to declare happy, to felicitate.
տր. եւ հյց. խնդրով μακαρίζω beatum praedico Երանի՛ տալ. երանելի կարդալ. երջանիկ համարել. բարեհամբաւել որպէս բարեբախտ, նախանձելի, եւ ցանկալի. երնեկ ըսել.
Ամենայն ազինք երանիցեն նմա. (Սղ. ՟Ճ՟Խ՟Գ. 15։)
Որ երանենդ ձեզ, խաբեն զձեզ. (Ես ՟Գ. 12։)
Երանեսցեն ինձ ամենայն ազգք. (Ղկ. ՟Ե. 48։)
Երանեմք համբերողաց. (Յկ. ՟Ե. 15։)
Մի՛ ումեք երաներ յառաջ քան զվախճան. (Սիր. ՟Ժ՟Ա. 30. (նոր թարգ)։)
Երանիցեն ինձ կանայք. (ա՛յլ ձ. երանեսցեն զիս) (Ծն. ՟Լ. 13։)
Երանէ զվախճան արդարոց. (Իմ. ՟Բ. 16։)
Եւ մեք զփառաւորեալսն յայստուծոյ երանեսցուք։ Երանէ զծառայսն, յորոց անունն օրհնի. (Յճխ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։)
Ոչ երանել զբարեբախտութիւն մարդոյ մինչեւ ցվախճան. (Խոր. ՟Բ. 12։)
Ի գովողաց եւ յերանողաց առաւել վնասեսցի. Երանօղք մեր խաբեն զմեզ. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Է։)
Եթէ ընդ առիւծս արգելցին, ի մէնջ պարտ է երանիլ. (Բրս. գոհ.։)
Ոմն ի նախասկիզբն, որով երանիլ կարողանայ, (Կլիմաք.։)
Լցան լիացան եւ երանեցան։ Երանեալք եւ բարեբանեալք։ Մայր երանեալ։ Երանեալ մարգարէի։ Երանեալն դաւթի։ Երանեալ եպիսկոպոսի. (Նար.) որ անխտիր ասի եւ Երանելի. որպէս եւ Երանեալ է, կամ Երանելի է, կամ Երանի՛ այնմ եւ այլն, են նոյն։
ԵՐԱՆԵԼ ասի ըստ յն. ոճոյ, նաեւ որպէս Երանացուցանել, երանելի առնել.
Զնա պսակէ եւ երանէ. (Սարգ. յկ. ՟Դ։)