not existing, having no being;
non-existence, non-entity;
nothing;
արար Աստուած զաշխարհս յանգոյից, God created the world from nothing;
յանգոյս, vainly.
Որ ոչ գոյ. չգոյ. չեւ եղեալ. ոչինչ. որ չկայ. եօգ.
Անգոյք են, որպէս եղջերուաքաղն եւ արալեզն։ Ի վերայ անգոյիցն զեթէ է՞ն խնդրել պարտ է. (Սահմ. ՟Ա։)
Անգոյ է առաւել քան զեղջերուաքաղն անուանեալ. (Շ. թղթ.։)
Յանգոյից ստեղծագործել. (Նար. ԽԹ։)
Էիցս էակ ի յանգոյից. (Շար.։)
Ի յանգոյից գոյք էացեալ. (Շ. վիպ.։)
Յամենայն գոյսս եւ յանգոյսս. (Նանայ.։)
Խաւարն անգոյ եւ սկզբնածին. (Շար.։)
Անգոյիցն նախագտօղ. (Նար. մծբ.։)
Տէր եւ Ստեղծիչ գոլ յանգոյոց. (որ է հոլով քերթողական) (Շ. խոստ.։)
Յոչինչ համարեալն կամ համարելին. ունայն. անկերպարան. փուճ. եուֆ, խէյալ.
Ոչ եթէ անգոյ, եւ թանց բնութեան զմերն ընկալաւ ի կնոջէ. (Յհ. իմ. երեւ։)
Ի նիւթ անգոյ բարեգործեալ զփափկութեան զդրախտն. (Գանձ.։)
Յայսմ յանգոյ եւ յանապաւորական նմանութենէ. (Նար. ՀԴ։)
Իմաստունք գիտեն, եթէ գեղեցկութիւնն անգոյ է. (Մխ. առակ.։)
Ընդ անգոյս անցանելով յաւիտենիս. (Խոր. հռիփս։)
Մանկունք բազում անգամ՝ անկատար լեզուաւ, պարզ եւ անգոյ բանիւք զՀայրն իւրեանց՝ որ յերկինս՝ հաշտօղ եւ պարգեւատու արարին. (Կլիմաք.։)
ՅԱՆԳՈՅՍ. Ընդունայն. ի զուր.
Նա աւանիկ յանգոյս մարտնչէր. (Երզն. մտթ.։)
իբր անյայտ. եւ անյուսալի. պելլիւսիզ. օլմայաճագ.
Առանց անուան ամենայն ինչ անգոյ է. (Իգն.։)
Թագաւորն Գագիկ մաքուր խորհրդով զանգոյսն ի գոյ ածէր. (Յհ. կթ.։)