերմոտ, դողցւոր»։

NBHL (8)

φλέγμα, pituita. Մին ի ներքին հիւթոց մարմնոյ կենդանեաց՝ իբրեւ ահաս արիւն, (լծ. թ. մալէզ.) որոյ յաւելուածն է պլղամ եւ խուխ. պելղամ, քիւշ.

Մաղձք, եւ մաղասք։ Մաղաս թթուագոյն եւ աղտաղտին՝ աղբիւն ամենայն հիւանդութեանց է. (Պղատ. տիմ.։)

Ի չորից հիւթոց, յարիւնէ, ի մաղասոյ, ի խարտեաշ մարձոյ, եւ ի սեւոյ։ Նմանեցուցանեն երկրի զսեաւն մաղձ, եւ ջրոյ զմաղաս, օդոյ զարիւնն, եւ հրոյ զխարտեաշն մաղձ. (Նիւս. բն.։)

Որ թափիցէ զմաղձն եւ զմաղասն դառնութեան, եւ թեթեւացուցեալ զինքն յախտիցն՝ առողջութեամբ լինի. (Ագաթ.։)

Զստէպ յօրանջելն եւ ձգտելն՝ հմուտ բժիշկք ի մթերելոյ մաղասոց ասեն ... ի մաղասէ. (Եզնիկ.։)

Սրբագեղ առնուլ, բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)

Մաղասքն կծուագոյն՝ զընդդիմակսն առնլով (զանոյշ դեղս՝) այնպէս վայրագիլ ստիպէ. (Խոսր.։ Իսկ Ոսկ. մ. ՟Ա. 20.)

Իբրեւ զյստակ բբօք անկեալ չար մաղաս՝ ընչիցն ցանկութիւն թանձրացոյց զկամսն իբրեւ զամպ. իմա՛ հիւթ՝ ընդհանրապէս։ յն. χυμός . լտ. humor.


Մաղասական, ի, աց

adj.

pituitary.


Մաղասաւոր

cf. Մաղասոտ.


Մաղասոտ

adj.

pituitous, phlegmatic, catarrhal, mucous, glairy.


Մաղասկաթ, աց

adj.

epileptic;
lunatic.

NBHL (5)

Յառաւելութենէ մաղասոյն կաթելոյ փրփրեալ իբրեւ կատաղի. կաթեցուցիչ զլորձունս մոլեգնութեան. ջերմութեամբ արեան երեւեալ իբր այսահար, եւ գիսախռիկ, կամ ճիւաղ.

Այր ոմն ցնորեալ ի խելաց՝ մաղասկաթ գոլով. սող. ՟Գ. 28։)

Իբրեւ տղայ սուր կրելով՝ առնուն զայն (ի նմանէ), եւ կամ ի մաղասկաթէ, եւ կամ ի սպանողէ. (Վրդն. ծն.։)

Մի՛ կայք բացագլուխ ըստ լատինացւոց իշխանացն եւ թագաւորացն, զոր հայք մաղասկաթացն ասեն ձեւ. (Լմբ. առ լեւոն.։)

Գաղտ մաղասկաթ. սկիփոր.։)


Մաղատեսակ

adj.

cellular.

NBHL (3)

ἑγκύρτιος incurvus. որ եւ ասի ՀԻՒՍԱՏԵՍԱԿ. Նման մաղի. գոգաւոր ինչ՝ ծակոտկէն հիւսկէն.

Ի մաղատեսակացն արդեօք տարածեաց իբրեւ լարս շրջանակաւ ամենայնի առ ստորինսն հիւսմանն. (Պղատ. տիմ.։)

Երբեմն ի մաղատեսակս ի միասին հոսիլ գործեաց կակղապէս՝ իբրու օդ գոլով, եւ երբեմն հոսմանն ի վեր դառնալ ընդ մաղատեսակս (ի պէտս շնչառութեան). (անդ։)


Մաճաս

s. anat.

basilica.

Etymologies (4)

• «թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։

• = Թւում է թէ արաբական փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ա, է, ի ձայնա-ւորների փոխանակութիւնը և ճ, ջ ձայնա-շրջութիւնը (տե՛ս տակը)։ Նոյն աղբիւրից են նաև վրաց. მაჯა մաջա «բազկերակ, դաս-տակ», მაჯის ժარღვი մաջիս ձարղվի «շնչերակ», მაჯის ცემა մաջիս ցեմա «ար-եան զարկը երակների մէջ», թուշ. მაჯ մաջ «բազկերակ» և թերևս նաև ն. ասոր. mača «մկանունք»։-Աճ.

• Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։

• ԳՒՌ.-Երև. մաջա «վերնադաստակ, car-pus, ռուս. зanяcтle». իսկ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպ. 1788, էջ 208 մա-ջայ «բազկերակ»։


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

Etymologies (4)

• «Հռովմէական տոմարի հինգե-րորդ ամիսը» Յայսմ. Տոմար.։

• = Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։

• ՋԲ դրաւ լատինից։ Ընդարձակ տե՛ս Բազմ. 1897, էջ 138-141։

• ԳՒՌ.-Ամէն տեղ կայ մայիս ձևով. Ղրբ. մա՛հիս.-նոյն է և Շիր. մայիս «ոչխարի փորհարինք, որ մայիս ամսուայ թարմ խո-տը ուտելուց է յառաջանում»։

NBHL (1)

Հինգերորդ ամիս հռովմայեցւոց։ (Յայսմաւ.։ Տօմար. եւ այլն։)


Մայրասէր

adj.

loving one's mother, filial love.

NBHL (1)

Պտղոմէոս մայրասէր թագաւորեաց ամս ՟Ի՟Դ. (Շիր. քրոն.։)


Մայրասպան

s.

a matricide.

NBHL (2)

Ատելիք եւ վնասակարք, հայրասպանք եւ մայրասպանք գոլով. (Համամ առակ.։)

Եւ ես եղկելիս եղէ մայրասպան՝ իժի կորեանց նման. (Մարաթ.։ Ուր Լեհ. ընթեռնու, մայրասպան իժից նմանեցայ։)


Մայրասպանութիւն, ութեան

s.

matricide.

NBHL (1)

Այնմ՝ որ զհայրասպանութիւն կամ զմայրասպանութիւն ի բաց գործիցէ սրտմտութեամբ. (Պղատ. օրին. ՟Թ։)


Մայրաստանիկ

adj.

rich or abounding in forests.


Մայրոստանիկ

s.

metropolis.


Մանկակորոյս լինիմ

sv.

to miscarry, to abort.


Մանկահասակ

adj.

young;
— աղջիկ, — girl.

NBHL (2)

Որ ի է մանկութեան հասակի. մանուկ հասակաւ՝ տիօք. կէնճ, ճահիլ.

Խնայեա՛ ի մանկահասակ աղջիկդ. (Ճ. ՟Ա.։)


Մանկասէր

adj.

fond of one's children.

NBHL (4)

φιλόπαις, φιλότεκνος filiorum amans. Սիրօղ զմանկունս իւր, զաւակասէր, որդեսէր.

Մայր առաքինի, մանկասէր՝ միանգամայն եւ աստուածասէր։ Երեւի արդեօք յայնժամ արտասուօք, որպէս այժմ ոչ արտասուելովս՝ մանկասէր. (Ածաբ. ի մակաբ.։)

Հարք մանկասէրք։ Մանկասէր մարք. սկ. ես. եւ Ոսկ. ղկ.։)

Զբնութեան զախեալ զդրունս բացից, եւ զմանկասէր ոգւոց ցանկութիւն լցից։ Անասունքդ մանկասէրք եւ նախանձաւորք. (Փիլ. սամփս. եւ Փիլ. լիւս.։)


Մանկասիրութիւն, ութեան

s.

love of children.

NBHL (1)

Երգս ասեն՝ իբր մանկասիրութեամբք փղի հարեալ յուղտոյ՝ համբուրել, եւ գիրկս արկանել, եւ ի նորա բերանն զիւր կերակուրն դնել. (Փիլ. լիւս.։)


Մանկասնութիւն, ութեան

s.

nourishment, care, or education of children.

NBHL (4)

παιδοτροφία, παιδοκομία puerorum vel liberorum educatio. Սնուցանելն զմանկունս. սնունդ զաւակաց.

Այն՝ որ առ մանկասնութիւն օրէնքն են՝ կատարել. (Փիլ. լին.։)

Առ ծնողս զծերատածութեանցն մատակարարէ խնամս, եւ առ տղայս զմանկասնութեանց։ Ընդ որով ծերատածութիւնքն աճեն, եւ խաղաղ մանկասնութիւնքն զարգանան. (Պիտ.։)

Կուրաց յերկոսին աչսն՝ կին մի՛ ամուսնասցի. զի ոչ մանկասնութիւն մարթ է լինել, եւ ոչ այլ ինչ սպասաւորութիւն. (Մխ. դտ.։)


Մանկասպան, աց

s.

child-murderer, infanticide.

