cf. Մշտագոյ.
որ եւ ՄՇՏԱԿԱՅՈՒՆ. ἁεί ἐστώς semper stans, sempiternus. Որ միշտ կայ ի նմին վիճակի. միշտ կայուն. յարակայ. մշտնջենաւոր. անշարժ. անփոփոխ.
Բղխումն եւ ծագումն մշտակայ լուսոյն. (Ճ. ՟Գ.։)
Անդ մշտակայ լուսովն զուարճանամք. (Նանայ.։)
(Հանցո՛ւք փառս) յանցեալն՝ յայժմուս, եւ յապագայ, երրորդութեանն մշտակայ. (Շ. խոստ.։)
Ընդ մշտակային. (Տօնակ.։)
Կանաչն զմշտակայ (վիճակ), եւ զանմահութիւն նոցա նշանակէ. (Երզն. ՟ժ. խորան.։)
(Հիւսիսային աստեղք՝ սայլքն) մշտակայ երեւմամբ շրջագայանան. (Շիր.։)
Տախտակքն մշտակայ՝ տեառն մատին գիծն որ ի նմա. (Տաղ.։)