Definitions containing the research ոյ : 10000 results

Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «բարակ կտաւ, քթան. կտա-ւի բոյսը. linum usitatissimum L» Մխ. ա-ռակ. Վրդն. սղ. Վրք. հց. «խծուծ, քուղ, կա-նեփի խոշրտուք, թրք. իւսթիւփիւ» Ես. ա. 31, Դան. գ. 46. Սիրաք իա. 10. որից վշա-գործ «վուշ մանող» ԱԲ։

ՆՀԲ «նոյն ընդ ձայնիս բեհեզ, ռմկ. պէզ, յն. βόσσος, լտ. byssus»։ Canini, Et. étym. 153 պելասկ. pushi «բուրդ» բառի հետ։ Հիւնք. բեհեզ բառի հետ՝ յն. βύσσος։ ՀԲուս. § 2901 յիշում է հբգ. flahs «վուշ»։ Պատահական նմանութիւն ու-նին արաբ. [arabic word] vušu' «սարդի ոս-տայն» և [arabic word] vašī'a «թելի ևն կծիկ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 688-9)։

NBHL (7)

Իբրեւ զծեծած վշոյ։ Նաւթիւ եւ ձիթով եւ վշով եւ որթով. (Ես. ՟Ա. 31։ Դան. ՟Գ. 46։)

Վուշ դիզեալ՝ ժողով անօրինաց, եւ վախճան նոցա ի բոց հրոյ. (Սիրաք. ՟Ի՟Ա. 10։)

Նոյն ընդ ձայնիս Բեհեզ. ռմկ. պէզ. յն. լտ. վիսսօս, պիսսուս. βύσσος byssus. որ է Բարակ կտաւ, եւ կտաւի. քէթէի.

ՎՈՒՇ. στυππεῖον, στύπη stupa. իտ. stoppa Խծուծ կտաւոյ. քուղ. ռմկ. իւսդիւփիւ. (յն. լտ. իտ. սդիփփիօն, սդուփա, սդօփփա ).

վասն որոյ լաւ եւս դնի ի հին թարգ.

Ի կայծականաց հրոյ յաճախէ կրակ։

Ի փոքր վշոյ վառի հուր. յն. σπινθήρ scintilla. որ է կայծ.


Վսեր, ի — գալ

s.

cf. Վէս;
cf. Հէք;
boldness, effrontery;
cf. Վզանութիւն;
ի — գալ, to grow bold, to withstand, to oppugn, to impugn, to contend, to dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յանդուգն» Գառն. 14, 73. Բենիկ տպ. Սոփերք ԻԱ 107). որից ի վսեր գալ «յանդգնիլ, մարտնչիլ, կռուիլ» Ոսկ. մ. ա. 20. բ. 8. Փիլիպ. ե. վսերեկեալ «յանդգնող» ճառընտ. վսերական, վսերամիտ, վսերային «յանդուգն» Բենիկ։ Բառիս նշանակութիւնը անորոշ է։ Հին բռ. մեկնում է «չար նա-խանձ», Բառ. երեմ. էջ 302 «չար, հակառակ, վտարեալ, հեռի», ՆՀԲ և ՋԲ դնում են «վէճ, ոգորիլ, յանդգնիլ, հէգ, թշուառական, չար». բայց մէջ բերուած օրինակները ցոյց են տալիս որ ճշտագոյն մեկնութիւնը պիտի լինի ի վսեր գալ «risquer, մի բանի ակըն-կալութեամբ անձը յանդգնաբար վտանգի են թարկել, որի արդիւնքը կլինի փորձանք և թշուառութիւն»։

NBHL (3)

Տու՛ք զերեսս վսերեկելոյդ, զի իշխեաց հայհոյել։ Ի վսեր եկեալ դիմադրաւ՝ բռնաւոր իշխեցեր կոչել զարքայ. (Ճ. ՟Ա.։)

Կարդա՛ զանուն վաղավախճան վսերիս, որպէս եւ բարբառն բղխեալ ի բերանոյդ առ տալիթայն։ Զբերանն կափուցեալ ի վերայ վսերիս։ Լուա՛ զանթուելի վէր վերամբարձեալ վսերիս։ Ի քանի՞ վարմից վսերական վիրագին կորզեցեր զիս կեցուցիչ։ Զգահավիժեալս ի բարձանց զհրասուզեալ վիրագս վսերականս։ Զանձն վսերամիտ հիքոյս։ Շնորհեա՛ զմաքրութիւն վսերամիտ հիքոյս։ Զվսերամիտ անձն իմ զստահակեալ եւ զապստամբ։ Փրկեա՛ զիս ի վսերամիտ գոռոզէն։ Ընթադրեա՛ ի վսերամիտս զծագումն ողորմութեանդ անբաւ։ Թաքուցի ի վսերային միտս իմ։ Վհատեալ վսերային վերամբարձեալ ծովս անտարացոյց՝ զանորդիս չարեաց։ Զբերան հնացեալ վսերային վիրագին. (Բենիկ.։)

Վէճ. վէգ. կամ Վիսութիւն. վզանութիւն. յանդգնութիւն. ուստի ասի՝ Ի ՎՍԵՐ ԳԱԼ, իբր ոգորիլ. յանդգնիլ. πάντα τολμάω omnia audeo. եւ Ի ՎՍԵՐ ԵԿԵԱԼ, կամ ՎՍԵՐԵԿԵԱԼ. որպէս Յանդուգն. կամ նոյն ընդ Վսեր. ա.


Վստահ

adj.

confiding, trusty, unsuspicious;
— լինել, to be sure, reassured;
to trust;
— առնել, to strengthen, to reassure, to remove one's fears, to give one's word for;
— եմ զի, I am sure, I am convinced that, I do not doubt that;
— լերուք յիս, rely, reckon on me;
ոչ էր — յերեւելիսս, he had not placed his hopes in wordily things.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս թէ վեստ կամ տճկ. իւստ՝ այսինքն գեր ի վերոյ՝ քան զահ, լծ. և պրս. քիւստախ «անահ, յանդուգն» և

NBHL (4)

Վստահ է ի նա սիրտ առն իւրոյ։ Յայդ ինչ մի՛ վստահ լինիցիս։ Վստահ էին, զի արարեալ էին ընդ սեղանովն մուտ անյայտ։ Վստահ ես յանձն քո։ Եթէ ոք վստահ յանձն իցէ։ Վստահ եմ յայդ։ Վստահ եմ կապանօքս իմովք։ Վստահ եմք ի ձեզ տերամբ.եւ այլն։

Որով վստահ առնէ մուծանել զնոսա յերկիրն բարի։ Վստահ առնէ զիմաստունն նման գոլ աստուծոյ. (Նախ. օրին. եւ Նախ. առակ.։)

Վստահ առնէ զնոսա ի հոգւոյն սրբոյ գործակցութիւն. (Իգն.։)

(որպէս թէ Վեստ կամ իւստ ՝ այսինքն գեր ի վերոյ՝ քան զահ. լծ. եւ պրս. քիւստախ, անահ, յանդուգն, եւ սէրպէստ ). Անվեհեր. աներկիւղ. ապաստանեալ. ապաւինեալ. համարձակ, կամ հաւատս ընծայօղ. եւ Ապահով. ուստի ասի Վստահ եմ կամ լինինմ. πείθομαι, θαρρέω confido, suadeor, audeo եւ այլն. Համարձակիլ. յապա հովիլ. դնել յուսով ի մտի.


Վտակ, աց

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vitak<զնդ. *vītaka-ձևից, որ կազմուած է vi-նախամասնիկով tak, taê «հոսիլ» արմատից. հմմտ. զնդ. ❇ ta-ka-«վազող, հոսող. 2. վազք, հոսումն (ջրի, աոզունքի)», [arabic word] vītaxti «ձնհաւո»= պհլ. u vitāxtan>պրս. [arabic word] gudāstan «հալիլ». այս մեկնութեան հա-մաձայն է գալիս վտակ բառի գործածութիւ-նը. այսպէս՝ վտակքն ջրոյ «ջրի հոսանք», վտակք ջուրց իջին յաչաց իմոց (արցունքի համար ասուած, ինչպէս զնդ. taka.)։ Ձևի համար հմմտ. պրս. [arabic word] tāxtan, հրմ. [arabic word] tāx = պհլ. [other alphabet] tāxtan, tazad, tak<զնդ. tač, taka-, որոնցից հյ. ասպա-տակ «ձիով վազք»։

NBHL (1)

ῤύαξ, ῤυάκιον rivus, rivulus. (որ են լծ. ընդ Առնու) ἅφεσις remissio alvei ὐδραγωγός aquaeductus διώρυξ fossa λίμνη stagnum διέξοδος exitus, transitus χείμαρρος torrens եւ այլն. (Ի Վէտ. վէժ. վազ) Վիժակ. հոսանք. ջուր յորդեալ յաղբերէ. անցք կամ ճիւղ ջրոյ. առու. ուղխ.