NBHL (3)

παιδοφόνος, παιδοκτόνος puerorum interfector, occisor. Սպանօղ մանկանց. մանկակոտոր՝ որպէս հերովդէս, կամ սուր.

Էջ նա յեգիպտոս՝ փախստական ի մանկասպան վիշապէն։ Յետ մահուան հալածիչ մանկասպանին դարձար յեգիպտոսէ ի նազարէթ. (Մարաթ.։)

Յեգիպտոս զքեզ առի եւ փախեայ, ի մանկասպան սրոյ զերծուցի. (Գանձ.։)


Մանկասպանութիւն, ութեան

s.

child-murder, infanticide.

NBHL (5)

παιδοκτονία, παιδοφονία puerorum, vel infantium caedes, liberorum occisio, interfectio. Սպանանելն զիւր կամ զայլոց մանկունս. որդեսպանութիւն. տղայասպանութիւն.

Սովորութիւն մանկասպանութեան բաբելովն եւ միջագետք եւ քաղդէացւոց ազգն ոչ ընդունի. (Փիլ. իմաստն.։)

Մանկասպանութիւնք, եւ եղբարց խողխողմունք. (Նիւս. կուս.։)

Ատեա՛ զհերովդի մանկասպանութիւնն. (Ածաբ. ծն. եւ պենտեկ։ Դամասկ.։)

Ետու եւ հերովդէի առնել զմանկասպանութիւնն. (Ճ. ՟Ա.։)


Մանրամասն, սանց

s. adj.

small part or portion, particle;
mosaic;
minute, detailed;
exact, particular;
— կոտորել, to pound, to beat small, to triturate;
ի — մասունս պարապել, to apply oneself to particulars;
հանճար ամփոփեալի —մասունս, limited intelligence;
միտք ցնդեալ ի —մասունս, a mind lost in details.

NBHL (12)

λεπτομερέστατον res minutissima. Մանրեւ մանրագոյն մասն՝ ժամանակի եւ իրաց.

Բաշխեն ի մասունս, եւ ի կրկնամասունս ... եւ ի մանրամասունս բազումս (զժամանակն). (Շիր.։)

Ոչ ըստ շարադրութեան՝ որ ըստ մանրամասնիցն, առնեն տարերք՝ զմարմինս, այլ ըստ փոխադրութեան եւ միութեան. (Նիւս. բն.։)

Եւ յ՛ռեկացն (ի ճեղքուածոց) մանրամասնից ճահեցուցանէ հանդէպ ճակատուն. (Մագ. ՟Ի՟Ը։)

ՄԱՆՐԱՄԱՍՆ. ψηφίς lapillus. Յօրինուած ի մանրախիճ քարանց կամ մանր քար ի պէտս կիտուածոյ.

Գօտին արծաթափայլ յականց շափիւղայ մանրամասին յօրինուածով պճնեալ. (Նար. տաղ.։)

Մանրամասն նկարիցն (կամ քարիցն) շարադրողն՝ պատմութեան արժանի գործեաց զճեմեալ յատակս գետնոյս. (Նիւս. ի թէոդոր.։)

ՄԱՆՐԱՄԱՍՆ. ա. λεπτομερής tenues et exiles partes habens, minutus, subtilis. Ունակ մանր մասանց. մանրամասնեայ. եւ Նուրբ. նրբին. մանրազնին. ըստ իւրաքանչիւր մանր մասանց խուզարկեալ.

Մանրամասն քննութեամբ քննել կամ բացատրել. (Սկեւռ. յար. եւ Սկեւռ. ի լմբ.։)

Մանրամասն քննութիւն ի գալստեան նորա լինելոց է. (Երզն. մտթ.։)

Կամ մ. Մա՛նր. ի մա՛նր մանր մասունս.

Մանրամասն կոտորեաց զիս, եւ ելից յինէն զկուշտ իւր. (Սարկ. աղ.։)


Մանրամասնաբար

adv.

cf. Մանր.

NBHL (7)

λεπτομερῶς, κατὰ μέρος minutim, per partes, particulatim. Ըստ մանր մանր մասանց. մի ըստ միոջէ՝ ի մանունս իջանելով. մանր մանր, մէկիկ մէկիկ.

Մանրամասնաբար առաջ դնել լսողաց, կամ պատմել զամենայն, կամ յիշեցուցանել, կամ որոնել զամենայն սխալանս. (Պիտ.։ Շիր.։ Խոսր.։ Շ. հրեշտ.։ Գր. հռ։)

Մանրամասնաբար գզեսցի մատաղ մարմին. այսինքն պատառ պատառ. (Երզն. լս.։)

Կամ իբր ա. λεπτομερής . Մանրամասն.

Թողլով ի բաց զմանրամասնաբար պատմութիւնսն. (Խոր. աշխարհ.։)

Ի մանրամասնաբար ասացուածոց. (Անան. եկեղ։)

Զմանրամասնաբար քննութիւն։ Ի մանրամասնաբար կարգաւորութիւնս. (Փոտ. թղթ.։)


Մանրաքիստ

s.

small beard of corn.

NBHL (2)

Մանր քիստ. որպէս դնի ի յն. λεπτόματος ἁνθέριξ subtilissima arista.

Զարմատս, զոստս, զորայն, զտերեւ, զմանրաքիստ. (Դամասկ.։)


Նեղապէս

adv.

narrowly, straightly, hardly;
sparingly.

NBHL (1)

Նեղապէս էր նա, զի ոք պատճառանօք մի՛ աշակերտեսցի նմա. (Եփր. համաբ.)


Նեղասաստ

cf. Նեղասիրտ.


Նեղասիրտ, սրտաց, ից

adj.

impatient, touchy, crabbed, peevish, surly, surly-humoured, choleric, morose, irascible, passionate, hasty.

NBHL (5)

ὁλιγόψυχος pusillanimus. Նեղ սրտիւ. կարճամիտ. փոքրոգի. անհամբեր. ցասկոտ. նեղսիրտ.

Առն նեղսրտի ո՞վ ունիցի ժոյժ. (Առակ. ՟Ժ՟Ը. 14։)

Խիստք, եւ նեղասիրտք եւ ցոփասիրտք մի՛ մերձեսցին ի պաշտօն քահանայութեան. (Կանոն.։)

Եւ իբր Նեղասրտական.

Զլսելիս ձեր առ իս մատուսջի՛ք, եւ մի՛ նեղասիրտ դանդաղանօք։ Զի եթէ որդիքն զառաջի եդեալ մօրն կերակուր նեղասիրտ դանդաղանօք կերիցեն, տրտմութիւն ոչ սակաւ գթոյ մօրն ի վերայ ածիեն. (Բրս. ի ստեփ.։)


Նեղասրտիմ, եցայ

vn.

to be impatient, fretful, to fidget, to lose patience, to be vexed;
to be ill-tempered, cross, angry, irritated, exasperated.

NBHL (8)

ՆԵՂԱՍՐՏԵՄ ՆԵՂՍՐՏԻՄ. Նեղիլ սրտի. նեղասիրտ լինել. կարճամտել. դժուարիլ. զայրանալ. հեղձամաղձկիլ. սիրտը նեղանալ.

Վտանգեալ քաղցոյ եւ ի ճանապարհէն՝ սակաւ նեղասրտեցի, եւ անկեալ կայի ի գետնի. (Վրք. հց. ձ։)

Նեղասրտեցայ յոյժ ի բազում աշխատութենէն։ Մի՛ նեղասրտիր, այժմ արձակեմ զսա, եւ խօսիմ ընդ քեզ։ Ոչ նեղասրտեցաւ, եւ խոժոռեցաւ ինչ. (Վրք. հց. ՟Ի՟Ա. ՟Ի՟Զ։)

Կարճամտէ, տխրի, եւ նեղսրտի. (Խոսր.։)

Անդստին իսկ տրտմելոյն դիպի, յորժամ նեղասրտիցի. սկ. մ. ՟Բ. 28։)

Նեղասրտեալ ի խորին տրտմութենէ՝ չոգար խեղդեցար. (Զքր. կթ.։)

Մեղայ նեղասրտելով ընդ յաւելուած վշտացն. (Մաշկ.։)

Նեղասրտեալք՝ զչարելով խօսին. (Մխ. երեմ.։)


Նեղասրտութիւն, ութեան

s.

impatience, ill-temper, intolerance, vexatiou, irritation, exasperation, bursts or fits of passion or rage.

NBHL (8)

ὁλιγοψυχία pusillanimitas παροξυσμός exacerbatio. Նեղասիրտն գոլ, եւ նեղասրտիլն, կարճմտութիւն. փոքրոգութիւն. հեղձամղձկութիւն. դժկամութիւն. զայրոյթ. բարկութիւն. սաստկութիւն կամ բորբոքումն կրից.

