vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.
• , ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։
shirt, linen;
— քահանայական, alb;
— սարկաւագաց, դպրաց, rochet, surplice;
dalmatic, tunic;
— կանանց, chemise, shift.
• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի-նի քրդ. šapək «բաճկոն» (Շւոտ, Քրդերր Տաճկաց-Հայաստ. Ա. 129)։
cassock, monk's gown.
• = Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.
waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.
tiara, mitre, diadem.
• «թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։