very pretty, very handsome, charming, very genteel;
extremely agreeable, most beautiful.
· Calfa
Ամենագեղեցիկ յօրինեալ պարս։ Ամենագեղեցիկ պատճառ, կամ ախորժակ, կենդանագրութիւն, բարեբախտութիւն, վայր. (Պիտ.։)
Զպարկեշտս զայս եւ զամենագեղեցիկ վկայիցս ասպարէզ. (Բրս. գորդ.։)
ԱՄԵՆԱԳԵՂ եւ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ. πάγκαλος pulcherrimus Ամենեւին գեղեցիկ. չքնաղ. վայելչագեղ. գովելի. ցանկալի. խիստ աղուոր, շատ աղէկ, ըռինտ. փէք կիւզէլ.
omniscient, most wise, all-wise.
· Calfa
Ամենագէտ է ամենայնի (յն. նախագէտ է էիցն). (Կոչ. ՟Զ։)
Ո՛չ զի ուսանիցի ամենագէտն (յն. զամենայն նախատեսօղն) (Սեբեր. ՟Է։ եւ Ոսկ. մ. ՟Բ. 6. 14։)
Ամենագիտին չէր ի ծածուկ։ Անցանել զամենագէտ երեսօքն (այս ինքն զամենատես աչօքն) անհնար է։ Ամենագէտ հոգւովն. (Ագաթ.։)
ἑπόπτης, πάντα προειδώς. inspector, omnia praevidens եւ այլն. Ամենայնի գիտակ, ճանաչօղ, տեսօղ. ամենատես՝ սեպհական Աստուծոյ. ամմէն բանի գիտցօղ՝ տեղեակ. հեմէտան.
Ամենագիտին հայեցեալ ի դարձս իմ. (Փարպ.։)
Միթէ չունիցի՞ զամենագէտ գիտութիւն, որով զամենայն գործս իբրեւ ի գրի գրեալ ունի. (Ոսկ. ես.։)
Զմարդոյ ասի՝ իբր իմաստուն ամենայնիւ. բազմահմուտ. ալիմ.
most praise-worthy, very laudable, most commendable.
· Calfa
ԱՄԵՆԱԳՈՎ եւ ԱՄԵՆԱԳՈՎԵԼԻ. Ամենայնիւ գովելի. ամենայն գովութեան արժանաւոր. ամմէն կերպով գովելու. փէք մէմտուհ.
Ամենագով հայրդ բաղձալի։ Ամենագով սուրբն։ Ամենագով այր ցանկալի՝ մայրդ ընդ որդւոյդ նահատակի։ Յամենագովն՝ յանկոխն ի թշնամեաց ի Կոստանդինուպօլիս. (Գանձ.։ Ոսկիփոր.։ ՃՃ.։)
Զվարս եւ զսքանչելիս զամենագովելի եւ զերիցս երանեալ վարդապետին։ Ամենագովելի թագաւորքն մեր քրիստոնեայք են. (Վրք. ոսկ.։)
very hard, burdensome, very troublesome, severe.
· Calfa
Ամենադժնդակ, եւ լի չարեօք այր։ Իբրու զայս ամենադժնեայ. (Պիտ.։)
Ամենադժնեայ մեքենայք. (Ճ. ՟Ա.։)
Դաւող եւ վնասակար, եւ ամենադժնեայ իրք է ցանկութիւն. (Տօնակ.։)
very difficult, grievous, rigid.
· Calfa
ԱՄԵՆԱԴԺՈԽ ԱՄԵՆԱԴԺՈՒԱՐ. παγχάλεπος. perdifficilis, gravissimus Դժոխըմբեր յոյժ յոյժ. դժուարին եւ ծանր ամենայն իրօք. անբերելի. անտանելի, շատ դժար. փէք. կիւճ. թէհամմիւլ օլունմազ.