Զի՞ խռովիս տրտմութեամբ, եւ արբենաս նեղասրտութեամբ. սկ. ննջ.։)

Ի սաստկապէս սրտմտութենէն շարժումնն՝ նեղասրտութիւն անուանի։ Զսաստն մի՛ նեղասրտութեամբ մեղուցելոցն առաջնորդն ի վերայ ածցէ. (Բրս. հց.։)

Ի յինքեան խեղդմանէ ի նեղսրտութենէ, որպէս Յուդաս եւ Ակտիոփէլ. (Ճ. ՟Գ.։)

Ոչ սակաւ ինչ փղձկեալ նեղասրտութեամբ. (Յհ. կթ.։)

Ի նեղասրտութիւնս արկանէ, մինչ զի ի խեղդ մտաբերիցէ. (Խոսր.։)

Յերկար տրտմութենէն ի նեղասրտութիւն անկանի, եւ ի նեղասրտութենէն ի վհատութիւն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Առ ի չժուժել նեղասրտութեան եւ տրտմութեան, զոր ի յիշատակէ մեղացն կրեն, յեղուն զանձինս ի լաւագոյնսն. (Իգն.։)


Նեղսիրտ

cf. Նեղասիրտ.


Նենգախօսութիւն, ութեան

s.

double-dealing;
crafty speech, honied or delusive words, deceitful discourse.

NBHL (1)

Ի գրգռութիւն ջանացեալ՝ ոչ կամէր բժշկել զնենգախօսութիւն իւր. (Բուզ. ՟Գ. 20։)


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «չար դև, սատանայ» Ա. թագ. իա. 7. որից առնելով ունին նեստր Առաք. պտմ. 27 նէսար Նար. էջ 244, նիե-սեր, նեսեր Կիւրղ. թգ։

• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։

• Ուղիղ մեկնեցին նախ. ՀՀԲ և ՆՀԲ. բայց վերի ձևով ունի Carrière (խօսեց Արևելագիտական 11ր։ ժողովին, որից էլ ՀԱ 1897, 316 և Արձագանք 1897, 107)։ Վերջին անգամ Macler ՀԱ 1927, 613։

NBHL (4)

ՆԵՍԱՐ կամ ՆԷՍԱՐ. Բառ եբր. նէէսսարան. νεεσσαράν, νεεσάρ neessaran. գրի եւ ՆԻԵՍԵՐ, ՆԵՍԵՐ. որպէս Լլկեալ, այսահար. (թ. սարալը) կամ լլկիչ՝ այսչար.

Նեղեալ նեսարաւ առաջի տեառն, դովեկ ասորի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 7։)

Փախիցեն նէսարք ներհակք՝ ստապատիրն ստորնականաց. (Նար. ՟Ղ՟Բ։)

Եւ էր անդ ոմն ի ծառայիցն շաւուղի նեղեալ ի նիեսեր։ Նեղեալ ի նեսեր, փոխանակ ասելոյ՝ թէ վասն մեղաց. (Կիւրղ. թագ.։)


Նեստորական, ի, աց

adj. s.

Nestorian.

NBHL (1)

ՆԵՍՏՈՐԱԿԱՆ ՆԵՍՏՈՐԱՅԻՆ. Սեպհական նեստորի. եւ աղանդոյ նորա. կամ ՟Գ. Հետեւօղ նեստորի. որ եւ ՆԵՍՏՈՐԻԱՆՈՍ։ (Պտմ. պէսպէս։ Յայսմաւ.։ Ոսկիփոր.։ Խոսրովիկ. եւ այլն։)


Նեստորականութիւն, ութեան

s.

nestorianism.


Definitions containing the research ս : 10000 Results

Բարեհամբոյր

adj.

agreeable, amiable, graceful, polite, civil, gentle, tractable, humane, kind, courteous, complaisant, beneficent.

NBHL (3)

Զարմացեալ ընդ գեղեցկութիւն բարեհամբոյր հասակին. (Յհ. կթ.։)

Շնորհեսցի՛ եւ նոցա իմովս ձայնիւ՝ շունչս բարեհամբոյրս. (Նար. ՟Գ.)

Իսկ ոստիկանն դաւաճանօղ կաճառ էր բարեհամբոյր բանիւ. (Յհ. կթ.։)


Բարեհատոյց

adj.

rewarder, that recompenses well, that does good.

NBHL (1)

Անծանօթաբար առ բարեհատոյցսն եղեւ վայելեալ. (Պիտ.։)


Բարեհաւան

adj.

obedient, submissive.

NBHL (5)

Բարւոք սկսեալ. բարեյաջող. բարեբար.

Եղիցի քեզ ապրել՝ ի նուէս նաւի՝ յոր երթասն լիցես (ի փոր կիտին). (Փիլ. յովն.։)

εὑπειθής qui facile obsequitur Դիւրահաւան, անսացօղ. հլու. դիւրալուր.

Հարք բարեսէրք, եւ որդիք բարեհաւանք. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զայս՝ ոչ վասն յանդգնելոց ասէ, այլ բարեհաւանիցն. սկ. գծ.։)


Բարեհնար

adj.

very ingenious, — clever.

NBHL (2)

Բարեպարգեւ եւ բարեհնար է Աստուած. սկ. յհ. ՟Ա. 42։)

Արուեստաւոր բարեհնար. (Նար. ՟Յ՟Դ։)


Բարեհռչակ

cf. Բարեհամբաւ.

NBHL (1)

Աճեցուցեալ զտարփանս նոցա խանդաղատանօք բարեհռչակ բարբառոյն. (Լմբ. պտրգ.։)


Բարեհռչակեմ, եցի

va.

cf. Բարեհամբաւեմ.

NBHL (2)

Զշնորհ նորին առ ամենեսին բարեհռչակեմ։ Զբարեհռչակեալ անունդ հզօր՝ գովելի. եւ այլն. (Նար. ստէպ։)

Զմերս բարեհռչակեն բարեկարգութիւն։ Որով բարեհռչակիմ. (Լմբ. առ լեւոն.։)


Բարեհռչակութիւն, ութեան

s.

cf. Բարեհամբաւութիւն.

NBHL (3)

Եթէ ոչ հանդիպեսցիս բարեհռչակութեան՝ որ յամենեցունց, ոչ համարեսցիս կեանս զկեանսս քո. սկ. յհ. ՟Բ. 37։)

Սովորականաւ թագաւորացն զբարեհռչակութիւնն գոչել կամեցեալք ... զԿոստանդիանոս ամենեքեան միաբան օգոստոս կարդային. (Սոկր.։)

Ոչ միայն անուանցն չափով զբարեհռչակութիւնն ունի, այլ եւ է արդարեւ այսպէս ըստ բնութեան. (Կիւրղ. գանձ.։)


Բարեհրաւէր

adj.

that invites, exhorts to good things.

NBHL (1)

Կանոնս բարեհրաւէրս եւ կենդանատուրս՝ գրեալս հոգւովն Աստուծոյ. (Նար. ՟Ծ՟Ա։)


Բարեձեւ

adj.

of a good shape, well made, genteel;
graceful.

NBHL (7)

εὑσχήμων decorus, honestus Վայելուչ ձեւով. բարետեսիլ. պարկեշտ. համեստ.

Այլ ոմն կին, որ ունէր հանդերձս բարեձեւս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ուր գեղեցիկ ոչ է, եւ ոչ բարեձեւ (է գործն). (Արիստ. աշխ.։)

Կացին մնացին օրինադրեալ պահսն՝ ամենայն բարեձեւ կարգօք։ Բարեձեւ կարգօք վարեն զաշխարհ. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Բ։)

Կարգաւորաբար կայցէ ի բանս բարեձեւս. (Սարգ. յկ. ՟Ը։)

Մի եւ նոյն բարեձեւս բաբելոնի հնոցն՝ եւ բաբելացի անօրինացն բոցանայր. (Փարպ.։)

Բարեձե՛ւ շրջեսցուք, եւ զվերինն խորհեսցուք. (Լծ. կոչ.։)


Բարեձեւութիւն, ութեան

s.

fine figure, gracefulness, decorum.

