Entries' title containing ւ : 10000 Results

Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

Etymologies (4)

• , ո հլ. «անասունի՝ մանաւանդ ուստև ռուրռ» Մտթ. գ. 4. Մրկ. ա. 6. Լմբ. յայտ. որից ստևեղէն Ոսկ. մ. ա. 10 և Փի-լիպ. ժբ. խոզանստև Ագաթ. ստևագիսակ Նար. կուս. 411։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. steu-արմատից որի ստորին ձայնդարձն է stu-. ժառանգներն ևն սանս. stu-pá-«մազերի փունջ», stu-ka «մազերի փունջ, բրդի քուլայ, մազի հիւսք, խսիր», երկուսն էլ աճած -pa-, -kā-մաս-նիկներով, իսկ պարզ stu-ձևը պահում է prthu-stu-«մազերի լայն փնջերով», լն. οτύπη կամ στύππη «հիւսելի բոյսերի թելե-րը, խծուծ», στυππεῖον «խծուծի մի կապ», որից փոխառութեամբ լտ. stupa, stuppa> ֆրանս. étoupe, ինչպէս և թրք. ustupù «խծուծ» (Boisacq 922, Walde 747)։ Այս բոլորը Pokorny 2. 620 միացնելով մի խումբ այլանիշ բառերի հետ՝ հանում է հնխ. teu-«խտանալ, կծկուիլ» արմատից։-Աճ.

• Lag. Urgesch. 148 սանս. stambha, յն. τάτος «դամբան», σταφυλή ῥ«խա-ղող» բառերի հետ։ Հիւնք. յն. στῦππη «խծուծ» բառից։ Patrubány IF 14, 50 յն. στέφω «տարածել, շրջապատել», լիթ. stebulé «անուի պորտ» բառերի հետ։ Petersson KZ 47, 269 ստոյգ բա-ռի հետ հնխ. steu-«ուղիղ կանգնիլ» արմատից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sabad «մի քիչ մազ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 918)։

• ՓՈԽ.-Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։

NBHL (3)

θρίξ, τρίχος pilus. Մազ մարմնոյ անասնոց՝ որպէս բուրդ կամ որպէս թել. մանաւանդ ուղտու. իւշդիւվար. (ի բառէս իւշդիւր, շիւդիւր, որ է ուղտ)

Յովհաննես ունէր հանդերձ ի ստեւոյ ուղտու։ Եւ էր յովհաննէս զգեցեալ ստեւ ուղտու. (Մտթ. ՟Գ. 4։ Մրկ. ՟Ա. 6։)

Ստեւով ոչխարի ծածկեալ է գայլն սպանող. (Լմբ. յայտն.։)


Ստեւաթափումն, ման

s. chem.

unhairing, scraping off the hair.


Ստեւեղէն, ղինի, նաց

adj.

of camel's hair.

NBHL (3)

τρίχινος qui e pilis est, cilicinus. Որոյ նիւթ իցէ ստեւ. մազեայ. խորգեղէն. մազեղէն, բրդեղէն.

Հանդերձ ստեւ եղէն զգեցեալ էր յովհաննէս, զի չեւ եւս էր կտրեալ սուրբ ոչխարին մերոյ. (Եփր. համաբ.։)

Ուստի՞ գտանէր նմա հանդերձ ստեւեղէն։ Յովհաննէս չունէր ինչ, բայց ստեւեղէն հանդերձիկս. (Ոսկ. մ. ՟Ա. 10։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Բ։)


Ստիպումն, ման

s.

constraint, urgency, pressure.

NBHL (1)

Չէ՛ խաղաղութեամբ (կամ խաղաղութեան), այլ կորստեան ոգւոց է ստիպումն կոչմանս այսորիկ. (Փարպ.։)


Ստիւգական, ի, աց

adj.

Stygian.


Ստիւրակ

s.

storax.

Etymologies (3)

• «շեր կոչուած ծառի խեժը, մի տեսակ խունկ» Խոր. աշխ. 602. որից ստիւ-րակեայ «շերի ծառի փայտից շինուած» Ճառընտ.։-Կայ նաև ստորաքս ձևը, որ յի-շում է ՆՀԲ առանց վկայութեան. իսկ ՀՀԲ գրում է տիւռակիթ։

• = Յն. στύρας «շերի թուփը և խունկը», στυράϰινος «ստիւրակեայ». յոյնից են փո-խառեալ նաև լտ. storax, styrax, ռուս. сти-paкcъ, թրք. ❇ [arabic word] isterek (Gustav Meyer, Turkische studien SWAW 1893, 128), վրաց. სტურაკი ստուրակի, სვურაკოხი ստու-րակոսի։ Ըստ Boisacq 922 յոյն բառն էլ սե-մական ծագում ունի. հմմտ. եբր. [hebrew word] sari, Sori, ասոր. [syriac word] ︎ sarvā «կուենի, ռե-տինի ծառ» (Gesenius 695), որ սակայն ձև-ւափոխուած է յն. στύρας «նիզակ, տէգ» բառի համեմատ։-Հիւբշ. 381։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (3)

ՍՏԻՒՐԱԿ եւ ՍՏԻՒՐԱԿԵԱՅ. յն. սդի՛րաքս. στύραξ որ ըստ հյ. Շեր. Անուն ծառոյ, եւ փայտ նորա, եւ խիժ՝ որ է ստաշխն.

Լինի ի պամփիլիա եւ խունկ ստիւրակ ի թփոյ միոյ։ Լինի յաշխարհիս (իսաւրիոյ) խունկ ստիւրակ. (Խոր. աշխարհ.։)

Եհար ստիւրակեայ գաւազանաւն, զոր ունէր ի ձեռին իւրում. (Ճ. ՟Գ.։)


Ստնտու, աց

s.

nurse, wet-nurse;
երգ —աց, lullaby.

NBHL (3)

θηλάζουσα lactens. Ստինս տուօղ տղայոյ՝ դայեակ, եւ մայր. կաթնատու. դիեցուցիչ. տե՛ս (Մտթ. ՟Ի՟Դ. 19։ Մրկ. ՟Ժ՟Գ. 17։ Ղկ. ՟Ի՟Ա. 23։)

Խաբեալ ի ստնտուէդ՝ սնուցանես զորդի մարիդ։ Գիսակ որդի ստնտուի արտաշեսի։ Սոփի մտանէ ստնտու (կամ ստնդու) մանկանն. (Խոր. ՟Բ. 35. 43. 77։)

Իբր ստնտուի եւ դայեկի. (Փիլ. լիւս.։)


Ստորաբաժանումն, ման

s.

subdivision.

NBHL (2)

ὐπομερισμός subdivisio. Կրկին եւ վերստին բաժանումն.

Անտեղեակ գոլ բաժանման եւ մակաբաժանման, մանաւանդ եթէ ստորաբաժանման։ Որոճել ստորաբաժանմամբ. (Մագ. ՟Խ՟Զ. ՟Կ՟Գ։)


Ստորագաւառ

adj.

earthly, terrestrial, mundane.

NBHL (2)

Բնակիչ ստորին գաւառի, այսինքն երկրի. եւ Երկրաքարշ.

Զսոսա կշտամբէ բնակիչս երկրի. եւ ստորագաւառ է այս՝ ախորժօղս գոլ՝ զաստիս նախապատուելով. (Ոսկ. գծ.։)


Ստորագլուխ

adv.

with the head downwards.

NBHL (2)

Ստորագլուխ անարգանօք վտանգեցաւ ողջախոհ պարկեշտ եւ սուրբ որովայն նորա. (Վրդն. լս.։)

Ստորագլուխ եղեր ջրաչարչար պարպատմամբ։ Ստորագլուխ կախմամբ դառնահոտ շնչմանն արիաբար տարար. (Շար.։)


Ստորագրութիւն, ութեան

s.

subscription;
signature;
description.

NBHL (8)

ὐπογραφή sublineatio. Գծագրութիւն. նկարագրութիւն.

Տիեզերաց ստորագրութիւն նմանութեամբ գնդական պատկերին։ Ոչ սեւադեղոյ իրիք ստորագրութիւն՝ զյօնս եւ զաչս նկարել (ի ստեղծման մարդոյն). (Խոր. աշխարհ.։ Նիւս. կազմ.։)

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ. descriptio. Ընդարձակ սահման. բացատրութիւն.

