very ingenious, dexterous;
several, diverse, in several ways.
Որ բազում հնարս գովելիս գտանէ. ճարտար. հնարագիւտ.
Մի՛ գուցէ ըստ բազմահնար իւրոյ իմաստութեանն՝ առաքեալ եւ այլն. (Փարպ.։)
Բազմահնար է մարդս. (Լմբ. սղ.։)
Եւ Որ բազում չարիս մեքենայէ.
Ի բազմահնար սատակչէ յայնմանէ. (Եսթ. ՟Ժ՟Զ. 13։)
Մենամարտեայ ընդդէմ չարին՝ բազմահնար վիշապին. (Շար.։)
ԲԱԶՄԱՀՆԱՐ. Բազում ճարտարութեամբ հնարեալ. քաջարուեստ. եւ Չարարուեստ. չարիմաց. վարպետ բան, վարպետորդի գիւտ.
Դաւիթ ՝ այն, որ զբազմահնար քնարն պատրաստէր. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
Բազմահնար հայթայթանք. (Պիտ.։)
Ի մի՛տ առ զբազմահնար նիւթ թշնամւոյն. (Մանդ. ՟Է։)
Բազմահնար վարմ, որոգայթ, կամ մեքենայք. կամ տանջանք. (Լմբ. սղ.։ ՃՃ.։ Հ=Յ. փետր.։ Երզն. լս.։)