Definitions containing the research աջ : 5572 results

Ձեռնարկութիւն, ութեան

s.

cf. Ձեռնարկումն.

· Calfa

NBHL (1)

Եւ է նախ առաջին ձեռնարկութիւն այնոցիկ։ Յայսմ ձեռնարկութեան՝ ըստ երկուց յեղանակաց պատահեմ ձեզ, եղծանելով զառաջին ձեռնարկութիւն. եւ այլն. (Անյաղթ սահմ. Անյաղթ պորփ. Անյաղթ պերիարմ.։)


Ձեռներէց

adj.

enterprising, bold, audacious, daring;
arrogant, insolent;
այր —, a fussy fellow;
meddling person;
— լինել, to undertake, to venture, to dare, to have the boldness to;
to presume, to encroach;
to take too much liberty;
— առնել, to embolden, to render insolent or presumptuous.

· Calfa

NBHL (1)

ՁԵՌՆԵՐԷՑ ԼԻՆԵԼ. (ըստ ձայնին նոյն է ընդ ռմկ. էլպաշի օլմագ. իսկ յն. պէսպէս ոճով). Յառաջել եւ ջանալ առաջին լինել յիմիք կարգի. իշխել ձեռնամուխ լինել. համարձակիլ ձեռնարկել. յանդգնիլ. առաջ նետուիլ.


Ձեռնկալութիւն, ութեան

s.

aid, succour, assistance.

· Calfa

NBHL (1)

ἁνίληψις opitulatio, subsidium, patrocinium. Ունելն զձեռանէ, կամ զաջոյ որպէս զդաստիարակ. ձեռնտուութիւն. օգնականութիւն. նպաստ.


Ձեռնունայն

adj.

empty-handed.

· Calfa

NBHL (1)

Ձեռնունայն առաջի իմ մի՛ երեւեսցիս. (Ել. ՟Լ՟Դ. 20։)


Ձեռնտու

adj.

lending a hand, helping, succouring, aiding, assisting;
contributing, favourable;
— լինել, to cooperate, to lend a help, to succour, to aid, to assist, to relieve, to contribute, to second, to favour.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ ձեռնտու եղէք ի թշնամի։ Աշխարհն ձեռնտու էր ի նոսա։ Հնդիկք յառաջագոյն ձեռնտու լիցին առ աստուած. (՟Ա. Մակ. ՟Ժ. 26։ եւ ՟Թ. 24։ Սղ. ՟Կ՟Է. 32։)


Ձերբակալ

adj. s. taken, arrested, prisoner, captive.

· Calfa

NBHL (1)

Ձերբակալ կալեալ կապեալ՝ առաջի մատուցանել։ Զյանցաւորս օրինաց իւրեանց ձերբակալս ըմբռնեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 35։ ՟Գ. Մակ. ՟Է. 10։)


Ձերբակալեմ, եցի

va.

to take, to seize, to arrest, to make prisoner, to take into custody, to apprehend.

· Calfa

NBHL (1)

Զոր քաջապէս ձերբակալեալ. (Շ. վիպ.։)


Ձեւանամ, ացայ

vn.

cf. Կերպարանիմ.

· Calfa

NBHL (2)

Հարք որդեսէրք՝ երկիր եւս պագանել առաջի իւրեանց տան (զաւակաց), եւ ի ծառայութիւն ձեւանալ. (Խոսր.։)

Առաջի մարդկան ձեւանալ դիւրին է, այլ ոչ առաջի աստուծոյ։ Ձեւանային առ մարդկան՝ թէ արդարք իցեն. (Իգն.։)


Ձի, ոց

s.

