adj.

ἅνοδος. invius. Ուր չիք ճանապարհ. անկոխ, անգնալի. եօլսուզ. իզսիզ.

Ի դժուարագնաց յանճանապարհ վայրս։ Ընդ անկոխ հետեւել, եւ ընդ անճանապարհ. (Փիլ. իմաստն. եւ Բագն։)

Անցուցանել ընդ անճանապարհ տեղիս. (Եղիշ. ՟Բ։)

Յահագին անապատիս յայսմիկ, զի անճանապարհ եւ անջուր է. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Նմանութեամբ՝ անտեղի տալի.

Անճանապարհ անձն. (Շ. մտթ.։)

Նոյն եւ անճանապարհ ի չար խորհրդոցն ընթացից. (Լմբ. սղ.։)

s.

ԱՆՃԱՆԱՊԱՐՀ. ἁνοδία, ἁνοδίαι. iter impervium, invia, devia. Անճանապարհ վայր. անկոխելի տեղի կամ շաւիղ. զարտուղի ճանապարհ. սարփ եէր.

Ամենայն ջրայնոց կառավարեալ՝ ընդ անճանապարհն հետաձգէր. այս ինքն ընդ ծով. (Ճ. ՟Ա.։)

Վրիպեալ՝ յանճանապարհ խոտորեսցիս։ Անուղղելի բարքն ընդ անճանապարհ վարին։ Ընդ անճանապարհս մոլորեալ։ Յանճանապարհս զարտուղեալք. (Փիլ.։)