Definitions containing the research այ : 10000 results

Գեղաքաղաք, աց

s.

cf. Գիւղաքաղաք.

· Calfa

NBHL (1)

Եկա՛յք երթիցու՛ք եւ յայլ մօտաւոր գեղաքաղաքսն. (Մրկ. ՟Ա. 38։)


Գեղգեղանք, նաց

s.

modulation, melody, trill, shake, quaver.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԳԵՂԳԵՂՈՒՄՆ. μελῳδία melodia Խաղ ձայնից երգոց. եղանակ. բեկբեկումն կամ ոլորք հնչման. քաղցրաձայնութիւն. մեղեդի.


Գեղգեղեմ, եցի

va.

to trill, to modulate, to quaver, to shake, to sing agreeably.

· Calfa

NBHL (3)

μελῳδέω modulor, laudo carmine Բեկբեկ կամ խաղուն ձայնիւ երգել. եղանակել.

Գեղգեղեսցէ զաստուածային երգն։ Ճռուողումն գեղգեղեալ բարբառոյ. (Վրդն. սղ. եւ Վրդն. ծն.։)

Զեռահիւսակն գեղգեղեն սրբասացութիւն. (Նանայ.։)


Գեղգեղումն, ման

s.

cf. Գեղգեղանք.

· Calfa

NBHL (2)

Ո՞ւր քաղցրաձայն երաժշտի, կամ գեղգեղումն եղանակի. (Շ. եդես.։)

Հրաշաձայն եղանակօք՝ պէսպէս գեղգեղմամբ. (Ճ. ՟Ժ.։)


Գեղեր

s. pl. villages.

· Calfa

NBHL (1)

Արուարձանեայք՝ շինանիստք գեղեր. (Վրդն. թուոց.։)


Գեղերփնեմ, եցի

va.

to embellish, to adorn with good colour.

· Calfa

NBHL (1)

ԳԵՂԵՐՓՆԵԼ. Գեղեցիկ երփնիւ կամ գունով զարդարել. վայելուչ նկարել, ներկել.


Գեղեցիկ, ցկի, ցկաց

adj. adv.

handsome, pretty, genteel, gallant, agreeable, smiling, graceful, cheerful;
polite, becoming, proper, decent, light, elegant, happy, good;
—, —ս, — իմն, well, very well, prettily, politely, decently;
bravely, excellently, gallantly;
— դպրութիւնք, fine letters.

· Calfa

NBHL (7)

καλός, -λή, -λόν pulcher, -chra, -chrum;
formosus, καλλίον, κάλλιστος pulchrior, pulcherrimus, ὠραῖος tempestivus, speciosus, decorus, venustus Գեղաւոր. գեղանի. գեղաղէշ. չքնաղ. բարետեսիլ. համեմատ մասամբք՝ հանդերձ լաւութեամբ գունոյ. եւ լայնաբար՝ Վայելուչ, վայելչական, հաճոյական, լաւ, ընտիր. ազնիւ, անոյշ, ախորժելի, գովելի, զարմանալի, քաջ, եւ այլն. աղուոր, սիրուն, աղէկ, ըռինտ, աղէկուկ, տեսքով.

Կոյս գեղեցիկ։ Երինջք գեղեցիկ։ Քաղաքս կամ տունս գեղեցիկս։ Գեղեցիկ ամղան, յօշուած, վէմ, դաշտ, արտօք։ Ծառ գեղեցիկ ի տեսանելի։ Գեղեցիկ էր երեսօք։ Գեղեցիկ տեսլեամբ յոյժ, կամ տեսանելով, եւ այլն։

Միթէ եւ թագաւորաց մարմինք խո՞տ իցեն, կամ կանանց գեղեցկաց, կամ սկայիցն անուանեաց. այո՛, ասէ. (Ոսկ. ես.։)

Առաջնորդ գեղեցկացն, եւ վերնայնոյն առիթ. (Ածաբ. աղք.։)

Ի ծերութեանն գեղեցկի. այսինքն ի բարւոք ծերութեան. (Փիլ.։)

ԳԵՂԵՑԻԿ. մ. καλῶς bene optime Գեղեցկաբար. վայելչապէս. բարւոք. ի դէպ. քաջ.

Կարի քաջ գեղեցիկ եպիմարքոս ասէ, եւ այլն. (Փիլ. լին.։)


Գեղեցկաբան

adj.

well spoken, eloquent, fluent.

· Calfa

NBHL (1)

Վայելչաբան. պերճախօս.