Դժնեա՛յ է. այլ այն ամենադժոխ է։ Ամենադժոխ է եւ մանկանցն երկբայութիւնն (ի շնացեալ մօրէ). (Փիլ. ՟ժ. բան.։)
Ոչ եթէ մահ դժնեայ է, այլ որք լինին ի վերայ հիւանդութիւնք, եւ ամենադժուար հիւանդութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)
cf. Ամենադժոխ.
· Calfa
ԱՄԵՆԱԴԺՈԽ ԱՄԵՆԱԴԺՈՒԱՐ. Դժոխըմբեր յոյժ յոյժ. դժուարին եւ ծանր ամենայն իրօք. անբերելի. անտանելի, շատ դժար. փէք կիւճ. թէհամմիւլ օլունմազ.
Դժնեա՛յ է. այլ այն ամենադժոխ է։ Ամենադժոխ է եւ մանկանցն երկբայութիւնն (ի շնացեալ մօրէ). (Փիլ. ՟ժ. բան.։)
Ոչ եթէ մահ դժնեայ է, այլ որք լինին ի վերայ հիւանդութիւնք, եւ ամենադժուար հիւանդութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)
pantheon.
· Calfa
ԱՄԵՆԱԴԻՒՑ կամ ԱՄԵՆԱԴԻՑ ՄԵՀԵԱՆ. Մեհեան երեւելի ի Հռովմ միով բացագլուխ գմբեթաւ կառուցեալ ի Մարկոսէ Ագրիպպայ ի պատիւ ամենայն չաստուածոց. որ այժմ է տաճար սուրբ Աստուածածնի՝ թագուհւոյ ամենայն սրբոց.
Պանթէոնն՝ որ է ամէնադիւց մեհեան, ի փայլատականց սատակեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)
very amusing, full of pleasure.
· Calfa
Լի ամենայն զուարճութեամբ. բերկրապատար. սիրտը ճխացնօղ.
omnipotent, all-sufficient;
most powerful, very strong.
· Calfa
παντοδύναμος, πανσθενής, πάντα ισχύων. omne superans, omnipotens Որ յամենայնի եւ ամենայնի զօրէ, իշխէ. ամենակարօղ. որ ամմէն բան կրնայ ընել, ամմէն բանի ուժը հասնօղ. հէր շեյէ գատըր.
Ամենազօր, ամենայն իրաց բաւական։ Ամենազօր ձեռն քո, կամ բան քո. (Իմ. ՟Է. 23։ ՟Ժ՟Ա. 18։ ՟Ժ՟Ը. 15։)
Իբր ամենայաղթ. եւ ամենայնիւ զօրաւոր.
Մեծամուր. անվանելի. եւ կարօղ ըստ կարի առ ամենայն գործ.
omnipotence.
· Calfa
Ամենազօրութեան աստուածայնոյն կենդանութեան. (Դիոն. ածայ.։)
Յայտնեա՛ զամենազօրութիւն քո. (Ճ. ՟Ա.։)
king of the universe, the Creator.
· Calfa
Աստուածպետութիւն կոչէ ամենայն ուրեք զամենաթագաւոր երրորդութիւնն. (Մաքս. ի Դիոն.։)
Աստուծոյ ամենաթագաւորի զվայելչականն հատուսցես գոհութիւն։ Ամենաթագաւորն Աստուած՝ որ ամենայն բարութեանց է տուիչ. (Կիւրղ. եէմի թղթ.։)
Զամենաթագաւորն զՔրիստոս եւ զտուօղ բարութեանց ամենայն գործք օրհնեցէ՛ք. (Հարցնափառ.։)
very unfortunate, most miserable, most calamitous.
· Calfa
πανάθλιος, ταλαιπώτερος. miserrimus, valde miser ac aerumnosus Ամենայն իրօք թշուառ եւ ողորմելի. հիքացեալ. չուառական. խեղճին խեղճը. փէք սէֆիլ. զավալլը. միսքին. գութսուզ.
of general assembly.