Զի՛նչ էն՝ կա՛մ ի ձեռն ստորագրութեան, կամ ի ձեռն սահմանի յայտնի։ Ստորագրութիւն կարօղ գոյ եւ՛ ի վերայ գոյիցն եւ՛ ի վերայ ոչ գոյիցն առնուլ։ Պատկեր սահմանի է ստորագրութիւն. (Անյաղթ պորփ.։)

Ստորագրութիւն է բան համառօտ յայտնիչ անանջատականաց պատահմանց ենթակայի իրողութեան. (Անյաղթ առածք.։)

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ. subscriptio. Ձեռն դնելն ի ստորեւ նամակի. հաւանութիւն. հաստատութիւն.

Առաքեցաւ գաբրիէլ՝ բերելով ադամայ ստորագրութիւն վերին կոչման. (Ոսկ. յաւետիս.։)

Զստորագրութիւն ստացեալ ունիս։ Եկի հալածել զստորագրութեան երկիւղդ. գուցէ ստորագրութիւն, իբր նուաճումն։


Ստորակայութիւն, ութեան

s.

submission, subjection, subordination.

NBHL (3)

որ եւ ՍՏՈՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ. ὐπόβασις submissus gradus, descensus. Կալն ի ստորեւ ի ներքոյ.

Ստորակայութեամբ լուսինն, առ ներքինս ազգակցաբար եւ այլն. (Անյաղթ բարձր.։)

Ի մարմնական աչաց ձերոց ստորակայութեամբ ամպոյդ ծածկեցաւ. (Լմբ. համբ.։)


Ստորակտուր առնեմ

sv.

to shorten, to dock, to cut, to retrench.

NBHL (2)

ՍՏՈՐԱԿՏՈՒՐ ԱՌՆԵԼ, ՍՏՈՐԱԿՏՐԵՄ. ὐποτέμνω succido, praecido Ի ստորէ կտրել. ստորախուզել. կարճել. տակէն կտրել.

Տե՛ս զիարդ ստորակտուր առնէ զդովն իւր։ Ստորակտրէր զերկիւղն. (Ոսկ. յհ. ՟Բ. 33. եւ 26։)


Ստորասուզական, ի, աց

adj.

liable to submersion.

NBHL (3)

ՍՏՈՐԱՍՈՅԶ ՍՏՈՐԱՍՈՒԶԱԿԱՆ. καταδύνων qui, quod subit, latitans եւ κατάδυσις recessus, latibulum. Սուզեալ կամ սուզիչ ի ստորս՝ ի խորս. յոգն. Սոյզք ստորինք. ներքին խորշք.

Զստորասոյզսն ընձեռելով եւ զերկրի ներքին ալսն՝ թաքիցեն. (Փիլ. բագն.։)

Զչարն հնարական՝ ստորասուզական եւ անդնդական. (Գանձ.։)


Ստորասուզեմ

va.

submerge, to immerse, to send to the bottom, to ingulf.

NBHL (4)

Մահ զազգս մարդկան յինքն ընկլուզեալ ստորասուզէր ի յեղծումն։ Հալեցան իբրեւ զմոմ, եւ ստորասուզեցան յանդունդս. (Լմբ. յովն. եւ Լմբ. միք.։)

Յամբարձմանէ բարձրութեան գերագունիցն կայից ստորասուզեալ ծանրութեամբ յանդնդային վհին խորխորատ. (Նար. ՟Ժ՟Ա։)

Ստորասուզեալն յանդունդս՝ անզեղջ եւ անապաշաւ եկաց մնաց. (Պիտառ.։)

Զստորասուզեալ եւ զխոնարհեալ սեռս հայկազեանս տոհմի վերստին դարձեալ յառաջին փառսն նորոգեսցէ. (Ոսկիփոր.։)


Ստորասութիւն, ութեան

s.

affirmation.

NBHL (5)

κατάφασις (ըստասութիւն). affirmatio, assertio, approbatio. Ստորասելն, եւ բան ստորասացեալ. տե՛ս եւ ՍՏՈՐԱՍԱՑՈՒԹԻՒՆ.

Ամենայն թուի ստորասութիւն եւ բացասութիւն՝ կա՛մ ճշմարիտ՝ կամ սուտ գոլ։ Հակակայիլ որպէս ստորասութիւն եւ բացասութիւն. հի՛պէս, նստի, ոչ նստի։ Ստորասութիւն է բացերեւութիւն (այսինքն յայտարարութիւն) ուրումն զումեմնէ. (Արիստ. ստորոգ. եւ Արիստ. պերիարմ.։)

Ստորասութիւնք ասին դրութիւնքն, եւ բացասութիւնք՝ ի բաց բարձումն ըստ զրկման. որ են՝ ճառելիք, եւ անճառելիք. (Մաքս. ի դիոն.։)

Կամ ὐπογορεύσις dictio, sermo, liber. որպէս Առասացութիւն. ստորասացութիւն, ճառ, գիրք.

Ոչ եդաք յառաջնում ստորասութեանն զնզովականն արիոսի, զի եւ ոչ զթագաւորին թուղթս. (Սոկր. ՟Բ. 1։)


Ստորեւ

s. adj. prep. adv.

the inferior part, the underneath;
inferior, lower;
— or ի —, under, beneath, underneath, down, below.

NBHL (1)

Տ. Ի. Ի ՍՏՈՐԵՒ, Ի ՍՏՈՐԷ. cf. ՍՏՈՐ, եւ այլն։


Ստորոգութիւն, ութեան

s.

predicament, class;
category, kind.

NBHL (11)

Որպէս Ստորասութիւն, ստորասացութիւն. ճառ. ասացուած, վէպք, արձակ կամ ոտանաւոր բանիւ.

Որ ինչ ընդ այսոքիւք պատկանին ստորոգուիք զրուցատրութեանց. (Արծր. ՟Ա. 1։)

Ուսաւ ի նմանէ զհոմերոսի ստորոգութիւնս ի հռետորական շարս մեկնել. (Հ=Յ. յնվր. ՟Ա.։)

Եւ Յորջորջումն կամ կոչումն իրաւացի.

Յետ աստուծոյ (քահանայք) հովիւք եւ հեղինակ ժողովրդոց իրօք եւ անուամբք պարտին ստորոգութիւն ընդունել. (Սարկ. քհ.։)

ՍՏՈՐՈԳՈՒԹԻՒՆ. ըստ հոմաձայնութեան յն. որպէս Չարախօսութիւն.

Զի՞նչ է ստորոգութիւն, յորմէ իմս եղեւ դաւաճանութիւն. (Պղատ. սոկր.։)

ՍՏՈՐՈԳՈՒԹԻՒՆ. որպէս Բառ իմաստասիրական. κατηγορία categoria, praedicamentum, praedicatio. Տասնեակ սեռական բան ի զգալի էակս՝ ստորոգելի զնոցանէ որպէս գոյացական եւ պատահական ինչ. այն է գլխաւորն ի գործս արիստոտէլի.

Ամենայնքն ի սոցայցն ստորոգութիւնք կա՛մ զանհատիցն ստորոգին, կամ զտեսակացն, քանզի զառաջնմէ գոյացութենէն եւ ոչ մի ինչ է ստորոգութիւն։ Երեւեցուցեալ զայլսն ստորոգութիւնս։ Եւ ոչ յայլոց ստորոգութեանցն յարմարեալ պատկանի ընդ անիրաւութեանն. (Արիստ. ստորոգ.։)

Եւ եթէ ձկնորսացն եմ աշակերտ, սակայն ոչ եմք անտեղեակ աթենացւոցն ստորոգութեանց, եւ հելլենական հանճարոյ. (Մագ. ՟Ե։)

Թոյլ ետ քրիստոնէից ուսանել զարտաքին ստորոգութեան հանճարս. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ի՟Ե.։)


Չորեքանիւ

adj.

four-wheeled.

NBHL (2)

Կազմած՝ որոյ իցեն անիւք չորք.

Զմեքենայսն, եւ զչորեքանիւսն, եւ զայլ ազգի ազգի հնարս յօրինեալ. (Կաղանկտ.։)


Չորեքանկիւն

cf. Քառանկիւն.