Գեղեցկաբանութիւն, ութեան

s.

fine speaking, eloquence, elegance of expression.

· Calfa

NBHL (2)

Վայելչաբանութիւն. պերճախօսութիւն. ոճ զարդարուն, ողորկ.

Ձեւ մերոյ (յոյն) լեզուոյ ոչ հանդիպի յարմարութեան եբրայական գեղեցկաբանութեան. (Նիւս. երգ.։)


Գեղեցկագեղ

adj.

very pretty, graceful, charming.

· Calfa

NBHL (1)

Վայելչագեղ. գեղեցկատեսիլ.


Գեղեցկագոյն

adj.

very pretty, — agreeable, genteel, graceful, charming.

· Calfa

NBHL (4)

καλλίων, -ίον, κάλλιστος pulchrior, melior , -ius, εὑπρεπέστερος decentior եւ այլն. Առաւել կամ տիրապէս գեղեցիկ. լաւ. լաւագոյն. բարեվայելչագոյն.

κάλλιστα optime Կարի՛ գեղեցիկ կամ վայելչապէս. բարւոք.

Գեղեցիկք եւ մանկանց առ բռնաւորն բանքն, եւ քան զգեղեցկագոյնսն գեղեցիկք. բայց գեղեցկագոյնք եւ մօրն յորդորականք. (Ածաբ. մակաբ.։)

Գեղեցիկ են ասէ բանքդ, այլ գեղեցկագոյն է ոսկի. (Բրս. սղ.։)


Գեղեցկագործ

adj.

who works well;
done or composed elegantly.

· Calfa

NBHL (2)

Աներեւոյթ եւ գեղեցկագործ վայելչութիւնն։ Լուսատեսակ գեղեցկագործ բարեզարդութիւնն։ Գեղեցկագործի եւ իշխանականին գեղեցկութեան. (Դիոն. երկն.։)

Զբիծ ամենայնաղտից, որ խափան գեղեցկագործ տեսութեան լինի, մաքրել. (Գր. հր.։)


Գեղեցկադիր

adj.

becoming, decent, well made, situated, placed.

· Calfa

NBHL (1)

Գեղեցիկ դրիւք. գեղեցկայարմար.


Գեղեցկազարդ

adj.

cf. Գեղազարդ.

· Calfa

NBHL (2)

εὕκοσμος concinnus, decorus, modestus Գեղազարդ. վայելչազարդ. բարեզարդ. գեղեցիկ. պատուական.

Քահանայք երկուք գեղեցկազարդք. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Գեղեցկախօս

adj.

cf. Գեղեցկաբան.

· Calfa

NBHL (2)

Վայելչաբան. քաղցրաբարբառ. քաջաբան.

Յամենայն իրս պատշաճ եւ աջողակ, գեղեցկախօս. (Ոսկ. ննջ.։)


Գեղեցկածաղիկ

adj.

furnished with good flowers.

· Calfa

NBHL (2)

Գեղեցկածաղիկ մանուկն, նորատիք արքայն. (Ասող. ՟Գ. 30։)

Վախճանի եղբայր սորա գեղեցկածաղիկն իւանէ։ Ետ ի կնութիւն գեղեցկածաղիկ իշխանին. (Օրբել.։)


Գեղեցկակերպ

adj.

well shaped, handsome, graceful.

· Calfa

NBHL (1)

Ծառայք եւ աղախնայք գեղեցկակերպք. (Փիլ. տեսական.։)


Գեղեցկաձեւ

adj.

of fine form.

· Calfa

NBHL (2)

Զօրէն գեղեցկաձեւ կամարի յարմարեալ ծայրիւքն առ միմեանս. (Պիտ.։)

Երթալ ի հօտն, այսինքն յընտանիս եւ ի մաքուրս ի գեղեցկաձեւս, զոր զարդարեն առաջատութիւնս. (Փիլ. լին.։)


Գեղեցկանամ, ացայ

vn.

to become handsome.

· Calfa

NBHL (4)

Ոսկին ինքն ըստ ինքեան գեղեցիկ է եւ վայելուչ. իսկ յեռեալ ընդ մարգարիտս կիտուածս արծաթոյ՝ եւ՛ս գեղեցկանայ. (Սարգ. յկ. ՟Թ։)

Լեզու լեզուաւ գեղեցկանայ. (Վրդն. ծն.։)

Գեղեցկանալ պարտ է բարիոք ծառայելով մանաւանդ՝ քան եթէ բարիոք իշխելովն՝ նախ իսկ օրինացն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Եւ արդ ինքեամբ գեղեցկանայի իսկ, եւ պանծանայի թերեւս, եթէ զայսոսիկ գիտէի. (Պղատ. սոկր.։)


Գեղեցկանիստ

adj.

that has a fine situation.