Վտանգ, աց

cf. Վտանկ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։

= Պհլ. *vitang<հպրս. *vitanka-«նե-ղութիւն, վտանգ, դժբախտութիւն» բառից, որ կազմուած է vi-մասնիկով tañč̌ «սեղմել, ճնշել» արմատից. հմմտ. նոյն արմատից պհլ. [syriac word] tang «նեղ», [syriac word] tangīh «նեղութիւն», պրս. [arabic word] tang «նեղ, ճնշեալ, սեղմ», սանս. [other alphabet] atañ̄ka (կազմուած ā մասնիկով) «մարմնի կամ հոգու ցաւ, ան-հանգստութիւն, վիշտ, տագնապ, երկիւղ» Թէև պհլ. բառը չէ աւանդուած, բայց կայ նրա աւելի նոր ձևը, այն է՝ մանիք. պհլ. ❇ vidang «վտանգ, դժբախ-տութիւն» (Salemann ЗAH 8, 72)։-Հիւբշ. 249»

NBHL (3)

Վտանգ մեծ է առաջի իմ։ Նաւն ի վտանգի կայր ի խորտակել։ Եղիցին ձեզ ի վտանկս։ Վտանգ է ինձ յամենայն կողմանց յոյժ։ Ջամբեմ ժողովրդեանդ այդորիկ վտանգ։ Մատնեցից զնոսա ի վտանգ ամենայն թագաւորութեանց երկրի։ Օր նեղութեան եւ վտանգի։ Եւ մեզ վիշտ վտանգի է ընդ կռուոյս այսր աւուր.եւ այլն։

Տագնապեալ ոգւոյս վտանգիւ իսպառ։ Հոգւոյս վտանգաւ։ Չար վտանգից. (Նար.։)

Հաճել զպարտս վտանգի լծոյ ծառայութեանն թագաւորացն. (Ագաթ.։)


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՀՀԲ մեկնում է վտառ «սրահ, գաւիթ, հոտ»։ ՆՀԲ «լծ. վտակ. հոյլք կենդանե-աց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ»։ Lag. Btrg. bktr. Lex. 74 վտառապահ բառը յաջորդ վտառ բառից կարծելով՝ կցում է պրս. guδarbān «ճանապարհի պահապան» բառին։

(ի հլ. յետնաբար) «մարմնի վրայ գտնուած ծակերը. ինչ. աչքը, ականջները, ռնգունք, բերան, ստինքները, պորտ, միզուկ, սրբան» Նեմես. 16, 101, Ոսկիփ. Սարկ. քհ. որից վտառանք «նոյն նշ.» Մխ. դտ.։

NBHL (2)

Իսկ հոսումն ըստ թափման, քանզի թակի կենդանին ի ձեռն յայտից վտառից (նոր ձ. վտարից) եւ անյայտից։ Երակք, շնչերակք, վտառք (կամ վտաթրք)։ Արտաքս վտարին աւելորդքն ի ձեռն ականջացն եւ ի ձեռն ըռնգանցան եւ ի ձեռն աչաց, ի ձեռն շնչոյն, եւ ի տառս կոչեն զարտաշնչութիւն ամենայն մարմնոյն. (Նիւս. բն.։)

ՎՏԱՌ գրի եւ ՎՏԱՐ, ի, ից. (լծ. ընդ վտակ) ἁγέλη grex. Հոյլք կենդանեաց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ. ջոկ. հօտ. հօրան. պառակ. երամ.


Վտաւակ, աց

s.

under waistcoat, shift, shirt;
petticoat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ վտաւակ՝ լծ. թրք. տիւվաճ և տուվագ. իսկ վտաւատ առանձին բար. համարելով՝ մեկնում է «որպէս թէ մա-սըն վտաւակի, վերջք, քղանցք»։ (ՋԲ նոյն ընդ վտաւակ, իսկ ԱԲ «հագուստ, կապայ կամ հագուստին ծայրը»)։

NBHL (2)

Առ ստորոտով վտաւակացն։ Զվտաւակն ի ներքոյ վակասին։ Օձիք վտաւակացն. (եւ այլն։ Ել. ՟Ի՟Ը. 33։ ՟Լ՟Թ. 20=24։)

Առ վտաւակօքն նոցա յառաջնոյ կողմանէ. յն. թ. լտ.


Վտիտ, վտտի

adj.

lean, meagre, scraggy, skinny, gaunt, spare, slender, thin, lank, sorry, dry;
— մարմնով, leanfleshed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս թէ վատոտ, յոյժ վա-տեալ»։ Հիւնք. վատ բառից։ Աճառ. ՀԱ 1899, 233 թերևս իբրև կրկնաւոր *վիտ-վիտ ձևից։

NBHL (1)

λεπτός tenuis, minutus, exiguus, subtilis, gracilis, macer. որպէս թէ Վատոտ, յոյժ վատեալ. նուազեալ. ոսին. սին. նուրբ. մանր. տկար. նուազ. լղար, պզտիկ, մանրիկ, վատուժ.


Վրան, աց

s.

tent, pavilion;
— ժամու, Tabernacle;
— հարկանել, կանգնել, to pitch a tent, to dress a pavilion;
ի —ս բնակել, to dwell in tents;
բառնալ զ—ն, to strike a tent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ «ի վերայ արկեալն. լծ. և յն. ուրանօ՛ս «երկինք» իբր վրանաձև ի վերայ մեր. վասն որոյ և ի յն. բռ. ասի, ռան թագաւորական»։ Մորթման, Բևեռ. արձ. թրգմ. Ապտուլլահ, էջ 56 բևեռ. varini «վրան»։ Եագրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. yr. yar «ծածկել» արմատից։ Հիւնք. յն. ούρανός «երկինք, քիմք»։ Patrubány ՀԱ 1910, 119 հնխ. upēr «վրայ» բառից։ Karst, Յուշարձան 401, 403 սումեր. bara «վրան»։ Թիրե-աքեան, Արիահայ բռ. 185 խորան հո-մանիշից։ Մառ, ЯՓ. cборн. 2, 163 վը-րան և խորան, յն. ούρανός, γρόνος և լտ. templum, tempus իրար կցելով՝ դնում է յաբեթական։

ԳՒՌ (dialectal) Տփ. վրան «չատըր», իսկ Մշ. վրան «երկինք. 2. կապոյտ»։

NBHL (1)

σκηνή, σκήνωμα tentorium, tabernaculum. (ի վերայ արկեալն. լծ. եւ յն. ուրանօս երկինք՝ իբր վրանաձեւ ի վերայ մեր. վասն որոյ եւ ի յն. բռ. ասի, թէ ուրան ՝ պարսիկս նշանակէ վրան թագաւորական) Խորան. տաղաւար. ուստի Վրան ժամու կոչի խորանն վկայութեան. (զորմէ տե՛ս ի բառն Ժամ)


Վրէպ

s. adj.

fault, defect;
want, privation, deprivation;
defective, wanting, failing in, deprived of;
ոչ — ի ճշմարտութենէ, likely, probable;
— ելանել, գտանիլ, to want, to fail, to miss, to be deprived of;
to be rendered useless, inefficacious, to be deluded, annulled.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ԳԴ համեմատեց պրս. վիրիյպ և ֆիրիյպ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. վիրիյպ, թրք. վէրէվ։ Muller, Armen. VI յն. քίπτω «ձգել» և գոթ. vairpa բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Pokorny 1, 280 պրս. բառը կցում է սոյն ձևերին և բո-լորը միասին հանում է հնխ. ureip-ար-մատից՝ ըստ Persson, Beitr. 502։ Trautmann BВ 30, 329 հայ բառին է միացնում լիթ. և լեթթ. reibt «լիմա-րանալ», իբր հնխ. wreib-ձևից. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որով-հետև նախաձայն w տալիս է հյ. գ։

NBHL (3)

Տրտմութիւն բաղկանայ ի վրէպ լինելոյ ըղձից մարմնոյն։ Վրէպ եղեւ յուսոյն իւրմէ ապարասանն։ Բա՛բէ զիա՞րդ վրէպ (կամ վրիպ) եղեր ի չարութենէ թշնամւոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Գ. եւ ձ։)

Ոչ գոյր վրէպ մահու նոցա. (Սղ. ՟Հ՟Բ. 4։)

Պարօղն անուոյ հասցէ վըրէպ, պատկեր եօթանց դարուցս ի դէպ. (Շ. յիշ. սողոմ.։)


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։

ՀՀԲ եբր. բատ «կտաւ» բառից է դնում (իմա՛ [hebrew word] bad, որ գործածուած է բնագրի հենց նոյն հատուածում)։ ՆՀԲ «իբրու պրս. դա՛ պատտ, այսինքն մին-չև ի սրունս, կամ դիւպպան, դիւմպան»։ Հացունի, Պատմ. տարազի 118 տաւփ-հատ «ուղիղ կտրուած ներքուստ»։

NBHL (1)

Արարինզ ղանդրավարտիսն տաբատ (յն. մի բառ) ի նիւթոյ բեհեզոյ. (Ել. ՟Լ՟Թ. 27։)


Տաժան, ի

adj.

worn out by fatigue, overwhelmed with labour, weary, tired out.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«չարչարանք, նեղութիւն» Պտմ առ լեհ. «հէգ, տառապեալ» Անյ. բարձր որից տաժանիլ «տառապիլ, չարաչար աշխա-տիլ, նեղուիլ» ՍԳր. տաժանագոյն Ոսկ. յհ. բ. 35. տաժանալից Զքր. կթ. տաժանելի խոսր. Զքր. կթ. Նար. տաժանումն Ոսկ. յհ. բ. 14, 37. տաժանագին, տաժանակիր (նոր բառեր). ասւում է նաև տարժանիլ. տար-ժանելի, տարժանակիր ևն.

