translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.
ԹԱՐԳՄԱՆ ἐρμηνευτής, διερμηνεύων interpres գրի եւ ԹԱՐՔՄԱՆ. որ եւ յայլ լեզուս՝ թէրճիման, թէրկէմ կամ թարկում, տրակօմա՛նօ, վր. թարգմա՛նի, եւ այլն. Մեկնիչ լեզուի՝ յեղլով ի միոյ յայլ, բանիւ կամ գրով.
Թարգման կայր ի միջի. (Ծն. ՟Խ՟Բ. 23։)
Ջաղայիւ ոմամբ թարգմանաւ. (Խոր. ՟Գ. 54։)
Մարկոս աշակերտն եւ թարգմանն Պետրոսի։ Ըստ ամենայն թարգմանացն (սուրբ գրոց). (Եւս. պտմ. ՟Ե. 5։ Եւս. քր. ՟Ա։)
ԹԱՐԳՄԱՆ. Մեկնիչ սուրբ գրոց կամ հին մատենից. բացատրիչ գաղտնեաց. միջնորդ խորհրդոցն Աստուծոյ.
Մարգարէն զիւր ինչ ոչ տայ հրաման, այլ մեկնիչ է եւ թարգման այլոյ՝ որ արկանէն ինչ նմա ի միտ։ Եւ ոչ մի ինչ շնորհ ո՛չ է ծաղկեալ (բանից իմաստակաց) վասն թարգմանացն ի բարսն եւ ի վարս առանձին անխրատութեան. (Փիլ. լին.։)
Բանն թարգման սրտին. (Մամբր.։)
Յայտնեալ թարգման Աստուածութեան քո զմիշտ կոյսն Մարիամ. (Շար.։)
ԹԱՐԳՄԱՆ. գ. որպէս Թարգմանութիւն.
Ընթերցան ընդ միմեանս ամենեքին՝ իւրաքանչիւր զիւր թարգմանն. (Եւս. պտմ. ՟Ե. 9։)
Յաւելու աստ եւ զփափկութիւն՝ զթարգման եդեմայ։ Ահա գիտացաք զթարգման ալէլուին. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)