tail.
οὑρά, cauda Թաւ եւ երկայն մասն չորքոտանեաց՝ կախեալ զգաւակէն ի ծածկել զյետոյս, եւ ի վանել զճանճս. որ եւ Ձետ. պոչ. գույրուգ.
Բուռն հարկանէ զշան ձետոյ, կամ ագոյ. (Համամ առակ.։)
Կախեցին զմանուկն Գրիգորիս զագւոյ (կամ զագոյ) ձիոյն. (Բուզ. ՟Գ. 6. եւ Ճառընտ.։)
Այսր անդր զագին գալարեալ. (Մագ. ՟Ը։)
Առիւծ ագւովն զհետն խաղաղէ. (Եպիփ. բարոյ.։)
Ագեօքն (կամ ագաւն) զքամակսն եւ զկողսն ծեծել. (Փիլ. լիւս.։)
Կալան զագոյն (գայլոյ). (Հ=Յ. մարտ. ՟Է.։)
Եւ Տուտն կամ ծայր տտան կարճի, օձի, եւ այլն.
Ունէին ագիս ըստ նմանութեան կարճի, եւ խայթոց յագիս նոցա։ Ագիք նոցա նմանութիւն օձի. (Յայտ. ՟Բ. 10. 19։)