Your research : 20 Results for փակ

Entries' title containing փակ : 99 Results

Definitions containing the research փակ : 153 Results

Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Ջուխտ

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Շմ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ջուխտ, Ախց. Կր. ջ'ուխտ, Սեբ. ջ'ուխդ, Ռ. չուխդ, Մկ. ջօխտ, Գոր. Ղրբ. ճօխտ.-Հմշ. չուխտագ, Ասլ. չիւխդագ, չիւխդայ «ջուխտակ», իսկ Զթ. ջ'ուխդօգ, ջ'ուխդոգ «պաստեղ»։-Թուրքերէնից և քրդերէնից նոր փոխառութեամբ՝ Սչ. ջուֆդ՝, Պլ. չիֆդ, Տիգ. չութ, Վն. չիւֆթ, Ննխ. ջիֆթ, ջուֆթ. ջութ։-Նոր բառեր են՝ ջուխտեքեան, ջուխ-տահաց, ջուխտակուիլ, ջուխտէշ, ջուխտու-փարտ, ջուխտուկենտի, ջուխտակապ, ջուխ-տակակապ, ջուխտակար, ջխտալափակ, ջխտակեմ, ջխտանոց, ջխտանց, ջխտկուկ, ջխտկագլուխ ևն։


Վակժոյժ

• . առանձին չէ գործածուած. ոճով ունինք վակժոյժ լինել «ամուր փակչիլ, բռնել ու կպչիլ» Վեցօր. 69, 87. Ոսկ. փի-լիպ. ժ. և մ. ա. 12. վակժուժել «նոյն նշ.» Փիլ. ել. Ոսկիփ.։