· Calfa
ԱՄԵՆԱԺՈՂՈՎ ՏՕՆ, կամ ՇԱՀԱՎԱՃԱՌՔ. πανήγυρις (յորմէ ռմկ. փէնայիր, փանայըր, իբր տօնանմա) panegyris, coetus publicus, celebritas publica, nundinae, pompa. Տօն մեծահանդէս. ալայ. զիննէթ. եւ տօնավաճառ.
Զենլի պատարագօք, եւ ամենաժողով տօնիւք։ Փութա՛ պսակիլ զբարգաւաճ պսակն, զոր եւ ոչ մի ամենաժողով տօնք մարդկան տանել կարացին։ (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)
Յայսմ աւուրս սրբութեան պահոց՝ ամենաժողով տեառնաժողով շահավաճառք մարգարտին լուսոյ եւ ականցն պատուականաց. (Եփր. ի ՟խորդս.։)
Ուր իցէ ժողով ամենայն բազմութեան. աշխարհախումբ. տե՛ս եւ ԱՄԵՆԱԽՈՒՄԲ, ԱՄԵՆԱՀԱՆԴԷՍ. բոլոր ժողովրդով. ումումի. զիննէթլի. πάνδημος. publicus, plebejus, universus
that takes care of all his creatures, all-provident.
· Calfa
Ամենայն խնամով խնամօղ բոլորից. նախախնամօղ. զամմէնքը հոգացօղ, ամմէն պէտընայօղ.
all-consuming.
· Calfa
ԱՄԵՆԱԾԱԽ. Ամենայն ծախիւք եղեալ. անխնայ. բազմածախ. առատաբաշխ. բազմապատիկ. շատ ծախքով՝ ըստըկով եղած. չօգ հարճլը. մասրաֆլը. փահալը, պօլ. παντοδαπός կամ παντοδαπής (ի δαπανή ծախք. եւ δάπενον գետին) sumtuosus, pretiosus, omnigenus
Որ զամենայն ինչ ծախէ եւ մաշէ, կամ այրէ տոչորէ ամենայն իրօք. բոլորովին էրօղ մրկօղ, փճացնօղ, ամմէն բան հատցընօղ.
Զամենածախն յայտնատեսիլ։ Ամենածախ հրովն. (Նար. ՟Ի՟Ը. եւ Նար. խչ.։)
Անօթք ամենածախք՝ ոսկեղէնք եւ արծաթեղէնք։ Տունս ստանան մեծամեծս, լցեալ զնոսա ամենածախ գանձիւք. (Բրս. հայեաց.։)
preserving or governing all things, omnipotent, all-powerful.
· Calfa
Գո՞յ Աստուած ամենակալ (յն. հարուստ կամ հզօր δυνάστης ) յերկինս. այո՛, գոյ տէր ամենազօր (յն. նոյնպէս) կենդանի. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 3։
Ասի ամենակալ՝ աստուածպետութիւնն, որպէս զամենայն կալլով, եւ անխառնաբար կարգաւորացելոցն տիրելով, եւ որպէս ամենեցունց փափագելի եւ տռփելի գոլով. (Դիոն. ածայ. ՟Ժ։)
Ամենակալն այն է, որ ամենայնի իշխան է. (Կոչ. ՟Ը։)
Նոյն տէր է ամենեցունց եւ բաւական առ ամենեսին, եւ զամենայն ունի ընդ իւրով իշխանութեամբ. զի ա՛յս է ամենակալն. (Խոսր.։)
Բարեկամքն Յոբայ եւ Եղիուս Աստուծով միայն ամենակալաւ խօսէին ընդ նմա. (Եզնիկ.։)
Իսկ ի սուրբ գիրս ՝ ուր յն. եւ հյ. է ՏԷՐ ԱՄԵՆԱԿԱԼ, ըստ եբր. է զի դնի սէպաօթ, կամ սաբաւովթ (տէր զօրութեանց), եւ է՛ զի սատտայի կամ սադդայի (բաւականն). որք զնոյն միտս ընծայեցուցանեն, որպէս յայտ է ի նախագրելոց։
Ի նոյն բերի եւ այս եւս բացատրութիւն.
