not to be understood, incomprehensible.
ἅγνωστος, ἁγνοούμενος. ignotus, quod ignoramis. Որ չէ գիտելի. անծանօթ. ոչ ծանուցեալ. անյայտ. անիմանալի. անհաս. չգիտցուած, խելք չհասնելու. պիլինմէզ. ագըլ էրմէզ. ֆէհմ օլունմազ.. Յաստուածայինս ասի.
Աստուածայինն անգիտելի է ըստ ինքեան. (Սահմ. ՟Ա։)
Անգիտելի է Աստուած, ո՛չ վասն զանազան մտածութեանց անգիտացեալ մեզ, այլ միեղէն իմն անըմբռնելւոյ գիտութեան. (Մաքս. ի Դիոն.։)
Անգիտելիք են ի մարդկանէ, կամ մարդկան մտաց. (Շ. բարձր.։)
Միշտ ի գիտութիւն նորա վայելէ, եւ հանապազ անգիտելի զնա հաւատայ. (Լմբ. սղ.։)
Բազում ինչ յառ ի մէնջ անգիտելեացն՝ ունին պատճառս աստուածավայելուչս. (Դիոն. եկեղ.։)
Եւ յայլ իրս.
Զի թէ հրեշտակք անգիտելի են մեզ, ո՛րչափ եւս առաւել Աստուած. (Մաքս. ի Դիոն.։)
Անյայտ է օրն, եւ անգիտելի ժամն. (Սարգ. յկ. ՟Ժ։)
Յանգիտելի տեղւոյ գայցէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)
Կամեցաւ եւ այլոց յայտնել զհաւատսն Աբրահամու, զի ի մարդկանէ անգիտելի էր. (ՃՃ.։)
Անգիտելի էր մեզ գիրն, եւ գրողն. (Շ. թղթ.։)
Առանց գիտելոյ (մեր).
Որպէս եւ կապեցաւ անգիտելի ի մէնջ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Բ։)
Որ ինչ չանկանի ընդ գիտութեամբ. զորմէ չիք գիտութիւն.
Թէպէտեւ տամք զէն ի հոմանուանցն գոլ, այլ ոչ եթէ այսուիկ ինչ անգիտելի է։ Եթէ ընդ սահմանաւ եւ ընդ ստորագրութեամբ արկանեմք, յայտ է թէ ո՛չ է էն անգիտելի. (Սահմ. ՟Ա։)
Ոչ գիտելի առն. կոյս անփորձ յառնէ.
Որպէս զսեղան յանգործ քարանց, եւ զմայրն՝ նոր եւ անգիտելի առն ընտրեաց. (Բրսղ. մրկ.։)