Definitions containing the research ել : 10000 Results

Խռջտակ, ի

cf. Խռնդատ.

NBHL (1)

Խռնդոտի տակով, եւ դմակ եղով օծանելիք արա՛. (Վստկ.։)


Խռնեմ, եցի

va.

to assemble, to muster;
to collect, to gather;
to augment, to enlarge.

NBHL (5)

συναθροίζω congrego, congero, conglomero συγχύνω, -ομαι confundo, -or συμπορεύομαι , ἑπιπίπτω irruo. Խուռն ի միահաւաքել. կուտակել. մղել. սեղմել, խառնել. Կր. գունդագունդ ժողովիլ. զմիմեամբ կուտակիլ. խընճռխընճ ժողվել, մէկզմէկ հրել, դիզուել, ժողվել.

Խռնել ի մի վայր կոտորել ի նորանշան տեսիլ տանջանաց. (՟Գ. Մակ. ՟Է. 2։)

Ամենայն ուստեք յորդորեալ խռնէ զնոսա՝ միտ դնել բանիցն ասացելոց. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)

Խռնեցան՝ վաղվաղակի ձեռն ի գործ առնէին։ Մինչ գալ խռնել զնովաւ, զի մերձեսցին առ նա։ Երթայր դարձեալ խռնեալ ժողովուրդն առ նա։ Եկն միաբան բազմւթիւնն, եւ խռնեցաւ։ Երկիր քո խռնեսցի ի բնակութիւն. (՟Բ. Մակ. ՟Դ. 4։ Մրկ. ՟Գ. 10. ՟Ժ. 1։ Գծ. ՟Բ. 6։ Ես. ՟Կ՟Բ. 4։)

Երկիւղիւք խռնեալք ընդ միմեանս՝ սաստիկ շփոթս կացուցանէին։ Բազմութիւն մարդկան իբրու յոյժ խառնելոց ի միասին. (Պիտ.։)


Խռնչեմ, եցի

vn.

to emit a gurgling sound;
— շանց, to howl.

NBHL (1)

Խոշոր ձայն հանել ընդ խռչափողն. խռխռալ.


Խռովայոյզ

adj.

turbulent, tumultuous, seditious.

NBHL (1)

Յուզել խռովութեամբ. յուզիչ խռովութեանց.


Խռովարար

adj.

factious, mntinous, turbulent, seditious, riotous, unquiet, restless;
meddling, mischief-making;
revolutionary.

NBHL (1)

Փութալ հանել ի մէնջ զխռովարարն. (Շ. ընդհ.։)


Խռովեմ, եցի

va.

to trouble, to put into disorder, to agitate;
to perplex, to disconcert, to disquiet, to disturb;
to upset, to unsettle, to distract;
to alarm, to rouse;
to stir up, to excite to insurrection;
— զմիտս, to dispirit, to unhinge;
— զսիրտ, to dishearten, to unnerve.

NBHL (5)

ԽՌՈՎԵՄ ταράσσω, -ττω, συνταράσσω, ἑκταράσσω , θορυβέω turbo, conturbo, exturbo, perturbo συγκινέω commoveo ἁναστατόω seditionem, tumultum excito. որ եւ ԽՌՈՎԵՑՈՒՑԱՆԵԼ. Աղմկել. ամբոխել. վրդովել. ալէկոծել. յուզել. Վեր ի վայր առնել. պղտորել. գրգռել. տակնուվրայ ընել, պղտորել.

Մեռանել մարմնով՝ ոչ խռովէ զքեզ. (Նեղոս.։)

Ի հաշտեցուցանելն՝ վերստին խռովեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Խռովեցաւ յովսէփ, եւ գալարէին աղիք նորա։ Խռովեցաւ արքայ, եւ ելաց. Խռովեցաւ յոգի իւր իբրեւ զայրացեալ։ Խռովեալ էր բանակն։ Յերկիւղէ նոցա մի՛ երկնչիցիք, եւ մի՛ խռովեսջիք։ Ծովն առաւել եւս խռովեալ էր։ Զի էր ճողովն նոցա խռովեալ։ Խռովեալ է ամենայն երուսաղէմ։ Մի վաղվաղակի խռովել ձեզ ի մտաց. եւ այլն։

Առ խռովեցելոյս իմ հանդարտութիւն։ Անդորրիչ խռովեցելոյս իմ հանդարտութիւն։ Անդորրիչ խռովեցելոյս. (Նար. լ. ՟Լ՟Բ։)


Խռովեցուցանեմ, ուցի

va.

cf. Խռովեմ.