horse;
մատակախազ, որձի —, stallion, stone -;
մալեալ, որձատ —, a gelding;
մատակ —, mare;
ռազմամուղ —, war horse, charger;
որսոյ —, hunter;
ասպարիզական —, race horse;
լծաբարձ, կառաձիգ —, draught horse, carriage or coach horse;
ազատ —, blood horse;
հեծելութեան —, riding horse, saddle horse;
պալարակապ —, prancer;
բեռնաբարձ —, led, packhorse;
սայլաձիգ —, cart horse;
— հեծանելի կամ կառայց, a — fit to ride or drive;
— մեքենական, horsepower;
մատաղ —, — փոքրիկ, (բռչոյ), nag, pony;
քուռակ ձիոյ, colt, foal, filly;
ահիպարանոց, աշխոյժ, խրոխտ, եռանդուն, աներկիւղ, ուժեղ, հլու, հնազանդ, փափկերախ —, fiery or superb, highmettled, prancing or frisky, spirited, bold, mettlesome, tractable, well-bitted or well-broken, easy upon the hand -;
խստերախ, ախտաւոր, անհլու, կատաղի or խենդ, կիցընկէց, խրչան —, hard-mouthed, vicious, untractable, furious or moon-eyed, restive or kicker, skittish horse;
անպիտան —, jade;
դեղձան, գորշ or մողոշիկ, պիսակ, ճանճկէն or ճանճաճերմակ, ճարտուկ, աշխէտ, ճարտուկ-ճանճկէն, շիկակարմիր or շառատ —, yellow-dun, grey, dappled, flea-bitten, piebald, chestnut or sorrel, roan, light-bay -;
միս ձիոյ, horse flesh;
գաւակ ձիոյ, rump, croup, hind-quarter;
բաշ ձիոյ, horsehair;
խար, կեր ձիոյ, forage, provender, horse-meat;
ջրարբ ձիոց, horse-pond;
աղբ ձիոյ, horse-dung;
պայտ ձիոյ, horse-shoe;
քերոց ձիոց, curry-comb;
ողնուլար ձիոյ, crupper;
տապճակ ձիոյ, horse-blanket or horse-cloth;
վարաւանդ, կազմածք ձիոյ, horse-trappings;
ընթացք ձիոյ, the paces of a -;
ճախր ձիոյ, caracol, wheeling about;
զբօսանք ձիոյ, a ride (on horseback);
դարմանել զ—, to groom, to curry, to comb a;
պայտել զ—, to shoe a -;
վարժել զ—, to break in a -;
սանձել զ—, to master a -;
ի — ելանել, վերելակել, աշտանակել, —ի ներքս տանել, առնուլ, to ride, to get or mount on horseback, to take horse;
երթալ ի —, to ride, to go on horseback;
զգնալ, զբօսնուլ ձիով, to take a ride, to go on a party of ride, to go out for a ride;
ճախր առնուլ ձիոյ, to caracole, to move in caracols, to wheel about;
արձակերասան զ—ն առնել, to give a — the bridle, to gallop, to run full speed;
խոպալ եւ ընդվղել ձիոյ, to prance, to rear;
կատաղել ձիոյ, to run away, to take the bit between the teeth;
իջանել, թափել զինքն ի ձիոյ, to dismount, to alight, to to get down;
շրջածել երախաձգութեամբ զ—, to lead a — hither and thither, to and fro;
լծեալ ի չորից ձիոց, drawn by four horses;
—ն զուլամբ չոգաւ, թալալեցաւ or նստաւ ընդ նովաւ, his horse fell under him, fell heels upwards;
խխնջէ, վրնջէ —ն, the — neighs;
որ ձրի էառ զ—ն՝ ոչ սպասէ սանձին, you must not look a gift — in the teeth.

· Calfa

NBHL (1)

Որպէս մեզ ձք են յերիվարս, նոյնպէս եւ նմա հողմք համարեալ են յերիվարս։ Որպէս ձիք երիվարք հեծելոց, սոյնպէս եւ հոգիք սրբոց երիվարք են աստուծոյ. (Սեբեր. ՟Ժ՟Ա.) իմա՛, ձի ընտիր ի պէտս քաջ յառաջ վարելոյ զընթացս։


Ձիախաղաց

s.

adv. adj. caracoling, wheeling about;
*horse-dancer.

· Calfa

NBHL (1)

Ձիով յառաջ խաղացեալ կամ խաղալով.


Ձիահալած առնեմ

sv.

to pursue or hunt on horseback.

· Calfa

NBHL (1)

Եւ զմնացեալսն առաջի իւր տանէր փախստական ձիահալածք արարեալք. (Բուզ. ՟Դ. 32։)


Ձիընթաց, ից

adj. s.

riding;
stadium;
—ք, horse-races, races;
course.