Ամենակալ, այս ինքն զամենայն ունող, զգթութիւն եւ զողորմութիւն, զնախախնամութիւն, եւ զամենայն պէտս բարեգործութեան. (Խոսր.։)
παντοκράτωρ. omnitenens (թարգմանի ըստ լտ. եւ omnipotens) Որ զամենայն իբրեւ ի բռին կալեալ ունի տիրապէս. ամենիշխան. ամենատէր. ինքնակալ ինքնակալաց, եւ թագաւոր թագաւորաց. որուն ձեռքն է ամմէն բան. հէր շէյին սահիպի. գատըրի մուդլագ.
Զօրացեալք ամենակալիդ (այս ինքն ամենակարողէդ)։ Եթէ նորոգես, ամենակալ ես. (Նար. ՟Հ. ՟Հ՟Զ։)
ԱՄԵՆԱԿԱԼ, ի, աց. Պիտակաբար դնի որպէս ինքնակալ կամ տիեզերակալ յաշխարհի. որպէս հոգեպէս իշխեցօղ տիեզերաց, եւ որպէս յինքն պարունակօղ զամենայն հաւատացեալս.
Յայդ իսկ որոշեալ զատուցայք յամենակալն ասեմ թագաւորաց. (Պիտ.։)
Ատեան ամենակալաց, ընթեռնու ամենակալաց. վասն որոյ ստիպի այսպէս խօսել. (Դատ. ՟Ե. 10.)
Ի հզօր եւ ամենակալ թագաւորաց եւ բռնաւորացն յատեանս ... Յիրաւի ամենակալք ճանաչին առաքելականն խումբ ... Միտք մեր իբր ամենակալ իմն են, յամենայնի՝ զոր իմանալն կարեն, զնոսին ըմբռնեն ... Յատեանս ամենակալացն, այս է՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, երեք Անձանց՝ եւ միոյ Աստուածութեանն. վասն որոյ եւ ամենակալաց ասաց, եւ ոչ ամենակալի ... (այլ ըստ ՟Ա. նշ. յարէ) Չէ՛ հնար երեք ամենակալ լինել, կամ երկու, այլ՝ մի. զի ամենակալ է՝ որ զամենայնն ունի։
Անկեալ՝ առ ամենակալն կարդային. (՟Բ. Մակ. ՟Գ. 22.) յն. παγκρατής իբր ամենազօր, մեծազօր. preapotens
omnipotency.
· Calfa
Դա պսակ փառաց իմոյ ամենակալութեան. (Պրոկղ. յայտն.։)
Աստուծոյ վայել է մարդասիրութիւնն եւ ամենակալութիւնն. (Կոչ. ՟Զ։)
Ամենակալութիւն ի Հայր եւ յՈրդի եւ ի Հոգի Սուրբ ճանաչի. (Սեբեր. ՟Դ։)
Ես եւ Հայր իմ մի եմք՝ վասն ամենակալութեան, եւ ալն. ԶՈրդւոյ ամենակալութիւն առաքեալն քարոզէ. իսկ զՀոգւոյն ամենակալութիւն մարգարէն ցուցանէ. (Լծ. կոչ.։)
all perfect;
very perfect.
· Calfa
παντέλειος, παντελής. perfectissimus, plenus, integer, universalis Ամենեւին կատարեալ. ունակ ամենայն կատարելութեան. անթերի ամենայն իրօք. ծայրագոյն. անբաւելի. աննիազ. ապենիազ. ամմէն կերպով կատարեալ, անկարօտ. հերդարաֆընտան թէքմիլ, գուսուրսուզ. իհթիաճսըզ.
