Your research : 2 Results for ճենճ

Ճենճ, ոյ

s. fig.

froth, scum of boiled meat;
—, —եր, ոց or աց, smoke or odour of cooking or burning meat;
victim, holocaust, sacrifice.

Etymologies (3)

• «պարարտութեան գոլորշին, եփած մսի հոտ և կեղտ» Ոսկիփ. այս արմատից են հենճեր «խորոված մսի հոտ, զոհի գոլոր-շիք» Բ. մակ. է. 5. Ոսկ. ա. կոր. ճենճերել ՍԳր. ճենճերոտիլ Ոսկ. եփես. ճենճերալիր Աահմ. Ճառընտ. ճենճերալից Տօնակ. ճեն-հերական Փիլ. ճենճերահոտ Վանակ. յոբ. դիւաճենճեր Ճառընտ. Նար.։

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճէնճ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ճենջ, Երև. ճէնջ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ջէնջ, Մրղ. Ոզմ. ճինջ (Ոզմ. նշ. «ճարպ»), Ննխ. Տիգ. ջինջ (Տիգ. նշ. «արգանակ, մսի ջուր»)։ -Ճենճեր բառի հետ է կապւում ἐղ. ճնջեռ «մսի պարարտութիւն»։-Նոր բառեր են ճեն-հած, ճենճել, ճենճոտ (Զթ. ջէօնջիւդ), ճեն-ճոտիւ. ճենճեմոմ, ճենճեռոտացնել «խար-կել», ճենճռտալ «խարկուելով ճենճի հոտ տալ», ճենճռտան «կիզիչ տաք», որոնք և ճնճռտալ, ճնճռստալ, ճնճռնահոտ, ճնճռաց-նել, ճնջռթան։

• ՓՈԽ.-Վրաց. ჭენკი ճենճի, ჭენჭო ճեն-ճո «տապակած մսի հիւթ»։


*Ճենճ

Etymologies (3)

• «պարարտութեան գոլորշին, եփած մսի հոտ և կեղտ» Ոսկիփ. այս արմատից են հենճեր «խորոված մսի հոտ, զոհի գոլոր-շիք» Բ. մակ. է. 5. Ոսկ. ա. կոր. ճենճերել ՍԳր. ճենճերոտիլ Ոսկ. եփես. ճենճերալիր Աահմ. Ճառընտ. ճենճերալից Տօնակ. ճեն-հերական Փիլ. ճենճերահոտ Վանակ. յոբ. դիւաճենճեր Ճառընտ. Նար.։

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճէնճ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ճենջ, Երև. ճէնջ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ջէնջ, Մրղ. Ոզմ. ճինջ (Ոզմ. նշ. «ճարպ»), Ննխ. Տիգ. ջինջ (Տիգ. նշ. «արգանակ, մսի ջուր»)։ -Ճենճեր բառի հետ է կապւում ἐղ. ճնջեռ «մսի պարարտութիւն»։-Նոր բառեր են ճեն-հած, ճենճել, ճենճոտ (Զթ. ջէօնջիւդ), ճեն-ճոտիւ. ճենճեմոմ, ճենճեռոտացնել «խար-կել», ճենճռտալ «խարկուելով ճենճի հոտ տալ», ճենճռտան «կիզիչ տաք», որոնք և ճնճռտալ, ճնճռստալ, ճնճռնահոտ, ճնճռաց-նել, ճնջռթան։

• ՓՈԽ.-Վրաց. ჭენკი ճենճի, ჭენჭო ճեն-ճո «տապակած մսի հիւթ»։


Entries' title containing ճենճ : 7 Results

Դիւաճենճեր

adj.

sacrificed to the devil.

NBHL (1)

Դիւաճենճեր զոհք, կամ զոհարան. (Ճ. ՟Ա.։ Նար. ՟Ծ՟Ա։)


Ճենճերահոտ

adj.

having an odour of burnt grease.