NBHL (7)

ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆ մանաւանդ ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆԻ. τετράγωνος, -ον quadrangulus, -lum, quadratus, quadrangularis եւ τετράπεδος, -ποδος quadrupedalis. Որ ինչ ունի զչորս անկիւնս, քառանկիւն. քառակուսի.

Արասցես զնա չորեքանկիւնի, թզաւ յերկայնութիւն՝ եւ թզաւ ի լայնութիւն։ Քարինս չորեքանկիւնիս. (Ել. ՟Ի՟Ը. 16։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 11։)

Զաշտարակ չորեքանկիւնի՝ բոլոր տեսանէ ի հեռուստ. (Նիւս. բն.։)

Ոչ է, եւ ոչ ասի գունդ՝ չորեքանկիւնի. (Առ որս. ՟Զ։)

Չորեքանկիւնի ձեւդ ամենայն ուրեք եդեալ՝ հաստատութեամբ ունի ուղղանկիւնիս կատարելով. (Փիլ. լին. ՟Բ. 2։)

Իսկ գ. Քառակուսի ինչ՝ ձեւ.

Ունի յինքեան տասնեակն եւ զերեքանկիւնիցն եւ զչորեքանկիւնիցն եւ զայլոց բազմանկիւնիցն երեւելի յատուկ առանձնաւորութիւնն։ Ի չորից չորեքանկիւնեաց։ Չորաքանկիւնիք չորք, ՟Ա, ՟Գ, ՟Թ, ՟Ժ՟Զ, լինին ՟Լ։ Չորեքանկիւնիս ծնանի քուեայ։ Գտցես չորեքանկիւնաւն զամենեցունց ձեւն առհասարակ անկեալ ընդ գնդականին. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)


Չորեքանկիւնի

cf. Քառանկիւն.

NBHL (7)

ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆ մանաւանդ ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆԻ. τετράγωνος, -ον quadrangulus, -lum, quadratus, quadrangularis եւ τετράπεδος, -ποδος quadrupedalis. Որ ինչ ունի զչորս անկիւնս, քառանկիւն. քառակուսի.

Արասցես զնա չորեքանկիւնի, թզաւ յերկայնութիւն՝ եւ թզաւ ի լայնութիւն։ Քարինս չորեքանկիւնիս. (Ել. ՟Ի՟Ը. 16։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 11։)

Զաշտարակ չորեքանկիւնի՝ բոլոր տեսանէ ի հեռուստ. (Նիւս. բն.։)

Ոչ է, եւ ոչ ասի գունդ՝ չորեքանկիւնի. (Առ որս. ՟Զ։)

Չորեքանկիւնի ձեւդ ամենայն ուրեք եդեալ՝ հաստատութեամբ ունի ուղղանկիւնիս կատարելով. (Փիլ. լին. ՟Բ. 2։)

Իսկ գ. Քառակուսի ինչ՝ ձեւ.

Ունի յինքեան տասնեակն եւ զերեքանկիւնիցն եւ զչորեքանկիւնիցն եւ զայլոց բազմանկիւնիցն երեւելի յատուկ առանձնաւորութիւնն։ Ի չորից չորեքանկիւնեաց։ Չորաքանկիւնիք չորք, ՟Ա, ՟Գ, ՟Թ, ՟Ժ՟Զ, լինին ՟Լ։ Չորեքանկիւնիս ծնանի քուեայ։ Գտցես չորեքանկիւնաւն զամենեցունց ձեւն առհասարակ անկեալ ընդ գնդականին. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)


Չորեքանկիւնենամ

vn.

to be quadrangular.


Չորեքանկիւնութիւն, ութեան

s.

quadrangularity, quadrature.

NBHL (2)

τετραγονισμός quadratio. Չորեքանկիւնի՝ քառակուսի գոլն.

Մակացութեան ոչ ելոյ՝ ոչ ինչ արգելու զմակացելին գոլ. որպէս եւ բոլորակին չորեքանկիւնութիւն. (Արիստ. առինչ.։ 1)


Չորեքանուեան

cf. Քառանիւ.


Չորեքանուն

adj.

quadrinomical.


Չորեքարարուած

s.

tetralogy.


Չորեքարիւր, իւրոց

cf. Չորեքհարիւր.

NBHL (1)

cf. Չորեքհարիւր։


Չորեքզօրութիւն, ութեան

s.

tetradynamics.


Չորեքթեւեան

adj.

four-winged;
four-armed.

NBHL (3)

τετραπτέρος quatuor alis praeditus. Որոյ իցեն չորք թեւք կամ բազուկք. չորս թեւով.

Մարդիկ երկթեւեանս ծնանել, եւ զայլս չորեքթեւեան, եւ երկդիմիս. ւս. քր. ՟Ա։)

Եզեկիէլ յաւելու չորեքկերպեանս եւ չորեքթեւեանս. (Մխ. դտ.։)


Չորեքկնութիւն, ութեան

s.

quadruplication.


Չորեքկուղի

adj.

twisted four times.


Չորեքկուսեան

adj.

quadratic.


Չորեքկուսի

adj. s.

squared;
quadrate.

NBHL (5)

cf. ՔԱՌԱԿՈՒՍԻ, ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆԻ. τετράγονος quadrangularis եւ այլն.

Տապան ի չորեքկուսի փայտից (որ ի Փիլ. չորեքանկիւնի)։ Չորեքկուսի լինիցի սեղանն։ Չորեքկուսի եւ կրկին գործեաց զտախտակն։ Պարիսպ ի չորեքկուսի վիմաց։ Ամենայն անջրպետք չորեքկուսի պատուարաւորք. (Ծն. ՟Զ. 14։ Ել. ՟Ի՟Է. 1։ ՟Լ՟Թ. 9։ Երեմ. ՟Ժ՟Բ. 4։ ՟Գ. Թագ. ՟Է. 5։)

Մասն՝ հինգհարիւր ասպարէս ի լայնն, եւ նոյնչափ յերկայնն չորեքկուսի. (Խոր. աշխարհ.։)

Ի հեռաստանէ՝ աշտարակք չորեքկուսիք՝ բոլորք երեւին. (Շիր.։)

Պարսպեալ որձաքար վիմօք չորեքկուսի ձեւով. (Ասող. ՟Գ. 17։)


Չորեքկուսութիւն, ութեան

s.

quadrilateralness;
quadrature.


Չորեքհարիւր, ոց

adj.

four hundred.

NBHL (3)

τετρακόσιοι quadringenti. Չորիցս հարիւր. որ գրի եւ ՉՈՐԵՔԱՐԻՒՐ. չորս հարուր.

Տառապեցուսցեն զնա ամս չորեքհարիւր։ Գետինն չորեքհարիւր սատեր արծաթոյ է։ Չորեքհարիւր արամբք. (Ծն. ՟Ժ՟Ե. 13։ ՟Ի՟Գ. 15։ ՟Ա. Թագ. ՟Լ. 10։)

Երեքարիւր ... չորեքարիւր. (Եփր. մն.։)


Չորեքհարիւրորդ, ի

adj.

four hundredth.

NBHL (2)

τετρακοστός quadringentesimus. Վերջինն չորեքհարիւր թուոյ.

Յամին չորեքհարիւրորդի. (՟Գ. Թագ. ՟Զ. 1։)


Չորեքձեղուանեայ

adj. s.

four-storied;
house four stories high.


Չորեքմասնութիւն, ութեան

s.

quadripartition.


Չորեքնիւթեայ

adj.

composed of four elements.

NBHL (6)

Բաղադրեալ ի չորից նիւթոց կամ ի տարերաց.

Զչորեքնիւթեայ բնութիւնս զարդարեալ շքեղաշուք արդարութեամբ. (Յհ. իմ. եկեղ.։)

Չորեքնիւթեայ բնութեամբ խառնեալ. (Շար.։)

Չորս յեղանակ՝ չորեքնիւթեայ բնութիւնս. (Վանակ. տարեմտ.։)

Չորեքնիւթեայ մարմնոց, եւ գործոց հնոյն եւ այլն. (Տօնակ.։)

Բարձրացան ի վերայ չորեքնիւթեանս մարմնոյ. (Վահր. յար.։)


Չորեքուղի

s. adj.

quadrivium;
quadrivial.