NBHL (1)

Այլ եւ հողմոյ հրամայելով խռովեցուցանել զնաւն երակլի. (Նոննոս.։)


Խռուանամ, ացայ

vn.

to dry up, to fade, to wither;
to grow old, to become extenuated;
խռուացեաւ հերք, bristling hair;
dishevelled hair.

NBHL (3)

Լինել իբրեւ զխռիւ. չորանալ. ցամաքիլ բուսոց. եւ Անպիտանանալ. ծերանալ. տգեղանալ. անշքանալ անձին. եւ Թաղկիլ հերաց.

Ի չորանալ եւ ի խռուանալ եւ լուցկի լինել գեհենոյն. (Վրդն. օրին.։)

Խռուացելոյդ հերով։ Քոյդ խռուցեալ հերաց։ Խռուցեալ վարսիւք. (Մագ. ՟Ձ՟Ա. ՟Ձ՟Գ։ Ճ. ՟Բ.։)


Խռչափող, ոյ

s.

wind-pipe;
larynx.

NBHL (1)

Զխռչափողն արար պատուածով եւ գօտիւք՝ ի սակաւամտութիւն օդոյն, եւ յելսն. (Ոսկիփոր.։)


Խսիր

cf. Փսիաթ.

NBHL (1)

(առաւել ռմկ. որպէս թ. հասըր ) որ եւ յն. ձայնիւ՝ փսիաթ. ψίαθος storea, teges. Հիւսուած պրտուեղէն. պարիխ.


Խստաբարոյ

adj.

severe, harsh, rigorous.

NBHL (2)

Պարտ է մեզ ո՛չ խստաբար մարտնչել այժմ ընդ սոսա։ (Պղատ.օրին. ՟Ա։)

Ի խիստ եւ ի ստէպ ճգնութիւնն զնմանութիւն վարպետին միշտ եւ խստաբար եւ ստէպ յարդարել յինքեանս. (Վրք. հց. ՟Ղ՟Կ։)


Խստամբերութիւն, ութեան

s.

cf. Խստակրօնութիւն.

NBHL (2)

Համբերելն խիստ վարուց. խստութիւն վարուց. Ճգնութիւն. խստակրօնութիւն.

Յուշ առնելով զխստամբերութիւն առաքինութեանցն, եւ եպթէ բազում են նոր ջանք աշխատութեանց. (Աթ. անտ.)


Խստանամ, ացայ

vn.

to harden, to become hard;
to be obstinate, to persist;
to be severe, rigorous, austere;
— ումեք, to treat mercilessly;
— որովայնի, to constipate, to close the bowels.

NBHL (5)

σκληρύνομαι duresco, induror. Խիստ լինել. որպէս կարծրանալ. պնդանալ. կոշտանալ. պնդանալ, ամըրնալ, կոշտ ըլլալ.

Է՛ որ ի ստամոքսէ խանգարելոյ, եւ է՝ որ յորովայնէ խստանալոյ. Եզնիկ.։ Խստանան թանձրանան ստամոքք ի բազում կերակրոց։ Եթէ ոչ կազմես զպատրոյգն, խստացեալ՝ անճառագայթ լինի. (Եփր. ծն. եւ Եփր. աւետար.։)

Կամ Անսաստ լինել. խստամբակութեամբ կամ դժկամակութեամբ վարիլ.

Եւ Սաստկանալ. յորել.

Եւ խստութեամբ վարիլ. խստութիւն ցուցանել. չներել.