· Calfa

NBHL (1)

Արուեստ ձիընթացին յայնժամ յայտնի լիցի, յորժամ անփորձ ձիօք յաղթեսցեն. (Կլիմաք.։ (որ բերի եւ ի յաջորդ նշ։))


Ձիընթացք

cf. Ձիընթացարան.

· Calfa

NBHL (1)

Յայսպիսի ձիընթացս արշաւել. (Մագ. ՟Ժ՟Գ. (որ հայի եւ ի յաջորդ նշ։))


Ձկնամորթ, ոյ

s.

fish-skin.

· Calfa

NBHL (1)

Բերեալ կալան իմ առաջի ձկնամորթս. (Պտմ. աղեքս.։)


Ձմերական, ի, աց

cf. Ձմերային.

· Calfa

NBHL (1)

Յառաջ քան զձմերական փոփոխմունս լինելոյ. որ է ձմեռնամուտ. (Եւս. քր. ՟Ա։)


Ձմերոց, աց

s.

house or place serving to winter in;
winter quarters, barracks.

· Calfa

NBHL (1)

Ծիծռան յառաջ քան զաշունն ի ջերին ի ձմերոց երթալոյ. (Եզնիկ.։)


Ձուլումն, ման

s.

casting.

· Calfa

NBHL (1)

Քաջապինդ ի հաստատութեան ըստ կարծրութեան ձուլման արծաթոյ. (Նար. առաք.։)


Ղակիշ, կշի, կիշի, աց

s.

intrenchment;
encampment;
camp;
army;
— ածել, գործել, to intrench, to throw up intrenchments, to pitch a camp.

· Calfa

NBHL (1)

Հարկանեն զղակիշն ի դրանն պարտաւայ, եւ քաջամուխ ի մարտն կացին. (Կաղանկտ.։)


Մտածին

cf. Մտացածին.

· Calfa

NBHL (1)

Մտածին եւ նորաստեղծ տարակուսանս առաջի մեր արկեալ՝ պարապէր. (Մագ. ի մանուչ.։)


Մտածօրէն

adv.

considerately.

· Calfa

NBHL (1)

(Գործնականն եւ տեսականն) առ միմեանս առաջնորդելով մտածօրէն՝ իւրաքանչիւր ոք ի սոցանէ զիւրն կատարէ։ Դիտաւորութեամբ մտածօրէն իմն ըստ տնաշինութեան առակի. (Մագ. քեր.։)


Մտառու, աց

adj.

of good comprehension, intelligent.

· Calfa

NBHL (1)

Զմէ՞ ի քաջ մտառուացն եւ ի վատառուսն զնոյն պահանջես հազարս։ Ուրախացեալ զոգիս մտառուացն. (Պիտ.։)


Մտառութիւն, ութեան

s.

understanding, intelligence.

· Calfa

NBHL (1)

Սոկրատէս իւրով քաջուշեղագոյն մտառութեամբ եւ անձանձրոյթ երկասիրելովն արդարեւ գերազանցեալ զամենեքումբք. (Պիտ.։)


Մտավարժ, ից

adj.

intelligent, clever, learned, erudite.

· Calfa

NBHL (1)

διανόουν, εὑφυής studiosus, ingeniosus, bona indole praeditus. Վարժ մտօք. աջողամիտ. մտառու. ուշեղ. ուշիմ. ուսումնասէր. մտացի.


Մտատեսութիւն, ութեան

s.

perspicacity, sharpness of wit.

· Calfa

NBHL (1)

Առաջնորդ հոգիդ (բանական՝) զմտատեսութիւնն թեթեւ եւ սուր ունելով, եւ հանճարեղ. (Մաշկ.։)


Մտաւոր, աց

adj.

intellectual, intellective, spiritual;
intelligent, clever.

· Calfa

NBHL (1)

Մտաւոր եւ քաջ այրն վահան։ Ականաւորք ի խորհրդի, մտաւորք եւ իմաստնագիւտք։ Ո՛վ անմիտդ ի մտաւորաց. (Փարպ.։ Նար.։)


Մտաւորութիւն, ութեան

s.

intelligence, good sense, judgment.