Չորեքսիւնեան

s.

tetrastyle.


Չորեքտասանալուսնեայ գիշեր

sn.

full moon.

NBHL (2)

Որ ինչ հայի ի ժամանակ լուսնի լրացելոյ՝ յետ չորեքտասան աւուրց ծննդեան իւրոյ.

Ամենաճառագայթ է չորեքտասանալուսնեայ գիշերն. (Վրդն. ել.։)


Չորեքտերեւ

adj.

quadriphyllous.


*Չորթնկուլ

s. zool.

gypaetus.


Չորութիւն, ութեան

s.

dryness, aridity, desiccation.

NBHL (1)

cf. ՑԱՄԱՔՈՒԹԻՒՆ, եւ ԵՐԱՇՏ։


Չորուտ

adj.

dry, arid.

NBHL (1)

Զխորհուրդս նորա առակեաց յերկիր չորուտ, որ զպտուղ ոչ տայ. (Եփր. համաբ.։)


Չորրորդութիւն, ութեան

s.

quaternity.

NBHL (4)

τετράς quaternio, quaternitas. Չորրեակ կամ քառաթիւ գոլն (տարերաց). եւ Հերետիկոսաց՝ ընծայելն քրիստոսի զանձն մարդկային. որով երրորդութիւնն երեքանձնեայ՝ լինի չորրորդութիւն չորեքանձնեայ.

Ոչ սահել յայլացեղ չորրորդութիւն։ Կարգ ցուցանելով անկարգ չորրորդութեանն (տարերաց). (Պիսիդ.։)

Որպէս զի լինել երկու որդիս. (որով երրորդութիւնն՝ չորրորդութիւն լինի. Խոր. ՟Գ. 61։)

Փոխանակ միոյ անձնաւորութեանն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի՝ երկուս անձնաւորութիւնս եւ դէմս. եւ փոխանակ սրբոյ երրորդութեան՝ չորրորդութիւն անվայելչապէս եւ անօրինաբար խորհեցան. (Աթ. ՟Բ։)


Չորրորդպետութիւն, ութեան

s.

tetrarchy.

NBHL (2)

Չորրորդապետն գոլ. իշխանութիւն չորրորդապետաց.

Ի չորրորդպետութեան գալիլեացւոց հերովդի, եւ ի փիլիպպոսի եղբօր նորա չորրորդպետութեան. եւ ի չորրորդպետութեան լիսանեայ. (Ղկ. ՟Գ. 1. յն. ի չորրորդապետելն. իսկ լտ. առ չորրորդապետաւ։ 6)


Չու, ոց

s.

way, road;
journey, travel, voyage;
departure;
decamping;
removal, removing;
march, marching;
campaign;
expedition;
— առնել, ի — անկանել, to begin a journey, to set out, to start, to go away, to leave, to remove;
— առնել զօրաց, to decamp, to break up the camp, to march.

NBHL (13)

ἅπαρσις, πορεία, ἁναζύγη discessio, discessus, profectio, iter, castrum motio, expeditio. Արմատ Չուելոյ. Ելք ի տեղւոջէն իւրովքն հանդերձ, եւ երթ այլուր. ուղեւորութիւն. շարժումն բանակի կամ վրանաւորաց. կէօչ.

Գրեաց Մովսէս զչուս նոցա եւ զբանակետղս իւրեանց։ Յամենայն ի չուս իւրեանց. (Թուոց. ՟Լ՟Գ. 2։ Ել. ՟Խ. 36։)

Խորդք կամ կռնկունք չուօք յաշխարհէ յաշխարհ շրջին. (Վեցօր. ՟Ը։)

Ի չուի փողով յարեաց բանակն սպարապետն միայն արեաց իշխէ մտանել. (Փարպ.։)

Եւ այսպէս աշտիճանօք ելիցն եւ չուոց յանապատէն գալ յերկիր վտակաց իւրոց. (Արշ.։)

Ի նախընթաց չուս աստիճանաց (բանիս՝) օթեւանացս պատրաստութեան։ Ղեկացն կառուցմունք անդրէն սուզան. չուոցն յարմարութիւն պակասեցան. (Նար. ՟Բ. եւ ՟Ի՟Ե։)

Ի բա՛ց վարեա զչուն շրջագայութեան, որ ի սուգս խորագոյնս եկեսցէ. (Կլիմաք.։)

ՉՈՒ. παρεμβολή castra ἁποσκευή apparatus. Բանակ. կարաւան. հանդերձանք. աղխ. կահ կարասի.

Զի՞նչ էր այն ամենայն չու՝ որ ինձ դիպեցաւ։ Գայր չու մեծ եւ ամբոխ բազում. (Ծն. ՟Լ՟Գ. 8։ ՟Ա. Մակ. ՟Թ. 39։)

Ընդ ամենայն չուս ճանապարհին». (՟Ա. Մակ. ՟Ե. 63.) յն. լոկ՝ ճանապարհ. ὀδός via.

Չու արարեալ աբրամու, եկն բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի։ Չու արար վաղվաղակի ի կողմանս անտիոքայ։ Չու առնէր խաղայր գնայր հեղիոդորոս կամ անտիոքոս։ Չու դարձի առնել (այսինքն դառնալ). (Ծն. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ա. Մակ. ՟Զ. 63։ ՟Բ. Մակ. ՟Գ. 8։ եւ ՟Բ. 2։ ՟Գ. Մակ. ՟Բ. 12։)

Ամենայն ախիւ իւրեանց չու արարեալ, յուղի անկեալ. (Ագաթ.։)

Ի չու անկեալ՝ առաքէ գաղտագնաց հատեւակս. (Խոր. ՟Բ. 81։)


Չուան, աց

s.

twine, string, cord, rope;
line, halter.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «չուան, պարան, թոկ» ՍԳր. Եփր. աւետ. Խոր. «կօշիկ կարելու ա-ռասան» Վստկ. 182. «չմոռանալու համար մատին կապած թել» Բրս. մրկ. 199 (վկա-յութիւնը տե՛ս խանփուլ բառի տակ). որից չուանեայ Յհ. բ. 15, չուանեղէն Գէ. ես. չուանաման Ոսկ. մ. ա. 20. չուանաձգութիւն Պիտ.։

• Justi, Dict. Kurde 127 կցում է քրդ [arabic word] čopān «չուան» բառին, բայց այս բառը պէտք է համեմատել մեր ճո-պան ձևի հետ։ Սագրզեան ՀԱ 1909, 335

• ռումեր. guana «նաւի չուան»։ Թիրեաք-եան, Արիահայ բռ. 265 ճոպան բառից։ Պատահաևան նմանութիւն ունի վրաց. გარჩვნილი գարչվնիլի «ոլորուն, հիւսած բան»։

• ԳՒՌ.-Ղրբ. չուան, Մրղ. չոււան, Խրբ. ննխ. Շմ. Պլ. Սեբ. Սչ. չուվան, Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. չըվան, Տիգ. չվmն, Ասլ. չիւվտ, Դվ. Ռ. չի-վան, Զթ. չուվօն, չուվոն, Հմշ. չիվօն, Սվեդ. չվուն, Հճ. չօվօն։

NBHL (9)

σχοινίον funiculus, funis. որ եւ ՃՈՊԱՆ. Առաստն. պարան. կառան. խառան. չըվան.