NBHL (6)

Ոչ ի սակս բարեձեւութեան եւ տարաձեւութեան բանից այժմ եղեւ մեզ դիտողութիւնս. (Պղատ. օրին. ՟Ա։)

Ի վերայ բարեձեւութեան դիմացն ծաղկեալ շնորհք առաքինութեանն։ Տեսանելով զահաւոր կերպարանին նորա բարեձեւութիւն. (Պիտ.։ Նար. ՟Ղ՟Գ։)

Պատէր զամենայն մեռեալս բարեձեւութեամբ. (ռմկ. շէնքով շնորհքով) (Վրք. հց. ՟Ի։)

Իրաւանց եւ արդարութեան հնազանդել յաղագս բարեձեւութեան։ Կործանել զհակառակամարտսն բարեձեւութեան կարգաց եւ կրօնի. (Յճխ. ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Միաբանութեամբ պարսպեալ էք, եւ ամենայն բարեձեւութեամբ փարթամացեալ. (Մագ. ՟Ա։)

Բարեձեւութեամբ շրջել առ արտաքինսն։ Բարեձեւութեամբ վարուց արուեստաւորեալ։ Ամենայն ի ձեզ բարեձեւութեամբ եւ ըստ կարգի լինիցի. (Նիւս. երգ.։ եւ Բրս. հց.։)


Բարեձիր

cf. Առատաձիր.

NBHL (1)

Խրախ լեալ ընդ բարեձիր պարգեւս նորա, եւ ընկալեալ մեծաւ շնորհակալութեամբ. (Յհ. կթ.։)


Բարեմարդիկ

adj.

coaxer, cajoler, gallant, complaisant;
յ— լինել, to please, to flatter, to coax, to cajole, to adulate.

NBHL (3)

ԲԱՐԵՄԱՐԴԻԿ ԼԻՆԵԼ. εὑπροσωπῆσαι honestam speciem habere Բարի ձեւանալ առ մարդիկ. մարդահաճել. երեսպաշտութիւն ընել

ԲԱՐԵՄԱՐԴԻԿՔ. κολοκεύοντι adulantes Մարդահաճոյք. շողոմարարք. երեսպաշտներ.

Ի դէպ է՝ թէ կամեցաւ երթալ հարիւրապետն, եւ արգելին հրէայք բարեմարդիկք, մեք երթամք ասեն, եւ ածեմք. սկ. մտթ.։)


Բարեմարդութիւն, ութեան

s.

flattery, adulation, complaisance.

NBHL (2)

Մարդահաճութիւն. մարդելուզթիւն. կեղծաւորութիւն. ըստ յն. προσωπεῖον vultus fictus, larva այն է պատրուակ. դիմակ.

Եւ այլք զբարեմարդութիւնն ի բաց ձգլով՝ գլխովին (այսինքն մերկագլուխ) վարին ի չարիս. սկ. յհ. ՟Բ. 14։)


Բարեմիտ, մտաց

adj.

sincere, ingenuous, frank, naive;
innocent, good, well disposed.

NBHL (10)

ἁθῷος innocens, εὑγνώμων proba mente praeditus, fidelis Ոյր միտք են բարի եւ անկեղծ. ողջամիտ. առողջախորհուրդ. անխարդախ. միամիտ. հաւատարիմ. բարէմիտ ու բարէսիրտ.

Եւ ո՛չ ազատիլն յայնպիսի ախտէ՝ բարեմիտս արար զնոսա. (Իգն.։)

Բարեմիտ ունկնդիր (հնազանդ) մեռեալս յարուցանէ. (Կլիմաք.։)

Ոչ ոք բարեմիտ եղեւ առ մեզ, թէպէտ եւ բազում ամօք բնակեցան առ մեզ. (Լաստ. յիշ.։)

Կայծ մի փոքրիկ յանդունդս անկեալ՝ վաղվաղակի շիջանի. սոյնպէս եւ տրտմութիւն ի սիրտս բարեմտաց. սկ. ՟բ. կոր.։)

Զծառայս՝ ոչ յորժամ կապեալս ունիցիս, բարեմիտս կարծիցես զնոսա. (Մաշկ.։)

Բարեմիտ իցէ բնութեամբ, եւ սիրելւոյ ումեք կամ ընտանւոյ տուրս տացէ արտաքոյ վաստակոց եւ երախտեաց։ Երբեմն բարեմիտ գոլով տամք, եւ երբեմն յեղափոխեալ յայնց բարուց՝ զղջանամք զտալն. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ի զուարճութիւն բանասիրի, եւ բարեմիտ ընթերցողի. (Յիսուս որդի.։)

Բարեմիտ խորհրդոց է՝ ոչ հեռանալն, եւ այլն. (Բրս. յուդիտ.։)

Բայց դու մի՛ ակն ունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել. (՟Բ. Մակ. ՟Է. 19.) իմա՛ անվնաս, իբր անմեղ։


Բարեմոյն

adj.

peaceable, flexible, good-natured, good-humoured.

NBHL (3)

Ունօղ զմոյն բարի, այսինքն զկայտառութիւն, զառողջութիւն, զքաջութիւն. կայտառ.

Սիրտ ուրախ՝ բարեմոյն առնէ. ( կամ սիրտ բերկրեալ՝ բարեմոյն առնէ) առն հոդածի՝ ցամաքեն ոսկերք. (Առակ. ՟Ժ՟Է. 22. յն. առնէ բարւոք ունել։)

Բարեմոյն կայ, այսինքն ի բարի մտածութիւն, եւ առանց հոգոց եւ ամբոխման, զօրըստօրէն բաւական համարելով։ (Ուր Լմբ. մեկնէ այսպէս.)


Բարեմոռաց

adj.

unthankful, ungrateful.

NBHL (2)

Սիրտ բերկրեալ բարեմոռաց ոչ առնէ զանձն իմաստնոյ. (Համամ առակ.։)

Բարեմոռացն աստուածամոռաց է. (Վրդն. առակ.։)


Բարեմտաբար

adv.

ingenuously, frankly, naively.

NBHL (5)

Բարեմտութեամբ. անկեղծութեամբ. հաւատարմութեամբ. ի բարի սրտէ. սիրով.

Ծառայք հաւատարիմք զհաւատացեալն (բան) բարեմտաբար կատարելագործեն. (Մաքս. եկեղ.։)

Զդուզնաքեայս բան առ ի մէնջ ընկալցիս բարեմտաբար. սկ. լս.։)

Իսկ յասելն ի գործսն (բռնաւորին) խորամանկէր. յն. բարեմտեալ. իմա՛ կուսակից կամ անձնատուր լեալ։

Ես՝ որք բարեմտաբար առ իսն լինին, զշնորհս հոգւոյն սրբոյն բաշխեմ։ (Եփր. աւետար.)


Բարեմտութիւն, ութեան

s.

sincerity, innocence, goodness, indulgence.

NBHL (12)

Եւ Խնդմտութիւն. զուարթութիւն. սիրտ անդորր.

Ահա Աստուածքն ո՛րչափ բարեմտութիւնս ցուցանեն առ քեզ. (Ճ. ՟Ա.։)

εὑγνωμοσύνη, εὕνοια bona mens, aequitas animi, benevolentia, εὑθυμία hilaritas Ունելն զբարի միտս եւ զսիրտ. ողջամտութիւն. անկեղծութիւն. միամտութիւն. պարզամտութիւն. անչարութիւն. բարէհոգիութիւն, բարեսրտութիւն, անխարդախութիւն.

Քաղցրութիւն, հեզութիւն, բարեմտութիւն. (Արիստ. առաք.։)

Հաւանի (Աստուած), յորժամ բազմութիւն հանդերձ բարեմտութեամբ աղաչիցէ զնա։ Որք բարեմտութեամբ զսխալանս իւրեանց ասիցեն, ընդունի. սկ. անոմ.։)

Այսու ամենայնիւ բարեմտութեամբ յուղարկեալք յաշխարհէ. (Եղիշ. ՟Ա։)

Ասէ, ոչ գիտէք, որո՛յ հոգւոյ էք. որպէս ամենայն ուրէք, եւ աստ ի բարեմտութիւն կրթէ զնոսա։ Բարեմտութեամբ հաւաստի պատմիչ լինին. (Իգն.։)

Եւ որպէս Բարեսիրութիւն. մարդասիրութիւն. գթասիրութիւն. ներողամտութիւն.

Զտիտոս՝ զոր առաքեացն, հանդերձ բազում բարեմտութեամբ ընկալան. սկ. ՟բ. կոր.։)

Արժան է եւ ընդ մայրն յաղագս բարեմտութեանն խնամոյն զարմանալ. (Փիլ. լին.։)

Եթէ սիրով ոք տայ (զողորմութիւն), եւ բարեմտութեամբ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Եւ Միամիտ հնազանդութիւն. հլութիւն, կամ զգաստութիւն.


Բարեյարմար

adj.

well adjusted, well agreed;
symmetrical.

NBHL (2)

Առ ի լինել յարմարումն քնարի՝ պարտ է զամենայն աղիսն բարեյարմարս գոլ. (Սահմ. ՟Գ։)

Յորում բարեյարմար մեծն Աղեքսանդրիա է շինեայ քաղաք. (Խոր. ՟Գ. 62.) որ լինի եւ մ. իբր εὑαρμόστως apte


Բարեյօժար

adj.

well inclined, very willing, benevolent.

