va.

to incite, to solicit, to instigate, to induce, to raise.

ն.

πείθω impello, incito, irrito թ. տիւրթմէք ռմկ. տրդել. Շարժել եւ մղել զոք առ իմն. գրգռել. սադրել. ազդ առնել. թելադրել. զարթուցանել. յարուցանել.

Դրդէր զսուտ մարգարէսն՝ սպառնալ մարգարէիցն։ Դրդեն խորհուրդք, պատրեն մարդիկ։ Որք դրդենն զնոսա ի մեղս. (Ոսկ. ես.։)

Դրդել զբազմութիւն. զոք ի գործս. զկամս հօրն ի քաղցրութիւն։ Դրդեաց նախանձն զթշնամին։ Քնոյ զմեզ տալ դրդեն։ Զարթուցանէ զձեզ ի դրդել շիփորային. (Եղիշ. 2։ Վրք. հց. ՟Բ։ Լմբ.։ Խոսր.։ Ճ. ՟Ա.։)

Զոր ինչ սատանայ դրդէ, զայն խօսիմք։ Ուրուք դրդեալ իցէ զնոսա յայն կարծիս։ Ոչ միայն ի բարեացն (խոստմամբ), այլ եւ ի հակառակորդացն դրդէ. (Ոսկ. մ. ՟Ա. 2. եւ 6. ՟Բ. 9։)

Յորդեալք եւ դրդեալք հասանէին։ Դրդեալ յիւրոց բարեկամաց։ Ի մեծամեծ չարիս դրդիմք։ Մի՛ կարի դրդիք ընդ պէսպէս հանդերձից զարդս. (Ագաթ.։ Եւս. քր. ՟Ա։ Լմբ. սղ.։ Երզն. մտթ.։)