Your research : 78 Results for տի

Entries' title containing տի : 904 Results

Definitions containing the research տի : 1613 Results

*Ճոթ

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։


*Մատ

• «մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձևագած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. մատնուլ «մո-տենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ եր-թալ, մօտենալ» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. թգ. և ծն. մատուցանել ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. սրանցից են մատուցական Ագաթ. մատու-ցիչ Եփր. ել. ղևտ. թղթամատոյց Աբր. մա-միկ. և Ճառընտ. ինքնամատոյց Նիւս. բն. դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12. դժուարամատչելի Արծր. յառաջամա-տոյց Կոչ. Ոսկ. յհ. ա. 30. սրբամատոյց Ա-գաթ. զոհամատոյց Կաղանկտ. նպաստամա-տոյց Կորիւն. նաւամատոյց, խնդրամատոյց (նոր բառեր) ևն։ Թերևս նաև մատք «երա-զափորձութի՞ւն» Եւագր. իա.։ Տե՛ս նաև մա-տարկայ։-Արմատի երկրորդ ձևն է ՄԱՒՏ = ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական լա-րաբերութիւնն ունի, ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mād-«հանդիպիլ, պատահիլ, մօտը գնալ» արմատից, որ և ու-նէր mod-, məd-ձևերը. ժառանգներից ու-նինք հսլ. mōt «հանդիպում, հաւաքոյթ, հասարակական ժողով», անգսք. ge-mōt, հին սաքս. mōt, մբգ. muoz «նոյն նշ.». հիսլ. mota, գոթ. gamotjan, անգսք. metan, անգլ. meet «հանդիպիլ, պատահիլ». mee-ting «պատահում, հանդիպում, տեսակցու-թիւն, հաւաքում, ժողով», moot «վիճաբա-նիլ, հակաճառել» ևն (Pokorny 2, 304)։

• ՆՀԲ բոլորը հանում է մատն կամ մօտ ձևից, իսկ մատք թերևս որպէս լտ. mador «խոնաւութիւն, գիշութիւն, թացութիւն»։ Windisch. 23 մատուցա-նել ձևը՝ մատնել, մուծանել, մուտ բա-ռերի հետ՝ ազգակից է դնում լտ. me-dius ձևին։ Մորթման ZDMG 31, 437 մատուցանել=բևեռ. madutini։ Խորե-նացու մար ամատ ձևը ուզելով մեկնել հայերէնով (որովհետև մար հայերէն է), Vetter ենթադրում է որ Խորենացու ժա-մանաև ոռյութիւն ունէր ամատ «եկաւ» բառը (հմմտ. Ամատունիք՝ ըստ Խորե-նացւոյ «եկք»). և այս բառը մեկնում է ամ=սանս. am «երթալ» արմատից՝ ատ կտր. եզ. գ. դէմքի վերջաւորու-թեամբ։ Այս կարծիքը քննելով Հ. Ն. Ա. ևնթառոում է որ ամատ կազմուած է ա կատարեալի յաւելուածով (հմմտ. ե-

• հառ) մատ ձևից, որ *մատանեմ բայի կտր. եզ. գ. դէմքն է. նոյն արմատից կազմուած են ուրիշ յօդերով մատնում, մատչիմ ևն. (երկուսն էլ տե՛ս ՀԱ 1894, 199)։ Հիւնք. մօտ բառից։ Ուղիղ մեկ, նութիւնը տուին Pedersen, Հայ. դր. լեզ. 124 և Scheftelovitz BВ 29, 28, համեմատելով ի մէջ այլոց գոթ. ga-mōtjan «հանդիպիլ» բառի հետ։ (Այս բառը Bugge և Meillet կցել են հյ. մուտ արմատի հետ, բայց այժմ Meillet BSL հտ. 26, N 79, էջ 4 չունի այս կար-ծիքը)։


Մետրապոլիտ (լտաց)

• Ուղիղ մեկնութեան ծանօթ է հներից Լմբ. մատ. 83. «Երիր դաս աստիճանի եկեղեցւոյ մետրապօլիտք, որ թարգմա-նին մայրաքաղաքացիք»։ Նորերից ու-ղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Գոմէզ (գոմիզոյ)

