adj. s.

technical, artificial;
artful;
factitious;
skilful;
musical;
musician, composer;
music, symphony.

adj.

τεχνικός. artificialis, artificiosus, τεχνίδριον, inventiuncula որ եւ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ. Սեպհական արուեստի, արուեստաւոմրի. որ ինչ է ըստ արուեստի. ճարտար. ճարտարուեստ. պաճուճեալ կամ նորագիւտ. սենատթլը.

Ի վերայ արուեստականացն (զսահմանն) յենթակայէ առնուն, կամ ի կատարմանէ. (Սահմ. ՟Դ։)

Արհեստական ձեւք պսակաց. (Նար. առաք.։)

Առաքեաց զմովսէս այր հմուտ արհեստական շնորհի՝ քանդել այրել զմեհեանսն. (Կաղանկտ.։)

Գովելի է նոցա իմաստասիրացն եղանակ բանից իբրեւ զօրաւորս եւ արուեստականս. (Իգն.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Հարկ լինի (ըստ հակառակորդաց) արուեստական իմն լինել մեր մեծ խորհուրդս. (Առ որս. ՟Ա։)

adj. s.

ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ. τεχνίτης, artifex. Արուեստագէտ. արուեստաւոր. ճարտար.

Զերկրագործացն, եւ զարուեստականացն. (Ճ. ՟Ա.։)

Առ ի յարուեստականաց (միում) այսպիսի շնորհ տացի. (ՃՃ.։)

Քան զգրամատիկոսացն, քան զարուեստականաց. (Սեբեր. ՟Դ։)

Զարմանագործ արուեստական. (Ոսկ. ես.։)

Արուեստական եւ քաջահմուտ բժիշկ. (Երզն. լուս.։)

իբր Առաքինի. հոգեջան.

Աստուածակրօն արուեստականցն բարեգործութիւնք փայլեն յաստուածադիր օրինացն. (Կորիւն.։)

Չարարուեստ. չարահնար.

Մեքենաւոր եւ արուեստական է ախոյանն մեր. (Մծբ. ՟Է։)

Ոմն ի դժնդակ արուեստականացն. (Բրս. թղթ.։)

adj. s.

μουσικός, -κή, canens եւ այլն. Երաժշտական (գործի կամ նուագ). երաժիշտ, եւ երաժշտութիւն. մուսիգի, սազէնտէ, հանէնտէ, ուսուլ. Տե՛ս (Ծն. ՟Լ՟Ա. 27։ Եզեկ. ՟Ի՟Զ. 13։ Դան. ՟Գ. 5. 7. 10. 15.։ ՟Ա. Մակ. ՟Թ. 39. 41։ Յայտ. ՟Ժ՟Ը. 22։)

Զարուեստական տաւղացն նուագարանս. (Եւս. քր. ՟Ա։)

Ձայն սրնգացն եւ փողոց եւ ամենայն արուեստականաց. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Հանգոյն արուեստականացն (յն. նոխնզերգուաց) զթեզանիսն ընդ ձեռսն կարեալ պնդիցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

ՁԱՅՆ ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆԱՑ. որպէս յն. արմօնի՛ա. այսինքն Յարմարութիւն. որ եւ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ. ἀρμονία. concertus. (Եզեկ. ՟Ի՟Գ. 42։)

ԱԶԳ ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆԱՑ. որպէս յն. սիմֆօնի՛ա. որ եւ ԵՐԳ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ. συμφωνία. symphonia. (Դան. ՟Գ. 10։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Հրարուեստական

Voir tout