very bright, very clear, very shining;
very splendid, very illustrious;
most honourable, right honourable.
παμφαής, περιφανής. ttotus lucens, splendidissimus, undique conspicuus Ամենայնիւ պայծառ. լուսապայծառ. ամենաճառագայթ. երեւելի ամենայն իրօք. չքնաղ. փառաւոր. վայելչապանծ. անարատ եւ յստակ. խիստ պայծառ՝ փայլուն. գայէթ նուրանի՝ րուշէն. շէօհրեթլի. միւքելլէֆ.
Ամենապայծառ լոյս, կամ հուր. (Դիոն.։)
Ամենապայծառ է քաղաքն։ Ի նմա կանգնեցաւ նշան խաչին Քրիստոսի՝ երեւելին եւ ամենապայծառ։ Նստո՛ ի կառս բարձունս եւ յամենապայծառս. (Ոսկ. մտթ.։)
Ամենապայծառ ծագմամբդ. (Շար.։)
Ամենապայծառ գանձուցդ. (Նար.։)
Յամենապայծառ անանց բարութեանց. (Մանդ.։)
Մտանել յամենապայծառ տեսարան։ Յարկեալք ամենապայծառն վայելչութեամբք. (Պիտ.։)
Յիւր մարմինն առ ընդ ամենապայծառ անմեղութեանն. (Լմբ.։)
Դրախտ ամենապայծառ եւ լուսագեղ։ Ո՛վ ամենապայծառ (յն. երանաւէտ) դրախտ. (Ոսկիփոր.։ Ոսկ. ծն.։)