Definitions containing the research մաղ : 496 results

Հիւթ, ոց

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.


Հող, ոյ, ով

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «հող, գետին», լայնառաս նաև «գերեզման, կալուած, արտ» ՍԳը. Բուս. Եզն. որից հողաբեր Ագաթ. ճողաբլուր Ես. իե. 2, հողագործ ՍԳր. հողաթաւալ Ա-գաթ. հողաթափ ՍԳր. հողախառն Բ. մկ. ղ. 41. հոոածին Իմ. է. 1. Երեմ. խթ. 33. հո-ղակալ Կոչ. հողամաղ «թռչունը» ՍԳր. «փո-շու շամանդաղ» Եզն. հողեղէն ՍԳր. Եզն թանձրահող Պիտ. փիլ. Շիր. անօսրահող Նոնն. 15. թեթևահող Փիլ. այլաբ. ևն։ Նոր բառեր են հողատէր, հողատիրութիւն, հողա-տիրական, հողազուրկ, սակաւահող, կաւա-հող, սևահող, աւազահող, հողաբաժանութիւն ևն։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Կր. Մշ. հող, Երև. Խրբ. Շմ. հօղ, Սչ. հօղ, ֆըղ, Ագլ. Տփ. հուղ, Ասլ. հէօ՛ղ, Զթ. հիւղ, Կր. Հճ. ֆող, Ախց. Երև. Ննխ. ֆօղ, Ակն. ֆէօղ, ֆէղ, Սեբ. ֆէղ, Գոր. վէղ, Ղրբ. վըէղ, Ջղ. Սլմ. Վն. խող (սեռ. Վն. խուղու), Պլ. Ռ. խօղ, Մկ. Ոզմ. Տիգ. Տփ. խուղ, Մրղ. խուէղ, Սվեդ. խիւղ, Հմշ. խէօղ։ Նոր բառեր են անհող, հողաբան, հողագուղձ, հողածածկ, հողահամ, հողահանել, հողա-հարկ, հողահոտ, հողափարտակ, հողդար, հողդրամ, հողել, հողլաթ, հողկալ, հողշոր, հողկիկ, հողմաղ, հողշաղ, հողգլուխ, հողոտ. հողոտիլ, հողոց, հողսորիկ, հողսրիլ, հող-վար, հողվարք, հողվրդի (Հճ. հօղվէդի), հողտապան, հողք (որ և միջ. հյ. հողք «գե-րեզման» Սմբ. պտմ. 130)։


Հողմ, ոց

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայնաև հող-մոն, յգ. հողմունք) «քամի» ՍԳր. Վեցօր. «աշխարհի կողմերը» ՍԳր. «դալուկ հիւան-դութիւնը, դեղնցաւ» Ոսկ. յհ. ա. 21 (այսպէս ըստ համեմատութեան յն. բնագրի, ապա թէ ոչ գաւառականներում քամի նշանակում է «շարժական յօդացաւ»)։ Որից հողմայոյզք Վեցօր. հողմաշարժ Յոբ. ժգ. 25. հողմաշունչ Ագաթ. հողմավար Յոբ. ժգ. 25. ծէ. 1. հող-մեղէն Եզն. հողմակոծ Ագաթ. Սեբեր. հող-մակոծութիւն Եւագր. խաւարահողմ Նար. հարաւահողմ Ագաթ. մոլորահողմ Ագաթ. հողմընդդէմ «քամուն հակառակ» Եւագր. 93 (երկիցս. բայց տպուած հողմ ընդդէմ.-Հողմընդդէմ խորհրդոց հողմընդդէմ հողմա-կոծեալ). հողմաղաց, հողմարգել (նոր բա-ռեր)։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 9, 10 դնում է հ յաւե-լուած, աւա մասնիկ, արմատը ք, որի հետ միացնում է սանս. či, պրս. čidan «հաւաքել, ժողովել», իսլ. oyrucmu, oyru umamu «մաքրել». ըստ այսմ հ-աւաքել=սանս. ava-či «հաւաքել, հա-նել»։ Հիւնք. յն. εύαγέω «սրբել, մաք-ոել» ձևից հանում է աւաքել և սրանից էլ հաւաքել։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 պրս. խաւ «քաղել»։ Յակոբեան, Մաղիկ 1899, նոյ. 4 արաբ. հավգ «ժո-ղով, ժողովել» բառից։ Լափանցեան ЗВО 23, 360 համ+ զնդ. vуāxa, «հա-ւաքումն»։ Nyberg 2. 96 միացնում է պհլ. hamōk «հաւասար, ամբողջ, ամ-բողջական, կատարեալ» բառի հետ, որ դնում է իրան. *hama-vaka-ձևից, ըն-դունելով *vaka-իբր «ծայր, վերջ, բարձրագոյն կէտը»։ Այս անծանօթ *va-ka-բառը ուզում է գտնել նաև հյ. վախ-ճան<*vax-čar(a)na-, վականակ, վա-կաս<*vak-āsa «մինչև վերը հասնող». վակժոյժ<*vak-užaužah-«ծայրը ուժով բռնած» և զնդ. vaγδana «գլուխ» բա-ռեռի մէջ։ Meillet BSL հտ. 32, ❇ 97, էջ 84 սխալ է գտնում այս մեկնութիւնը, որովհետև մեկնելով *ha-ma-vaka-ձե-ւից, չի բացատրւում ո՛չ -ma-վանկի կորուստը և ոչ ք-ի ծագումը։


Հեմ

adv.

now, at present.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

էՄ «այժմ, արդ, հիմայ» Ուռպ. ողբ. ե. (տպագրի մէջ հիմ ձևով է). Մաղաք. աբ. 29 (տպ. Պատկ. հիմայլ, տպ. Եմ. 42 հէմ այլ). Գր. տղ. եէմ. հիմայ Ադամ. 180. (Վիմ. տար. էջ 130).


