adj.

not fordable;
unfathomable, immense.

adj.

Ոյր կամ ուր չիք հուն անցից. ընդ որ ոչ ոք կարէ անցանել՝ իրօք կամ մտօք. անկոխ. անեզր. անբաւ. ընդարձակ եւ լայն. անչափ. անթիւ. անսպառ. որ եւ ասի անհնարին. որպէս եւ հնարն՝ թ. հիւււնէր, է իբր հունարար, գտիչ անցից. կեչիդսիզ. ուճսուզ. նիհայէթսիզ. հատսըզ. ἅβατος. invius մանաւանդ ἅπηρος, infinitus, termino carens, ἁχανίς, vastus, immensus, եւ այլն.

Յորդեսցեն իբրեւ զհեղեղ անհուն. (Ամովս. ՟Ե. 24։)

Գետս այս անհուն է ամենայն մարդկան. (Պտմ. աղեքս.։)

Չարն է դատարկ եւ անկարգ եւ անհուն, խաւարչտին, եւ անգոյ։ Սեռականագոյնք եւ յատկագոյնքն ներ թուումն իմն են, այլ ո՛չ յանհնին. իսկ անհատքն՝ անհունք. (Պորփ.։)

Ըստ մերում գիտութեան անհունք են, այլ ոչ են յանհնին։ Անհնիցն ոչ գոյ մակացութիւն։ Անհունցն եւ ոչ գիտութիւն լինի. (Անյաղթ ի Պորփ.։)

Անհնար է եւ անհուն՝ ձայնակցութիւն ի յարմարութենէ եւ յանյարմարութենէ լինել երբէք։ Նոյ ետես անհուն ծով եղեալ յանկարծօրէն զամենայն երկիր. (Փիլ.։)

Անհուն համատարած ծով. (Պիտ.։)

Զջուր գետոյն զհզօրն եւ զյորդն՝ զանհուն զանհնարին. (Եփր. ծն.։)

Ընդ անհուն ասպարէզս։ Փախիցեն յանհուն հեռաստան. (Նար.։)

Տարտարոսն անհուն. (Լմբ.։)

Որ այնքան անհունն է մեծութեամբ (տպ. անբաւ). (Յճխ. ՟Գ։)

Բազմութիւնք անհունք. (Ագաթ.։)

Անհուն խօլաց. (Խոր. ՟Ա. 9։)

Անհունս ասեմք զանհատսն, վասն զի միշտ եղանին։ Անհունն որ է անսպառն. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ պերիարմ.)

Անհուն իմն զօրօք. (Յհ. կթ.։)

Անհուն եւ անթիւ պաշտամամբք. (Յհ. իմ.։)

Անհուն բանակք։ Յանհունս աճել. (Զքր. կթ.։)

Անհուն թիւ. (Սամ.։)

Անհուն առաւելութիւն. (Խոսր.։)

Անհաս եւ անհուն սիրոյն. (Անան. եկեղ։)

Անհուն աղէթք. (Ղեւոնդ.։)

Յանհուն տանջանս զքեզ մատնէ, եւ յանհնիցն ոչժողովի շահից օգուտ. (Երզն. մտթ.։)

Ի սաստիկն եւ յանհունս տանջիցիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

adv.

Յանչափս. անչափութեամբ. չափէ դուրս.

Անհուն սկսաւ ողողանիլ յանառակ ցանկութիւնս. (Խոր. ՟Գ. 63։)

որպէս Խորք. անդունդք.

Զիարդ ընդ անհուն յանկոյս անցանէին. (Վրք. հց. ձ։)