Ամենակատար եւ ամբողջ լինել քահանային հրամայէ։ Ի թուի դասեալ տասնեկին յամենակատարի։ Տասնեկաւ ամենակատարիւ յանգեցելոց. (Փիլ.։)
Եւ զայս ամենակատարս կանգնեալ տաճարս Քրիստոսի. (Պրպմ. ՟Լ՟Զ։)
Յայսմիկ յամենակատար եւ ի փրկական տօնիս. (Ճշ.։)
Որ զամենայն ինչ կատարէ. հէր շեյի թեքմիլ ետիճի.
cf. Ամենակար.
· Calfa
παντοδύναμος. omnipotens Որ ամենայնի եւ յամենայնի է կարօղ. որ եւ ԱՄԵՆԱԿԱՐ. ամենազօր. ամենահնար. գատըրի մուդլագ. հէր շեյե գատըր.
Զամենակարօղ անունն Աստուծոյ կարդամք ի վերայ. (Յհ. իմ. եկեղ.։)
that saves all;
all-preserving.
· Calfa
Ամենափրկիչ, ամենակեցոյց, որ ակնարկելովն դարմանէ զամենայն արարածս. (Մանդ. ի ծն.։)
most agreeable, very pleasant.
· Calfa
πανάριστος. omnino placens, optimus Ամենայն իրօք հաճոյ, հաճոյական, հաճելի Աստուծոյ եւ մարդկան. ընդունելի. ցանկալի. գովելի. քաջ. ամենալաւ.
Ահա ամենեքին ամենահաճոյքն եւ իմաստունք մեր հարք՝ Աստուածածին անուանեն զսուրբ Կոյսն։ Ամենահաճոյն (կամ ամենահաճելին) Յոբ.։ Ամենահաճոյն այն եւ սուրբն Եզեկիա։ Ամենահաճոյն Պետրոս։ Ամենահաճոյն Պօղոս. (Պրպմ.։)
very savoury, very high-seasoned, most delicious.
· Calfa
Որ ունի զամենայն համ կամ զհամեղութիւն. շատ համով, անուշ անուշ.
very wealthy, very rich, very opulent.
· Calfa
Հարուստ եւ ճոխ ամենայն իրօք. լի ամենայն մեծութեամբ եւ առատութեամբ. խիստ հարուստ. փէք զէնկին.
Զամենահարուստն ունայն ի ստացուածոց իւրոց։ Ամենահարուստ մեծութեամբ յաւէտ պսակեալ։ Ամենահարուստ բարութեամբ՝ ամենեւին ունայն ի չարէ. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Լ՟Դ. ՟Հ՟Ե։)
easiest, very light or easy.
· Calfa
Կարի հեշտին եւ հեշտալի. ախորժելի. քաղցր յոյժ. հեշտ ու թեթեւ, կակուղ, անուշ. խօշ. լադիֆ. հաֆիֆ. միշայիմ.
very ingenious, very artful, very dexterous, skilful, most able.
· Calfa
Գտակ ամենայն հնարից յամենայն դժուարութիւնս. ամենաճարտար, եւ ամենակար. ամենարուեստ. ըստ յն. քաջահնար. քաջարուեստ. εὑμήχανος, ἁριστοτέχνης. industrius, ingeniosus, artificiosus. ամմէն բանին ճարը գտնօղ, խիստ ճարտար. փէք հիւներլի. մարիֆէթլի. ուստա.
Յաղթել ամենահնար չարիս (կամ չարեաց) սատանայի. (ՃՃ.։)
Ամենահնար պատերազմն սատանայի. (Մանդ. ՟Բ։)
most miraculous, very prodigious, wonderful, amazing, astonishing.