NBHL (1)

Ապա եւ ինձ յոյժ տաժանիս ոչինչ կարի հասցէ պատահել. (Անյաղթ բարձր.։)


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ամուսնու քոյրը» Երզն. քեր. ու-րիշ վկայութիւն չկայ։

= Բնիկ հայ բառ. հնխ. gləlōu-ձևից, որի միւս ժառանգներն են յն. γαλόως, γάλως, լտ. glos, հսլ. zúlίtva, հչեխ. zelya. սերո. zäova «տալ» և թերևս փռիւգ. γέλαρος «եղբօր կին» (Pokorny 1, 631, Walde 347, Ernont-Meil-let 408, Boisacq 140)։ Հնխ. g'əlōu-դար-ձած պիտի լինի նախ հյ. *ծալ, որ յետոյ, տագր բառի ազդեցութեամբ՝ նախաձայնը փոխելով եղաւ տալ։ Այս մեկնութեան ժա-մանակ պէտք չէ մոռանալ նաև լազ. ϑa «քոյր», որի յոգնակին ϑálepe «քոյրեր» ցոյց է տալիս նախաւոր եզ. *ϑal։

NBHL (1)

γαλεύς, ἁνδραδελφή glos, soror mariti. Նոյն եւ ռմկ. Տալ ասի հարսին՝ քոյրն փեսայի. էրկանը քուրը.


Տալիթայ

s.

talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. ταλιϑά ձևից, որ տառադարձուած է արամ. [syriac word] ︎ talīϑā «աղջիկ» բառից. այս էլ արամ. [hebrew word] taliā և ասոր. ❇ taliā «տղայ, մանուկ» բառի իգականն է, որ կրց-ւում է արաբ. [arabic word] talā «գառնուկ, ուլ», ն. արաբ. tully «արու գառն», եբր. [hebrew word] tāle «ֆոքրիկ գառ», եթովպ. [other alphabet] talú «այծ» բառերին (Gesenius17, էջ 276, Brockel mann, Lex. syr. 134)։ Նոյն ասոր. բառի արական ձևից է փոխառեալ հյ. տղայ։-Հիւբշ. 325։

ՆՀԲ դնում է «բառ եբր.»։ Bugge, Btrg. 33 հայերէն կարծելով՝ իբր բնիկ կցում է յն. τάλις, τάλιδος «հարսնացու աղջիկ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 109 մերժելով այս, դնում է ասո-րուց։ Bugge, Etr. u. Arm. 128 ճանա-չում է սխալը և ենթադրում է որ հյ. տալիթայ, ետրուսկ. taliϑa և յն. ταλιϑά միասին փոխառեալ են սեմականից։ (Յոյն բառը ոմանք կցում են յն. ταλις «կոյս աղջիկ» բառին և միասին դնում են սեմականից փոխառեալ. ըստ Möl-ler Ido-Sem. Wörterb. 52 յոյնն ու սե-մականը հին ցեղակից են. Boisacq էջ 939).

NBHL (4)

Բառ եբր. Աղջիկն. օրիորդ. կոյս. (ուստի եւ յատուկ անուն գնի յանուն տիրամօր կուսի)

Ի վերայ հրեղէն թեւո՞ցն, եթէ ի բազուկսն տալիթայ (կամ տալիթայի) մօր քոյ։ Դու ծեր գոլով բազմօրեայ, եւ ես տալիթայ։ Տալիթայ մի ի կեանս կոչեաց զազգս մարդկան. (ՃՃ.։)

Ի հերովդեայ դատապարտեալ գլխատեցաւ՝ փոխան գանձուց տալիթայի ըստ իւր խնդրոյն. (Տաղ.։)

Ողջոյն տամ ի քրիստոս տալիթայ սարկաւագաց, որք պահեն զդրունս սրբութեանցն աստուծոյ. (Ածազգ. ՟Ը։)


Տախտ, ից

s.

throne, seat, bench.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ) «գահ, աթոռ, թագաւորական գահոյք» Բուզ. դ. 16, 54. Վրք. հց. Օրբել. Կանոն. Գնձ. «մահճակալ» Անկ. գիրք հին կտ. 164, 177. Վստկ. 80. «բազմոց» Կանոն. 37. որից տախտաձև «գահի ձևով» Արծր.։

= Պհլ. [other alphabet] taxt, tāxt, պառ. taxt պրս. [arabic word] taxt «գահ, գահոյք». վերջինը նշանակում է նաև «մահճակալ, փայտակերտ կազմած՝ որի վրայ նստում, բազմում կամ պառկում են. տախտ, դիվան» (այս նշանա-կութիւնները տե՛ս նաև վերը)։ Պարսկերէ-նից են փոխառեալ թրք. taxt, taht «գահ», քրդ. taxt, takt, բուլգար. սերբ. taht, ռում. taft, նյն. τάχτι «գահոյք, գահ», թուշ. ტახდ տախտ, վրաց. თახტი տախտի «գահ, անկո-ղին, բազմոց», ավար. տախտ «անկողին». յետին հայ ձև է թաղտ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 250։

ՆՀԲ պրս. թրք. դախտ, դէխտ, դէհդ։ Peterm. 21, 27, 34 լտ. tectum «տա-նևո»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 449՝ սանս. sthag, պրս. ❇ sat'r «մակերևոյթ, մակերես»։ Böttich ZD. MG 1850, 363 պրս. taxt, որ Lag. Ur-gesch. 554 հանում է takš «տաշել» ար-մատից։

NBHL (3)

յորմէ Տախտակ. թ. պ. դախտ, դէխտ, դէհդ. Փայտակերտ նստարան. բազմոց. մահճակալ. գահաւորակ. գահոյք. գահ. աթոռ յո՛ր եւ է նիւթոյ.

Եդեալ եղեւ տախտս փղոսկրեայս, եւ արկին ի նմա անկողինս։ Մորթիկ մի փոքրիկ ի ներքոյ նորա ի տախտի։ Էր իմ եւ տախտ ոսկեղէն, եւ ի վերայ նորա անկողինս բազումս ոսկեհուռս։ Նստաւ մերձ նմա ի տախտի նորա. (Վրք. հց. ՟Ե. ՟Ժ՟Ա։)

Զայս տախտ թագաւորութեան։ Ի տախտէ եւ յաթոռոյ մինչեւ ցպնակն. (Ուռպ.։ Կանոն.։)


Տած, ից

s.

care, heed, charge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թուի մեկնել ըստ ածել։ Տէրվ. Altarm. 106 հնագոյն ձևը դնում է ստածել=յն. στέγειν «ծածկել»։ Հիւնք. պրս. տատու, տատա «դայեակ» բա-ռից։

NBHL (2)

Մանուկ, որում պիտի տած խնամոյ եւ սննդեան։ Բժշկական դեղ, բժշկական տած. (Փիլ. լին.։ Լծ. սահմ.։)

Առ տունկսն տած խնամոյ։ Ոչ ընդունի (այգին) դոյզն կանխագոյն կամ անագանզ զտածսն. (Սարկ. քհ.։ Պիտ.։)


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *takār ձևից. հմմտ. պրս. [arabic word] ︎ taγār «կարաս, սափոր», որից փոխառաւ-թեամբ չաղաթ. [arabic word] taqar «աման, պարկ» ևն. ընդարձակ տե՛ս թաղար բառի տակ, որ նոյնից նոր փոխառութիւն է։ Տակառապետ ենթադրում է պհլ. *takārpat, իբր պարս-կական մի տիտղոս, ինչպէս ունի Բուզ. դ. 46։-Հիւբշ. 251։

NBHL (1)

πίθος dolium. Առ մեօք վարի որպէս Կարաս գինւոյ. քիւփ, ֆըչի. իսկ վրացերէն՝ տակա՛ռի է Գուբ.


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tak ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] tak «սակաւ, քիչ, դոյզն». ըստ այսմ տակաւ նը-շանակում է բուն «սակաւուք, քիչ քիչ»։-Աճ.