Խստաշունչ

adj.

boisterous, impetuous, high, violent (wind)

NBHL (1)

ի խստաշունչ սառնամանեաց։ Մեղանչելով յաճախ՝ արարի ինձ ձմեռն խստաշունչ. (Անան. զղջ.։)


Խստապարանոց, աց

adj.

stubborn, stiff necked, pertinacious, opinionative, dogmatic.

NBHL (1)

σκληροτράχηλος rigidam cervicem habens, pertinax, pervicax. Որոյ պարանոցն է խիստ. խստավիզ. բարձրավիզ. անընկճելի. յամառ. ընդվզեալ. անսաստ. խօսք չմռօղ.


Խստապարանոցութիւն, ութեան

s.

pertinacity, wilfulness, stubbornness.

NBHL (1)

Դարձաւ եցոյց նա զխստապարանոցութիւն դարձուցանել զթիկունս. (Եփր. ել.։)


Խստասիրտ

adj. fig.

hard-hearted, merciless, inflexible, obdurate, insensible, relentless;
hardened, impenitent.

NBHL (1)

Ծառեցից զխստասիրտ դառնութիւնն ի գլուխ ելեալ. (Ղեւոնդ.։)


Խստավարութիւն, ութեան

s.

life of privations & hardships, a Spartan existence.

NBHL (2)

σκληραγωγία dura educatio, disciplina severa. Վարելն զխիստ կեանս. չարքաշութիւն.

Զլակոնական խստավարութիւնն թողացուցեալ։ Ի պաճուճեալ եւ ի փափուկ կենաց ի խստաւարութիւն. (Փիլ. տեսական. եւ Փիլ. ել. ՟Ա. 16։)


Խստացուցանեմ, ուցի

va.

to harden, to make hard;
to render obstinate;
— զսիրտ, to render obdurate or callous, to harden the heart;
— զորովայն, to constipate.

NBHL (3)

σκληρόω induro. Կարծրացուցանել, պնդացուցանել. կամ ծանրացուցանել զսիրտ յամառութեամբ. եւ թոյլ տալ՝ զի խստասցի.

Խստացոյցն՝ երկայնամիտ եղեւ է։ Խստացուցանէր այնուիկ. զի ներկէր խստացելոյն. (Կիւրղ. ել.։)

Եւ Սաստկացուցանել. պնդել.


Խստերախ

adj.

hard mouthed, intractable, untamable, ungovernable;
inflexible, obstinate, pertinacious, impetuous, headlong, fiery, rebellious;
— երիվար, fiery, spirited, high-mettled steed, courser or charger.

NBHL (2)

ὐβριστής, ἁγέρωχος petulans, indomitus, ferox, insolens, durus. ոյր երախն այսինքն բերանն է խիստ. անսանձ. աննուաճելի. դժոխերասան. մակդիր խեռ ձիոյ.

Զերիտասարդ սկսանի խրատել՝ զհասակն ստամբակ եւ խստերախ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)


Խստիւ

adv.

hardly, harshly, roughly, rudely;
cruelly, severely, rigorously;
rigidly, strictly;
— գնալ ընդ ումեք, to treat harshly, to maltreat, to rule with a high hand;
— պատուհասել, to punish rigorously, severely.


Խստութիւն, ութեան

s.

hardness;
stiffness;
roughness, harshness, asperity, austerity, rigidness;
rigour, severity, cruelty, inclemency, inflexibility;
— սրտի, obduracy, hardness of heart;
— բարուց՝ օրինաց, severity of customs, of laws;
— կարծեաց, too great austerity of morals, puritanism;
— որովայնի, tightness of the bowels, costiveness, constipation.

NBHL (4)

Խիստ եւ անուտելի է կեղեւ արմատոյն ... որ յարմատոյն կարիցէ որոշիլ ի խոտութենէ. (Սարգ. յկ. ՟Դ.)