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի հլ. «որոնում, փնտռտուք, խու-զարկութիւն» Յհ. կթ. Ասող. Նար. երգ. «ծը-փում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շը-փոթութիւն, աղմուկ» Բ. մկ. ժդ. 15. Ոսկ. մ. բ. 3 և ես. Եզն. Ագաթ. որից յուզել «փնտռել, տակնուվրայ անել, շփոթել» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. «խնդրել, ուզել» Մագ. մեծ են. էջ 39. «հարցնել» Մագ. մեծ են. էջ 55. (այս ի-մաստների միութեան իբր օրինակ է Պտմ. ներս. հյր. 80. Ահա ախոյեանս քո զոր յու-զէիր). յուզումն Եւագր. յուզակ Ագաթ. Կոչ. յուզախնդիր Ագաթ. յուզական Դ. եզր. ժդ. 14. մտայոյզ Դան. բ. 29. Եփր. թգ. պահա-յոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. ջրայոյզ Փարպ. բքայոյզ Վեցօր. բազմայոյզ Կանոն. դարանայոյզ Դ. թագ. զ. 10. խոնաւայոյզք Վեցօր. խորայոյզ Ոսկ. յհ. ա. 1. խռովայոյզ Մծբ. հողմայոյզք Վեցօր. մաղասայոյզ Բժշ. մաղձայոյզ Սիր. լդ. 23. Ոսկ. մ. ա. 18. յու-զիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտա-յոյզ (նոր բառեր) ևն։ Յետնաբար գրուած է ուզել «պահանջել, կամենալ» Մխ. դտ. Լմբ. պտրգ. Վրդն. դան. Ուռհ. էջ 6. ուզենալ «կա-մենալ» Վրք. հց. ա. 640։

կցում է վերի ձևերի հետ, բայց համա-րում է ո՛չ թէ իրանեանից փոխառեալ, այլ բնիկ հայ՝ հնխ. yug'h արմատից։ (Նոյնպէս ունի նաև Հիւբշ. Pers. Stud. էջ 50)։ Հիւնք. յելուզակ բառից։ Peder-sen KZ 40, 210 յն. εύχομαι, լտ. voveo «ուխտել, մաղթել», սանս. yāghát-«ա-ղօթաւոր, ուխտաւոր» բառերի հետ՝ իբր բնիկ հայ՝ հնխ. euegšh-արմատից. (նոյնը կրկնում են Boisacq 300, Walde 859, Pokorny 1, 110. բայց միևնոյն ժամանակ ուղիղ մեկնութիւնն են տալիս Walde 396, Pokorny 1, էջ 203-4)։ Karst. Յուշարձան 430 թթր. kóz, góz «նայիլ, որոնել», ույգուր. kósemel «փափագիլ»։ Պատահական նմանութիւն ունին արևել. թրք. ❇ ózlemek «ուզել, փափագիլ», օսմ. [arabic word] uzlē. mek «տենչալ, ցանկալ»։


Նաւթ, ից

s.

naphtha.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. «մի տեսակ դիւրավառ ձիւթ, տճկ. նէֆթ եաղը, լտ. bitumen, pix» ՍԳր. Եւս. քր. Խոր. աշխ. Կաղանկտ. (արև-մըտեան գրականում բառս նշանակում է «նաւթային իւղ, naphte», իսկ արևելեան գրականի մէջ «քարիւղ, pétrole»). գրուած է նաև նափաթ Միխ. աս 339 (այլ ձ. նֆաթ). նֆատ Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 132, նփատ հրտր. Էմինի, էջ 172, նաև Մաղաք. աբ. 40 (սխալ տպուած որսայն փալտ, որի դէմ տպ. Երուսաղէմի, էջ 55 Սսայ նփատ)։ Որից նաւթել (գրուած նաֆտել) «քարիւղով ցօծել» Մին. համդ. 60, արդի գրականում՝ նաւթային, նաւթարդիւնաբերութիւն, նաւթ-արդիւնաբերական, նաւթահանք, նաւթահոր, նաւթաբեր, նաւթահող, նաւթաշրջիկ ևն։


Նգոյր

s.

three-legged table.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառս Լծ. նիւս. մեկնում է «եռոտա-նի սեղան», որից առնում է նաև ԱԲ։ Հացունի գտնում է՝ որ մեկնիչը սխալ-ուելով յոյն բնագրի մէջ սրան յարա-կից «եռոտանի» բառից, մեկնել է այս-պէս։ Իր կարծիքով նգոյր նոյն է նքոյր «մաղ» բառի հետ, ըստ որում կոնքի մէջ կայ մաղանման ծակոտկէն մի խուփ, որից ցած է վազում ջուրը։


Մեղ

s.