· Calfa

NBHL (2)

Գրիգորի աստուածաբանի աշակերտեալ՝ յառաջանայ ի մտաւորութիւն. (Սոկր.։)

Յամենայն գործ մտաւորութեան եւ հանճարոյ առաջին։ (Խոր.՟Բ. 7։)


Մտեմ, մտայ

vn.

cf. Մտանեմ.

· Calfa

NBHL (1)

Մտաւ ի սրբութիւն սրբութեանցն։ Մտաւ լուացաւ։ Երաշխաւոր մտաւ առաջնորդս։ Ի միասին մտայք յասպարիզին, ի միասին յաղթեցիք թշնամւոյն, եւ այժմ ի միասին մատերուք առաջի նահատակադրին. (Մագ. ՟Ա.։ Լաստ. ՟Թ։ Լմբ. պտրգ.։ Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Մտերմութիւն, ութեան

s.

intimacy, cordiality, confidence, familiarity, strict, close or fraternal friendship;
faithfulness, sincerity;
մտերմութեամբ, cf. Մտերմաբար.

· Calfa

NBHL (1)

Զթուղթ մտերմութեանդ քո ընթերցան առաջի իմ. (Խոր. ՟Բ. 30։)


Մտրակ, աց

s. fig.

whip;
spur;
stimulus;
— չուանեայ, whip-cord;
— հեծելոց, riding-whip;
հարուածք —աց, lash, cut, stroke of a whip;
cf. Կուշտ.

· Calfa

NBHL (1)

Տանջեցին զնա յառաջագոյն մտրակօք, եւ յետ այսորիկ թքանէին ընդ երեսս նորա։ Ետ զթիկունս իւր ի հարուածս մտրակացն պիղատոսի. (Իսիւք.։ Լծ. կոչ.։)


Մրագիր

adj.

written with ink.

· Calfa

NBHL (1)

Ոչ մրագիր օրինօք եցոյց զօրութիւն ինչ զառաջինն. (Ոսկ. ես.։)


Մրմնջեմ, եցի

va.

to murmur, to mutter, to mumble, to speak through the teeth;
to sing low, to hum, to murmur gently;
to grumble, to whine, to moan.

· Calfa

NBHL (1)

Այսպէս մրմնջեն (այսինքն քաջ վերծանեն) հռետորացն մանկունք. (Մագ. լ։)


Մրցարան, աց

s.

lists, arena;
agonism.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զքաջ նահատակ եկեալ ի մրցարանէ. (Ճ. ՟Ա.։)

Պա՛րտ էր իմանալ քեզ ո՛վ դատաւոր զհաստատութիւն հաւատոյն մեր յառաջին մրցարանէ անտի. (Ճ. ՟Բ.։)

Քաջութեանց եւ մրցարանաց եւ պատերազմաց։ Զմրցարան մահու կամ կենաց՝ նպատակ անձին եդեալ. (Յհ. կթ.։)


Մրցիմ, եցայ

vn.

to box, to come to blows, to fight, to combat;
to rival, to vie with, to compete;
մրցելով իմն, with emulation, vying.

· Calfa

NBHL (2)

Կարծելով ընդ ահեակն մրցիլ՝ յաջն գթեցի. (Նար. ՟Ծ՟Ե։)

πυτεύω pugilor, pugilatu certo, dimico ἁγωνίζομαι, ἁθλέω certo. ի բառէս Մուրց. Մուրցացի կռուիլ. բռնամարտիկ կռփամարտիկ լինել. գօտէմարտիլ. եւ Քաջապէս մենամարտիլ. մարտնչել. պատերազմել. կպուր կպուրի գալ, ծեծկուիլ, կիւլէշ բռնել, կռուիլ.


Մրցութիւն, ութեան

s.

cf. Մրցումն.

· Calfa

NBHL (1)

Եկեսցեն առաջի ձեր ընդ մեզ ի մրցումն։ Ի մրցումն գան ի վերայ պարսպեալ աշտարակի սրբութեան. (Լմբ. առ լեւոն. եւ Լմբ. իմաստ.։)


Մրցումն, ման

s.

combat, fight, wrestling;
competition, concurrence, rivalry.

