adj.

Լցեալ կամ լի երկիւղիւ. ահացուցիչ, եւ ահաւոր.

Ահագինս իմն բարբառի, եւ կարի երկիւղալիցս։ Ի քաղցրութիւն փոփոխէ զահագին տեսիլն զայն եւ զերկիւղալից. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Փայլատակմունք երկեղալից. (Վրդն. սղ. ՟Ժ՟Է։)

Զի մի՛ զերկիւղալիցն լուիցուք հրաման, ընկեր զիա՞րդ մտէր այսր. (Սկեւռ. յար.։)

adj. adv.

Կամ ա.մ. Խառն ընդ երկիւղի. երկիւղախառն. ահաբեկ. եւ Ահաբեկութեամբ.

Երկիւղալից սիրով եկից զհետ իմոյ արարչիդ. (Եփր. աղ.։)

Փարատեցոյց զերկիւղալից տրտմութիւն։ Զարհուրեալ պահապանացն՝ երկիւղալի՛ց մեռանէին. (Շար.։)

Անմարմին զօրքն երկիւղալից ահիւ կան առաջի մեծի փառացն աստուծոյ. (Խոսր. պտրգ.։)

Որպէս Երկչոտ. վեհերոտ.

Ոմն ի զինուորաց երկիւղալից էր հանապազ ի թշնամեաց. (Ոսկիփոր.։)