NBHL (2)

Ունօղ զհոտ ճենճերոյ. ճենճի կամ մսի հոտ ունեցօղ.

Զգարշելի ծխեալ ճենճերահոտ զոհից. (Վանակ. յոբ.։)


Ճենճերամ

vn.

to buzz, to hum, to whiz.

NBHL (4)

Շատ ճենճերաս ի ծակն, ի փեթակն ճանճիկ, անդ տըզզա՛ բզզա՛։ Ակկարովնեան ճանճիցն ճենճերելով ճեմեալք ճոռոմաբանեն. (Մագ. ՟Ը։)

ՃԵՆՃԵՐԵՄ, եցի. ն. Եփել զմիսն՝ մինչեւ ի բուրել զճենճերն. տալ հանել զծուխն. ծխել. բուրել. եւ Զոհել.

Ճենճերեաց զողջակէզս իւր եւ զզոհս։ Մինչչեւ ճարպն ճենճերեալ էր։ Ճենճերեսցի նախ ճարպն։ Ճենճերեսցի զոհ քո։ Ճենճերեաց զամենայն քուրմս բարձանց.եւ այլն։

Կենարարին յիշատակաւն միշտ ճենճերիմ. (Նար. ՟Ժ՟Բ։)


Ճենճերեմ, եցի

va.

to exhale an odour of cooking or burning flesh, a smell of roast meat;
to burn;
to sacrifice.

NBHL (4)

Շատ ճենճերաս ի ծակն, ի փեթակն ճանճիկ, անդ տըզզա՛ բզզա՛։ Ակկարովնեան ճանճիցն ճենճերելով ճեմեալք ճոռոմաբանեն. (Մագ. ՟Ը։)

ՃԵՆՃԵՐԵՄ, եցի. ն. θυμιάω, θυμιάζω եւ ὁσφραίνομαι suffio, adoleo, olefacio, olfio. Եփել զմիսն՝ մինչեւ ի բուրել զճենճերն. տալ հանել զծուխն. ծխել. բուրել. եւ Զոհել.

Ճենճերեաց զողջակէզս իւր եւ զզոհս։ Մինչչեւ ճարպն ճենճերեալ էր։ Ճենճերեսցի նախ ճարպն։ Ճենճերեսցի զոհ քո։ Ճենճերեաց զամենայն քուրմս բարձանց.եւ այլն։

Կենարարին յիշատակաւն միշտ ճենճերիմ. (Նար. ՟Ժ՟Բ։)


Ճենճերիմ, եցայ

vn.

to burn, to be burnt;
— յիշատակաւ սիրոյ ուրուք, to pine for, to languish;
—րեսցի զոհ քո, may he accept your sacrifice !.


Ճենճերոտիմ, եցայ

vn.

to be soiled with grease and smoke;
to be half burnt.

NBHL (2)

ՃԵՆՃԵՐՈՏԻԼ. Ծխոտիլ, կամ այրիլ. առնուլ կամ տալ զհոտ ճենճերոյ.

Չտեսանես անդ թեւս թռչնոց խանձատեալս, եւ ճենճերոտեալ. (դրածն, ճենճերոխեալ. յն. զծուխ վերատուեալ). (Ոսկ. եփես. ՟Ժ՟Ը։)


Ճենճեր, ոց, աց

NBHL (5)

ἁτμίς, ἁτμός, καπνός vapor, halitus, exhalatio, fumus եւ κνίσσα nidor, arvinae vel pinguedinis fumus et odor. (արմատն կայ ի ռմկ. ճենճ. իբր փրփուր մսոյ եփելոյ, եւ աղտ իւղային) Ճարպաւոր գոլորշի իբր ծուխ ի վեր դիզացեալ ի մսոյ եփելոյ՝ սաստիկ բուրմամբ. եւ ծուխ եւ հոտ զոհի.