Եւ մչ պաղեցան ջուրքն փոխել ի խստութիւն. (Վեցօր. ՟Գ։)

Քաղցրացուցանել զխստութիւն իշխանին. (Եզնիկ.։)

ԽՍՏՈՒԹԻՒՆ. Սաստկութիւն իրաց. առաւելութիւն, ուժգնութիւն, դժուարութիւն. դժնդակութիւն. ծանրութիւն.


Խտանամ, ացայ

vn.

to condense, to thicken, to grow thick, to coagulate, to congeal.

NBHL (3)

πυκνόομαι densor. Խիտ լինել՝ ըստ թաւութեան, ըստ խուռն բազմութեան կամ հոծութեան, եւ թանձրութեան, վասն մօտ առ միմեանս գոլոյ իրաց կամ մասանց իրաց.

Յանկելոց դիականացն յոյժ խտացեալս առ միմեանս. (Արծր. ՟Ե. 3։)

Կուտեցան անդ բիւրաւոր բազմութիւնք խտացեալ, ինչ կոխել զմիմեանս. (Իգն.։)


Խտացուցանեմ, ուցի

va.

to condense, to thicken, to coagulate, to congeal.

NBHL (1)

πυκνόω denso. Խիտ կացուցանել. Յաճախել. բազմացուցանել. սըխցընել, շատցընել.


Խտղեմ, եցի

va.

cf. Խտղտեմ.

NBHL (1)

Զոհիւք եւ սեղանօք կամէր բաղաամ խտղել զաստուած, որպէս ինքն խտղեցաւ պատուով քըն. (Եփր. թուոց.։)


Խտղտեմ, եցի

va. fig.

to tickle, to titillate;
to dazzle, to bedazzle;
to tickle, to please, to gratify, to delight, to flatter.

NBHL (4)

(Իբր խըտըղտեմ). γαργαλίζω titillo ἑπικνίζω prurio եւ այլն. Խթել եւ շարժել խլրտմամբ զբնութիւն ի ներքուստ. մարմաջեցուցանել, գրգռել ի ցանկութիւն. եւ Զօշոտել. խատղել. խաղեցնել, խըտղըտել, խտուկ՝ խուտուկ տալ.

Խտղտեալ զաման ցանկութեանն։ Յանդիմանեալ յաղջկանց խտղտելոյ. (Եզնիկ.։)

Զո՞րչափ ղօղեալս ի միայնաւորութեան ես խաբեալ պատրեցի, եւ հաւանեցուցի խաղտելով. (Աթ. անտ.)

Եւ իբրու ոչ յայսցանէ խտղտկեալ յածէի ուրեք, այլ զօգուտ կենաց իւրոց խնդրէի առնել. (Մագ. ՟Ի՟Զ։)


Խտղտկեմ, եցի

va.

cf. Խտղտեմ.

NBHL (1)

Եւ իբրու ոչ յայսցանէ խտղտկեալ յածէի ուրեք, այլ զօգուտ կենաց իւրոց խնդրէի առնել. (Մագ. ՟Ի՟Զ։)


Խտղտեցուցանեմ, ուցի

va.

cf. Խտղտեմ

NBHL (1)

Եւ իբրու ոչ յայսցանէ խտղտկեալ յածէի ուրեք, այլ զօգուտ կենաց իւրոց խնդրէի առնել. (Մագ. ՟Ի՟Զ։)


Խտղտումն, ման

s. fig.

tickling, titillation;
dazzling;
burning desire, prurience, itching, inciting, lust;
delight, pleasure.

NBHL (6)

γαργαλισμός, γάργαλος titillatio χρησμός pruritus, prurigo. Խաղտելն, իլն. խտղտանք. խատիղ. Խտտղանք. մարմաջումն. գրգռութիւն բնութեան. լուցկիք. շարժումն եւ ազդումն ներքին (չար եւ բարի). խլրտումն. խթումն. եւ Զօշոտումն. անկղիտանալն. Խտուկ ունենալը կամ տալը.

