vn.

to rebel, to revolt, to mutiny, to conspire;
— ի հաւատոց, to apostatize, to abjure religion.

չ.

որ եւ ԱՊՍՏԱՄԲԻԼ. ἁφίσταμαι, ἁποστατέω , ἁθετέω. deficio, desro, descisco, rebellis fio, praevaricor, rebello. Յետս կալ. ընդվզիլ. վտարանջել. հեստել. անսաստել. նշկահել. լծընկէց լինել. ի բաց կալ ի ծառայութենէ. յետս կալ ի հնազանդութենէ գլխոյն կամ իշխանի. գլուխ քաշել.

Յերեքտասաներորդում ամին ապստամբեցին։ Ապստամբեաց յաստուծոյ փրկչէ իւրմէ։ Թէ ապստամբիցէք այսօր ի տեառնէ։ Մի՛ լինիք ապստամբք ի տեառնէ, եւ մի՛ ի մէնջ ապստամբէք. եւ այլն։

Մի՛ ասեր՝ թէ վասն տեառն ապստամբեցի. (Սիր. ՟Ժ՟Ե. 11։)

Ապստամբեցին ի խոսրովայ. (Խոր. ՟Գ. 44։)

Ապստամբեաց ի միաբանութենէ ճշմարտութեանն ... նոյնպէս եւ մնացեալքն ապստամբեցին. (Փարպ.։)

Որպէս յիմ արդարութեանցն ոչ ապստամբեցի (այսինքն ոչ ի բաց կացի). (Լմբ. սղ.։)

Չիք բրաի ինչ որ ապստամբեալ գտանիցի ի նոցանէ. (այսինքն յոր չիցեն ձեռնհաս). (Վեցօր. ՟Է։)

ն.

Որպէս Ապստամբեցուցանել.

Ապստամբել ջանաս յինէն զժողովուրդսդ. (Ճ. ՟Ա.։) այլ ըստ հին օրինակի (Ճ. ՟Բ.) գրի, ամբարտաւանեցուցանել։