Յառաջին ճենճերացն ծխոց. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Զպտուղ ըղձից ճենճերոյ։ Մինն խնկով եւ միւսն ճենճերիւ. (Նար. ՟Ա. լ։)

Ըստ որում վասն նոյի ճենճերացն գրեալ է։ Զճենճեր անուշահոտ օրհնութեանն. (Իգն.։ Լմբ. սղ.։)

Ի ճենճերաց կռոցն։ Ամենայն դեւք ընդ ճենճերս խնդալով ագահեն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։ Նոննոս.։)


Definitions containing the research ճենճ : 28 Results

Արբենամ, եցայ

vn.

to get drunk, to intoxicate, to drink to excess.

NBHL (1)

Բորբոքեալ բոցն ճարպովն, մինչ զի քաղաքն արբեալ լինէր ի հոտ ճենճերաց նոցա. (Մամիկ.։)


Խանձ, ից

cf. Խանծ.

NBHL (1)

Որք իբր ի ճենճերոյ իմնյօդոյ այտի զհոտ ծծեն ըռնգամբք խանծ առեալ. (Փիլ. լիւս.։)


Դիզանամ, ացայ

vn.

to gather;
to rise;
— հերաց, to bristle up, to stand.


Դիւամոլ

adj.

devoted to the worship of the devil.

NBHL (1)

Հրաժարեցեր ի զոհիցն ճենճերաց դիւամոլ հեթանոսաց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Անդամաթիւ, թուի

s.

the dissected parts.

NBHL (1)

Ոչ ճենճեր ինչ ընդ անդամաթիւս մսոյն ծախի. (Նար. ՂԳ։)


Անձիր

adj.

unproductive, unfruitful;
ungrateful, unthankful.

NBHL (1)

Յագահութեան բագին՝ չտեսանես թեւս թռչնոց խանձատեալս, եւ ո՛չ անձիր եւ ճենճեր ոխեալ, այլ զմարդկան մարմինս խորովեալս. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Ը.) իմա՛ ըստ յն. բուրումն անախորժ եւ ճենճեր ի վեր յորձանս իմն առեալ։


Ծառանամ, ացայ

vn.

to rise, to mount in tree-shaped masses;
— հերաց, to stand erect or on end;
to bristle up.


Ծխամած

adj.

enveloped in smoke.

NBHL (1)

Զճենճերս ծխամած միգապատեալս զոհից կռոցն. (Ճ. ՟Ա.։)


Հաճոյացուցանեմ, ուցի

va.

to make pleasant.

NBHL (1)

Զի ոչ ճենճերացն հոտն անուշահոտութիւն էր աստուծոյ, այլ մատուցողացն մաքրութիւնն հաճոյացուցանէր. (Նար. երգ.։)


Հալոց, աց

s.

furnace;
foundry;
crucible, coppel;
— պառակաւոր, muffle-furnace or furnace-mill.

NBHL (1)

Հալոցն ճարպին, եւ ճենճերմունք իւր. իբր վառարան, կամ տապակ։


Միգապատեմ

va.

to cloud, to darken, to dim.

NBHL (1)

Սրբեաց զճենճերս ծխամած միգապատեալս զոհից. (Ճ. ՟Ա.։)


Ստապատիր

adj.

false, fallacious, fictitious.

NBHL (1)

Ի սուտապատիր զոհիցն, եւ ի հեթանոսական ճենճերացն. (Մաշտ.։)


Պաշտօնատար, աց

s.

adorer;
servant;
functionary, official, minister.

NBHL (1)

Պաշտօնատարք լինէին նուիրօք եւ զոհիւք ճենճերացն. (Նիւս. ի սքանչ.։)


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

NBHL (1)

Ի ձեռն հոտոտելեաց ի մուխս եւ ի ճենճերս պատրեցելոյ. (Փիլ. լին. ՟Ա. 7։)


Որկորաժէտութիւն, ութեան

s.

cf. Որկորամոլութիւն.