· Calfa

NBHL (1)

Եկեսցեն առաջի ձեր ընդ մեզ ի մրցումն։ Ի մրցումն գան ի վերայ պարսպեալ աշտարակի սրբութեան. (Լմբ. առ լեւոն. եւ Լմբ. իմաստ.։)


Մօտ

adj. adv.

prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

· Calfa

NBHL (3)

Ի ՄՕՏ ԿԱԼ. Մերձ կալ. առաջի կամ առընթեր ներկայ գտանիլ.

Յաւուրս հեղեայ քահանայի իղիոն հրկէզ եղեւ, եւ քաջքն ի մօտ կային. (Շիր. քրոն.։)

Յառաջ հեռագոյն, բայց այժմ մօտ ի մօտոյ յօրինի պատերազմ, եւ մերձ առ միմեանս. (Իսիւք.։)


Մօտագնաց

adj.

accompanying, proceeding together, or in proximity.

· Calfa

NBHL (1)

Զօրականք ի դասուց վահանաւորաց մօտագնաց առաջի թագաւորին. (Հ=Յ. հոկտ. ՟Թ.։)


Մօտալուտ

adj.

imminent, impending, near, at hand, threatening;
— վտանգ, imminent danger;
— լինել, to be imminent, to threaten.

· Calfa

NBHL (1)

Եւ էր՝ որ անդէն իսկ մօտալուտ առաջոյ ի նոյն ի նմին ժամնաակի դէմ յանդիման ցուցանէ. (Ագաթ.։)


Մօտակայ, ից

cf. Մօտակաց.

· Calfa

NBHL (1)

Գահերէց լինիցին, եւ քան զայլսն առաջինք, եւ մօտակայք նորա. (Ոսկ. մ. ՟Գ. 12։)


Մօտակաց, աց

adj.

assisting, present, neighbouring, near, close to.

· Calfa

NBHL (1)

Գահերէց լինիցին, եւ քան զայլսն առաջինք, եւ մօտակայք նորա. (Ոսկ. մ. ՟Գ. 12։)


Մօտաւոր, աց

adj.

near, next, neighbouring, assistant;
present;
cf. Մօտասեր.

· Calfa

NBHL (1)

ՄՕՏԱՒՈՐ. Մերձաւոր ժամանակաւ. առաջիկայ. որ ինչ է փոքր մի յառաջ կամ զկնի, կամ ներկայ յաստիս. առժամանակեայ.


Մօտաւորութիւն, ութեան

s.

proximity, nearness, neighbourhood.

· Calfa

NBHL (1)

Այլ աստանօր անվայելուչ է առանց լծակցի մօտաւորութեան զբանս յառաջ մատուցանել. (Սարկ. լս.։)


Մօրաբար

adv. adj.

like a puddle or marsh;
marshy, fenny;
muddy, miry.

· Calfa

NBHL (1)

Բղխեն ակունք, եւ հանդարտ գնացիւք յառաջացեալ ծովանան մօրաբար երեւութիւք. (Խոր. ՟Գ. 59։)


Յ (hi)

s.

the twenty first letter of the alphabet, and the sixteenth of the consonants;
three hundred, three hundredth.

· Calfa

NBHL (4)

Ըստ առաջնոյն ի սկիզբն բառից հնչէ կիսաձայն հ, կամ ը...հ. զոր օրինակ՝ յագ. յածիմ. յամեմ. յանկարծ. յետ. յիսուս. յուզիմ, եւ այլն. այլ ի վերջն մնայ անձայն. զոր օրինակ՝ գայ. տայ. արքայ. գոյ. երեկոյ, եւ այլն։ Բաց ի քանի մի բառից՝ յորոց ի վերջն հնչէ որպէս ե, թերատ. զոր օրինակ, վայ՝, հայ՝. ըստ ոմանց նաեւ բայ՝, մակբայ՝, խոյ՝։

Յ. Դնի ի սկիզբն յատուկ անուանց ուր ուրեք յայլ լեզուս իցէ ի ՝ յառաջ քան զայլ ձայնաւոր. զոր օրինակ Յակոբ յեսու, յովբ, եւ այլն։ Ուստի ի Քեր. երզն. յովհաննէս՝ գրի նաեւ իովհաննէս, զի յայլ լեզուս ասի իօհաննէս, կամ եօաննէս։