Կախեաց զնոսա չուանաւ ընդ պատուհանն։ Արկցուք չուանս ի գլուխս մեր։ Փոխանակ կամարացն՝ չուան գօտի։ Գանձս ընտիրս վանդակեալս չուանօք. (Յես. ՟Բ. 15։ ՟Գ. Թագ. ՟Ի. 31։ Ես. ՟Գ. 14։ Եզեկ. ՟Ի՟Է. 24։)

Կապեն՝ որպէս կարծեն, յերկոցունց կողմանց, ո՛չ հզօր չուանօք, այլեւ յոյժ տկարօք. (Առ որս. ՟Գ։)

Հատեալ զչուանս նաւակամրջին եփրատու. (Խոր. ՟Գ. 13։)

Խզիլ պարանացն եւ ընկղմիլ նաւին ի տկարութենէ չուանացն էր։ Եւ զի՞նչ չուանքն՝ որ խզեցան. շաղկապ եւ շարամանութիւնք մեր առ աստուած հաւատոյ եւ սիրոյ. (Գէ. ես.։)

Հարուածովք խրատէ առ ի չուանացն, եւ վարոցովք խրատէ. (Եփր. աւետար.։)

Առի չուան՝ եւ երեքկնեցի, եւ հարի զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Կապեցին բարակ չուանաւ զոլոգս նորա. (Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Ժ՟Ա.։)

Չուանօք պնդեցից զմէջս իմ. (Ոսկիփոր.) (գրեալ էր, չունարօք)։


Definitions containing the research ւ : 10000 Results

Գիշակեր, աց

cf. Գիշախանձ.

NBHL (7)

Լինի նա գիշ, եւ կերակուր գայլոց յափշտակողաց. (Եփր. աւետար.։)

σαρκοβόρος, ἀρπατικός carnivorus, rapax Կերօղ գիշոյ. ուտօղ զմեռելոտի. շաղղակեր. դիշախանձ.

Գիշակեր գազանք, կամ արծուիք, թռչունք կամ հաւք. (Փարպ.։ Յճխ. ՟Թ։ Եզնիկ.։)

Բաց ի գիշակերացն, որ միշտ ուրոյն (կամ յորսոյն) կեան։ (Վեցօր. ՟Ը.)

Ոմանք գիշակերք, եւ ոմանք կտակերք։ Գիշակերքն կոր կտուց են. (Վրդն. ծն.։)

Եւ իբր Գիշակերական.

Առիւծք ջերմ էին ի սպանումն, ի գիշակեր սովորութիւն. (Ոսկ. նին.։)


Գիշատեմ, եցի

va.

to tear, to devour;
— զմիմեանս, to tear each other, to tear one another to pieces.

NBHL (3)

διασπάω, διασπάσσω discerpo, dilacero, dilanio որ եւ ԳԻՇԵԼ. Գէշ գէշ պատառել. յօշատել. պատառոտել. բզըկտել.

Զժողովուրդսն գիշատեմ։ Գիշատի ի շանց։ Գիշատել դիւաց զմտացն բերան, կամ զբանական հոգին, եւ այլն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Գիշատեալ էին կողք իւրեանց ի քարանց. (Ճ. ՟Ժ.։)


Գիշեմ, եցի

va.

cf. Գիշատեմ.

NBHL (2)

Սատանայ առիւծ ասի վասն շաղղակերութեան, եւ գազանաբար կապտելոյն եւ գիշելոյն զկենդանիսն. (Մխ. դտ.։)

Իմաստասիրաբար ի քեզ ամփոփել (զբանս) եւ ո՛չ զնա ցիր եւ ցան գիշել գռեհից. (Մագ. կբ։)


Գիշերագնաց, ից

adj.

that walks, goes by night.

NBHL (4)

Որ ի գիշերի գնայ՝ ընթանայ, եւ ընթանալով. գիշերները քալօղ.

Լուսին՝ կիսալոյս, գիշերագնաց, խաւարասէր. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Յղեցաք գիշերագնաց զոմն առ թագաւորն. (Զենոբ.։)

Գիշերագնաց եղեալ իբրեւ ծառայ փախուցեալ ի տեառնէ. (Շ. ընդհանր.։)


Գիշերախառն

adv.

by night, nightly.

NBHL (1)

Գիշերախառն հասանէր ի վերայ յամնէացւոցն։ Զհրամանն արքունի գիշերախառն կատարեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 9։ ՟Գ. Մակ. ՟Ե. 10։)


Գիշերական, ի, աց

adj.

nocturnal.

NBHL (4)

νυκτερινός nocturnus Որ ինչ անկ է գիշերոյ. գիշերային. գիշերուան.

Արհաւիրք եւ բոմբիւնք գիշերականք։ Թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական։ Զբազմամբ գիշերականաւ. (Յոբ. ՟Դ. 13։ ՟Ի. 8։ ՟Լ՟Գ. 15։)

Գիշերական պաշտօն, հսկումն, հսկմունք, հանդարտութիւն, փորձութիւնք, ցնորմունք. (Լաստ.։ Տօնակ.։ Սարգ.։ Վրք. հց. ձ։ Բրս. հց. եւ Բրս. թղթ.։)

Արժանաւորեա՛ զմեզ՝ զգիշերական չափս անբծապէս անցուցանել, եւ անփորձ ի չարէ. (Ճշ.։)


Գիշերակերպ

adj.

obscure, dark.

NBHL (2)

Իբր Խաւարային.

Անկաւ գիշերակերպ գազանն այն երկրորդ. (Կոչ. ՟Զ։ չիք յայնժմու յն։)


Գիշերամարտիկ

cf. Գիշերամարտ.

NBHL (1)

Գունդք առաքելոցն զարհուրեալ փախան, գիշերամարտիկ աշխատութեամբ կէին. (Տաղ.։ Տե՛ս եւ զյաջորդ բառդ։)


Գիշերայած

adj.

noctivagant.

NBHL (3)

ԳԻՇԵՐԱՅԱԾ ԳԻՇԵՐԱՅԱԾՈՒ. Որ գիշերային յածի շրջի, կամ ընդ մութի դանդաչէ.

Լուսաւորեաց զգիշերայած միտս մարդկան. (Նար. յովէդ.։)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տունջեան մրցի։ Գիշերայածու գազան, գերեզմանակրկիտ բորէ. (Մագ. ՟Ծ՟Է։)


Գիշերային

adj.

nocturnal.

NBHL (6)

νύκτιος, νυκτερινός nocturnus Գիշերական. եւ Խաւարային. տխրական. գիշերուան.

Գիշերային ժամ, կամ ցրտութիւն, երկունք, ծնունդ, մթութիւն. (Ժմ.։ Յճխ.։ Շար.։ Յիսուս որդի.։ Նար.։)

Նիկոդեմոս գիշերային աստուածապաշտն. (Ածաբ. պասէք։)

Ի ձեռն կերպարանաց եւ կարծեաց գիշերայնոց եւ տուընջենականաց. (Պղատ. տիմ.։)

Յարհաւրաց, գիշերայնոց կամ գիշերայնոյ։ Գիշերային ոտնալպիրծ մթին արհաւրաց. (Նար.։)

Լուսինն գիշերայնոյ մխիթարիչ. (Երզն. լուս.) իմա՛ իբր ՟Գ. ժամանակի գիշերայնոյ։


Գիշերայն

adv.

by night, nightly, in the night time.

NBHL (3)

ԳԻՇԵՐԱՅՆ νυκτός, διὰ τῆς νυκτός, νυκτών noctu, nocte, de nocte գրի եւ ԳԻՇԵՐԵԱՅՆ. Ի գիշերային ժամանակի. գիշերի. գիշերաւ. գիշերանց, գիշերով.

Յարեաւ Փարաւոն գիշերայն։ Կոչեաց գիշերայն. (Ել. ՟Ժ՟Բ. 30. 31։)

Գիշերայն զնաւահանգիստսն հրաձիգ արարին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 6։ Իսկ Գծ. ՟Ժ՟Է. 10. եւ ՟Ի՟Գ. 31. յայլ ձեռ. գիշերեայն։)


Գիշերանամ, ացայ

vn.

to grow dark, to become obscure.

NBHL (2)

Լինել իբրեւ զգիշեր. եւ Հասանել գիշերոյ. գիշերնալ, մթըննալ.

Միջօրեայ աւուրն այնորիկ մեզ ի խաւար փոխարկեալ գիշերացաւ։ Ի գիշերանալ մեզ աւուրն։ Գիշերացաւ ժամն. (ռմկ. գիշերը կոխեց. կամ վրայ հասաւ ). (Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)


Գիշերանման

cf. Գիշերակերպ.

NBHL (1)

Ըզտիւն արար գիշերանման. (Շար.։ եւ Յիսուս որդի.։)


Գիշերապաշտօն

s.

nocturn

NBHL (3)

Գիշերային պաշտօն, աղօթք, հսկումն. ամենագիշեր տքնութիւն.