NBHL (3)

Եւ յայնժամ տակաւ երկիւղ է ի խորշակէ։ Ոչ էր տակաւ անդ նշանս արարեալ։ Այլ նա թանձրագոյն եւս տակաւ կայր եւ մնայր։ Եւ տակաւ յերկբայս էր. (Ոսկ. յհ. ՟Ա. 17. 22. 24. 34։)

Ոչ կամին ընդունել ընդ յարկաւ զազգակիցս իւրեանց ի ժամանակ ձմերայնոյ՝ գոնէ գիշերի իմիք տակաւ. (Վեցօր. ՟Ը։)

Ոչ տակաւ տակաւ յաստիճան յասիճանէ փոփոխեալ։ Դատէր տակաւ տակաւ։ Տակաւ տակաւ ամենայն մարմինն մաշի։ Ըստ տակաւ տակաւ մերձենալոյն յաճախէ ի նա լոյսն։ Մի՛ տակաւ տակաւ ազդեսցես. (Կոչ. ՟Ժ՟Ա։ Պտմ. աղեքս.։ Ոսկ. յհ. ՟Բ. 14։ Եւագր. ՟Ի։ Եզնիկ.։ Նար. ՟Ծ՟Ը։)


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

լաճ «ձայն, հնչիւն, բոց, վառումն»։ Հիւնք. տաղաւար բառից։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 միացնելով տաղ «խարան» բառի հետ իբր բնիկ հայ կր-ցում է լտ. dolare «շինել, կերտել», յն. δαιδαλλω «ճարտարութեամբ շինել». δ։λ-τος «գրատախտակ» բառերին։ (Ընդու-նում է Pokorny 1, 810 հնխ. del-«ճեղ-քել, կտրել, արուեստով շինել» արմա-տի տակ)։ Նահապետեան, Բազմ. 1908, 499 նոյն է դնում դաղ «անասունների խարան՝ նշան» բառի հետ. հմմտ. լտ. nota «նշան և խազ»։ Կապ ունի՞ նասոր. talt'a «խաղ», talalt'a «խաղալ»։

«գրատախտակ» բառերին։ Նոյնը կըրկ-նոմ են Walde 239, Boisacq 161, Po-korny 1, 810։ Տե՛ս նաև տաղ «երգ»։

NBHL (3)

Այլոց շնորհէ բանըս տաղի՝ զի եւ այնու միտքն բանի՛։ Ի սմա գրեցի զբան հաւատոյ, ոտանաւոր՝ տաղիւ չափոյ. (Յիսուս որդի.։)

Արմատ Տաղելոյ. նոյն եւ պրս. տաղ. այսինքն Խարան. սպի. տիպ. դրոշմ. նշան.

Զտաղն պատկերին, որ է աստուծոյն աստուծոյ. զի հոգին յերեսաց աստուծոյ է տաղեալ. որպէս ասէ դաւիթ, տպացաւ ի մեզ լոյս երեսաց քոց. (Բրսղ. մրկ.։)


Տաղանդ, աց, ոց

s. fig.

talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։

Ուռեղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. 172, ՆՀԲ ևն։

NBHL (2)

Ի տաղանդէ միոյ ոսկւոյ։ Հարիւր տաղանդ ի հարիւր խոյակ, տաղանդ մի առ խոյակ։ Ստացաւ երկուց տաղանտաց արծաթոյ։ Առ ի ձեռին իւրում տասն տաղանտ արծաթոյ։ Պատեաց զնա մաքուր ոսկւով ի քրոբէս վեց հարիւր տաղանտով։ Ի վարձու կալաւ հարիւր տաղանտոյ արծաթոյ։ Կշիռ տաղանդի միոյ.եւ այլն։

ՏԱՂԱՆԴ կամ ՏԱՂԱՆՏ. յն. դա՛լանդօն. τάλαντον . լտ. դալէնդում. talentum. (եբր. քիքքար. հյ. Քանքար. ռմկ. գընթար, գանդար, խանթար) Կշիռ արծաթոյ եւ ոսկւոյ՝ ճիե լտերաց, այլ ըստ տեղեաց եւ ըստ ժամանակաց պէսպէս առեալ. ըստ ոմանց իբր քսակ մի առ մեօք, այսինքն 500 դահեկան.


Տաղաւար, աց

s.

tabernacle, tent, booth;
hut, lodging, cabin, vine-arbour;
scene, stage;
— մրգապահաց, fruit-house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հիւղ, վրան, մացա-ռով շինուած խրճիթ» ՍԳր. Եւս. պտմ. «թատ-րոն» Ոսկ. ա. կոր. «վրան փերեզակաց» Պղատ. օրին. «պարտիզպանի հիւղակ» ՍԳը. որից տաղաւարահարք կամ տօն տաղաւա-րահարար ՍԳր. տաղաւարակից Փիլ. ել. Կիւրղ. կոյս. տաղաւարիկ Վրք. հց. տաղա-ւարիլ «բնակիլ» Յհ. իմ. եկեղ. Ճառընտ. ևն. -ՋԲ ունի նաև տալաւար ձևը. շատ յետին է տեղաւար կամ տեղավար Օգոստ. բաջ. 10, 15։

NBHL (5)

Ի տաղաւարս բնակեսջիք զեօթն օր։ Ի տաղաւարս բնակեցուցի զորդիսդ իսրայէլի ի հանել ինձ զնոսա յերկրէն եգիպտացւոց։ Արասցուք երիս տաղաւարս։ Արար նա տաղաւար ի տանիս տան իւրոյ։ Յուզեաց լաբան զամենայն տաղաւարն։ Իբրեւ զտաղաւար յայգւոջ։ Իբրեւ զտաղաւար մրգապահոց.եւ այլն։

Փոխէ ի տաղաւարէ մարմնոյն, եւ առ ինքն տանի։ Յաղցաւորս յայս եւ տաժանելի տաղաւար. (Լմբ. իմ.։ Անան. եկեղ.)

Մկրտեն զնա փոխանաւ մեռելոյն՝ իբրեւ ի տաղաւարս խաղալով։ Օրինակ իմն իբրեւ ի տաղաւարս խաղան. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Տեսի ի մերձաւոր կենացս տաղաւարս զողբոցն երգս. (Նիւս. կուս. (յն. լտ. նոյն է ընդ հյ. ձայնս՝ շէնք)։)

Յետ խաղոյն անցանելոյ, յետ կերպարանելոյն յաչս տեսողացն, յետ տաղաւարիս՝ ապա քակին դիմակքն, եւ երեւի ճշմարտութիւնն. (Մաշկ.։)


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։

Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-

ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։

NBHL (1)

ՏԱՃԻԿ. ա. δρομάς dromedarius, currens. Մակդիր երագոտն կենդանեաց՝ մանաւանդ տաճկաստանի կամ արաբիոյ. յորս նշանաւոր է սուրհանդակ ուղտն. էճին տէվէսի. որպէս եւ սրընթաց շունն ըստ պարսից ասի, եւ երագընթաց երիվարն, էսպի թազի կամ թազի սիւվար. տե՛ս ԹԱԶԵԼ. եւ ԸՆԹԱՑՔ.


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «պինդ, կարծր, հոծ, խիտ, հարազատ, ստոյգ» Ա. պետ. դ. 8. Ոսկ. ես. եբր. տիմ. գաղ. Եփես. 841. Սեբեր. որից սերտիւ Ա. պետ. ա. 22. Ոսկ. սերտել «պրն-դացնել, հաստատել» Դիոն. Պիտառ. Խոր. ներտանաւ Գնձ. սերտաշէն Վրդն. ծն. գե-րասերտիլ Շիր. Դիոն. նախասերտեալ Դիոն թղթ.-նոր իմաստ էսերտել «դասը (լաւ) սո-վորիլ», որից սերտողութիւն, սերտարան։

ՆՀԲ լծ. թրք. սէրթ «խիստ, պինդ», լտ. certus «ստոյգ» և հյ. սէր, սիրտ, նեոն։ Տէրվ. Altarm. 100 սեռն և սեղմ ձևեռի հետ՝ սանս. sāra «հաստատու-թիւն, ամրութիւն»։ Հիւնք. սիրտ բառից։ Müller WZKM 5, 269 յն. ϰρατύς «ու-ժեղ, զօրեղ», գոթ. hardus ևն բառա-խմբի հետ, որ մերժում է Հիւբշ. էջ 459։ Karst, Յուշարձան 407 սումեր. sir «կապել»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. sert «ամուր, պինդ»։ Պատա-հական նմանութիւն ունին. յն. στερρός, գալլ. serth «հաստատուն», իռլ. seirt «ուժ» ևն, որոնց արմատն է հնխ. ster-(Boisacq էջ 910)։

ԳՒՌ (dialectal) Սչ. սերտ «խիտ» (օր. սերտ սան-տըր), Մշ. սերդ «պինդ» (ձմերուկի, բողկի համար ասուած), Սլմ. Վն. սեռտ «թարմ, առոյգ, քաջառողջ», Երև. սէռտ «պինդ» (ձու, փայտ), Տփ. սիրտ «թանձր»։-Նոր նշանա-կութեամբ Մշ. սերդ «դասը լաւ սովորած», բայաձև Մշ. սէրդէլ, Ախց. Կր. սէրտէլ, Պլ. Սեբ. սէրդէլ, Ագլ. սէ՛ռտիլ, Ասլ. սէրդէլ, Խրբ. սէրդիլ, Մկ. սէռտիլ «լաւ սովորիլ դա-սը»։

