Definitions containing the research այ : 10000 results

Եպիսկոպոսապետ, աց

s.

archbishop.

· Calfa

NBHL (2)

ἁρχιεπίσκοπος archiepiscopus, patriarcha, pontifex Արքեպիսկոպոս. հայրապետ. կաթուղիկոս. պատրիարգ. պապ.

Սուրբ եւ առաջին ամենայն եպիսկոպոսապետաց՝ հայրապետն հռովմայ. (Շ. թղթ. առ կայսր.։)


Եպիսկոպոսապետութիւն, ութեան

s.

archbishopric.

· Calfa

NBHL (1)

Եկաց յեպոսկոպոսապետութիւն հայոց ասպուրակէս։ Տալ փոխանակ նորա յաթոռ եպիսկոպոսապետութեանն զսուրմաակն. (Խոր. ՟Գ. 41. եւ 64։)


Եպիսկոպոսութիւն, ութեան

s.

episcopate, dignity of bishop, bishopric.

· Calfa

NBHL (3)

Եպիսկոպոսութեան ցանկայ. (՟Ա. Տիմ. ՟Գ. 1։)

Յետ լնլոյ հնգետասան ամաց եպիսկոպոսութեան մեծին վրթանայ։ Կացուցանել յեպիսկոպոսութիւն փոխանակ յուսկան. (Խոր. ՟Գ. 11. 16։)

ἑπισκοπή epsicopatus Իշխանութիւն եպիսկոպոսի. այցելութիւն. դիտողութիւն. վերադիտողութիւն.


Եռ, ից

s. adj.

ebullition, hubbling;
three;
boiling;
third.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ արմատ ձայնիցս Երեք, եւ Երրորդ, նոյն է ընդ նոսա.

Յեռումն աւուր յառնելով՝ ինքն զինքն յարուցանէր. (Նանայ.։)


Եռաբաժին առնեմ

sv.

to trisect.

· Calfa

NBHL (1)

Եռաբաժին արարեալ նոյ զաշխարհ ամենայն՝ յարեւելից մինչեւ ի մուտս արեւու. (Եպիփ. ծն.։)


Եռաթուեան

cf. Եռաթիւ.

· Calfa

NBHL (1)

Եռաթիւ. երեքանձնեայ.


Եռալուսեան

adj.

having three lights.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զերրեակ լոյս, իբր Եռանձնեայ.


Եռականգուն

adj.

of three cubits or fathoms.

· Calfa

NBHL (2)

Երկակն եւ եռակ աճեցեալ զ ըստ միոյն անմարմնութիւնն. (Փիլ. այլաբ.։)

Յարաբարդեալ ի վերայ եռակին. (Մագ. ՟Հ՟Զ։)


Եռակըմպանոց

adj.

furnished with three couches or seats.

· Calfa

NBHL (1)

Եռակըմբանոցս, եւ բազմակըմբանոց տաճարս՝ ի կրայի պատենից եւ ի փղոսկրէ կազմեալ. (Փիլ. տեսական.։)


Եռակի

adv.

trebly.

· Calfa

NBHL (4)

Եռակի զսպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել. (Պղատ. օրին. ՟Գ։)

Եռակի տրամատի ամանակացն զանազանութիւն, ի ներկայս, յանցեալն, յապառնին. (Խոսրովիկ.։)

Եռակի լսի այս. (Երզն. մտթ.։)

Եդաւ եռակի գիր ի վերայ խաչելոյն՝ վկայելով զնա թագաւոր. (Տօնակ.։)


Եռահիւսակ

adj.

that consists of three things or words;
— նուագ, trisagion.

· Calfa

NBHL (1)

Եռահիւսակ պսակ». իբր յերից նիւթոց կամ գունոց հիւսեալ. (Նանայ.։)


Եռամ, ացայ, ացի

vn.

to boil;
to bubble;
to shudder;
to swarm;
to crawl.

· Calfa

NBHL (15)

Եռաց (կաթսայ, այսինքն ջուր կաթսային), զեղաւ, քաջ եռաց. (Եզեկ. ՟Ի՟Գ. 5։)

Որովայն իմ իբրեւ զտիկ քաղցուոյ կապեալ եռայ. (Յոբ. ՟Լ՟Բ. 19։)

ζέω, ἑκζέω ferveo, efferveo, ebullio, aestuo Յեռ՝ այսինքն յեռանդն հարկանիլ. ի ջերմութենէ յուզիլ. պղպջել. պճպճեալ, էփիլ, եփ ելլալ.