fault;
sin;
— դնել, cf. Մեղադրեմ;
— ինչ առնել ումեք, to wrong or do evil to;
քո է —ն, it is all owing to you, it is your fault, you are wrong;
ոչ իմ է —ն, I am not to blame, it is not my fault;
իւրք — ինչ ոչ արար ինձ, he did not offend me in any way;
— ինչ ոչ գոյր նոցա, they would be without fault;
այս կայ — եւ մեզ, this is also partly our fault.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Սչ. մեխք, Ոզմ. Վն. մեխք՝, Ախց. Զթ. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Ռ մէխք, Ջղ. Սլմ. մեխկ, Ագլ. Գոր. Ղրբ. Շմ. մէխկ, Ակն. Պլ. Սեբ. մէխգ, Երև. մեխկ, Տփ. միղ, միխկ, Ասլ. մէ՝խգ, մէ՝խ*, Սվեդ. Տիգ. միխք, Մրղ. մըէխկ'։ Թրքախօս հայոց մէջ կայ Ատն. մաղդրել «մեղադրել», մէղավօր «մեղաւոր», մէղա հացցիկ (ասում են, երբ հացը պատահմամբ գետին ընկնի), էնկ. մէ-ղօք «չհաս» (Բիւր. 1898, 865)։-Նոր բառեր են մեղաւորնալ, մեղդրուիլ, մեղքունք գալ, մեղօք, մեղքնալ, մեղագիր։


Մեղեխ, աց, ոց

s.

handle;
haft;
— արկանել, to put a handle to, to set in a handle;
to haft;
հանել զ—, to take off the handle, to take out of the handle;
to unhaft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մխիլ բայի՞ց։ Հիւնք. մաղմաղ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 -եխ դնում է մասնիկ (առանց որևէ պատճառաբանութեան), ինչ. կեռնեխ և գոռէխ բառերի մէջ։


Մխիթար, աց

adj. s.

consoling, consolatory;
consoler, comforter;
cf. Մխիթարութիւն;
— լինել՝ տալ՝ մատուցանել, to comfort, to console, to solace;
— ինչ առնել մտաց, to flatter, to adulate, to wheedle, to coax, to allure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. արաբ. մուխթիր «յուշարար, յիշեցուցիչ» բառից։ Patrubány ՀԱ 19Ո03. 380 սանս. mukha «բերան» ձևից, իբր անց. դերբ. մուխիթա «ասացեալ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 108 մխել բա-յից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մառ ЗВО 17, 30-31, հայ թրգմ. ՀԱ 1907, 17։ Միհր, Բազմ. 1907, 29 մաղթել բա-ռի հետ։ Tezo Բազմ. 1907, 53-56 յի-շում է Մառի մեկնութիւնը կասկածով, բայց անորոշ է իր միտքը։


Մղձուկ, ձկի

s.

heart-break, anxiety, pain, pang, sore, anguish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «հեղձնուլ... փղձկիլ մաղձիւ»։ Հիւնք. փղձկիլ բայից։ Գազանճեան. Արև. մամ. 1902, 77 մ մասնիկով հեղձ արմատից։ Scheftelowitz BВ 29 (1905), 17 մղձաւանջ և մղձաժէտ բառերը սր-խալմամբ կարդալով մղջ-, դնում է (աղ-ջա)մուղջ բառի հետ։ Մառ, ИАН 1914 359 Գազանճեանի նման՝ հեղձ արմա-տից մ մասնիկով. որ և համարում է կովկասեան մ նախամասնիկը։ Pe-tersson, Ar. u. Arm. Stud. էջ 125 դնում է հեղձ բառից կրկնուած *հեղձ-ա-մ-հուղձ, հ-ի ջնջումով *հեղձամուղձ, որից էլ ենթադրուած անկախ արմատ մուղձ. մոձուկ։


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։


Մուղտ

cf. Մղուտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։


Մուռ

cf. Լուռ մուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մատն, տին, տանց

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մատ, Ալշ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. մադ, Ասլ. մադ. մա*, Սվեդ. մուդ, Զթ. մօդ, մոդ, Հճ. մօդ, Գոր. Ղրբ. մա՛ննը, Ագլ. կորցրած է այս բա-ռը և նրա փոխարէն գործածում է բիւթ, որ նշանակում է բուն «բթամատ»։ = Մատանի բառի դէմ ունինք Ջղ. մատանի, Շմ. մա-տանիք՝, Ագլ. Գոր. մտա՛նի, Ախց. Կր. մատ-նի, Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. մադնի, Զթ. մադնը՛, Սվեդ. մmդնա, Ղրբ. մտա՛նա, մու-տա՛նա. Կր. Տփ. մատնիք, Ալշ. Մշ. մադնիք, Ոզմ. Վն. մատնիկ, Ասլ. մա*նի, Ակն. Խրբ Հճ. մաննի, Մրղ. Սլմ. մանիկ'։-Նոր բառեր են մատնիկպահոց, մատնորել, մատանե-խաղ, մատել «կողիկի ոսկորները մատ մատ անջատել», մատխոզել, մատիկ, մատլոզ, մատման, մատնագոլ, մատնաթութ, մատ-նաշունչ, մատնաթուշ, մատնահաշիւ, մատ-նահարել, մատնել «մատով դիպչիլ, մատր մէջը թաթախելով լիզել», մատևեսուեկ, մատնոցուկ, մատուկ, մատցի ևն։ Ունինք նաև Ատն. մաննի «մատանի», մաննօս «մատնոց», մատիկլէմէք «մատի ծայոռմ ու-տել», մատնիչ «մատնիչ» և վերջապէս ա-ռանձին մի դարձուած՝ մատըմ-մուտում տէ-յէճէյինէ, փարմաղը՛ մ տէ «մատս-մուտս ա-սելու փոխարէն փարմաղս (թրք. մատ) ա-սա՛» (փխբ. պարզ խօսի՛ր, խօսքը մի՛ ծամ. ծըմիր)։


