ԱՂԷԽԱՐՇ ԼԻՆԻՄ ԱՂԷԽԱՐՇԻՄ. Խարշիլ աղեօք. խորովիլ սրտի գորովանօք գթոյ. գալարիլ աղեաց. կարեկցիլ. որ եւ ԱՂԷԿԻԶԻԼ. սիրտը էրիլ՝ կտրտիլ, կսկծալ.
Աղէխարշ լինէր ընդ կորուստ աղքատաց. (ՃՃ.։)
Մայրենի գթովն աղէխարշեալ. (Ածաբ. մակաբ.։ եւ Վրք. սեղբ.։ եւ Լաստ. ՟Ժ։)
(Այրի մօրն ի նային) ո՞րպիսի հրով որովայն աղէխարշեալ. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Է։)
Աղէխարշեալ լինէր ի վերայ այրեաց եւ որբոց. (Վրք. ոսկ.։)
Եւ զկծիլ. տոչորիլ սրտի ստրջանօք. սիրտը փորը հալիլ մաշիլ.
Բոցակիզէր չարեօքն, աղէխարշէր անօրէնութեամբք. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)