Յիմարութենէ հրաժարեա՛։ Յառաջագոյն յայտ իսկ էր, եթէ յուդայ ծագելոց իսկ էր տէր մեր յիսուս Քրիստոս. (Եփր. եբր.։)

Յ. Որպէս թարմատար՝ կամ ի վայելչութեան եւ կամ ի սաստկութեան սակս դնի ի սկիզբն բառից սկսելոց ձայնաւորաւ, պահելով զնոյն նշանակութիւն. զոր օրինակ նոյն են Աջող, Յաջող. Անկանել, Յանկանել. Ապահով, Յապահով. Եղանակ, Յեղանակ։ Թո՛ղ զզանազանեալս նշանակութեամբ. Ածիմ, Յածիմ. Առնեմ, Յառնեմ. Եղանակեմ, Յեղանակեմ. Հեղում, զեղում, Յեղում. եւ այլն։


Յագչիմ

vn.

to fit, to fit well.

· Calfa

NBHL (1)

Մաշկք (կամ մաշք) հանդերձքն քաջիկ իմն ցածնուն ի մարմինն, եւ բարւոք յագչին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Յազեմ, եցի

va.

to immolate, to offer up, to sacrifice to idols.

· Calfa

NBHL (1)

θύω, θυσιάζω immolo, macto, sacrifico եւ այլն. Զոհել. նուիրել դից զզենլիս՝ հանդերձ պէսպէս արարողութեամբք կամ լլկանօք յառաջ քան զզենումն. եւ եւս յօշոտել. մասնատել.


Յածիմ, եցայ

vn.

to travel, to visit different places, to rove, to ramble, to roam, to wander;
to lounge;
to stray;
to circulate;
— ընդ ծով եւ ընդ ցամաք, to travel by sea and land;
cf. Ընդ վայր.

· Calfa

NBHL (1)

Ժամանակ ինչ արտաքոյ յածի։ Ա՛ռ քնար, յածեա՛ց կոծեա՛ց։ Յածիք ընդ ծով եւ ընդ ցամաք։ Շրջեալ ընդ երկիր, եւ յածեալ ի ներքոյ երկնից։ Յածել թեւոցն՝ յառաջադէմ սլանայ։ Ընդ գործս նորա յածեալ՝ քննեն.եւ այլն։


Յականեմ, եցի

va.

to look at, to gaze upon, to look intently at;
to survey, to watch.

· Calfa

NBHL (1)

ՅԱԿԱՆԵՄ ἑπιτροπεύω procuro βλέπω, ἑπισκέπτομαι intueor, visito. որ եւ ԱԿԱՆԵԼ. Ակն կամ յակն արկանել. դիտել. նկատել. այց առնել. քաջ նայել. տեսանել. աչել, աչքը վրան ըլլալ.


Յաղթահարեմ, եցի

va.

to conquer, to vanquish, to overcome, to subdue, to subjugate;
to oppress, to vex, to torment;
— բանիւ, to convince, to confound, to abash.

· Calfa

NBHL (1)

Յաղթահարէին եգիպտացիք զորդիսն Իսրայէլի բռնութեամբ։ Կամ յաղթահարեցի՞ զոք ի ձէնջ։ Ո՞չ մեծատունք յաղթահարեն զձեզ։ Իբրեւ յաղթահարեցին որդիքն Իսրայէլի, արարին զքանանացին հնազանդս։ Տէր Աստուած մեր, մի՛ յաղթահարեսցէ զքեզ մարդ։ Բազուկ փառաց նորա յաղթահարեաց զջուրսն առաջի երեսաց նոցա։ Դրունք դժոխոց զնա մի՛ յաղթահարեսցեն.եւ այլն։


Յաղթահարութիւն, ութեան

s.

defeat, subduing, subjugation;
conviction;
oppression.

· Calfa

NBHL (1)

Առաւել զմարմինս դարմանել եւ գիրացուցանել, առաջին՝ իւր մարմնոյն իցէ չար, եւ ապա յաղթահարութիւն հոգւոյն. (Մաշկ.։)