· Calfa
Ո՛վ ամենահրաշափառ զօրութիւն աստուածընկալ նշանիս. (Նանայ.։)
ԱՄԵՆԱՀՐԱՇ եւ ԱՄԵՆԱՀՐԱՇԱՓԱՌ. Ամենայնիւ ի վեր քան զհրաշս կամ զկարծիս մարդկան. իբր. յն. παραδοξότατος. qui est praeter omnium opinionem, admirabilis, incredibilis խելքի վեր, խիստ արմննալու, անկարծելի. ճիպ շաշըլաճագ. փէք աճայիպ.
very sinful, most criminal;
great sinner.
· Calfa
Ամենայն մեղօք լի. ամենայն մեղաց պարտական. բազմամեղ. խիստ մեղաւոր, ամմէն յանցանքի տէր.
very sweet, very savoury, very good, very delicate.
· Calfa
Ամեաեւին անոյշ եւ անուշահոտ. ամենայնիւ քաղցր.
Ամենանուշակ անանջատելի բաղդատութեամբ։ Մարմին անպական յամենանուշակ մշտակուսէ, ծոցածին հօր նախայաւիտեան որդի՝ երէկածին մանուկ կուսամօր որդի. (Պիտառ.։)
worst, very bad;
very wicked, very malicious, execrable, abominable.
· Calfa
παμπόνηρος, πάγκακος, παγχάλεπος. pessimus, omnino malus, plane improbus, malignus, molestus Կարի չար (ոք կամ իմն). լի չարութեամբ, եւ առիթ ամենայն չարեաց. վնասակար. դաժան. դժնդակ. գէշին գէշը. գայէթ քէօթիւ. փէք ֆէնա՝ զալըմ. քէմրէք.
Զամենաչար գայլն՝ որ սովոր էր բեկանել զմոլորեալ ոչխարն. (Ոսկիփոր.։)
very deceitful, very fraudulent, very knavish, very roguish.
· Calfa
Պատիր կամ պատրողական ամենայնիւ. խիստ խաբեբայ, խաբօղ.
very venerable, very respectable, very estimable;
right or most reverend;
most honourable.
· Calfa
πάντιμος. honoratissimus Ամենայնիւ պատուելի. ամենայն պատուոյ արժանի, մեծապատիւ, պատուաւոր.
Ամենապատիւ մեծվայելչութիւն. (Պտրգ.։)
very well prepared, quite ready.
· Calfa
Ամենայն իրօք պատրաստեալ. ամենայարդար. ամենակազմ. եւ ամրակազմ. ամմէն կերպով պատրաստ. ապահով, եւ ամուր.
Երկայն յուսոյ ամենապատրաստ տեսութիւն։ Ամենապատրաստ հանդերձեալ՝ ամենեւին անվտանգելի։ Ամենապատրաստն շրջարկութեամբ պաշտպանեալ։ Ամենապատրաստ պնդութեամբ միշտ արձանացայց. (Նար. ՟Ծ՟Բ. ՟Հ՟Թ. ՟Ղ՟Գ։)
that gives to all, generous, liberal;
given to all.
· Calfa
Պարգեւատու ամենեցուն կամ ամենայն բարեաց. ամենապարգեւօղ. ամենաշնորհ.
very modest.
· Calfa
πάναγνος. pudicissimus, castissimus եւ πάνσεμνος. valde venerandus, magnificus Ամենեւին պարկեշտ. համեստ. ամօթխած. եւս եւ՝ նազելի եւ պատկառելի. ամենայն մեծարանաց արժանի. ամենամաքուր. մեծավայելուչ. փէք հիճապլը. հիճապ էտիլէճէք. հիւրմեթլի.
much obliged, much indebted.
· Calfa
Ամենայնիւ պարտաւոր, կամ պարտական պատժոց.
Զամենապարտ ոգիս ընկալայց։ Ամենապարտս մահու։ Առ ամենապարտս ես ներօղ. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Թ. ՟Ծ՟Ը։)
very unclean, most impure, execrable, detestable.
· Calfa
Զայս ահագինս գործելով ամենապիղծդ անձն. (Պիտ.։)
adj. s. notoriously prostitute, abandoned to prostitution.