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։

NBHL (5)

Թանձրացոյց, եւ արար սերտ։ Եղիցի այսուհետեւ սերտ կայմն նաւի մտաց մերոց։ Սերտ եւ պինդ հաւատոյ։ Հողմն հիւսիսի բուծանէ զարդիւնս սերտս, եւ փորձութիւնք հաստատեն զսիրտս քաջս։ Սերտ եւ աներկեւան է. (Ոսկ. ես.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։ Խոսր.։ Վրք. հց. ՟Ժ՟Բ։ Ոսկ. եբր. ՟Ժ՟Է։)

Սիրելի՝ սերտ եւ ստոյգ որդի։ Ոչ խորթ որդիս եւ ոչ օտարածինս, այլ՝ սերտ որդիս սիրունս եւ հաւատարիմս։ Զմիածին եւ զսերտ որդին։ Մինչեւ պօղոսի որդի լինել ոչ վայրապար, այլ սերտ ... իբրեւ որդւոյ, եւ սերտի որդւոյ պատուիրէ։ Ոչ ի դոյզն մարդկանէ համարէի ես զձեզ, այլ սերտս եւ պիտանս եւ վաստակաւորս. (Իգն.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։ Ոսկ. հռ. եւ Ոսկ. ՟ա. տիմ. եւ Ոսկ. գաղ.։)

Այլ եւս հաճոյ սերտ պատարագք են մարտիրոսացն մարմինքն. (Մեկն. ծն.։)

Աղօթս առնէ նոցա սերտ մնալ ի միաւորութիւն հաւատոցն սիրով ընդ հաղորդին ընդ աստուծոյ սերտ, որդիք աստուծոյ եւ անուանին եւ կոչին. (Համամ առակ.։)

ἰδρυτός fundatus, firmus, solidus ἑκτενής extensus γνήσιος genuinus, sincerus եւ այլն. (լծ. թ. սէրթ. խիստ. լտ. չէրդուս. ստոյգ. եւ հյ. սէր. սիրտ. սեռն). Պինդ. կարծր. հաստատուն. անխզելի. մածեալ. հոծ. խիտ. ձիգ. անխախուտ. ստոյգ.. մտերիմ. հարազատ. սեպհական. պինդ, պիրկ. ...


Սեւեռ, աց, ից

s.

nail, stud.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «բևեռ, գամ, մեխ» Նար. կզ. էջ 170. Թէոդ. խչ. որից սե-ւեռել «գամել, մեխել, կպցնել» Նար. Շար. Անյ. պորփ. սևեռագոյն «պնդագոյն» Թէոդ, խչ. Մագ. գամագտ. սևեռակապ Նար. խչ. սևեռապինդ Բրս. մրկ. սևեռումն Տաղ. ևն։ Բոլորն էլ յետին։

ՆՀԲ կցում է բևեռ բառին։ Հիւնք. լտ. severus «պինդ. ամուր», թրք. սափ «կոթ», սիվրի «սրածայր»։ Մառ ИАН 1917, 318 նոյն ընդ բևեռ, արմատը վեռ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 111-2 բուն ձևը դնում է *սև<հնխ. k'eu-o, իբր սանս. çūka-«միջատի խայ-թոց», զնդ. suka, պհլ. sučan, պրս. sōzan «ասեղ» բառերին ցեղակից, որ յետոյ բևեռ բառի նմանողութեամբ դարձել է սևեռ։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. ❇ samr «գամել», որից [arabic word] mismār «գամ, մեխ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 901)։ Lidén, Gö. teborgs högskolas ârsskrift 1933, էջ 52 սեպ և բեւեռ բառերի խաչաձևմամբ յառաջացած, մերժում է Petersson-ի մեկնութիւնը։

«անստոյգ մի բոյս» Կամրկ. ունի միայն ՀԲուս. § 2742։

NBHL (3)

Բեւեռ. հեղոյս զօդիչ. գամ. եւ Հեղուսումն. մածումն. պնդումն.

Սեւեռք ոտից անհասանելոյն զնա կապեսցէ։ Զդժնդակատէդն սեւեռս ի թելադրութիւն նահանջման անարգելն ձեռաց՝ որ ձգտեցաւ ի փայտին պտուղ. (Նար. ՟Կ՟Զ. եւ Նար. խչ.։)

Ով սքանչելի փայտ, եւ աստուածազարդ տապան, սկիզբն սեւեռից սերման (կամ սերման) մարմնացեալ անմահ բանին աստուծոյ. (Թէոդոր. խչ.։)


Սէզ, սիզոյ

s.

bentgrass, couch grass, squitch grass, dog's grass, weed.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «դալար կանաչ հասարակ խոտ» ՍԳր. Վեցօր. 83, 87. «վնասակար խոտ» Եղիշ. մատն. Կանոն. էջ 58. (ըստ Տիրացու-եան, Contributo § 23 agrostis alba L, § 27 cуnodon dactylon Pers., § 283 pimpinella saxifraga L.) որից սիզուտ Վստկ. սիզական Գնձ. սիզաբոյս Ագաթ. սիզաբերիլ Խոր. աշխ.։

ԳՒՌ (dialectal) Երև. Խրբ. Կր. Մկ. Մշ. Ռ. Վն. սէզ, Զթ. սեզ, Սվեդ. սիզ՝ որոնք զանազան բոյ-սեր են. ունինք նաև սազուն Մշկ.։

NBHL (1)

ἅγρωστις gramen. Դալարի յաճախեալ, խոտ յուտեստ անասնոց, նման բուսոյ ցորենոյ եւ գարւոյ, այլ կարճ, եւ սին յարմտեաց որպէս զգաղձն. (լծ. եւ սազ, սազլըգ, որ է կնիւն, պրտու). Տես (Օր. ՟Լ՟Թ. 2 ։ Ես. ՟Թ. 18։ ՟Լ՟Է. 27։ Ովս. ՟Ժ. 4 ։ Միք. ՟Է. 7։)


Սիկարեան

adj. s.

murderous;
hired assassin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-ՅՆ. σιϰάιρος բառից տառադարձուած Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ. այս էլ փոխառեալ է լտ. sicarius «աւազակ» բա-ռից (արմատը sica «դաշոյն»), որից նաև ֆրանս. sicaire, գերմ. Sikarier.-Հիւբշ. 378։

NBHL (1)

Բառ լտ. սիգարիուս, (ի սիգա, դաշոյն). sicarius σικάριος . Սրիկայ. սուսերաւոր՝ սուսերաձիգ աւազակ, մարդասպան.


Սիկղ, սկեղաց

s.

shekel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-άն. αἰϰλος կամ σἰγλος «պարսկական, հրէական կամ եփեսական մի դրամ», որ ծագում է եբր. [hebrew word] šeqelհոմանիշից. արմա-տը šaqal «կշռել։=արար. [arabic word] ϑaqal «կշռել ծանրութիւն», ասուր. ❇ [other alphabet] ša-ka-lu «կշռել» (յետոյ «հաշուել»), šikiu «սիկղ» (Strassmaier, Alphabetisches Verz A Assyr. u. Akkad. Wörter. էջ, 994, Delit-zsch, Assyr. Handwört. 685-6)։ Յոյնից են նաև լտ. siclus, ֆրանս. sicle, գերմ. Sekel, վրաց. sikili, ռուս. cиклъ ևն։ Նոյն բառից է կազմուած յն. σἰγλαι «ականջի գինդ», որ արևելեան սովորութեամբ ոսկի կամ արծաթ դրամ է լինում (Boisacq 863)։ -Հիւբշ. 378։

NBHL (2)

Լիտրն. կշռոյ, զոր հրէայքն սիկլ անուանեն, որ է ՟Դ դրամակշիռ. (Բրսղ. մրկ.։)

եբր. շէգլ. (յորմէ միշգէլ. ռմկ. մըսգալ ). σίκλος siclus եւ σταθμός pondus, statera. Ըստ Մենինսքեայ՝ վեզն. Չափ կշռոյ, չորս տրամ արծաթոյ կամ ոսկոյ եւ այլոց իրաց. Կէս ունկի. որ էր չափ սրբութեան կամ տաճարի. Իսկ արքունի սիկզ՝ երբեմն էր նոյն, եւ երբեմն կէսն նորին. տես (Ել. ՟Լ՟Ը։ Թուոց. ՟Գ. ՟Է։ Ղեւտ. ՟Ի՟Է. 3. եւ այլն. եւ Շիր կշռ.) եւ չափ. ուր այլեւ այլ բանք են ի զանազան օրինակս։


Սին, սնոյ

adj.