Մտանէ ի ժամ գիշերապաշտաման։ Արժա՛ն է ի գիշերապաշտաման, եւ այլն. (ՃՃ.։ Յհ. իմ. եկեղ.։)

Քրմուհի պարանցանելով ի գիշերապաշտամանն (հեթանոսաց). (Պիտ.։)


Գիշերասէր

adj.

that loves night or darkness.

NBHL (2)

Սիրօղ գիշերոյ. խաւարասէր. որպիսի է գիշերահաւն.

Խորամանկ թռչունն գիշերասէր. (Պիտ.։)


Գիշերավար, ի

s.

Venus, the evening star;
cf. Գիշերագնաց.

NBHL (11)

ἔσπερος esperus, vesper, stella, vespertina որ եւ Venus, Lucifer. Արուսեակն՝ ո՛չ ընդ այգն ծագեալ յարեւելից, այլ ընդ երեկս երեւեալ յարեւմուտս. վասն որոյ նաեւ Երեկ ասի.

Զգիշերավարն, եւ զսայլն. (Յոբ. ՟Թ. 9. եւ ՟Լ՟Ը. 32։)

Զի՞նչ է արուսեակն, եւ կամ զի՞նչ է գիշերավարն. (Կոչ. ՟Զ. 1։)

Երբեմն՝ որ գիշերավարն է, առաւօտին աստղ լինի. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Արուսեակն՝ զվեց ամիս արուսեակ է, եւ զվեց ամիս՝ գիշերավար. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Զլուսաբերն եւ զգիշերավառն։ (Պղատ. օրին. ՟Է.)

Նմանութեամբ.

Արուսեակն՝ Յովհաննէս, գիշերավարն (սօղոս, որ եղեւ) Պօղոս. (Վանակ. տարեմտ.։)

Զգիշերավարն խաւարասէր՝ սկզբնաներհակ բարւոյն աստուծոյ (սադայէլ). (Նար. ՟Լ՟Է։)

Իբրեւ զգիշերավարն (կամ զգիշերավառն) պայծառասցու՛ք հոգւով խաւարային կողմ աշխարհիս. (Նար. յովէդ.։)

Գնաց ընդ անապատն գիշերավար. իբրեւ եհաս նմա տիւն, եւ այլն. (Վրք. հց. ձ։) ի բառս Գաղիանոսի Գիշերավար կոչի խոտ ինչ, իբր յն. ասդէրի՛սգօս այն է աստղիկ. արուսեակ։


Գիշերաց

cf. Գիշերայն.

NBHL (1)

Գիշերաց կանխէ ոգի իմ առ քեզ աստուած. (Ես. ՟Ի՟Զ. 9։ Կայ եւ ձեռ. ի գիշերաց. յն. ի գիշերոյ։)


Գիշերի

cf. Գիշերայն.

NBHL (3)

νυκτός, νύκτα, νυκτί եւ այլն. noctu, nocte Գիշերայն. գիշերաւ. ի գիշերի. ի պահու գիշերոյ. գիշերանց, գիշերով, գիշերը.

Գիշերի սատակեսցի, կամ կործանեսցի։ Եկեալ աշակերտքն գիշերի։ Սա եկն առ նա գիշերի։ Պնդեցաւ զկնի նոցա գիշերի։ Մտին առ քեզ գիշերի։ Օր տեառն իբրեւ զգող՝ գիշերի (կամ ի գիշերի) այնպէս հասանէ.եւ այլն։

Նաւքն գիշերի այրէին. ւս. քր. ՟Ա։)


Գիշերոյն

cf. Գիշերայն.

NBHL (1)

Եւ եղեւ ընդ վաղայարոյցս լինելոյ գիշերոյն (կամ գիշերւոյն). (՟Դ. Թագ. ՟Ը. 24։)


Գիշերօթիմ

vn.

cf. Գիշերեմ.

NBHL (1)

Եւ կամ պարսպապահ լինել՝ արտաքոյ գիշերօթեալք. (Փիլ. բագն.։)


Գիջագոյն

adj.

more damp or moist;
bleared.

NBHL (2)

Կարի գէջ. խոնաւ. թոյլ. տկար. եւ Թուլամորթ.

Յորս պաճարաց ... գիջագոյնքն յաւետացեալ են. յն. իբր. ռմկ. եարան եօլտաշ ունեցօղ. (Փիլ. իմաստն.։)


Գիջակն, կանց

adj.

blear-eyed.

NBHL (4)

ԳԻՋԱԿՆ գրի եւ ԳԻՃԱԿՆ, ԳԷՃԱԿՆ. Որոյ աչքն է զգածեալ խոնաւութեամբ. բժաբեր. ջրջրկած աչքով, ճպռոտ.

Գիջակն է լիայ։ Գիջակն հարսն. (Վրդն. ծն. եւ Վրդն. երգ.։)

Կուրացուցանէ արեգակն զգիջակունսն. (Ոսկ. ՟բ. կոր.)

Կուրացուցանէ եւ արեգակնս զգէճակունս։ (Կոչ. ընծ. ՟Զ. 38.)


Գիջային

adj.

damp, moist;
lascivious, wanton.

NBHL (6)

ԳԻՋԱՅԻՆ νοτερός, ὐγρός humidus, madidus որ եւ ԳԻՃԱՅԻՆ, ԳԻՋԻՆ. Գէջ. խոնաւ. եւ Ցանկասէր. թաց. նէմ։

Զցամաքային բնութիւն ի մէջ գիջային բնութեանս է տեսանել. (Ճ. ՟Գ.։)

Ի ձեռն հրոյ արագութեան ամենեւին յափշտակեալ զգիջայինն. (Պղատ. տիմ.։)

Օդ գիճային։ Գիճյին վայրք. (Վստկ. ՟Գ. եւ ՟Դ։)

Փոփոխեաց զգիջային կենացն յուրախութիւն եւ ի զգուշութիւն. (Դամասկ.։)

Մի՛ զգիջային եւ շփոթեալ զբազմամբ զկեանս խնդրեսցուք, եւ զվնասակար խրախճանութիւնս. (Ոսկ. գծ.։)


Գիջին

cf. Գիջային.

NBHL (3)

Ի գիջին եւ ի մառախղուտ տեղիս մայրեաց. (Խոր. ՟Բ. 6։)

Զգաստ միտք լինին ի ցամաքուտ վայրս. իսկ վարք գիջինք ընկղմեն զմիտս. (Նեղոս.։)

Ջուր՝ ցրտին եւ գիջին. օդ՝ ջերմին եւ գիջին. (Լծ. ածաբ.։)


Գիջանամ, ացայ

vn.

to get humid, to become damp;
to pollute one's self.

NBHL (5)

Ի լուսնէն գիջանամք. (Լմբ. սղ.։)

ԳԻՋԱՆԱՄ կամ ԳԻՃԱՆԱՄ ὐγραίνομαι, ὐγράζομαι humesco, madesco Խոնաւանալ. տամկանալ. ջրջրկիլ.

Աչք մեր գիճացեալ են արտասուօք ի կծուութենէ ծխոյ. (Եղիշ. ՟Ը։)

Գիջացեալ է մարմնով, այլ ոչ անհաւատ հոգւով. (Խոր. ՟Գ. 63։ Փարպ.։)

Պոռնկին եւ գիճանան. (Վրք. հց. ՟Բ։)


Գիսագերծ

adj.

cut or shaved head of hair.

NBHL (1)

Ի ձեռն կնոջ զքաջ եւ զառաքինին զսամփսովն գիսագերծ կուրացուցանէր. (Ոսկ. ի հերոդ.։)


Գիսակ, աց

s.

head of hair, long hair.

NBHL (5)

βόστριχος, σειρά cincinni Գէս վարսք. հիւսք հերաց. ծամ.

Զի՞նչ է յեօթն մասունս բաժանումն գիսական նորա. (Եղիշ. դտ.։)

Հանդերձ գիսակօքն եւ զզօրութիւն ի բաց եհատ. (Փիլ. սամփս.։)

Ցմօտակայսն հարցանես եւ ցվարսավիրայսն, եթէ գեղեցի՞կս զգիսակսդ յօրինեաց։ Խոնարհութիւն այնր գլխոյ ո՛չ վարսք են, եւ ո՛չ գիսակք. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ ՟Բ. 22։)

Զարդարելով զգլուխ արանց գիսակօք՝ զօրէն կնատ կանանց զարդու. (Սանահն.։)


Գիսարձակ

cf. Հերարձակ.