Իբրեւ զջուր կաթսայից ի հրոյ եռացեալ։ Իբր ի քրայս ընտրութեան փութոյ քոյ սիրոյ հանապազ եռամ, եւ ոչ երբէք պարզիմ. (Նար.։)

Ոչինչ եռացեալ կերեալ է իմ». այսինքն ջերմ կերակուր, կամ եփեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Իբրեւ յերկնուստ ահագին հրձգութիւնք եռային. (Եղիշ. ՟Զ։)

(Արիւն պաղեալ) ապա պարպատէ, եւ եռայ. (Բրս. ՟խ. մկ.։)

Որպէս զի մի՛ տոչորիցիմք մեք յայնպիսի արեգակնէ, որ ի վերայ մերկ գլխոյ առաւել եռայ. (Նիւս. երգ.։)

Եռայր հոգւով։ Հոգւո՛վ եռացէք. (Գծ. ՟Ժ՟Ը. 25։ Հռ. ՟Ժ՟Բ. 11։)

Եռայր սէրն մարթայի քան զմարիամու. (Եփր. համաբ.։)

Եռայր սիրտ իւր ի զայրացումն. (Վրք. հց. ՟Ը։)

Եռային ցասմամբ զնոսա սպանանել. (Ոսկ. գծ.։)

Ախտ բորոտութեան մեծապէս ցասմամբ եռայր յերկրի. (Խոր. առ արծր.։)

ԵՌԱԼ. ζέω եւ այլն. կէս մի իրապէս, եւ կէս մի նմանութեամբ, Վառիլ բորբոքիլ. վառուիլ.

ԵՌԱԼ. ἁναζέω, ἑκζέω, ἑκεράω ferveo, fluo, crepo Զայրանալ բորոտութեան, կեղոյ, ցաւոյ, եւ սորսորիլ եւ զեռեալ բղխեալ, յորդեալ որդանց, գորտոց, եւ կայտռիլ զեռնոց բազմութեամբ. վխտալ.


Եռամանակ

adj.

of three times or measures.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զերիս ժամանակս՝ հասակի, կամ եղանակաց տարւոյ, մանաւանդ քերթողական եւ երաժշտական ամանակի ըստ երկարութեան եւ սղութեան ձայնաւորաց.

Մեծասարն՝ ներկայնէ եւ նաղօտէ՝ եռամանակ. ո՛րգոն. դա՜ւիթ. մեծավերջն յաղօտէ եւ ներկայէ եռամանակ. որպիսի, կորի՜ւն։ Ներգեւն ն՝երից աղօտաց եռամանակ. որպիսի ի սահակ. (Թր. քեր.։)


Եռամասն

adj.

that consists of three parts;
tripartite.

· Calfa

NBHL (5)

Հոգի եռամասնեայ է, բան ունի, ցասումն, եւ ցանկութիւն. (Ճ. ՟Թ.։)

Զեռամասնեայս ունի զօրութիւնս։ Յառաջ գայ յեռամասնեայ հոգւոյն. (Լմբ. պտրգ.։)

Ողնափայտ եռամասնեայ (տապանն նոյի). (Մագ. ՟Ժ՟Ա։)

Կիսաբոլորից բացատաացն, եւ եռամասնիցն, եւ ութամասնից եղելոց ... Ութամասնեայ բացատաւն եռամասնեայքն լնուին. (Պղատ. տիմ.։)

ԵՌԱՄԱՍՆ ԵՌԱՄԱՍՆԵԱՅ. τριμερής trium partium ἑπίτριτος (pes poeticus) constans tribus brevibus, et una longa Ունակ երից մասանց, կամ մասնաւոր իրաց, զանազանութեանց, կարգաց, յարկաց, չափմանց, կերպից, եւ այլն։


Եռամեծ

adj.

supreme, very great;
trismegistus.

