va.

cf. Հերձեմ.

ն.

ՀԵՐՁԱՆԵՄ որ եւ ՀԵՐՁՈՒՄ, ՀԵՐՁԵՄ. (լծ. թ. էըրթմագ, էարմագ ). σχίζω, διασχίζω, ἁνασχίζω scindo, findo, seco ῤίσσω, ῤήγνυμι, πήγνυμι lacero, discerpo, frango եւ այլն. Խզել. ցելուլ. պատառել. ճեղքել. բաժանել. պայթուցանել. բեկանել. ճղքել, պատռել։ cf. ՀԵՐՁՆՈՒՄ. չ։

Հերձեալ բռնութեամբ (զօդս)։ Եհերձ ճանապարհ ընդ մէջ կենդանեաց եւ մեռելոց։ Զծովն կարմիր հերձեր։ Հերձ զծովն, կամ զվէմն։ Զյղիս նոցա հերձցես։ Հերձուին զյղիս։ Հերձաւ վարագոյր տաճարին ընդ մէջ։ Հերձցէ զքեզ ընդ մէջ։ Լուար ինչ բան, մեռցի ի սրտի քում. պի՛նդ կաց, ոչ հերձու, եւ ելանէ արտաքս. եւ այլն։

Պատառեալ հերձանէ զյորդանան։ Երեխայքն հառաչմամբ հերձանէին. (Զքր. կթ.։ Մաշկ.։)

Զորովայն վիշապին ընդ մէջ հերձանել. (Ոսկ. ղկ.։)

Որ զվէմն հերձեաց։ Զմուրհակ չարին հերձեա՛։ Անօթ փայտեղէն ... դիւրաբար հերձի (այսինքն հերձան)։ Որ հերձեսցէ զծիրանի թագաւորի. (Խոսր.։ Նար. ՟Ղ՟Գ։ Վրք. հց. ՟Ժ։)

Վարագուրին հերձիլն, երկրի շարժիլն. (Գէ. ես.։)

Հերձուլ վարագուրին (այսինքն հերձանիլ). (Նանայ.։)

Եւ ἁνατομέω seco. Հատանել բժշկաբար, եւ յօշել անդամազննութեամբ.

Յանդամոց մարմնոյն պարտ է հատանել, եւ որիշ հերձուլ, որ չարաչար միաւորեալ է. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Գիրս հանգամանաց հերձլոյ զմարմինս համագրէր. (Եւս. քր. ՟Ա։)

(Ի բժշկաց) ոմանք ի ձեռն հերձանելոյ եւ պատառման ուսան. (Նիւս. կազմ.։)

Կամ σχίζω (յորմէ սխի՛սմա ). որպէս Երկպառակել, իլ. հերձուած առնել, լինել.

Ամենայն հերձողաց կորստեան եղեր ընկեր. (Վրք. հց. ձ։)

Յերկուս հերձուլ ժողովրդեանն. (Նանայ.։)

Իշխանքն յետոյ հերձան, եւ զկնի հերձելոյն ոչ ոչ երեւեցուցին ինչ առաքինութիւն։ Հերձան ի միմեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)