to be ignorant;
to forget one's self.
ἁγνοέω. ignoro. Անգէտ լինել. չճանաչել. տգիտանալ. յանգէտս առնել ինչ. եւ ձեւանալ չգիտել. չգիտնալ. պիլմէմէք. խապէրի օլմամագ. թէճահիւլ եթմէք.
Անգիտանայցէ ակամայ։ Քաւեսցէ վասն նորա քահանայն՝ վասն անգիտութեանն, զոր անգիտացաւ։ Մի՛ ածեր ի վերայ մեր մեղս, զի անգիտացաք։ Ոչ անգիտացեալ, թէ չար է արար նոցա. (Ղեւտ. ՟Դ. 13։ ՟Ե. 18։ Թուոց. ՟Ժ՟Բ. 10։ Իմ. ՟Ժ՟Բ. 10։)
Պա՛րտ է ոչ զայն անգիտանալ. (Փիլ. ՟ժ. բան.։)
Մի՛ յաճախագոյն անգիտասցուք զանձինս. (Առ որս. ՟Ա։)
Ո՞րպէս արդեօք զայլ ինչ ուսցի՝ որ զինքն անգիտանայ. (Նիւս. երգ.։)
Թէ զհայր գիտէ, զյետին օրն զիա՞րդ անգիտանայ. (Աթ. ՟Ա։)
Անգիտանան զպատճառս։ Ոչ անգիտանալ եւ զբնութիւն կենդանեաց. (Սահմ. ստէպ։)
Անգիտանաս զոր կրես. (Շ. թղթ.։)
Ոչ անգիտանայ ամենայն երագամիտ լսօղ զզօրութիւն առակիս. (Սարգ.։)
Հուրն անգիտանայր զբնութիւնն իւր, եւ անթառամ պահէր սուրբ զմանկունսն. (Հարցնափառ.։)
Գիտելով՝ որպէս անգիտանալով հարցանէր։ Ոչ գիտել ասէ զժամն զայն, եւ ոչ ճշմարտութեամբ անգիտանայ։ Գիտէ զամենայն որդի, թէեւ անօրինաբար անգիտանալ ինչ ասէ. (Կիւրղ. գանձ.։)
Տակաւին եւս անգիտանային առ ի մէնջ. (Անյաղթ պորփ.։) Այլ անսովոր է ասելն անդ.
Տակաւին եւս անգիտանիւր ի մէնջ։
Չէզ. իբր անտեղեակ լինել.
Այնմ արուեստի անգիտանալ. (Կորիւն.։)
Եղելոյ առ նա մարդասիրութեանն ոչ անգիտանայր. (ՃՃ.։)
Անգիտանաս, ո՛վ դու, իմոց բիւրաւոր եւ զանազան ախտից։ Անգիտանալոյ վասն տնօրինական մարդասիրին խորհրդոյ. (Շ. թղթ. եւ Շ. հրեշտ.։)
Ոչ անգիտանայր ինչ հայր առ հայցուածսն. (Նանայ.։)
Անգիտանաս առ աստուածային իմաստութիւն. (ՃՃ.։)
Չգիտել՝ թէ զի՛նչ առնիցէ. վարանիլ. եւ անակնկալ իրաց հանդիպել. եւ իբր յայլոյ խելս լինել. ընելիքը չգիտնալ, շուարիլ, չկարծել, զինքը մոռնալ.
Եւ զի այսոքիկ այսպէս, անգիտանամ յերկաքանչիւրոցն ընտրութենէ։ Վասն որոյ անգիտանամ, թէ զի՛նչ գործեցից ... Եւ թէ զի՛նչ արարից, անգիտանամ զելս վտանգիս եղելոյ. (Շ. ատ. եւ Շ. ընդհ.։)
Իբրու հասանելով յանգիտացեալ դահագլխութեան աստիճան. (Պիտ.։)
Զայս ամենայն տեսի առ նոսա, եւ լուայ, եւ սակաւիկ մի զանձն իմ անգիտանալ եցէ. (Վրք. հց. ՟Դ։)
Présent | |
---|---|
ես | անգիտանամ |
դու | անգիտանաս |
նա | անգիտանայ |
մեք | անգիտանամք |
դուք | անգիտանայք |
նոքա | անգիտանան |
Imparfait | |
---|---|
ես | անգիտանայի |
դու | անգիտանայիր |
նա | անգիտանայր |
մեք | անգիտանայաք |
դուք | անգիտանայիք |
նոքա | անգիտանային |
Aoriste | |
---|---|
ես | անգիտացայ |
դու | անգիտացար |
նա | անգիտացաւ |
մեք | անգիտացաք |
դուք | անգիտացայք |
նոքա | անգիտացան |
Présent | |
---|---|
ես | անգիտանայցեմ |
դու | անգիտանայցես |
նա | անգիտանայցէ |
մեք | անգիտանայցեմք |
դուք | անգիտանայցէք |
նոքա | անգիտանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | անգիտացայց |
դու | անգիտասցիս |
նա | անգիտասցի |
մեք | անգիտասցուք |
դուք | անգիտասջիք |
նոքա | անգիտասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ անգիտանար |
դուք | մի՛ անգիտանայք |
Impératif | |
---|---|
դու | անգիտացի՛ր |
դուք | անգիտացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | անգիտասջի՛ր |
դուք | անգիտասջի՛ք |