· Calfa

NBHL (4)

Եռամեծին եւ բանիբուն վարդապետի՝ տէր մխիթարայ այրիվանեցոյ գանձ. (Գանձ.։)

Հերմ եռամեծ յիւրում սքանչելի տախտակին այսպէս հատանելով. (Մագ. լ։) Եւ ի մեզ՝ սեպհական դաւթի անյաղթ փիլիսոփայի.

Եռամեծին դաւթի. (Երզն. քեր.։) Յետինք եւ յետնոց ընծայեցին. զոր օրինակ.

τρισμέγιστος ter maximus Երիցս մեծ. կարի մեծ. մեծանուն. յն. ձայնիւ Տրիսմեգիստոս՝ սեպհականեալ հերմեսի եգիպտացի փիլիսոփայի.


Եռանդեան

adj.

of yesterday.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ հայի յեռանդ. մէկալ օրւան.


Եռանդն, անդեան

s.

ardour, heat;
warmth, bubbling, ebullition, overheating, effervescence;
fervour, fire, fury, rapture, zeal, devotion;
activity, vivacity, vigour;
abundance;
— մտաց, enthusiasm;
— ածել ումեք, to inspire one with ardour;
— մարտի, ardour for battle.

· Calfa

NBHL (6)

Կատսայ յեռանդան տեսանեմ ես. (Երեմ. ՟Ա. 13։)

Եւ այնպէս իմն եռանդն ածէին՝ սկիզբն արարեալ այլազգութեանն». յն. խթան. (՟Բ. Մակ. ՟Դ. 13։)

Կաթսայն որ յերեմիայի յեռանդն ցուցաւ, որ ի հիւսիսոյ ի հարաւ ձգէր յայնժամ զցնցուղս եռանդեան, այժմ ի հարաւոյ ի հիւսիսի ահագին եռանդեամբ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Տեսի զեռանդն ալեացն, զկայտիռ զծովայնոցն. (Փիլ. յովն.։)

Իբրեւ զձայն եռանդեան կուտակելոյ խռովութեան ալեաց ծովու. (Ագաթ.։)

ζέσις, βρασμός , πύρωσις եւ այլն. fervor, succensio, aestus եւ այլն. որ եւ ԵՌ ԵՌԱՑՈՒՄՆ, ԵՌԱՆԴՈՒՄՆ. Եռալն՝ ըստ ամենայն առման. որպէս եփումն, բորբոքումն, վառումն, գրգիռ, փոյթ. եփ, եւ վառուիլը.


Եռանդնալից

adj.

fervid, ardent, zeal-ous, eager

· Calfa

NBHL (1)

Եւ զայս գործէին նոքա յեռանդնալից սիրոյ անտի հաւատոց. (Եւս. պտմ. ՟Բ. 17։)


Եռանդումն, ման

s.

cf. Եռանդն.

· Calfa

NBHL (2)

Գթածութեամբ եռանդմամբ զքաւութիւն անջնջելի նոցա մեղացն ի գթածէն իւրմէ հայցէր տեառնէն. (Բրս. ի ստեփ.։)

Որով (կամ որում) դաւիթ հոգւոյն եռանդմամբ ցանկայ. (Թէոդոր. կուս.։)


Եռանդուն

cf. Եռանդնոտ.

· Calfa

NBHL (1)

Որ ցուրտ յառաջն էր, այն եռանդուն լինի (ի հուր). (Կոչ. ՟Ժ՟Ե. 12։)


Եռանկիւն, կեան

s.

triangle.

· Calfa

NBHL (2)

Յիշեաց յաղագս եռանգիւնոյ ... Ընդունականք բանի եռանգիւնիցն. (եւ այլն։ Անյաղթ որակ.։)

(Թիւք) եռանկիւնի. (՟Ա. ՟Գ. ՟Զ. ՟Ժ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ա. ՟Ի՟Է. եւ այլն։)


Եռանկիւնի

adj.

triangular.

· Calfa

NBHL (2)

Յիշեաց յաղագս եռանգիւնոյ ... Ընդունականք բանի եռանգիւնիցն. (եւ այլն։ Անյաղթ որակ.։)

(Թիւք) եռանկիւնի. (՟Ա. ՟Գ. ՟Զ. ՟Ժ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ա. ՟Ի՟Է. եւ այլն։)


Եռանուն

adj.

of three names.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զերիս անուանս ի միում անձին իւրում. այսպէս համարեցան ժխտօղք զսուրբ երրորդութիւնն.


