cf. Զատանեմ.
ԶԱՏԱՆԵՄ ԶԱՏԵՄ. διαχωρίζω, διαστέλλω , χωρίζω, ἁφορίζω separo, segrego, discerno, distinguo իսկ կր. ἁναχωρέω, ἁποχωρέω, ἁπέχομαι recedo, secedo Իբր Հատանելով որոշել. զատուցանել. անջրպետել. բաժանել. մեկնել. ընտրել. եւ Հեռացուցանել. որպէս եւ կր. Մեկնիլ, որոշիլ. մեկուսանալ. առանձնանալ. հեռանալ. զատել, զատուիլ.
Զորոջսն ուրոյն զատանէր ... զատանէր իւր հօտս առանձինն. (Ծն. ՟Լ. 40։)
Չորեքկուսի զատանիջի՛ք զպտուղ սրբութեանն ի բնակութենէ քաղաքին. (Եզեկ. ՟Խ՟Ը. 20։)
Զատանէր եւ որոշէր զանձն. (Գաղ. ՟Բ. 12։)
Ուր երկու ոք ի միասին իցեն, հա՛րկ է թէ իցէ ինչ, որ զատանիցէ ի միջի. (Եզնիկ.։)
Զատել (կամ զատանել) ի մէջ սրբոց եւ պղծոց. (Ղեւտ. ՟Ժ. 10։)
Զատէ՛ք դուք ինձ զբառնաբաս։ Ընտրէ եւ զատէ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Հուր զատէ զնիւթս. (Մաքս. ի դիոն.։)
Զնուիրելոցն Աստուծոյ կենդանեաց զարիւնն զատէ յուտելոյ ընդ մարմնոյն. (Մեկն. ղեւտ.։)
Մեկնեաց եւ զատեաց նոցա, զոր զոհիցեն. (Եփր. ղեւտ.։)
Զատեա՛ զտուն Աստուծոյ (ի խառնակ տեղւոջէ). (Մագ. ՟Ծ՟Ղ։)
Կամիմ զատել զքեզ ի ծառայից. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Փոքր ինչ զատէր զինքն ի նոցանէ. (Բրսղ. մրկ.։)