Մարմանջմունս առնելով, եւ անդադար խտղտմունս։ Խածմունս կոչէ զխտըղմտունս հեշտ ցանկութեան. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)

Ես պոռնկութեան սիրելի եմ, ես զնորա դարմանս եւ զխտղտմունս առ նորահասակսն յանձն առեալ հաւատացեալ եմ. (Աթ. անտ.)

Զարմացիր ընդ խտըղտումն՝ որ բնակեալ էր յանդամս նորա, եւ ոչ վնասեցւ նա։ Հնազանդեցան ատելի խտղըտման ցանկութենացն. (Եփր. ծն. եւ Եփր. համաբ.։)

Բաց հալածէր յինքենէ զմարմաջումն եւ զանվայելուչ խտղտմունս ցանկութեան. (Վրք. ոսկ.։)

Խտղտմունք եւ մարմանջմունք դժուարահանդուրժելիք. (Ոսկիփոր.։)


Խտութիւն, ութեան

s.

condensity, density, thickness, consistence.

NBHL (2)

Զխտութիւն պտղոցն, եւ զբազմութիւն սաղարթիցն։ Ողկուզօրէն խտութեամբ կախեալս ունելով զյոլովութիւն պտղոցն. (Պիտ.։)

Յայնժամ է զխտութիւն մարդկան տեսանել. (Նանայ.։)


Խտտիղ

cf. Խտղտումն.

NBHL (1)

Յերեւելեացս գերաբուն զարդուց խտղտանք. (Յհ. կթ.։)


Խտտղանք

s.

cf. Խտղտումն.

NBHL (1)

Յերեւելեացս գերաբուն զարդուց խտղտանք. (Յհ. կթ.։)


Խտտղեմ, եցի

va.

cf. Խտղտեմ.

NBHL (1)

Երեւելի զարդս նոցա պատրաստեալ յարդարէին առ ի խտտղել ական տեսանելոյ. (Յհ. կթ.։)


Խտրադիմայ, ից

adj.

physiognomist.

NBHL (1)

Խտրող դիմաց. գուշակ բնաւորութեանց՝ դիտելով զկերպարանս. Երեսը նայելով՝ բնութիւնը թահմին ընօղ.


Խտրանք, անաց

s.

observance, ceremony;
superstition;
prognostic, augury, omen;
oddness, imparity.

NBHL (2)

παραστήρησις observatio. Խտրելն. Խտրութիւն. խտիր. ճիշդ դիտողութիւն եւ պահպանութիւն անզանազան իրաց, եւ աւելորդ գուշակութեանց. եւ Որոշումն. ընտրութիւն. Խիղճ, կարծիք. Սովորութիւն. աւանդութիւն.

ոդի չար, զոր ի մեր լեզու այս չար ասեմք, որպէս ի խտրանաց հարցն մերոց առնոց ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ. այսինքն առ որոշումն ընդ ոգի բարի եւ չար. (Եզնիկ.։)


Խտրոց, աց

s.

interval, space;
division, separation;
distinction, difference;
— ընդ մէջ անկանիլ, to interpose;
to interfere, to intermeddle.

NBHL (3)

Անլուայ ձեռօք ուտել ոչինչ ունի խտրոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

ԽՏՐՈՑ. μέσον medium διάστημα intervallum. Անջրպետ. Ընդ մէջ անկեալ ինչ՝ որոշիչ, զատուցիչ. միջոց, եւ հեռաւորութիւն միջոցաւ. խափան, արգել.

Ցուցանէ զինքն զուգեալ ընդ ծնողին, եւ ոչ իսկ բնաւ լինել խտրոց ի միջի։ Պատկեր եւ փառք աստուծոյ ասի որդի եւ մեք, այլ բազում է խտրոց միջին. (Ոսկ. յհ. ՟Բ. 29.) (որ հայի եւ ի ՟Ա նշ։)


Խտրոցեմ, եցի

vn. va.

to distinguish, to classify.

NBHL (2)

ԽՏՐՈՑԵԼ. Խտիր արկանել, եւ անկանիլ.