Եռավանկ

adj.

trisyllabical;
triphthong.

· Calfa

NBHL (1)

Փոխանակ երկավանգի եռավանգ լիցի (աբրամն՝ աբրաամ)։ Եռավանգ աբրաամ թարգմանեալ է հայր ընտրեալ հնչման. (Փիլ. լին.։)


Եռացումն, ման

s. chem. boiling, ebullition;
cf. Եռանդն.

· Calfa

NBHL (4)

Քրայս հալոցաց սաստիկ եռացմամբ անշիջանելի։ Իբր ցնցուղս հրոյ եռացման. (Նար. ՟Ի՟Զ. եւ ՟Կ՟Ը։)

Ցրտացոյց զեռացումն կատսային. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Թ.։)

Զշաչումն ջրոյն եռացման իբրեւ զպարիսպ քարեայ ձուլեալ արձանացոյց. (Երզն. մտթ.։)

ζέσις ebullitio Եռանդն, եւ եռալն ըստ ամենայն նշանակութեանց.


Եռացուցանեմ, ուցի

va.

to make to boil;
to warm, to give heat;
to make to swarm or crawl.

· Calfa

NBHL (1)

Եռացուցանէ զանդունդս իբրեւ զկատսայ. (Յոբ. ՟Խ՟Ա. 22։)


Եռոտանի, նւոյ

s.

tripod, trivet.

· Calfa

NBHL (2)

Յորում տաճարի (դելփեայ) կայր եռոտանին հաստեալ։ Յայն եռոտանին ելեալ կանայք՝ հարցկութիւնս առնէին. (Նոննոս.։)

Զսանն թէոպռոտեան ի վերայ կալով եռոտանւոյն կիւռռացի. (Մագ. ՟Լ՟Ը։)


Ես, իմ, ինձ

pron.

I;
ես ինքն, myself;
յինէն կողմանէ, as for me, for my part;
ըստ իս, in my opinion;
ահաւասիկ ես, here I am, here am I;
ես եմ, it is I;
ոչ եմ ինձ եւ յիս, I am beside myself, distracted, I am not master of my self-possession, I am driven mad.

· Calfa

NBHL (2)

Ուխտեցի ես ընդ իս եւ ընդ ձեզ։ Յիս դա՛րձ տէր, եւ ո՛ւնկն դիր ինձ։ Յի՛ս տէր. տո՛ւք նմա զմանուկն կենդանի։ Ամենայն պակասութիւնդ քո զինեւ։ Ունիմ ընդ ինեւ զինուորս։ Եղիցի յինէն կողմանէ՝ այոն այո՛, եւ ոչն ո՛չ. եւ այլն։

Յինէն անսամ ձեզ, եւ ո՛չ է հրամանաւ թագաւորին։ Մեր մեզէն իսկ հասեալ է ի վերայ ստուգութեան դոցա. (Եղիշ. ՟Ը։)


Ետեղակալ, աց

s. adj.

lieutenant, vicegerent;
successor;
stationary, firm, stable.

· Calfa

NBHL (5)

Նուազագոյն յառաջնումն ցուցեալ, ետ զետէ գործոյն կատարելութեամբն ընդ նմա պայծառութեամբ ծագեալ. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Զամենայն նախարարս եւ զզօրագլուխս եւ զտեղեկալս (կամ զտեղակաս). (՟Ա. Եզր. ՟Գ. 2։)

Երկինք եւ երկիր՝ անօթք ետեղակալք են։ Առնէ զնոսա անշարժս եւ ետեղակալս։ Երկինք ետեղակալք են, եւ լուսաւորքն գնայունք. (Եզնիկ.։)

Ետեղակալ կայանք կամ կայք։ Մեծութիւն ետեղակալ տարերց ի բացուստ իբրեւ շարժունք երեւին. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։)

ԵՏ ԸՆԴ ԵՏ. παραυτίκα illico, statim Հետ ընդ հետ, նոյն հետայն. իսկ եւ իսկ. իսկոյն զկնի. մեկէն ետեւէն, նոյն ատէն.


Ետեղապահ, աց

s.

vicegerent, vicar.

