to serve;
— ցանկութեանց, to be the slave of one's passions.
ὐπηρετέω ministro, ὐπουργέω, -γω inservio, subministro Ծառայել. սպաս տանել. սպասաւորել. հետեւել.
Զի քո արարածք քեզ արարչիդ արբանեկէ։ Արբանեկեալ քոյոց հրամանաց. (Իմ. ՟Ժ՟Զ 24։ ՟Ժ՟Բ 6։)
Արբանեկել նոցա եւ սպասաւորել ի կապանսն. (Փարպ.։)
Արբանեկել չար խորհրդոց, կամ ցանկութեանց. (Յհ. կթ.։ Խոսր.։)
Մատակարարել. բաշխել. պաշտել.
Արբանեկել զպիտոյս, կամ զբարեացն սպասաւորութիւն. (ՅՃԽ. ՟Դ։ Պիտ.։)
Ախոնդիքն զիա՞րդ զայսպիսի ներգործութիւն տեւէ եւ տոկայ արբանեկել. (Մագ. ՟Ծ՟Է։)