NBHL (1)

Բարւոք կամ քաջ յօժարեալ. յօժարամիտ առ բարին. բարեսէր.


Բարենշան, ից

adj.

of good sign;
signalized, remarkable, famous.

NBHL (6)

Իբրեւ գրովք ոմամբք բարենշանիւք յօդացեալք. (Նիւս. երգ.։)

Փողեցէ՛ք ասէ ի նոր ամսեան փողով ի բարենշան աւուր տօնի մերոյ. (Բրս. պհ.։)

Ծնաւ բարենշան որդի մի, եւ անուանեաց զանուն նորա Ներսէս. (Մեսր. երէց.։)

Հռաքս ոմն անուն ... մարդասէր յոյժ բարենշան բարեհամբաւ. (՟Բ. Մակ. 37։)

Օր բարենշան՝ զուարթութեամբ պատրաստեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ. 28։)

Բարենշան նշան յաղթութեան առաջի աչաց տեսանէին. (անդ. ՟Ժ՟Բ. 11։)


Բարեշէն

adj.

well settled, rich, happy, prosperous.

NBHL (2)

Բարեշէն երջանիկ պերճացեալ փափկացեալ. սկ. ես.։)

Զբարեշէն երկիրն՝ անմարդի արարեալ. (Լաստ. ՟Բ։)


Բարեշնորհ

adj.

agreeable, charming.

NBHL (6)

εὕχαρις, εὑχάριστος gratiosus Շնորհալի, շնորհազարդ եւ վայելուչ. հաճոյական. շէնք շնորհք ունեցօղ, սիրուն.

Թէ զամաչեցեալս յառաջ մատուսցես՝ բարեշնորհ։ Պուետիկոս ոմն բարեշնորհ։ Զիա՞րդ բարբառիմ զբարեշնորհին։ Բարեշնորհ ծաղիկդ. (Նար.։)

Բարեշնորհ երեւեալ, եւ սիրեցեալ ի նոցանէն. (Ճ. ՟Ա.։)

Խրատն՝ բարեշնորհիցն (կամ բարեշնորհացն) զա՛րդ է, իսկ վատաշնորհիցն՝ ապաւէն. սկիփոր.։)

Կամ Որ առթէ այլոց բարի բարի շնորհս.

Սրբութեամբ գերապատուեալ՝ բարեշնորհ իւրոց վիճակելոցն. սող. ՟Գ. 7։)


Բարեշնորհութիւն, ութեան

s.

bounty, goodness;
gracefulness, elegance, charms.

NBHL (3)

Յար եւ նման յն. ձայնիս εὑχαριστία , վարի եւ ի մեզ որպէս Շնորհ, եւ Շնորհալի գոլն. եւ Շնորհակալութիւն, կամ գոհութիւն. եւ Խորհուրդ սուրբ հաղորդութեան.

Թագաւորին յայնժամ առանձինն բարեշնորհութիւն էր։ Այդ գումարտակ բարեշնորհութեան քոյդ պարգեւաց. (Լաստ. ՟Գ։ Նար. ՟Լ՟Է։)

Զայս կնդրուկ բանի ... մատուցեալ՝ յաւէժ ընծայեցուցանեմք այսու բարբառով բարեշնորհութեան. (Նար. ՟Հ՟Է։)


Բարեշունչ

adj.

mild (speaking of the wind), the mild zephyr.

NBHL (3)

Առաքեա՛ ի յանդս մեր զցօղ քաղցրութեան եւ զօդս բարեշուչս. (Եփր. քրզ.։)

Նմանութեամբ ասի.

Բարեշունչ բանք. այսինքն քաղցրաբարբառ. կամ շնչեալ, ազդեալ ի հոգւոյն սրբոյ. (Նար. առաք.։)


Բարեշուք

adj.

splendid, magnificent;
superb, graceful, pretty;
venerable;
modest, chaste, bashful;
առնուլ զիւրեաւ ծածկոյթ —, to cover one's self with a veil for modesty.

NBHL (5)

cf. ԲԱՐԵՁԵՒ՝ ըստ ամենայն առման. εὕσχημος

Այր բարկացող՝ ոչ բարեշուք. (Բրս. բարկ.։)

Որ հոգայ զաշխարհիս, ո՛չ եւս է կոյս, եւ ոչ բարեշուք. սկ. ՟ա. կոր.։)

Իսկ զբարեշուք կանանցն խայտառականս զի՞նչ պիտոյ է մեզ ընդ գրով արկանել. (Լաստ. ՟Ի՟Ա։)

(Ոմն ի մարց) ոչ ծածկոյթ բարեշուք զիւրեաւ առեալ ի դառնութենէն. (Նիւս. մկ. բեթղ.։)


Բարեշքութիւն, ութեան

s.

cf. Բարեշքեղութիւն.

NBHL (1)

Ասացեալ զմարմնոյն բարեշքութիւն (կամ բարեշքեղութիւն). (Պիտ.։)


Բարեչափութիւն, ութեան

s.

exactness, beauty, exact proportion.

NBHL (3)

Բարեչափութիւն անդամոց՝ հանդերձ վայելուչ գունով՝ գեղեցկութիւն առնէ մարմնոյ. (Նիւս. բն.։)

Ի բարեչափութենէ հասակի. (Սկեւռ. լմբ.։)

Արդարութիւն դարձեալ օրհնաբանի Աստուած, որպէս ամենեցունց ըստ արժանաւորութեան բաշխելով զբարեչափութիւն եւ գեղեցկութիւն եւ բարեկարգութիւն. (Դիոն. ածայ.։)


Բարեպաշտ, ից, աց

adj. s.

pious, religious, devout.

NBHL (12)

εὑσεβής pius, religiosus որ եւ ԲԱՐԵՊԱՇՏՕՆ. Որ բարիոք պաշտօն մատուցանէ, կամ ծառայէ Աստուծոյ. երկիւղած յԱստուծոյ, աստուածապաշտ, պաշտօնասէր. արդար. ուղիղ. բարեկրօն. հակադրեալ ամբարշտի եւ անօրինի, հեթանոսի եւ չարափառի.

Տէր Աստուած Իսրայէլի, յոյս բարեպաշտին։ Ցանկութիւնք ամբարշտաց չար են, արմատք բարեպաշտաց հաստատունք են։ Ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են.եւ այլն։

Ի բարեպաշտաց այս ամենայն հեռի եղիցի. (Սիր. ՟Ի՟Գ. 16։)

Նմանութիւն Աստուծոյ է բարեպաշտն եւ արդարն գոլ՝ հանդերձ խոհեմութեամբ. (Սահմ. ՟Զ։)

Եկեղեցիք բարեպաշտաց՝ տաճարք աղօթից։ Զբարեպաշտաց պղտորես զլսելիս. (Յհ. իմ. պաւլ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Բարեպաշտ արքային Տրդատայ։ Թէոդոս մեծն՝ բարեպաշտ եւ աստուածասէր։ Վասն բարեպաշտ թագաւորաց, եւ աստուածասէր իշխանաց. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Ժմ.։)

Առն բարեպաշտի։ Նախնոյն քո բարեպաշտի։ Բարեպաշտ կաթողիկոսն։ Բարեպաշտ եպիսկոպոսօք. (Փարպ.։)

ԲԱՐԵՊԱՇՏ. իբրու Բարեպաշտական. որ եւ ԲԱՐԵՊԱՐԻՇՏ ասի.

Որ (ինչ) ոչ է ըստ տեառն կամաց, չէ՛ բարեպաշտ, այլ՝ դառնացուցիչ. (Խոսր.։)

Աստուածահաճոյ վարուք, եւ բարեպաշտ հաւատով. (Յհ. կթ.։)

Բարեպաշտ փութով տօնասէր անձանց. (Պիտ.։)

ԲԱրեպաշտ կրօնիւք կերպարանին՝ առ ի զպարզամիտսն խաբելոյ. (Լաստ. ՟Ի՟Բ։)


Բարեպաշտեմ, եցի

vn.

to be religious, to lead a pious life, to do good works.