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նախ միացնում է մաղզմայ բառի հետ! և յետոյ ասորի բառին է կցում։


Ծաղիկ, ղկան, ղկի, ղկանց

s. med. fig.

flower;
small-pox;
beauty, youth, bloom;
flower, choice, best;
— գինւոյ, mother or floating lees of wine;
— պղնձոյ, verdigris;
արանց —, cf. Լօշ;
— գունոց, splendour, vivacity of colour;
ցոյցք ծաղկանց, — show;
նկարիչ ծաղկանց, — painter;
աման ծաղկի, — pot;
— մանր, floweret;
գեղեցիկ՝ հոտաւէտ՝ քաղցրահոտ՝ անհոտ՝ դեռափթիթ՝ գեղափթիթ՝ գեղափայլ՝ թարշամ՝ սիրուն՝ երփներանգ՝ կարմրագեղ՝ —, beautiful, sweet, fragrant, inodorous, fresh-blown, splendid, faded or withered, lovely, variegated, scarlet -;
ծաղկէ ի —, from — to -;
քաղցրաբոյր հոտ ծաղկանց, the sweet perfume of flowers;
ծածկել զերկիր ծաղկօք, to cover the earth with flowers;
ծաղկունս ոփռել, to strew with flowers;
փթթին, թարշամին ծաղկունք, the flowers are blooming;
— fading;
ի — մանկութեանն, in his earliest years;
ի ծաղկի լինել, to be about to blossom;
to be in the bloom of youth;
ի ծաղկի or ի — հասակին, in the prime of life;
in the — of manhood;
cf. Թօթափեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Վն. Տփ. ծաղիկ, Ագլ. Սլմ. ծաղիկ՝, Ալշ. Մշ. ծա-դիգ, Հմշ. Սեբ. Սչ. ձաղիգ, Ջղ. ծաղիք, Մրղ. ձաղիյ, Տիգ. ձmղիգ, Ոզմ. ծաղէ՛կ, Ղրբ. Շմ. ծաղիք՝, Խոր. ձաղիք, Ասլ.. ձաղիգ. ծաղէգ՝, Ննխ. Պլ. Ռ. ձաղէգ, Զթ. ձաղը՛գ. Հճ. ձաղգել «ծաղկիլ». Ակն. ձաղգունաք «ծաղիկներ», Երև. Գնձ. Վն. մանկական բարբառով՝ ծածաղ. -նոր նշանակութեամբ են ներկայանում՝ Մրղ. Սչ. «ծաղիև հե-ւանդութիւնը», Զթ. Հճ. Ննխ. «մոխիր», Ղրբ, «ղեռ խակ՝ չհասած ցորեն», Շլ. «զաւակ» Ղրբ. «դաշտան» (այս իմաստի հին վկա-յութիւնը ունի Բառ. երեմ. էջ 310 տեռատես բառի բացատրութեան մէջ). Խտջ. «վիճակ բանալ»։-Մաղկազարդ բառը պահում է Սչ. զաղգազարդ՝, ուր նախաձայն ծ վերած-ուել է զ-ի՝ յաջորդ զ-ի նմանութեամր ճիշտ ինչպէս է ծառզարդար>գւռ. զառ-գարթար բառի մէջ։-Նոր բառեր են՝ ծաղ-կալի, ծաղկակոխ, ծաղկաւոր, ծաղկուն, ծաղկամայր, ծաղկեծուն, ծաղկեջուր, ծաղ-կոտ, ոչխարածաղիկ, ծաղկատար ևն։


Ծանծ, ոյ

s.

chaff, straw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. ձ'անձ «ցորենի ցօղուն», Ջղ. ձենձոն «ետաւատը կալսելուց և հատիկնե-րը հանելուց յետոյ մնացած կոթերն ու ցո-ղունները». Խտջ. ձ'անձ'մաղ «մի տեսակ մաղ՝ որ քարերն ու յարդը պահում է, իսկ ցորենը անց է կացնում»։ Նոյն արմատից են նաև ձանձատ «սանդի մէջ ծեծած բան» և ձանձտել «սանդի մէջ ծեծել» (Կոյլաւ, Բառ. ռերմ. 1632 ա)։


Ծարիր, րրոց

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րաբ. [arabic word] δarur «ծարիր» կապ չու-նի ասոր. səδiδa ևն ձևերի հետ, որոնք ճշտիւ համապատասխանում են մեր ծարիր բառին, ուստի նմանութիւնը բո-ւորովին պատահական է)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 193 պրս. ❇ zarir «աս-պարակ, մաղձ, դալուկ» բառից։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Խուխ, խխոր

s.

phlegm, pituite;
թքանել զ—, — արկանել, to expectorate;
— բերել, to cough up.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «թանձր թուք, մաղաս» Խոսր. էջ 251. Շնորհ. սրգ. 42. Վրք. և վկ. Բ. 294. որ և գրուած է խաւղ (խօղ) Ոսկ. ա. տիմ. 112, 114. Ոսկ. ճառք. էջ 60, 229, խոխ. խօխ Վրք. հց. Ա. 572, Բ. 510, 631. Մխ. բժշ. խիխ Վրդ. առ. 266. որից խօխաբերել Կանոն. խաւղամաղձական Պիտ. էջ 491.