Յիրէ յիր խտրոցին. այսինքն է՝ ի խորհրդէ իրին ի խորհուրդս ինչ խտրոցին՝ դնելով զկամն. (Երզն. քեր.) (լաւ եւս, խտրոցեն։)


Խտրութիւն, ութեան

s.

cf. Խտրանք;
cf. Խտրոց.

NBHL (1)

Եւ ոչ մի ինչ ի դէպ է ի միջի խտրութեան դնել ընդ հայր եւ որդի. (Ոսկ. տիտ.։)


Խրախանամ, ացայ

vn.

to rejoice, to be joyful;
to feast, to make merry with.

NBHL (1)

τρυφάω delicate vivo, deliciis abundo εὑωχοῦμαι convovor, epulor, oblector εὑθυμέω bono animo sum. Ուրախանալ, զուարճանալ. խրախ լինել ի խնջոյս.


Խրախճանամ, ացայ

vn.

cf. Խրախանամ.

NBHL (3)

յն. cf. ԽՐԱԽՃԱՆԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συνευωχοῦμαι ) եւ ὅνινημαι fruor, delector ի կոչունս եւ իբրեւ ի կոչունս. վայելել, եւուրախ լինել. զուարճանալ.

Յայսպիսի պալատան ճեմել, այսպիսի խրախճանութեամբ խրախճանալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Խրախճանամ եւ չարչարանսն, որ ինձ պատրաստել են։


Խրախճանութիւն, ութեան

s.

feast, banquet, entertainment, festivity;
rejoicings, public joy.

NBHL (5)

ἐστίασις, εὑωχία convivium opiparum πανδαισία mensa sumtuosa οἰ ξενίοι hospitalitas ἁγάπη agape. Խրախճանք. խրախունք. խնջոյք. կոչունք. խրախութիւն. ուրախութիւն եւ վայելք կոչնոց. սեղան մեծահաց՝ մարմնաւոր կամ հոգեւոր. ագապ.

Ոչ է իրաւացի, երէկ վայելեալք ի քումն խրախճանութեան. եւ այսօր ոչ յոժարութեամբ առնել քեզ պատուասիրաբար զխրախճանութեանցն զբարեկամս եւ զբարեկամուհիս կոչել. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Զ։)

Որ ի կերակրոց եւ յըմպելաց լինին խրախճանութիւնք. (Խոր. ՟Ա. 12։)

Փոխանակ խրախճանութեան՝ ի վերայ գերեզմանի ողբս ասելով՝ ողորմելի հառաչեմ. (Խոր. ՟Գ. 68։)

Յաւէտ խրախճանութեամբ բուռն հարկանել զպատմութենէ նահատակիս. (Արծր. ՟Գ. 12։)


Խրախճանք

s.

cf. Խրախճանութիւն.

NBHL (4)

Ի խրախճանս ըմպելեաց Նար. (՟Ի՟Գ։)

Ի խրախճանս կենդանախումբ բերկրեցելոցն պարուց։ Պարեն ի խրախճանս անկէան երանութեան. (Նար. ՟Ձ՟Ա. ՟Ձ՟Բ.) (զորս մարթ է առնուլ եւ իբրեւ խրախճանարան)։

Զսառային այնուհետեւ կրեսցէ զխրախճանս բերկրանաց. փախուցեալ զաղախինն տեսանելով. իբր զուարճութիւն սրտի. (Անան. եկեղ։)

Յոգւոց հանցեն ամենայն խրախճանք յանձինս իւրեանց։ Բարձից զձայն խրախճանաց, եւ զձայն ցնծացելոց. (Ես. ՟Ի՟Դ. 7։ Երեմ. ՟Է. 34։)


Խրախուսանք

cf. Խրախոյս.

NBHL (1)

Մեծաւ խրախուսանօք ճեպ ի ճեպոյ ելին յաշխարհս մեր. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Խրախուսեմ, եցի

vn.

to encourage or excite by mutual shouting, to call loudly, to address with a loud voice;
to encourage, to give courage to, to raise the spirits of, to reanimate, to excite, to incite, to embolden.