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յետոյ, ՆՀԲ, Lag. Beitr. bktr. Lex. 29։-Հիւ-բըշ. 128 աւելորդ տեղն է յիշում բելուձ., gvamis «լուացքի մէջ գործածուած մի փոքր բոյս», հայերէն գոմէզ «խոտի տե-սակ» անգոյ բառի առթիւ։


Գրգլի (լիք, լեաց)

• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։

• ԳՒՌ.-Երև. գլգլիլ «հագուստի մաշուիլ, կտրտուիլ, քուրջ դառնալը»։


Դափնի (նւոյ)

• = Յն. δαφνη, δαφνος «դաինի», δασνίς, -ίδος «դափնու պտուղը». այս բառի ծագումը յայտնի չէ՝ ըստ Boisacq, 168, Walde, 418 յոյն ձևերից δασνη տալիս է հյ, դափնե, δαφνις > դափնի, δαφνίδος>դափնիդ. իսկ մեր բ-ով գրուած ձևերը յետին տառադարձու-թեան արդիւնք են։ Յունարէնից փոխառե-ալ են նաև վրաց. իմերել. დაუნი դափնի, թրք. [arabic word] defne, զւռ. [arabic word] tefne (որիս մհյ. թէֆնէ Վսակ. 174), նաև tafla, tailan, հսւ. dafina, բուլգ. dafinū, սերբ. dafina ալբան. dahn ևն։-Հիւբշ. էջ 345։


Դուրճ

• ԳՒՌ.-Ազլ. ղրուն «պատի մէջ փորուած եռանկիւնաձև դարակ. հիւճրէ»։

• «նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։


*Քով

• ԳՒՌ.-Պահուած է Ախց. Ակն. Ասլ. Արբ. Երղ. Եւդ. Զթ. Խր. Խրբ. Կս. Հզ. Մշ. Ննխ. Չրս. Պլ. Սչ. Տր. «մօտը, կողքին» իմաստով. բայց կայ նաև նիւթական իմաստով. ինչ-պէս քովս կցաւի Պլ. Տիգ. «կողքս ցաւում է»։


Օփրանտ

s.

offering.

• ՀՀԲ դնում է լատինից։ ՆՀԲ «բառ գաղղ. ի լտ. ofertum»։


Աղաւնի (նւոյ, նոյ, նեաց)

• Ինճիճեան, Հնախօս. Գ 21 աղու ունի։ Peterm. 29, 42 ասոր. ❇ уaunā, եբր. [hebrew word] yaune «աղաւնի» բառից փոխա-ռեալ։ Klaproth, Asia pol. 105 գոթ. ahaks։ Bötticher, Arica 67. 4Ո5 balon։ Lag. Urgesch. Arm. 768 հա-մարում է թէ բառը կազմուած է labi ար-մատից՝ a մասնիկով, ինչպես որ նոյն արմատից դնում է օսս. balōn, լատ. pal-čιmes. columba, հսլ. golabī հոմանիշ-ները՝ կազմուած ava, upa, cum մաս-նիկներով։ Lag. Arm. Stud. § 53 մեր-ժում է այս. և ասորի ու եբրայական ձե-վերին աւելացնում է պրս. [arabic word] vana «վայրի աղաւնի», ասելով թէ այս բա-ռերի մէջ անշուշտ մի կապ կայ. և թէ ա՛յն ժողովրդին է վերաբերում բառը՝ որ ընտելացրել է աղաւնին։ Bugge KZ 32, 1 աղաւնի բառի առաջին նշանակու-կութիւնը դնում է «սպիտակ» և ըստ այսմ մեկնում է լտ. albus, օսկ. alafo, յն. αλφός, ἀλωφους «սպիտակ» ձևերով, ինչպես որ սլաւ և գերման լեզուներումն էլ «կարապ» ծագում է նոյն albho-«սպիտակ» բառից. հմմտ. հսլ. lebedi, հբգ. albiz, հիսլ. alft ևն։ Müller SWAW 84 (1877), 226 օսս. balan, ինչ. լիթ. balaudis=հսլ. lebedi։ Pokorny 1, Չ3 մերժում է լտ. albus ևն ձևերի հետ դնել հնխ. albho-«սպիտակ» բառից։ Հիւնք. յն. ἐλένη (Հեղինէ) յատուկ ա-նունից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 աղու հաւ. Մառ ИАН 1915, 940 սվան. մուգւ «աղաւնի» ևն։ Պատահական նմա-նութիւն ունին լազ. ալիոնի «mouette» և կազանի թթր. [arabic word] āγuvun «կաքաւ»։