empty, void;
destitute;
vain, useless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ունայն, պարապ, թափուր, մէջը փուճ» Ոսկ. փիլիպ. և բ. տիմ. որից նին ի սնոյ Եփր. թգ. 423. մն. 494. սնանալ Ամբակ. գ. 7, Եզն. 180, անոտի ՍԳր. Սեբեր. ննոտիլ Դ. թագ. ժե. 15. սնութիւն Մանդ։ սինեալ Ագաթ. սնակուշտ ՍԳր. Եփր. թագ. ննաբանութիւն Ոսկ. գղ. սնամահակ կամ սնամահիկ «անվարձ, պարապ տեղ աշխա-տած» Ոսկ. ես. և Փիլ. 492. սնամէջ Վեցօր. 88. սնապարծ Գաղ. ե. 26. Վեցօր. Ոսկ. մ. գ. 3. սնավաստակ Ագաթ. սնահաւատ, սնո-տիապաշտ, սնոտիապաշտութիւն, սնոտիա-պաշտական (նոր բառեր) ևն։ Նոյն արմատի երկրորդ ձևն է ոսին «սին, վտիտ, ազազուն» Նն. խա. 6, 7, 27. որից ոսնիլ «սնանալ, ազազիլ» Ագաթ. ռամկաձև՝ հոսնիլ, հոսնե-ալ Լծ. կոչ. կայ նաև սնին ձևը՝ Լմբ. առակ. և ցնոտի «անարգ» Բառ. երեմ. էջ 318։

NBHL (4)

Զսին պարծանօք պաճուճեալս։ Սին սաղարթութիւն պաճուճելոյ. (Նար. ՟Ի՟Է. ՟Ձ՟Ա։)

հասկն՝ որ սին է, թուի տեսողացն՝ թէ հասկ է. իսկ իբրեւ որոնես՝ ունայն է ի ցորենոյ. նոյնպէս եւ առաքինութիւնք սնափառութիւն. (Կիր. ՟ը. խհ.։)

Սին ընկոյզն, որ ճղով եւ կեճեպով արտաքոյ զարդարեալ երեւի, եւ մէջն փուճ է. (Լծ. նար.։)

Կորուսին զբազումս, եւ սակաւ ինչ սին ի սնոյ յիշատակս պահեցան։ Իջուցին ի գերութիւն որք մնացին սին ի սնոյ ի սրոյն սուսերի (այսինքն սինլքորք). (Եփր. թագ. եւ Եփր. մն.։)


Սինլքոր, աց

adj.

refuse;
low, despicable, vile;
— or — ժողովըրդեան, — խուժան, riffraff, dregs and refuse of the people, mob, rabble, scum of the people, the unwashed, the many-headed, beggarhood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կազմուած է սին և լքեալ բառերից՝ -որ մասնիկով, ինչպէս ցոյց է տալիս սինլքեալ ձևը, որ մէկ անգամ գործածուած է Երեմ. լթ. 9 փխ. սինլքոր։

NBHL (2)

Զսինլքեալսն (կամ զսինլքորսն) ժողովրդեանն՝ որ մնացին. խաղացոյց նաբուզարդան։ Հանդերձ ամենայն սինքլորօք ժողովրդեանն։ Զսինլքորսն՝ որ մնացին ի քաղաքին։ Սինլքորքն ապրեալքն ի նմա. (Երեմ. ՟Լ՟Թ. 9։ ՟Խ՟Ա. 10։ ՟Ծ՟Բ. 15։ Եզնիկ. ՟Ժ՟Դ. 22։)

Իսկ սինքլորք բագրատունւոյն ... բեկեալ կենօք տատանէին. (Ուռպ. ողբ.։)


Սինկղիտոս, աց

s.

senate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, որ և սինկլիտոս, սինգղի-տոս, սիւնկղիտոս և ճշ. ւագոյն տառադար-ձութեամբ՝ սիւնկղետոս, ի-ա հլ. «ծերա-կոյտ, հռովմէական աւագանեաց ժողով» Ոսկ. մ. գ. 3. ա. տիմ. էջ 207. Եւս. պտմ. Խոր. (ստէպ). Եղիշ. գ. էջ 55. Վրք. հց. «ծե-րակուտական, իշխան» Յայսմ. փետր. 11 (երկիցս). Վրք. ոսկ. որից սինկղիտոսութիւն Պիտառ. Երցն. մտթ. 146։

= Յն. συ γϰλητος «ծերակոյ.-», որից փո-խառեալ է նաև վրաց. სინკლიაი սինկլի-տի, სვინკლიტი սվինկլիտի՝ նոյն նշ. (տե՛ս և սինկղիտիկոս)։-Հիւբշ. 379։

NBHL (1)

ՍԻՆԿՂԻՏՈՍ որ եւ ՍԻՆԿԼԻՏՈՍ, ՍԻՆԳՂԻՏՈՍ, ՍԻՒՆԿՂԻՏՈՍ. Բառ յն. սի՛նգլիդօս. լտ. սէնա՛դուս. σύγκλητος senatus. Ծերակոյտ. ատեան ծերոց. աւագանի հռովմայեցւոց։ Տես (Եւս. պտմ. ՟Ա. 7։ ՟Բ. 2։ քր. ՟Բ։ Խոր. ՟Բ. 19. 30. ստէպ։)


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։

Տէրվ. Altarm. 100 սինձ և կրկնուած սոսինձ կցում է սանս. snih «պարար-տանալ, կցել», snēha «կպչունութիւն, ճարպ, իւղ» բառերին։ Bugge KZ 32, 86 և IF 1, 451 սինձ «մածուցիկ նիւթ» և սոսինձ փոխառեալ է դնում ոչ-հնդե-ւրոպական մի լեզուից. հմմտ. կազի-կում. sina. ավար. ssino «սոսինձ», ssedéze «սոսինձով կպցնել»։ Հիւնք սանձ և ցանց բառերի հետ։ Աճառ. ՀԱ 1908, 121 նոյն է դնում սէզ բառի հետ և նախաձևը համարում է *սէնձ։ Pat-rubány ՀԱ 1908, 343 հնխ. ek'oi «ու-տել» արմատից։ Պատահակա՞ն նմա-նութիւն ունին արդեօք արաբ. ❇sunǰ (կարելի էր նաև sinj կարդալ) «յու-նաբ» (Կամուս, թրք. թրդմ. Ա. 414), քրդ. sənǰi «փշատ»։

ԳՒՌ (dialectal) Մե. Ջր. սինձ, Զթ. սը՛նձ, Ղրբ. սէ՛զնը, Շմ. սը՛զնը, Գնձ. սի՛զը, Ագլ. սա՛-զնը, Ղզ. սիզ, Սվեդ. սնձmգ (ծառը՝ սընձ-ռինա) «անտառի ալոճ, մկնալոճ» (նոյն է նաև սինձ Տիվրիկում՝ «ալոճ»), որից Ղրբ. սզնէ «սնձենի».-Ալշ. Երև. Մկ. Մշ. Ջղ! Սեբ. Վն. սինձ, Ախց. Կր. սինծ «խոտր» (ըստ Արթինեան, Տունկերը 30 tragopogon pratensis L)։

NBHL (2)

Որպէս ի նաւի առ այլ իմն պէտս առնանին առ ի մածուցանել՝ իբրեւ սինծն եւ վուշ։ Խզեալ մարմնոց սինձ յարմարութեան։ Զօրէն սընձոյ կապեաց զնոսա առ ինքն. (Անյաղթ պերիարմ.։ Պիտ.։ Երզն. մտթ.։)

ՍԻՆՁ. գ. μελίμηλον melimelum. (որպէս թէ մեղրախնձոր). Պտուղ անոյշ, եւ քաղցրաւենի. սերկեւիլի կամ խնձորոյ ընդ մեղու. մուրապպա.


Սիսեռն, սեռան, սռան

s.

chickpeas.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լտ. cicer բառի հետ։ Նոյնը նաև Lag. Arm. St. § 1996, Հիւնք. Հիւբշ. Arm. Stud. 13 (կասկածով)։

NBHL (1)

ռմկ. սիսեռ. լտ. չի՛չէռ. ἑρέβινθος cicer. իտ. cece. Ունդ ոլոռնաձեւ՝ կտցաւոր, սպիտակ դեղնորակ կամ թխագոյն.


Սիտղ

s.

water-pot, bucket.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ջրի աման, դոյլ» Բրս. մրկ. 323։

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։

NBHL (2)

Դալիլա (լծ. գոյլ) սիտղ թարգմանի։ Սիաղն յորժամ պատառուած լինի, զանօսր իրք ոչ արգելու. (Բրսղ. մրկ.։)

Բառ լտ. սի՛դուլա. situla ὐδρία, στάμνος . Սափոր. գոյլ (յորմէ թ. սիդիլ, աման ջրոյ ծորակաւոր առ սափրիչս).