NBHL (10)

Պատմելով նոցա (այսինքն Պօղոս՝ աթենացւոց) Աստուած, զոր բարեպաշտելն նոքա մեհենին պատուով կարծեցին. (Առ որս. ՟Դ։)

Յորոց ամենասուրբ երրորդութիւնդ երկրապադեալ բարեպաշտի։ Հաճեցար զմերոյս ազինս բարեպաշտիլ առ քեզ. (Մաշտ.։)

Եկիր բարեպաշտիլ առ աստուածսն. (Ճ. ՟Ա.։)

Համարձակին բարեպաշտել, բայց շրթամբք միայն. (Առ որս. ՟Զ։)

Ի միջոյ ամբարշտաց համարձակիմ բարեպաշտել առ քեզ Աստուած. (Յհ. իմ. ատ.։)

Այսպէս եւ դու՝ զբան հաւատոյն՝ տնօրինական, այս երկոքումբք բարեպաշտեա՛ փառատրական. որ է դաւանել բանիւ եւ գործով. (Երզն. ոտ. երկն.։)

Ըստ կամաց երկնաւոր տեառնն բարեպաշտել. (Խոսր.։)

Ի բարեպաշտելս իմում գայթակղիմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Քրիստոնէութեանս օրինօք բարեպաշտեալ են. (Մխ. դտ.։)

Այսպէս խորհի բարեպաշտօղն առ Աստուած. (Ճ. ՟Բ.։)


Բարեպաշտութիւն, ութեան

s.

piety, religion;
բարեպաշտութեամբ, cf. Բարեպաշտաբար.

NBHL (14)

εὑσέβεια pietas, religio Պաշտօն բարի առ Աստուած. որ եւ աստուածապաշտութիւն, երկիւղածութիւն, առաքինութիւն. ուղիղ հաւատք, եւ բարի վարք.

Զհանգամանս բարեպաշտութեան ուսոյց գրովք սրբովք։ Զամենեսին որսալ հոգեւոր ուռկանաւն առ բարեպաշտութիւն։ Աստուածասէր թագաւորն տրդատիոս բարեպաշտութեամբ սպասաւորեալ՝ երկիւղած գտանիւր. (Յճխ.։ Ագաթ.։)

Բարեպաշտութեամբ սորա Քրիստոս խնայեա՛ ի մեզ. (Շար.։)

Զյաղագս բարեպաշտութեան մարտն մարտուցեալք. (Փիլ. քհ.։)

Գանձ է՝ որ առ Աստուած բարեպաշտութիւն։ Մեծավայելուչ եւ փառաւորեալ է բարեպաշտութիւն. (Աթ. ՟Ը։)

Զբազում կռապաշտս դարձոյց ի բարեպաշտութիւն, եւ մկրտեաց. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Ե.։)

Զաստուածեղէնսն՝ բարեպաշտութեամբ իմասցուք. (Աթ. ՟Ը։)

Բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս քեզ տեառնդ ծառայելով ի կեանս յայսմիկ. (Ժմ.։)

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ որպէս Մեծարանք. սպաս. հարկիք, ծառայութիւն. θεραπεία cultus, obsequium

ԶՄարիամայ ընդունի (Քրիստոս) զբարեպաշտութիւնս արարչապէս. (Մամբր.։)

ստիկանն առաքեաց պարգեւս առ Սմբատ արքայ, զի) գուցէ գտանիցի ինչ արքայի ի պահեստի, եւ այսպիսի բարեպաշտութեամբ յայտ եկեալ առցէ. (Յհ. կթ.։)

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ. ըստ յն. եւ լտ. ոճոյ՝ է եւ Պարտուապատշաճ պաշտօն առ ծնօղս, եւ առ հայրենիս. εὑσέβεια pietas

Առ հայրենիսն եւ ծնողսն՝ որովք լինի եւ բարեպաշտութիւն, մասն գոլով արդարութեան. (Արիստ. առաք.։)

Ճառդ՝ բարեպաշտութիւն երեւեցուցանէ առ հայրն։ Կատարեալ ցուցանեն յերկոսին ծնողսն բարեպաշտութիւն. (Փիլ. լին.։)


Բարեպաշտուհի, հւոյ

adj.

pious, religious.

NBHL (3)

Բարեպաշտուհին աղլայիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Եւ զբարեպաշտուհի կին նորին (իշխանին սիւնեաց). (Յհ. կթ.։)

Եղբայր մօր սորա երջանկի եւ բարեպաշտուհւոյ. (Նար. խչ.։)


Բարեպաշտօն

cf. Բարեպաշտ.

NBHL (6)

cf. ԲԱՐԵՊԱՇՏ, ըստ ՟Ա նշ. εὑσεβής pius

Կոռնելիոս հարիւրապետ՝ բարեպաշտօն եւ երկիւղած զԱստուծոյ՝ ամենայն տամբ իւրով։ Կոչեաց զինուոր մի բարեպաշտօն ի սպասաւորացն իւրոց. (Գծ. ՟Ժ. 1. 7։)

Կին իմաստուն եւ բարեպաշտօն՝ օրհնեսցի. (Առակ. ՟Լ՟Ա. 30։)

Զերեւելիսն ի կանայս զբարեպաշտօնս գերեալ. (Յհ. կթ.։)

Եւ ըստ ՟Բ նշ.

Այն եղագլխութիւն, ուր կանայք քան զնոսին ի բարեպաշտօն գործառնութեանն. (Վահր. յար.։)


Բարեպատեհ

adj.

very convenient, proper, decent, fit, worthy.

NBHL (2)

Եկն եհաս ժամ բարեպատեհ՝ գրել ինձ. (Նար. ՟Հ՟Է։)

Բարեպատեհ ձայն, կամ տեսողութիւն, պատահմունք, ամք. (Նար. ստէպ։)


Բարեպարիշտ

cf. Բարեպաշտ.

NBHL (4)

cf. ԲԱՐԵՊԱՇՏ ըստ ՟Ա եւ ՟Բ նշ. (հակառակն Ամբարշտի) εὑσεβής, εὑσεβέστατος pius, piissimus

Ամբարիշտ ցուցաք զսատանայ, իսկ բարեպարիշտ՝ զօրէնսն Աստուծոյ (եւ զօրինապահս). (Լմբ. սղ.։)

Բարեպարիշտ ծերունին աննա ընդ Սիմէոնի մարգարէացաւ. սկիփոր.։)

Ի մարդկանէ զքեզ տեսցեն միայն բարեպարիշտ։ Ցո՛յց քոց փափագողաց զմիոյ որովայնի քո զբարեպարիշտ զշիրիմն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. մակաբ.։)


Բարեվայելուչ

adj.

becoming, conformable, convenient, proper, handsome, pretty;
graceful.

NBHL (7)

εὑπρεπής decorus, decens, speciosus Քաջայելուչ. բարեյարմար. բարեձեւ. բարետեսիլ. գեղեցիկ. ազնիւ, պատուական.

Բարեվայելուչ եւ ցանկալի է աշխարհն աղուանից ամենագիւտ շահիւք ի բարձրաբերձ կոհակացն կաւկասայ. (Կաղանկտ.։)

Փոխանակ նոցա զբարեվայելուչսն եւ զօգտակարագոյնսն ի տեղւոջն արձանացուցանել. (Յհ. իմ. ատ.։)

Ոչ ընդերկարեաց նախահայրն մեր ի դրախտին բարեվայելուչ բարձրութիւնն. (Լմբ. սղ.։)

Առաքեաց զիւր ... արագագիրն բարեվայելուչ. ((այսինքն է զԵւգրափոս, որ է ըստ յն. գեղեցկագիր) Ճ. ՟Ա.։)

Իբր մ. Բարեվայելչապէս.

Բարեվայելուչ հանդիպի. այսինքն ի դէպ գայ. (Աթ. ՟Ը։)


Բարեվիճակ

adj.

well settled, fortunate.

NBHL (3)

Ունօղ զբարի վիճակ. վիճակեալ բարւոյ մասին. բարեյարմար. բարեզարդ. բարեկարգ. բարեբաստիկ.

Բարեվիճակ կեանք։ Բարեվիճակ պաշտօն. (Լմբ. սղ.։)

Բարեվիճակ կանոնք (աստուածային)։ Բարեվիճակ հարթութիւն՝ զուգակշիռ հաւասարութիւն (երրորդութեան). (Նար. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ը։)


Բարետիպ

adj.

becoming, proper;
of good figure, genteel.

NBHL (2)

ἁγαθότυπος boniformis Ունօղ զտիպ կամ զտպաւորութիւն բարի. բարեձեւ. բարետեսիլ. վայելուչ.

Հրեշտակն է հայելի մաքուր, ընդունելով զբոլոր գեղեցկութիւնն բարետիպ աստուածատեսակութեանն. (Դիոն. ածայ.։)


Բարետոհմ, ից

adj.

that is of good family, noble, illustrious.

NBHL (6)

Արանց բարետոհմից աթոռակցութիւնն գովեալ. (Առ որս. ՟Ը։)

Բարժանէ զլաւն ի վատթարէն, թէպէտեւ են բարետոհմիցն ծնունդք. սկ. հռ.։)

Նուաստից, բարձրագունից, բարետոհմից (կամ բարետոհմաց), անազգեաց։ Կոյս ոմն էր ի բարետոհմից եւ ի զգաստից. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կիպր.։)

Զսա փառաւորեն հրեշտակք յաղագս բարետոհմ պայծառութեանն. (ա՛յլ յն. տոհմակից. συγγενής ) (Ածաբ. մկրտ.։)

ԲԱՐԵՏՈՀՄ. Որոյ տոհմականքն այսինքն արդիւնքն կամ բերք են բարի.