· Calfa

NBHL (1)

Ոյր նիստ եւ դիրքն է գեղեցիկ. լայննիստ. աղուոր նստուածքով կամ դրքով.


Գեղեցկանսիհ

cf. Գեղանսիհ.

· Calfa

NBHL (2)

Կամ է Գեղեցկանազ, եւ կամ Գեղեցկաներպ, եւ այլն. (պրս. նէսէգ է կերպ, նասիհ. կերպաս, նասիպ. բախտ).

Որ այսքանում գեղեցկանսիհ եւ վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն. (Պիտ.։)


Գեղեցկաշար

adj.

well composed, made.

· Calfa

NBHL (1)

Խրատք գեղեցկաշարք. (Վրք. հց. ՟Բ. ուր ըստ լաւ ձ. դնի գեղեցկայարմարք։)


Գեղեցկապանծ

cf. Գեղապանծ.

· Calfa

NBHL (2)

Եւս քան զեւս գեղեցկապանծ նոր պայծառութեամբ վայելչացուցին. (նար. խչ։)

Կացուրդ հոգեւոր գեղեցկապանծ՝ աստուածայինն առած (անցաք մեք ընդ հուր, եւ այլն). (Գանձ.։)


Գեղեցկապէս

adv.

very well, prettily, divinely, elegantly.

· Calfa

NBHL (2)

καλῶς, εὗ pulchre, bene Գեղեցկաբար. գեղեցիկ. բարւոք. վայելչապէս.

Գեղեցկապէս յարդարել. ստեղծուլ. յօրինել. կարգել. օրինադրել. կեալ. գահնկալել. խոստովանել. խորհրդածել. իմանալ կամ դատել. միաւորիլ. եւ այլն. (Խոր.։ Փարպ.։ Աստուածութեամբ։ Փիլ.։ Յհ. կթ.։ Աթան.։ Կամրջ.։ Շ. բարձր.։ Յհ. իմ.։)


Գեղեցկասէր

adj.

who loves the beautiful, who admires fine things.

· Calfa

NBHL (1)

Գեղեցկասիրաց գրողաց ի միտս՝ առ անուշահոտ եւ թաքուն գեղեցկութիւնին հայեացք, եւ անխոտոր տեսութիւն. (Դիոն. եկեղ.։)


Գեղեցկասիրութիւն, ութեան

s.

love of beauty.

· Calfa

NBHL (1)

Յաղագս սոկրատայ գեղեցկասիրութեան. (Նոննոս.։)


Գեղեցկատես

adj.

having a good aspect, well looking, handsome, graceful, agreeable.

· Calfa

NBHL (4)

ԳԵՂԵՑԿԱՏԵՍ եւ ԳԵՂԵՑԿԱՏԵՍԱԿ ԳԵՂԵՑԿԱՏԵՍԻԼ. καλλήμορφος formosus Գեղեցիկ տեսանելով. վայելչագեղ. գեղեցկակերպ. աղուոր կամ սիրուն տեսքով.

Մերթ որպէս յն. εὑσύνοπτος conspicuus Յայտնատեսիլ. քաջայայտ. պայծառ.

Ոչ խնայէր ակն նոցա ի գեղեցկատես պայծառագեղ մանկան հասակ արուի կամ իգի. (Կաղանկտ.։)

Որպէս զի մեզ գեղեցկատես լիցի ամենայն բան. (Դիոն. ածայ.։)


Գեղեցկատեսիլ

adj.

cf. Գեղեցկատես.

· Calfa

NBHL (4)

ԳԵՂԵՑԿԱՏԵՍ եւ ԳԵՂԵՑԿԱՏԵՍԱԿ ԳԵՂԵՑԿԱՏԵՍԻԼ. καλλήμορφος formosus Գեղեցիկ տեսանելով. վայելչագեղ. գեղեցկակերպ. աղուոր կամ սիրուն տեսքով.

Մերթ որպէս յն. εὑσύνοπτος conspicuus Յայտնատեսիլ. քաջայայտ. պայծառ.

Ոչ խնայէր ակն նոցա ի գեղեցկատես պայծառագեղ մանկան հասակ արուի կամ իգի. (Կաղանկտ.։)

Որպէս զի մեզ գեղեցկատես լիցի ամենայն բան. (Դիոն. ածայ.։)


Գեղեցկացուցանեմ, ուցի

va.

to embellish, to adorn;
to enrich, to fashion, to revive, to render handsome.