Վերջին բառը ձեռագրի մէջ ունէր խաւողամաղձական ձևը. արմատը են-թադրելով խաւող՝ Լեհ. մեկնում էր «մա-ղաս», իսկ ՆՀԲ յն. γօλή «մաղձ» կամ χαῦνος «թոյլ, մեղկ»։ Նորայր, Հայկ. բառաք. 76 ցոյց տուեց որ պէտք է ուղ-ղել խօղամաղձական։-Հիւնք. խուխ հանում է պրս. [arabic word] kuk «հազ» բառից։

ԳՒՌ (dialectal) Երև. Ռ. Սեբ. խուխ, Ասլ. խիւխ, Ղրբ. խօխ, Ջղ. խիխ, խեխ։ Նոր բառ է խխալ «միշտ մաղաս թքել»։-Խորխ «կեղե-ւանք» բառի հետ շփոթելով ձևացած են Ջղ. (գիւղերը) խորխ, Կր. Տփ. խօրխ, Ախց. խօռխ. աւելի հնից ունինք խողխ ձևը՝ որ գտնում եմ գործածուած Վրք. և վկ. Ա. 56հ (1204 թուից)։


Թթու, ոց

adj.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սղերդի արաբախօս քրիստռնեա-ները հայերէնից են փոխ առել čortətu «շող. գամի կամ կաղամբի թթու, թուրշի» (Բիւր. 1899. 116), որ Մշոյ չորթթու բառն էւ-Ան շուշտ կապ ունին հայերէնի հետ հար. օսս. tuag «թթու», լակ. թութուլ «քացախ», վրաց. თუთუბო թութուբո «բոյս՝ որի տերևները փո-շիացնելով՝ քացախի տեղ գործածում են» (Չուբ. 2 570 դնում է «աղտոր, սմաղ»)։


Կարապ, ի

ast.

s. ornith. swan;
ձագ —ի, cygnet;
երգ —ի, the tuneful strains of the expiring swan. cygnus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ցով կցում է հպրուս. golimban «կա-պոյտ», լատ. fel, fellis «մաղձ», լիթ. gettas «դեղին» ևն ընտանիքին։ Առա-ջարկուած են նաև այլ համեմատութիւն-ներ (տե՛ս անդ), այնպէս որ բառի ծա-գումը դեռ որոշուած չէ)։ Հիւնք. լն. ϰάραβος «նաւ» բառից է հանում։ M, Riabinin, MSL 10, 13 իրար է կցում ռուս. кораблъ «նաւ», յն. ϰάραβος, լտ. carabus «խեցգետին» և հյ. կարապ ձևերը։


Կարաւան, աց

s.

caravan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ճամբորդների խումբ, չու. բանակ» Եղիշ. Խոր. Փարպ. գրուած է նաև կարևան Բուզ. ե. 2. Մաղաք. աբ. 49. լե-տին ձևեր են կարվան Տաթև. ձմ. ձդ. քաւ-վրայն, կարուան Վրդն. առ. 136. նոր բառ է կարաւանապետ։


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. parzinin «զտել, քամել, թո-րել», parzun «կաթը պարզելու պարկ, քա-մոզ (գւռ. պարզօն)», parzuni «չոգիով քա-միչի մէջ եփուած փլաւ» (տե՛ս Justi, Dict Kurde 70 և Kurd. Gram. 212. առաջինի մէջ ւեշում է հյ. պարզել ձևի հետ նաև պրս. [arabic word] pariz, [arabic word] parvezan «մաղ», որոնք այստեղ գործ չունին և երկրորդի մէջ չեն յիշուած)


Սեր, ից

s. gr.

kind, race, species;
sex;
cream;
— գինեմրրոյ, cream of tartar;
gender;
գեղեցիկ —, the fair sex, womankind;
գալ ի ծնունդեւ ի —, to increase and multiply.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Այ». Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. սեր. Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Սեբ. սէր, Ասլ. սէրիւնց, սէրիւսգ. Ագլ. (այժմ. անգոր-ծածական). Հմշ. Մկ. Սվեդ. Տփ. սիր (իսկ Ղրբ. ի՛րէս և Ագլ. կխցի՛րիս՝ իբր «կաթի երես». միւսները թրք. ղայմաղ, խայմախ). նոր բառեր են սերակալել, սերակեր, սերո-տուիլ, սերոց, սերուց։


Վտիտ, վտտի

adj.