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Մագ. իե. «Տարրական իմն նուիրաձիր իբրու զսիր զովացուցիչ և զտարափ ի տապացեալ ժամանակս»։ ՆՀԲ մեկնում է «խոնաւութիւն, անձրև, տարափ», ՋԲ «պարզ օդ», ԱԲ թա-ցութիւն, ցօղախառն մեղմ օդ»։ Թուի թէ ուղղելի է պարզապէս սիք։

. անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։

«մեղկ, թոյլ, կանացի, վաւաշոտ». մի անռամ ունի Փիլ. լին. 324. «Լիրբ հայեց-ուածք և վիզ բարձր և ստէպ ստէպ շար-ժումն լօնաց և սիր գնացք»։

= Ֆրանս. sire «տէր՛ արքայ», որ ծագում է լտ. senior «ծերագոյն» բառից (տե՛ս հին)։-Հիւբշ. 390։

NBHL (1)

Մեղկ. մոյլ. կանացի.


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իբր Հայաստանում չգտնուող մի թռչու-նի անուն, անշուշտ օտար է. ծագում է, ինչ-պէս ցոյց են տալիս գաւառականները, *սի-նամարգ ձևից և փոխառեալ է իրանեանից. հմմտ. ռնռ. saēnō-mərəγo, պհլ. sen(o). murūk, sen-i-murūk, պազ. sīnmuru, պրս. ❇ [arabic word] sīmurγ «պասկուճ» (ըստ ԳԴ «թըռ-չուն ինչ անգոյ ըստ իրին և ասի զնմանէ թէ է յաղթանդամ և զարմանալի ըստ որ-պիսութեան».-մեր դաւառականների մէջ էլ սինամարգը առասպելական մի թռչուն է և ո՛չ «սիրամարգ»)։ Պարսկերէնից է փոխա-ռեալ ասոր. ❇ sīmūr «առապպե-լական մի թռչուն»։

NBHL (1)

Իբրեւ զհրաշագիտակն սիրամարգ։ Զի՞նչ գեղեցկագոյն քան զսիրամարգ։ Զսիրամարգին թեւն ո՛րքան շրջշրջեսն, այնքան երփն երփն գեղեցկութեանն զառաջին տեսեալն մոռացուցանէ. (Պիտ. Եղնիկ. Արշ.։)


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Տաղ. հետևեալ ձևով. «Չի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր Հերովդիադայ). սէր ի սիրայէ քաղ-ցըրաշնչեալ օդոյն». (հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71)։ ՆՀԲ մեկնում է «շար ի շարէ», որպէս բառ յն. և թրք. սրրա սըրա կամ երգ յերզոյ, որպէս բառ եբր.։

NBHL (6)

Նստէր եւ հիւսէր զսիրայն։ Յերեկոյէ մինչեւ ցայժմ հիւսեցի սիրայ գիրկս քսան։ Ուսցի ի նմանէ կարել զսիրայն։ Ցօղեաց զարմաւն, եւ պատրաստեաց զկարանս սիրային։ Թաքոյց զայն ի ներքոյ սիրային. (Վրք. հց. ստէպ։)

(ՍԻՐԱՅ 2) ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

Զի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր հերովդիադայ), սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)

ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

Զի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր հերովդիադայ), սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)

յն. սիրա. σειρά catena, funis. (լծ. եւ series. հյ. շար. թ. սըրա ). Ստրիք. չուան. առասան. պարան. լար. շղթայ կազմել յամենայն նիւթոյ, եւ մտանել եւ ոլորեալ յարմաւենաւոյ, ի պրտուոյ, ի մազէ.


Սիւնբոլոն

s.

symbol, creed.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հանգանակ, դաշն հաւա-տոյ» Պրպմ. 428. Լծ. պրպմ. 767ս

= Յն. αύμβολον, որից նաև լտ. symbolum «նշան, դաշն, հանգանակ հաւատոյ»։-Հիւբշ. 379։

NBHL (2)

հաւատոյս արտադրութիւն՝ սիւնբոլոն. (Պրպմ. ՟Խ՟Բ։)

Իբր սիւմբոլոն. սիմբողոն. Բառ յն. սիմվու՛լօն. լտ. սիմպօլում. σύμβουλον symbolum. որ առ մեօք ասի Հանգանակ. եւ առ նախնիս՝ Նշանակ եւ Դաշն հաւատոյ.


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։

NBHL (1)

Եղեւ ժողով եպիսկոպոսացն սիւնհոդոսին նահանգին կեսարու։ Մեծաւ սիւնհոդոսիւ։ Սիւնհոդոս սուրբ ժողովոյն։ Որ ինչ ի սրբոց սիւնհոդոսացն սահմանեցան կանոնք. (Բուզ. 29։ Շ. ընդհանր.։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Է.։ Տօնակ.։)


Սլաք, աց

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ կազմուած է -աք մասնիկով հնխ. k'ul-«սուր, սրածայր» ար-մատից. սա էլ աճած է k'u-պարզականից, որ կրճատ ձևն է ak'-u արմատի (տե՛ս հլ. ասեղն)։ Սոյն հնխ. k'ul-արմատից են նա-և տանս. cula «տէգ, նիզակ, ցից, սուր ցաւ», լտ. culex, հիռլ. cuil, կիմր. cylionen «մը-ժեղ». իսկ k'u-արմատից՝ տարբեր մասնի-կով՝ սանս. çuka-«խայթոց», զնդ. sukā «ասեղ» ևն։ Ըստ այսմ հյ. սլաք բառի նա-խաձևն է *սուլ-աք (Walde 207-8, Pokor-ny 1, 33 և 465, Ernout-Meillet 229-230)։

ՆՀԲ լծ. թրք. սիլահ «զէնք» և հյ. սլանալ։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց նախ Տէրվ. Altarm. 4, որ համեմատում է սանս. çvla «տէգ» բառի հետ։ Karoli-des, Γ︎. συγϰρ. 211 կապադվկ. σιλευτερ «խաղի սկաւառակ», սանս. çila «քար», լտ. silex «կայծքար» ևն բառերի հետ։ Հիւնք. սլանալ բայից։ Վերի ձևով մեկ-նեց Lidén, Arm. Stud. 78, որ համո-զիչ է գտնում նաև Meillet (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 332 պհլ. çulāk «սլաք, տէգ», որ շատ լաւ պիտի յարմարի, եթէ գոյութիւնը հաստատուի։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] šelax «ձեռքի նիզակ»։

NBHL (1)

ի սլաքս եւ ի տէդս նիզակաց զքրտունս երեսաց մերոց ջնջեցաք. Սլաքօքն զքիրտն ջնջելոյ. (Բուզ. ՟Դ. 51։ ՟Է. 35։)


Սկահ, ի

s.

cup, bowl, goblet;
— աշտանակաց, drip-receiver.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ǰesqəfā «բաժակ» բառից (Brockelmann, Lex. syr. 20բ), որ ոռո-ձածուած է Ծն. խդ. 2, ուր հայերէնն էլ ունի ճշտիւ սկիհ. (Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն)։ Ձևի համար հմմա. ասոր. [syriac word] ︎ nəšīfā>նաշիհ։ Ասորի բառը փոխառեալ է յունարէնից. հմմտ. σϰάφη, σϰαφίς, σϰάφσς, σϰαφίον և σxνφος «նաւակ, ջրաման, լական, բաժակ», որից նաև լտ. scaphium, scapium, scapha «նաւաև. ա-ման, բաժակ»։ Համարւում է ծագած հնև-sqabh «քերել» արմատից (Boisacq 871-2, 882)։ Սրանց հետ նոյն են հսաքս. skap, հբգ. skaf, գերմ. Schaff «ջրաման», որոնք ոմանք դնում են փոխառեալ լատինականի միջոցով (Kluge 416բ), ուրիշներ ցեղակից յունարէնի՝ իբր ծագած նոյն sqabh արմա-տից (Boisaca)։ սըկի, Հմշ. Շմ. ըսկի, Ալշ. սրգի, Մշ. սըգի, բըգին, Ռ. Սչ. սիգի, Ասլ. սիգիյ, Ախց. Ջղ. Մկ. ըսկին, Խրբ. Տիգ. սիգին, Սվեդ. սըգէն, բոլորն էլ «Հաղորդութեան բաժակ»։

NBHL (1)

ՍԿԱՀ ՍԿԱՀԱՁԵՒ. լծ. յն. σκύφος scyphus. այլ ի սուրբ գիրս ՝ κρατήρ crater. Սկիհ, եւ որ ինչ է ի ձեւ սկհոյ, սկաւառակի, բաժակի մեծի. խառնարան. խառնելիք. եւ թակոյկ. ... եբր. կապպիէ. թ. գապ. այսինքն անօթ. ընդունարան.


Սկիպտոս

s.

thunderbolt.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գաւազանաձև շանթ արձա-կեալ յօդոյ յերկիր» Արիստ. աշխ. 613։

= Յն. σϰηπτός նոյն նշ.-Հիւբշ. էջ 380ս

NBHL (1)

Բառ յն. սգիբտօս, սգիբօն. լծ. ընդ հյ. ցուպ. σκήπτος, σκήπων scipio fulmen. Գաւազանաձեւ շանթ արձակեալ յօդոյ յերկիր.