· Calfa
Ա՛մենապոռնիկ, ընդէ՞ր թողեր զայրն քո. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
very abundant, most plentiful;
very generous, most liberal.
· Calfa
ԱՄԵՆԱՌԱՏ որ եւ ԱՄԷՆԱՌԱՏ. Լի ամենայն առատութեամբ, եւ առատապարգեւ.
Աստուածային ամենառատ գանձուցն հաւատարիմ եւ իմաստուն տնտես. (Ոսկիփոր.։)
holiest, very sacred, very holy;
— Կոյս, the very holy Virgin.
· Calfa
Ամենեւին սուրբ. որպէս աղբիւր ամենայն սրբութեան, սուրբն սրբոց. (Աստուծոյ եւ աստուածայնոց սեպհական) πανάγιος, παναγιώτατος, παναγέστατος. sanctissimus, sacrosanctus
Իբր ամենամաքուր. ամենեւին յստակ եւ ջինջ. անարատ եւ ողջախոհ ամենայնիւ. սրբազան. նուիրական. միւպարէք. էպրէք. մուտատտէս.. πανάγιος, πάναγνος, πανίερος. sanctissimus, castissimus, sacratissimus
Ամենասուրբ Երրորդութիւն։ Ամենասուրբ Երրորդութեանդ վայել է փառք. (Շար.։ Ժմ.։)
Զամենասուրբ սեղանն ուղղէին։ Յամենասուրբ գանձն աստուածային նուիրաց. (Եղիշ. ՟Գ. եւ Յես.։)
most wonderful, very admirable.
· Calfa
Ամենայնիւ սքանչելի, ամենահրաշ. զարմանագործ.
most perplexed, very anxious, very embarrassed;
very irresolute, full of inquietude.
· Calfa
Վարանեալն ամենայն իրօք, եւ վարանեցուցիչ. լի ամենայն հոգով եւ տատամսութեամբ. ցնդեալ, եւ ցնդիչ բոլորովին. անհնարին. խիստ տարտըղնած, շուարած, կամ տարտըղնօղ.
Յոգնապատճառեան ամենավարան (մեղաւորն)։ Ամենավարան տարակուսանաց։ Պատասխանատուութիւնս ամենավարանս։ Զամենավարան ձայն կողկողանաց սրտիս։ Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ՝ ամենավարան բքոյս սասանման. (Նար. լ. ՟Ա. ՟Ի. ՟Լ՟Ա. ՟Հ՟Ա։)
diffused every where, very extensive, most ample.
· Calfa
Տարօղ յինքեան զամենայն. ընդունարան ամենայնի.
most desirable;
most desirous.
· Calfa
Ամենայն իրօք տենչալի, ցանկալի.
Թողուլ զանձկալի եւ զամենատենչ վայրս։ Յամենատենչ եւ անուշահոտ ընթրիսն Քրիստոսի. (Փարպ.։)
all-seeing.
· Calfa
Տեսօղ ամենայնի. ամենահայեաց. ամենանկատ. ամենագէտ. եւ ամենատեսուչ. ամենախնամ.
Ծածուկք մարդկան յայտնի են քեզ ամենատեսդ Աստուծոյ. (Տօնակ.։)
Ամենայնիւ տեսանելի. կարի գեղեցիկ, եւ երեւելի յոյժ.
Հիացեալ զարմանայ ի տեսիլն ամենատես. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
Բազմութիւնք արհամարհք էին, բայց իշխանք արք էին ամենատեսք. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)
all-watchful, that superintends all things.
· Calfa
Ամենայնի տեսուչ, տեսօղ եւ խնամօղ.
Զամենատեսուչ նախախնամութիւն. (Դիոն. ածայ. ՟Ժ՟Բ։)
the Lord or Creator of all things.
· Calfa
Տէր ամենեցուն եւ ամենայնի ամենայնիւ.
Զօրութիւն ամենատեառն Քրիստոսի։ Յայտնի է ամենատեառն տէրութիւնն. (Ագաթ.։)
very skilful, ingenious;
very instructive;
most wise.
