to be created, to exist, to be;
to be formed, produced.
ουσιούμαι, ἁφίστημι, συνίστημι essentiam accipio, substantiam assumo, consisto, consto Գոյ լինել. եղանիլ. էանալ. գոյացութիւն առնուլ. ենթակայանալ. ստեղծանիլ. կայանալ. բաղկանալ. լինել, գոլ.
Ծննդեամբ գոյանան ի հակառակացն։ Ի հողոյ գոյանայր։ Յերկոտասանից ի մի վայր եկեալ գոյանայ կենդակացն. (Փիլ.։)
Այլ ի ջրոյ գոյանայ. (Վրք. հց. ՟Բ։)
Մարդս ի յերկուց բնութեանց գոյացաւ, յոգւոյ եւ ի մարմնոյ. (Արշ.։)
Որ զարարչակից բանն գոյացեալ ստուգապէս (այսինքն զանեղն եղեալ) աշխարհի ծնար. (Շար.։)
Ըստ մեզ ի մէնջ բոլորովիմբ եւ ճշմարտապէս գոյանալն գերագոյ բանին. (Դիոն. ածայ.։)
Գոյացաւ անայլայլապէս. վասն զի մնաց աստուած. եւ գոյացաւ ըստ մեզ ի մէնջ բոլորովիմբ. այսինքն մարմին եւ հոգի բանական ըստ ճշմարտութեան ունելով. (Մաքս.։)
(Զաստուածութիւն բանին արիոս ասէր) արարած եւ կրտսեր, եւ յետ ժամանակի գոյացեալ. (Խոր. ՟Բ. 86։)
Զբոլոր գոյացելոցս տեսակս. (Յհ. իմ. ատ.։)
Ոգի տիրական, յորմէ գոյացան (այսինքն ստեղծան) եղեալքս ամենայն. (Նար. գանձ հոգ.։)
Եթէ ընդհանուր գիտութիւն է, ոչ կարէ գոյանալ ի միում անձին. այսինքն ենթակայանալ, լինել, գոլ, գտանիլ. (Սահմ. ՟Ա։)
Յատւոկն, որ յատկապէս ումեք գոյանայ. իբր ա՛նկ է, կամ ներգոյ. (Սահմ. ՟Զ։)
Հրամայեալն գոյանայր առժամայն. այսինքն լինէր, կատարիւր։
Բանականաց մարմինք եւս ի ջրոյ գոյանին, է անսովոր։ (Վրդն. ծն.)
Présent | |
---|---|
ես | գոյանամ |
դու | գոյանաս |
նա | գոյանայ |
մեք | գոյանամք |
դուք | գոյանայք |
նոքա | գոյանան |
Imparfait | |
---|---|
ես | գոյանայի |
դու | գոյանայիր |
նա | գոյանայր |
մեք | գոյանայաք |
դուք | գոյանայիք |
նոքա | գոյանային |
Aoriste | |
---|---|
ես | գոյացայ |
դու | գոյացար |
նա | գոյացաւ |
մեք | գոյացաք |
դուք | գոյացայք |
նոքա | գոյացան |
Présent | |
---|---|
ես | գոյանայցեմ |
դու | գոյանայցես |
նա | գոյանայցէ |
մեք | գոյանայցեմք |
դուք | գոյանայցէք |
նոքա | գոյանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | գոյացայց |
դու | գոյասցիս |
նա | գոյասցի |
մեք | գոյասցուք |
դուք | գոյասջիք |
նոքա | գոյասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ գոյանար |
դուք | մի՛ գոյանայք |
Impératif | |
---|---|
դու | գոյացի՛ր |
դուք | գոյացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | գոյասջի՛ր |
դուք | գոյասջի՛ք |