NBHL (2)

Հերարձակ. գիսաւոր.

Տեսանելով զհոնս՝ ի ձեւ իգական գիսարձակս. (Կաղանկտ.։)


Գիտակ, աց

adj.

knowing, wise, experienced.

NBHL (5)

γνώστης, ἑγνωκώς conscius, cognitor, peritus Գիտօղ. իրագէտ. տեղեակ. գիտուն. գիտցօղ. տե՛ս (Դտ. ՟Բ. 7։ Գծ. ՟Ի՟Զ. 3։ ՟Բ. Պետ. ՟Ա. 20։ ՟Բ. 12։ ՟Բ. Յհ. 1։)

Մարդիկ յայտնեացն են գիտակ. իսկ աստուած եւ անյայտիցն յայտնապէս տեսանօղ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գիտակն աստուած հարցանէր իբրեւ զանգէտ. գիտակն զգիտակն (խղճին) հարցանէր. (Եփր. ծն.։)

Գիտակ էր ... եւ ոչ իւիք անտեղեակ։ Գիտակ արարին զթագաւորն վասն սրբոյն Գրիգորի. (Ագաթ.։)

Յիրաւի ասեն առակքն, թէ ինքեանց գիտակքն՝ իմաստունք են. (Տօնակ.։)


Գիտակից, կցի, կցաց

adj.

conscious, acquainted, confident.

NBHL (3)

Ոմանց ի գիտակցաց պարկեշտութեան նորա. (Ճ. ՟Գ.։)

Տանջանս կրելով յաղագս զեկուցանելոյ զգիտակիցսն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Գիտակից. իրագէտ. եւ Համախոհ.


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

NBHL (5)

ὁχεύω, ὁχεύομαι, ὀμιλέω coeo, ineo, consuetudinem habeo Զուգիլ խառն անկողնովք. խառնակիլ. տե՛ս եւ ԳԻՏԵԼ, եւ ԳԻՏԵՆԱԼ.

Որ գիջութեամբ պղծութեան վարին, գիտանալով անօրէն խառնակութեամբ։ Յաղագս առ կանայս գիտանալոյ։ Գիտացան ընդ մարսն։ Զսեղսխսն որք գիտացանն (ընդ միմեանս). (Փիլ.։)

Ընդ մեծի ումեմն գիտացաւ. եւ վիշապ ծնաւ. (Երզն. քեր.։)

Ռամկական է ասելն ներգործաբար, Գիտացաւ, իբր գիտաց. գիտցաւ.

Ոչ ոք գիտացաւ, թէ ու՛ր իցեն. (Ճ. ՟Գ.։ Այլ առաւել գտանի, Գիտացիր, իբր գիտեա՛. գիտցի՛ր։ Մանդ.։ Մաշկ.։ Կամ Գիտա՛։ Արշ.։ Փիլ. ՟ժ. բան.։ ՃՃ.։ եւ Գիտացօղ. գիտցօղ. իբր գիտօղ.)


Գիտելի, լւոյ, լեաց

adj. s.

that may be known, perceivable;
—ք, note, remark.

NBHL (8)

Հնարաւոր կամ յարմար ի գիտել. արժանի գիտելոյ. գիտնալու.

Պա՛րտ է գիտողին պատկանիլ գիտելումն։ Գիտող ասեն զանձն, իսկ գիտելի զենթակայ իրն։ Ամենայն գիտելիքն, եւ այլն. (Սահմ. ՟Ա։)

ԳԻՏԵԼԻ. Արդեն գիտացեալ. ծանուցեալ ինչ. յայտնի. գիտցուած, գիտցած.

Ամենայն գիտելի է նմա (աստուծոյ). (Խոսր.։)

Որ գիտելի է եւ ձերումդ իմաստութեան։ Ի քում գիտելի նետից՝ յետ նախկի գրելոյն հարան յանձին. (Շ. թղթ.։)

Գիտելի էր սրբոցն։ Գիտելի է քեզ։ Վասն ամենեցուն այսպէս գիտելի լինելոյ շնորհիս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. թղթ. եւ Լմբ. ստիպ.։)

Կամ Ծանուցեալ ոք. ծանօթ. գիտածու, ճանչուոր.

Ոչ միայն առ եղբարս գիտելիս եւ ծանօթս առնես. (Շ. ՟գ. յհ. ՟Գ։)


Գիտեմ, տացի

va.

to know, to perceive;
to learn, to understand;
to feel, to recognize;
to be able;
to consider, to observe, to note;
to believe;
to know, to have a carnal connection with;
ոչ —, to be ignorant of, not to know;
— զայր or զկին, to lie with a man or woman;
ոչ գիտէ զամօթ, he has no shame;
քաջ, ճարտար գիտեմ զայն, I know it throughly;
չգիտեմ, I do not know, I am ignorant of it;
գիտասջիր, know ! չ— զի՛նչ առնել, to be at a loss what to do.

NBHL (22)

εἱδέω, εἵδω, οἷδα scio, (novi), ἑπίδομαι, γνώσκω cognosco, conscius, peritus sum (գտանի եւ Գիտա՛, տացի, տացօղ) ռմկ. գիտնալ։ cf. ԳԻՏԵՆԱՄ. (լծ. եբր. իատա՛. յն. իտէ՛օ, ի՛տօ. յորմէ լտ. վի՛տէօ, տեսանեմ) Ճանաչել որպէս եւ էն. մտօք տեսանել իբր աչօք եւ ստուգութեամբ. հասու, տեղեակ լինել. ըմբռնել. մակացու կամ ակահ լինել.

Գիտէր աստուած։ Դուք ինքնին գիտէք։ Գիտեմ ո՛րդեակ, գիտեմ։ Գիտաց Յիսուս զխորհուրդս նոցա։ Ոչ գիտէք զգիրս, եւ ոչ զզօրութիւն աստուծոյ։ Ոչ գիտեմ զձեզ։ Ի՞ւ գիտացից։ Գիտելով գիտասջի՛ր։ Ո՛չ գիտէ զամօթ։ Ոչ գիտեմ (խղճիւ) զանձին գործեալ զանպատեհս.եւ այլն։

Յառաջագոյն գիտէր զսատանայէ, թէ թիւրելոց է։ Կանխաւ գիտէր զՅակոբայ. (Եզնիկ.։)

Հաւաստեաւ գիտէ։ Քաջ գիտէր։ Դուք քաջագոյն գիտէք. (Փարպ.։)

Այլք ի փորձոյ գիտեն, իսկ աստուած բնութեամբ. (Մխ. երեմ.։)

Զսոյն սա գիտէ բանս (ըստ պատմութեանց) ընդ վիթխարի սկայիցն միաբանեալ. (Յհ. կթ.։)

Ի միոջէ որովայնէ աստուածայնոյն գիտէ զմեզ բանս (ըստ հաւատոց) վերստին ծնեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)

կր. դուն ուրեք վարի.

Առաւել քան զոր երեւիս մեզ, եւ գիտիս. (Խոսր.։)

Գիտութիւն միաւորիչ է գիտողացն եւ գիտեցելոցն. (Դիոն. ածայ.։)

ԳԻՏԵԼ ասի ոճով՝ իբր Կարօղ լինել. սովոր լինել. ոչինչ դանդաղիլ. ոչինչ յերկուանալ.

Գիտէ տէր զաստուածապաշտս փրկել ի փորձութենէ։ Գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց։ Ոչ գիտեմ աչառել երեսաց. (՟Բ. Պետ. ՟Բ. 9։ Մտթ. ՟Է. 1։ Յոբ. ՟Լ՟Բ. 22։)

Գիտեն գիրք եւ վասն անշնչից այսպէս ասել. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Վասն քո գիտես թողուլ զմեղս. (Նար. ՟Ծ՟Գ։)

Բազում անգամ գիտէ սէրն զարհամարհութիւն ծնանել. (Լմբ. սղ.։)

ԳԻՏԵԼ. իբր Համարել. եւ Հասկանալ. իմանալ.