Սղոխ, ի

cf. Սողոխ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բարակ քամի» Փիլ. տե՛ս 12. Խոր. Լաստ. «սառոյցի կտո՞ր» Պիտ. որ և սողոխ «բարակ քամի» Վեցօր. 78. Ոսկ. բ. տիմ. 265։

ԳՒՌ (dialectal) Բլ. Բղ. Մշ. սղոխ, սխոխ «ջրի երե-սը կապած բարակ սառոյց», Մկ. սխուխ «խոնաւ հող՝ որ ցրտից սառել է». և սրա միջոցով էլ՝ սղոխ Վն. «խոնաւութիւնից մըշ-րուած թափուած՝ շինութեան հող ու ծեփ» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 594)։ Սրանից սխոխիլ Բլ. Վն. «հողէ ամանի կաւը խոնաւութիւնից թափուիլ», Բլ. «ցրտատար լինել, սառչիլ (սոխ, շողգամ, գետնախնձոր, մարդու ոտք ևն)»։

NBHL (2)

Մատուցանեն զառ ի յօդն քաղցրախառնութիւն ... ստէպ ստեպ սղոխք օդոյ, անօրսունք՝ այն որ ի ծովէն, եւ թանձունքն որ ի լճէն. (Փիլ. տեսական. յորսէ եւ Խոր. ՟Գ. 62։)

Զսառնամանեաց ասելով աստ (ի լերինս) հանչերձ բերմմամբ ի վերայ իրեանց զձեանցն եւ զկարկտիցն եւ զնոցուն համանմանիցն, յոյց ի հետ ապա վնասաբեր իմն ոսոխեալ սղոխք ի չարաշուքն հասեալ մերձակայսն կացուցանեն անձինս ի տգեղութեան ձեւ. երկդիմի տեսանի իմաստս. իմա որպէս հողմ, եւ կամ որպէս հատոր սառին, որ ռամկօրէն սղոխ ասի։


Սմբակ, աց

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։

ահլ. պրս. և զնդ. ձևերի հետ։ Նոյնը lusti, Zendsp. 292 զնդ. safa ձևի տակ։ Lag. Beitr. bktr. Lex. 17 արաբ. sun-bak։ Lag. Arm. Stud. § 2010 մերժում է զնդ. և սանս. ձևերը և պահում միայն պրս. *sunba, արաբ. sunbak։ Հիւնք. պրս. սիւնպ։

NBHL (1)

Որպէս ձիոյն ի սմբակէն վարելոյ. (Եզնիկ.։)


Սմբուլ

s. bot. spikenard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] sunbul «նարդոս ծաղիկը», որից նաև թրք. [arabic word] suubul, [arabic word] zúmbul. ❇.︎︎ sumbūl, քրդ. sunbul, simbel, sumbūl, վրաց. სუმბული սումբուլի, ზუმბული զում-բուլի, նյն. σουμποόλ, σουμβούλ ևն. ըստ Seidel, Մխ. հեր. § 252 նախնականն է արաբ. [arabic word] . sunbula, յգ. ❇ sanābil «հասկ», ինչպէս որ յն. էլ նոյն ծաղիկը կոչւում է νάρδου στάχυς. ναρδύσταχος «նարդոսի հասկ»։-Հիւբշ. 277։

NBHL (1)

ՍՄԲՈՒԼ ναρδοστάχυς, ναρδοῦ σταχύς spica nardi. իտ. spiganardi. որ գրի եւ ՍՈՒՄԲՈՒԼ, կամ ՍՆԲՈՒԼ. ... Այլեւայլ ազնիւ տեսակ ծաղկանց՝ անուշահոտ եւ ազգի գունով. ազգ նարգոսի, եւ ձագախոտի, եւ փաղանդամշկոյ։ (Գաղիան.։ Բժշկարան.։)


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։

NBHL (1)

Զոսկւոյ զանազանութիւն ընդ սմպատակի շփելով փորձեամբ. (Բրս. գոհ.։)


Սնդիկ, դկի

s.

mercury, quick-silver.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. էջ 104 պրս. zanda «կենդանի» բառի հետ։ ՆՀԲ «որ-պէս թէ ցնդելի»։ Böttich. Horae Aram. 1q Rudimenta 33 թալմուդի [hebrew word] asp d ī k ձևի հետ, որ անստոյգ բառ է՝ ըստ Lag. Arm. Stud. § 2013։ Տէրվ. Altarm. 27 և Նախալ. 111 սանս. skan-da «սնդիկ» հոմանիշի հետ՝ հնխ. skand

NBHL (1)

ՍՆԴԻԿ կամ ՍՆՏԻԿ, ὐδράργυρος (արծաթաջուր). argentum vivum (արծաթ կենդանի). mercurius (որպէս թէ ցնդելի). Ժիպակ. ռմկ. ժիվա, ճէպէ. ճիպէ, զիպէք. Մետաղ լոյծ՝ արծաթափայլ՝ ծանրակշիռ.


Սնոպար, ի

bot.

cf. Գինձ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գինձ, coriandrum». մէկ ան-գամ ունի Ոսկիփ. առնելով Իշոխ ասորուց. «Եդաւ ի սիրտն բնական ջերմութիւն ըստ կերպի սնոպարի գոյնն թուխ և կարմիր և խիտ և պինդ անյաղթելի»։

ՀԲուս. § 2786 նոյն է կարծում սր-նոպրի «փիճի» բառի հետ։ Նորայր ՀԱ 1923, 160 մեկնում է վերի ձևով, բայց դժբախտաբար արաբ. բառը բնիկ այ» բուբենով կամ գիտական տառադարձու-թեամբ չէ նշանակած, որպէս զի կարե-լի լինէր ստուգել։

NBHL (1)

Եդաւ ի սիրտն բնական ջերմութիւն ըստ կերպի սնոպար, գոյնն թուխ եւ կամիր, եւ խիտ եւ պինդ անյաղթելի. (Ոսկիփոր.։)


Սոթ

adj.

firm, solid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.

NBHL (3)

Զինչ է մարմին. գործի հոգւոյ առ ի կենցաղս հաղորդութեան, որով ոսկերքդ այսր անդր սոթք (լս. մազդ) եղեալ՝ պատկանեալ ջղակապ յօդիւք ... զի պատշաճ լիցի ի գործաւարութեան. (Անյաղթ հց. իմ.։)

Կճղակն եւ պոչն որպէս զեղին, եւ այնքան սոթ (կամ սութ) եւ սաթ է կճղակն, որ աննման է՝ որ դիւր գար մարդոյ հայելոյ. (Հ. սեպտ. ՟Ի՟Գ.։)

(Ընտիր ձիոյ) ձութն սոթսթ. (Վստկ.։)


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհյ, *sōx ձևից, որ աւանդուած չէ. սա-կայն նոյնն է հաստատում պրս. ❇ sox «սոխ». բառիս ծագումն ու ստուգաբանու-թիւնը յայտնի չէ։-Հիւբշ. 238։

NBHL (2)

Զաղախին կզոց, եւ զերկրպագու սոխոյ։ Արդ եւ սոխոց անգամ երկիր պագանեն ոմանք. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ Կոչ. ՟Զ։)

պ. սուխ. թ. սօղան. վր. խախու. κρόμμυον, κρόμυον cepa, cepe. իտ. cipolla. Արմատ բանջարոյ գնդատեսիլ՝ կծուահամ եւ կծուահոտ.


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lag. Beitr. bktr. Lex. էջ 21 պրս. *sōxa ձևից՝ իբր պրս. surx, զնդ. sux-ra «կարմիր» բառից։ (Հիւբշ. 238 յի-շում է այս մեկնութիւնը և մերժում. թէև ընդունում է որ հայերէն բառը իրանա-կան փոխառութիւն պէտք է լինի)։ Մառ ЗВО 5, 317 պարզապէս զնդ. sarh «ասել» բառի հետ. իսկ Гpaм. др.-арм. 29 աւելի զարգացնելով իր ասածը, հին ձևը համարում է *սանխակ, որ կցում է զնդ. saiih «ասել» բային։ Patrubány ՀԱ 1908, 153 խօսիմ բայից՝ իբր խօ-սակ։-Հիւնք. պրս. suxan «խօսք» բառից, իբր հյ. խօսնակ։ Այսպէս նաև Կուրտիկեան, Արևելք 1899 նոյ. 18։

NBHL (1)

Ազգ թռչնոյ՝ կրկին. մին՝ առաւել ջրային, կարմրակտուց եւ կարմրոտն. (զոր Ստեփ. լեհ. համարի նոյն ընդ կարապ). ի սուրբ գիրս գնի որպէս πορφυρίων, -ιον (ծիրանեակ). purpurio, avis aquatica purpureo rostro pedeque. տես (Օր. ՟Ժ՟Դ. 17։ Ղեւտ. ՟Ժ՟Ա. 18։)