Տացուք որպէս այգի քաջաբեր եւ բարետոհմ, մի՛ փուշ, այլ՝ խաղող. (Սարկ. հանգ.։)


Բարետոհմիկ

cf. Բարետոհմ.

NBHL (5)

cf. ԲԱՐԵՏՈՀՄ ըստ ՟Ա նշ.

Բարետոհմիկ ... եւ ապատոհմիկ։ Բարետոհմիկք, եւ անարգք։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն. (Պիտ.։)

Զայս առ բարետոհմիկսն ասէ, որ արտաքնովն պայծառանային. սկ. ՟ա. կոր.։)

Նմանութանմբ, կամ ըստ ՟Բ նշ. ասի.

Ծնունդս բարետոմիկ. (Վրդն. յանթառամն.։)


Բարետոհմութիւն, ութեան

s.

nobility;
noble birth;
grandeur;
fertility.

NBHL (8)

Նախատես զիս, վասն զի զինուոր եմ, այլ իմացեալ ծանիցես զբարետոհմութիւն ազատութեան իմոյ. (Ճ. ՟Բ.։)

ԲԱՐԵՏՈՀՄՈՒԹԻՒՆ. Յաստուածային անձինս է Համապատիւ համագոյութիւն.

Ծնունդ մշտնջենաւորի հօրն՝ յա՛յտ է, զի կալցի զծնողին բարետոհմութիւն՝ մշտնջենաւոր գոլով իբրեւ զնա։ Զհայրենական զբարետոհմութիւն ունելով եւ պահելով յինքեան՝ ճշմարտէ զասելն, որ ետես զիս՝ ետես զհայր. (Կիւրղ. գանձ.։)

Ոչ տոհմից փառաւորութիւն փառաւոր է առ Աստուծոյ, այլ՝ առաքինութեամբ բարետոհմութիւն. (Յճխ. ՟Ի։)

Բարետոհմութիւն՝ փոխանորդութիւն ազգի իւրոյ յառաքինութիւն. սկիփոր.։)

Տեսեալ զբարետոհմութիւն վերին գաւառին՝ երանէ զայնոսիկ՝ որ զաւակս առաքինութեան ունիցին ի սիոն. (Սարգ. յկ. ՟Գ։)

Զբարետոհմութիւն հոգւոց՝ ինքնիշխանութեամբ թշուառացուցանեմք. (Լմբ. սղ.։)

Զի մի՛ սերմն օտարոտի ապականեսցէ զմերս բարետոհմութիւն։ Զի մի՛ ի հակառակութենէն բարետոհմութիւնն (սիրոյ) աղաւաղեսցի. (Լմբ. ատ.։)


Բարերար, աց

adj.

beneficent, benefactor, friend, obliging, indulgent, favourable, kind.

NBHL (18)

εὑεργέτης, εὑεργετήσας, ἁγαθοποιῶν, ἁγαθός benefactor, benemeritus, bonus Արարօղ զբարիս. բարի եւ բարեսէր եւ բարեգործ առ այլս. մարդասէր եւ երախտաւոր. աղէկութիւն ընօղ.

Պարզապէս զԱստուծոյ ասի, որ միայն է պարգեւատու ամենայն բարեաց ամենայն արարածոց.

Օրհնեցից զտէր զբարերարդ իմ։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ։ Տէր բարերար՝ քաւիչ լեր ամենայն սրտից ուղղոց։ Բարերա՛ր է Աստուած ի վերայ համբերւղաց իւրոց։ Զի գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, բարեսէր, բարերար։ Եւ զհոգի քո սուրբ զբարերար ետուր նոցա իմանալ զօրէնսն.եւ այլն։

Բարերար եւ բազումողորմ Աստուած։ Տէր բարերար. եւ այլն. Ժմ.։ Բարերար ամենայն բնութեան մարդկան. (Ագաթ.։)

Արարիչն բոլորեցուն եւ բարերար։ Որպէս բարերարն է ւ քաղցր, այսպէս եւ ահագին է. բարերար է՝ ըստ որում Աստուած է. ահագին է՝ վասն զի տէր է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Եւ զմարդկանէ ասի պէսպէս օրինակաւ.

Եւ զբարերար քաղաքին՝ իբրեւ զվնասակար իրաց արքունի կշտամբելով. (՟Բ. Մակ. ՟Դ. 2։)

Ի խորհրդոց իւրոց ուղղեսցի այր բարերար. (Առակ. ՟Ժ՟Դ. 14.) յն. բարի. որպէս ռմկ. աղէկ մարդ։ Նոյնպէս իմա՛ եւ ի սոսին.

Յիշեա՛ տէր ... զչարարարս, զբարերարս. (Ժմ.։)

Լայնաբար ասի եւ զայլոց իրաց, որպէս Բարի ինչ, եւ առիթ բարւոյ, յորոյ ի լաւութեան լինի վայելել.

Պատուիրանն սուրբ եւ արդար եւ բարերար. (Հռ. ՟Է. 12։)

Վճարիլ ի բարերար լուսոյն. (Փարպ.։)

ԲԱՐԵՐԱՐ. ըստ որում Բարեգործ, որ ըստ ինքեան առնէ զբարին.

Ի բարերար արարչէն չար ինչ չիք լեալ։ Չլսել բարերարին պատուիրանի. (Եղիշ. ՟Բ։)

Տէր եւ հատուցանօղ բարերարացն՝ բարիս, եւ չարարարացն՝ չարիս. (Ագաթ.։)

ԲԱՐԵՐԱՐ. ա. որ եւ ԲԱՐԵՐԱՐԱԿԱՆ, ի, աց. ἁγαθός, ἁγαθώτατος bonus, -a;
benignus, benignissimus Որ ինչ սեպհական է բարերարի կամ բարերարութեան. մարդասիրական.

Ի մարդասիրութենէ բարերար կամաց քոց. (Ագաթ.։)

Յերկնայնոցն էութեանց մինչեւ յետինս երկրի թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն յէսս. (Դիոն. երկն.։)


Բարերարեմ, եցի

vn.

to do good, to gratify, to favour, to oblige.

NBHL (6)

εὑεργετέω, εὑποιέω benefacio Բարի առնել (ըստ ոճոյ սուրբ գրոց). բարիս կամ երախտիս առնել. բարերար կամ երախտաւոր լինել. աղէկութիւն ընէլ.

Առաքինութեան յատուկ է բարերարելն զարժանաւորսն. (Արիստ. առաք.) որ է հելլենաբանութիւն. այսինքն բարիս առնել արժանաւորացն։

Որք զտեսեալն յինքեանց իմաստս բարերարեն ներքնոց. (Վրդն. սղ.) այսինքն բարերարապէս հաղորդեն։

Ի քոյոցդ խրատեալ բանից, եւ բարերարեալ քոյդ ողորմութեամբ. (Նար. ՟Լ՟Թ։) Այլ առաւել սովորաբար ասի.

Քրիստոս էր այն՝ որ ... բարերարէր նոցա (յանապատի). (Ագաթ.։)

Բարերարեա՛ հզօր։ Քո է բարերարելդ առ մեզ եւ առ նոսին. (Նար. ստէպ։)


Բարերարութիւն, ութեան

s.

benefit, bounty, good, beneficence, kindness, favour, service, pleasure, gratification, liberality.

NBHL (15)

ԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆ. որպէս Բարեգործութիւն ըստ ինքեան. գործք բարիք.

Աւանդեսցեն զիւրեանց ոգիս բարերարութեամբք. (՟Ա. Պետ. ՟Դ. 19։)

εὑεργεσία, εὑεργέτημα, εὑποιΐα, ἁγαθοποιΐα beneficentia, beneficium Բարեգործութիւն առ այլս. երախտաւորութիւն. երախտիք. բարեսիրութիւն. աղէկութիւն.