Ոչ եթէ արդարս եւ արժանիս զմեզ գիտեմք. (Խոսր.։)

Զթուղթն բարուքայ՝ բարուքայ գիտելի է, եւ ո՛չ Երեմիայի. (Մխ. երեմ.։)

Զգլխոյն՝ յոյնք ոչ զիսկզբանէն գիտեն, այլ՝ կարճ ի կարճոյ. (Կիւրղ. ծն.։)

ԳԻՏԵԼ. γινώσκω agnosco որպէս Մերձենալ զուգաւորութեամբ. մտանել առ կին. ննջել. քունել։ cf. ԳԻՏԱՆԱԼ, եւ cf. ԳԻՏԵՆԱՄ.

Եւ ոչ գիտէր զնա։ Քանզի զայր ոչ գիտեմ. (Մտթ. ՟Ա. 25։ Ղկ. ՟Ա. 34։)

Եթէ կին գիտասցի ի չորքոտանւոյ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գիտնագոյն

adj.

very learned.

NBHL (1)

Առաւել գիտուն. իմաստագոյն.


Գիտող, աց

s.

scholar, learned man;
prophet.

NBHL (3)

Այն՝ որ գիտէ կամ գիտաց, գիտացօղ. գիտցօղ. եւ Գիտուն.

ԳԻՏՈՂ. մերթ որպէս Գէա կամ գուշակ ճշմարիտ. այսինքն մարգարէ. տեսանօղ. (որպէս եւ ըստ յն. տեսանել եւ գիտել է նոյն)

Ասէ գիտողն ի սաղմոսարանի։ Գիտող մարգարէն։ Գիտօղն ասէ։ Միւս գիտօղն ասէ. (Ագաթ.։)


Գիրանամ, ացայ

vn.

to fatten, to grow fat.

NBHL (2)

Գիրացաւ ստուարացաւ։ Գիրացան եւ փափկացան ի բարութիւնս մեծամեծս. (Օր. ՟Բ. 15։ Նեեմ. ՟Թ. 25։)

Գիրացեալ լնու զորովայն մարմնոյն։ Որչափ գիրանայ մարմինն, այնչափ նուազի հոգին. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Գիրապարար

adj.

fat, plump, corpulent;
fertile, abundant.

NBHL (2)

Գիրութեամբ պարարեալ. գէր եւ պարարտ.

Ի գետինս գիրապարարս արգաւանդահողս. (Նար. խչ.։)


Գիրք, գրոց

cf. Գիր;
cf. Գրեան.

NBHL (1)

cf. ԳԻՐ, եւ ԳՐԵԱՆ։


Գլան, աց

s.

cylinder.

NBHL (2)

(լծ. յն. գի՛լինտրօս) κύλινδρος cylindrus Մարմին ողորկ սիւնաձեւ՝ որպէս քար գլելի եւ գլորելի. (լող քարն ողորկիչ տանեաց, եւ օխլավու ի բանալ զխմոր եւ այլն).

Գունդ եւ քուէն եւ երկայն գունդ, եւ գլան. (Արիստ.։)


Գլանամ, ացայ

vn.

to become blunted, to get dull.

NBHL (1)

ԳԼԱՆԱԼ. ռմկ. գլնալ, գուլնալ. Բթանալ, կամ խլանալ.


Գլաջարդ առնեմ

sv.

to break, to bruise with a stone.

NBHL (1)

ԳԼԱՋԱՐԴ ԱՌՆԵԼ. Գլաւ՝ այսինքն քարամբ ջարդել.


Գլխագերծ, աց

adj.

whose head is shaven;
barefaced.

NBHL (3)

Որոյ գերծեալ է գլուխ. եւս է Անպատկառ.

Ազգ առնէ ազգաց՝ գլխագերծաց, եւ գիսաւորաց. (Կաղանկտ.։)

Լցեալ զտունն մոմոսօք, եւ գուսանօք, եւ խնճոյիւք գլխագերծաց. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գլխագիր, գրաց

s.

initial, capital letter;
inscription, title.

NBHL (3)

Գիր դրոշմեալ ի վերայ գլխոյ կամ ի վերոյ քան զգլուխն.

Զմանկաբար խանձարուրսն, զմարդկապէս գլխագիրն. (Ածազգ. ՟Ժ՟Գ.) յն. ἁπογραφή կամ ἑπιγραφή

ԳԼԽԱԳԻՐ. Գլխաւոր նշանագիր կամ տառ ի գլխաւոր հատուածս բանի. գլխատառ, մենծ գիր. սիւլուսի.


Գլխադիր, դրի

s.

coif, head-dress;
where is the head of a Saint preserved.

NBHL (7)

ἑπίκρανον, τουπίκρανιον velamen, capitis ligamen, vitta Ծածկոյթ գլխոյ. գլխաշուք կանանց. եւ որ ինչ արկանի զգլխով եւ պարանոցաւ. լաչակ.

Ծածկոյթն այն գլխադիր ինչ է. (Նոննոս.։ Կամ որպէս յն. վերաձգելին, վերարկու (գլխոյ).)

Առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց։ Պատառեցից զգլխագիրսն ձեր. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 18. 21. եբր. (ըստ ոմանց՝ ուսանոց նման բարձկներոյ)։)

Գլխադիրն ամենասրբուհոյ աստուածածնին։ Զսուրբ գլխադիրն. (Հ=Յ. յուլ. ՟Բ.։)

Օրհնութիւն գլխագրի կուսից. (Մաշտ. ջահկ.։)

Գլխադիրն յակոբայ փառաւորական (յերուսաղէմ). (Գանձ.։)

ԳԼԽԱԴԻՐ. Դիր հանգստեան, ուր պահի գլուխ սրբոյ.


Գլխակորիմ, եցայ

vn.

to be ashamed.

NBHL (3)

Կորանալ գլխոյ. զերկիր նշմարել. անպատասխանի եւ ամօթապարտս գտանիլ. պատկառիլ.

Ամաչեցեալ գլխակորեալ. (Սկեւռ. աղ.։)

Առիւծ մի եկաց առ Մարիամ մերձ՝ գլխակորեալ։ Գլխակորեալ լինէր ի ժամ ուտելոյն, զի մի տեսանիցէ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գլխահատեմ, եցի

va.

cf. Գլխատեմ.

NBHL (2)

Եթէ լուծանել յանդգնեսցի, գլխահատեսցի. (Մարթին.։)

Եթէ հրամայող զինուոր զիւր զինուորակիցն սրով հարկանէ, գլխահատեսցի (ա՛յլ ձ. գլխատեսցի). (Մխ. դտ. յօրէնս թգ.։)


Գլխահար, աց

s.

oppressor;
tomahawk.

NBHL (2)

Հարկանօղ գլխոյ. նեղիչ. բռնաւոր. պատիժ.

Զայնպիսի տէր գլխահար ի վերայ անձին իւրոյ կացուցանիցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Գլխահարկ, աց

s.

poll-tax, capi-tation, head-money.

NBHL (5)

Հարկ ըստ գլխոյ. եւ Մարդահարկ.

Յիւրաքանչիւր անձէ գլխահարկ պահանջէր. (Մարթին.։)

Առաքեցաւ կիւրինոս՝ գրել զազգն հրէից, եւ դնել գլխահարկս. (Միխ. ասոր.։)

ԳԼԽԱՀԱՐԿ որպէս Հարկ ըստ գլխայ, եւ Մարդահարկ.

Զհարկն ի կայսր տայիք, եւ զգլխահարկն յոչ կամաց. (Պիտառ.։)


Գլխանի, նւոյ

s. pl.

the heads.

NBHL (2)

Իբր գլուխք. գլուխներ. գլխըներ.

Ոչ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն, զոր բերեալ էր առաջի թագաւրին. (Բուզ. ՟Ե. 4։)


Գլխանոց, աց

s.

cap;
helmet.

NBHL (2)

որ եւ ԳԼԽԱՊԱՆ. Գլխարկ. փակեղ. սաղաւարտ.

Գլխանոց ագուցեալ երկաթի. (Խոր. ՟Ա. 10։)