pennyless, poor;
nothingness
Ոյր ոչ գոն ինչք՝ գոյք՝ մեծութիւն. չքաւոր. աղքատ. անստացուած. բան չունեցօղ. ֆագըր, ֆուգարէ, եօխսուլ. ἁκτήμων, ἅπορος. inops, pauper.
Եթէ չկարիցես անինչ եւ առանց կարասւոյ լինել, տաջի՛ր աղքատաց յընչիցն զոր ունիցիս. (Ոսկ. մ. ՟Բ. 20։)
Միայնակեաց անինչ՝ ըմբիշ է մերկ. (Նեղոս.։)
Անինչ կրօնաւոր՝ տէր է տիեզերաց. (Կլիմաք.։)
Անինչ վասն այն պարտ է լինել, որպէս զի փափաքս ազատեսցի յաշխարհէ, եւ ի վեր յառեսցի. ապա թէ ոք անինչ է, եւ անդր ոչ փափաքէ, նանիր աշխատի. (Լմբ. սղ.։)
Ո՞ւր է պակասութիւն անընչիդ եւ աղքատիդ. (Մանդ. ՟Դ։)
Անընչին ոչ հակառակել ընդ փարթամին. (Պիտ.։)
Առանց ընչից.
Ի մանկութենէ իւրմէ անինչ եւ միայն ընթանայր. (Վրք. հց. ՟Է։)
ԱՆԻՆՉ. Որ չէ ինչ. ոչինչ. անգոյ.
Սովոր ես զանինչսն յինչ ածել, եւ յոչնչէ ի լինելութեան արարածոցս. (Ագաթ.։)