· Calfa

NBHL (3)

καλλιάω, ὠραιόω decoro, orno Տալ գեղեցկանալ. վայելչացուցանել. պճնել. պաճուճել. աղուորցնել.

Եւ թէ այլ ոք քան զմերս, այլ յետ մեր գեղեցկացուցանէ զնոյնս. (Լմբ. պտրգ.։)

Զհայեցուածսն գեղեցկացուցանեն (պոռնիկք). (Նեղոս.։)


Գեղեցկութիւն, ութեան

s.

beauty, charms, graces, delicacy, gentility, decency, neatness, elegance;
ornament, enamel, flower, embellishment, bloom;
— տեղւոյ, amenity.

· Calfa

NBHL (7)

κάλλος, καλλωνή pulchritudo, εὑμορφία formositas Գեղ. վայելչութիւն. բարեչափութիւն եւ պայծառութիւն. լաւութիւն. պատուականութիւն.

Բարեչափութիւն անդամոց հանդերձ վայելուչ գունով գեղեցկութիւն առնէ մարմնոյ. (Նիւս. բն.։)

Գեղեցկութիւն մարդոյ, նոճի, նաւաց, տան, վայրի, արարածոյն։ Գեղեցկութեան արարչապետն։ Թագ գեղեցկութեան.եւ այլն։

Եւ ետ բարձրեալն շնորհս եւ գեղեցկութիւն առաջի նեմեսարայ. (Տոբ. ՟Ա. 23։) յն. տեսք, իբր կերպարան հաճոյական։

Գեղեցկութիւն հասակի, դիմաց, երկրի, քայռամանեկի. (Խոր.։ Եղիշ.։ Յհ. իմ.։)

Գեղեցկութիւն վարդապետութեան, կամ մտաւորաց։ Գեղեցկութիւնք ի վանս. իբր լաւութիւն, բարեկարգութիւնք. (Իգն.։ Եզնիկ.։ Վրք. հց. ՟Բ։) (Յն. գալլօս, է նոյն ընդ հյ. ձայնիս գեղ. այլ ոմանք ի յունաց ստուգաբանութեամբ իմա հանեն ի ձայնէս գալէօ, որ է կոչել, ըստ առածի արիսպագացւոյն.

Աստուած որպէս զամենայն առ ինքն կոչեցեալ. ուստի եւ գեղեցկութիւն ասի)։


Գեղձամ, ացայ

vn.

to desire, to wish, to be inclined, moved, to grow tender.

· Calfa

NBHL (1)

Աղաչեաց զարքայ, եւ դեղձեցաւ, խոնարհեալ առ ոտս. (Պտմ. աղեքս.։)


Գեղձիմ, եցայ

vn.

cf. Գեղձամ.

· Calfa

NBHL (1)

Աղաչեաց զարքայ, եւ դեղձեցաւ, խոնարհեալ առ ոտս. (Պտմ. աղեքս.։)


Գեղձումն, ման

s.

strong or intense desire, eagerness, wish, longing.

· Calfa

NBHL (2)

Բարեկամացս գեղձումն այսքան փղձկի ի դորա ողորմելիսդ՝ որ վասն իմ, կերպարանք. (Լմբ. պտրգ.։)

Հրեշտակականին կենաց գեղձմամբ զամենայնի զանց արարեալ զստորնայնովք եւ զժամանակէիւք. (Տօնակ.։)


Գեղմն, ղման

s.

fleece, wool.

· Calfa

NBHL (3)

Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման. (Սղ. ՟Հ՟Ա. 6։)

Գեղմն իմանալի, զոր ետես գեդէովն։ Գառինքն օրինականք ... ետուն մեզ զգեղմն ընդունիչ զցօղն երկնային. (Շար.։)

Գեղմնն ասու, զոր խնդրեաց տեղալ ի վերայ նորայ միայն անձրեւ. (Եփր. դտ.։)


Գեղմնաբարձ

adj.

woolly, hairy.

· Calfa

NBHL (1)

Որ բարձեալ ունի ի վերայ իւր զգեղմն. չխուզած, բրդոտ.


Գեղջաւագ

s.

burgomaster, major of a village.

· Calfa

NBHL (1)

Գեղջաւագ՝ որ յաղագս արքունի հարկաց զդուռն եկեղեցւոյ փակել տայ. (Կանոն.։)


Գեղջկաբանեմ, եցի

va.

to speak vulgarly or like a peasant.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Իբրեւ գեղջուկ կամ ռամկօրէն բարբառել.

