middle, mean, middling;
middle, centre.
μέσος, -η, -ον medius, -a, -um;
mediocris, moderatus. Միջին ընդ մեծ եւ ընդ փոքր. որ է ի մէջ ծայրայեղից. միջասահման. չափաւոր.
Սուրբն մարկոս անձամբ էր միջակ. (ՃՃ.։)
Ամենայն առաքինութիւն՝ երկուց չարեաց է միջակ. (Նիւս. երգ.։)
Ոչ կարի խորութեամբ, եւ ոչ կարի յայտնութեամբ, այլ միջակ ուսմամբ տալ զգիտութիւն գրոց. (Նար. երգ.։)
Տառք միջակք ... քան զյոյրսն նուրբք են, եւ քան զնուրբքն յոյրք։ Եւ են միջակքն, բենն ի մէջ մենի, պէի, եւ փիւրի. եւ այլն։ Կէտք երեք. կէտ աւարտեալ, միջակ, ստորակէտ։ Միջակ՝ նշան յոգի սակս ընդունելոյ (այսինքն շունչ առնլոյ յընթեռնուլն). (Թր. քեր.։)
Երեք են, որով վարին մարդիկ. բարի, եւ չար, եւ միջակ։ Եւ աստ միջակք են ապաշխարօղք։ Յորոց ուսանիմք՝ ընդ ծայրիցն եւ միջակացն լինել դատաստան. (Մխ. դտ.։)
Մեծամեծքն (ի ձկանց) զմիջակօքն անցանէին. փոքունքն զմեծամեծօքն վազէին. (Ոսկ. ի ղկ.։)
Սկիզբն մաքրութեան ... միջակ մաքրութիւն ... կատարումն. (Կլիմաք.։)
ՄԻՋԱԿ. գ. μέσον, μεσότης medium, medietas. Մէջ. միջավայր.
Ամենայնի էացուցիչ, սկիզբն, եւ միջակ, եւ վախճան. (Դիոն. ածայ.։)
Արեգակն գոլով՝ ի միջակն երկնի եւ երկրի հասանելով՝ անստուեր զօրն կացոյց. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)
Կանգնեցաւ քառակերպն ի միջակին. (զի երուսաղէմ միջավայր երկրի համարեալ էր) (Շար.։)
Իսկ (Շ. այբուբ.)
Սա միջակին է խրատ մարդոյս, յորժամ շարժի ախտիցըն բոյս. իմա՛ զգոյականն զօրութեամբ. այսինքն՝ միջակ հասակին, կամ երիտասարդին։