• ԳՒՌ.-Պլ. աղավնի-խուշ (միայն կրօնա-կան պատմութեանց մէջ. վերջին մասն է թրք. quš «թռչուն»). Հճ. աղվmնի, Ակն. Ռ. աղվընի, Զթ. աղվընը, աղվընը, Սեբ. աղվը-նիգ, Խրբ. աղվընիգ, Ննխ. աղվէնիք, աղու-նիք, Տիգ. mղվընիք, Ալշ. յէղվընեգ, Մկ. Մշ. էղվընիկ, Ագլ. ըղօ՛նի, Երև. Ջղ. աղունիկ, Տփ. աղունակ, Գոր. Վն. յեղունիկ, Սլմ. յէ-ղունիկ., Ոզմ. յէղունէկ, Ղրբ. յեղօ՛նէ՛գ։, ղօ՛-նէգ, Պրտ. եղվընագ։ -Աղաւնի բառը միակ բացառութիւնն է, որ արդի լեզուի մէջ չէ վե-րածուած *աղօնի ձևին, մինչդեռ ուրիշ ա-մէն տեղ աւ երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Այս պատճառաւ Հիւբշման (անձնական) կարծում է թե հին հայոց աղաւ-նի բառը հնչւում էր *աղաւընի։ Այս ենթա-դրութիւնը հաստատւում է գւռ. աղվընի, աղվընիկ, աղվընը ևն ձևերով, որոնք ենթադրում են հնագոյն *աղուանի կամ *ա-ղաւրնի. բայց սրանց հետ միաժամանակ անհրաժեշտ է ընդունել նաև ճիշտ աղաւնի հնչուած մի ձև, որից կանոնաւորապէս յա-ռաջ է եկել *աղօնի և սրանից էլ Տփ. Վն. Ոզմ. Ղրբ. գաւառականների օ, ու պարունա-կող ձևերը։


Քաւդեայ (դէից)

s.

magian, magician, wizard.

• ՆՀԲ քաւդեայ բառից։ Lag. Armen. Stud. § 2354 համարում է քաղդեայ բառի փափկացածը, ղ>ւ ձայնափո-խութեան համար օրինակ բերելով ատոր. [hebrew word] ivdā=ildā և [hebrew word] šνšlā= [hebrew word] šlšlā ձևերը։ Տէրվ. Altarm. 20 սանս. khav «թքել», յն. ϰοϰύαι «մեռելոց ոգիք», ϰοής «հմայող, կիւս», գոթ. skavas «հարցուկ», հսլ. čudo «հրաշք» բառերի հետ՝ հնխ. skudh արմատից. նոյն ընդ քաւել <հնխ. eku։ Հիւբշ. 318 վարանում է նոյն դնե-լու քաղդեայ բառի հետ։ Հիւնք. յն. ϰiβ

• δηλος «խարդախ»։ Մառ, 1) Ocнов. Taбл. էջ 5 իրար կցելով քաղդէացի և քարթվելի «վրացի» բառերը՝ հանում է յաբեթական արմատից. 2) Haдnиcъ Capдуpa, էջ 17 Խալդի Աստուծոյ անու-նից։


Քեծ

adj.

faint, weak, languid.

• «թոյլ, անզօր, վախկոտ, տկար». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Ոսկ. եփես. 919. «Դու զվատի և սյոռոյ և զքեծի զօրականի բանս խօտիս»։


Քեռի (ռւոյ, ռեաց)

s.

uncle (mother's brother).

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 221 և Էմին, Քերակ. էջ 40 քոյր բառի քեռ սեռականից։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 656 և Arm. St. § 294 ի մաս-նիկով քոյր բառի՞ց. հմմտ. հպլ. swiri «մօրեղբօր կամ մօրաքրոջ որդի»։ Իսկ Arm. Gr. 504 իմաստի տարբերութեան պատճառով մերժում է կցել քոյր բա-ռին։