· Calfa

NBHL (1)

Ես ասէ՝ ետեղապահ եմ։ Իբրեւ եկն հայրապետն ներսէս, ի վերայ հասանէր ետեղապահին սրբոյն խադայ. (Բուզ. ՟Դ. 12. եւ 13։)


Ետղ, ետեղ

s. adv.

place, spot, stead;
առ ետեղ, there, in that very place, in the same place;
immediately, directly, forthwith;
զետղ առնուլ, to stop, to cease to go.

· Calfa

NBHL (3)

Յայսր ետեղ». յն. աստ. (Ոսկ. յհ. ՟Բ. 25. եւ 26։)

Զետղ առեալ յեզր գետոյն։ Զետղ առեալ կայ։ Առնուլ զետղ եւ զկայանս։ Զետղ առեալ դարեաց. (Յհ. կթ.։ Կոչ. ՟Թ. 15։ Վեցօր. ՟Դ։ Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ակն ունէին առ ետեղ (այսինքն երկրաւոր) թագաւորութեան նորա։ Առ ետեղ (այսինքն անդէն վաղվաղակի) եկեսցեն ի վերայ. (Ոսկ. յհ. ՟Բ. 20. եւ 21։)


Եր

fv.

be;
ողջ —, live, fare thee well.

· Calfa

NBHL (1)

Ե՞Ր. իբր Է՞ր. այսինքն ո՞յր, որո՞յ, եւ վասն ո՞յր. վասն է՞ր. Տե՛ս է՞ր։


Երագ, ունք

adj. adv.

quick, nimble, prompt, rapid, swift, current;
— երագ or երագս, quickly, currently;
very soon.

· Calfa

NBHL (6)

Երագ երիվար, կամ ոտք, ընթացք, սլացումն, եւ հրեշտակք, կամ թեւք, կամ Ի թռիչս երագունք. (Ես. ՟Ժ՟Ը. 2. ՟Լ. 16։ Եզեկ. ՟Ա. 7։ Հռ. ՟Գ. 15։ Նար. եւ այլն։)

Թեւք երագունք են թռչնոց, զի նոքօք ի վերայ օդոց փառաւորին. (Եփր. ծն.։)

Եկդ վահանայ երագ. (Փարպ.։)

Երագս ընթանային. (Եզեկ. ՟Ա. 14։)

Զպատմութիւնն երկրորդեաց երագ երագ ի վերայ վեցօրեայ ժամանակին. (Եփր. ծն.։)

ԵՐԱԳ, ԵՐԱԳՍ, ԵՐԱԳՈՒՆՍ. ԵՐԱԳ ԵՐԱԳ. մ. εὑθέως cito, citius, celeriter եւ այլն. Արագապէս. փութով. ճեպով. հետզհետէ անընդհատ. ի կարճոյ. շուտ մը, շուտով, չո՛ւստ չո՛ւստ, շո՛ւտ շո՛ւտ.


Երագագնաց

adj.

that goes, that walks quick, rapid, prompt.

· Calfa

NBHL (2)

Ճանապարհորդ երագագնաց՝ վաղվավակի հասանէ ի քաղաքն, եւ միայնակեաց ժուժկալ՝ յիւր կարգն. (Նեղոս.։)

Երագագնաց թւի մեզ կեանքն». այսինքն փութով անցեալ. (Լմբ. իմ.։)


Երագազ, ի

cf. Արագազ.

· Calfa

NBHL (1)

Երագազն անօթ (այսինքն գործի) ինչ է հիւսկէն. (Կիւրղ. թագ.։)


Երագախաղաց

cf. Արագախաղաց.

· Calfa

NBHL (2)

Որ արագ յառաջ խաղայ յընթացս. արագախաղաց.

Երագախաղաց կայծակունք. (Մծբ. ՟Ժ՟Է։)


Երագածագ

adj.

that points, that begins to appear soon.

· Calfa

NBHL (1)

Չի՛ք այլ երագութիւն. թէ ծագեսցի ընդ երագածագ ծագումն (լուսոյ). (Վեցօր. ՟Բ։)


Երագամիտ

adj.

subtle, brisk, cunning, ingenious, sly.

· Calfa

NBHL (1)

Երագամիտ այր, կամ լսօղ. (Նար. խչ.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)


Երագապէս

adv.

quickly, rapidly.