lean, meagre, scraggy, skinny, gaunt, spare, slender, thin, lank, sorry, dry;
— մարմնով, leanfleshed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նիհար, ճռզած» Ծն. խա. (քանիցս) Մաղաք. ա. 13. Վրք. հց. որից վտտիլ «նի-հարիլ, տկարանալ» Եզեկ. լդ. 29. «հիւանդ-կախ, միշտ տկար լինել» Անկ. գիրք Հին կտ. Ա. 103. վտտել «տկարացնել (հաւատքը)» Ոսկ. մ. գ. 36. «նւազեցնել (պատիւը)» Ոսկ. ես. 227. «նեդել, չարչարել» ՍԳր. Ոսկ. ես. վտտանալ Մամբր. ըստ Լեհ. անվտիտ Դտ. ժզ. 8. Խոր. գրուած է նաև վատիտ Յայսմ. փետր. 29։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ճերմակ» ՍԳր. Եզն. երեսի սպիտակացուցիչ ներկ» Մծբ. Ոսկ. ես. «արծաթեայ մի դրամ» Կիր. 219. Մաղաք. աբ. 22. Տաթև. ամ. 315. հնից հմմտ. ար-ծաթասպիտակ (յն. «լաւ դրամ») Ողբ. դ. 3. յետնաբար գործածուիլ սկսաւ իբր համա-պատասխան թրք. aqče «դրամ» (բուն «ճեր-մակ») բառին. հմմտ. Տաթև. ձմ. կթ. ար-ծաթն սպիտակ՝ զոր դրամ կոչեմք. որից էլ կրճատումով՝ ստակ, որի հին վկայութիւնն ունի Տաթև. ամ. 320։ Սրանից սպիտակա-նալ ՍԳր. Եփր. ծն. սպիտակարար Եզն. սպիտակացուցանել Մրկ. թ. 3. Սեբեր. սպիտակաձի բ. մկ. ժա. 8. սպիտակամազ Ոսկ. ես. սպիտակամորթ, սպիտակուցային (նոր բառեր) ևն։ Ունինք նաև սպիտ «սպի-տակ» Հին բռ. և սպետ, որից սպետափառ «սպիտակափառ» (տե՛ս առանձին)։


Վաստակ, ոց

s. adj.

work, labour, toil;
pains, trouble, fatigue;
merit, worth, service;
profit, gain, earnings;
tired, fatigued;
— ծառայութեան, service rendered;
— ձեռաց, handiwork;
— արքունի, military service;
գիրք —ոց, Geoponics;
— առնել, to tire, to fatigue, to weary;
— լինել, to labour, to work, to toil, to work hard, to strive, to fatigue or tire oneself with, to be fatigued or tired.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. վիշտ։ Spiegel, Huzw. Gram. 190 փարսի yastax, պրս. gustax, ո-րոնցից փոխառեալ է հյ. վստահ։ Ku-hns u. Schl. Btrg. 3, 85 յիշում է նոյ-նը։ Գարագաշեան, Մաղիկ 1891, էջ 89 և Հիւնք. յն. βαστάζω «բառնալ, բեռը տանիլ», βαστάμγα «բառնալն զծանրու-թիւն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 344 պրս. [arabic word] basdak «մշակական աշ-


Շլնի

s.

neck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վիզ, ճիտ, պարանոց» Յայսմ Վստկ. 68, 116, 198. Անսիզք 33. որ և շլինք Մաղաք. աբ. 33. Քուչ. 67 (սեռ. շլնից Քուչ. 73). շլիք Տաթև. ձմ. ձբ. (սեռ. շլեց) Մխ. բժշ. էջ 44. որից ըլնետակ Վստկ. 198. շլնես-տան Վստկ. 203։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Դեղեխ

cf. Դաւաճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Դենիմազդեզն

s.

Persian religion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. den-i-mazdēsn կամ den-i-māz։ desnān., որ է զնդ. daēnā māzdayasniš կամ daēnā mazdayasnanam «մազդեղական կամ մազդեզանց կրօնը». (կազմուած daēnā-«կրօն» և Mazdāb «Արմաղդ» բառերից)։-Հիւբշ. 139։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. Շմ. կա՛թնը, Տփ. կա՛թը, սեռ. կա՛թնի, Սչ. գաթը, սեռ. գաթնի, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ Վն. կաթ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաթ, Ասլ. գաթ, գա*, Տիգ. գmթ, Սվեդ. գէթ, Զթ գօթ, գոթ, Հճ. գօթ, Ագլ. կախց, Հւր. կախս։ -Ագլ. կախց ծագած է նախաւոր *կաղց ձե-ւից և այս պատճառով էլ չէ վերածուած կօխց. ըստ որում Ագուլիսի բարբառում ա դառնում է օ, բայց ղ-ից առաջ մնում է ան-փոփոխ. հմմտ. աղ, դաղձ, թաղ, մաղ, մաղձ, կաղ, տաղ (այս բոլորը անփոփոխ), բայց վախ > վօխ։-Նոր բառեր են՝ կաթնա-հունց, կաթնաձու, կաթնալի, կաթնոց, կաթ, նաւեր, կաթքար, կաթնտիկ, կաթնտերևի, կաթնենի, կաթնագին ևն ևն։ Ագուլիսի բար-բառով պահուած թանկագին ձևերն են՝ կըխ-ցա՛հում (նոր ձևով կթնա՛հում) «կաթնա-համ», կխցա՛խուտ «կաթնախոտ» և կխցի՛-րիս «սեր» (այն է կաթներես)։


