Definitions containing the research նուամ : 169 results

Տեառնագրեմ, եցի

va.

to sign with the cross, to make the sign of the cross.

· Calfa

NBHL (1)

Տեառնագրէի զնշան խաչին ի վերայ երեսաց իմոց։ Բժշկէր սուրբն ներսէս տեառնագրելով ձեռօք իւրովք։ Տեառնագրեա՛ քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս։ Եթէ ոչ տէրունական կենսատու խաչիւդ տեառնագրեսցի. (Վրք. հց. ՟Բ։ Ճ. ՟Բ.։ Նար. ՟Ժ՟Բ. ՟Ղ՟Գ։)


Տեառնամայր

cf. Տիրամայր.

· Calfa

NBHL (1)

Կանայք այնոքիկ (իւղաբերք) անուամբ կոչին տեառնամայրք. այսինքն որպէս մարք եղբայր անուանելոց յիսուսի. կամ քորք տիրամօր կուսի. (Եղիշ. յար.։)


Տելետի

s.

consecration.

· Calfa

NBHL (1)

Տելետի կոչի ըստ յունաց իմաստասիրացն, որ է կատարողութիւն. եւ սովորեցան կոչել այս անուամբ զհաղորդութիւն խորհրդոյն, որպէս կատարելով զխորհրդազդածսն՝ որք ուսանէին զնոցայն. (Մաքս. ի դիլոն։ տե՛ս եւ Մագ. ՟Հ՟Թ=՟Ձ՟Բ։)


Քասքնեմ, եցի

vn.

cf. Քասքնիմ.

· Calfa

NBHL (1)

Անուամբ իժիցն առաւել իմն քասքնէին. (Ոսկ. ես.։)


Քրիստոնեայ, էի, ից

adj. s. christian.

· Calfa

NBHL (1)

Պարտ է մեզ ոչ միայն անուամբ կոչեալ քրիստոնեայ, այլ գործովք։ Ոչ միայն քրիստոնեայք, այլեւ հեթանոսք եւ մոգք գիտեն։ Օծ եւ զմեզ, եւ օծեալս արար, եւ քրիստոնեայս արար եւ անուանեաց. (Ածազգ. ՟Դ։ Եզնիկ.։ Խոսր.։)


Օձտեմ, եցի

va. vn.

to divide, to disunite, to separate, to detach, to sever, to part, to distract, to divert from;
to dissipate, to disperse, to scatter;
to sow discord or strife;
to tear, to lacerate;
to be divided, dissipated, to dissent.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ զեկեղեցի տեսանէաք օցտեալ եւ պառակտեալ յայլոց։ Մի՛ զմեծութիւն (համագոյ երրորդութեան) սնոտի անուամբ օցտեսցուք. վասն զի ոչ ոք է քան զինքն մեծ։ Ո՛վ երրորդութիւն, որ երկայնամիտ ես, որ այսքան ներեցիր զքեզ օցտողաց. (Առ որս. ՟Թ. ՟Ժ՟Դ։)


Աջոյ, Աջու

NBHL (1)

Զամենայն ակն ձեր զաջոյ։ Յակն իւր աջոյ։ Աջոյ ունկանն։ Զաջոյ ձեռանէ։ Աջոյ ձեռաց, կամ ոտից, կամ ոտին։ Յաջոյ ազդեր կամ ազդերէ։ Աջոյ ուսոյ տանն։ Խիստ հողմ է հիւսիսի, բայց անուամբ աջոյ կոչի. եւ այլն։


Բազմայեղանակ

NBHL (1)

Բազմայեղ ձեւով՝ յոլովակի անուամբ ստորոգէ զնա. (Ոսկիփ.։)


Մայրօրինակ

NBHL (1)

Հաստողին ծագաց աշխարհի մայրօրինակ անուամբ ձայնեցար. (Նար. կուս.։)


Մկրտիչ, չի, չաց

NBHL (1)

βαπτιστής baptista. Այն՝ որ մկրտէ. մկրտօղ. առաւել սեպհականեալ մակդիր սրբոյն յովհաննու կարապետի. մինչեւ եւ յովսեպոսի նովին անուամբ նշանակել զնա՝ որպէս մականուն նմին սովորական առ հրէայս.


Որդեգրական

NBHL (1)

Զմերն լուսաւորիչ ընտրեալ, որդեգրական անուամբ եւս գերազանցեալ քան զբազումս. (Խոսր.։)


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քարձ, քօսա». մէկ ան-ռամ գործածում է Կիր. տպ. 1865, էջ 114, Մխիթար Գոշի մականունը մեկնելու հա-մար՝ «Այսպէս կոչէին զնա մականուամբ, զի հեգգագոյն եկին ալիք նորա»։ Ուրիշ վը, կայութիւն չկայ։


Թարց

prep.

without;
cf. Առանց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նա-խադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։


Ողոգոմեան, ենի

s.

Palm-Sunday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, εύλογημένη «օրհնեալ, բարեբանեալ» բառից, ակնարկութեամբ Մրկ. ժա. 9 և Ղկ. 4թ. 38՝ ευλογημένοσ ό ἐρχόμενος ἐν ὅνόματι Ko-ρίου-Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն. (այս-պէս էին փառաբանում Քրիստոսին՝ Երուսա-ղէմի տաճարը մտած ժամանակ)։ Ըստ այսմ հյ. լաւագոյն գրչութիւնն է ողոգոմեն և սեռ. ողոգոմենի ձևի վրայից կազմուած է ողո-գոմեան, իբր թէ -եան մասնիկով։ Թարգ. մանաբար ունինք բարեբանութիւն. հմմտ. Եփր. արմաւ. 45 «Ի գալուստն Փրկչին յԵրու-սաղէմ և ի սուրբ տօնն բարեբանութեան»։-Հիւբշ. էջ 368։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։