· Calfa

NBHL (1)

Երագապէս եւ բազում ճակատս տուեալ։ Երագապէս վարդապետեցին զկողմն արեւմտեայ. (Խոր. ՟Բ. 79։ ՟Գ. 58։)


Երագասլաց

adj.

that darts forward, that runs quick, quick.

· Calfa

NBHL (1)

Որ արագ սլանայ.


Երագասխալ

adj.

that fails, soon or easily mistaken.

· Calfa

NBHL (1)

Մարդկայինս բնութիւն՝ երագասխալ գոլով. (Ի գիրս խոսր.։)


Երագաւեր

adj.

soon ruined.

· Calfa

NBHL (1)

Ոչ կցեցաւ յերագաւերն՝ որ վասն այնր էր՝ խորհուրդն (աշտարակի). (Ագաթ.։)


Երագափոփոխ

cf. Երագայեղ.

· Calfa


Երագեմ, եցի

vn. va. to make haste, to hasten;
to double the pace, to go quicker, to run, to trot;
to accelerate, to hasten, to press.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարաց երագել ընդ փախստեայսն։ Զերագելն միայն խոկացի. (Խոր. ՟Գ. 37. եւ 65։)


Երագութիւն, ութեան

s. phys.

quickness, celerity, velocity, swiftness;
expedition;
acceleration;
frequency;
velocity, speed;
— անկիւնային, angular, circular velocity.

· Calfa


Երազ, ոց

s.

dream;
fancy;
vision;
— տեսանել, to dream, to have a dream, to dream a dream, cf. Երազիմ;
եւ ոչ յերագի անգամ տեսանել, not even to dream of;
գեղեցիկ —ս տեսանել, to have pleasant, or bright dreams;
ցնորք զահանգելի խօլական —ոց, spectres or monstruous visions, dreadful, ghastly, frightful dreams;
յերազս լինել, յերազի անցք անցանել, to have a nocturnal pollution, a lascivious dream;
— է կեանք մարդոյ, life is but a dream.

· Calfa

NBHL (3)

Որպէս երազք զարթուցելոց։ Ետես երազ յովսէփ։ Յաւելին եւս ատել զնա վասն երազոցն։ Եւ ոչ արար նմա պատասխանի տուր երազովք եւ գուշակութեամբք։ Մի՛ անսայք երազոց ձերոց, զոր դուք տեսանէք.եւ այլն։

Երազ է՝ մտաց շարժումն ի յանշարժ մարմինս. Որ ոք երազոց հաւատայ, նման է այնոցիկ՝ որք ըստ ստուերս անձանց իւրեանց ընթանան, եւզնոյնն կամին ըմբռնել. (Կլիմաք.։)

ԵՐԱԶ ՏԵՍԱՆԵԼ. ἑνυπνιάζομαι եւ այլն. Երազել, յերազանալ, կամ երազ յերազել. (Ծն. ՟լէ. 5=10։ ՟Ժ՟Ա. 5։ Դտ. ՟Է. 13։ Ես. ՟Ի՟Թ. 7։ Երեմ. ՟Ի՟Թ. 8։ Դան. ՟Բ. 1. եւ 3։)


Երազագէտ

adj. s. that explains dreams.

· Calfa

NBHL (1)

Երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում». իբր երազագէտ, յուզեալ սնոտեօք. (Եղիշ. ՟Բ։)


Երազահանութիւն, ութեան

s.

explanation of dreams

· Calfa

NBHL (1)

Իղձն բաղտամայ՝ բաբելոնացւոցն ապրեցուցիչ երազահանութեամբ, եւ յովսէփ երազատես եւ երազահան փարաւոնի .. . այն հեթանոսացէ, եւ ոչ քրիստոնէից. (Եղիշ. հոգ.։)


Երազատես

s.

dreamer;
visionary, enthusiast, fanatic.

· Calfa

NBHL (1)

Ահա երազատեսն գայ. (Ծն. ՟Լ՟Է. 19։)


Երազացոյց

adj. s. that shows, that explains dreams.

· Calfa

NBHL (2)

Մերթ՝ Ցուցիչ երազոց, որպէս աստուած՝ յովսեփայ.

Ո՛չ զնա ատեն, այլ զերազացոյցն. (Սեբեր. ՟Զ։)