Կալ, ոց, ից

s. ast.

threshing-floor, barn-floor;
corn-sheaves, rick, stack;
Halo;
արկանել, հոսել, սրբել զ—, to winnow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Սլմ. Վն. Տփ. կալ. Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. գալ, Տիգ. զmլ, Զթ. գօլ, գոլ, Հճ. գօլ, Ագլ. կօյլ, Սվեդ. գուլ։ Նոր բառեր են՝ կալաթի, կալահաց, կա-լաձև, կալամաս կամ կալմաս (Վն. կալա-մաստ, Մրղ. կալամած), կալամօտ, կալա-մէջ, կալաչափ, կալապան, կալացեխ, կա-լաւել, կալաքաշ, կալաքաշել, կալմուխ, կա-լեկ, կալմաղ, կալոց, կալուկ, կալուկուտ. կալւոր, կալաւուրդ, կալթակ, կալակորկոտ, կալատակ, կալատէր, կալնորդ, կալատիզ (հյց. կալոտիս ձևից). իսկ կալսել կազ-մուած է կալ և կասուլ ձևերի միութեամբ։


Կաղամախ, ից

s.

poplar

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անտառային մի բարձր ծառ. populus tremula (ըստ Կէտիկեանի), pօ-pulus alba (ըստ Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 34. իսկ Տիրացուեան, Cont-ributo § 71-73 իբրև ընդհանուր անուն դնում է populus-կաղամախ) Ես. խա. 1α-նորագիւտ Բ. մնաց. բ. 8 (սեռ. կաղամախի Մագ. մեծ են, էջ 67). աւելի սովորական ձևն է կաղամախի (սեռ. ւոյ, եաց) Ովս. դ. 13. Ագաթ. Վեցօր. 92 (տպ. կաղամաղի). Չ3. ևայ նաև կաղամահ ձևը՝ Գաղիան. (ըստ ՀԲուս. § 1269). յետնաբար կաղմխի Վստկ. 9з,


Ըմբռնաղ

s.

23rd. November (the day on which sheep are folded).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նոյեմբերի 24-ը, երբ հօտերը փարախ են քաշում ձմերելու համար» Տօ-մար. Յայսմ. նոյ" 23. որ և բռնամաղ ԱԲ։

Ալիշան, Հին հաւ. 131 հնագոյն ձեւր դնում է բռամաղ, բռումաղ «քաղդէա-կան մի տօն, որ 5 տարին մի անգամ է պատահում» և կցում է հնդ. peronmal «Վիշնու Աստուած» բառի հետ։ Գաբ. Բառ. լտ. hibernalis «ձմեռնային» բա-ռից. այս ստուգաբանութիւնը ուղիղ է երևում (հայերէնի մէջ կարող էր բառը ըմբռնել ձևին կցուելով՝ այսպիսի ձևա-փոխութիւն ստանալ), բայց դժբախտա-բար միջնորդ յունարէն ձևը պակա-սում է։


Փախ

s.

flight;
— ի —, running away.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ռ հւ. (երբեմն նաև ի հլ.) «փոխ աւռնուած բան, մանաւանդ դրամ» ՍԳր. Ոսև. «փոփոխակի տուն առ տուն սաղմոս-երգութիւն» Լմբ. սղ. Տօնաց. Ճշ. որից փո-խել ՍԳր. Եւս. քր. (փխբ. «հիւանդութիւնը մէկից միւսին անցնիլ, վարակել» Մխ. դտ. 189), փոխադարձ Ագաթ. փոխան Ծն. լ. 2. Փիլիմ. 20. փոխանակ ՍԳր. Եզն. Եւս. պտմ. փոխանակել ՍԳր. Եւս. քր. փոխանորդ ՍԳր. Ագաթ. փոխարէն ՍԳր. Ագաթ. Եզն. Մծբ. լումայափոխ Յհ. Բ. 16. կերպարանափոխ Ոսկ. մ. ա. 16. արագափոխ Վեցօր. երես-փոխան Մխ. դտ. Յայսմ. ոտնփոխ Ոսկ. յհ. ա. 1. պահակափոխ Կոչ. տեղափոխ Ագաթ. մաղափոխուկ Ոսկ. եփես. յետնաբար դար-ձել է նախամասնիկ՝ համապատասխան յն. αντὶ և մանաւանդ μετà նախդիրներին. ինչ. փոխաբերութիւն= μεταϰορά Պղատ. տիմ. Նոնն. փոխադրել= μετατίϑημι Նար. Ոսկ. յհ. փոխանցել= μεταβαίνω Նիւս. բն. Դիոն. երկն. փոխատրել= ἀνταποδίδωμ։ Խոր. Ոսկ. գծ. ևն։ Նոր բառեր են անփո-խարինելի, փոխաբերական, փոխաբերաբար, փոխադրական, փոխադրանաւ, փոխադրելի, փոխադրեալ, փոխարժեք, փոխարինաբար, փոխարինութիւն, փոխարքայ, փոխարքայու-թիւն, փոխ-հիւպատոս, փոխ-տեսուչ, հոգե-փոխութիւն ևն։ Այս արմատի կրճատ կըրկ-նաւորն է՝ ՓՈՓՈԽ «փոխն ի փոխը» Ես. լ. 32. որից փոփոխել ՍԳր. Եզն. փոփոխական Ոսկ. ես. փոփոխիչ Եզն. փոփոխումն ՍԳր. Եզն. Վեցօր. Ոսկ. ես. Եւս. քր. բազմափո-փոխ Փարպ. երագափոփոխ Պիտ. անփոփոխ Ագաթ. Փարպ. փոփոխամիտ, փոփոխակի (նոր բառեր) ևն։