· Calfa
πάντεχνος. plane artificiosus, omnimodas artes sciens, πανάρετος. omnis virtutis, vel artis;
omni virtutum genere ornatissimus Քաջարուեստ. ամենաճարտար. ամենահնար. ամենառաքինի. շատ վարպետ. փէք ուստա. հիւներլի. գապիլիյէթլի. մարիֆէթլի. հեզարիֆէնտ. ասի զԱստուծոյ եւ զիմաստութենէ կամ զզօրութենէ նորա. մասնաւոր առմամբ եւ զՍողոմոնէ եւ զՅեսուայ Սիրաքայ, եւ զիմաստուն գրոց նոցա. եւ զամենայն առաքինի անձանց եւ զգործոց։
Ամենարուեստն ասէ, եթէ ոչ զուարճանայ Տէր ընդ կորուստ կենդանեաց. (Ոսկ. ես.։)
Վկայեսցէ ամենարուեստ իմաստունն. (Եզնիկ.։)
Սպասաւոր (այս ինքն տնտես) ամենարուեստ. (Մաշտ.։)
Յեսու Սիրաքայ, որ զկոչեցեալ ամենարուեստ իմաստութիւնն կարգեաց. (Եւս. քր. ՟Բ։)
Ամենասուրբ Երրորդութեանն՝ որ լին է ամենարուեստ բարեօք։ Ամենարուեստ երախտեօք։ Ամենարուեստ քաջութեամբն նահատակեալ։ Ամենարուեստ պահոց, եւ այլն. (Յճխ. ստէպ։)
not at all, by no means, no wise, not in the least;
quite, wholly, totally, entirely.
· Calfa
ԱՄԵՆԵՒԻՆ. Յարի եւ յանուանս, մանաւանդ յածականս՝ պահմամբ նշանակութեան մակբայի, կամ որպէս համակ. ողջոյն. ամենազան, կարի յոյժ. բոլոր, ամմէն կերպ. պիւս պիւթիւն. հէր դիւրլիւ.. παντοδαπός omnigenus, ὄλος. totus
որ եւ ԱՄԵՆԵՒԻՄԲ. (որպէս թէ ամենիւ) այս ինքն ամենայնիւ. ամենայն իրօք. բոլորովին. բոլորովիմբ. իսպառ. բնաւ. σύν πάντι, πάντη, πάντα, ἄπαν , παντελές, παντελῶς, παντάπασιν, καθόλου, ὄλως. omnino, prorsus, totaliter ըստ ամենայնի, ամմէն բանով, ամմէն կերպով, ամբողջ. հէր վեճհ իլէ. պիւթիւն պիւթիւնէ, պիր թամամ. քիւլլիյէն. ճիպ.
Յորժամ արձակեսցէ զձեզ, ամենեւին հանցէ զձեզ աստի։ Օրէն յաւիտենական տեառն ամենեւին կատարեսցի։ Ոչ կարէր ամենեւին ի վեր հայել։ Ամենեւին մի՛ երդնուլ։ Եւ արդ ամենեւին իսկ վատթարութիւն է ի ձեզ։ Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ։ Ամենայնի հաւատայ, ամենեւին (յն. զամենայն) յուսայ։ Պատուիրեցին ամենեւին մի՛ խօսել։ Մոլախոտէ՛ ամենեւին։ Ոչ մերձենայր ամենեւին հուրն ի նոսա. եւ այլն։
Ո՛չ, ամենեւին ոչ. (Լմբ. պտրգ.։) Յորս բացասականքն՝ ռամկօրէն բացատրին, բնաւ, իսկի. հիլ. հիլ պիր վէճհ իլէ. այս ինքն բնաւին ոչ։
ԱՄԵՆԵՒԻՆ. իբր այո՛. եւ կարի՛ իսկ քաջ. զահիր. էլպէթտէ.