NBHL (1)

Յաղագս որկորաժէտութեան դիւաց ... ամենայն դեւքն ընդ ճենճերս խնդալով ագահեն։ Յորկորաժէտութենէ, եւ ի ճակաճանութենէ եւ ի շուայտութենէ։ Դատարկութեամբն եւ որկորաժետութեամբն. (Նոննոս.։ Փիլ. լին.։ Պիտ.։)


Մրճոտեմ, եցի

va.

to smoke, to blacken with soot, to soil, to dirty.

NBHL (2)

Մրել մրոտել, մրիլ մրոտիլ. ի մուր եւ ի ճենճերս թաթաւիլ. ճենճոտիլ, կեղտոտիլ, աղտոտիլ, սեւնալ.

Արդ ի ճենճերս զոհից եւ ի շարաւս աղտեղի՞ս մրճոտիցիք. (Եղիշ. ՟Գ։)


Մրճոտիմ, եցայ

vn.

to blacken with smoke or soot.

NBHL (2)

Մրել մրոտել, մրիլ մրոտիլ. ի մուր եւ ի ճենճերս թաթաւիլ. ճենճոտիլ կեղտոտիլ, աղտոտիլ, սեւնալ.

Արդ ի ճենճերս զոհից եւ ի շարաւս աղտեղի՞ս մրճոտիցիք. (Եղիշ. ՟Գ։)


Շարաւ, ոյ

s.

pus, matter, ichor, sanies, purulence;
rottenness;
stench, stink;
— առնուլ;
to effervesce, to swell, to become inflamed.

NBHL (1)

Ի ճենճե՞րս զոհից, եւ ի շարաւս աղտեղի՞ս մրճոտիցիք. (Եղիշ. ՟Գ։)


Շարաւահոտ

adj.

stinking, fetid;
շարաւ արիւն, corrupt blood;
cf. Շարաւահոտութիւն.

NBHL (1)

Իբրեւ զմեռեալ մի գարշելի՝ թաթաւեալ արեամբ, իբրեւ զձորձս շարաւահոտ անսուրբ. (Գէ. ես.։ Զճենճերս շարաւահոտս. Յիշատ. ոսկ. յհ.։)


Տապակ, աց

s.

frying-pan;
cf. Վահանակ.


Տապակ

cf. Վահանակ.


Տզզամ, ացի

vn.

to buzz, to hum.

NBHL (1)

Շատ ճենճերաս ի ծակն ի փեթակն ճա՛նճիկ. անդ տըզզա՛ բըզզա՛. եւ յարքունիսն մի՛ երթար. (Մագ. ՟Ը։)


Զազրալից

NBHL (1)

Զազրալիցն ճենճերոց. (Անան. եկեղ։)