Փասր

s.

a wind, phasser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օրի կամ քամու մի տեսակ». ունի միայն ԱԲ. վկայութիւնը տե՛ս մաղնեակ։


Քաղցր, ցու, քաղցունք, ունց

adj. s. adv.

sweet, delicious;
mild, pleasant, agreeable, charming, amiable, affable, dear, be loved;
sweetness, honey;
— or —ցունս, sweetly, softy, gently, pleasantly, nicely;
— հայեցուածք, mild, looking;
— բնաւորութիւն, good temperedness;
— բարք, gentle manners;
— յիշատակ, pleasing remembrance;
— է տեսանել, it is pleasant to see;
— է նեաց, it is a pleasure for them to;
— է ինձ, I should like;
— էր մեզ տեսանել, we saw with pleasure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) եռև. Ղրբ. Մրդ. Շմ. Սլմ. Տփ. քախցր, Տիգ. քmխցր, Մշ. քաղծր, Ալշ. քախ-ծըր, Մկ. Վն. ք'ախցր, Սչ. քախցրը, քրախցը, Ջղ. քոխցր, Զթ. քօ՛խցրը, քո՛խցրը, Ագլ. քուխցր, Սվեդ. քիւխցր, Հճ. քոխց, քօցխ, Խրբ. քարս, Բ. քառս (հաղորդեց Յովհ. Մա-նուէլեան).-Խտջ. քախցու «շիրա».-նոր բառեր են քաղցրփայտ, քաղցրիլ, քաղցրու-իլ, քաղցրումեղց (քաղց-մաղց), քաղցրա-խում, քաղցրակողինձ, քաղցրաշէն, քաղցրէ-ղէն։


Փետուր, տրոց

s.

feather;
նուրբ, մանր —ք, down, soft feathers;
խոշոր —ք, master or longest quills;
յարդարել զ—ս, to preen, cleanse or dress the feathers;
աւել ի փետրոց, featherbroom.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «փետուր, թեպուր» Պիտ. Մխ. առակ. որից փետրալից Ոսկ. փիլիպ. 370 (չունի ՆՀԲ). փետրամօրուս Խոր. աշխ. փետրիկ Մագ. նորափետուր Ես. խ. 31. Ոսկ. մ.բ։ 7, 25 և Փիլիպ. Կոչ. լուսափետուր Ագաթ. ոսկեփետուր Արծր. Երզն. Մաղաք. աբ. գրուած է փայտուր Վրդ. բար. 103. ռամկական ձևով թեպուր ԱԲր. կրետ. 43, 44, 72, Բառ. երեմ. 117, Վրդն. առկ. 36 թեպրիկ «փետուրիկ» Շնորհ. առ. թեպրել «ճեպռել» Բառ. երեմ. էջ 118։ Նոր բառեր են փետրաթափ, փետրափոխութիւն։


Փղձուկ

s.

inclination to weep, emotion;
spleen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ փղձկիլ «սաստկականն մղձկե-լոյ. նեղսրտութեամբ շարժիլ մաղձի. հեղձամղձուկ լինել», իսկ փղձուկ «ար-մատ փղձկելոյ, ի փուղձ բառէ, իբր կակուղ, մեղկ և ի մղձուկ»։ Հիւնք. բըղ-խիլ բայից։ Պատահական նմանութիւն ունի չաղաթայ. [arabic word] puxsamlaq «լաց լինել»։


Փոկ, ոյ, ոց, ի, աց

s. mech. zool.

thong, leather thong, strap, girth;
leather whip;
— գօտի, leather belt;
— անվախճան, endless strap;
phoca, seal, sea-calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. փոգ, Գոր. Ղրբ. Շմ. Կր. փօկ, Երև. փօգ, Ագլ. Մկ. փուկ, Զթ. փիւգ, բոլորն էլ «կաշեայ փոկ». փխբ. Սեբ. փէօգ «տխմար մարդ».-նոր բառեր են փո-կամայր, փոկարար, փոկացու, փոկեմաղ, փոկել, փոկով (վերջինս Սեբ. փօգօվ «ծղր. գիւղացի, անուս»)։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. դօղուք «մաղաս, խուխ, բալ, ղամ».-կրկնական ձևեր են տղողանք Ղրբ. «դիրտ. 2. տակին մնացած անհիւթ անհամ մասը», տղողաջուր Ղրբ. «տակը մնացած մրրոտ ջուր», տղեղել Ագլ. «տան պատերը սպիտակ հող քսելով սպիտակացնել»։


*Դունչ

Etymologies (1) · Adjarian

«քիթը, բերանը և ծնօտը միասին» Մաղաք. աբ. 6. Քուչ. 52, 73. ունին միայն ԱԲ և ՓԲ լաւել. (իսկ ՆՀԲ յիշում է իբր գաւա-ռական բառ), որից դնչիկ Քուչ. 44. 5Ո.