NBHL (7)

ἁναβοάω, ἑπικαλέω reclamo, exclamo, conclamo. Խրախոյս բառնալ. խիզախել. գոչել. վերագոչել. կարդալ.

ԽՐԱԽՈՒՍԵԼ. ն. Քաջալերել. յորդորել. խրախոյս տալ.

Խրախուսել բառս առ մեզ քաջալերել ասի. (Գէ. ես.) (այլ առաւել՝ քաջալերիլ։)

ԽՐԱԽՈՒՍԵԼ, իլ. չ.կ. ἁντιστηρίζω innitor, confido αὑτέχομαι adhaereo. Քաջալերիլ. վստահանալ՝ իբր խրախ սրտիւ յուսալ. դնել զյոյս. ապաւինիլ. զօրանալ. ամրանալ. եւ Անվեհեր դիմել. խիզախել.

Խրախուսին յոգի արութեամբ։ Ի քեզ իսկ աստուած համայնիւ խրախուսեալ։ Աջ քո ի վերայ որդւոյ մարդոյ ի քեզ խրախուսելոյ. (Նար. ՟Ղ՟Բ. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.։)

Ընդդէմ մահու խրախուսեցաւ, եւ պարտելոյն վերայ ելաւ. (Շ. բարձր.։)

Յաստուած խրախուսելով՝ յառաքինութիւնս ամրանալ. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ.)


Խրամահատ, աց

adj.

breaching, making breaches;
separating, dividing.

NBHL (1)

Ես խրամահատս լինել յօրէնս պագաւորացն ոչ կամիմ. (Վրք. ոսկ.։)


Խրամահատութիւն, ութեան

s.

the opening a breach.

NBHL (1)

Խրամահատն լինել.


Խրամապահ, աց

s.

trench-guard.

NBHL (1)

Գիշերապահս եւ խրամապահս կացուցանել. յն. պահպանութիւն քաղաքի. (՟Գ. Մակ. ՟Ե. 24։)


Խրամատեմ, եցի

va.

to breach;
to break, to defeat, to disperse;
to exterminate;
— զհամբաւ լաւութեան, to diffame, to destroy one's reputation.

NBHL (3)

διακόπτω, ῤηγνύω, -νυμι disrumpo, findo, reseco, decido, frango. Խրամ հատանել. խրամահատ լինել. պատառել, հեղձուլ, խորել, բանալ զտեղի փակեալ կամ ցանկ, զպարիսպ. քակել. խախտել. լուծանել. (լծ. արաբ. խարմ, խարէ, խարէպ, խարգ. եբր. ֆարաձ. իբր հերձուլ) պատռել, ճղքել.

Խրամատեցաւ վասն քո ցանգ։ Խրամատեցաւ քաղաքն, եւ ամենայն արք պատերազմի ելին արտաքս։ Տէր խրամատեաց զթշամիս իմ առաջի իմ, որպէս խրամատիցին ջուրք։ Խրամատեաց աստուած ձեր ի մեզ։ Խրամատեաց տէր զխրամատութիւն յողոյ. եւ այլն։ Խրամատեցին անձանց իւրեանց ցանգսանկարկատս. (Ագաթ.։)

Խրամատել զցանկ հաւատոց, կամ օրինաց, կամ զօրէնս. (Արշ.։ Շ. թղթ.։ Լմբ. պտրգ.։)


Խրամատութիւն, ութեան

s.

breach;
crack, crevice;
rupture;
division, party.

NBHL (1)

Ցանկել զխրամատութիւնն։ Ամրոց դժուարաբուժելի խրամատութեանս. (Ագաթ.։ Պիտ.։)


Խրասախ, ից

s.

league.

NBHL (1)

Ըստանձնեալ.. տասն խրասախ բերէր ըստ անձին. (Բուզ. ՟Ե. 37։) (Հերոդոտոս համարի զփարսանգն նշանակել ըստ պարսից՝ երեսուն ասպարէզ. գուցէ կա՛մ զասպարէզն այլազգ իմանալով, կամ զփափագն։)