Բնակէ յամրոցին, որ այժմ զռղայլ (իբր զօռ ղալէ) վասն անհեթեթ ամրութեան գեղջկաբանեն. (Արծր. ՟Ա. 15։)


Գեղջկապէս

adv.

cf. Գեղջկօրէն.

· Calfa

NBHL (1)

Մի՛ գեղջկապէս հայեցս առնել. (Կրպտ. ոտ.։)


Գեղջուկ, ջկաց

s. adj.

peasant, villager, countryman, boor, plebeian;
rustic, unpolite, uncivil, vulgar, low.

· Calfa

NBHL (1)

Գեղջուկք եւ թագաւորք։ Յելլենացւոց ոչ միայն գեղջկաց, այլ եւ թագւորք։ Իշխանաց եւ գեղջկաց։ Զգեղջուկս, եւ զազատս։ Տգէտ համարելի է եւ գեղջուկ. (Փիլ.։)


Գեղցեմ, եցի

vn.

to modulate the voice.

· Calfa

NBHL (2)

ԳԵՂՑԵՄ կամ ԳԵՂՁԵՄ (կամ ներկայն է Գեղուլ, եւ գեղցէ՝ է ապառնի). որպէս թէ Կարի գելուլ, գալարել. թեքել. խոնարհեցուցանել. ծեքծեքել. ցածուցանել.

Ի վերայ ընչից մերձաւորին գեղցէ զձայն. յն. խոնարհեցուսցէ. (Սիր. ՟Ի՟Թ. 5։)


Գեղօն, ից

s.

dancing music;
dancing with singing;
pomp, show.

· Calfa

NBHL (1)

Զամենայն զերգսն վնասակարս, եւ զաղտեղութեան գեղօնս, ուր ... եւ պարք են. (Ոսկ. եփես. ՟Ի։)


Գետածին

adj.

engendered or produced in a river.

· Calfa

NBHL (1)

Վկայական արձանք գետածինք (քարինք բարձեալք ի յորդանանէ). (Նար. առաք.։)


Գետակուր

adj.

drowned or suffocated in a river;
— առնել, ծախել, կորուսանել, to drown, to drown in a river;
— լինել, ծախիլ, կորնչիլ, to drown one's self, to die in a river.

· Calfa

NBHL (1)

Գետակուր եւ ծովամայն առնէ. (Խոսր.։)


Գետահեղձիկ

cf. Գետակուր.

· Calfa

NBHL (1)

Գետակուր եւ ծովամայն առնէ. (Խոսր.։)


Գետահետեմ, եցի, տեալ

va. vn.

to make flow like a river;
to flow like a river.

· Calfa

NBHL (2)

գետահետեալ յորովայնէդ՝ զառատ բըխօղ շնորհաց հոգին. (Յիսուս որդի.։)

Զոր եւ ոռոգանել ասէ երկրաբուխ աղբերն՝ չորիւք բաժանմամբք գետահետեալ. այսինքն իբր գետ ձեւացեալ. (Տօնակ.։)


Գետահերձ

adj.

that divides a river.

· Calfa

NBHL (1)

Գետահերձ մաշկեակն (եղիայի) սքանչելահրաշ. (Նար. ՟Հ՟Ե։)


Գետամոյն

cf. Գետակուր.

· Calfa

NBHL (2)

Զերծանի ի գետամոյնն լինելոյ. այսինքն յընկղմանէ ի գետ. (Նչ. եզեկ.։)

Եթէ ոչ լինէին տղայքն գետամոյնք, թերեւս ոչ լինէր ապրեալ Մովսէս, եւ ոչ յարքունիսն սնեալ. (Ոսկ. գծ.։)


Գետապատ

adj.

surrounded by a river.

· Calfa

NBHL (2)

Պատեալ գետով. որպէս հռոմկլայ, զորով պատէր եփրատ.

Յորում բնակեմք յայսմ ամրոցի, ի գետապատ քարանձաւի. (Յիսուս որդի.։)


Գետեզր, եզեր, եզերք

cf. Գետափն.

· Calfa

NBHL (1)

Հասանէր ի գետեզերն երասխայ. (Փարպ.։)


Գետընկէց

adj.

thrown into a river;
գետընկէց առնեմ, to throw into a river.

· Calfa

NBHL (1)

Յուշ առնելով նոցա զտղայոցն արիւն, զոր գետընկեցիկն արարին. (Արշ. ՟Ի՟Դ։)