va.

to bind, to strain, to tighten, to tie tight, to pinion;
to stretch, to lengthen out;
cf. Յօն.

ն.

τείνω, προτείνω, ἑκτείνω, διατείνω , ἁνασπάω tendo, extendo, divarico, constringo, suspendo. Պիրկ կացուցանել. ձգտելով կաշկանդել. ձիգ քաշել եւ կապել, կախել, բեւեռել. քաշել՝ կապկպէլ.

Պրկեցին զնա փոկովք. (Գծ. ՟Ի՟Բ. 25։)

Զգլուխն նիկանովրայ աջով ձեռամբ հանդերձ ... բերին պրկեցին յանդիպման երուսաղէմի. (՟Ա. Մակ. 47։)

Պրկեցին զնոսա մի մի ի չորս ցիցս. (Ագաթ.։)

Ինքն զխաչէն պրկեալ կախեալ խաչացաւ. (Բուզ. ՟Դ. 6։)

Վասն փայտիդ օրհնութեան կենաց, յորում պրկեցար աստուածդ անըմբռնելի։ (Նար. ղ։)

Սուրբն ատոմ պրկեալ ի փայտին՝ քաջալերէր զընկերսն. (Ասող. ՟Բ. 2։)

Ցուցանել՝ թէ ուր մահն պրկեալ. (Ոսկ. ՟Բ. 2։)

Առանց կապանաց՝ աներկիւղ խորհրդով որ ոչ յողդողդի, պրկեալ էր առ աստուած ռաղօթս եւ ի խնդրուածս։ Ի կոճեղ մտանէին եւ պրկեալ լինէին զծակովքն յերկոսին ոտսն. (Եւս. պտմ. ՟Ը. 7 եւ 1։)

Ի լերինն՝ յորժամ մատեաւ կռուել ընդ նմա, եհար զգետնի, եւ պրկեաց. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)

ՊՐԿԵԼ. Ձգտել, ուժգին ջգտմամբ պարզել. քաշքշելով երկնցնել.

Նկրտելով ի վեր ելանէր (խոյա ի սաբեկայ ծառն), եւ պրկելով ոտիցն՝ զօրինակ խաչին նշանակէր. (Կիւրղ. ծն.։)

Ջղուտն ինքն յինքենէ բնաւորապէս պրկի. մինչ զի ի ձեռն պրկելոյ՝ թանձրացեալն ի գոլոշեաց մասն անօրսանալ. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Բ։)

Զերկինս ձգեաց իբրեւ խորան, եւ պրկաց զնոսա իբրեւ զփեղկս. (Ճ. ՟Գ.։)

Ոչ յայլմէ ումեքէ ի բաց ձգեցեալք առ ի պրկիլ եւ ձգտիլ։ Զօդն ձեւացոյց եւ պրկեաց սաստկութեամբ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Ի ՎԵՐ ՊՐԿԵԼ ԶՅՕՆՍ. որպէս Բարձրայօն գտանիլ. մեծամտել. պռստել.

Յորժամ զոք ամբարտաւանեալ տեսանիցես, զվիզն բարձրացուցանելով, եւ զյօնսն ի վեր պրկելով. (Ոսկ. մրգր. ՟Բ։)