Կարօտեալք գտին զբարերարութիւն ի քումմէ բարերարութենէդ։ Զքո բարերարութեանդ զչափ առեալ։ Բարերարութեամբն տալ յերկնից ձեզ անձրեւս։ Որք զբարերարութիւնն յանձին ունիցին։ Զբարերարութիւն եւ զհաղորդութիւն մի՛ մոռանայք.եւ այլն։

Ամենասուրբ երրորդութեանն բարերարութիւնքն դարմանօք իւրովք էր եւ առ արարածս իւր, եւ է. (Յճխ. ՟Զ։)

Բարերարութեանն առաքինութիւն այն է, յորժամ այլքն ի նմանէ վայելեսցեն։ Եզնիկ.։

Բարերարութիւն է ստուգիւ, որ առ անարժանսն է. (Խոսր.։)

Պարգեւք՝ վաստակոցն են փոխատրութիւնք , իսկ ողորմութիւնք՝ մեղուցելոյս բարերարութիւնք. (Նար. ՟Ժ՟Գ։)

Կամ Բարերար բնութիւն. մարդասիրութիւն. քաղցրութիւն. բարութիւն. որպէս յն. ἁγαθότης bonitas, benignitas

Առ ի յայտնելոյ զիւրոյ զբարերարութեանն հանդէս. (Եզնիկ.։)

Անցո՛ ի մէնջ զցասումն ... բարերարութեամբ քով. (Ժմ.։)

Յուսալով ի գթածութիւն բարերարութեանդ քո. (Խոր. ՟Գ. 57։)

Շնորհեսցէ մեզ բարերարութիւն ձեր զայր մի. (Փարպ.։)

Լուսաբորբոք եւ անշէջ լապտերք՝ այսր աւուր բարերարութեան արարչին ստեղծուածք եւ պարգեւք. (Նար. առաք.։)

Լծակից խնդրեաց բարերարութեան իւրոյ՝ զհաւատսն մեր. (Նար. ՟Ժ. որ հայի եւ ի ՟Ա նշ։)


Բարերջանիկ

adj.

blissful.

NBHL (4)

εὑδαίμων, εὑτυχής, μακάριος felix, felicissimus, beatus Յոյժ երջանիկ. բարեբաստիկ. երանելի, եւ երանաւէտ.

Բարերջանիկն եւ ա՛յն՝ որ ըստ առաքինութեան կեայ. (Սահմ. ՟Ը։)

Պարք բարերջանկաց. այսինքն երկնաւորաց. (Խոր. վրդվռ.։ եւ ՃՃ.։)

Ոչ բարերջանիկ գոլ նմա եհաս։ Բարերջանիկ հօրդ. (Մագ. ՟Ժ՟Է. ՟Կ՟Զ։)


Բարերջանկութիւն, ութեան

s.

blissfulness;
good fortune, happiness.

NBHL (4)

Երջանկութիւն մեծ. բարեբաստութիւն. սրտի դիւր. անդորրութիւն.

Ունայնանայ մարդոյ բարերջանկութիւն ի կենցաղս։ Յուսաս դու յԱստուած, եւ նա առաջնորդէ քեզ ի բարիս, եւ ես այնու հետեւմամբն ի բարերջանկութեան։ Սիրոյն բորբոքումն, եթէ առ Աստուած՝ բարերջանկութեամբ, եւ եթէ յախտս՝ թշուառութեամբ. (Լմբ. ժղ.։ Լմբ. առակ. եւ այլն. ստէպ։)

Եւ իբր Լաւութիւն. կամ բարեմասնութիւն.

Յոլովս առ այս եւ ընդարձակ նիւթ բարերջանկութեան ի շինուած յարմարութեան գովեստի էր գտանել. (Սկեւռ. լմբ.։)


Բարեփառ, աց

adj.

glorious, illustrious, splendid, magnificent.

NBHL (11)

Յայնժամ վարդապետն բարեփառ, յորժամ աշակերտն դիւրահաւան։ Բարւոք վաստակոց՝ պտուղ բարեփառ. սկ. ղկ. եւ Ոսկ. յադամ.։)

Յամենայնի բարեփառ եւ բարեբախտիկ եղեալ, եւ յաղթօղ էր նշանաւ խաչին. (Վրք. սեղբ.։)

Բարեփառ եւ արժանի սքանչանալոյ ցուցեալ զհնազանդութիւն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Արին բարեփառ՝ աշտէին նիզակաւ ի մահ սատակէ։ Այս մարտիկ բարեփառ՝ այսմ ասպարիսի. (Նար. ՟Հ՟Ա. եւ Նար. մծբ.։)

Թէ ոչ եւ նախանձն եւս բուռն եհար զբարեփառացն. յն. զբարերջանկացն. (Նիւս. կուս.։)

Զանթուելիսն ամբարձեալ բարեբախտութիւնս ... զբարեփառսն կացրդեալ մարդիկ։ Բարեփառ երջանկութիւն, կամ շինութիւն, գրդանք, կամ հրամանք. (Պիտ.։)

Որ առ ներխոհեմսն բարեփառ թուին ամուսնութիւնքն։ Զբարեփառ կենցաղն որսալ. (Պղատ. օրին. ՟Զ. եւ ՟Ժ՟Բ։)

ԲԱՐԵՓԱՌ. Քաջափայլ հանդիսացեալն ի վարդապետութեան. ուղղափառ, եւ ուղղափառական.

Բարեփառ առաջնորդն մեր։ Բարեփառ առաջնորդին մերոյ յեռոթէոսի։ Խորհրդազգած լինէին բարեփառ հարքն մեր։ Զբարեփառ մեր հարսն, որք նախ քան զօրէնս եւ յետ օրինաց, հրեշտակք հանէին առ աստուածայինսն. (Դիոն. ստէպ։)

Բարեփառ հաւատով երջանկացեալ ի Քրիստոս. (Յհ. իմ. եկեղ.։)

Որոց հնար էր զբարեփառ ընտրել պողոտայ, ընտրեցէք զխոտորնակն եւ զփշաբեր. (Գէ. ես.։)


Բարեփառութիւն, ութեան

s.

splendour, grandeur, magnificence, majesty.

NBHL (11)

εὑκλεία, εὑκοσμία, εὑδαιμονία splendor nominis, gloria, felicitas Բարեփառն գոլ՝ ըստ ամենայն առման. փառք եւ պանծանք. շուք մեծ. շքեղութիւն. երջանկութիւն. բարեզարդութիւն, բարեբաստութիւն.

Բարեփառութեամբ զնոսա յուղարկէ. (Խոր. ՟Գ. 57։)

Ինձ փառս համարիմ զբարեփառութիւն դորա. սկ.։)

Զկեանս, եւ զբարեփառութիւն, եւ որ ինչ ըստ մարմնոյ մեծութիւն, եւ հեշտութիւնք, յիշեցուցանելով. (Սարկ. լս.։)

Յամենայն բարեփառութենէ մերկ եւ կողոպուտ. (Լաստ. ՟Ժ։)

Այսքան յառաջագոյն յափշտակեմ զբարեփառութիւնն. (Ածաբ. ի կիպր.։)

Առաքինութեան քան զամենայն ինչ ընտանեգոյն է բարեփառութիւն։ Զէին խնդիր ոչ թողցուք, զհանճար գիտութեան նորա՝ կատարած բարեփառութեան գոլ սովորեալք (այսինքն ուսեալք)։ Կատարած բարեփառութեան՝ յառ Աստուածն նմանութիւն. (Փիլ.։)

Բարի բազում քաղաքաց եւ հրամանքս այս, զի նախապատուիցեն զառ ի բազմաց բարեփառութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

ԲԱՐԵՓԱՌՈՒԹԻՒՆ. որպէս Ուղղափառութիւն.

Բան՝ զոր հարցէք, ո՛վ բարեփառութեան հարցափորձող՝ աստուածապահ տէր (Աշոտ պատրիկ). (Դաւիթ բագր.։)

Արձանացեալ ի ձեզ աստուածային հաւատ բարեփառութեան. (Կանոն.։)


Բարեփորձ

adj.

well tried, — proved.

NBHL (6)

εὑδόκιμος probus, probatis, et laudatus Փորձ եւ ընտիր. քաջահաճոյ. գովելի գտեալ փորձիւ. հանդիսացեալ. պանծալի.

Բարեփորձ վկայիւքն նոցա վարեալք. (Նիւս. բն.։)

Բարեփորձ հարքն այսու ամբողջ հաստատեցին. (Լմբ. պտրգ.։)

Բարեփորձ եղեալ զինուցդ ձերոց ամենայն ուրեք։ Սովորեալք բարեփորձ լինել, ոչ մարմնական զէնս շարժեալ. (Պրպմ.։)

Ոչ աշակերտացն, որք բարեփորձք լինին, փառս ընծայել, այլ՝ Աստուծոյ. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

Որովք բարեփորձն լինել սովորեցաք, նոքումբք երեւիմք թէ՝ եւ յիշատակի եմք արժանի. (Մէկն. Ղեւտ.։)


Բարեքեմ, եցի

va.

to hide, to veil, to dissimulate.

NBHL (3)

Բարիոք պաճուճել, սեթեւեթել. պատրուակել. առագաստել.

Յունաց մատենագիրք կամ քաղդէացիք զախտն բարեքեն, (այսինքն զնաբուգոդոնոսորոյ պատժիլն) ... եւ Աստուած անուանեն զմոլորութիւնն՝ որ եմուտ ի նա. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ եթէ անուամբք բարեքողք եղեն խոստացեալ երանութիւնքն, այլ՝ առնելեաց երանութեանցն. (Եփր. համաբ.։)