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Գւռ. եղ (yeγ) ձևը փոխառութեամի մտած է գրեթէ բոլոր թաթարական լեզուների մէջ. բայց որովհետև թաթարականում դ ձայնը ծանր բաղաձայն (saqil) է համար-ւում և չի կարող հետևաբար e ձայնաւորի մօտ գտնուիլ, այլ a (հմմտ. օսմ. aγlamaq «լալ», aγəl «փարախ», yaγmur «անձրև», уaγəт «կեղ», yaγəž «գորշագոյն», ayaγəm «ոտքս» ևն), ուստի գւռ. yeγ ձևը դարձել է yaγ, այսպէս՝ ունինք օսմ. [arabic word] ︎ yaγ «իւղ, ճարպ», [arabic word] yaγlə կամ [arabic word] yaγlu «իւ-ղոտ, պարարտ, կեղտոտ», [arabic word] yaγǰə «իւղավաճառ, իւղարար», [arabic word] yaγla-maq «իւղոտել, իւղել», [arabic word] yaγləq «թաշ-կինակ» (նախնաբար «կերակրի ճենճը սրբե-լու շոր». օսմ. այս բառից փոխառութեամբ ձևացած են Պլ. յաղլըխ, յալլըխ, Սչ. Ռմ. լա-լեխ, Ղրբ. յա՛լլուխ, յա՛լլըխ «թաշկինակ»). [arabic word] yaγlanmaq «իւղոտուիլ», [arabic word] ič̌ yaγə կամ [arabic word] don yaγə «ճրագու», [arabic word] tere yaγə «կարագ» ևն (տես Մ. Ա-ռևևեան. Ընռարձակ բառ. տճկ. հայ. գաղ. Պօլիս 1888), արևել. թրք. [arabic word] ︎ yaγ «ճարպ, կարագ, իւղ», [arabic word] yaγčamur «տաք հաց, որ կարագով շաղախում և քաղցր գի-նիով ուտում են» (հմմտ. գւռ. ճմուռ, եղաճը-նուռ), [arabic word] yaγəqmaq «գիրանաւ». ❇ [arabic word] ︎ yaγlaγu «սպեղանի», [arabic word] su-уaγə «սև կարագ» (տե՛ս Pü de Courteille Dict.


Զմռնիտ

s.

emery.

Etymologies (1)

• = Յն. σμόρις (σμύριδος)՝ նոյն փոշին Լ. որից σμυρίτης λίϑος «զմռնիտեան քար».-յոյնից փոխառեալ են նաև լտ. smyris, ֆր. émeri նոյն նշ. -յոյն բառը Boisacq, էջ 886 դնում է հնխ. smer «քսել, զօծանել» արմա-տից, որին պատկանում են գոթ. smairϑr, հհիւս. smior, անգսք. smeoru, հոռ. smero «ճարպ», լիթ. smarsas, smarsté «ճենճ» ևն, որոնք թէև ունի Walde 478, բայց նրանց չի միացնում յն. σμύρις բառը։ Այս պարագա-յին պէտք է յիշել եբր. [hebrew word] samir, ասոր. [syriac word] šamī̄rā «ադամանդ. 2. զմըռ-ւետ» (Brockelm. 380)։-Հիւբշ. 349։


Ախերակ

adj. adv.

vain;
յախերկան, cf. Յախերական;
յախերկան, cf. Յախերկան.

Etymologies (1)

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 5.-«Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր և ունայն իբր ախերակք»։ Որից յա-խերկան կամ յախերական՝ նոյնպէս մի ան-գամ գործածուած. «Յախերկան կոտորել զա-նասունս իւրեանց ի զոհս ճենճերոյն» Ագաթ.։ Երկուսի էլ իմաստը անորոշ է։ Հին բռ. մեկ-նում է յախերկան «անխնայ կամ ընդվայր», Արմատակտն բառարան-7 ՆՀԲ ախերակ «անշահ, անպիտան, աւերակ կամ հնոտի», ախերական «ի զուր, անխնայ ևամ յախուռն»։ Պէտք է ուղղել ախերակ «յիմար, ապուշ», յախերական «յիմարաբար, անմտօրէն», ինչպէս ցոյց է տալիս


Ճղճիմ

adj.

stingy, scurvy, niggard, sordid, covetous, miserly.

Etymologies (1)

• ՆՀԲ (ջղջ ձևի տակ) լծ. թրք. չըղ «ձեան հիւս»։ Մառ, Փизiологъ 1904, էջ xxI կցում է վրաց. ჭიჭჟნა ճինղ'նա և ჭენჭეო ճենճղ'ո բառերին. (առաջի-նը ըստ Չուբինով 1711 նշ. «ճմլել տրորել», ըստ Մառ նշ. «маpεть. աղ-տեղել, ապականել», ուստի նման չէ նշանակութեան կողմից. երկրորդը՝ նշ. «ճահիճ», բայց նման չէ ձևի կողմից)։


Փուղձ

adj.

soft, damp, moist.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։